Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔԻ ՀԱՓՇՏԱԿՄԱՆ ՉԱՓԵՐԻ ՏԱՐԲԵՐԱԿՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔԻ ՀԱՓՇՏԱԿՄԱՆ ՉԱՓԵՐԻ ՏԱՐԲԵՐԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

01.01.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.06.1993  -ից մինչեւ   01.01.1998  -ը:
 

/ուժը կորցրել է 01.01.98թ` 09.06.97 օրենք/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄ Ը

 

ԳՈՒՅՔԻ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԻ ՏԱՐԲԵՐԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը  որոշում  է`

1. Սահմանել, որ`

գույքի մանր հափշտակություն է համարվում Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափը չգերազանցող գումարի (արժեքների) հափշտակությունը.

զգալի չափի հափշտակություն` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափից մինչև նվազագույն աշխատավարձի հիսնապատիկ չափը չգերազանցող գումարի (արժեքների) հափշտակությունը.

խոշոր չափի հափշտակություն` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկ չափից մինչև հարյուր-հիսնապատիկ չափը չգերազանցող գումարի (արժեքների) հափշտակությունը.

առանձնապես խոշոր չափի հափշտակություն` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուր-հիսնապատիկ չափը գերազանցող գումարի (արժեքների) հափշտակությունը:

2. Սույն որոշմամբ սահմանված չափերը տարածել որոշման ուժի մեջ մտնելուց հետո կատարված հափշտակությունների գործերով:

i

3. Ուժը կորցրած ճանաչել «Գույքի հափշտակության չափերի սահմանման մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի մարտի 10-ի որոշումը:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
21.06.1993
N ՀՆ-0861-I
Որոշում