/ուժը կորցրել է 01.04.97 թիվ 62 որոշում/
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
i
23 սեպտեմբերի 1993 թ. թիվ 479
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՇՏԱԲՆԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում զինծառայողների պաշտոնային դրույքաչափերի և զինվորական կոչումների դրույքաչափերի հաշվարկման մասին» թիվ 170 որոշման, և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ու Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության քաղաքացիական պաշտպանության շտաբների զինծառայողների պաշտոնային դրույքաչափերի միջև առաջացած անհարմարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության քաղաքացիական պաշտպանության շտաբների զինծառայողների պաշտոնային դրույքաչափերը հաշվարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 19-ի թիվ 170 որոշման թիվ 1 հավելվածում սահմանված գործակիցներով:
Այդ կապակցությամբ հավասարեցնել`
ա) քաղպաշտպանության հանրապետական շտաբը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վարչությանը.
բ) քաղպաշտպանության Երևան քաղաքի և տարածաշրջանային շտաբները` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության բաժիններին.
գ) քաղպաշտպանության Երևան քաղաքի շրջանային շտաբները` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության բաժանմունքներին:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 1993 թվականի ապրիլի 19-ի թիվ 170 որոշման թիվ 7 հավելվածը: