/ուժը կորցրել է 21.06.93 որոշում/
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄ Ը
ԳՈՒՅՔԻ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Սահմանել, որ գույքի մանր հափշտակություն է համարվում հինգ հարյուր ռուբլի գումարի (արժեքների) հափշտակությունը, զգալի չափի հափշտակություն` հինգ հարյուրից մինչև տասը հազար ռուբլի գումարի (արժեքների) հափշտակությունը, խոշոր չափի հափշտակություն` տասը հազարից մինչև հիսուն հազար ռուբլի գումարի (արժեքների) հափշտակությունը, առանձնապես խոշոր չափի հափշտակություն` հիսուն հազար ռուբլի և ավելի գումարի (արժեքների) հափշտակությունը:
2. Ուժը կորցրած ճանաչել`
«Հայկական ՍՍՌ 1961 թվականի քրեական և քրեական դատավարության օրենսգրքերը գործողության մեջ դնելու կարգի վերաբերյալ «Հայկական ՍՍՌ Գերագույն սովետի նախագահության 1961 թվականի հուլիսի 1-ի հրամանագիրը կիրարկելու մասին» Հայկական ՍՍՌ Գերագույն սովետի նախագահության 1961 թվականի հուլիսի 7-ի որոշման 5-րդ կետը.
«Պետական կամ հանրային գույքի հափշտակման համար նյութական պատասխանատվությունն ուժեղացնելու մասին» Հայկական ՍՍՌ Գերագույն սովետի նախագահության 1965 թվականի փետրվարի 25-ի հրամանագրի կիրառման կարգի մասին» Հայկական ՍՍՌ Գերագույն սովետի նախագահության 1965 թվականի փետրվարի 25-ի որոշումը:
10 մարտի 1992 թ.
Հ.Ն-0549-I.