040.1262.161017
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 հոկտեմբերի 2017 թվականի N 1262-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 50 ՏՈԿՈՍ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԼՈՒԾԵԼՈՒ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼՈՒ, ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ անցկացնելու, դրանց գործունեությունը վերլուծելու և արդյունքներն ամփոփելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը որոշելու, գործադիր մարմինների ղեկավարների կատարած աշխատանքը գնահատելու կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից ֆինանսատնտեսական դիտարկումների արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` կոմիտե) տրամադրվող տարեկան կտրվածքով ցուցանիշների մասին տեղեկանքը և հաշվետվությունը` համաձայն NN 1 և 2 ձևերի, ինչպես նաև կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման համար ներկայացվող ցուցանիշների մասին տեղեկանքը` համաձայն N 3 ձևի:
2. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության այն պետական կառավարման մարմինները (այսուհետ` պետական մարմին), որոնց վերապահված է 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություն) պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը, կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ անցկացնելու, դրանց գործունեությունը վերլուծելու և արդյունքներն ամփոփելու գործընթացը (այսուհետ` մոնիթորինգ) իրականացնում են սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի և 3-րդ ենթակետով հաստատված մոնիթորինգի NN 1 և 2 ձևերով պահանջվող տեղեկատվության համաձայն.
2) մոնիթորինգի իրականացման ենթակա կազմակերպությունները պետք է ունենան սահմանված կարգի համաձայն կազմված գործարար ծրագրեր կոնկրետ ֆինանսատնտեսական ցուցանիշներով` եռամսյակային, կիսամյակային և տարեկան կտրվածքով.
3) պետական մարմինները NN 1 և 2 հաստատված մոնիթորինգի ձևերին համապատասխան տեղեկատվությունը, այդ թվում` նաև կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը որոշելու, գործադիր մարմինների ղեկավարների կատարած աշխատանքը գնահատելու համար տեղեկատվությունը` համաձայն N 3 ձևի, կոմիտե ներկայացնում են տարեկան կտրվածքով` մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 5-ը: Ընդ որում` այն կազմակերպությունները, որոնց համար աուդիտի անցկացումը պարտադիր է, պարտավոր են աուդիտի եզրակացության արդյունքում ճշգրտված տեղեկատվությունը (առկայության դեպքում) և աուդիտի եզրակացությունը լրացուցիչ ներկայացնել մինչև հունիսի 15-ը.
4) կազմակերպությունները մոնիթորինգի ցուցանիշները, սահմանված ձևերին համապատասխան, ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով.
5) կոմիտեի նախագահը, որոշմամբ իրեն վերապահված իրավասությունների շրջանակում, մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 5-ն իրականացված ֆինանսատնտեսական մոնիթորինգի արդյունքների վերլուծության արդյունքների ամփոփման, ինչպես նաև կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման արդյունքների մասին կազմված տեղեկանքը տարեկան կտրվածքով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին: Տեղեկանքի պատճենը միաժամանակ ներկայացվում է նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.
6) պետական մարմինների ղեկավարները սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով հաստատված կարգերին և 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված տեղեկանքներին համապատասխան տեղեկատվությունը ներկայացնում են մինչև կազմակերպությունների մասնավորեցման կամ լուծարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը, ինչպես նաև սնանկ ճանաչելու մասին դատարանի վճիռը «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելը, որից հետո այդ կազմակերպությունների համար մոնիթորինգ չի իրականացվում.
7) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված կարգի պահանջները տարածվում են մոնիթորինգի ենթակա բոլոր կազմակերպությունների վրա:
3. Պետական մարմինների ղեկավարներին` կազմակերպությունների առաջիկա հերթական կամ արտահերթ ընդհանուր ժողովների քննարկմանը և հաստատմանը ներկայացնել սույն որոշմամբ հաստատված մոնիթորինգի ձևերին համապատասխան տեղեկատվության տրամադրման հարցը:
4. Կազմակերպությունների կողմից առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունների մասին համապատասխան նշագրումներ կատարելիս` պետական կառավարման մարմինները դրանք պետք է օգտագործեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(որոշումը խմբագրվել է 05.01.2023 թիվ 30-Ն որոշում)
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2017 թվականի հոկտեմբերի 5-ի
N 1262-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 50 ՏՈԿՈՍ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԼՈՒԾԵԼՈՒ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների (այսուհետ` պետական մարմին) կողմից 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություն) ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ անցկացնելու, դրանց գործունեությունը վերլուծելու և արդյունքներն ամփոփելու գործընթացի (այսուհետ` մոնիթորինգ) իրականացման նպատակների, ընթացակարգերի և ժամկետների հետ կապված հարաբերությունները:
2. Մոնիթորինգի հիմնական նպատակներն են`
1) առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալներում պետական սեփականություն կազմող միջոցների ներդրման արդյունավետության վերլուծությունը, այդ ներդրումների օպտիմալացման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.
2) առևտրային կազմակերպությունների կառավարման և գործունեության արդյունավետության գնահատումը.
3) առևտրային կազմակերպությունների կողմից պետական ծրագրերի իրականացման ընթացքի մշտադիտարկումը, ինչպես նաև նշված ծրագրերի իրականացման ընթացքում ի հայտ եկած բացթողումների և խոչընդոտների վերացման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.
4) առևտրային կազմակերպությունների գործունեության թափանցիկության ապահովումը` հանրության, պետական մարմինների և հնարավոր ներդրողների համար:
3. Կազմակերպությունների մոնիթորինգը, վերադաս կառավարման մարմինների հետ համատեղ, իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ` կոմիտե) կողմից` այդ մարմիններից սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված ձևերին համապատասխան տեղեկություններ ստանալու միջոցով:
4. Պետական մարմինների ղեկավարները`
1) յուրաքանչյուր տարվա մինչև փետրվարի 1-ը կոմիտե են ներկայացնում տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ մոնիթորինգի ենթակա կազմակերպությունների ցանկերը, որոնց պետական բաժնեմասերի (բաժնետոմսերի) կառավարման լիազորությունները վերապահված են այդ մարմիններին: Այն առևտրային կազմակերպությունները, որոնց կառավարումն իրականացվում է հավատարմագրային կամ կոնցեսիոն կառավարման կամ այլ պետական-մասնավոր համագործակցության պայմանագրերի հիման վրա, մոնիթորինգի ենթակա չեն և ներկայացնում են միայն տարեկան աուդիտի եզրակացությունը.
2) կազմակերպությունների կազմում փոփոխությունների դեպքում կոմիտե են ներկայացնում տվյալներ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնի կողմից գրանցվելուց և բաժնետոմսերի սեփականատերերի ռեեստրի վարումը մասնագիտացված կազմակերպություններին հանձնելուց հետո ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում:
5. Մոնիթորինգի ենթակա կազմակերպությունների ֆինանսական առողջացմանը կամ բարելավմանն ուղղված միջոցառումների առկայության դեպքում դրանք կոմիտե են ներկայացվում սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N 2 ձևի հաշվետվությանը կից` առանձին տեղեկանքի ձևով:
6. Կոմիտեի նախագահը`
1) մոնիթորինգի արդյունքների վերլուծության հիման վրա ստացված ցուցանիշները, համեմատելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշների հետ, նկատի ունենալով կառավարման արդյունավետության բարձրացումը, կարող է մոնիթորինգի արդյունքներն ամփոփելիս կատարել հետևյալ եզրակացությունները`
ա. մասնավորեցման ծրագրերում ընդգրկելու համար, եթե`
կազմակերպության ֆինանսական ցուցանիշների դինամիկան վերջին երեք տարվա ընթացքում ունի անկման միտում կամ տեղի է ունեցել կուտակված վնասի աճ, ինչպես նաև կազմակերպությունը չի լուծում անվտանգային կամ ռազմավարական խնդիրներ,
կազմակերպության զուտ ակտիվները կազմում են բացասական մեծություն, սակայն կազմակերպությունն ունի զարգացման ծրագիր, և պարտատերերը համաձայն են պարտավորությունների տարաժամկետ մարմանը,
կազմակերպության շահութաբերության մակարդակը չի բավարարում ներկայացվող նվազագույն պահանջներին և տվյալ կազմակերպության գործունեության ոլորտում գործող այլ ոչ պետական մասնակցությամբ կազմակերպությունների շահութաբերության մակարդակը պետական կազմակերպության համեմատ շատ բարձր է,
բ. կազմակերպության լուծարելու համար, եթե`
կազմակերպությունը վերջին երկու տարվա ընթացքում գործունեություն չի ծավալում և գործունեություն ծավալելու ուղղությամբ միջոցառումներ չի իրականացնում,
կազմակերպության գործունեությունը վերջին երեք տարվա ընթացքում գնահատվել է անբավարար, կազմակերպությունը տվյալ գործունեության բնագավառում չունի գործունեության բարելավման ծրագիր,
կազմակերպության զուտ ակտիվները երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա ավարտից հետո կազմում են բացասական մեծություն,
գ. կազմակերպությունը վերակազմակերպելու համար, եթե`
կազմակերպությունը գործունեություն է ծավալում սոցիալական ոլորտում և չի հետապնդում շահույթ ստանալու նպատակ,
նույն գործունեություն իրականացնող կազմակերպությունների նախապես մշակված ծրագրի հիման վրա միացումը կամ միաձուլումը կարող է տանել ակտիվների արդյունավետ օգտագործմանը կամ ապահովել գործունեության արդյունավետության բարձրացում,
դ. կանոնադրական կապիտալի նվազեցման համար, եթե կազմակերպության սեփական կապիտալի արժեքը 2 տարի անընդհատ պակաս է կանոնադրական կապիտալից,
ե. կառավարման ոլորտում արդյունավետ ձևերի` հավատարմագրային կառավարման, կոնցեսիոն պայմանագրերով կառավարման հանձնելու համար, եթե`
կազմակերպության գործունեությունն առաջարկվում է իրականացնել պետություն-մասնավոր համագործակցության ծրագրի շրջանակներում,
կազմակերպության գործունեությունը գնահատվել է անբավարար, սակայն առկա է գործունեության բարելավման համար ներդրումային ծրագիր կամ հիմնավորված առաջարկություն տվյալ կազմակերպությունը մասնավոր կառավարման հանձնելու վերաբերյալ.
2) կազմակերպությունների մոնիթորինգի արդյունքներն ամփոփելուց հետո մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում կազմակերպությունների գործունեության բարելավմանն ուղղված առաջարկություններ:
7. Կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի վատթարացում արձանագրելու դեպքում կոմիտեն կարող է պահանջել պետական մարմիններից համապատասխան տեղեկատվություն` վատթարացման պատճառների և ձեռնարկվող միջոցների վերաբերյալ:
8. Կազմակերպությունների մոնիթորինգի անցկացման ընթացքում կոմիտեն համալիր վերլուծության իրականացման կամ կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների ամփոփման ընթացքում համապատասխան կազմակերպության և (կամ) վերադաս կառավարման մարմնի ներկայացուցիչների հետ կարող է անցկացնել համատեղ քննարկումներ:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2017 թվականի հոկտեմբերի 5-ի
N 1262-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 50 ՏՈԿՈՍ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼՈՒ, ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ
1. Սույն կարգով կանոնակարգվում են 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություն) գործունեության արդյունավետության գնահատման ընթացակարգի և ժամկետների հետ կապված հարաբերությունները:
2. Կազմակերպությունների գործունեության արդյունավետության որոշման հիմնական նպատակներն են`
1) կազմակերպությունների գործունեության արդյունավետության մակարդակի գնահատումը և զարգացման միտումների բացահայտումը.
2) կազմակերպությունների ղեկավար անձնակազմի աշխատանքի խրախուսման և պատասխանատվության ենթարկելու բնագավառում հիմնավորված որոշումների ընդունումը.
