/ուժը կորցրել է 25.06.97 թիվ 221 որոշում/
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 սեպտեմբերի 1993թ. թիվ 448
ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՂՏՈՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Բնության պահպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիմունքներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար վարձաչափերը, համաձայն թիվ 1-7 հավելվածների:
Սույն վարձաչափերը փոփոխվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության կողմից հաշվարկված արդյունաբերական մեծածախ գների տարեկան ինդեքսով:
2. Հաստատել բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար վարձի վճարման ժամանակավոր կարգը /կցվում է/:
3. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը և Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությանը` մեկամսյա ժամկետում մշակել և հաստատել բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար վարձի վճարումների վերահսկողության կարգ:
4.Սույն որոշումը կիրարկել 1993 թվականի սեպտեմբերի 1-ից:
i
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 25-ի «Բնօգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար վճարներ սահմանելու մասին» թիվ 245 որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը, 4-րդ և 5-րդ կետերը:
i
Հավելված N1 ՀՀ կառավարության 1993թ. սեպտեմբերի 8-ի N 448 որոշման
Ջրօգտագործման վարձաչափերը
/մեկ խոր. մետրի համար` ռուբլիներով/
--------------------------------------------------------------------------
Ջրերի Ջրօգտագործման Երկրաբանահետախուզական
տարատեսակները աշխատանքների համար
վարձաչափը ծախսված գումարների
մարման վարձաչափը
--------------------------------------------------------------------------
Մակերևութային ջրեր
արդյունաբերական նպատակով 0,2 -
Ստորերկրյա ջրեր
խմելու համար պիտանի,
արդյունաբերական նպատակով 1,35 0,2
խմելու համար ոչ պիտանի,
արդյունաբերական նպատակով 0,64 0,1
Հանքային ջրեր
արդյունաբերական նպատակով 144,0 48,0
բուժական նպատակով 72,0 24,0
Ծանոթագրություն.- Ձկնաբուծության բնագավառում վճարման ենթակա է օգտագործված ջրի ընդհանուր քանակի 5 տոկոսը:
Հավելված N2 ՀՀ կառավարության 1993թ. սեպտեմբերի 8-ի N 448 որոշման
Օգտակար հանածոների արդյունահանման վարձաչափերը
/մեկ միավոր մարված պաշարի համար` ռուբլիներով/
Օգտակար հանածոյի Չափի միավորը Մարվող պաշարի երկրաբանահետախուզական
անվանումը վարձաչափը աշխատանքների համար
ծախսված գումարների
մարման վարձաչափը
Պղնձամոլիբդենային հանքաքար
Զանգեզուրի կոմբինատ տ 3,12 7,78
Ագարակի կոմբինատ տ 2,16 3,84
Պղնձի հանքաքար
Կապանի հանքավարչություն տ 3,36 9,12
Շահումյանի հանք տ 36,12 38,4
Ոսկի պարունակող հանքաքար
ոսկի գ 240,0 7,2
արծաթ գ 2,4 0,36
Հավելված N3 ՀՀ կառավարության 1993թ. սեպտեմբերի 8-ի N 448 որոշման
Հանքային շինանյութերի և այլ օգտակար հանածոների արդյունահանման վարձաչափեր
/մեկ միավոր մարված պաշարի համար` ռուբլիներով/
Օգտակար հանածոյի Չափի միավորը Մարվող պաշարի
անվանումը վարձաչափը երկրաբանահետախուզական
աշխատանքների համար
ծախսված գումարների
մարման վարձաչափը
1 2 3 4
Երեսապատման քարեր խոր.մ
տուֆ -»- 11,4 7,2
ֆելզիտ-տուֆ -»- 11,16 9,6
դեկորատիվ ֆելզիտ-տուֆ -»- 12,96 12,0
գրանիտ -»- 23,64 14,4
մարմար -»- 13,8 12,0
դեկորատիվ մարմար -»- 31,68 12,0
կոնգլոմերատներ և
կոնգլոբեկչիաներ -»- 28,8 12,0
կրաքար -»- 13,8 10,8
բազալտ -»- 8,4 6,0
տրավերտին -»- 18,6 12,0
Շինարարական քարեր -»-
տուֆ ուղիղ կտրվածքի -»- 3,36 7,2
տուֆ կոպիտ կտրվածքի -»- 2,52 4,8
ֆելզիտ տուֆ -»- 3,96 9,6
բազալտ և դրան
հավասարեցված ապարներ -»- 3,36 4,8
Շինարարական ավազ խոր.մ 0,72 3,6
Հրաբխային խարամ -»- 0,72 3,6
Ցեմենտի հումք կավեր տ 0,72 1,8
կրաքար-տրավերտին տ 1,2 1,8
Հրակայուն կավեր տ 3,0 6,0
Գիպսակավեր տ 0,84 1,8
Պեմզա խոր. մ 1,2 3,6
Պեռլիտ խոր. մ 3,84 4,8
Բենտոնիտ տ 13,2 4,8
Դիատոմիտ տ 4,08 4,8
Կվարցիտներ` հումք
ապակու համար տ 3,0 3,6
Դոլոմիտ տ 1,2 1,8
Ցեոլիտ տ 3,84 4,8
Լիպարիտ խոր. մ 3,84 4,8
Տուֆ տ 2,16 1,2
Կերակրի աղ տ 6,36 7,2
Բնական հանքային ներկեր տ 0,6 3,6
Կիսաթանկարժեք քարեր և փայլաքարեր
ագաթ կգ 75,0 15,6
փիրուզ կգ 506,0 57,6
վանակատ օբսիդիան կգ 37,0 10,8
հասպիս կգ 67,0 13,2
օնիքսաձև մարմար կգ 115,0 27,6
Հավելված N4 ՀՀ կառավարության 1993թ. սեպտեմբերի 8-ի N 448 որոշման
Օդային ավազան արտանետվող վնասակար
նյութերի վարձաչափեր
/մեկ տոննայի համար` ռուբլիներով/
Նյութի անվանումը Վարձաչափը
1 2
Անօրգանական փոշի 720,0
Ածխածնի օքսիդ 12,0
Ածխաջրածիններ 720,0
Ամոնիակ 900,0
Ազոտի օքսիդներ 900,0
Ացետոն 43,2
Ացետալդեհիդ 3600,0
Աղաթթու 180,0
Ազոտական թթու 240,0
Բենզինի գոլորշիներ 24,0
Բուտիլացետատ 360,0
Բուտադիեն 36,0
Բուտիլսպիրտ 360,0
Բենզոլ 360,0
Դիբուտիլային եթեր 360,0
Էթիլեն 12,0
Էթիլսպիրտ 7,2
Էթիլացետատ 360,0
Խեժային նյութեր 3600,0
Ծծմբաջրածին 7200,0
Ծծմբային անհիդրիդ 720,0
Ծծմբական թթու 360,0
Կապար եվ նրա միացություններ 120000,0
կարբիդի փոշի 240,0
Կարբամիդ փոշի 600,0
Կրային փոշի 240,0
Կաղապարման փոշի 360,0
Մոխիր 360,0
Մետաղական սնդիկ 120000,0
Մուր 720,0
Մեթիլմեթակրիլատ 3600,0
Մեթիլսպիրտ 72,0
Պղնձի օքսիդ 18000,0
Տոլուոլ 60,0
Ցեմենտի փոշի 1800,0
ՈՒայթ-սպիրտ 36,0
Քլոր 1200,0
Քացախաթթու 600,0
Քլորոպրեն 18000,0
Քլորոֆորմ 1200,0
Քրոմի օքսիդ 24000,0
Քսիլոլ 180,0
Քրոմ վեցվալենտ 24000,0
Քացախի անհիդրիդ 1200,0
Օրգանական փոշի 720,0
Ֆտորային միացություններ 3600,0
Ֆորմալդեհիդ 12000,0
Ֆրեոն 3,6
Ֆենոլ 12000,0
Ծանոթագրություն:- Ցանկում չնշված նյութերի վարձաչափը հաշվարկվում է համապատասխան նյութի ագրեսիվության գործակիցը 36,0-ով բազմապատկելով: Նյութի ագրեսիվության գործակիցը /Ագ/ հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
1
Ագ= -----------------,
ՍԹԽ որտեղ ՍԹԽ /մգ/ խոր. մ/ օդում տվյալ նյութի միջին օրական սահմանային թույլատրելի խտությունն է և ճշտվում է ՀՀ բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությունում:
Հավելված N 5 ՀՀ կառավարության 1993թ. սեպտեմբերի 8-ի N 448 որոշման
Ավտոտրանսպորտի կողմից օդային ավազան արտանետվող վնասակար նյութերի վարձաչափեր
1. Պետական և սեփականության այլ ձևի վրա հիմնված ձեռնարկություններում շահագործվող մեքենաների համար /մեկ տոննա վառելիքի այրումից առաջացող
գազերի համար` ռուբլիներով/
Վառելիքի տեսակը Վարձաչափը
Դիզելային 104,4
Բենզին էթիլացված 147,6
Բենզին ոչ էթիլացված 90,0
Սեղմված կամ հեղուկ գազ 44,4
2. Քաղաքացիներին պատկանող ավտոմեքենաների համար /մեկ մեքենայի համար տարեկան վարձաչափը` ռուբլիներով/
Մեքենայի մակնիշը Վարձաչափը
Զապորոժեց 9069, 968ա, 968մ 180,0
Վազ 2101, 21011, 2102, 2103, 2106 300,0
Վազ 2105, 2107, մյուս մակնիշների 216,0
Մոսկվիչ 2138, 2137, 2136, 2140, 412իէ 252,0
Իժ 21251 300,0
ԳԱԶ 24,2402, 2410 312,0
ԳԱԶ 3102 252,0
ՎԱԶ 2121 288,0
ԳԱԶ 13, 14 420,0
ՈՒԱԶ 469, 469 Բ 312,0
ՈՒԱԶ 452 384,0
ՌԱՖ 2203 312,0
ԿԱՎԶ 685 576,0
ՊԱԶ 672, 3201 720,0
ԼԱԶ 695Ն, 697Բ 1032,0
ԼԱԶ 4202 396,0
ԼԱԶ 699Բ 1200,0
ԼԻԱԶ 677 1152,0
ԵրԱԶ 762 348,0
ՈՒԱԶ 451», 452Գ, 451ԳՄ 348,0
ԳԱԶ 52-03, 52-04 600,0
ԶԻԼ 130-76 852,0
ԶԻԼ 133Գ21 428,0
ՈՒրալ 377Ն 1320,0
ԿամԱԶ 5320, 53212 540,0
ՄԱԶ 5335492,0ՄԱԶ 53352 588.0
ԿրԱԶ 257Բ1 792,0
ԳԱԶ 6601, 6602 708,0
ԲելԱԶ 540 2088,0
ԲելԱԶ 548Ա 2880,0
ԲելԱԶ 549 4908,0
Իկարուս 260, 280, 256, 25058 540,0
Ժուկ-Ա06 420,0
Արտասահմանյան մարդատար ավտոմեքենաներ 300,0
Հավելված N 6 ՀՀ կառավարության 1993թ. սեպտեմբերի 8-ի N 448 որոշման
Ջրային ավազան արտանետվող վնասակար
նյութերի վարձաչափեր
/մեկ տոննայի համար` ռուբլիներով/
Նյութի, ցուցանիշի անվանումը Վարձաչափը
1 2
Ազոտ ընդհանուր 408,0
Ալյումին 8184,0
Ազոտ ամոնիակային 2040,0
Արսեն 8184,0
Ացետոն 120400,0
Երկաթ 13632,0
Թթվածնի կենսաբանական պահանջ 1344,0
Թթվածնի քիմիական պահանջ 408,0
Կապար 136380,0
Կադմիում 4095600,0
Լուծված աղեր 12,0
Մոլիբդեն 16380,0
Նավթամթերք 81912,0
Նիտրատներ 84,0
Նիտրիտներ 1236,0
Նիկել 40956,0
Պղինձ 409560,0
Սինթետիկ մակերևութային ակտիվ նյութեր 8184,0
Սուլֆատներ 8,4
Ցինկ 409560,0
Ցիանիդներ 81912,0
Քլորիդներ 12,0
Քրոմ 8184,0
Ֆենոլներ 4095600,0
Ֆոսֆոր ընդհանուր 4095600,0
Ֆտոր 2700,0
Ծանոթագրություն:- Ցանկում չնշված նյութերի վարձաչափը հաշվարկվում է
համապատասխան նյութի ագրեսիվության գործակից 4092,0-ով
բազմապատկելով: Նյութի ագրեսիվության գործակիցը /ԱԳ/
հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
1
ԱԳ=---------------------,
ՍԹխձկն
որտեղ ՍԹխձկն /մգ/ խոր. մ/ ձկնատնտեսական
նպատակով օգտագործվող ջրում տվյալ նյութի
սահմանային թույլատրելի խտությունն է և
ճշտվում է Հայաստանի Հանրապետության
բնության և շրջակա միջավայրի պահպանության
նախարարությունում
Հավելված N 7 ՀՀ կառավարության 1993 թ. սեպտեմբերի 8-ի N 448 որոշման
Արտադրական թափոնների տեղադրման
վարձաչափեր
/մեկ տոննայի համար` ռուբլիներով/
Թափոնի տեսակը Վարձաչափը
Առաջին դասի վտանգավորության 7200
Երկրորդ դասի վտանգավորության 3600
Երրորդ դասի վտանգավորության 720
Չորրորդ դասի վտանգավորության 240
Ոչ թունավոր թափոններ 120
Ծանոթագրություն:- Լեռնաարդյունահանող ձեռնարկությունները ոչ
թունավոր թափոնների տեղադրման համար վարձ չեն վճարում:
Հաստատված է
ՀՀ կառավարության 1993թ.
սեպտեմբերի 8-ի N 448
որոշմամբ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳ
բնական պաշարների օգտագործման և շրջակա
միջավայրի աղտոտման համար վարձի վճարման
1. Սույն կարգով սահմանվում են արդյունաբերության մեջ ջրի օգտագործման, օգտակար հանածոների, հանքային շինանյութերի և ջրերի արդյունահանման, անշարժ աղբյուրներից և ավտոտրանսպորտից վնասակար նյութերի արտանետումների, հոսքաջրերի բացթողման, աղբյուսներում թափոնների տեղադրման, ինչպես նաև երկրաբանահետախուզական աշխատանքների համար ծախսված գումարների մարման վարձի /հետագայում` վարձ/ հաշվարկումը և վճարողները:
2. Վարձը վճարում են հանրապետության տարածքում գործող բոլոր ձեռնարկությունները /անկախ սեփականության ձևից/ և քաղաքացիները /հետագայում` վճարողներ/:
3. Վարձի գումարը հաշվառվում է արտադրանքի ինքնարժեքի մեջ: Վարձի ժամկետանց վճարման հետ կապված տույժի վճարումը կատարվում է շահույթից կամ եկամուտից` ձեռնարկության կազմակերպաիրավական տեսակին համապատասխան:
4. Արդյունաբերական նպատակներով ջրի օգտագործման վարձը վճարում են ջրօգտագործող ձեռնարկությունները: Վարձը հաշվարկվում է սահմանված կարգով հաստատված «Ջրօգտագործման մասին» 2-տա /ջրտնտ/ վիճակագրական տարեկան հաշվետվության հիման վրա:
5. Օգտակար հանածոների, հանքային շինանյութերի արդյունահանման համար վարձը վճարում են արդյունահանող ձեռնարկությունները: Վարձը հաշվարկվում է սահմանված կարգով հաստատված «Օգտակար հանածոների կորզումը արդյունահանման ժամանակ» 70-տա վիճակագրական տարեկան հաշվետվության հիման վրա:
i
6. Երկրաբանահետախուզական աշխատանքների համար ծախսված գումարների մարման վարձը վճարում են արդյունահանող ձեռնարկությունները: Վարձը հաշվարկվում է սահմանված կարգով հաստատված «Օգտակար հանածոների կորզումը արդյունահանման ժամանակ» 70-տա և «Ջրօգտագործման մասին» 2-տա /ջրտնտ/ վիճակագրական տարեկան հաշվետվությունների հիման վրա:
/խմբ. 18.01.94 թիվ 40 որոշում/
7. Անշարժ աղբյուրներից արտանետվող վնասակար նյութերի համար վարձը վճարում են արտանետումների պետական հաշվառման ենթակա ձեռնարկությունները: Վարձը հաշվարկվում է սահմանված կարգով հաստատված «Մթնոլորտային օդի պահպանության մասին» 2-տա /օդ/ վիճակագրական տարեկան հաշվետվության հիման վրա:
i
8. Ավտոտրանսպորտից վնասակար նյութերի արտանետման համար վարձը վճարում են ձեռնարկությունները և քաղաքացիները: Ձեռնարկությունների կողմից վճարվող վարձը հաշվարկվում է սահմանված կարգով հաստատված «Վառելիքի մնացորդների, ստացման և ծախսի, օգտագործված նավթամթերքների հավաքման և օգտագործման մասին «4-ՆՌ վիճակագրական տարեկան հաշվետվության հիման վրա:
/խմբ. 23.02.95 թիվ 99 որոշում/
9. Հոսքաջրերի բացթողման համար վարձը վճարում են ջրային օբյեկտներ կամ կոյուղու համակարգ հոսքաջուր բաց թողնող ձեռնարկությունները: Վարձը հաշվարկվում է սահմանված կարգով հաստատված «Ջրօգտագործման մասին» 2-տա /ջրտնտ/ վիճակագրական տարեկան հաշվետվության հիման վրա:
10. Աղբյուսներում արդյունաբերական թափոնների տեղադրման համար վարձը վճարում են ձեռնարկությունները: Վարձը հաշվարկվում է սահմանված կարգով հաստատված «Թափոնների առաջացման, օգտագործման և վնասազերծման մասին» 1-թափոններ վիճակագրական տարեկան հաշվետվության հիման վրա:
11. Սահմանային թույլատրելի արտանետումների և արտահոսքի նորմատիվները չգերազանցելու դեպքում վարձի վճարումից լրիվ կամ մասնակիորեն կարող են ազատվել`
ա/ բնապահպան տեխնիկա և տեխնոլոգիա մշակողներն ու արտադրողները.
բ/ արտադրական և կենցաղային թափոններ մշակողները:
Ձեռնարկությունները վարձի վճարումից լրիվ կամ մասնակիորեն ազատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության եվ հարկային պետական տեսչության համատեղ ներկայացմամբ:
12. Վարձը հաշվանցվում է հանրապետական բյուջե:
13. Վարձը վճարվում է յուրաքանչյուր եռամսյակ` եռամսյակին հաջորդող ամսվա 15-ից ոչ ուշ:
14. Վարձի վճարումների եռամսյակային բաշխումը կատարում է վճարողը:
15. Քաղաքացիներն իրենց պատկանող ավտոտրանսպորտից վնասակար նյութերի արտանետման համար վարձը վճարում են տարեկան մեկ անգամ:
16. Վարձի ժամկետանց վճարման դեպքում վճարողից գանձվում է տույժ` յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար վճարման ենթակա գումարի 0,5 տոկոսի չափով:
17. Վճարումներից խուսափելու, սահմանված կարգով վիճակագրական հաշվետվություններ չներկայացնելու դեպքում վարձը հաշվարկվում է վճարողի աշխատանքի առավելագույն ռեժիմին համապատասխան չափով:
18. Բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար վարձի վճարումներից գոյացած գումարները նախատեսվում են բացառապես բնապահպան միջոցառումների մշակման, իրականացման, բնական պաշարների պահպանության և վերարտադրության, ինչպես նաև բնական պաշարների օգտագործումը կարգավորող և վերահսկող, շրջակա միջավայրի դիտանց /մոնիտորինգ/ իրականացնող պետական մարմինների գործունեության լրացուցիչ ֆինանսավորման համար` Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարության ներկայացմամբ, հաշվի առնելով շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների առաջարկությունները:
/խմբ. 18.01.94 թիվ 40 որոշում/
19. Արդյունաբերության մեջ ջրի օգտագործման, օգտակար հանածոների, հանքային շինանյութերի և ջրերի արդյունահանման, անշարժ աղբյուրներից և ավտոտրանսպորտից /բացի քաղաքացիներին պատկանող ավտոտրանսպորտից/ վնասակար նյութերի արտանետումների, հոսքաջրերի բացթողման, աղբյուսներում թափոնների տեղադրման համար վարձի վճարումների վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությունն ու բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը:
Քաղաքացիներին պատկանող ավտոտրանսպորտից վնասակար նյութերի արտանետումների համար վարձի վճարումների վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը: