(ուժը կորցրել է 15.05.97 թիվ 136 որոշմամբ)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄ
10 հոկտեմբերի 1996 թվականի թիվ 25
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության
1996 թվականի օգոստոսի 9-ի թիվ 136 որոշմամբ հաստատված
«Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային
գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի
մեջ լրացում կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի օգոստոսի 9-ի թիվ 136 որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի մեջ կատարել հետևյալ լրացումը.
i
3-րդ գլխի 2-րդ կետում բանկի ռիսկով կշռված ակտիվների աղյուսակի 3-րդ տողը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում թղթակցային հաշվի, պարտադիր պահուստների միջոցներ, տեղաբաշխված ավանդներ (դեպոզիտներ) (161, 096, 166 (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում տեղաբաշխված ավանդների (դեպոզիտների) մասով))»
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: