Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

17.07.1997 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.04.1993  -ից մինչեւ   17.07.1997  -ը:
 

/ուժը կորցրել է 25.06.97 թիվ 222 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 ապրիլի 1993 թ. թիվ 198

 

ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ելնելով հանրապետության ներկա տնտեսական իրավիճակի հետևանքով գործազրկության աճի տեմպերից, ինչպես նաև անընդհատ կրկնվող շրջափակումների պատճառով հարկադիր պարապուրդում գտնվող անձանց ժամանակավորապես զանգվածային կարգով վարձատրվող հասարակական աշխատանքներում (բարեկարգման, ծառատնկման, գյուղատնտեսական սեզոնային աշխատանքներում) ներգրավելու անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում  է.

1. Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` զբաղվածության ծառայության պետական մարմինների հետ համատեղ կազմակերպել վարձատրվող հասարակական աշխատանքներ:

2. Վարձատրվող հասարակական աշխատանքների ոլորտներ համարել`

ա) շրջանի (քաղաքի) տարածքի, ճանապարհների, փողոցների, խճուղիների, մայթերի, եզրաքարերի, սիզամարգերի բարեկարգումը և ծառատնկումը.

բ) սոցիալական ոլորտի օբյեկտների շինարարությունն ու շինվերանորոգումը.

գ) գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը.

դ) ծերերի և հաշմանդամների խնամքը:

3. Վարձատրվող հասարակական աշխատանքներում քաղաքացիների մասնակցությունն իրականացնել նրանց համաձայնությամբ, առաջնությունը տալով նաև` գործազուրկներին, հետո` փախստականներին, ապա` ուսանողներին:

4. Վարձատրվող հասարակական աշխատանքների մասնակիցների հետ զբաղվածության ծառայության պետական մարմինները կնքում են ժամկետային աշխատանքային պայմանագիր մինչև 2 ամիս ժամանակով, որը կարող է հետագայում կողմերի համաձայնությամբ երկարացվել: Վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցող գործազուրկների հետ չի կարող կնքվել 3 ամսից ավելի ժամանակով ժամկետային պայմանագիր (ձևը կցվում է):

Աշխատողի` մշտական աշխատանքի տեղավորվելու դեպքում նշված ժամկետային պայմանագիրը լուծվում է:

5. «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 հոդվածի համաձայն վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցող գործազուրկներին նպաստի վճարումը կասեցվում է:

6. Սահմանել, որ վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցող քաղաքացիների աշխատանքի վարձատրության ամսական չափը չի կարող պակաս լինել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափից:

7. Վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցող քաղաքացիների վարձատրությունը կատարվում է զբաղվածության ծառայության պետական մարմինների կողմից` գործատուների միջոցների հաշվին:

Սահմանել, որ վարձատրվող հասարակական աշխատանքների գործատուներ կարող են լինել միայն հանրապետական կամ տեղական բյուջեի հաշվին ֆինանսավորվող հիմնարկներն ու կազմակերպությունները:

8. Սահմանել, որ վարձատրվող հասարակական աշխատանքների ֆինանսավորման ու կազմակերպման բոլոր հարցերը կարգավորվում են զբաղվածության ծառայության պետական մարմինների և գործատուների միջև կնքվող պայմանագրերով:

Թույլատրել գործատուներին` վարձատրվող հասարակական աշխատանքներ կազմակերպելու նպատակով պայմանագրեր կնքել ոչ իրենց շրջանի տարածքում գտնվող զբաղվածության ծառայության պետական մարմինների հետ միայն այն դեպքում, եթե տվյալ շրջանի զբաղվածության ծառայության պետական մարմինը հնարավորություն չունի ապահովելու համապատասխան աշխատուժով:

Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը` վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման համար զբաղվածության ծառայության պետական մարմիններում ստեղծել ժամկետային աշխատողների հաստիքներ:

9. Սահմանել, որ վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցող քաղաքացիների վրա տարածվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը, այդ թվում` վարձու աշխատողների համար սահմանված բոլոր սոցիալական իրավունքներն ու երաշխիքները:

10. Սահմանել, որ վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցելու գործուղում տրվում է զբաղվածության ծառայության պետական մարմինների կողմից:

11. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին` զբաղվածության ծառայության պետական մարմինների հետ համատեղ`

ա) որոշել իրենց բնագավառում (ճյուղում), շրջանի (քաղաքի) տարածքում անհրաժեշտ վարձատրվող աշխատանքների տեսակներն ու ծավալները.

բ) պետական բյուջեի հաշվին պահվող, իրենց ենթակա հիմնարկներում և կազմակերպություններում (տարածքներում, օբյեկտներում) ստեղծել հատուկ աշխատանքներ` վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման համար:

12. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը` զբաղվածության ծառայության պետական մարմինների միջոցով կազմակերպել աշխատուժի հավաքագրում ըստ ոլորտների, վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկելու համար, սույն որոշման 7-րդ կետով սահմանված գործատուներից այդ աշխատանքների ծավալների ու կատարման ժամկետների մասին ստացված հայտերի համաձայն:

13. Սահմանել, որ վարձատրվող հասարակական աշխատանքների ֆինանսավորումը կատարվում է հանրապետական կամ տեղական բյուջեների և բյուջետային հիմնարկներին հատկացված միջոցների հաշվին:

14. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությանը` պարբերաբար քարոզչական աշխատանքներ տանել վարձատրվող հասարակական աշխատանքներում քաղաքացիներին ընդգրկելու ուղղությամբ:

 

Ձ Ե Վ

 

ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ

 

____________________________________________________ , որն այսուհետև (պայմանագիրը կնքող զբաղվածության կենտրոնի անվանումը)

 

անվանվում է «կենտրոն» ի դեմս _______________________________________ _ ի,

(կենտրոնի տնօրենի անունը, հայրանունը

ազգանունը)

 

մի կողմից, և քաղաքացի _______________________________________________ _ ը

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

մյուս կողմից կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին`

 

1. Կենտրոնը քաղաքացի __________________________________________ - ին

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

199  թ. __________________ «_____» -ից ______________ ժամկետով գործուղում է

 

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

                (աշխատանքի վայրը և աշխատանքների անվանումը)

 

աշխատանքները կատարելու համար, ամսական _____________ ռուբլի աշխատավարձով:

2. Սույն պայմանագրում նշված աշխատանքները գրաֆիկով սահմանված ժամկետներում որակով կատարելու և աշխատանքային կարգապահությունը պահպանելու դեպքում կենտրոնը պարտավորվում է պայմանագրային ժամկետը լրանալիս վերջին ամսվա աշխատավարձի հետ մեկտեղ

 

____________________________ _ ին պարգևատրել սույն պայմանագրով

 

սահմանված ժամկետում կազմված միջին ամսական աշխատավարձի

 

______________ տոկոսի չափով:

 

3. Գների աճի հետ կապված պետության կողմից աշխատավարձի համար սահմանվող փոխհատուցումները և ինդեքսները տարածվում են նաև

 

քաղ. _____________________ _ ի աշխատավարձի վրա:

 

4. Աշխատանքի վարձատրությունը կատարվում է ամսական մեկ անգամ:

 

5. Քաղաքացի ________________________ _ի կողմից սույն պայմանագրում նշված աշխատանքները գրաֆիկով սահմանված ժամկետներում և պահանջվող որակով չկատարելու, աշխատանքային կարգապահությունը չպահպանելու դեպքում, կենտրոնն իրավունք ունի միակողմանի կերպով ժամկետից շուտ լուծելու պայմանագիրը` առանց արձակման նպաստ տրամադրելու:

6. Աշխատանքային շաբաթը կազմում է 40 ժամ, օրացուցային շաբաթվա ընթացքում տրվում է հանգստյան 1-2 օր, որը որոշում է գործատուն:

7. Գործատուի պահանջով տոն և հանգստյան օրերին, ինչպես նաև արտաժամյա աշխատելու դեպքում (փոխհամաձայնությամբ), աշխատանքի վարձատրությունը կատարվում է կրկնակի չափով:

8. Կենտրոնի և քաղաքացու միջև ծագող այն բոլոր հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում սույն պայմանագրով, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

9. Սույն պայմանագիրը հանդիսանում է իրավաբանական փաստաթուղթ, կազմված է 3 օրինակից, որոնք պահվում են պայմանագիրը կնքող կողմերի և գործատուի մոտ:

10. Սույն պայմանագրի պահանջները չկատարելու կամ խախտելու դեպքում կողմերից յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

_______________________________ _ ի Քաղաքացի ____________________________

(զբաղվածության կենտրոնի անվանումը)            (ազգանունը, ստորագրություն)

 

տնօրեն ___________________________  Հասցեն ______________________________

(ազգանունը, ստորագրություն)

_____________________________________

«______»__________________1993 թ.

Անձնագիրը____________________________

 

«______»_____________________1993 թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.04.1993
N 198
Որոշում