Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ, ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ, ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐ ...

12.01.1997 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1900  -ից մինչեւ   12.01.1997  -ը:
 

/ուժը կորցրել է 10.09.96 օրենք/

 

i

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1980Թ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ, ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄՅՈՒՍ ԱԿՏԵՐԻ, ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐԻ ՈՒ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

(Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի տեղեկագիր, 1980 թ., թիվ 18, հոդվ.199)

 

«Հայկական ԽՍՀ օրենքները, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի որոշումները և մյուս ակտերը, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրերն ու որոշումները հրապարակելու և ուժի մեջ մտցնելու կարգի մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրին համապատասխան, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում  է.

1. Հայկական ԽՍՀ օրենքների, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի որոշումների և մյուս ակտերի, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրերի ու որոշումների հրապարակման աշխատանքի ղեկավարումն իրականացնում է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահը:

2. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի կարգադրությամբ հրապարակման ենթակա ակտերի բնագիր տեքստերի վրա կատարվում են հետևյալ մակագրությունները.

«Ենթակա է հրապարակման «Տեղեկագրում».

«Ենթակա է հրապարակման «Տեղեկագրում» և «Սովետական Հայաստան», «Կոմունիստ», «Սովետ Էրմանիստանի», «Ռյա թազա» թերթերում:

Այդ մակագրությունները կարող են բովանդակել նաև ցուցումներ ինչպես ակտի լրիվ տեքստի, այնպես էլ նրա շարադրանքի հրապարակման մասին մամուլի այլ օրգաններում, հեռուստատեսությամբ, ռադիոյով կամ հեռագրահաղորդմամբ:

3. Այն ակտերի վրա, որոնք չեն հրապարակվում «Հայկական ԽՍՀ օրենքները, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի որոշումները և մյուս ակտերը, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրերն ու որոշումները հրապարակելու և ուժի մեջ մտցնելու կարգի մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրի 3 հոդվածին համապատասխան, արվում է մակագրություն` «Ենթակա չէ հրապարակման»:

4. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և նրա նախագահության ակտերի հրապարակման աշխատանքի կազմակերպումը, այդ ակտերը հրապարակման ուղարկելը, դրանց ճիշտ և ժամանակին հրապարակման նկատմամբ վերահսկողությունը դրվում է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության արձանագրային բաժնի վրա:

5. Ակտերի պաշտոնական թարգմանությունը ռուսերեն և ադրբեջաներեն լեզուներով կատարում են Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության արձանագրային բաժինը և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությանն առընթեր հրատարակչական խումբը:

6. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի տեղեկագիրը» թողարկում է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությանն առընթեր հրատարակչական խումբը ամիսը երկու անգամ` հայերեն, ռուսերեն և ադրբեջաներեն լեզուներով:

7. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի տեղեկագիրը» բաղկացած է երեք բաժնից:

8. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի տեղեկագրի» առաջին բաժնում հրապարակվում են.

Հայկական ԽՍՀ օրենքները, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի որոշումները և մյուս ակտերը.

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նորմատիվ բնույթի հրամանագրերն ու որոշումները և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության ընդհանուր նշանակություն ունեցող այլ հրամանագրեր ու որոշումներ.

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրերը Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի կազմի և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ու նրա նախագահության կողմից կազմվող կամ ընտրվող մյուս մարմինների կազմի մեջ մտնող առանձին անձանց պաշտոնից ազատելու և նշանակելու մասին:

9. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի տեղեկագրի» երկրորդ բաժնում հրապարակվում են Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրերը Հայկական ԽՍՀ վարչատերիտորիալ կառուցվածքի հարցերի վերաբերյալ, ԽՍՀՄ պետական որոշ պարգևներով և Հայկական ԽՍՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին. Հայկական ԽՍՀ պատվավոր կոչումներ շնորհելու մասին, անհատական բնույթի այլ ակտեր:

10. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի տեղեկագրի» երրորդ բաժնում հրապարակվում է ինֆորմացիա Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության, մշտական հանձնաժողովների և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ու նրա նախագահության մյուս մարմինների գործունեության մասին, ինչպես նաև այլ հարցերի վերաբերյալ:

11. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի տեղեկագրի» առաջին և երկրորդ բաժիններում հրապարակվող ակտերը զետեղվում են համապատասխան կարգահամար ունեցող հոդվածներում: Ակտերի հավելվածները զետեղվում են այն նույն հոդվածներում, ինչ բուն ակտերը:

12. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և նրա նախագահության ակտերը մամուլում (բացի «Տեղեկագրից») հրապարակելու, հեռուստատեսությամբ ու ռադիոյով ժողովրդականացնելու համար ուղարկում է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության քարտուղարը` Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Հայկական պետական ինֆորմացիոն գործակալության (Արմենպրես) միջոցով:

13. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի չհրապարակված ակտերի մասին ինֆորմացիոն հաղորդագրությունները հրապարակվում են Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի թույլտվությամբ:

 

 

pin
ՀՀ ԳԽ նախագահություն
24.09.1980
Որոշում