/ուժը կորցրել է 01.04.97 թիվ 62 որոշում/
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 մարտի 1994 թ. թիվ 128
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ, ԴԱՏԱԿԱՆ, ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության գործադիր, դատական, դատախազական, ինչպես նաև դրանց տեղական մարմինների ապարատների ծառայողների և սպասարկող անձնակազմի պաշտոնային դրույքաչափերը սահմանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաստատված նվազագույն աշխատավարձի նկատմամբ հաշվարկման բազմապատիկ գործակցով:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության գործադիր, դատական, դատախազական, ինչպես նաև դրանց տեղական մարմինների ապարատների ծառայողների և սպասարկող անձնակազմի պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման և աշխատանքի վարձատրության պաշտոնային համապատասխանության սանդղակը, համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի ապրիլի 1-ից: