Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ

12.03.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   24.04.2003  -ից մինչեւ   12.03.2020  -ը:
 

(ուժը կորցրել է ՀՀ վարչապետի 2020 թվականի մարտի 6-ի թիվ 310-Ն որոշում)

i

030.1080.100402

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմինների ավանդույթների զարգացման, ոստիկանության անձնակազմի ծառայողական պարտքի կատարման հանդեպ պատասխանատվությունն ավելի բարձրացնելու նպատակով որոշում եմ.

1. Հիմնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության դրոշ:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության դրոշի մասին կանոնադրությունն ու դրոշի նկարագրությունը (կցվում են):

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

(հրամանագիրը փոփ. 15.04.03 ՆՀ-5-Ն հրամանագիր)

 

10 ապրիլի 2002 թ.

ՆՀ-1080

 

Հաստատված է

ՀՀ Նախագահի

2002 թ. ապրիլի 10-ի

ՆՀ-1080 հրամանագրով

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության դրոշը պատվի և արժանապատվության, արիության և նվիրումի խորհրդանիշ է: Դրոշը ոստիկանության յուրաքանչյուր աշխատակցի սրբազան պարտքի հիշեցումն է` Հայրենիքին անձնուրաց ծառայելու, յուրաքանչյուր մարդու կյանքը, իրավունքները, ազատությունները և օրինական շահերը պաշտպանելու, հասարակական կարգը պահպանելու և հասարակական անվտանգությունն ապահովելու մասին:

2. Դրոշը ոստիկանությանը հանձնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ նրա կողմից լիազորված անձը:

3. Դրոշի հետ միասին հանձնվում է նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի ստորագրությամբ վկայագիր:

4. Դրոշը մշտապես պահվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում:

5. Դրոշի պահման, պահպանման և օգտագործման կարգը սահմանում է ոստիկանության պետը:

6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնակազմը պարտավոր է պահպանել և պաշտպանել դրոշը:

 

Հաստատված է

ՀՀ Նախագահի

2002 թ. ապրիլի 10-ի

ՆՀ-1080 հրամանագրով

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության ոստիկանության դրոշը բաղկացած է երկդեմ պաստառից և ծոպափնջերով քուղերից:

Դրոշի պաստառն ուղղանկյունաձև է, երկարությունը` 1450 մմ, լայնությունը` 1150 մմ:

Կարված է երկտակ մետաքսե մուգ բալագույն կտորից (կտորի գույնի համակարգչային հարաբերակցությունն` M = 100 տոկոս, Y = 20 տոկոս, K = 50 տոկոս)` երեք կողմից երիզված ոսկեգույն ծոպերով: Պաստառի երեսի կողմի վերին ձախ անկյունում պատկերված է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը` 500 մմ երկարությամբ և 400 մմ բարձրությամբ: Պաստառի կենտրոնական մասում ոսկեգույն մետաքսաթելով ասեղնագործված են «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերը, տառերի բարձրությունը 7 մմ է, լայնությունը` 5 մմ:

Պաստառի հակառակ կողմի կենտրոնական մասում պատկերված է Հայաստանի Հանրապետության ոստիկանության մետաքսակար խորհրդանիշը` 450 մմ բարձրությամբ և 250 մմ լայնությամբ: Խորհրդանիշի կենտրոնում Հայաստանի Հանրապետության պետական զինանշանն է, որի վերին մասում մակագրված է «ՀՀ» հապավումը, իսկ ստորին մասում` «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» հապավումը: Խորհրդանիշի տակ, պաստառի երկայնքով, ոսկեգույն մետաքսաթելով ասեղնագործված են «Հանուն իրավակարգի և օրինականության» բառերը, տառերի բարձրությունը 4 մմ է, լայնությունը` 3 մմ:

 

 

pin
ՀՀ Նախագահ
10.04.2002
N ՆՀ-1080
Հրամանագիր