Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ ...

08.01.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.01.2004  -ից մինչեւ   08.01.2012  -ը:
 

(ուժը կորցրել է 30.11.11 թիվ 322-Ն որոշում)

050.0387.231203

i

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «23»         12           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05003383

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 նոյեմբերի 2003 թվականի N 387-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ԹԻՎ 258-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի, «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով և ելնելով Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշների ներդրման աշխատանքների կատարելագործման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի օգոստոսի 6-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանը» և «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգը» հաստատելու մասին» թիվ 258-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանի» փոփոխություններն ու լրացումները` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

i

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի օգոստոսի 6-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանը» և «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգը» հաստատելու մասին» թիվ 258-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգի» փոփոխություններն ու լրացումները` համաձայն հավելված 2-ի (կցվում է):

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-ԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

1 դեկտեմբերի 2003 թվականի N 883-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի ԹԻՎ 629-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը»

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի օգոստոսի 27-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանը» և «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգը» հաստատելու մասին» թիվ 629-Ն հրամանով հաստատված`

ա) «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանի» փոփոխություններն ու լրացումները»` համաձայն 1-ին հավելվածի

բ) «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգի» փոփոխություններն ու լրացումները»` համաձայն 2-րդ հավելվածի:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

       Հաստատված է                       Հաստատված է

    Հայաստանի Հանրապետության          Հայաստանի Հանրապետության

    կենտրոնական բանկի խորհրդի         ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի

    2003 թվականի նոյեմբերի 11-ի       2003 թվականի դեկտեմբերի 1-ի

    թիվ 387 որոշմամբ                  թիվ 883-Ն հրամանով

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

------------- Տ. Սարգսյան

18 նոյեմբերի 2003 թ.

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇՎԱՅԻՆ ՊԼԱՆԻ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

 

1. «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանի» (այսուհետև` հաշվային պլան) 14 «Ռեպո համաձայնագրեր» բաժինը վերանվանել 14 «Ռեպո համաձայնագրեր և արժութային սվոպ» բաժնի:

2. Հաշվային պլանի 14 «Ռեպո համաձայնագրեր և արժութային սվոպ» բաժինը լրացնել «144;145 «Արժութային սվոպ»» ենթաբաժնով և

«1441 «Արժութային սվոպ ՀՀ կենտրոնական բանկի հետ»,

1442 «ՀՀ կենտրոնական բանկի հետ կնքված արժութային սվոպի դիմաց ստացվելիք տոկոսներ»,

1443 «Արժութային սվոպ ռեզիդենտ բանկերի հետ»,

1444 «Ռեզիդենտ բանկերի հետ կնքված արժութային սվոպից ստացվելիք տոկոսներ»,

1445 «Արժութային սվոպ ոչ ռեզիդենտ բանկերի հետ»,

1446 «Ոչ ռեզիդենտ բանկերի հետ կնքված արժութային սվոպից ստացվելիք տոկոսներ»,

1447 «Արժութային սվոպ ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպությունների հետ»,

1448 «Ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված արժութային սվոպից ստացվելիք տոկոսներ»,

1449 «Արժութային սվոպ ոչ ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպությունների հետ»,

1450 «Ոչ ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված արժութային սվոպից ստացվելիք տոկոսներ»,

1451 «Արժութային սվոպ այլ ռեզիդենտների հետ»,

1452 «Այլ ռեզիդենտների հետ կնքված արժութային սվոպից ստացվելիք տոկոսներ»,

1453 «Արժութային սվոպ այլ ոչ ռեզիդենտների հետ»,

1454 «Այլ ոչ ռեզիդենտների հետ կնքված արժութային սվոպից ստացվելիք տոկոսներ»» հաշիվներով:

3. Հաշվային պլանի 36 «Այլ վճարվելիք գումարներ» բաժինը լրացնել «367 «Պարտավորություններ արժութային սվոպի գծով»» ենթաբաժնով և

«3671 «Պարտավորություններ արժութային սվոպի գծով ՀՀ կենտրոնական բանկի նկատմամբ»,

3672 «Պարտավորություններ արժութային սվոպի գծով ռեզիդենտ բանկերի նկատմամբ»,

3673 «Պարտավորություններ արժութային սվոպի գծով ոչ ռեզիդենտ բանկերի նկատմամբ»,

3674 «Պարտավորություններ արժութային սվոպի գծով ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ»,

3675 «Պարտավորություններ արժութային սվոպի գծով ոչ ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ»,

3676 «Պարտավորություններ արժութային սվոպի գծով այլ ռեզիդենտների նկատմամբ»,

3677 «Պարտավորություններ արժութային սվոպի գծով այլ ոչ ռեզիդենտների նկատմամբ»» հաշիվներով:

4. Հաշվային պլանի 32 «Այլ ֆինանսական կազմակերպություններից փոխառություններ» բաժինը լրացնել «328 «Արժութային սվոպ»» ենթաբաժնով և

«3281 «Արժութային սվոպ ՀՀ կենտրոնական բանկի հետ»,

3282 «ՀՀ կենտրոնական բանկի հետ կնքված արժութային սվոպի դիմաց վճարվելիք տոկոսներ»,

3283 «Արժութային սվոպ ռեզիդենտ բանկերի հետ»,

3284 «Ռեզիդենտ բանկերի հետ կնքված արժութային սվոպից վճարվելիք տոկոսներ»,

3285 «Արժութային սվոպ ոչ ռեզիդենտ բանկերի հետ»,

3286 «Ոչ ռեզիդենտ բանկերի հետ կնքված արժութային սվոպից վճարվելիք տոկոսներ»,

3287 «Արժութային սվոպ ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպությունների հետ»,

3288 «Ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված արժութային սվոպից վճարվելիք տոկոսներ»,

3289 «Արժութային սվոպ ոչ ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպությունների հետ»,

3290 «Ոչ ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված արժութային սվոպից վճարվելիք տոկոսներ»,

3291 «Արժութային սվոպ այլ ռեզիդենտների հետ»,

3292 «Այլ ռեզիդենտների հետ կնքված արժութային սվոպից վճարվելիք տոկոսներ»,

3293 «Արժութային սվոպ այլ ոչ ռեզիդենտների հետ»,

3294 «Այլ ոչ ռեզիդենտների հետ կնքված արժութային սվոպից վճարվելիք տոկոսներ»» հաշիվներով:

5. Հաշվային պլանի 18 «Այլ գործառնությունների գծով ստացվելիք գումարներ» բաժինը լրացնել «180 «Արժութային սվոպով վաճառված արժույթ»» ենթաբաժնով և

«1801 «Արժութային սվոպով ՀՀ կենտրոնական բանկին վաճառված արժույթ»,

1802 «Արժութային սվոպով ռեզիդենտ բանկերին վաճառված արժույթ»,

1803 «Արժութային սվոպով ոչ ռեզիդենտ բանկերին վաճառված արժույթ»,

1804 «Արժութային սվոպով ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպություններին վաճառված արժույթ»,

1805 «Արժութային սվոպով ոչ ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպություններին վաճառված արժույթ»,

1806 «Արժութային սվոպով այլ ռեզիդենտներին վաճառված արժույթ»,

1807 «Արժութային սվոպով այլ ոչ ռեզիդենտներին վաճառված արժույթ»» հաշիվներով:

6. Հաշվային պլանի 60 «Տոկոսային եկամուտներ» բաժինը լրացնել «600 «Տոկոսային եկամուտներ արժութային սվոպից»» ենթաբաժնով և

«6001 «Տոկոսային եկամուտներ ՀՀ կենտրոնական բանկի հետ կնքված արժութային սվոպից»,

6002 «Տոկոսային եկամուտներ ռեզիդենտ բանկերի հետ կնքված արժութային սվոպից»,

6003 «Տոկոսային եկամուտներ ոչ ռեզիդենտ բանկերի հետ կնքված արժութային սվոպից»,

6004 «Տոկոսային եկամուտներ ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված արժութային սվոպից»,

6005 «Տոկոսային եկամուտներ ոչ ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված արժութային սվոպից»,

6006 «Տոկոսային եկամուտներ այլ ռեզիդենտների հետ կնքված արժութային սվոպից»,

6007 «Տոկոսային եկամուտներ այլ ոչ ռեզիդենտների հետ կնքված արժութային սվոպից»» հաշիվներով:

7. Հաշվային պլանի 70 «Տոկոսային ծախսեր» բաժինը լրացնել «710 «Տոկոսային ծախսեր արժութային սվոպից»» ենթաբաժնով և

«7101 «Տոկոսային ծախսեր ՀՀ կենտրոնական բանկի հետ կնքված արժութային սվոպից»,

7102 «Տոկոսային ծախսեր ռեզիդենտ բանկերի հետ կնքված արժութային սվոպից»,

7103 «Տոկոսային ծախսեր ոչ ռեզիդենտ բանկերի հետ կնքված արժութային սվոպից»,

7104 «Տոկոսային ծախսեր ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված արժութային սվոպից»,

7105 «Տոկոսային ծախսեր ոչ ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված արժութային սվոպից»,

7106 «Տոկոսային ծախսեր այլ ռեզիդենտների հետ կնքված արժութային սվոպից»,

7107 «Տոկոսային ծախսեր այլ ոչ ռեզիդենտների հետ կնքված արժութային սվոպից»» հաշիվներով:

8. Հաշվային պլանի 364 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք գումարներ» ենթաբաժնի`

«3642 «Հաշվեգրված տոկոսներ ֆինանսական վարձակալության դիմաց ռեզիդենտների գծով»» և «3644 «Հաշվեգրված տոկոսներ ֆինանսական վարձակալության դիմաց ոչ ռեզիդենտների գծով»» հաշիվները հանել:

9. Հաշվային պլանի 364 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք գումարներ» ենթաբաժինը լրացնել`

«3645 «Ֆինանսական վարձակալության գծով ռեզիդենտ բանկերին վճարվելիք գումարներ»» և «3646 «Ֆինանսական վարձակալության գծով ոչ ռեզիդենտ բանկերին վճարվելիք գումարներ»» հաշիվներով:

10. Հաշվային պլանի 232 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա և արժեզրկում» ենթաբաժինը վերանվանել 232 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա» ենթաբաժնի:

11. Հաշվային պլանի 232 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա» ենթաբաժնի «2330 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում»» հաշիվը հանել:

12. Հաշվային պլանի 281 «Ֆինանսական վարձակալության դիմաց չվաստակած ֆինանսական եկամուտ» ենթաբաժնի 2812 «Ֆինանսական վարձակալության դիմաց չվաստակած ֆինանսական եկամուտներ ոչ ռեզիդենտ բանկերից» հաշիվը վերանվանել 2812 «Ֆինանսական վարձակալության դիմաց չվաստակած ֆինանսական եկամուտներ ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպություններից» հաշվի:

13. Հաշվային պլանի 281 «Ֆինանսական վարձակալության դիմաց չվաստակած ֆինանսական եկամուտ» ենթաբաժինը լրացնել`

«2815 «Ֆինանսական վարձակալության դիմաց չվաստակած ֆինանսական եկամուտներ ռեզիդենտ իրավաբանական անձանցից»,

2816 «Ֆինանսական վարձակալության դիմաց չվաստակած ֆինանսական եկամուտներ ռեզիդենտ ֆիզիկական անձանցից»» հաշիվներով:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

       Հաստատված է                       Հաստատված է

    Հայաստանի Հանրապետության          Հայաստանի Հանրապետության

    կենտրոնական բանկի խորհրդի         ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի

    2003 թվականի նոյեմբերի 11-ի       2003 թվականի դեկտեմբերի 1-ի

    թիվ 387 որոշմամբ                  թիվ 883-Ն հրամանով

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

------------- Տ. Սարգսյան

18 նոյեմբերի 2003 թ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇՎԱՅԻՆ ՊԼԱՆԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԻ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

 

1. «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգի» (այսուհետև` հրահանգ) 14 «Ռեպո համաձայնագրեր» բաժնի առաջին պարբերությունը լրացնել «և 144;145 «Արժութային սվոպ»» բառերով:

2. Հրահանգի 36 «Այլ վճարվելիք գումարներ» բաժնի առաջին պարբերությունը լրացնել «366 «Ապագա ժամանակաշրջանի եկամուտներ», 367 «Պարտավորություններ արժութային սվոպի գծով»» բառերով:

3. Հրահանգի 36 «Այլ վճարվելիք գումարներ» բաժինը լրացնել «367 «Պարտավորություններ արժութային սվոպի գծով»» ենթաբաժնով` հետևյալ բովանդակությամբ.

 

«Ենթաբաժին 367

«Պարտավորություններ արժութային սվոպի գծով»

 

Այս ենթաբաժնի հաշիվներն օգտագործում է արժութային սվոպով արժույթ գնող բանկը` արժույթի հակադարձ վաճառքի պարտավորությունը արտացոլելու համար: Հաշիվը դեբետագրվելիս ցույց է տրվում արժութային սվոպի միջոցով ստացված արժույթի վերադարձման պարտավորությունը: Այն կրեդիտագրվում է, երբ բանկը հետ է վաճառում սվոպով ձեռք բերված արժույթը: Այս բաժնի հաշիվները թղթակցում են 103 ենթաբաժնի հաշիվների հետ»:

4. Հրահանգի 32 «Այլ ֆինանսական կազմակերպություններից փոխառություններ» բաժնի առաջին պարբերությունը լրացնել «և 328 «Արժութային սվոպ»» բառերով:

5. Հրահանգի 18 «Այլ գործառնությունների գծով ստացվելիք գումարներ» բաժնի առաջին պարբերությունը լրացնել «և 180 «Արժութային սվոպով վաճառված արժույթ»» բառերով:

6. Հրահանգի 18 «Այլ գործառնությունների գծով ստացվելիք գումարներ» բաժինը լրացնել «180 «Արժութային սվոպով վաճառված արժույթ»» ենթաբաժնով` հետևյալ բովանդակությամբ.

 

«Ենթաբաժին 180

«Արժութային սվոպով վաճառված արժույթ»

 

Այս ենթաբաժնի հաշիվներն օգտագործում է արժութային սվոպով արժույթ վաճառող բանկը: Հաշիվը դեբետով թղթակցում է համապատասխան արժութային ակտիվային հաշիվների հետ` սվոպով փոխանցված արժույթի ծավալի չափով»:

7. Հրահանգի 60 «Տոկոսային եկամուտներ» բաժինը լրացնել «600 «Տոկոսային եկամուտներ արժութային սվոպից»» բառերով:

8. Հրահանգի 70 «Տոկոսային ծախսեր» բաժինը լրացնել «710 «Տոկոսային ծախսեր արժութային սվոպից»» բառերով:

9. Հրահանգի 364 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք գումարներ» ենթաբաժնի «3642 «Հաշվեգրված տոկոսներ ֆինանսական վարձակալության դիմաց ռեզիդենտների գծով»» և «3644 «Հաշվեգրված տոկոսներ ֆինանսական վարձակալության դիմաց ոչ ռեզիդենտների գծով»» հաշիվները հանել:

10. Հրահանգի 3641 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք գումարներ» հաշիվը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3641 «Ֆինանսական վարձակալության գծով ռեզիդենտներին վճարվելիք գումարներ» - հաշիվը նախատեսված է ռեզիդենտներին ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք գումարների հաշվառման համար:

Հաշիվը կրեդիտագրվում է հիմնական միջոցները ֆինանսական վարձակալության վերցնելու դեպքում`

Դտ- 2417 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ»

Կտ- 3641

Դտ-421 ենթաբաժնի համապատասխան հաշիվ:

Հաշիվը դեբետագրվում է վարձավճարները վճարելիս`

Դտ-3641

Կտ- Դրամական միջոցներ»:

11. Հրահանգի 364 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք գումարներ» ենթաբաժինը լրացնել «3645 «Ֆինանսական վարձակալության գծով ռեզիդենտ բանկերին վճարվելիք գումարներ»» հաշվով` հետևյալ բովանդակությամբ.

«3645 «Ֆինանսական վարձակալության գծով ռեզիդենտ բանկերին վճարվելիք գումարներ»- հաշիվը նախատեսված է ռեզիդենտ բանկերին ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք գումարները հաշվառելու համար: Հաշվառումը տարվում է նույն սկզբունքով, ինչ 3641 հաշվի դեպքում»:

12. Հրահանգի 364 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք գումարներ» ենթաբաժինը լրացնել «3646 «Ֆինանսական վարձակալության գծով ոչ ռեզիդենտ բանկերին վճարվելիք գումարներ»» հաշվով` հետևյալ բովանդակությամբ.

«3646 «Ֆինանսական վարձակալության գծով ոչ ռեզիդենտ բանկերին վճարվելիք գումարներ»- հաշիվը նախատեսված է ոչ ռեզիդենտ բանկերին ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք գումարները հաշվառելու համար: Հաշվառումը տարվում է նույն սկզբունքով, ինչ 3641 հաշվի դեպքում»:

13. Հրահանգի 232 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա և արժեզրկում» ենթաբաժինը վերանվանել 232 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա» ենթաբաժնի:

14. Հրահանգի 232 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա» ենթաբաժնի առաջին պարբերության «և արժեզրկում» բառերը հանել:

15. Հրահանգի 421 «Ֆինանսական վարձակալության դիմաց չկրած ֆինանսական ծախսեր» ենթաբաժնի 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հաշիվը դեբետագրվում է ակտիվը ֆինանսական վարձակալության վերցնելու ժամանակ`

Դտ- ակտիվի համապատասխան հաշիվ

Դտ- 421 ենթաբաժնի համապատասխան հաշիվ

Կտ- 364 ենթաբաժնի համապատասխան հաշիվ»:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
11.11.2003
N 387-Ն
Որոշում