Սեղմել Esc փակելու համար:
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՆԿԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՆԿԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ Կ ...

01.08.1997 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1900  -ից մինչեւ   01.08.1997  -ը:
 

/ուժը կորցրել է 01.08.97 թվականից` 01.07.97 թիվ 176 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 օգոստոսի 1996 թ. թիվ 133

 

i

«ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՆԿԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ» ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը

որոշում է.

1. Հաստատել «Օրենսդրության խախտումների համար բանկերի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների» կանոնագիրքը (այսուհետև` կանոնագիրք) (կցվում է):

2. Կանոնագիրքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

i

/խմբ. 13.09.96 թիվ 6 որոշում/

3. Կանոնագիրքը կիրարկման պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության.

i

1994թ. հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերում կառավարման ժամանակավոր ադմինիստրացիայի նշանակման և դրա գործունեության կարգավորման մասին» թիվ 49,

i

1995թ սեպտեմբերի 15-ի «Բանկային օրենսդրության խախտումների համար բանկերի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների կանոնագիրքը (նոր խմբագրությամբ) հաստատելու մասին» թիվ 147,

i

1995թ դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995թ. սեպտեմբերի 15-ի թիվ 147 որոշմամբ հաստատված «Բանկային օրենսդրության խախտումների համար բանկերի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների» կանոնագրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 200,

1996թ. հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995թ սեպտեմբերի 15-ի թիվ 147 որոշմամբ հաստատված «Բանկային օրենսդրության խախտումների համար բանկերի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների» կանոնագրքի (նոր խմբագրությամբ) մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 1,

1996թ ապրիլի 26-ի «Բանկային օրենսդրության խախտումների համար բանկերի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների» կանոնագրքի (նոր խմբագրությամբ) մեջ փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995թ. դեկտեմբերի 15-ի թիվ 200 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 87 որոշումները:

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի վարչության

1996թ. օգոստոսի 9-ի թիվ 133 որոշմամբ

 

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԲԱՆԿԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Գ Ի Ր Ք

 

Սույն կանոնագիրքը բաղկացած է երկու մասից` «Ընդհանուր» և «Հատուկ»:

«Ընդհանուր» մասում սահմանվում են օրենսդրության խախտումները, վարույթի ընթացակարգը, պատժամիջոցները, դրանց կիրառման կարգը:

«Հատուկ» մասում տրվում են բանկային օրենսդրության խախտումները և դրանց համար բանկերի նկատմամբ կիրառվող կոնկրետ պատժամիջոցները:

 

Ը Ն Դ Հ Ա Ն Ո Ւ Ր  Մ Ա Ս

 

ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Կանոն 1.01. Առարկան և նպատակը

 

(ա) Սույն կանոնագիրքը սահմանում է ՀՀ տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի (հետագայում` «բանկ») կողմից բանկերի գործունեությունը կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների խախտումները (հետագայում` «խախտում»), վարույթի ընթացակարգը, պատժամիջոցները, դրանց կիրառման կարգը:

(բ) Խախտումներ թույլ տալու համար բանկերի նկատմամբ պատժամիջոցների կիրառման նպատակն է ապահովել ՀՀ բանկային համակարգի հուսալիությունը, բնականոն գործունեությունը և բանկերի գործունեության համար ազատ տնտեսական մրցակցության հավասար պայմանների ստեղծումը, ինչպես նաև Կենտրոնական բանկի հիմնական խնդրի իրագործումը:

 

Կանոն 1.02. Օրենսդրության խախտումները

 

(ա) Խախտումներ են համարվում սույն կանոնագրքի Հատուկ մասում նշված ուղղակի կամ անուղղակի այն գործողությունները կամ անգործությունը, որոնք հակասում են բանկերի գործունեությունը կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին:

(բ) (1) Պարբերաբար խախտումներ են համարվում մեկ ֆինանսական տարվա ընթացքում հիմնական տնտեսական նորմատիվների և (կամ) հաշվետվական փաստաթղթերում կեղծ տվյալների ներկայացման համար սույն կանոնագրքի «Հատուկ» մասում սահմանված 10 և ավելի խախտումները, եթե`

(1.1) խախտումն արձանագրվել է սույն կանոնագրքով սահմանված կարգով, և

(1.2) խախտման համար պատժամիջոց կիրառելու, չկիրառելու վերաբերյալ որոշում է ընդունվել:

(2) Սույն մասի նպատակների համար, խախտում չի կարող համարվել այն խախտումը, որի վերաբերյալ «բ» ենթակետի «1», «1.2» կետով նախատեսված որոշումը վերանայվել է և բանկն արդարացվել է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ, դատարանի վճռով կամ արբիտրաժի որոշմամբ, ինչպես նաև սույն կանոնագրքի 2.05 կանոնի «բ» մասով կարճելու դեպքում (բացառությամբ խախտումը մինչև Կենտրոնական բանկի նախագահի հրամանի արձակումը կամովին վերացնելու դեպքերի):

(3) Կենտրոնական բանկի խորհուրդն ամեն դեպքում կարող է խախտումները որակել որպես ոչ պարբերաբար, եթե գտնի, որ դրանց հաճախականությունը պատահական (ոչ օրինաչափ) բնույթ է կրում:

(գ) Կենտրոնական բանկը բանկերի նկատմամբ կիրառում է պատժամիջոցներ, եթե`

(1) բանկի կանոնադրական հիմնադրամը կամ ընդհանուր կապիտալի այլ տարրերը համալրվել են օրենքների և այլ իրավական ակտերի խախտումներով,

(2) բանկը բանկային գործունեություն և ֆինանսական գործառնություններ է իրականացրել օրենքների և այլ իրավական ակտերի խախտումներով,

(3) բանկի կանոնադրությունը, մասնաճյուղի կանոնակարգը փոփոխվել և լրացվել են օրենքների և այլ իրավական ակտերի խախտումներով,

(4) խախտվել են բանկի գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները,

(5) խախտվել են հաշվապահական հաշվառում վարելու կանոնները, ինչպես նաև հաշվեկշռի, ֆինանսական հաշվետվությունների ներկայացման և հրապարակման կարգն ու պայմանները և (կամ) այդ փաստաթղթերում ներկայացվել են կեղծ տվյալներ:

 

Կանոն 1.03. Օրենսդրության խախտումների համար կիրառվող

i

պատժամիջոցները

 

(ա) Սույն կանոնագրքի կանոն 1.02-ի (գ) մասով նախատեսված դեպքերում Կենտրոնական բանկը բանկերի (առանձին դեպքերում` բանկի ղեկավարների) նկատմամբ կիրառում է հետևյալ պատժամիջոցները`

(1.1) նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարական.

(1.2) տուգանք.

(1.3) տույժ,

(1.4) բանկի ղեկավարներին զբաղեցրած պաշտոններից հեռացնելը.

(1.5) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

(բ) Անկախ սույն կանոնագրքի որևէ դրույթից, Կենտրոնական բանկի խորհրդի հավանությամբ` Կենտրոնական բանկի և պարբերաբար խախտումներ թույլ տված բանկի միջև, կողմերի կամքի ազատ դրսևորմամբ կնքված պայմանագիրը կարող է փոփոխել սույն կանոնագրքով սահմանված խախտումների համար կիրառվող պատժամիջոցները, եթե պայմանագիրը ապահովում է բանկերի գործունեության համար ազատ տնտեսական մրցակցության հավասար պայմանների ստեղծումը:

 

Կանոն 1.04. Նախազգուշացում և խախտումները վերացնելու

հանձնարարական

 

(ա) Նախազգուշացմամբ արձանագրվում է թույլ տված խախտումը և մեղավոր բանկը տեղեկացվում է խախտման անթույլատրելիության մասին:

(բ) Նախազգուշացումը նախատեսում է նաև թույլ տված խախտումը Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետում վերացնելու, կամ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական: Հանձնարարականի կատարումը պարտադիր է նախազգուշացում ստացած բանկի համար:

 

Կանոն 1.05. Տուգանքը

 

(ա) Այն դեպքում, երբ բանկը համաձայն չէ տուգանքի նշանակման կամ տուգանքի չափի հետ, տուգանքը գանձվում է Կենտրոնական բանկի հայցով` դատարանի որոշմամբ: Գումարը գանձվում է բանկի թղթակցային հաշվից` հօգուտ պետական բյուջեի:

(բ) (1) Տնտեսական նորմատիվի յուրաքանչյուր խախտման համար, Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններն ուշացնելու համար բանկի նկատմամբ կիրառվող տուգանքի չափը չի կարող գերազանցել Կենտրոնական բանկի կողմից սահմանված նվազագույն կանոնադրական հիմնադրամի 5 %-ը: Սույն դրույթը չի տարածվում պարտադիր պահուստավորման նորմատիվի խախտման վրա:

(2) Բանկային օրենսդրության յուրաքանչյուր այլ խախտման համար բանկի նկատմամբ կիրառվող տուգանքի չափը չի կարող գերազանցել Կենտրոնական բանկի կողմից սահմանված նվազագույն կանոնադրական հիմնադրամի 1 %-ը:

(գ) Տուգանքի գումարի չափը չպետք է հանգեցնի տուգանվող բանկի ծանր ֆինանսական կացությանը:

(դ) Կենտրոնական բանկը բանկի կողմից չհիմնավորված ռիսկային գործունեություն վարելու, հաշվետվություններն ուշ ներկայացնելու կամ դրանցում անարժանահավատ տեղեկություններ արտացոլելու համար սույն կանոնագրքի Հատուկ մասում սահմանված կանոններով և դրանցում նշված չափերով բանկի ղեկավարների, բացառությամբ ստորաբաժանումների ղեկավարների և խորհրդի անդամների, նկատմամբ տուգանք նշանակելու հայցով դիմում է դատարան: Ընդ որում, տուգանքի չափը չի կարող գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը: Նշված անձանց վրա դրված տուգանքները դատարանի որոշմամբ բռնագանձվում են նրանց անձնական միջոցներից:

 

Կանոն 1.06. Տույժ

 

i

Պարտադիր պահուստավորումը սահմանված կարգով չկատարելու դեպքում, Կենտրոնական բանկը խախտման յուրաքանչյուր օրվա համար գանձում է տույժ` յուրաքանչյուր ուշացրած օրվա համար ոչ ավելի, քան չպահուստավորված գումարի 1 %-ը: Տույժը գանձվում է Կենտրոնական բանկի եկամուտների հաշվին:

 

Կանոն 1.07. Բանկի ղեկավարներին զբաղեցրած պաշտոններից հեռացնելը

 

Բանկի ղեկավարները հեռացվում են զբաղեցրած պաշտոններից բանկի խորհրդի որոշմամբ` Կենտրոնական բանկի խորհրդի առաջարկությամբ, եթե`

(ա) բանկի ղեկավարը կամ ղեկավարները միտումնավոր կերպով խախտել են օրենքները և այլ իրավական ակտերը,

(բ) պաշտոնավարման ընթացքում վարում են անհիմն և վտանգավոր գործունեություն,

(գ) ղեկավարի կամ ղեկավարների գործողությունների հետևանքով բանկը կրել է կամ կարող է կրել զգալի ֆինանսական կամ այլ վնաս,

(դ) գործունեության ընթացքում կատարում են անձնական շահերից բխող այնպիսի գործողություններ, որոնք հակասում են բանկի կամ հաճախորդների շահերին,

(ե) անազնիվ և անբարեխիղճ վերաբերմունք են դրսևորել իրենց ծառայողական պարտականությունների, այդ թվում` բանկի և բանկի հաճախորդների նկատմամբ ստանձնած հավատարմագրային պարտականությունների նկատմամբ:

 

Կանոն 1.08. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը

 

(ա) Լիցենզիան կարող է ուժը կորցրած ճանաչվել, եթե`

(1) խախտվել են բանկային գործունեությունը կարգավորող օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները,

(2) բանկը Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետում չի կատարել խախտումները վերացնելու մասին Կենտրոնական բանկի հանձնարարականը,

(բ) Օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում նաև այն դեպքում, երբ օտարերկրյա բանկն իր գրանցման կամ հիմնական գործունեության վայրի երկրում զրկվել է բանկային գործունեություն իրականացնելու իրավունքից:

(գ) Բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու որոշման ուժի մեջ մտնելու պահից բանկը զրկվում է բանկային գործունեություն իրականացնելու իրավունքից բացառությամբ այն գործարքների, որոնք ուղղված են նրա ստանձնած պարտավորությունների կատարմանը, միջոցների իրացմանը և դրանց վերջնական բաշխմանը:

 

Կանոն 1.09. Ժամկետները

 

Եթե սույն կանոնագրքով նախատեսված, կամ սույն կանոնագրքով սահմանված կարգով ընդունված որոշմամբ նախատեսված ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա տվյալ ժամկետը ավարտվում է հաջորդ աշխատանքային օրվա վերջում:

 

Կանոն 1.10. Վաղեմության ժամկետները

 

Եթե խախտումը հայտնաբերվել է խախտումը թույլ տալուց երկու տարի հետո, և բանկը կամովին վերացրել է խախտումը, ապա խախտում թույլ տված բանկը չի ենթարկվում պատժի:

 

ԲԱԺԻՆ 2. ՎԱՐՈՒՅԹԸ

 

Կանոն 2.01. Օրենսդրության խախտումները քննարկող հանձնաժողովը

 

ա) Օրենսդրության խախտումները քննարկող հանձնաժողովը (հետագայում` «Հանձնաժողով») ստեղծվում է Կենտրոնական բանկի նախագահի հրամանով:

բ) Հանձնաժողովը քննարկում է խախտումները և Կենտրոնական բանկի նախագահին ներկայացնում եզրակացություն խախտման համար պատժամիջոց կիրառելու կամ չկիրառելու մասին:

գ) Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են`

Վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության պետը, պետի տեղակալը և այդ վարչության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, իրավաբանական վարչության պետը և այդ վարչության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

դ) Հանձնաժողովի աշխատանքներին կարող են մասնակցել նաև Կենտրոնական բանկի շահագրգիռ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

 

Կանոն 2.02. Խախտման արձանագրումը

 

(ա) Սույն կանոնագրքով նախատեսված խախտումը համարվում է արձանագրված, եթե առկա են`

(1.1) Կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության արձանագրությունը և

(1.2) արձանագրության վերաբերյալ Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության դրական եզրակացությունը:

(բ) Սույն կանոնի «ա» կետի (1.1) ենթակետում նախատեսված արձանագրության մեջ նշվում են տվյալ բանկի կողմից թույլ տրված խախտումը (խախտումները) հիմնավորող փաստերը, սույն կանոնագրքի այն կանոնները, որոնցում նշված նորմերը խախտվել են:

(գ) Սույն կանոնի «ա» կետի (1.2) ենթակետում նախատեսված եզրակացությունը պետք է հիշյալ արձանագրությամբ ներկայացված փաստերի հիման վրա հաստատի սույն կանոնագրքով նախատեսված խախտման կամ խախտումների առկայությունը:

(դ) Սույն կանոնի «ա» կետի (1.1) և (1.2) ենթակետերում նախատեսված փաստաթղթերը վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչությունը իրավաբանական վարչության հետ համատեղ ներկայացնում են Հանձնաժողովին:

(ե) Հանձնաժողովը ներկայացված փաստաթղթերի հիման վրա քննարկում և վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչությանը և իրավաբանական վարչությանը տալիս է հանձնարարական պատրաստելու.

1) Կենտրոնական բանկի նախագահի հրամանի նախագիծ` խախտում թույլ տված բանկի նկատմամբ պատժամիջոց (պատժամիջոցներ) կիրառելու, կիրառումը հետաձգելու մասին, կամ

2) Կենտրոնական բանկի խորհրդի որոշման նախագիծ` խախտում թույլ տված բանկի նկատմամբ պատժամիջոց չկիրառելու մասին. կամ

3) Կենտրոնական բանկի խորհրդի որոշման նախագիծ` սույն կանոնագրքի 1.03 (բ) կանոնով նախատեսված պայմանագրի մասին:

զ) Իրավաբանական վարչության բացասական եզրակացության և այդպիսի եզրակացությանը Հանձնաժողովի անհամաձայնության դեպքում Հանձնաժողովի նախագահը վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչությանը և իրավաբանական վարչությանը տալիս է հարցի լրացուցիչ ուսումնասիրման և փոխհամաձայնեցված եզրակացության ներկայացման հանձնարարական: Անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկը կարող է բանկում անցկացնել լրացուցիչ ստուգում:

 

Կանոն 2.03. Բանկի նկատմամբ պատժամիջոց կիրառելու մտադրության

վերաբերյալ տեղեկացնելը

 

Վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչությունը և իրավաբանական վարչությունը Հանձնաժողովի հանձնարարականի հիման վրա բանկին պատվիրված նամակով ուղարկում են.

Կանոն 2.02-ի «ա» կետում նախատեսված փաստաթղթերը և «ե» կետում նախատեսված նախագիծը:

 

Կանոն 2.04. Բանկի բացատրությունները և առարկությունները

 

ա) Սույն կանոնագրքի կանոն 2.03-ում նախատեսված փաստաթղթերը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում, բանկը կարող է գրավոր ներկայացնել իր բացատրություններն ու առարկությունները` արձանագրված խախտումների վերաբերյալ:

Խախտում թույլ տված բանկի կողմից լիազորված անձը կարող է մասնակցել Հանձնաժողովի նիստում հարցի քննարկմանը:

բ) Բանկի կողմից սույն կանոնի (ա) կետում նշված ժամկետում բացատրություններ և առարկություններ չներկայացվելու դեպքում, Հանձնաժողովը կանոն 2.02 «ե» կետում նախատեսված նախագիծը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հաստատմանը:

գ) Սույն կանոնի «ա» կետում նախատեսված բացատրությունները և առարկությունները վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության և իրավաբանական վարչության կողմից ներկայացվում են Հանձնաժողովի քննարկմանը:

դ) Եթե բանկը համաձայն չէ տուգանքի նշանակման կամ տուգանքի չափի հետ, ապա իրավաբանական վարչությունը Հանձնաժողովի հանձնարարությամբ նախապատրաստում է հայց, որը ստորագրվում է նախագահի կամ նրա տեղակալի կողմից: Դատարանում հայցը պաշտպանում է Կենտրոնական բանկի կողմից լիազորված ներկայացուցիչը (ներկայացուցիչները):

ե) Բանկի բացատրությունների և առարկությունների հետ համաձայնության դեպքում Հանձնաժողովը արձանագրում է խախտման բացակայությունը:

զ) Բանկի բացատրությունների և առարկությունների հետ անհամաձայնության դեպքում Հանձնաժողովը սույն կանոնագրքի կանոն 2.02 «ա» և «ե» կետերում նախատեսված փաստաթղթերը Հանձնաժողովի նիստի արձանագրության հետ միասին, ինչպես նաև բանկի բացատրություններն ու առարկությունները ներկայացնում է Կենտրոնական բանկի նախագահին:

է) Կենտրոնական բանկի նախագահը.

(1) ներկայացված փաստաթղթերի հիման վրա որոշում է պատժամիջոց կիրառելու կամ չկիրառելու Կենտրոնական բանկի մտադրության հարցը:

(2) Կենտրոնական բանկի կողմից բանկի նկատմամբ արձանագրված խախտման համար պատժամիջոց չկիրառելու մտադրության դեպքում հարցը ներկայացվում է Կենտրոնական բանկի խորհրդի քննարկմանը:

 

Կանոն 2.05. Վարույթը կասեցնելը կամ կարճելը

 

Կենտրոնական բանկի նախագահը կարող է.

ա) մինչև 30 օր ժամկետով կասեցնել վարույթը, եթե պատժամիջոցի կիրառումը պահանջում է լրացուցիչ պարզաբանում արձանագրված խախտման վերաբերյալ,

բ) կարճել վարույթը, եթե բանկի կողմից ներկայացված բացատրությունների և առարկությունների քննարկման արդյունքում, ըստ Հանձնաժողովի կողմից պարզված փաստերի, խախտում առկա չէ, կամ եթե մինչև պատժամիջոց կիրառելու մասին Կենտրոնական բանկի նախագահի հրամանի արձակումը բանկը կամովին վերացրել է խախտումը:

Եթե խախտում թույլ տված բանկը կամովին վերացրել է խախտումը և դրա վերաբերյալ վարույթը կարճվել է, ապա տվյալ խախտումը համարվում է կատարված և հաշվարկվում է մեկ ֆինանսական տարվա ընթացքում թույլ տված խախտումների ընդհանուր քանակի մեջ:

 

Կանոն 2.06. Պատժամիջոց կիրառելու, կիրառումը հետաձգելու մասին

որոշումը

 

ա) (1) Բանկի բացատրություններն ու առարկությունները քննելուց հետո, Կենտրոնական բանկի նախագահը որոշում է կայացնում` արձանագրված խախտումների համար տվյալ բանկի նկատմամբ սույն կանոնագրքով նախատեսված պատժամիջոցներ կիրառելու մասին:

(2) Սույն կանոնի «ա» կետի (1) ենթակետում նախատեսված որոշումը ենթակա է կատարման` այդ որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

բ) (1) Կենտրոնական բանկի նախագահը կարող է որոշում կայացնել պատժամիջոցի կիրառումը մինչև մեկ տարի ժամկետով հետաձգելու մասին, եթե`

(1.1) պատժամիջոցի կիրառումը անհնարին է բանկի ֆինանսական դրության պատճառով.

(1.2) պատժամիջոցի կիրառումը կարող է խանգարել բանկի ֆինանսական առողջացման կամ վերակազմավորման ծրագրի իրականացմանը:

(2) Սույն մասի (1) ենթակետում նախատեսված դեպքում, պատժամիջոցը կիրառվում է սահմանված ժամկետը լրանալու պահին. ընդ որում, տուգանքի դեպքում բանկը կարող է գումարը վճարել առանձին մասերով` մինչև սահմանված ժամկետի ավարտը:

 

Կանոն 2.07. Պատժամիջոց չկիրառելու կամ պատժամիջոցը մեղմացնելու

մասին որոշումը

 

Կենտրոնական բանկի խորհուրդը, Կենտրոնական բանկի նախագահի ներկայացմամբ, կարող է որոշում կայացնել արձանագրված խախտման համար` խախտում թույլ տված բանկի նկատմամբ պատժամիջոց չկիրառելու կամ պատժամիջոցը մեղմացնելու մասին, եթե

ա) պատժամիջոցի կիրառումը անհնարին է բանկի ֆինանսական դրության պատճառով կամ կարող է հանգեցնել դրա էլ ավելի վատթարացմանը,

բ) խախտումը կատարվել է օբյեկտիվ (բանկից չկախված) պատճառներով (այդ թվում` ֆորս-մաժորային),

գ) խախտումը պայմանավորված է ընդհանուր համակարգային հիմնախնդիրներով,

դ) բանկը նախկինում թույլ չի տվել պարբերաբար խախտումներ:

 

Կանոն 2.08. Որոշումների բովանդակությունը

 

ա) Սույն կանոնագրքի 2.05 և 2.06 կանոններում նախատեսված որոշումները բաղկացած են ներածական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից:

բ) (1) Ներածական մասում շարադրվում են խախտման փաստերը:

(2) Պատճառաբանական մասում տրվում են այն պատճառներն ու հիմքերը, որոնցով պայմանավորված է պատժամիջոցի կիրառումը, կիրառման հետաձգումը, մեղմացումը, վարույթի կասեցումը և կարճումը:

(3) Եզրափակիչ մասում նշվում է կիրառվող պատժամիջոցը, դրա չափը, կիրառման ժամկետները, կարգը, կամ դրույթ վարույթի կասեցման կամ կարճման մասին: Եզրափակիչ մասը նաև սահմանում է տվյալ որոշումն ուժի մեջ մտնելու պահը:

 

Կանոն 2.09. Որոշումներն ուժի մեջ մտնելը

Որոշումների պարտադիր հրապարակումը

 

ա) Սույն կանոնագրքի 2.05 և 2.06 կանոններում նախատեսված որոշումներն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված պահից:

բ) Հիշյալ որոշումների եզրափակիչ մասը ենթակա է պարտադիր հրապարակման, բացառությամբ այն դեպքերի, երբ Կենտրոնական բանկի խորհուրդը կամ նախագահը որոշում են այն չհրապարակել:

 

                   Հ  Ա  Տ  Ո Ւ  Կ    Մ  Ա  Ս

 

ԲԱԺԻՆ 3. ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ

 

Կանոն 3.01.

 

(ա) Կուսակցությունների և արհեստակցական միությունների` բանկի մասնակից դառնալը`

առաջացնում է նախազգուշացում` մեկամսյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:

(բ) Սույն կանոնի (ա) կետում սահմանված խախտումը մեկամսյա ժամկետում չվերացնելը`

առաջացնում է բանկային գործունեության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 13]

 

Կանոն 3.02.

 

(ա) Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների` օրենքներով չսահմանված դեպքերում և կարգով բանկի մասնակից դառնալը`

առաջացնում է նախազգուշացում` մեկամսյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:

(բ) Սույն կանոնի (ա) կետում սահմանված խախտումը մեկամսյա ժամկետում չվերացնելը`

առաջացնում է բանկային գործունեության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 13]

 

Կանոն 3.03.

 

Գործող բանկի փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի նվազեցնելը`

առաջացնում է բանկային լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 36]

 

Կանոն 3.04.

Նոր ստեղծվող և գործող բանկի կանոնադրական հիմնադրամը բացի հայկական դրամից և արտարժույթից այլ միջոցներով համալրելը`

առաջացնում է բանկային գործունեության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 17]

Կանոն 3.05.

Բանկի կանոնադրական հիմնադրամում նախկինում ներդրված նյութական արժեքների վերագնահատման արդյունքներով կանոնադրական հիմնադրամի մեծության փոխվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.5 % չափով` մեկամսյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:

[»Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 45.1]

 

Կանոն 3.06.

 

Սույն կանոնագրքի Հատուկ մասով չսահմանված` գործող օրենքների և այլ իրավական ակտերի խախտումներով բանկի կանոնադրական հիմնադրամի համալրումը`

առաջացնում է նախազգուշացում` երկամսյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:

[ՀՀ ԿԲ վարչության սույն որոշումը]

 

ԲԱԺԻՆ 4.
ԲԱՆԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՄԵՋ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Կանոն 4.01.

 

Կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց փոփոխությունները կատարելու պահից մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկին սահմանված կարգով գրանցման չներկայացնելը`

առաջացնում է` տուգանքի նշանակում` այդ ժամկետից ուշ ներկայացնելու յուրաքանչյուր օրվա համար փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.01 % չափով:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 33]

 

Կանոն 4.02.

 

Կանոնադրական հիմնադրամի մեծության ավելացման կատարելու պահից մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկին սահմանված կարգով գրանցման չներկայացնելը`

առաջացնում է` տուգանքի նշանակում` այդ ժամկետից ուշ ներկայացնելու յուրաքանչյուր օրվա համար փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.01 % չափով:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 33]

 

Կանոն 4.03.

 

Բանկի, բանկի մասնաճյուղի գործունեության վայրի փոփոխությունը կատարելու պահից մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկին սահմանված կարգով գրանցման չներկայացնելը`

առաջացնում է` տուգանքի նշանակում` այդ ժամկետից ուշ ներկայացնելու յուրաքանչյուր օրվա համար փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.01 % չափով:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 33]

 

Կանոն 4.04.

 

Բանկի կանոնադրության, մասնաճյուղի կանոնակարգի մեջ 4.01, 4.02, 4.03 կանոններով նախատեսված փոփոխություններից բացի կատարված այլ փոփոխությունները կատարելու պահից մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկին գրանցման չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ժամկետից ուշ ներկայացնելու յուրաքանչյուր օրվա համար` փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.01 %-ի չափով:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 33]

 

Կանոն 4.05.

 

Բանկի ղեկավարների կազմում (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների) կատարված փոփոխությունները կատարելու պահից մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկին սահմանված կարգով գրանցման չներկայացնելը`

առաջացնում է` տուգանքի նշանակում` այդ ժամկետից ուշ ներկայացնելու յուրաքանչյուր օրվա համար փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.01 % չափով:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 33]

 

Կանոն 4.06.

 

Բանկի տարածքային ստորաբաժանումների` մասնաճյուղերի, ներկայացուցչությունների և գործառնական գրասենյակների (կետերի) հիմնադրման կամ լուծարման վերաբերյալ տեղեկությունները կատարելու պահից մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկին սահմանված կարգով գրանցման չներկայացնելը

առաջացնում է` տուգանքի նշանակում` այդ ժամկետից ուշ ներկայացնելու յուրաքանչյուր օրվա համար փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.01 % չափով:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 33]

 

Կանոն 4.07.

 

(ա) Կանոններ 4.01 - 4.06 նշված փոփոխությունների` օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանելը`

առաջացնում է նախազգուշացում` մեկամսյա ժամկետում անհամապատասխանությունը վերացնելու հանձնարարականով:

(բ) Սույն կանոնի (ա) մասում սահմանված անհամապատասխանությունը նշված ժամկետում չվերացնելը`

առաջացնում է բանկային գործունեության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

[ՀՀ ԿԲ վարչության սույն որոշումը]

 

ԲԱԺԻՆ 5.
ԲԱՆԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

 

Կանոն 5.01.

 

(ա) Մեկ տարվա ընթացքում Ն11 (ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցության) հիմնական տնտեսական նորմատիվի ոչ ավելի, քան երկու խախտում թույլ տալը, որոնցից յուրաքանչյուրի մեծությունը չի գերազանցել Ն11 նորմատիվի տոկոսով արտահայտված սահմանային մեծությունը 2 տոկոսային կետով, իսկ տևողությունը չի գերազանցել մեկ ամսից`

առաջացնում է նախազգուշացում` հաջորդ ամսին խախտումները վերացնելու հանձնարարականով:

(բ) Մեկ տարվա ընթացքում Ն11 տնտեսական նորմատիվի երկուսից ավելի խախտում թույլ տալը, որոնցից յուրաքանչյուրի մեծությունը չի գերազանցել Ն11 նորմատիվի տոկոսով արտահայտված

սահմանային մեծությունը 2 տոկոսային կետով, իսկ տևողությունը չի գերազանցել մեկ ամսից, կամ առաջին իսկ արձանագրված խախտման մեծությունը գերազանցել է Ն11 նորմատիվի տոկոսով արտահայտված սահմանային մեծությունը 2 տոկոսային կետով կամ տևողությունը գերազանցել է մեկ ամսից`

առաջացնում է տուգանքի նշանակում` փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.1 %-ի չափով:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին», ՀՀ օրենք, հոդվածներ 44.3, 47, 63]

 

Կանոն 5.02.

 

(ա) Մեկ տարվա ընթացքում Ն12 (հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցության) հիմնական տնտեսական նորմատիվի ոչ ավելի, քան երկու խախտում թույլ տալը, որոնցից յուրաքանչյուրի մեծությունը չի գերազանցել Ն12 նորմատիվի տոկոսով արտահայտված սահմանային մեծությունը 2 տոկոսային կետով, իսկ տևողությունը չի գերազանցել մեկ ամսից`

առաջացնում է նախազգուշացում` հաջորդ ամսին խախտումները վերացնելու հանձնարարականով:

(բ) Մեկ տարվա ընթացքում Ն12 տնտեսական նորմատիվի երկուսից ավելի խախտում թույլ տալը, որոնցից յուրաքանչյուրի մեծությունը չի գերազանցել Ն12 նորմատիվի տոկոսով արտահայտված սահմանային մեծությունը 2 տոկոսային կետով, իսկ տևողությունը չի գերազանցել մեկ ամսից կամ առաջին իսկ արձանագրված խախտման մեծությունը գերազանցել է Ն12 նորմատիվի տոկոսով արտահայտված սահմանային մեծությունը 2 տոկոսային կետով կամ տևողությունը գերազանցել է մեկ ամսից`

առաջացնում է տուգանքի նշանակում` փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.1 %-ի չափով:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 44.3, 47, 63.3 (ա)]

 

Կանոն 5.03.

 

(ա) Մեկ տարվա ընթացքում Ն21 (ընդհանուր իրացվելիության) հիմնական տնտեսական նորմատիվի ոչ ավելի քան երկու խախտում թույլ տալը, որոնցից յուրաքանչյուրի մեծությունը չի գերազանցել Ն21 նորմատիվի տոկոսով արտահայտված սահմանային մեծությունը 2 տոկոսային կետով, իսկ տևողությունը չի գերազանցել մեկ ամսից`

առաջացնում է նախազգուշացում` հաջորդ ամսին խախտումը վերացնելու հանձնարարականով:

(բ) Մեկ տարվա ընթացքում Ն21 հիմնական տնտեսական նորմատիվի երկուսից ավելի խախտում թույլ տալը, որոնցից յուրաքանչյուրի մեծությունը չի գերազանցել Ն21 նորմատիվի տոկոսով արտահայտված սահմանային մեծությունը 2 տոկոսային կետով, իսկ տևողությունը չի գերազանցել մեկ ամսից, կամ առաջին իսկ արձանագրված խախտման մեծությունը գերազանցել է Ն21 նորմատիվի տոկոսով արտահայտված սահմանային մեծությունը 2 տոկոսային կետով, կամ տևողությունը գերազանցել է մեկ ամսից`

առաջացնում է տուգանքի նշանակում` փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.1 %-ի չափով:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 44.3, 48, 63.3 (ա)]

 

Կանոն 5.04.

 

(ա) Մեկ տարվա ընթացքում Ն22 (ընթացիկ իրացվելիության) հիմնական տնտեսական նորմատիվի ոչ ավելի քան երկու խախտում թույլ տալը, որոնցից յուրաքանչյուրի մեծությունը չի գերազանցել Ն22 նորմատիվի տոկոսով արտահայտված սահմանային մեծությունը 2 տոկոսային կետով, իսկ տևողությունը չի գերազանցել մեկ ամսից`

առաջացնում է նախազգուշացում` հաջորդ ամսին խախտումը վերացնելու հանձնարարականով:

(բ) Մեկ տարվա ընթացքում Ն22 հիմնական տնտեսական նորմատիվի երկուսից ավելի խախտում թույլ տալը, որոնցից յուրաքանչյուրի մեծությունը չի գերազանցել Ն22 նորմատիվի տոկոսով արտահայտված սահմանային մեծությունը 2 տոկոսային կետով, իսկ տևողությունը չի գերազանցել մեկ ամսից, կամ առաջին իսկ արձանագրված խախտման մեծությունը գերազանցել է Ն22 նորմատիվի տոկոսով արտահայտված սահմանային մեծությունը 2 տոկոսային կետով, կամ տևողությունը գերազանցել է մեկ ամսից`

առաջացնում է` տուգանքի նշանակում` փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.1 %-ի չափով:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 44.3, 48, 63.3 (ա)]

 

Կանոն 5.05.

 

Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի` Ն3 հիմնական տնտեսական նորմատիվի խախտումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` մեկ փոխառուի ռիսկի առավելագույն չափը գերազանցող գումարի 5 %-ի չափով:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 44.3, 49, 63.3 (ա)]

 

Կանոն 5.06.

 

Բանկի հետ կապված անձանց գծով ռիսկի առավելագույն չափի` Ն4 հիմնական տնտեսական նորմատիվի խախտումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` ռիսկի առավելագույն չափը գերազանցող գումարի 10 %- ի չափով:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 44.3, 50, 63.3 (ա)]

 

Կանոն 5.07.

 

(ա) Հաշվետու ժամանակաշրջանում Կենտրոնական բանկում պահուստավորման ենթակա փաստացի պահուստավորված միջոցների հաշվարկային միջինից մինչև 5% (ներառյալ) փոքր լինելը`

առաջացնում է նախազգուշացում եռամսյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:

(բ) Հաշվետու ժամանակաշրջանում Կենտրոնական բանկում պահուստավորման ենթակա փաստացի պահուստավորված միջոցների հաշվարկային միջինից 5%-ից ավել փոքր լինելը` և (կամ) մեկ տարվա ընթացքում սույն կանոնի «ա» մասում նախատեսված խախտումը երեք և ավելի անգամ կրկնելը`

i

առաջացնում է տույժի նշանակում` հաշվետու ժամանակաշրջանի յուրաքանչյուր օրվա համար` չպահուստավորված գումարի նկատմամբ տվյալ պահին գործող վերաֆինանսավորման տոկոսադրույքի չափով:

[»Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենք, հոդված 37.5] /փոփ. 01.11.96 թիվ 44 որոշում/

 

Կանոն 5.08.

 

Արտարժույթի տնօրինման Ն5 հիմնական տնտեսական նորմատիվի խախտումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` գերազանցող գումարի 1%-ի չափով

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 44.3, 52, 63.3 (ա)]

 

Կանոն 5.09.

 

(ա) Բանկի ընդհանուր կապիտալի` սահմանված ժամկետներում համալրելուց հետո սահմանված նվազագույն չափի նվազեցումը`

առաջացնում է նախազգուշացում եռամսյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:

(բ) Սույն կանոնի (ա) մասում սահմանված խախտումը չվերացնելը`

առաջացնում է եռամսյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարական և (կամ) տուգանքի նշանակում ամսվա համար հաշվարկված միջին օրական ընդհանուր կապիտալի սահմանված նվազագույն չափի տարբերության գումարի 5 %-ի չափով:

(գ) Սույն կանոնի (բ) մասում սահմանված հանձնարարականը չկատարելը`

առաջացնում է բանկային գործունեության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 44.3, 46, 63, 65]

 

Կանոն 5.10.

 

(ա) բանկի ընդհանուր կապիտալի մեծությունը Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամանակացույցով տարեսկիզբների համար նախատեսված նվազագույն չափին չհասցնելը`

առաջացնում է մեկամսյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարական և (կամ) տուգանքի նշանակում ամսվա համար հաշվարկված միջին օրական ընդհանուր կապիտալի և ընդհանուր կապիտալի սահմանված նվազագույն չափի տարբերության գումարի 5 %-ի չափով:

(բ) Սույն կանոնի (ա) մասում սահմանված հանձնարարականը չկատարելը`

առաջացնում է բանկային գործունեության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 44.3, 63, 65]

 

ԲԱԺԻՆ 6.
ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Կանոն 6.01.

 

Բանկի կողմից առանց Կենտրոնական բանկի թույլտվության և (կամ) օրենքով չնախատեսված գործունեություն կամ գործառնություններ իրականացնելը`

առաջացնում է բանկային գործունեության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 34]

 

Կանոն 6.02.

 

Մինչև Կենտրոնական բանկի համաձայնությունը ստանալը` բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերած անձանց` բանկի կողմից 10 %-ը գերազանցող մասնակցության մասով վերապահվող ձայնի և շահաբաժիններ ստանալու իրավունքից օգտվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.1 %-ի չափով:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 18.4]

 

Կանոն 6.03.

Մինչև Կենտրոնական բանկի համաձայնությունը ստանալը` բանկի կանոնադրական հիմնադրամում 50 %-ից ավելի մասնակցություն ձեռք բերած անձանց 50 %-ը գերազանցող մասնակցության մասով վերապահվող ձայնի և շահաբաժիններ ստանալու իրավունքից օգտվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.5 %-ի չափով:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 19]

 

Կանոն 6.04.

 

Բանկի կողմից իր բաժնետոմսերը զեղչելը, գնելը կամ հատուցմամբ այլ կերպ ձեռք բերելը, դրանք գրավ ընդունելով վարկ տալը (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի)

առաջացնում է բանկային գործունեության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 37,65]

 

Կանոն 6.05.

 

(ա) Բանկի նկատմամբ նախկինում ծագած պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով հնարավոր կորուստները կանխելու համար` բանկի կողմից գրավ ընդունած կամ ձեռք բերած` իր բաժնետոմսերը սեփականության իրավունքով ձեռք բերելու պահից երկու ամսվա ընթացքում չիրացնելը`

առաջացնում է նախազգուշացում` մեկամսյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:

(բ) Սույն կանոնի (ա) կետում սահմանված խախտումը մեկամսյա ժամկետում չվերացնելը`

առաջացնում է բանկային գործունեության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 37,65]

 

Կանոն 6.06.

 

Հաճախորդների կողմից ներկայացված վճարունակության հատկանիշներով հնամաշ և փոխանակման ենթակա դրամները

անմիջապես և անվճար չփոխանակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0,01 %-ի չափով:

[ՀՀ ԿԲ վարչության 29.07.95թ., թիվ 134 որոշում]

 

Կանոն 6.07.

 

Հարկ վճարողների հաշվառման համարը (եթե այդպիսին պահանջվում է) չստացած հաճախորդի սպասարկումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0,01 %-ի չափով և ապագայում նման խախտում չկրկնելու հանձնարարականով:

[ՀՀ ԿԲ վարչության 21.07.95թ., թիվ 122 որոշում]

 

Կանոն 6.08.

 

Սովորական բաժնետոմսերի տեսակարար կշիռը կանոնադրական հիմնադրամի 75 %-ից պակաս լինելը`

առաջացնում է նախազգուշացում` եռամսյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:

[»Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 39.3]

 

Կանոն 6.09.

 

Փաստացի տրված վարկերի դասակարգումը, վարկերի գծով հնարավոր կորուստների ծածկման պահուստաֆոնդի ձևավորումը և դրա օգտագործումը սահմանված կարգով չիրականացնելը`

առաջացնում է նախազգուշացում` սահմանված ժամկետներում հատկացված վարկերի դասակարգումը, պահուստաֆոնդի ձևավորումը և օգտագործումը գործող կարգին համապատասխանեցնելու հանձնարարականով:

[ՀՀ ԿԲ և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 1995թ. դեկտեմբերի 19-ին հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից տրված վարկերի գծով հնարավոր կորուստների ծածկման պահուստաֆոնդի ձևավորման և դրա հաշվին անհուսալի վարկերի դուրս գրման» կարգ]

 

Կանոն 6.10.

 

Վարկերի գծով հաշվարկված տոկոսագումարները, որոնց վճարումները ուշացվել են ավելի քան 90 օրով, հաշվեկշռից դուրս չգրելը`

առաջացնում է նախազգուշացում մեկշաբաթյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:

[ՀՀ ԿԲ վարչության 09.08.96թ., թիվ 128 որոշում]

 

Կանոն 6.11.

 

ա) Բանկի կողմից առանց Կենտրոնական բանկի նախնական համաձայնության այնպիսի գործարքների կամ գործառնությունների իրականացումը, որոնց արդյունքում բանկի մասնակցությունը մեկ այլ անձի (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն է.

առաջացնում է նախազգուշացում` եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկի համաձայնությունը ստանալու համար Կենտրոնական բանկին դիմելու հանձնարարականով:

բ) Կենտրոնական բանկի համաձայնությունը չստանալը`

առաջացնում է նախազգուշացում` մեկամսյա ժամկետում նշանակալից մասնակցությունը վերացնելու հանձնարարականով:

գ) Սույն կանոնի (ա) կամ (բ) մասերով նախատեսված հանձնարարականները նշված ժամկետում չկատարելը`

առաջացնում է բանկային գործունեության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 35.2, 65]

 

Կանոն 6.12.

 

ա) Բանկի կողմից առանց Կենտրոնական բանկի նախնական համաձայնության այնպիսի գործարքների կամ գործառնությունների իրականացումը, որոնց արդյունքում բանկի մասնակցությունը մեկ անձի (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) կանոնադրական հիմնադրամում գերազանցում է բանկի ընդհանուր կապիտալի 15 %-ը.

առաջացնում է նախազգուշացում` եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկի համաձայնությունը ստանալու համար Կենտրոնական բանկին դիմելու հանձնարարականով:

բ) Կենտրոնական բանկի համաձայնությունը չստանալը`

առաջացնում է նախազգուշացում` մեկամսյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:

գ) Սույն կանոնի (ա) կամ (բ) մասերով նախատեսված հանձնարարականները նշված ժամկետում չկատարելը`

առաջացնում է բանկային գործունեության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 35.2, 65]

 

Կանոն 6.13.

 

ա) Բանկի կողմից առանց Կենտրոնական բանկի նախնական համաձայնության այնպիսի գործարքների կամ գործառնությունների իրականացումը, որոնց արդյունքում բանկի մասնակցությունը բոլոր անձանց կանոնադրական հիմնադրամներում գերազանցում է բանկի ընդհանուր կապիտալի 35 %-ը

առաջացնում է նախազգուշացում` եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկի համաձայնությունը ստանալու համար Կենտրոնական բանկին դիմելու հանձնարարականով:

բ) Կենտրոնական բանկի համաձայնությունը չստանալը`

առաջացնում է նախազգուշացում` մեկամսյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:

գ) Սույն կանոնի (ա) կամ (բ) մասերով նախատեսված հանձնարարականները նշված ժամկետում չկատարելը`

առաջացնում է բանկային գործունեության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 35.2, 65]

 

Կանոն 6.14.

 

Բանկի նկատմամբ ստանձնած և չկատարված պարտավորությունների դիմաց մեկ այլ անձի կանոնադրական հիմնադրամում բանկին անցած մասնակցությունը վեց ամսվա ընթացքում չօտարելը`

առաջացնում է բանկին այդ մասնակցության ձեռք բերման արժեքի սահմաններում կորուստ ճանաչելու և անմիջապես իրացնելու հանձնարարական և դատական կարգով տուգանքի նշանակում խախտման յուրաքանչյուր օրվա համար` տվյալ մասնակցության անվանական արժեքի 1 %-ի չափով:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 35.5]

 

Կանոն 6.15.

 

Բանկի կրած կորուստները (վնասները) բանկում առկա չբախշված զուտ շահույթի գումարին հավասար լինելու կամ գումարին գերազանցելու պահին` բանկի կողմից բաժնետերերին շահաբաժիններ բաշխելը`

առաջացնում է բանկային գործունեության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 36]

 

Կանոն 6.16.

 

Կոոպերատիվ բանկի մասնակիցների թիվը երեքից նվազելու դեպքում բանկի կողմից վեց ամսվա ընթացքում մասնակիցների թիվը չլրացնելը`

առաջացնում է բանկային գործունեության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 12.3]

 

Կանոն 6.17.

 

ա) Բանկի նոր ղեկավարների (խորհրդի նախագահի և անդամների, գործադիր տնօրենի, բանկի վարչության անդամների, գլխավոր հաշվապահի, վերստուգիչ հանձնաժողովի նախագահի և անդամների) մասնագիտական անհամապատասխանությունը Կենտրոնական բանկի կողմից ներկայացվող պահանջներին`

առաջացնում է նախազգուշացում` մեկամսյա ժամկետում բանկի խորհրդի կողմից ղեկավարների նոր թեկնածություններ Կենտրոնական բանկ ներկայացնելու առաջարկությամբ:

բ) Ավելի քան եռամսյա ժամկետում Կենտրոնական բանկի կողմից չհամաձայնեցված ղեկավարների գործունեությունը

առաջացնում է բանկային գործունեության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 22]

 

Կանոն 6.18.

 

ա) Բանկի մասնաճյուղի, գործառնական գրասենյակի (կետի) նոր ղեկավարների մասնագիտական անհամապատասխանությունը Կենտրոնական բանկի կողմից ներկայացվող պահանջներին`

առաջացնում է նախազգուշացում` բանկի մեկամսյա ժամկետում բանկի կողմից մասնաճյուղի, գործառնական գրասենյակի (կետի) նոր ղեկավարների թեկնածությունը Կենտրոնական բանկ ներկայացնելու առաջարկությամբ:

բ) Ավելի քան եռամսյա ժամկետում Կենտրոնական բանկի կողմից չհաստատված ղեկավարների գործունեության դեպքը`

առաջացնում է բանկին հանձնարարական մասնաճյուղի գործունեությունը դադարեցնելու մասին:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 28]

 

Կանոն 6.19.

 

ՀՀ տարածքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցներով գործառնությունները կանխարգելելու համար Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգի պահանջները չկատարելը`

առաջացնում է բանկի ղեկավարի կամ ղեկավարների զբաղեցրած պաշտոններից հեռացման առաջարկ:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 40, 64]

 

Կանոն 6.20.

Բանկերի գործունեության ռիսկայնությունը զսպելու նպատակով Կենտրոնական բանկի կողմից նախատեսված սահմանափակումների կամ նրա կողմից սահմանված հատուկ կարգի խախտումներով վարկերի տրամադրումը և ներդրումների կատարումը`

առաջացնում է տուգանքի նշանակում տրամադրված վարկերի և կատարված ներդրումների գումարի 1 %-ի չափով և նախազգուշացում հետագայում նման գործողություններ չկատարելու հանձնարարականով:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 41, 63]

 

Կանոն 6.21.

 

ա) Վերահսկողություն և վերստուգումներ իրականացնելիս` Կենտրոնական բանկի ծառայողների օրինական գործողություններին բանկի խոչընդոտելը կամ միջամտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.5 %-ի չափով:

բ) Սույն կանոնի «ա» մասում նախատեսված խախտումը մեկ տարվա ընթացքում երկու և ավելի անգամ կրկնելը`

առաջացնում է բանկի ղեկավարի կամ ղեկավարների զբաղեցրած պաշտոնից հեռացման առաջարկ, կամ բանկային գործունեության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 57.3]

 

Կանոն 6.22.

 

ա) Բանկի ղեկավարի կամ պաշտոնատար այլ անձի կողմից Կենտրոնական բանկի պաշտոնատար անձին վերջինիս կողմից իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս չաջակցելը, այդ թվում կեղծ տեղեկություններ ներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.5 %-ի չափով:

բ) Սույն կանոնի «ա» մասում նախատեսված խախտումը մեկ տարվա ընթացքում 2 և ավելի անգամ կրկնելը`

առաջացնում է բանկի ղեկավարի կամ ղեկավարների զբաղեցրած պաշտոնից հեռացման առաջարկ կամ բանկային գործունեության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 57, 60]

 

Կանոն 6.23.

 

ա) Բանկի, բանկի մասնաճյուղի, գործառնական գրասենյակի (կետի) տարածքի անհամապատասխանությունը բանկային գործունեություն իրականացնելու համար ներկայացվող պահանջներին`

առաջացնում է նախազգուշացում` վեցամսյա ժամկետում բանկի, բանկի մասնաճյուղի, գործառնական գրասենյակի (կետի) տարածքը ներկայացվող պահանջներին համապատասխանեցնելու հանձնարարականով:

բ) Սույն կանոնի «ա» մասում սահմանված խախտումը վեցամսյա ժամկետում չվերացնելը`

առաջացնում է բանկային գործունեության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 28]

 

Կանոն 6.24.

 

Գործառնական գրասենյակի (կետի) կողմից Կենտրոնական բանկի և իր բանկի կողմից սահմանված ձևով հաշվառում չվարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.01 %-ի չափով կամ բանկին հանձնարարական գործառնական գրասենյակի (կետի) գործունեությունը դադարեցնելու մասին:

[»ՀՀ ԿԲ մասին» ՀՀ օրենք, հոդված 49, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենք, հոդված 10]

 

Կանոն 6.25.

 

Կենտրոնական բանկի կողմից ստուգումների անցկացմանը գործառնական գրասենյակի (կետի) աշխատակցի խոչընդոտելը`

առաջացնում է բանկին հանձնարարական գործառնական գրասենյակի (կետի) գործունեությունը դադարեցնելու մասին:

[»ՀՀ ԿԲ մասին» ՀՀ օրենք, հոդված 49, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենք, հոդված 10]

 

Կանոն 6.26.

 

Գործառնական գրասենյակի (կետի) կողմից Կենտրոնական բանկի և իր բանկի կողմից չթույլատրված գործառնություններ իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.01 %-ի չափով կամ բանկին հանձնարարական գործառնական գրասենյակի (կետի) գործունեությունը դադարեցնելու մասին:

[ՀՀ ԿԲ վարչության 09.08.96թ., թիվ 128 որոշում]

 

Կանոն 6.27.

 

Բանկերում, նրանց մասնաճյուղերում, գործառնական գրասենյակներում (կետերում) սեփականաշնորհման պետական արժեթղթերի առք ու վաճառքի սահմանված կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.01 %-ի չափով:

[ՀՀ ԿԲ վարչության 30.06.95թ., թիվ 111 որոշում]

 

Կանոն 6.28.

 

Բանկերում, նրանց մասնաճյուղերում, գործառնական գրասենյակներում (կետերում) ճանապարհային չեկերի սպասարկման սահմանված կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.01 %-ի չափով:

[ՀՀ ԿԲ վարչության 21.07.95թ., թիվ 125 որոշում]

 

Կանոն 6.29.

 

Առանց բանկի կանոնադրական հիմնադրամը լրիվ վճարելու բանկի կողմից պարտատոմսեր թողարկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.01%-ի չափով և նախազգուշացում ապագայում նման խախտում թույլ չտալու հանձնարարականով:

[»Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 42.2]

 

Կանոն 6.30.

 

Բանկի կողմից շահույթից մասհանումների հաշվին փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 15 %-ից ոչ պակաս չափով պահուստային հիմնադրամ չստեղծելը`

առաջացնում է տուգանքի նշանակում փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.01 %-ի չափով և նախազգուշացում մեկամսյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:

[»Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 46.2]

 

Կանոն 6.31.

 

Բանկի կողմից ՀՀ իրավական ակտերով սահմանված կարգով բաժնետերերի և իր այլ արժեթղթերի սեփականատերերի ռեեստր չվարելը`

առաջացնում է նախազգուշացում երկշաբաթյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:

[»Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 54.1]

 

Կանոն 6.32.

 

Տեղաբաշխված բաժնետոմսերի շահաբաժինները օրենքով նախատեսված սահմանափակումների խախտումներով բաժնետիրական բանկի կողմից վճարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.01 %-ի չափով և նախազգուշացում մեկամսյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:

[»Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդվ. 53]

Կանոն 6.33.

 

Սույն կանոնագրքի Հատուկ մասով չսահմանված` օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները խախտելը`

առաջացնում է նախազգուշացում եռամսյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:

[ՀՀ ԿԲ վարչության սույն որոշումը]

 

Կանոն 6.34.

 

Կենտրոնական բանկի հանձնարարականի չկատարումը`

առաջացնում է տուգանքի նշանակում փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.1 %-ի չափով:

[ՀՀ ԿԲ վարչության սույն որոշումը]

 

Կանոն 6.35.

 

Կենտրոնական բանկի հանձնարարականի միտումնավոր չկատարումը կամ ակնհայտ անտարբերության հետևանքով բանկի ավանդատուների և վարկատուների շահերի վտանգումը կամ բանկի անհիմն և վտանգավոր գործունեության իրականացումը`

առաջացնում է տուգանքի նշանակում փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 1 %-ի չափով կամ բանկի ղեկավարի կամ ղեկավարների զբաղեցրած պաշտոնից հեռացման առաջարկ կամ բանկային գործունեության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

Սույն կանոնում նախատեսված պատժամիջոցը չի կիրառվում այն դեպքերում, երբ կանոնագրքի Հատուկ մասի կանոններով տվյալ խախտման համար նախատեսված է պատժամիջոց:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 64, 65]

 

ԲԱԺԻՆ 7.
ՀԱՇՎԵԿՇՌԻ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ (ԿԱՄ) ԱՅԴ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ԿԵՂԾ ՏՎՅԱԼՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

Կանոն 7.01.

ա) Հաշվետվություններում անարժանահավատ և (կամ) կեղծ տվյալներ արտացոլելը`

առաջացնում է բանկի ղեկավարների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով տուգանք նշանակելու հայցով դատարան դիմելու հանձնարարական:

բ) Սույն կանոնի «ա» մասում սահմանված խախտումը մեկ տարվա ընթացքում երկու անգամ կրկնելը`

առաջացնում է բանկի ղեկավարների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով տուգանք նշանակելու հայցով դատարան դիմելու հանձնարարական:

գ) Սույն կանոնի «ա» մասում սահմանված խախտումը մեկ տարվա ընթացքում 3 և ավելի անգամ կրկնելը`

առաջացնում է բանկի ղեկավարների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով տուգանք նշանակելու հայցով դատարան դիմելու հանձնարարական կամ բանկի ղեկավարի կամ ղեկավարների զբաղեցրած պաշտոնից հեռացման առաջարկ կամ բանկային գործունեության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 55, 63.5, 64]

 

Կանոն 7.02.

 

(ա) Հաշվեկշիռը սահմանված ժամկետում չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր ժամկետանց օրացուցային օրվա համար փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.05 %-ի չափով:

(բ) Մյուս հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր ժամկետանց օրացուցային օրվա համար` փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.01 %-ի չափով` չներկայացված յուրաքանչյուր հաշվետվության գծով:

(գ) Սույն կանոնի (ա) և (բ) մասերում սահմանված խախտումները մեկ տարվա ընթացքում 5 և ավելի անգամ կրկնելը`

առաջացնում է բանկի ղեկավարների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով տուգանք նշանակելու հայցով դատարան դիմելու հանձնարարական:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 55, 63, 64]

 

Կանոն 7.03.

 

Կենտրոնական բանկի պահանջով այլ տեղեկությունները սահմանված ժամկետում չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր ժամկետանց օրացուցային օրվա համար` փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.01 %-ի չափով:

[ՀՀ ԿԲ վարչության 09.08.96թ., թիվ 129 որոշում]

 

Կանոն 7.04.

 

Ֆինանսական տարվա ավարտից հետո վեցամսյա ժամկետում հաշվետվության և աուդիտային եզրակացության համառոտ ամփոփագրի հրապարակումն ուշացնելը կամ չհրապարակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0,05 %-ի չափով կամ նախազգուշացում` մեկամսյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 59]

 

Կանոն 7.05.

 

Յուրաքանչյուր եռամսյակ մինչև հաջորդ ամսվա 15-ը եռամսյակային ֆինանսական հաշվետվության հրապարակումն ուշացնելը կամ չհրապարակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0,05 %-ի չափով կամ նախազգուշացում` մեկամսյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 59]

 

Կանոն 7.06.

 

Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով բանկի գործունեության, ավանդների ընդունման և վարկերի տրամադրման կարգի և պայմանների վերաբերյալ տեղեկությունների պարբերաբար չհրապարակելը`

առաջացնում է նախազգուշացում խախտումը վերացնելու հանձնարարականով:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 43]

 

Կանոն 7.07.

 

Կենտրոնական բանկ ներկայացվող տեղեկանքներն ուշացնելը կամ դրանցում անարժանահավատ տվյալներ արտացոլելը`

առաջացնում է նախազգուշացում մեկշաբաթյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով և տուգանքի նշանակում փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.01 %-ի չափով:

[ՀՀ ԿԲ վարչության 09.08.96թ. թիվ 129 որոշում]

 

Կանոն 7.08.

 

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սպասարկման համար լիազորված բանկի կողմից Կենտրոնական բանկ սահմանված ձևով և ժամկետում հաշվետվություն չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր ժամկետանց օրացուցային օրվա համար` փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0,01%-ի չափով:

[ՀՀ ԿԲ վարչության 06.10.95թ., թիվ 164 որոշում]

 

ԲԱԺԻՆ 8.
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

 

Կանոն 8.01.

 

ա) Հաշվապահական հաշվառումը սահմանված կարգով չվարելը`

առաջացնում է նախազգուշացում` խախտումը վերացնելու հանձնարարականով:

բ) Սույն կանոնի «ա» մասում սահմանված խախտումը մեկ տարվա ընթացքում 5 և ավելի անգամ կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր խախտման համար փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0,01 %-ի չափով կամ բանկի գլխավոր հաշվապահի զբաղեցրած պաշտոնից հեռացման առաջարկ:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 56]

 

Կանոն 8.02.

 

Կենտրոնական բանկում բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի կողմից թղթակցային հաշիվ չբացելը`

առաջացնում է նախազգուշացում` երկշաբաթյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:

[ՀՀ ԿԲ վարչության 09.08.96թ., թիվ 128 որոշում]

 

Կանոն 8.03.

 

Մեկ այլ բանկում բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի թղթակցային հաշիվ բացելու մասին հինգ բանկային օրվա ընթացքում Կենտրոնական բանկին գրավոր չտեղեկացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր ժամկետանց օրացուցային օրվա համար` փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0,01%-ի չափով:

[ՀՀ ԿԲ վարչության 09.08.96թ., թիվ 128 որոշում]

 

Կանոն 8.04.

 

ա) Ընդհանուր կապիտալի այլ տարրերի հաշվարկը Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.1 %-ի չափով և նախազգուշացում խախտումը մեկամսյա ժամկետում վերացնելու հանձնարարականով:

բ) Սույն կանոնի «ա» մասում նախատեսված խախտումը մեկամսյա ժամկետում չվերացնելը`

առաջացնում է բանկային գործունեության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 44]

 

ԲԱԺԻՆ 9.
ԲՅՈՒՋԵԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

 

Կանոն 9.01.

 

Ձեռնարկությունների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից պետական բյուջեի եկամուտներին վճարված գումարները համապատասխան տարանցիկ հաշվին սահմանված ժամկետներից ուշ հաշվեգրելը, ինչպես նաև բյուջետային հիմնարկությունների և կազմակերպությունների ծախսային վճարումները սահմանված ժամկետում չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` ուշացման յուրաքանչյուր օրվա դիմաց փոխանցվող գումարի նկատմամբ` կիրառելով այդ պահին գործող Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման

տոկոսադրույքի 1.5 գործակցով բարձրացված օրական մեծությունը:

[ՀՀ ԿԲ վարչության 02.06.95թ., թիվ 98, 06.10.95թ., թիվ 164 որոշումներ]

 

Կանոն 9.02.

 

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին պահվող ձեռնարկությունների և կազմակերպությունների հաշիվներին փոխանցվող գումարները վերջիններիս հաշիվներին սահմանված ժամկետներից ուշ մուտքագրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` ուշացման յուրաքանչյուր օրվա դիմաց փոխանցվող գումարի նկատմամբ` կիրառելով այդ պահին գործող Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի 1.5 գործակցով բարձրացված օրական մեծությունը:

i

[ՀՀ ԿԲ վարչության 02.06.95թ., թիվ 98, 06.10.95թ., թիվ 164 որոշումներ]

 

ԲԱԺԻՆ 10.
ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

 

Կանոն 10.01.

 

i

Բանկի կողմից կատարված պարբերաբար խախտումները`

առաջացնում է բանկի ղեկավարի կամ ղեկավարների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով տուգանք նշանակելու հայցով դատարան դիմելու հանձնարարական կամ բանկի ղեկավարի կամ ղեկավարների զբաղեցրած պաշտոններից հեռացման առաջարկ և (կամ) բանկային գործունեության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

[ՀՀ ԿԲ վարչության սույն որոշումը]

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
09.08.1996
N 133
Որոշում