/ուժը կորցրել է 06.12.97 թիվ 565 որոշում/
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
13 հունիսի 1991 թ. թիվ 398
ՇՐՋԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ, ՔԱՂԱՔԱՏԻՊ ԱՎԱՆՆԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆԱԽԿԻՆ ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԽՈՐՀՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅԼ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՂԱՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հանրապետության շրջկենտրոններում, քաղաքատիպ ավաններում և Երևան քաղաքում գտնվող հողատեսքերի օգտագործումը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.
Սահմանել, որ 1991 թվականի ապրիլի 1-ից`
1. Շրջկենտրոնների և քաղաքատիպ ավանների նախկին կոլտնտեսությունների, խորհտնտեսությունների և գյուղատնտեսական այլ ձեռնարկությունների կողմից օգտագործվող բոլոր հողատեսքերը անցնում են պատգամավորների համապատասխան շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների տնօրինությանը, նրանց հանձնելով համապատասխան հողակադաստրային գրքեր:
2. Երևան քաղաքի նախկին կոլտնտեսությունների և գյուղատնտեսական այլ ձեռնարկությունների կողմից օգտագործվող բոլոր հողատեսքերը անցնում են Երևան քաղաքի պատգամավորների Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի տնօրինությանը, նրանց հանձնելով համապատասխան հողակադաստրային գրքեր: