Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ,...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱ ...

12.01.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1900  -ից մինչեւ   12.01.1999  -ը:
 
i

(ուժը կորցրել է քաղաքացիական դատավարության օրենսգրքի մասով 01.01.99թ` 17.06.98 ՀՕ-247 օրենք )

(ուժը կորցրել է 12.01.99թ` քրեական դատավարության օրենսգրքի մասով 01.07.98 թիվ ՀՕ-248 օրենք)

i

(ուժը կորցրել է 12.01.99թ` դատարանակազմության մասին օրենքի մասով 18.06.98 թիվ ՀՕ-233 օրենք)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «08» հունիսի 1994թ. Հ.Ն-1078-I

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը  որոշում  է`

I. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1. Օրենսգրքի 9 հոդվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

   «Հ ո դ վ ա ծ   9.    Դատավորի, ատենակալների մասնակցությունը             

                         և կոլեգիալությունը գործերը քննելիս»

 

հոդվածի առաջին և երկրորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Քրեական գործերը առաջին ատյանի բոլոր դատարաններում քննվում են օրենքով սահմանված կարգով ընտրված դատավորի կամ դատավորի և ատենակալների կազմով:

Դատավորը միանձնյա քննում է բոլոր քրեական գործերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 49.1 հոդվածում թվարկված հանցագործությունների վերաբերյալ գործերի, ինչպես նաև այն հանցագործությունների վերաբերյալ գործերի, որոնց կատարման համար օրենքով նախատեսված է մահապատիժ»:

2. Օրենսգրքի 26 հոդվածի հինգերորդ և վեցերորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Մի քանի դատավորների կամ դատարանի ամբողջ կազմի դեմ հայտնված բացարկը լուծում է նույն դատարանն իր լրիվ կազմով` ձայների պարզ մեծամասնությամբ: Գործը միանձնյա կարգով քննող դատավորի դեմ հայտնված բացարկը լուծում է գործը քննող դատավորը:

Բացարկի հարցը դատարանը լուծում է խորհրդակցական սենյակում: Բացարկը հարգելու դեպքում գործը ներկայացվում է վերադաս դատարանի նախագահին: Վերադաս դատարանի նախագահը ստուգում է ընդունված բացարկի օրինականությունն ու հիմնավորվածությունը և լուծում է որոշումը բողոքարկելու հարցը»:

3. Օրենսգրքի 91 հոդվածի երկրորդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Այն դեպքում, երբ գործը քննվել է դատավորի կողմից միանձնյա կարգով, բերված դիտողությունների մերժման կամ բավարարման վերաբերյալ որոշում ընդունում է գործը քննող դատավորը»: Այդ կապակցությամբ հոդվածի երրորդ և չորրորդ մասերը համարել համապատասխանաբար չորրորդ և հինգերորդ մասեր:

4. Օրենսգրքի 220 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ իններորդ կետով.

«9) առկա չեն արդյոք այնպիսի հանգամանքներ, որոնք բացառում են տվյալ դատավորի մասնակցությունը գործի քննությանը: Սույն օրենսգրքի 24 և 25 հոդվածներով նշված հիմքերի առկայության դեպքում դատավորը գործը ներկայացնում է վերադաս դատարանի նախագահին»:

5. Օրենսգրքի 360, 360.1, 360.2., 360.3, 361, 362, 364, 365, 366, 366.1, 367 հոդվածներում «դատարան» բառը փոխարինել «դատավոր» բառով:

II. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1. Օրենսգրքի 6 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված  6. Գործերի քննումը դատավորի կողմից:

Կոլեգիալությունը գործերը քննելիս

 

Քաղաքացիական գործերի քննությունն առաջին ատյանի բոլոր դատարաններում կատարվում է օրենքով սահմանված կարգով ընտրված դատավորի կողմից միանձնյա կարգով:

Վճռաբեկության կարգով գործի քննումը դատարաններն իրականացնում են դատարանի երեք անդամի կազմով:

Հսկողության կարգով գործի քննումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի քաղաքացիական գործերի դատական կոլեգիան` դատարանի երեք անդամի կազմով, գերագույն դատարանի նախագահությունը` նախագահության անդամների մեծամասնության կազմով, իսկ գերագույն դատարանի պլենումը` գերագույն դատարանի պլենումի անդամների ոչ պակաս երկու երրորդի կազմով»:

2. Օրենսգրքի 15 հոդվածը վերացնել:

3. Օրենսգրքի 16 հոդվածի առաջին մասը «գործի» բառից հետո լրացնել «կոլեգիալ» բառով:

4. Օրենսգրքի 23 հոդվածը երրորդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Գործը մեկ դատավորի կողմից քննելու դեպքում դատավորի դեմ հայտնված բացարկի հարցը լուծում է գործը քննող դատավորը: Բացարկը հարգելու դեպքում գործը ներկայացվում է վերադաս դատարանի նախագահին: Վերադաս դատարանի նախագահը ստուգում է ընդունված բացարկի օրինականությունն ու հիմնավորվածությունը և լուծում է որոշումը բողոքարկելու հարցը»:

Այդ կապակցությամբ հոդվածի չորրորդ մասը համարել հինգերորդ մաս:

5. Օրենսգրքի 195 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Դատարանի վճիռը կայացվում է դատավորի կողմից գործի քննությունից անմիջապես հետո, խորհրդակցական սենյակում և հայտարարվում է նույն դատական նիստում:

Վճիռը պետք է կցված լինի գործին»:

6. Օրենսգրքի 196 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Վճիռը շարադրվում և ստորագրվում է դատավորի կողմից:

Սույն օրենսգրքի 304 հոդվածի չորրորդ, 328 հոդվածի հինգերորդ կետերով նախատեսված դեպքերում վճիռը շարադրվում է նախագահողի կամ դատավորներից մեկի կողմից և ստորագրվում է բոլոր դատավորների, այդ թվում և այն դատավորի կողմից, որը մնացել է առանձին կարծիքի: Վճռի մեջ կատարվող ուղղումները պետք է հիշատակված լինեն դատավորի կամ դատավորների ստորագրություններից առաջ»:

7. Օրենսգրքի 229 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Արձանագրության վերաբերյալ դիտողությունները քննության է առնում նախագահողը և դիտողությունների հետ համաձայն լինելու դեպքում հաստատում է դրանց ճշտությունը: Բերված դիտողությունների հետ համաձայն չլինելու դեպքում դատավորը կայացնում է պատճառաբանված որոշում, որը կցվում է գործին:

Արձանագրության վերաբերյալ դիտողությունները պետք է քննության առնվեն դրանց տալու օրվանից հինգ օրվա ընթացքում»:

III. «Հայաստանի Հանրապետության դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխությունը`

Օրենքի 10 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

   «Հ ո դ վ ա ծ   10.    Դատավորի, ատենակալների մասնակցությունը և             

                          կոլեգիալությունը քաղաքացիական և քրեական

                          գործեր քննելիս

 

Առաջին ատյանի դատարանում քաղաքացիական բոլոր գործերը քննվում են դատավորի կողմից միանձնյա կարգով:

Առաջին ատյանի դատարանում քրեական գործերը քննվում են դատավորի կողմից միանձնյա կարգով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 49.1 հոդվածում թվարկված հանցագործությունների վերաբերյալ գործերի, ինչպես նաև այն հանցագործությունների վերաբերյալ գործերի, որոնց կատարման համար օրենքով նախատեսվում է մահապատիժ: Նման գործերը քննվում են դատավորի և երկու ատենակալի մասնակցությամբ:

Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի դատական կոլեգիաներում վճռաբեկության և հսկողության կարգով գործերի քննությունը կատարվում է դատարանի երեք անդամների կազմով:

Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահությունը գործերը քննում է նախագահության անդամների մեծամասնության առկայության դեպքում, իսկ վճռաբեկության կարգով գործեր քննելիս` նախագահության երեք անդամների կազմով:

Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի պլենումը գործերը քննում է նրա կազմի առնվազն երկու երրորդի առկայության դեպքում»:

IY. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից:

 

 

pin
ՀՀ 01.07.1994
N ՀՕ-111 օրենք