/ուժը կորցրել է 22.12.97 թիվ 529 հրաման/
i
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«19» 06 1996 Թ. 17-5/38
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇՎԱՅԻՆ ՊԼԱՆԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
/2-րդ մաս/
86 «Պահուստային կապիտալ» հաշիվը թղթակցում է հետևյալ հաշիվների հետ.
ԴԵԲԵՏՈՎ ԿՐԵԴԻՏՈՎ
75 Հաշվարկներ Հիմնադիրների հետ 75 Հաշվարկներ հիմնադիրների հետ
76 Հաշվարկներ տարբեր դեբիտորների 78 Հաշվարկներ դուստր (կախյալ)
և կրեդիտորների հետ ձեռնարկությունների հետ
78 Հաշվարկներ դուստր (կախյալ) 80 Շահույթ և վնաս
ձեռնարկությունների հետ
81 Շահույթի օգտագործում
79 Ներտնտեսական հաշվարկներ
85 Կանոնադրական կապիտալ
80 Շահույթ և վնաս
87 Լրացուցիչ կապիտալ
85 Կանոնադրական կապիտալ
88 Չբաշխված շահույթ
87 Լրացուցիչ կապիտալ
88 Չբաշխված շահույթ
Հաշիվ 87` «Լրացուցիչ կապիտալ»
87` «Լրացուցիչ կապիտալ» հաշիվը նախատեսված է ձեռնարկության լրացուցիչ կապիտալի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
87` «Լրացուցիչ կապիտալ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ ենթահաշիվները.
87-1` «Վերագնահատման արդյունքում առաջացած գույքի արժեքի աճ»,
87-2` «Էմիսիոն եկամուտ»,
87-3` «Անհատույց ստացված արժեքներ»:
87-1` «Վերագնահատման արդյունքում առաջացած գույքի արժեքի աճ» ենթահաշվում հաշվառվում է ձեռնարկության լրացուցիչ կապիտալի դրությունն ու շարժը, որը ձևավորվել է այն արտաշրջանառու ակտիվների արժեքի աճի արդյունքում, որոնք հայտնաբերվել են դրանց վերագնահատման արդյունքներով: Լրացուցիչ կապիտալի ձևավորման կարգը կարգավորվում է նորմատիվ ակտերով:
Լրացուցիչ կապիտալի ձևավորումն ու համալրումը արտացոլվում է 87` «Լրացուցիչ կապիտալ» հաշվի կրեդիտով` այն գույքի հաշվառման հաշիվների թղթակցությամբ, որոնց գծով առաջացել է արժեքի աճ:
87-2` «Էմիսիոն եկամուտ» ենթահաշվով բաժնետիրական ընկերությունների ձևով ստեղծված ձեռնարկությունները կանոնադրական կապիտալի ձևավորման ժամանակ (ընկերության հիմնադրման, բաժնետոմսերի լրացուցիչ էմիսիայի կամ նրանց անվանական արժեքի բարձրացման շնորհիվ հիմնադիր կապիտալի ավելացման դեպքում) հաշվառում են բաժնետոմսերի անվանական արժեքի և վաճառքի գնի միջև եղած տարբերությունների գումարները, այն դեպքում, երբ դրանք իրացվել են անվանական արժեքը գերազանցող գնով: Այս դեպքում կատարվում է գրանցում 87` «Լրացուցիչ կապիտալ» հաշվի կրեդիտով և այն դրամական միջոցների ու այլ արժեքների հաշվառման հաշիվների դեբետով, որոնք ձեռնարկությանն են տրվել բաժնետոմսերի վճարման համար:
87-3` «Անհատույց ստացված արժեքներ» ենթահաշվում հաշվառվում է այլ ձեռնարկություններից և անձանցից անհատույց ստացված գույքի (բացի դրամական արտահայտությամբ անհատույց ստացված գումարներից) շարժը:
Այլ ձեռնարկություններից և անձանցից անհատույց (այդ թվում նաև պետական մարմինների դրամական օժանդակությամբ) ստացված գույքի (բացի դրամական արտահայտությամբ անհատույց ստացված գումարներից) մուտքագրումն արտացոլվում է 87` «Լրացուցիչ կապիտալ» հաշվի կրեդիտով` 01` «Հիմնական միջոցներ», 04` «Ոչ նյութական ակտիվներ» և գույքի հաշվառման այլ հաշիվների թղթակցությամբ:
87` «Լրացուցիչ կապիտալ» հաշվի կրեդիտում գտնվող գումարները, որպես կանոն, դուրս չեն գրվում: Դրանց գծով դեբետային գրանցումներ կարող են կատարվել միայն հետևյալ դեպքերում.
- երբ գույքի վերագնահատման արդյունքում բացահայտվել է նրա արժեքի իջեցում, որի գումարները մարվում են 87-1` «Վերագնահատման արդյունքում առաջացած գույքի արժեքի աճ» ենթահաշվում հաշվառված միջոցներից` թղթակցելով այն գույքի հաշվառման հաշիվների հետ, որոնց գծով առաջացել է արժեքի իջեցումը.
- երբ այլ ձեռնարկություններին և անձանց գույքի անհատույց հանձնման հետևանքով առաջացել է վնաս, «Անհատույց ստացված արժեքներ» ենթահաշվում հաշվառված միջոցներն ուղղվում են այդ վնասի մարմանը` թղթակցելով
47` «Հիմնական միջոցների իրացում և այլ օտարում» և 48` «Այլ ակտիվների իրացում» հաշիվների հետ,
- երբ 87` «Լրացուցիչ կապիտալ» հաշվում հաշվառված միջոցներն ուղղվում են կանոնադրական կապիտալի ավելացմանը` թղթակցելով 75` «Հաշվարկներ հիմնադիրների հետ» կամ 85` «Կանոնադրական կապիտալ» հաշիվների հետ,
- երբ հաշվետու տարում ձեռնարկության գործունեության արդյունքների հիման վրա բացահայտված վնասը մարվում է 87` «Լրացուցիչ կապիտալ» հաշվում հաշվառված միջոցներից` թղթակցելով 88` «Չբաշխված շահույթ» հաշվի հետ,
- երբ 87` «Լրացուցիչ կապիտալ» հաշվում հաշվառված գումարները բաշխվում են ձեռնարկության հիմնադիրների միջև` թղթակցելով 75` «Հաշվարկներ հիմնադիրների հետ» հաշվի հետ և այլն:
87` «Լրացուցիչ կապիտալ» հաշվի վերլուծական (անալիտիկ) հաշվառումը կազմակերպվում է այնպես, որպեսզի ապահովվի միջոցների օգտագործման ուղղությունների վերաբերյալ տեղեկատվության ձևավորումը:
87` «Լրացուցիչ կապիտալ» հաշիվը թղթակցում է հետևյալ հաշիվների հետ.
ԴԵԲԵՏՈՎ ԿՐԵԴԻՏՈՎ
01 Հիմնական միջոցներ 01 Հիմնական միջոցներ
04 Ոչ նյութական ակտիվներ 04 Ոչ նյութական ակտիվներ
06 Երկարաժամկետ ֆինանսական 06 Երկարաժամկետ ֆինանսական
ներդրումներ ներդրումներ
07 Տեղակայման ենթակա սարքավորում 07 Տեղակայման ենթակա սարքավորում
08 Կապիտալ ներդրումներ 08 Կապիտալ ներդրումներ
10 Նյութեր 47 Հիմնական միջոցների իրացում
և այլ օտարում
11 Աճեցվող և բտվող կենդանիներ
48 Այլ ակտիվների իրացում
12 Փոքրարժեք և արագամաշ
առարկաներ 75 Հաշվարկներ հիմնադիրների հետ
20 Հիմնական արտադրություն 86 Պահուստային կապիտալ
23 Օժանդակ արտադրություն 88 Չբաշխված շահույթ
40 Պատրաստի արտադրանք
41 Ապրանքներ
50 Դրամարկղ
51 Հաշվարկային հաշիվ
52 Արժութային հաշիվ
56 Դրամական փաստաթղթեր
58 Կարճաժամկետ ֆինանսական
ներդրումներ
78 Հաշվարկներ դուստր (կախյալ)
ձեռնարկությունների հետ
85 Կանոնադրական կապիտալ
86 Պահուստային կապիտալ
88 Չբաշխված շահույթ
Հաշիվ 88` «Չբաշխված շահույթ»
88` «Չբաշխված շահույթ» հաշիվը նախատեսված է չբաշխված շահույթի, այդ թվում հատուկ նշանակության հիմնադրամների (եթե դրանց ձևավորումը նախատեսված է հիմնադիր փաստաթղթերով), առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
88` «Չբաշխված շահույթ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ ենթահաշիվները.
88-1` «Հաշվետու տարվա չբաշխված շահույթ»
88-2` «Նախորդ տարիների չբաշխված շահույթ»
88-3` «Կուտակման հիմնադրամ»
88-4` «Սոցիալական ոլորտի հիմնադրամ»
88-5` «Սպառման հիմնադրամ» և այլն:
88-1` «Հաշվետու տարվա չբաշխված շահույթ» ենթահաշվում հաշվառվում է հաշվետու տարվա չբաշխված շահույթի առկայությունն ու շարժը:
Հաշվետու տարվա չբաշխված շահույթի գումարը դուրս է գրվում դեկտեմբեր ամսվա վերջնական շրջանառություններով, 88` «Չբաշխված շահույթ» հաշվի կրեդիտով` 80` «Շահույթ և վնաս» հաշվի դեբետի թղթակցությամբ:
Հաշվետու տարվա չբաշխված շահույթի հաշվին ձեռնարկության հիմնադիրների եկամուտների վճարումը արտացոլվում է 88` «Չբաշխված շահույթ» հաշվի դեբետով և 75` «Հաշվարկներ հիմնադիրների հետ», 70` «Հաշվարկներ անձնակազմի հետ` աշխատանքի վարձատրման գծով» հաշիվների կրեդիտով: Հաշվետու տարվա չբաշխված շահույթի այն գումարը, որը մնացել է ձեռնարկության հիմնադիրներին` եկամուտների վճարումից հետո, 88-1` «Հաշվետու տարվա չբաշխված շահույթ» ենթահաշվից փոխանցվում է 88-2` «Նախորդ տարիների չբաշխված շահույթ» ենթահաշվին:
88-2` «Նախորդ տարիների չբաշխված շահույթ» ենթահաշվում հաշվառվում է նախորդ տարիների չբաշխված շահույթի շարժը:
Նախորդ տարիների չբաշխված շահույթի օգտագործումը արտացոլվում է 88` «Չբաշխված շահույթ» հաշվի դեբետով` հետևյալ հաշիվների թղթակցությամբ.