3) կազմակերպությունների գործունեության բարելավման բնագավառում արդյունավետ միջոցառումների մշակումը և իրականացումը.
4) կազմակերպությունների կառավարման բնագավառում արդյունավետ կառավարման ձևերի (կոնցեսիոն, հավատարմագրային կառավարում) ներդրումը:
3. Կազմակերպությունների արդյունավետությունը որոշվում է դրանց գործունեության հիմնական և լրացուցիչ ֆինանսական տարեկան ցուցանիշների հիման վրա:
4. Կազմակերպությունների գործադիր մարմինների ղեկավարների կատարած աշխատանքը գնահատվում է հիմնական ֆինանսական տարեկան ցուցանիշների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տարեկան միջին տոկոսադրույքի համեմատության, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական ցուցանիշների դինամիկայի միջոցով:
5. Կազմակերպությունների արդյունավետության որոշման համար որպես ֆինանսական տարեկան հիմնական ցուցանիշներ ընդունվում են ըստ ոչ ընթացիկ ակտիվների շահութաբերության ցուցանիշը կամ ըստ իրացման ծավալի շահութաբերության ցուցանիշը, որոնք համեմատվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տարեկան միջին տոկոսադրույքի հետ:
6. Կազմակերպությունների արդյունավետության որոշման համար որպես լրացուցիչ ֆինանսական տարեկան ցուցանիշներ ընդունվում են`
1) զուտ շահույթը (վնաս).
2) ըստ իրացման ծավալի շահութաբերության ցուցանիշի տարեկան աճը, որն իրենից ներկայացնում է հաշվետու տարվա զուտ շահույթի և իրացման ծավալի հարաբերությունը և այդ ցուցանիշի աճը նախորդ տարվա ցուցանիշի նկատմամբ.
3) ըստ ոչ ընթացիկ ակտիվների շահութաբերության ցուցանիշի տարեկան աճը, որն իրենից ներկայացնում է հաշվետու տարվա զուտ շահույթի և ոչ ընթացիկ ակտիվների հարաբերությունը և այդ ցուցանիշի աճը նախորդ տարվա ցուցանիշի նկատմամբ.
4) իրացումից հասույթի ծավալը.
5) ընթացիկ իրացվելիության ցուցանիշը, որը հաշվարկվում է հաշվետու տարվա ընթացիկ ակտիվների և ընթացիկ պարտավորությունների հարաբերությամբ.
6) պարտքի գործակիցը, որը հաշվարկվում է հաշվետու տարվա ընթացիկ պարտավորությունների և ընթացիկ ակտիվների հարաբերությամբ.
7) գործառնական դրամական հոսքերի տարեկան աճը, որն իրենից ներկայացնում է հաշվետու տարվա գործառնական դրամական հոսքերի և իրացման ծավալի հարաբերությունը և ցուցանիշի աճը նախորդ տարվա ցուցանիշի նկատմամբ.
8) աշխատանքի արտադրողականությունը, որն իրենից ներկայացնում է իրացումից հասույթի և աշխատողների տարեկան միջին թվաքանակի հարաբերությունը:
7. Կազմակերպությունների արդյունավետությունը որոշվում և գործադիր մարմինների ղեկավարների կատարած աշխատանքը գնահատվում է` ելնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տարեկան միջին տոկոսադրույքից, ըստ իրացման ծավալի կամ ըստ ոչ ընթացիկ ակտիվների շահութաբերության մակարդակից և լրացուցիչ ֆինանսական ցուցանիշների դրական դինամիկայից` NN 1 և 2 աղյուսակներում նշված գնահատման սանդղակին և գնահատման միավորներին համապատասխան.
Աղյուսակ N 1
._____________________________________________________________________.
|ՇԱՀՈՒԹԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ|ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ|ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ |
|ՄԵԾ ԿԱՄ ՀԱՎԱՍԱՐ Է ՀՀ ԿԲ |ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՄՓՈՓ |ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ |
|ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ |ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՄԵԾ ԿԱՄ |ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ |
|ՄԻՋԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻՆ |ՀԱՎԱՍԱՐ Է 50 ԵՎ |ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ |
| |ԱՎԵԼԻ ՏՈԿՈՍԻ |ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ |
| | |ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ |
| | |ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ |
|__________________________|____________________|_____________________|
|այո |այո |դրական |
|__________________________|____________________|_____________________|
|այո |ոչ |բավարար |
|__________________________|____________________|_____________________|
|ոչ |այո |պայմանական բավարար |
|__________________________|____________________|_____________________|
|ոչ |ոչ |անբավարար |
._____________________________________________________________________.
8. Ֆինանսական ցուցանիշների ամփոփ գնահատականում ներառվում են այն ցուցանիշներին համապատասխանող տեսակարար կշիռները, որոնց գծով կազմակերպությունը հաշվետու տարում նախորդ տարվա համեմատ ունեցել է դրական տեղաշարժ: Ցուցանիշների տեսակարար կշիռները ներկայացվում են N 2 աղյուսակում.
Աղյուսակ N 2
._____________________________________________________________________.
|NN |ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԻԱՎՈՐԸ (%)|
|ը/կ| | |
|___|___________________________________________|_____________________|
|1. |Զուտ շահույթի (վնասի) |15 |
|___|___________________________________________|_____________________|
|2. |Ըստ իրացման ծավալի շահութաբերության |15 |
|___|___________________________________________|_____________________|
|3. |Ըստ ոչ ընթացիկ ակտիվների շահութաբերության |15 |
|___|___________________________________________|_____________________|
|4. |Իրացումից հասույթի |15 |
|___|___________________________________________|_____________________|
|5. |Ընթացիկ իրացվելիության |10 |
|___|___________________________________________|_____________________|
|6. |Պարտքի գործակցի * |10 |
|___|___________________________________________|_____________________|
|7. |Գործառնական դրամական հոսքերի |10 |
|___|___________________________________________|_____________________|
|8. |Աշխատանքի արտադրողականության |10 |
|___|___________________________________________|_____________________|
| |Ընդամենը` |100 |
._____________________________________________________________________.
* Այս ցուցանիշի գծով տեղաշարժը դրական է և այն գնահատվում է, եթե նախորդ տարվա ցուցանիշի համեմատությամբ հաշվետու տարվա ցուցանիշը նվազել է, իսկ մնացած ցուցանիշների համար գնահատվում է, եթե նախորդ տարվա ցուցանիշի համեմատությամբ ունեցել է հաշվետու տարվա ցուցանիշի դրական տեղաշարժ (աճ):
Ձև N 1
ՏԵՂԵԿԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԱՐԵԿԱՆ ԿՏՐՎԱԾՔՈՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ
(հաշվետու ժամանակաշրջան)
.___________________________________________________________________
|NN |Առևտ |Պետա|Ըն-|Հիմ|Ըն-|Այդ թվում`|Ըն-|Ըն-|Այդ թվում` |Ընդա|
|ը/կ|րային|կան |դա-|նա-|դա-|__________|դա-|դա-|_______________|մե- |
| |կազմա|մաս-|մե-|կան|մե-|Դեբի-|Դրա-|մե-|մե-|Կանո|Կու- |Պա- |նը` |
| |կեր- |նակ-|նը`|մի-|նը`|տորա-|մա- |նը`|նը`|նա- |տակ- |հուս|ոչ |
| |պու- |ցու-|ոչ |ջոց|ըն-|կան |կան |ակ-|սե-|դրա-|ված |տա- |ընթա|
| |թյան |թյան|ըն-|ներ|թա-|պարտ-|մի- |տիվ|փա-|կան |շա- |յին |ցիկ |
| |անվա-|չափը|թա-| |ցիկ|քեր` |ջոց-|ներ|կան|(բաժ|հույթ|կապի|պար-|
| |նումը|(տո-|ցիկ| |ակ-|վա- |ներ | |կա-|նեհա|(վը- |տալ |տավո|
| | |կոս)|ակ-| |տիվ|ճառքի|և | |պի-|վաք)|նաս) | |րութ|
| | | |տիվ| |ներ|գծով |դը- | |տալ|կապի| | |յուն|
| | | |ներ| | | |րանց| | |տալի| | |ներ |
| | | | | | | |հա- | | |զուտ| | | |
| | | | | | | |մար-| | |գու-| | | |
| | | | | | | |ժեք-| | |մար | | | |
| | | | | | | |ները| | | | | | |
| | | | | | | | | | | | | | |
|___|_____|____|___|___|___|_____|____|___|___|____|_____|____|____|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |10 | 11 | 12 | 13 | 14 |
|___|_____|____|___|___|___|_____|____|___|___|____|_____|____|____|
|1. | | | | | | | | | | | | | |
|___|_____|____|___|___|___|_____|____|___|___|____|_____|____|____|
|2. | | | | | | | | | | | | | |
|___|_____|____|___|___|___|_____|____|___|___|____|_____|____|____|
.___________________________________________________________________
.____ _________________________________________________________________
|NN | |Այդ թվում`|Ընդա|Այդ թվում` |Ըն- |Արտա- |Շենք |Այդ թվում`|
|ը/կ| |__________|մե- |__________________|դա- |դրան- |շինու|__________|
| | |Երկա-|Ակ- |նը` |Կրե-|Կար-|Կարճա- |մե- |քի, |թյուն|Չօգտա|տըր-|
| | |րաժամ|տիվ-|ընթա|դիտո|ճա- |ժամկետ |նը` |ապրանք|ների |գործ-|ված |
| | |կետ |նե- |ցիկ |րա- |ժամ-|կրեդի- |սե- |ների, |ընդ- |վող |վար-|
| | |բան- |րին |պար-|կան |կետ |տորական |փա- |աշխա- |հա- |տա- |ձակա|
| | |կային|վերա|տավո|պարտ|կրե-|պարտքեր |կան |տողնե-|նուր |րածք-|լու-|
| | |վար- |բե- |րութ|քեր`|դիտո|աշխատա- |կա- |րի, |մակե-|ներ |թյան|
| | |կեր |րող |յուն|գը- |րա- |վարձի |պի- |ծառա- |րեսը |քմ |քմ |
| | |և |շը- |ներ |նում|կան |և աշխա-|տալ |յու- |քմ | | |
| | |փոխա-|նորհ| |ների|պարտ|տողների |և |թյուն-| | | |
| | |ռութ-|ներ | |գծով|քեր |և կար- |պար-|ների | | | |
| | |յուն-| | | |բյու|ճաժամկետ|տավո|իրա- | | | |
| | |ներ | | | |ջեին|հատկա- |րութ|ցումից| | | |
| | | | | | | |ցումների|յուն|հա- | | | |
| | | | | | | |գծով |ներ |սույթ | | | |
|___| |_____|____|____|____|____|________|____|______|_____|_____|____|
| 1 | | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 |25 |
|___| |_____|____|____|____|____|________|____|______|_____|_____|____|
|1. | | | | | | | | | | | | |
|___| |_____|____|____|____|____|________|____|______|_____|_____|____|
|2. | | | | | | | | | | | | |
|___| |_____|____|____|____|____|________|____|______|_____|_____|____|
.____ _________________________________________________________________
.____ _______________________________.
|NN | |Զուտ |Աշ-|Ընդա|Ընդա|Ըն-|Ընդա|
|ը/կ| |շահույթ|խա-|մե- |մե- |դա-|մե- |
| | |(վնաս)`|տող|նը` |նը` |մե-|նը` |
| | |շահու- |նե-|եկա-|հիմ-|նը`|հիմ-|
| | |թահարկի|րի |մուտ|նա- |ծախ|նա- |
| | |գծով |մի-|ներ |կան |սեր|կան |
| | |ծախսի |ջին| |գոր-| |գոր-|
| | |նվազե- |ցու| |ծու-| |ծու-|
| | |ցումից |ցա-| |նեու| |նեու|
| | |հետո |կա-| |թյու| |թյու|
| | | |յին| |նից | |նից |
| | | |թի-| |եկա-| |ծախ-|
| | | |վը | |մուտ| |սեր |
| | | | | |ներ | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
|___| |_______|___|____|____|___|____|
| 1 | | 26 | 27| 28| 29| 30| 31 |
|___| |_______|___|____|____|___|____|
|1. | | | | | | | |
|___| |_______|___|____|____|___|____|
|2. | | | | | | | |
|___| |_______|___|____|____|___|____|
.____ _______________________________.
_______________________ _________________ _________________
(կազմող ստորաբաժանման անվանումը) (ստորագրությունը) (հեռախոսահամարը)
Ղեկավար ______________________________
(ազգանունը, անունը, հայրանունը)
Ձև N 2
Պետական մարմնի անվանումը
______________________________________________________________
Կազմակերպության անվանումը
______________________________________________________________
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
առևտրային կազմակերպության գործունեության ֆինանսական արդյունքների
Հաշվետու ժամանակաշրջան` հունվար ..................../20... թ.
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|NN |Ցուցանիշի անվանումը |Հաշվեգրված *|
|ը/կ | | |
|____|___________________________________________________|____________|
|1 |2 | 3 |
|____|___________________________________________________|____________|
|I |Ընդամենը` եկամուտներ | |
|____|___________________________________________________|____________|
|1. |Ընդամենը հիմնական գործունեությունից (արտադրանքի, | |
| |ապրանքների, աշխատանքների և ծառայությունների | |
| |իրացումից հասույթ), այդ թվում` | |
|____|___________________________________________________|____________|
|1.1.|իրացված արտադրանքի, ապրանքի, աշխատանքի կամ | |
| |ծառայության անվանումը | |
| |----------------------------------------- | |
|____|___________________________________________________|____________|
|1.2.|----------------------------------------- | |
|____|___________________________________________________|____________|
|1.3.|այլ արտադրանքի, ապրանքների, աշխատանքների և | |
| |ծառայությունների իրացումից հասույթ | |
| |----------------------------------------- | |
|____|___________________________________________________|____________|
|2. |Ընդամենը` այլ գործունեությունից եկամուտներ, այդ | |
| |թվում` | |
|____|___________________________________________________|____________|
|2.1.|Վարձակալությունից | |
|____|___________________________________________________|____________|
|2.2.|Ակտիվների օտարումից | |
|____|___________________________________________________|____________|
|2.3.|Շահաբաժիններ | |
|____|___________________________________________________|____________|
|2.4.|----------------------------------------- | |
|____|___________________________________________________|____________|
|2.5 |----------------------------------------- | |
|____|___________________________________________________|____________|
|3. |Ընդամենը` այլ եկամուտներ, այդ թվում * * | |
|____|___________________________________________________|____________|
|3.1.|Փոխարժեքային տարբերությունից | |
|____|___________________________________________________|____________|
|3.2.|Կրեդիտորական պարտքերի դուրսգրումից | |
|____|___________________________________________________|____________|
|3.3.|Ակտիվների վերագնահատումից | |
|____|___________________________________________________|____________|
|3.4.|----------------------------------------- | |
|____|___________________________________________________|____________|
|3.5.|----------------------------------------- | |
|____|___________________________________________________|____________|
|II |Ընդամենը` ծախսեր | |
|____|___________________________________________________|____________|
|1. |Ընդամենը` հիմնական գործունեությանը վերաբերող | |
| |ծախսեր, այդ թվում` | |
|____|___________________________________________________|____________|
|1.1.|Հումք, նյութեր, արագամաշ առարկաներ | |
|____|___________________________________________________|____________|
|1.2.|Էլեկտրաէներգիա | |
|____|___________________________________________________|____________|
|1.3.|Աշխատավարձ | |
|____|___________________________________________________|____________|
|1.4.|Մաշվածություն | |
|____|___________________________________________________|____________|
|1.5.|----------------------------------------- | |
|____|___________________________________________________|____________|
|1.6.|----------------------------------------- | |
|____|___________________________________________________|____________|
|2. |Ընդամենը` այլ գործունեությանը վերաբերող ծախսեր, այդ| |
| |թվում` | |
|____|___________________________________________________|____________|
|2.1.|Էլեկտրաէներգիա | |
|____|___________________________________________________|____________|
|2.2.|Աշխատավարձ | |
|____|___________________________________________________|____________|
|2.3.|Մաշվածություն | |
|____|___________________________________________________|____________|
|2.4.|Այլ ծախսեր, | |
| |այդ թվում` | |
|____|___________________________________________________|____________|
|ա) |գործուղման | |
|____|___________________________________________________|____________|
|բ) |ներկայացուցչական | |
|____|___________________________________________________|____________|
|գ) |տոկոսավճարներ | |
|____|___________________________________________________|____________|
|դ) |---------------------------- | |
|____|___________________________________________________|____________|
|ե) |---------------------------- | |
|____|___________________________________________________|____________|
|3. |Ընդամենը` այլ ծախսեր * * | |
| |այդ թվում` | |
|____|___________________________________________________|____________|
|3.1.|Փոխարժեքային տարբերությունից | |
|____|___________________________________________________|____________|
|3.2.|Դեբիտորական պարտքերի դուրսգրումից | |
|____|___________________________________________________|____________|
|3.3.|Ակտիվների վերագնահատումից | |
|____|___________________________________________________|____________|
|3.4.|---------------------------- | |
|____|___________________________________________________|____________|
|3.5.|---------------------------- | |
|____|___________________________________________________|____________|
| III|Զուտ շահույթ (վնաս) նախքան շահութահարկի գծով ծախսի | |
| |նվազեցումը | |
|____|___________________________________________________|____________|
|IV |Զուտ շահույթ (վնաս) շահութահարկի գծով ծախսի | |
| |նվազեցումից հետո | |
._____________________________________________________________________.
* Նշել այն գումարները, որոնք համաձայն ՀՀ օրենսդրության ձևակերպվել են որպես հասույթ կամ ծախս:
* * Նշվում են այն եկամտային կամ ծախսային հոդվածները, որոնք չեն առաջացնում կամ չեն ակնկալում փաստացի ֆինանսական հոսքեր:
Տնօրեն ________________ _______________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը, հայրանունը)
Գլխ. հաշվապահ _____________ ___________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը, հայրանունը)
Կազմման ամսաթիվը _____________
Հեռախոսահամարը ______________
Ձև N 3
ՏԵՂԵԿԱՆՔ ՏԱՐԵԿԱՆ ԿՏՐՎԱԾՔՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |Կազմա-|Զուտ |Ըստ |Ըստ ոչ |Իրացու-|Աշխատան-|Ընթա- |Պարտքի|Գոր|
|ը/կ|կերպու|շահույթը|իրացման |ընթացիկ |մից |քի արտա-|ցիկ |գործա-|ծառ|
| |թյան |(վնաս) |ծավալի |ակտիվների|հասույ-|դրողակա-|իրաց- |կիցը |նա-|
| |անվա- | |շահութա-|շահութա- |թը |նությու-|վելիու| |կան|
| |նումը | |բերու- |բերության| |նը |թյան | |դրա|
| | | |թյան |ցուցանիշը| | |ցուցա-| |մա-|
| | | |ցուցա- | | | |նիշը | |կան|
| | | |նիշը | | | | | |հոս|
| | | | | | | | | |քե-|
| | | | | | | | | |րի |
| | | | | | | | | |տա-|
| | | | | | | | | |րե-|
| | | | | | | | | |կան|
| | | | | | | | | |աճը|
|___|______|________|________|_________|_______|________|______|______|___|
|1. | | | | | | | | | |
|___|______|________|________|_________|_______|________|______|______|___|
|2. | | | | | | | | | |
|___|______|________|________|_________|_______|________|______|______|___|
|...| | | | | | | | | |
._________________________________________________________________________.