Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 22.06.99 Թ. ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 22.06.99 Թ. N 96-ԴԶ ՀՐԱՄԱ ...

 

 

108.0034.040903

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «04»         09           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10803266

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

16 հունիսի 2003 թվականի N 34-ԱՄ

 

      Համաձայնեցված է                   Համաձայնեցված է

   ՀՀ առևտրի  և  տնտեսական           ՀՀ բնական մենաշնորհների

   զարգացման նախարար                 կարգավորման հանձնաժողովի

   _________ Կ. Ճշմարիտյան           «17» 06. 2003թ.        

   «18» 08. 2003թ.                   N 35-Լ որոշմամբ        

                                                                               

         ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 22.06.99 թ. N 96-ԴԶ ՀՐԱՄԱՆՈՒՄ

i

                     ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի հաշվառման նպատակով կիրառվող փոփոխական հոսանքի ակտիվ էներգիայի ստատիկ հաշվիչների շահագործման փորձի վերլուծության արդյունքներից ելնելով և հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

ՀՀ էներգետիկայի նախարարի 22. 06. 99թ. N 96-ԴԶ հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգում կիրառման համար թույլատրվող 50 Հց փոփոխական հոսանքի ակտիվ էներգիայի վատտ-ժամերի ստատիկ հաշվիչներին ներկայացվող տեխնիկական պահանջներ» փաստաթղթում կատարել հետևյալ փոփոխությունները`

1. Կետ 1-ի «7-րդ հոդվածի» բառերը փոխարինել «54-րդ հոդվածի» բառերով:

i

2. Կետ 2-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2. Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի հաշվառման համար կարող է թույլատրվել փոփոխական հոսանքի ակտիվ էներգիայի վատտ-ժամերի այն ստատիկ հաշվիչների կիրառումը (այսուհետ` հաշվիչներ), որոնք բավարարում են սահմանված տեխնիկական պահանջներին:»

i

3. Կետ 3-ի «Հաշվիչները լինում են հինգ հիմնական տեսակի`» բառերը փոխարինել «Ըստ ճշտության դասի թույլատրվում է կիրառել հաշվիչների հետևյալ հինգ տեսակները`» բառերով:

4. Կետ 6.2-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«6.2. Բոլոր տեսակի հաշվիչները պետք է ապահովեն էլեկտրաէներգիայի հաշվառում` ըստ օրվա ժամերի սահմանված առնվազն չորս սակագներով:»

i

5. Կետեր 6.4 և 6.8-ում «լուսատախտակի» բառը փոխարինել «ցուցատախտակի» բառով:

i

6. Կետ 6.6-ից հանել «եթե Պատվիրատուի կողմից այլ ժամկետ չի սահմանվել» բառերը:

7. Կետ 6.10-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«6.10. Տրանսֆորմատորային միացման հաշվիչները բացի 6.9 կետի տվյալներից պետք է տան նաև բեռնվածքի գրաֆիկները (ակտիվ հզորության կեսժամային միջինացումով) առնվազն վերջին 60 օրվա համար:»

8. Կետ 7-ը ուժը կորցրած ճանաչել:

 

 

pin
Էներգետիկ ենթակառ և բնական պաշարների նախարարություն
16.06.2003
N 34-ԱՄ
Հրաման