86` «Պահուստային կապիտալ» հաշվի հետ` չբաշխված շահույթի գումարի հաշվին պահուստային կապիտալի համալրման դեպքում,
85` «Կանոնադրական կապիտալ» հաշվի հետ` չբաշխված շահույթի գումարների հաշվին կանոնադրական կապիտալի ավելացման դեպքում,
88` «Չբաշխված շահույթ» հաշվի հետ` չբաշխված շահույթի գումարների հաշվին ձեռնարկության կողմից հիմնադիր փաստաթղթերի համաձայն ստեղծվող հատուկ նշանակության հիմնադրամների ավելացման դեպքում,
75` «Հաշվարկներ հիմնադիրների հետ «հաշվի հետ` չբաշխված շահույթի գումարների հաշվին ձեռնարկության հիմնադիրներին եկամուտների վճարման դեպքում և այլն:
88-3` «Կուտակման հիմնադրամ» ենթահաշվում հաշվառվում են կուտակման հիմնադրամների առկայությունն ու շարժը, որոնց վերաբերվում են չբաշխված շահույթի այն միջոցները, որոնք հիմնադիրների որոշման կամ հիմնադիր փաստաթղթերի համաձայն պահուստավորվել են (ուղղվել են) ձեռնարկության արտադրական զարգացման ֆինանսական ապահովմանը և նոր գույքի համալրման այլ միջոցառումների իրականացմանը:
88-4` «Սոցիալական ոլորտի հիմնադրամ» ենթահաշվում հաշվառվում են սոցիալական ոլորտի հիմնադրամները, այսինքն սոցիալական ոլորտի (կապիտալ ներդրումների) զարգացման ֆինանսական ապահովման նպատակով, հիմնադիրների որոշման կամ հիմնադիր փաստաթղթերի համաձայն պահեստագրված չբաշխված շահույթի միջոցների առկայությունն ու շարժը: Այս ենթահաշվում հաշվառվում է նաև սոցիալական ոլորտին վերաբերվող և այլ ձեռնարկություններից ու անձանցից անհատույց ստացված գույքի շարժը:
88-5` «Սպառման հիմնադրամ» ենթահաշվում հաշվառվում են սպառման հիմնադրամների առկայությունն ու շարժը, որոնց թվին են դասվում չբաշխված շահույթի այն միջոցները, որոնք հիմնադիրների որոշման կամ հիմնադիր փաստաթղթերի համաձայն ուղղվում են սոցիալական ոլորտի (բացի կապիտալ ներդրումներից) զարգացմանն ու ձեռնարկության աշխատողներին նյութական խրախուսման և այլ համանման միջոցառումների իրականացմանը, որոնք չեն հանգեցնում ձեռնարկության կողմից նոր գույքի ձեռք բերման:
Հատուկ նշանակության հիմնադրամների ձևավորման կարգն ու ցանկը կարգավորվում են հիմնադիրների որոշմամբ կամ հիմնադիր փաստաթղթերով:
88` «Չբաշխված շահույթ» հաշիվը հատուկ նշանակության հիմնադրամների մասով կրեդիտագրվում է, որպես կանոն, 81` «Շահույթի օգտագործում» հաշվի թղթակցությամբ: Սոցիալական ոլորտին վերաբերվող և այլ ձեռնարկություններից ու անձանցից անհատույց ստացված գույքի մուտքագրման դեպքում կատարվում է գրանցում` 88` «Չբաշխված շահույթ» հաշվի կրեդիտով և 01` «Հիմնական միջոցներ», 04` «Ոչ նյութական ակտիվներ» հաշիվների դեբետով:
88` «Չբաշխված շահույթ» հաշվի կրեդիտում գրանցված գումարները սոցիալական ոլորտի և կուտակման հիմնադրամների մասով, որպես կանոն դուրս չեն գրվում: Այդ հաշիվներում դեբետային գրանցումներ կարող են կատարվել միայն հետևյալ դեպքերում.
- երբ կուտակման հիմնադրամների միջոցներն ուղղվում են հաշվետու տարում ձեռնարկության աշխատանքի արդյունքներով բացահայտված վնասի մարմանը` թղթակցելով 88` «Չբաշխված շահույթ» հաշվի հետ,
- երբ կուտակման հիմնադրամներում պահուստավորված շահույթի գումարները բաշխվում են ձեռնարկության հիմնադիրների միջև` թղթակցելով 75` «Հաշվարկներ հիմնադիրների հետ «հաշվի հետ,
- երբ կուտակման հիմնադրամների միջոցների հաշվին դուրս են գրվում նոր գույքի ձեռք բերման հետ կապված այն ծախսերը, որոնք սահմանված կարգի համաձայն չեն մտցվում այդ գույքի սկզբնական արժեքի մեջ` թղթակցելով 08` «Կապիտալ ներդրումներ» հաշվի հետ:
88` «Չբաշխված շահույթ» հաշիվը սպառման հիմնադրամների մասով դեբետագրվում է հետևյալ հաշիվների թղթակցությամբ.
- դրամական միջոցների հաշվառման հաշիվների հետ` աշխատողներին տրվող միանվագ օգնության գումարների, հանգստյան տների, առողջարանների ձեռք բերված ուղեգրերի ու դեղամիջոցների և այլ գումարների չափով;
- 70` «Հաշվարկներ անձնակազմի հետ` աշխատանքի վարձատրման գծով» հաշվի հետ` ձեռնարկության զուտ շահույթից վճարվող պարգևատրումների և փոխհատուցումների գումարների չափով:
Հիմնադրամներից յուրաքանչյուրի վերլուծական (անալիտիկ) հաշվառումը կազմակերպվում է այնպես, որպեսզի ապահովվի միջոցների օգտագործման ուղղությունների վերաբերյալ տեղեկատվության ձևավորումը:
88` «Չբաշխված շահույթ» հաշիվը թղթակցում է հետևյալ հաշիվների հետ.
ԴԵԲԵՏՈՎ ԿՐԵԴԻՏՈՎ
02 Հիմնական միջոցների մաշվածություն 01 Հիմնական միջոցներ
08 Կապիտալ ներդրումներ 04 Ոչ նյութական ակտիվներ
29 Սպասարկող արտադրություններ 06 Երկարաժամկետ ֆինանսական
և տնտեսություններ ներդրումներ
31 Գալիք ժամանակաշրջանի ծախսեր 07 Տեղակայման ենթակա
սարքավորում
50 Դրամարկղ
08 Կապիտալ ներդրումներ
51 Հաշվարկային հաշիվ
10 Նյութեր
52 Արժութային հաշիվ
11 Աճեցվող և բտվող կենդանիներ
55 Հատուկ հաշիվներ բանկերում
12 Փոքրարժեք և արագամաշ
56 Դրամական փաստաթղթեր առարկաներ
69 Հաշվարկներ սոցիալական 41 Ապրանքներ
ապահովագրության և
ապահովության գծով 51 Հաշվարկային հաշիվ
70 Հաշվարկներ անձնակազմի հետ` 52 Արժութային հաշիվ
աշխատանքի վարձատրման գծով
70 Հաշվարկներ անձնակազմի հետ`
75 Հաշվարկներ հիմնադիրների հետ աշխատանքի վարձատրման գծով
78 Հաշվարկներ դուստր (կախյալ) 75 Հաշվարկներ հիմնադիրների հետ
ձեռնարկությունների հետ
78 Հաշվարկներ դուստր (կախյալ)
79 Ներտնտեսական հաշվարկներ ձեռնարկությունների հետ
81 Շահույթի օգտագործում 79 Ներտնտեսական հաշվարկներ
86 Պահուստային կապիտալ 80 Շահույթ և վնաս
87 Լրացուցիչ կապիտալ 81 Շահույթի օգտագործում
88 Չբաշխված շահույթ 86 Պահուստային կապիտալ
97 Վարձակալական 87 Լրացուցիչ կապիտալ
պարտավորություններ
88 Չբաշխված շահույթ
Հաշիվ 90` «Բանկերի կարճաժամկետ վարկեր»
Չորրորդ պարբերության վերջին նախադասությունը առանձնացվում է որպես առանձին պարբերություն, իսկ դրանից առաջ մտցվում է հետևյալ բովանդակությամբ պարբերություն.
«Եթե ստացված վարկերի գծով տոկոսները հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում են ըստ դրանց վճարման, ապա նրանց գումարով կատարվում է գրանցում վճարման աղբյուրների հաշվառման հաշիվների կրեդիտով (բացառությամբ 90` «Բանկերի կարճաժամկետ վարկեր» հաշվի): Եթե ստացված վարկերի գծով տոկոսները հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում են ըստ նրանց հաշվարկման, ապա դրանց գումարով կատարվում է գրանցում 90` «Բանկերի կարճաժամկետ վարկեր» հաշվի կրեդիտով` վճարման աղբյուրների հաշվառման հաշիվների թղթակցությամբ: Տոկոսների հաշվարկված գումարները հաշվառվում են առանձին:
Նախկին 7-րդ, նոր 9-րդ պարբերության մեջ «դեբետագրելով» բառից առաջ ավելացնել «մուրհակի գումարով» բառերը:
10-րդ պարբերությունից հետո ավելացնել նոր ` 11-րդ պարբերություն, հետևյալ բովանդակությամբ. «Զեղչված մուրհակների վերլուծական (անալիտիկ) հաշվառումը տարվում է ըստ մուրհակների կամ այլ պարտավորագրերի հաշվառումն իրականացնող բանկերի, մուրհակատուների և առանձին մուրհակների տեսակների»:
Հաշիվ 92` «Բանկերի երկարաժամկետ վարկեր»
Առաջին պարբերությունը խմբագրել հետևյալ կերպ. «92` «Բանկերի երկարաժամկետ վարկեր» հաշիվը նախատեսված է ձեռնարկության կողմից ՀՀ տարածքում և նրա սահմաններից դուրս գտնվող բանկերում ստացված տարբեր միջին ժամկետային և երկարաժամկետ (մեկ տարուց ավելի ժամկետով) վարկերի (ազգային դրամով և արտարժույթով) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար»:
Երրորդ պարբերության առաջին նախադասությունից հետո մտցվում է հետևյալ բովանդակությամբ պարբերությունը.
«Եթե ստացված վարկերի գծով տոկոսները հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում են ըստ նրանց վճարման, ապա նրանց գումարներով կատարվում է գրանցում` վճարման աղբյուրների հաշվառման հաշիվների դեբետով և դրամական միջոցների հաշվառման հաշիվների կրեդիտով (բացառությամբ 92` «Բանկերի երկարաժամկետ վարկեր» հաշվի): Եթե ստացված վարկերի գծով տոկոսները հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում են ըստ նրանց հաշվարկման, ապա դրանց գումարներով կատարվում է գրանցում 92` «Բանկերի երկարաժամկետ վարկեր» հաշվի կրեդիտով` վճարման աղբյուրների հաշվառման հաշիվների թղթակցությամբ: Տոկոսների հաշվարկված գումարները հաշվառվում են առանձին»:
Նախկին չորրորդ պարբերության մեջ «պարտավորագրերի» բառից հետո հանել «գծով» բառը:
Նախկին հինգերորդ պարբերության «գործառնությունները» բառից հետո ավելացնել «մուրհակապահ ձեռնարկություններն» բառերը: Նշված պարբերության երկրորդ նախադասությունից սկսել նոր պարբերություն:
Նախկին վեցերորդ պարբերությունից հետո ավելացնել նոր պարբերություն` հետևյալ բովանդակությամբ.
«Զեղչված մուրհակների վերլուծական (անալիտիկ) հաշվառումը տարվում է ըստ մուրհակների կամ այլ պարտավորագրերի հաշվառումն իրականացնող բանկերի, մուրհակատուների և առանձին մուրհակների տեսակների»:
Հաշիվ 93` «Բանկերի վարկեր աշխատողների համար»
Երրորդ պարբերությունը խմբագրել հետևյալ կերպ.
«Այն դեպքում, երբ ձեռնարկության աշխատողներին ապառիկ վաճառված ապրանքների հաշվարկային փաստաթղթերը վճարվում են բանկի կողմից, 93` «Բանկերի վարկեր աշխատողների համար» հաշիվը կրեդիտագրվում է 73` «Հաշվարկներ անձնակազմի հետ` այլ գործառնությունների գծով» հաշվի թղթակցությամբ:
Բանկի այն վարկերի գումարները, որոնք ձեռնարկությանն են տրամադրվել իր աշխատողներին անհատական բնակարանային շինարարության և այգեգործական տնակների կառուցման համար վարկեր տալու նպատակով, ձևակերպվում են 93` «Բանկերի վարկեր աշխատողների համար» հաշվի կրեդիտով և դրամական միջոցների հաշվառման հաշիվների դեբետով»:
Հինգերորդ պարբերության «վարկերի» բառից հետո ավելացնել «և բանկերի» բառերը:
Հաշիվ 94` «Կարճաժամկետ փոխառություններ»
Առաջին պարբերությունը խմբագրել հետևյալ կերպ.
«94` «Կարճաժամկետ փոխառություններ» հաշիվը նախատեսված է ՀՀ տարածքում և նրա սահմաններից դուրս պարտատուների հետ հաշվարկների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար` ազգային դրամով և արտարժույթով արտահայտված և մեկ տարուց ոչ ավելի ժամկետ ունեցող վարկերի և այլ ներգրավված միջոցների գծով:
Առաջին պարբերության երրորդ նախադասությունից սկսել նոր պարբերություն, և դրան միացնել երկրորդ պարբերությունը, վերջինիս «Փոխառու կազմակերպության պարտքը» բառերը փոխարինելով «Պարտատուների պարտքը» բառերով:
Երրորդ պարբերության առաջին նախադասության «հաշվառման է ընդունվում» արտահայտությունը փոխարինել «ձևակերպվում է» բառով: Նույն պարբերության երկրորդ նախադասությունը խմբագրել հետևյալ կերպ.
«Եթե ստացված վարկերի և այլ ներգրավված միջոցների գծով տոկոսները հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում են ըստ նրանց վճարման, ապա դրանց գումարներով կատարվում է գրանցում վճարման աղբյուրների հաշվառման հաշիվների կրեդիտով (բացառությամբ 94` «Կարճաժամկետ փոխառություններ» հաշվի): Եթե ստացված վարկերի և ներգրավված այլ միջոցների գծով տոկոսները հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում են ըստ նրանց հաշվարկման, ապա նրանց գումարով կատարվում է գրանցում 94` «Կարճաժամկետ փոխառություններ» հաշվի կրեդիտով` թղթակցելով վճարման աղբյուրների հաշվառման հաշիվների հետ: Տոկոսների հաշվարկված գումարները հաշվառվում են առանձին»:
Հինգերորդ պարբերության «փոխառուների» բառը փոխարինել «պարտատուների» բառով:
Հաշիվ 95` «Երկարաժամկետ փոխառություններ»
Առաջին պարբերությունը խմբագրել հետևյալ կերպ.
«95` «Երկարաժամկետ փոխառություններ» հաշիվը նախատեսված է ՀՀ տարածքում նրա սահմաններից դուրս պարտատուների (բացի բանկերից) հետ հաշվարկների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար` ազգային դրամով և արտարժույթով արտահայտված և մեկ տարուց ավելի ժամկետ ունեցող վարկերի և այլ ներգրավված միջոցների գծով»:
Երկրորդ պարբերությունը սկսել հետևյալ նախադասությունից.
«Պարտատուներից (բացի բանկերից) ստացված միջոցների մուտքը ձևակերպվում է 95` «Երկարաժամկետ փոխառություններ» հաշվի կրեդիտով և դրամական միջոցների հաշվառման հաշիվների, կամ 70` «Հաշվարկներ անձնակազմի հետ` աշխատանքի վարձատրման գծով» հաշվի դեբետով: Պարտատուների պարտքը, որն ապահովված է ձեռնարկության մուրհակներով, 95` «Երկարաժամկետ փոխառություններ» հաշվից դուրս չի գրվում, այլ առանձին հաշվառվում է վերլուծական (անալիտիկ) հաշվառման մեջ:
Երրորդ պարբերությունը խմբագրել հետևյալ կերպ.
«Եթե ստացված վարկերի և այլ ներգրավված միջոցների գծով տոկոսները հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում են ըստ նրանց վճարման, ապա նրանց գումարներով կատարվում է գրանցում վճարման աղբյուրների հաշվառման հաշիվների դեբետով և դրամական միջոցների հաշվառման հաշիվների կրեդիտով (բացառությամբ 95` «Երկարաժամկետ փոխառություններ» հաշվի): Եթե վարկերի և այլ ներգրավված միջոցների գծով տոկոսները հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում են ըստ նրանց հաշվարկման, ապա նրանց գումարներով կատարվում է գրանցում 95` «Երկարաժամկետ փոխառություններ» հաշվի կրեդիտով` վճարման աղբյուրների հաշվառման հաշիվների թղթակցությամբ: Տոկոսների հաշվարկված գումարները հաշվառվում են առանձին»:
Նախկին չորրորդ պարբերության «մարման» բառը վերցնել փակագծերի մեջ և նրանից առաջ ավելացնել «վերադարձման» բառը:
Նախկին հինգերորդ պարբերության «փոխառուների» բառը փոխարինել «պարտատուների բառով, իսկ «վարկերի» բառը` «փոխառությունների» բառով»:
ԱՐՏԱՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ
001` «Վարձակալված հիմնական միջոցներ» հաշվի վերաբերյալ մեկնաբանությունների երկրորդ պարբերությունից հետո ավելացնել նոր` երրորդ պարբերություն, հետևյալ բովանդակությամբ.
«001` «Վարձակալված հիմնական միջոցներ» հաշվի վերլուծական (անալիտիկ) հաշվառումը տարվում է ըստ յուրաքանչյուր վարձատուի, ըստ վարձակալված հիմնական միջոցների յուրաքանչյուր օբյեկտի (վարձատուի գույքային համարներով):
«002` «Պատասխանատու պահպանման ընդունված արժեքներ» հաշվի վերաբերյալ մեկնաբանությունների չորրորդ պարբերության «արգելվում է» բառից առաջ ավելացնել «մինչև դրանց դիմաց վճարումը» բառերը: Վերջին պարբերության «ձեռնարկությունների» բառից առաջ ավելացնել «սեփականատեր» բառը:
006`»Խիստ հաշվառման բլանկներ» հաշվի վերաբերյալ մեկնաբանությունների երկրորդ պարբերության երկրորդ նախադասության մեջ «գներով» բառը փոխարինել «գնահատմամբ» բառով:
Հաշիվ 010` «Սեփականաշնորհման սերտիֆիկատներ»
010` «Սեփականաշնորհման սերտիֆիկատներ» հաշիվը նախատեսված է սեփականաշնորհման սերտիֆիկատների առկայության և շարժի մասին տեղեկատվության ընդհանրացման համար:
Ընկերության կողմից սերտիֆիկատների հաշվառումը տարվում է անվանական արժեքով:
010` «Սեփականաշնորհման սերտիֆիկատներ» հաշվի վերլուծական (անալիտիկ) հաշվառումը տարվում է ըստ բաժանորդագրության յուրաքանչյուր մասնակցի, որն իր բաժնետոմսերի համար կատարվող վճարումն իրականացնում է սեփականաշնորհման սերտիֆիկատներով:
Հաշիվ 011` «Դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքեր»
011` «Դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքեր» հաշիվը նախատեսված է ՀՀ ֆինանսների նախարարության սահմանած կարգով և ժամկետներում ֆինանսական արդյունքներով ձևակերպման ենթակա անհուսալի համարվող կրեդիտորական պարտքերի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Նշված պարտքերը պետք է հաշվառվեն արտահաշվեկշռում` պարտքը ձևակերպելու պահից առնվազն հինգ տարի ժամկետով, որպեսզի հնարավորության դեպքում` պարտապանի գույքային դրության բարելավմանը զուգընթաց, պարտքը գանձվի: Նախկինում ֆինանսական արդյունքներով ձևակերպված պարտքի գումարները հետագայում գանձելու դեպքում կրեդիտագրվում են 50` «Դրամարկղ», 51` «Հաշվարկային հաշիվ», 52` «Արժութային հաշիվ» հաշիվները և դեբետագրվում է 80` «Շահույթ և վնաս» հաշիվը: Միաժամանակ դեբետագրվում է 011` «Դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքեր» հաշիվը:
Այս հաշվի վերլուծական (անալիտիկ) հաշվառումը տարվում է ըստ յուրաքանչյուր պարտատիրոջ և պարտքի:
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «27» 06 1996 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20960032