/ուժը կորցրել է 02.12.97 թիվ 551 որոշում/
i
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«8» օգոստոսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 օգոստոսի 1996 թ. թիվ 243
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1994 - 1995 թվականներին օգտագործված էներգակիրների դիմաց փոխադարձ հաշվարկների հիման վրա առաջացած ներքին պարտքերի մարման գործընթացի կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` սահմանված կարգով ձևակերպել 1996 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, 5 տարի ժամկետով, լիբոր+0,5 տոկոս դրույքաչափով 34023 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք բյուջետային վարկ`
ա) Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության «Նաիրիտ» ՓԲԸ-ին, ավտոդողերի գործարանին, «Հայքիմմեքենա» ԱՄ-ին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Հայջրմուղկոյուղի» ՊՁ-ին, Երևանի քաղաքապետարանի «Ջրմուղկոյուղի» ՊՁ-ին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ձեռնարկություններին` ջերմամատակարարման, բնական գազի, էլեկտրաէներգիայի դիմաց 1996 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առաջացած պարտքերի գումարի չափով, տալով համապատասխան ձևակերպում` փոխադարձ պարտքերի մարման նպատակով.
բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Հայէներգո» ՊՁ-ին, «Հայգազարդ» ՊԿ-ին` վարկի ընդհանուր գումարի և սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված վարկերի գումարի տարբերության չափով, տալով համապատասխան ձևակերպում` «Հայթուրթրեյդ» ՊՁ-ին ունեցած պարտքերի մարման նպատակով:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված վարկերի մարումը և տոկոսների վճարումն իրականացվելու է 1997 թվականի հունվարի 1-ից:
3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության «Նաիրիտ» ՓԲԸ-ին, ավտոդողերի գործարանին, «Հայքիմմեքենա» ԱՄ-ին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Հայջրմուղկոյուղի» ՊՁ-ին, Երևանի քաղաքապետարանի «Ջրմուղկոյուղի» ՊՁ-ին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Հայէներգո» ՊՁ-ին և «Հայգազարդ» ՊԿ-ին` վարկային պայմանագրի կնքման համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն սահմանված կարգով ներկայացնել վարկի օգտագործման ծրագիր:
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը 10-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետում նշված ձեռնարկությունների պարտքերի վերաձևակերպման արդյունքում իրացումից առաջացած հարկերի հաշվարկման և բյուջե վճարման վերաբերյալ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 8-ից: