/ուժը կորցրել է 01.04.97 թիվ 62 որոշում/
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 օգոստոսի 1993 թ. թիվ 412
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՏԱՂԱՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱԼԱՏԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ՔԱՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մետաղափորձարկման հսկողության ազգային պալատի ու Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի պահպանության պետական գանձարանի ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերը սահմանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաստատված նվազագույն աշխատավարձի նկատմամբ հաշվարկման բազմապատիկ գործակցով:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության մետաղափորձարկման հսկողության ազգային պալատի ու Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի պահպանության պետական գանձարանի ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման և աշխատանքի վարձատրության պաշտոնային համապատասխանության սանդղակները, համաձայն թիվ թիվ 1 և 2 հավելվածների:
3. Սահմանել սույն որոշման 1-ին կետում նշված կազմակերպությունների կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների տեղակալների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցը` համապատասխան ղեկավարների համար հաստատված գործակցից Օ2-Օ5 գործակցով ցածր:
4. Սույն որոշումը կիրարկել 1993 թվականի հուլիսի 1-ից:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի ԹԻՎ 412 ՈՐՈՇՄԱՆ
Ս Ա Ն Դ Ղ Ա Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՏԱՂԱՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱԼԱՏԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
__________________________________________________________________________
| ՀՀ օրենսդրությամբ սահմանված
| նվազագույն աշխատավարձի նկատմամբ
| պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման
| գործակից
__________________________________________________________________________
Նախագահ 6
Լաբորատորիայի վարիչ 5,7
Գլխավոր մասնագետ, գլխավոր հաշվապահ 5,3
Առաջատար մասնագետ 4,8
1-ին կարգի մասնագետ 4,5
2-րդ կարգի մասնագետ 3,8
Մասնագետ 2,8
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի ԹԻՎ 412 ՈՐՈՇՄԱՆ
Ս Ա Ն Դ Ղ Ա Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ՔԱՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ
_________________________________________________________________________
| ՀՀ օրենսդրությամբ սահմանված
| նվազագույն աշխատավարձի
| նկատմամբ պաշտոնային դրույքա-
| չափերի հաշվարկման գործակից
_________________________________________________________________________
Գանձարանի պետ 6
Բաժնի պետ 5,7
Գլխավոր մասնագետ, գլխավոր հաշվապահ 5,3
Առաջատար մասնագետ 4,8
1-ին կարգի մասնագետ 4,5
2-րդ կարգի մասնագետ 3,8
Մասնագետ 2,8