Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 32. «ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 32. «ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇ ...

07.02.2008 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.04.2007  -ից մինչեւ   07.02.2008  -ը:
 

(սույն որոշումն ուժը կորցրել է 07.01.2008 թվականից` 16.11.07 թիվ 366-Ն որոշում)

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
28 դեկտեմբերի 2006 թ.
պետական գրանցման թիվ 05006439

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ

 

5 դեկտեմբերի 2006 թվականի թիվ 716-Ն

 

«ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 32-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե», «իա» կետերը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունները, դրանց լրացման, ներկայացման կարգն ու ժամկետները» կանոնակարգ 32-ը` համաձայն հավելվածի (կցվում է):

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի մարտի 28-ի ««Ապահովագրական սակագների հիմնավորման կարգը», «Ապահովագրական պահուստների տեսակները և ձևավորման կարգը», «Ապահովագրական ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվների չափը, դրանց ձևավորման և հաշվարկման կարգը», «Ապահովագրական վկայագրերի հաշվառման և պահպանման կարգը», «Ապահովագրական գործակալի գործունեության կանոնակարգի օրինակելի ձևը, դրանում ներառվող պայմանները և առանձնահատկությունները», «Ապահովագրական ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը, դրա կիրառման մասին հրահանգը», «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունները, դրանց լրացման և ներկայացման կարգն ու ժամկետները» հաստատելու մասին» թիվ 124-Ն որոշման 8-րդ հավելվածի 2-րդ կետի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ ենթակետերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. դեկտեմբերի 11
Երևան

Հավելված
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թվականի դեկտեմբերի 5-ի
թիվ 716-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 32
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

ԲԱԺԻՆ I.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետև` Կենտրոնական բանկ) ներկայացվող հաշվետվությունների ձևերը, դրանց լրացման ցուցումները, ներկայացման կարգն ու ժամկետները:

 

ԲԱԺԻՆ II.
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Ապահովագրական ընկերությունները Կենտրոնական բանկ են ներկայացնում հաշվետվությունների հետևյալ ձևերը` սույն կետի աղյուսակում նշված պարբերականությամբ.

 

  Հաշվետվության անվանումը Հաշվետվության թիվը (ձևը) Ներկայացման ժամանակաշրջանը
1 2 3 4
1. Հաշվեկշիռ  1 ամսական
2. Հաշվետվություն ապահովագրության պայմանագրերի և ապահովագրավճարների վերաբերյալ 2 եռամսյակային
3. Հաշվետվություն Ն11, Ն12, Ն2, Ն3, Ն4 հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ 3 ամսական
4. Հաշվետվություն ապահովագրական գումարների և հատուցումների վերաբերյալ 4 եռամսյակային
5. Հաշվետվություն եկամուտների և ծախսերի վերաբերյալ 5 ամսական
6. Հաշվետվություն ապահովագրական ընկերության ծառայություններից օգտվող իրավաբանական անձանց վերաբերյալ 6 կիսամյակային
7. Հաշվետվություն ակտիվների և պարտավորությունների մարման ժամկետայնության վերաբերյալ 7 եռամսյակային
8. Հաշվետվություն կանոնադրական կապիտալի ձևավորման վերաբերյալ 8 յուրաքանչյուր փոփոխության դեպքում
9. Հաշվետվություն ընդհանուր կապիտալի փոփոխության վերաբերյալ 9 ամսական
10. Հաշվետվություն վերաապահովագրության վերաբերյալ 10 եռամսյակային
11. Հաշվետվություն ապահովագրության պայմանագրերի գործողության ժամկետների վերաբերյալ 11 եռամսյակային
12. Հաշվետվություն ապահովագրական հայտերի վերաբերյալ 12 եռամսյակային
13. Հաշվետվություն սուբրոգացիայի իրավունքի կիրառման հետևանքով առաջացած պահանջների վերաբերյալ 13 կիսամյակային
14. Հաշվետվություն ապահովագրական ընկերության և ոչ ռեզիդենտների միջև իրականացված գործառնությունների վերաբերյալ 14 եռամսյակային
15. Հաշվետվություն չվաստակված ապահովագրավճարների պահուստի,  ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների պահուստի, բոնուսների և զեղչերի պահուստի, մաթեմատիկական պահուստի վերաբերյալ 15 ամսական
16. Հաշվետվություն տեղի ունեցած, սակայն ապահովագրողին դեռևս չներկայացված պահանջների պահուստի և հավասարակշռման պահուստի վերաբերյալ 16 տարեկան
17. Հաշվետվություն ապահովագրական սակագների վերաբերյալ 17 եռամսյակային
18. Հաշվետվություն խոշոր ապահովադիրների (ապահովագրված անձանց) վերաբերյալ 18 եռամսյակային

 

ԲԱԺԻՆ III.
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

3. Ապահովագրական ընկերությունները սույն կանոնակարգով սահմանված հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացնում էլեկտրոնային տարբերակով Կենտրոնական բանկի կողմից ուղարկված պաշտպանված ֆայլերով, որոնք փոփոխելն արգելվում է: Հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակները ներկայացվում են Կենտրոնական բանկ ինտերնետով` հաշվետվությունների ընդունման համակարգով: Այդ համակարգի խափանման դեպքում հաշվետվությունները ներկայացվում են մագնիսական կրիչներով` կից ներկայացնելով էլեկտրոնային փոստի խափանման վերաբերյալ գրություն: Սույն կետում նշվածից բացի այլ կերպ ներկայացված հաշվետվությունը համարվում է չներկայացված:

4. Սույն կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան Կենտրոնական բանկի կողմից ընդունված հաշվետվությունները, կից տեղեկանքները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածով սահմանված գրավոր ապացույցներ:

5. Հաշվետվությունները մագնիսական կրիչներով կամ էլեկտրոնային փոստով ներկայացնելիս ֆայլերը կոդավորվում են:

6. Ֆայլի կոդն ունի հետևյալ կառուցվածքը.

Կոդավորման նշված կարգի պահպանումը պարտադիր է: Կենտրոնական բանկ

 

Ֆայլի կոդ

 

ներկայացվող ֆայլերը, բացի հաշվետվության ձևերին համապատասխան ներկայացված տեղեկատվությունից, այլ տեղեկատվություն չպետք է պարունակեն:

7. Հաշվետվություններում նշվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ամսաթվերը (օրինակ` ամսական, եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվություններում` ամսվա վերջին օրվա ամսաթիվը): Ամսաթիվը նշվում է հետևյալ ֆորմատով` օր/ամիս/տարի (օրինակ` 31/01/2003): Ընդ որում, հաշվետվությունները կազմելիս մեկ տարին պետք է հասկանալ 365 կամ 366 օր, այսինքն` օրացուցային օրերի քանակը (եթե կոնկրետ հաշվետվության մեկնաբանությունները հստակ չեն սահմանում տվյալ հաշվետվության իմաստով մեկ տարվա օրերի քանակը):

8. Հաշվետվությունները պետք է պարունակեն հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա (եթե ընկերությունն աշխատել է շաբաթ, կիրակի կամ օրենքով սահմանված ոչ աշխատանքային օրը, ապա` այդ օրվա) դրությամբ տվյալները: Ընկերության կողմից ինքնուրույն բացված հաշվային պլանի հաշիվները Կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվություններում չեն արտացոլվում որպես առանձին հաշիվ: Հետհաշվեկշռային հոդվածները լրացվում են հազար դրամներով:

9. Կենտրոնական բանկ ամսական, եռամսյակային և կիսամյակային հաշվետվությունների ներկայացման ժամկետը սահմանվում է մինչև հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո 15-րդ օրը (ներառյալ):

Եթե 12-րդ ամսվա կամ 4-րդ եռամսյակի կամ 2-րդ կիսամյակի հաշվետվության մեջ ներկայացված տվյալները վերաբերում են տվյալ հաշվետու տարվան, այսինքն` հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածին, ապա այդ հաշվետվությունները ներկայացվում են 10-րդ կետով սահմանված տարեկան հաշվետվությունների ներկայացման ժամկետներին համապատասխան:

10. Կենտրոնական բանկ տարեկան հաշվետվությունների ներկայացման ժամկետը սահմանվում է մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 15-ը:

11. Թիվ 8 հաշվետվությունը ներկայացվում է մինչև յուրաքանչյուր փոփոխությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 6-րդ աշխատանքային օրը:

12. Սույն կանոնակարգով սահմանված ժամկետներից հետո ներկայացվող ճշգրտված հաշվետվությունները ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով` սույն կանոնակարգի 3-րդ կետի համաձայն, զուգահեռաբար հաշվետվությունների փոփոխման (ճշգրտման) վերաբերյալ գրավոր տեղեկացնելով Կենտրոնական բանկի նախագահին: Ճշգրտված հաշվետվության էլեկտրոնային տարբերակի և գրավոր տեղեկանքի առկայության դեպքում միայն փոփոխված հաշվետվությունները կհամարվեն Կենտրոնական բանկ ներկայացված:

13. Հաշվետվությունը համարվում է ներկայացված և ընդունված, եթե այդ հաշվետվության էլեկտրոնային տարբերակը հնարավոր է ընթերցել էլեկտրոնային ֆորմատով, և այն զերծ է ծրագրային կամ այլ տեխնիկական թերությունից: Սույն կետի պահանջը չի տարածվում ապահովագրական ընկերությունների վրա, եթե հաշվետվության էլեկտրոնային տարբերակի ծրագրային կամ այլ տեխնիկական թերությունն առկա է Կենտրոնական բանկի կողմից տրամադրված ֆայլերում:

14. Եթե ներկայացվող տվյալները հաշվետու ժամանակաշրջանում փոփոխություն չեն կրել, կամ եթե հաշվետվությանն առնչվող գործարքներ չեն իրականացվել, ապա ապահովագրական ընկերությունը դրանց փոխարեն ներկայացնում է գրություն, որտեղ նշվում են չներկայացվող հաշվետվությունների անվանումները:

15. Կենտրոնական բանկի ապահովագրական ընկերությունների վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման` տվյալ ընկերության համապատասխան վերահսկողը հաշվետվությունների պարզաբանման և մեկնաբանման կարիք ունեցող կետերի վերաբերյալ, ինչպես նաև առանձին վերլուծական նպատակներից ելնելով, ծանուցման միջոցով ապահովագրական ընկերություններից կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ:

16. Ապահովագրական ընկերությունները պարտավոր են ծանուցումը ստանալուց հետո ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում (եթե ծանուցման մեջ այլ ողջամիտ ժամկետ նշված չէ), ներկայացնել ծանուցմամբ պահանջվող պարզաբանումները և (կամ) այլ տեղեկությունները:

17. Հաշվի առնելով ապահովագրական ընկերության գտնվելու վայրը` ընկերությանը ծանուցում կարող է տրվել հեռախոսի (հեռախոսագրի), էլեկտրոնային փոստի կամ կապի` սահմանված այլ պահուստային միջոցներով:

18. Ընկերության լիազոր ներկայացուցիչը կարող է հրավիրվել Կենտրոնական բանկի ապահովագրական ընկերությունների վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանում` հաշվետվությունների վերաբերյալ պարզաբանումներ ու մեկնաբանումներ տալու համար:

19. Ծանուցման փաստաթուղթը ստորագրվում է Կենտրոնական բանկի ապահովագրական ընկերությունների վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կամ ղեկավարի տեղակալի կողմից:

 

ԲԱԺԻՆ IV.
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

20. Հաշվետվությունները լրացնելիս հաշվետու ապահովագրական ընկերությունների, ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ապահովադիրների (ապահովագրված անձանց) անվանումները (անունները), վերջիններիս վերաբերող այլ տեղեկատվությունը պետք է ներկայացնել առանց չակերտների, միայն հայերեն տառերով (տառատեսակ` Թայմս Արմենիան):

21. Սույն կանոնակարգով սահմանված հաշվետվություններում ոչ կյանքի ապահովագրության տեսակների կամ դասերի (այսուհետև` տեսակ) տարանջատումը պետք է կատարվի հետևյալ սահմանումներից ելնելով`

ա) Դժբախտ պատահարներից ապահովագրություն (ներառյալ` արդյունաբերական վնաս և մասնագիտական գործունեության ընթացքում ձեռք բերված հիվանդություններ)` ներառում է բոլոր այն ապահովագրության պայմանագրերը, որոնցով հիմնական ռիսկ է համարվում դժբախտ պատահարի արդյունքում մարդկանց հասցված վնասը` անկախ այն բանից` նախատեսվում է ամրագրված դրամական հատուցում, թե հատուցում` կախված պատահարի բնույթից:

բ) Առողջության ապահովագրություն` ներառում է բոլոր այն պայմանագրերը, որոնցով հիմնական ռիսկ է համարվում մարդու առողջությանը հասցված վնասը, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջանում ստանալ բժշկական օգնություն` անկախ այն բանից` նախատեսվում է ամրագրված դրամական հատուցում, թե հատուցում` կախված պատահարի բնույթից:

գ) Ցամաքային տրանսպորտի ապահովագրություն (բացառությամբ` երկաթուղային տրանսպորտի)` ներառում է բոլոր այն պայմանագրերը, որոնցով հիմնական ռիսկ է համարվում ցամաքային ավտոտրանսպորտային և (կամ) այլ ցամաքային տրանսպորտային միջոցների կորուստը կամ նրանց պատճառված վնասը:

դ) Երկաթուղային տրանսպորտի ապահովագրություն` ներառում է բոլոր այն պայմանագրերը, որոնցով հիմնական ռիսկ է համարվում երկաթուղային տրանսպորտի կորուստը կամ դրանց պատճառված վնասը:

ե) Օդանավերի ապահովագրություն` ներառում է բոլոր այն պայմանագրերը, որոնցով հիմնական ռիսկ է համարվում օդանավերի կորուստը կամ դրանց պատճառված վնասը:

զ) Ջրային փոխադրամիջոցների ապահովագրություն` ներառում է բոլոր այն պայմանագրերը, որոնցով հիմնական ռիսկ է համարվում գետային և ջրանցքային փոխադրամիջոցների, լճային փոխադրամիջոցների կամ ծովային (օվկիանոսային) փոխադրամիջոցների կորուստը կամ դրանց պատճառված վնասը:

է) Փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրություն` ներառում է բոլոր այն պայմանագրերը, որոնցով հիմնական ռիսկ է համարվում փոխադրման գործընթացի մեջ գտնվող գույքի (բեռների), անկախ փոխադրամիջոցի տեսակից, կորուստը կամ դրանց պատճառված վնասը:

ը) Հրդեհից և բնական աղետներից ապահովագրություն` ներառում է բոլոր այն պայմանագրերը, որոնցով հիմնական ռիսկ է համարվում հրդեհի, պայթյունի, երկրաշարժի, փոթորիկի, այլ բնական աղետների, միջուկային վարակի, վնասվածքի, հողի սողանքի արդյունքում գույքի (բացառությամբ` գույքի այն տեսակների, որոնք ներառված են սույն կետի «գ», «դ», «ե», «զ» և «է» ենթակետերում) կորուստը կամ դրան պատճառված վնասը:

թ) Գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն` ներառում է բոլոր այն պայմանագրերը, որոնցով հիմնական ռիսկ է համարվում կարկուտի, ցրտահարության, գողության կամ այլ պատահարի արդյունքում գույքի (բացառությամբ` գույքի այն տեսակների, որոնք ներառված է սույն կետի «գ», «դ», «ե», «զ» և «է» ենթակետերում, ինչպես նաև այն ռիսկերի, որոնք ներառված են սույն մասի «ը ենթակետում») կորուստը կամ դրան պատճառված վնասը:

ժ) Ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների (նաև բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն` ներառում է բոլոր այն պայմանագրերը, որոնցով հիմնական ռիսկ է համարվում ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում երրորդ կողմի մոտ առաջացած կորուստը կամ դրան պատճառված վնասը:

ժա) Օդանավերի (նաև բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն` ներառում է բոլոր այն պայմանագրերը, որոնցով հիմնական ռիսկ է համարվում օդանավերի շահագործման ընթացքում երրորդ կողմի մոտ առաջացած կորուստը կամ դրան պատճառված վնասը:

ժբ) Ջրային փոխադրամիջոցների (նաև բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն` ներառում է բոլոր այն պայմանագրերը, որոնցով հիմնական ռիսկ է համարվում սույն կետի «զ» ենթակետում նշված ջրային փոխադրամիջոցների շահագործման ընթացքում երրորդ կողմի մոտ առաջացած կորուստը կամ դրան պատճառված վնասը:

ժգ) Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն` ներառում է բոլոր այն պայմանագրերը, որոնցով ապահովագրվում են պատասխանատվության բոլոր այն տեսակները, որոնք ներառված չեն սույն կետի «ժ», «ժա» և «ժբ» ենթակետերում:

ժդ) Վարկի ապահովագրություն` ներառում է բոլոր այն պայմանագրերը, որոնցով հիմնական ռիսկ է համարվում այն վնասը կամ կորուստը, որը հետևանք է անվճարունակության (ընդհանուր), արտահանման վարկի, տարաժամկետ վճարման պարտավորության (ապառիկ), հիպոթեքային վարկի, գյուղատնտեսական վարկի չմարման կամ վարկային պայմանագրի կատարման թերացման:

ժե) Երաշխիքի տրամադրում` ներառում է բոլոր այն պայմանագրերը, որոնցով ապահովագրական ընկերությունը տրամադրում է երաշխիք:

ժզ) Ֆինանսական վնասներից ապահովագրություն` ներառում է բոլոր այն պայմանագրերը, որոնցով հիմնական ռիսկ է համարվում այն ֆինանսական վնասը կամ կորուստը, որը հետևանք է կատարված աշխատանքի, եկամուտների թերստացման, վատ եղանակի, օգուտի կորստի, շարունակական (ընթացիկ) ծախսերի, անսպասելի առևտրային ծախսերի, շուկայական արժեքի կորստի, վարձավճարի կամ այլ եկամուտի կորստի, անուղղակի առևտրային կորստի կամ այլ ֆինանսական կորուստների:

ժէ) Դատական և արտադատական իրավական ծախսերի ապահովագրություն` ներառում է բոլոր այն պայմանագրերը, որոնցով հիմնական ռիսկ է համարվում անսպասելի դատական կամ արտադատական ծախսերի` կապված իրավաբանական ծառայությունների և վեճի վերաբերյալ այլ ծախսերի հետ, ի հայտ գալու արդյունքում առաջացած վնասը կամ կորուստը:

ժը) Աջակցության ապահովագրություն` ներառում է բոլոր այն պայմանագրերը, որոնցով հիմնական ռիսկ է համարվում այն վնասը կամ կորուստը, որը ճանապարհորդության մեջ կամ իրենց մշտական բնակության վայրից հեռու գտնվող անձանց (օրինակ` տուրիզմի դեպքում) աջակցության տրամադրման հետ կապված ծախսերի առաջացման հետևանք է:

ժթ) Դժբախտ դեպքերից և առողջության ապահովագրություն` ներառում է սույն կետի «ա» և «բ» ենթակետերը:

ի) Ավտոմեքենաների ապահովագրություն` ներառում է սույն կետի «ա» ենթակետը` ուղևորների վնասվածքների մասով, «գ», «է» և «ժ» ենթակետերը:

իա) Ծովային և տրանսպորտային ապահովագրություն` ներառում է սույն կետի «ա» ենթակետը` ուղևորների վնասվածքների մասով, «դ», «զ», «է» և «ժբ» ենթակետերը:

իբ) Ավիացիոն ապահովագրություն` ներառում է սույն կետի «ա» ենթակետը` ուղևորների վնասվածքների մասով, «ե», «է» և «ժա» ենթակետերը:

իգ) Հրդեհից և գույքին պատճառվող այլ վնասներից ապահովագրություն` ներառում է սույն կետի «ը» և «թ» ենթակետերը:

իդ) Պատասխանատվության ապահովագրություն` ներառում է սույն կետի «ժ», «ժա», «ժբ» և «ժգ» ենթակետերը:

իե) Վարկի ապահովագրություն և երաշխիքի տրամադրում` ներառում է սույն կետի «ժդ» և «ժե» ենթակետերը:

իզ) Գույքային և դժբախտ պատահարներից ապահովագրություն` ներառում է սույն կետի «ա», «գ»-ից «ժգ» և «ժզ» ենթակետերը:

22. Սույն կանոնակարգով սահմանված հաշվետվություններում կյանքի ապահովագրության տեսակների տարանջատումը պետք է կատարվի` ելնելով հետևյալ սահմանումներից.

ա) կյանքի ապահովագրություն` ներառում է մահվան, լրակեցության, լրակեցության և մահվան միաժամանակյա ապահովագրությունները, անուիտետը, ի լրումն կյանքի ապահովագրության պայմանագրի իրականացվող ոչ կյանքի ապահովագրության «ա» և «բ» կետերում նշված դժբախտ դեպքերից ապահովագրությունն ու առողջության ապահովագրությունը, ինչպես նաև կյանքի ապահովագրության` սույն կետի «բ»-ից «ե» ենթակետերում չնշված այլ կյանքի ապահովագրությունը:

բ) Ամուսնության, ծնունդի ապահովագրություն` տվյալ ապահովագրության դեպքում ապահովագրական պատահար է համարվում ապահովագրված անձանց ամուսնությունը (կամ որոշակի ժամկետում չամուսնանալը), երեխայի ծնունդը:

գ) Ներդրումային ակտիվներին կապվող ապահովագրություն` կյանքի ապահովագրություն, երբ ապահովադիրները ստանձնում են ներդրումային ռիսկը:

դ) Տոնտին ապահովագրություն` ապահովագրություն, որի դեպքում բոլոր ապահովագրության պայմանագրերից ստացված ապահովագրավճարներից ձևավորվում է պահուստ և կուտակված ակտիվները հետագայում բաշխվում են որոշակի տարիքի հասած անդամների (ապահովագրված անձանց) կամ շահառուների միջև:

ե) Կապիտալի հատուցման ապահովագրություն` ապահովագրության պայմանագիր, որով նախապես պայմանավորված միանվագ կամ պարբերական ապահովագրավճարների դիմաց ապահովագրողը ստանձնում է որոշակի ժամկետում որոշակի գումարի վճարման պարտավորություն:

զ) Կենսաթոշակային հիմնադրամների կառավարում, որը ներառում է լրակեցության, մահվան և անաշխատունակության դեպքում հատուցումների վճարման համար նախատեսված կենսաթոշակային հիմնադրամների ակտիվների (ներդրումների) կառավարումը և զուգակցվում է նվազագույն եկամտաբերության վճարման ապահովագրությամբ:

23. Սույն կանոնակարգի 21-րդ և 22-րդ կետերի ենթակետերում չնշված ապահովագրության տեսակներ ներառող խառը ապահովագրության պայմանագրերը լրացվում են 21-րդ և 22-րդ կետերում նշված ապահովագրության այն տեսակի ներքո, որին պատկանում է խառը ապահովագրության պայմանագրի հիմնական ապահովագրական ռիսկը:

24. Սույն կանոնակարգով սահմանված հաշվետվությունների լրացման տեսանկյունից ապահովագրական ընկերությունների կողմից հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կնքված համաապահովագրության և վերաապահովագրության ընդունած ռիսկերի գծով պայմանագրերը պետք է դիտել որպես ապահովագրության պայմանագրեր և հաշվետվությունները լրացնել նույն կերպ, ինչ ապահովագրության պայմանագրերի դեպքում` ելնելով համաապահովագրություն իրականացրած կամ ռիսկերը վերաապահովագրության ընդունած ընկերության` տվյալ ռիսկում ունեցած մասնակցության չափից:

 

ԲԱԺԻՆ V.
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ԳԼՈՒԽ 1.
ՀԱՇՎԵԿՇԻՌ` ԹԻՎ 1 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

25. Թիվ 1 հաշվետվությունը լրացվում է Կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 544-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 926-Ն հրամանով համատեղ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանին» և «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգին» համապատասխան` հազար դրամներով, առանց տասնորդական միավորների:

26. Թիվ 1 հաշվետվության 8-րդ սյունակը լրացվում է ՀՀ դրամով` հաշվարկված հաշվետու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հաշվարկային փոխարժեքով:

27. Դեկտեմբեր ամսվա համար ներկայացվող թիվ 1 հաշվետվությունը համարվում է տարեկան հաշվետվություն և ներկայացվում է տարեկան հաշվետվության համար սահմանված ժամկետում:

 

ԳԼՈՒԽ 2.
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 2 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

28. Թիվ 2 հաշվետվությունը բաղկացած է 3 աղյուսակից:

29. 1-ին աղյուսակում լրացվում է ապահովագրության պայմանագրերի կամ վկայագրի (այսուհետ` այն դեպքում, երբ առկա է միայն ապահովագրության վկայագիրը «ապահովագրության պայմանագրի» փոխարեն հասկացվում է «ապահովագրության վկայագիրը») քանակի և դրանցով ապահովագրված ապահովագրության օբյեկտների քանակի վերաբերյալ տեղեկատվություն: Ընդ որում, ապահովագրության օբյեկտի վերաբերյալ յուրաքանչյուր սյունակի տեղեկատվությունը լրացվում է նախորդ սյունակում նշված պայմանագրերի գծով:

30. 1-ին աղյուսակի 10-րդ սյունակում լրացվում է հաշվետու օրվա դրությամբ գործող ապահովագրության պայմանագրերով ապահովագրված այն ապահովագրության օբյեկտների քանակը, որոնց գծով հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում այդ պայմանագրերի գործողությունը դադարել է:

31. 2-րդ աղյուսակը լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ֆիզիկական անձանց հետ, իսկ 3-րդ աղյուսակը` իրավաբանական անձանց հետ կնքված ապահովագրության պայմանագրերի գծով:

32. Հաշվետվության 2-րդ և 3-րդ աղյուսակների 2-րդ սյունակներում լրացվում է կնքված ապահովագրության պայմանագրերով նախատեսված համախառն ապահովագրավճարների մեծությունը: Եթե կնքված ապահովագրության պայմանագրերի գծով կիրառվում են զեղչեր, ապա հաշվետվության 2-րդ և 3-րդ աղյուսակների 3-րդ սյունակներում լրացվում են զեղչի գումարները (բացարձակ մեծությամբ), իսկ հավելավճար կիրառվելու դեպքում` հաշվետվության 2-րդ և 3-րդ աղյուսակների 4-րդ սյունակներում լրացվում են հավելավճարի գումարները (բացարձակ մեծությամբ):

33. Հաշվետվության 2-րդ և 3-րդ աղյուսակների 5-րդ սյունակներում լրացվում են կնքված ապահովագրության պայմանագրերի գծով ապահովագրական միջնորդներին (բրոքերներին) և գործակալներին (բացառությամբ` ապահովագրական ընկերության գործակալ հանդիսացող ապահովագրական գործակալներին վճարվող հաստատուն աշխատավարձի մեծության) վճարվող պարգևավճարները (վերաապահովագրության հետ չառնչվող գումարները):

34. «Համախառն վերաապահովագրավճարներ» 7-րդ սյունակում լրացվում են ապահովագրության տվյալ տեսակի գծով վերաապահովագրությանը փոխանցվող ապահովագրավճարների մեծությունը` ներառյալ ապահովագրական բրոքերներին վերաապահովագրության համար տրվող միջնորդավճարները (երկրորդային միջնորդավճարներ), ապահովագրական ընկերության, որպես հարկային գործակալի կողմից ոչ ռեզիդենտի շահութահարկի գումարը, ինչպես նաև չնվազեցրած վերաապահովագրողներից ստացվող միջնորդավճարների մեծությունը:

35. «Երկրորդային միջնորդավճարներ» 8-րդ սյունակում լրացվում են ապահովագրական ընկերության ռիսկերը վերաապահովագրելու համար ապահովագրական բրոքերներին տրվող միջնորդավճարները:

36. «Միջնորդավճարներ վերաապահովագրողներից» 9-րդ սյունակում լրացվում է վերաապահովագրողի հետ կնքված պայմանագրի համաձայն ստացվելիք միջնորդավճարների չափը:

37. «Զուտ վերաապահովագրավճարներ» 11-րդ սյունակում լրացվում է վերաապահովագրող ընկերությանը փոխանցված (փոխանցվելիք) ապահովագրավճարի զուտ մեծությունը (երկրորդային միջնորդավճարների, վերաապահովագրողներից ստացվող միջնորդավճարների և ոչ ռեզիդենտի համար վճարվող շահութահարկի գումարների նվազեցումից հետո):

38. Հաշվետվության 2-րդ և 3-րդ աղյուսակների 12-րդ սյունակներում լրացվում է ապահովագրական ընկերության զուտ ապահովագրավճարների հանրագումարը:

39. Հաշվետվության 2-րդ և 3-րդ աղյուսակների 13-րդ սյունակում ցույց է տրվում դադարեցված ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ժամանակաշրջանում հետ վերադարձված (վերադարձման ենթակա) ապահովագրավճարների գումարը:

40. Հաշվետվության 2-րդ և 3-րդ աղյուսակների 14-րդ սյունակում արտացոլվում է դադարեցված պայմանագրերի գծով վերադարձված (վերադարձման ենթակա) ապահովագրավճարներում վերաապահովագրողների մասնակցությունը:

 

ԳԼՈՒԽ 3.
Ն11, Ն12, Ն2, Ն3, Ն4 ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 3 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

41. Թիվ 3 հաշվետվությունը բաղկացած է 10 աղյուսակից:

i

42. 1-ին և 2-րդ աղյուսակներում ներկայացվում են հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկին մասնակցող ցուցանիշներն ու նորմատիվների փաստացի մեծությունները` հաշվարկված համաձայն Հայաստանի հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 663-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 30-ի (այսուհետ` կանոնակարգ 30):

43. 1-ին աղյուսակի առաջինից յոթերորդ (1-7) սյունակներում համապատասխանաբար լրացվում են ընդհանուր կապիտալի, բարձր իրացվելի ակտիվների, վճարման ենթակա պարտավորությունների, ապահովագրավճարների մեթոդով հաշվարկվող վճարունակության, հատուցումների մեթոդով հաշվարկվող վճարունակության, ապահովագրական պահուստների մեթոդով հաշվարկվող վճարունակության և ռիսկային կապիտալի մեթոդով հաշվարկվող վճարունակության փաստացի սահմանաչափերի` համաձայն կանոնակարգ 30-ի հաշվարկված մեծությունները:

1-ին աղյուսակում, որպես ընդհանուր կապիտալի մեծություն, վերցվում է 3-րդ աղյուսակի 9-րդ սյունակի մեծությունը: Հաշվետվության առաջին աղյուսակի 4-րդ և 5-րդ սյունակներում արտացոլվում են հաշվետվության 4-րդ և 5-րդ աղյուսակների հիման վրա հաշվարկած մեծությունները, 6-րդ և 7-րդ սյունակներում` 6-րդ և 7-րդ աղյուսակների հիման վրա հաշվարկած մեծությունները:

Եթե ապահովագրական ընկերությունը չի խախտել ստանձնած ապահովագրական ռիսկերի գծով առավելագույն չափի նորմատիվը, ապա 8-րդ սյունակում լրացվում է ռիսկի ամենամեծ գումարը, եթե ապահովագրական ընկերությունը խախտել է Ն3 նորմատիվը, ապա 8-րդ սյունակի առաջին տողում ցույց է տրվում խախտում առաջացնող ամենամեծ գումարը, իսկ հաջորդ տողերում` խախտումներ առաջացրած մնացած գումարները` ըստ նվազող հաջորդականության: Ապահովագրական ընկերությունը հաշվետվությանը կից ներկայացնում է տեղեկանք խախտում առաջացնող գումարների հետ կապված պայմանագրերի կնքման պահի դրությամբ խախտման փաստի առկայության մասին:

44. 2-րդ աղյուսակի 6-րդ և 7-րդ սյունակներում լրացվում են ապահովագրական ընկերության ապահովագրական պահուստների համարժեք ակտիվների նորմատիվային մեծությունները` հաշվարկած կանոնակարգ 30-ի 7-րդ գլխով սահմանված աղյուսակին համապատասխան: Օրինակ` 2-րդ աղյուսակի 7-րդ սյունակի 4-րդ տողում լրացվում է ապահովագրական պահուստներին համարժեք` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից «Ա», «Բ» կամ «Գ» վարկանիշ ստացած կազմակերպությունների պարտատոմսերի տեսակարար կշիռը ապահովագրական պահուստներին համարժեք ընդհանուր ակտիվների մեջ, իսկ 6-րդ սյունակի 4-րդ տողում` այդ կազմակերպություններից մեկի (որի ապահովագրական պահուստներին համարժեք ձեռք բերված պարտատոմսերն առավելագույնն են) պարտատոմսերի տեսակարար կշիռը ապահովագրական պահուստներին համարժեք ընդհանուր ակտիվների մեջ:

45. 3-րդ աղյուսակում ներկայացվում են ընդհանուր կապիտալի ու դրա տարրերի հաշվեկշռային և նորմատիվային մեծությունները, ինչպես նաև նորմատիվային մեծությունների հաշվարկի համար կանոնակարգ 30-ով նախատեսված նվազեցումները` ըստ ամսվա բոլոր օրերի: Աղյուսակի 5-րդ սյունակում լրացվում են ապահովագրական ընկերության լրացուցիչ կապիտալ համարվող, սակայն կանոնակարգ 30-ի համաձայն նորմատիվային լրացուցիչ կապիտալի հաշվարկման մեջ չընդգրկվող գումարները: Այն օրերին, երբ ապահովագրական ընկերության հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ` ոչ աշխատանքային օրերը), լրացվում են նախորդ օրվա տվյալները:

46. 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ աղյուսակներում ներկայացվում են վճարունակության պահանջվող սահմանաչափի` Ն12 նորմատիվի հաշվարկում ներառվող գումարները: Երեք տարուց ավելի գործունեություն ծավալած ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունը լրացնում է ապահովագրավճարների և հատուցումների մեթոդով հաշվարկվող վճարունակության սահմանաչափերի հաշվարկման համար նախատեսված 4-րդ և 5-րդ աղյուսակները, իսկ մինչև երեք տարի գործունեություն ծավալած ընկերությունը` նշված աղյուսակներից միայն 4-րդ` ապահովագրավճարների մեթոդով հաշվարկվող վճարունակության սահմանաչափի հաշվարկման աղյուսակը: Ապահովագրավճարների մեթոդով հաշվարկվող վճարունակության սահմանաչափի մեծության հաշվարկները կատարվում են հաշվետու ամսվա և դրան նախորդող 11 ամիսների կտրվածքով, եթե ապահովագրական ընկերությունն իրականացնում է ոչ կյանքի ապահովագրություն մինչև մեկ տարի տևողությամբ, ապա որպես հաշվարկման բազա վերցվում են հաշվետու ամիսը և դրան նախորդող բոլոր ամիսները, որոնց ընթացքում ընկերությունն իրականացրել է ոչ կյանքի ապահովագրություն:

47. 4-րդ աղյուսակի «Ապահովագրավճարների մեծություն» սյունակը լրացնելիս հաշվետու ամսվա և դրան նախորդող 11 ամիսների ընթացքում հաշվեգրված ապահովագրավճարների հանրագումարը նվազեցվում է նույն ժամանակահատվածում վերադարձված (վերադարձման ենթակա) ապահովագրավճարների գումարի չափով:

«Վերաապահովագրության գործակից» 4-րդ սյունակում լրացվում է կանոնակարգ 30-ի համաձայն հաշվարկված համապատասխան վերաապահովագրության գործակիցը:

48. 5-րդ աղյուսակի հատուցումների մեթոդով հաշվարկվող վճարունակության սահմանաչափի հաշվարկման համար, որպես հաշվարկման բազա, ընդունվում են հաշվետու ամիսը և դրան նախորդող երեսունհինգ ամիսները:

«Պահանջների ընդհանուր ծավալ» սյունակը լրացնելիս վճարված ապահովագրական հատուցումների (ապահովագրական գումարների` անձնական ապահովագրության դեպքում) մեծությունը պետք է նվազեցնել միայն սուբրոգացիայի իրավունքով ապահովագրական ընկերությանը փաստացի վճարված, այլ ոչ թե այդ պահանջների գծով ձևավորված դեբիտորական պարտքերի գումարով: 5-րդ աղյուսակի 7-րդ սյունակում լրացվում է կանոնակարգ 30-ի համաձայն հաշվարկված համապատասխան վերաապահովագրության գործակիցը:

49. Հաշվետվության 6-րդ և 7-րդ աղյուսակները լրացվում են կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների կողմից: 6-րդ աղյուսակի 4-րդ և 7-րդ աղյուսակի 5-րդ սյունակում վերաապահովագրության գործակցի մեծությունը լրացվում է համաձայն կանոնակարգ 30-ի հաշվարկված համապատասխան գործակցի:

Եթե ռիսկային կապիտալի մեծությունը ստացվում է բացասական, ապա կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերությունների վճարունակության պահանջվող սահմանաչափի հաշվարկում այն պետք է վերցնել 0 (զրո) մեծությամբ:

50. Հաշվետվության 8-րդ աղյուսակում ներկայացվում է ապահովագրական ընկերության իրացվելիության Ն2 նորմատիվի հաշվարկման համար անհրաժեշտ մեծությունների հաշվարկը: Մասնավորապես, 8-րդ աղյուսակի 2-րդ սյունակում լրացվում են հաշվետու ամսվա վերջին շաբաթվա, հաշվետու ամսվա վերջին շաբաթվան նախորդող 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ շաբաթների յուրաքանչյուր օրվա դրությամբ բարձր իրացվելի ակտիվների գումարները և դրանց միջին մեծությունները:

8-րդ աղյուսակի 4-րդ սյունակում լրացվում է հաշվետու ամսվա վերջին շաբաթվան հաջորդող 1-ին, հաշվետու ամսվա վերջին շաբաթվա, հաշվետու ամսվա վերջին շաբաթվան նախորդող 1-ին, 2-րդ, 3-րդ շաբաթների ապահովագրական հատուցման հետ չառնչվող բոլոր պարտավորությունների գումարը` յուրաքանչյուր օրվա դրությամբ: 8-րդ աղյուսակի 4-րդ սյան «Ընդամենը» տողերում լրացվում է ապահովագրական հատուցման (ապահովագրական գումարների վճարման) հետ չառնչվող բոլոր պարտավորությունների հանրագումարը, որոնց մարումը կատարվելու է Ն2 նորմատիվի հաշվարկման օրը և հաշվարկման օրվան հաջորդող վեց օրերի ընթացքում:

5-րդ սյունակում լրացվում են միայն «Ընդամենը» տողերը, որտեղ նշվում են նորմատիվի հաշվարկման օրը ապահովագրության պայմանագրերի (հատուցումների) գծով ձևավորված կրեդիտորական պարտավորությունների հանրագումարները, իսկ 6-րդ սյունակում` նորմատիվի հաշվարկման օրվա դրությամբ մինչև այդ օրը ներկայացված, սակայն չկարգավորված պահանջների մեծությունը:

7-րդ սյան տողերում նշվում են 4-րդ, 5-րդ և 6-րդ սյունակների համապատասխան «ընդամենը» տողերի հանրագումարները:

51. Հաշվետվության 9-րդ աղյուսակը լրացվում է մեկ ապահովագրության օբյեկտը ծածկող ապահովագրության պայմանագրի (պայմանագրերի) գծով ապահովագրական ընկերության կողմից ստանձնած այն պարտավորությունների (ապահովագրական գումարների) գծով` նվազեցված այդ պայմանագրի (պայմանագրերի) գծով օրենքի և նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողի պարտավորության չափով, որոնց մեծությունը կազմում է հաշվետու օրվա դրությամբ կանոնակարգ 30-ի համաձայն հաշվարկված ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի միջին օրական մեծության 5 և ավելի տոկոսը:

9-րդ աղյուսակում ներկայացվում են ստանձնած ապահովագրական ռիսկերի առավելագույն չափի Ն3 նորմատիվի հաշվարկում ընդգրկվող մեծությունները: Մասնավորապես, 2-րդ սյունակում լրացվում է ապահովագրության օբյեկտի անվանումը, 3-րդ սյունակում` տվյալ ապահովագրության օբյեկտի գծով կնքված ապահովագրության պայմանագրերի քանակը,

4-րդ սյունակում` ապահովագրական ընկերության կողմից տվյալ ապահովագրության օբյեկտի վերաբերյալ կնքված ապահովագրության պայմանագրերի համաձայն ստանձնած ռիսկի (ապահովագրական գումարի) առավելագույն չափը` նվազեցված այդ պայմանագրի (պայմանագրերի) գծով օրենքի և նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողի պարտավորության չափով: Եթե ապահովագրության որևէ օբյեկտ ապահովագրված է մի քանի ապահովագրության պայմանագրերով, ապա աղյուսակի 4-րդ սյունակում լրացվում է այդ օբյեկտի ապահովագրության վերաբերյալ կնքված բոլոր պայմանագրերով ստանձնած ռիսկի ամբողջ գումարը, իսկ հաջորդ տողերում լրացվում են առանձին պայմանագրերով ստանձնած ռիսկի գումարները: Օրինակ` եթե ապահովագրության «Ա» օբյեկտի գծով կնքվել է 3 հատ պայմանագիր, որոնցից յուրաքանչյուրով նախատեսված ապահովագրական գումարներն են, համապատասխանաբար, 200 միավոր, 300 միավոր, 350 միավոր, ապա աղյուսակ 9-ը պետք է լրացնել հետևյալ կերպ.

 

Ապահովագրության օբյեկտի անվանումը Տվյալ ապահովագրության օբյեկտի վերաբերյալ կնքված պայմանագրերի քանակը (հատ) Ստանձնած պարտավորության (ապահովագրական գումարի) մեծությունը
«Ա» 3 850
    200
    300
    350

 

Աղյուսակի 5-րդ սյունակում լրացվում է ստանձնած պարտավորություններում (ապահովագրական գումարներում) հուսալի ճանաչված վերաապահովագրողի բաժինը:

52. Հաշվետվության 10-րդ աղյուսակի 2-րդ սյունակում լրացվում է ապահովագրական պահուստներին համարժեք տվյալ ակտիվի առավելագույն մեծությունը մեկ սուբյեկտի գծով, 3-րդ սյունակում` բոլոր սուբյեկտների գծով պահուստներին համարժեք տվյալ ակտիվի ընդհանուր մեծությունը: Օրինակ` եթե ապահովագրական ընկերությունն ունի 1000 միավոր գումարի չափով բանկային հաշիվներ 3 տարբեր բանկերում, յուրաքանչյուրում` համապատասխանաբար 600, 200 և 200 միավոր, ապա աղյուսակի 2-րդ սյունակում լրացվում է 600 միավոր, իսկ 3-րդ սյունակում` 1000 միավոր:

 

ԳԼՈՒԽ 4.
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 4 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

53. Թիվ 4 հաշվետվությունը նախատեսված է ապահովագրական ընկերության կողմից ստանձնած ռիսկերի և այդ ռիսկերի գծով տեղի ունեցած ապահովագրական պատահարների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Հաշվետվությունը բաղկացած է 2 աղյուսակից:

54. 1-ին աղյուսակը լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ֆիզիկական անձանց հետ, իսկ 2-րդ աղյուսակը` իրավաբանական անձանց հետ կնքված ապահովագրության պայմանագրերի գծով նախատեսված ապահովագրական գումարների և վճարված (վճարվելիք) ապահովագրական հատուցումների (այսուհետ նաև` վճարված (վճարվելիք) ապահովագրական գումարների) վերաբերյալ:

55. 2-րդ սյունակում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կնքված` ապահովագրության պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարների մեծությունը (ներառյալ վերաապահովագրողի մասնակցության չափը):

Եթե այդ պայմանագրերով նախատեսված ռիսկերը (կամ դրանց մի մասը) փոխանցված են վերաապահովագրության, ապա 3-րդ սյունակում լրացվում է, համապատասխանաբար, վերաապահովագրական գումարների (վերաապահովագրողների մասնակցության չափի) մեծությունը:

56. 4-րդ սյունակում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում դադարեցված ապահովագրության պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարների մեծությունը (ներառյալ` վերաապահովագրողի մասնակցության չափը):

Եթե դադարեցված պայմանագրերով նախատեսված ռիսկերը (կամ դրանց մի մասը) փոխանցված են վերաապահովագրության, ապա 5-րդ սյունակում լրացվում է, համապատասխանաբար, վերաապահովագրողների բաժինը դադարեցված պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարների (վերաապահովագրողների մասնակցության չափի) մեծությունը:

57. 6-րդ և 7-րդ սյունակներում, համապատասխանաբար, լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վճարված և վճարման ենթակա ապահովագրական հատուցումների քանակը (հատերով):

58. 8-րդ սյունակում լրացվում է նախորդ ժամանակաշրջաններում տեղի ունեցած պատահարների գծով հաշվետու ժամանակաշրջանում հատուցված գումարների մեծությունը:

59. 9-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում տեղի ունեցած և հաշվետու ժամանակաշրջանում հատուցված գումարների մեծությունը:

60. 10-րդ սյունակում արտացոլվում են ապահովագրական ընկերության կողմից վճարման ենթակա ապահովագրական հատուցումների գումարները (ապահովագրական հատուցումների գծով կրեդիտորական պարտքերը):

61. 11-րդ սյունակում արտացոլվում են ոչ պայմանական չփոխհատուցվող գումարներն այն պայմանագրերի համար, որոնց գծով հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վճարվել են հատուցումներ (այսինքն` գնահատված վնասի այն մասը, որի նվազեցումից հետո վճարվել է ապահովագրական հատուցում):

62. 12-րդ սյունակում լրացվում են ոչ պայմանական չփոխհատուցվող գումարներն այն պայմանագրերի գծով, որոնց գծով վճարվելու են հատուցումներ (այսինքն` գնահատված վնասի այն մասը, որի նվազեցումից հետո վճարվելու է ապահովագրական հատուցում հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ժամանակաշրջաններում):

63. 13-րդ սյունակում լրացվում է նախորդ ժամանակաշրջաններում տեղի ունեցած պատահարների գծով հաշվետու ժամանակաշրջանում հատուցված գումարների մեջ վերաապահովագրողների բաժինը, իսկ 14-րդ սյունակում` հաշվետու ժամանակաշրջանում տեղի ունեցած և հաշվետու ժամանակաշրջանում հատուցված գումարների մեջ վերաապահովագրողների բաժինը: Սա ենթադրում է ինչպես վերաապահովագրողներից փաստացի ստացված գումարների մեծությունները, այնպես էլ ստացման ենթակա գումարները (դեբիտորական պարտքերը վերաապահովագրողների նկատմամբ` կապված ապահովագրական հատուցումներ կատարելու հետ):

64. 15-րդ` «Կարգավորման ծախսեր» սյունակում լրացվում են ապահովագրական ընկերության կողմից վճարված ապահովագրական հատուցումների մեջ վերջիններիս իրականացման համար կատարված ծախսերի գումարները (վնասի չափը և պատճառները որոշելու համար կատարված ծախսերը, վնասի կարգավորման հետ կապված այլ ծախսեր), իսկ 16-րդ սյունակում` այդ ծախսերի մեջ վերաապահովագրողների բաժինը:

 

ԳԼՈՒԽ 5.
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 5 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

65. Թիվ 5 հաշվետվությունը լրացվում է աճողական տվյալներով: «Նախորդ ժամանակաշրջան» սյունակում լրացվում են նախորդ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ աճողական տվյալները:

66. «Վճարված հատուցումներ» տողում լրացվում են հատուցման այն գումարները, որոնք ձևավորվել են ընկերության ծախսերի հաշվին, իսկ «Պահանջների պահուստից վճարված հատուցումներ» տողում լրացվում են հատուցումների այն գումարները, որոնք ձևավորվել են ընկերության կողմից արդեն իսկ ձևավորված պահանջների պահուստի հաշվին:

67. «Ապահովագրական պահուստների աճ» 4-րդ կետի «Պահանջների պահուստ» տողի 4.1.1 ենթակետում լրացվում է պահանջների պահուստի աճի գումարը ծախսերի հաշվին ձևավորվող պահանջների պահուստի գումարի հաշվին, իսկ «Ապահովագրական պահուստների նվազում» 5-րդ կետի 5.1.1 տողում` պահանջների պահուստի հակադարձման արդյունքում նվազեցված գումարը: Նույն սկզբունքով լրացվում են նաև մաթեմատիկական պահուստին և այլ ապահովագրական պահուստներին վերաբերող տողերը:

 

ԳԼՈՒԽ 6.
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՊԱՌՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 6 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

68. Թիվ 6 հաշվետվությունը բաղկացած է 3 աղյուսակից: 1-ին աղյուսակի 2-րդից 9-րդ սյունակներում լրացվում է հաշվետու ամսաթվի դրությամբ իրավաբանական անձանց (ըստ դրանց ճյուղային պատկանելության) հետ կնքված և գործող ապահովագրության պայմանագրերով նախատեսված ապահովագրավճարների մեծությունը, իսկ 10-րդ սյունակում` իրավաբանական անձանց հետ կնքված և հաշվետու ամսաթվի դրությամբ գործող, ապահովագրության պայմանագրերով նախատեսված ապահովագրավճարների ընդհանուր մեծությունը (2-րդից 9-րդ սյունակների գումարը):

69. Հաշվետվության 2-րդ աղյուսակի 2-րդից 9-րդ սյունակներում արտացոլվում են իրավաբանական անձանց (ըստ դրանց ճյուղային պատկանելության) հետ կնքված և հաշվետու ամսաթվի դրությամբ գործող ապահովագրության պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարների մեծությունը, իսկ 10-րդ սյունակում` իրավաբանական անձանց հետ կնքված և հաշվետու ամսաթվի դրությամբ գործող ապահովագրության պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարների ընդհանուր մեծությունը (2-րդից 9-րդ սյուների գումարը):

70. Հաշվետվության 3-րդ աղյուսակի 2-րդից 9-րդ սյուներում արտացոլվում են իրավաբանական անձանց (ըստ դրանց ճյուղային պատկանելության) հաշվետու ժամանակաշրջանում վճարված (նաև` կրեդիտորական պարտք ճանաչված) ապահովագրական հատուցումների գումարները, իսկ 10-րդ սյունակում` իրավաբանական անձանց հաշվետու ժամանակաշրջանում վճարված (նաև` կրեդիտորական պարտք ճանաչված) ապահովագրական հատուցումների գումարների ընդհանուր մեծությունը (2-րդից 9-րդ սյուների գումարը):

 

ԳԼՈՒԽ 7.
ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԱՅՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 7 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

71. Թիվ 7 հաշվետվությունում լրացվում են հաշվետու օրվա դրությամբ ապահովագրական ընկերության ակտիվներն ու պարտավորությունները` ըստ ակտիվների և պարտավորությունների մարմանը մնացած ժամկետների:

72. Այն ակտիվները, որոնք ցպահանջ չեն և չունեն հստակ սահմանված մարման ժամկետներ, համարվում են անժամկետ և արտացոլվում են «Անժամկետ» սյունակում:

73. Եթե ապահովագրական ընկերության բանկային հաշիվների միջոցներն ամբողջությամբ (կամ մասամբ) սառեցվել (դեպոնացվել) են որոշակի ժամանակով, ապա սառեցված (դեպոնացված) մասը համարվում է ժամկետային միջոց և արտացոլվում է համապատասխան (պայմանագրով նախատեսված սառեցման ժամկետով) ժամկետային սյունակներում: Եթե այդ միջոցները սառեցվել (դեպոնացվել) են անժամկետ, ապա դրանք արտացոլվում են «Անժամկետ» սյունակում:

74. Թիվ 7 հաշվետվության մեջ ակտիվների կազմում չեն ընդգրկվում հիմնական միջոցները, ոչ նյութական ակտիվները, վերջիններիս գծով կատարված կապիտալ ներդրումները, արագամաշ առարկաները, դրանց ձեռքբերման նպատակով կատարված կանխավճարները, ինչպես նաև հետագայում ծախսերով ձևակերպման ենթակա կանխավճարները:

75. «Կանխիկ դրամական միջոցներ և դրանց համարժեքներ» տողում արտացոլվում են կանխիկ դրամական միջոցները և վճարային փաստաթղթերը (կանխիկ դրամը դրամարկղում, կանխիկ դրամը ճանապարհին, կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթերը), որոնց հանրագումարը լրացվում է միայն «Ցպահանջ» սյունակում:

76. «Պահանջներ ապահովադիրների նկատմամբ» տողում արտացոլվում են ապահովագրվողների (ապահովադիրների) նկատմամբ պահանջները: Ընդ որում, ապահովագրության պայմանագրով պայմանագրի գործողության ընթացքում տարբեր ժամկետներում վճարումներ նախատեսված լինելու դեպքում պահանջի ժամկետ է համարվում պայմանագրի ավարտի ժամկետը:

77. «Պահանջներ ապահովագրական ընկերությունների նկատմամբ» տողում լրացվում են համաապահովագրության պայմանագրերի գծով ստացվելիք համաապահովագրավճարները և ստացվելիք հատուցումները, ինչպես նաև ապահովագրական ընկերություններից ստացվելիք այլ նմանատիպ գումարներ:

78. «Պահանջներ ապահովագրական միջնորդների նկատմամբ» տողում արտացոլվում են ապահովագրական և վերաապահովագրական միջնորդներից ստացվելիք բոլոր գումարները:

79. «Պահանջներ ապահովագրական ընկերությունների նկատմամբ» տողում ցույց են տրվում ապահովագրական ընկերություններից համաապահովագրության, փոխադարձ ապահովագրության գծով ստացվելիք ապահովագրավճարները, ապահովագրական հատուցումների գումարները և այլ նմանատիպ պահանջներ ապահովագրողների նկատմամբ:

80. «Պահանջներ վերաապահովագրողների նկատմամբ» տողում արտացոլվում են դադարեցված պայմանագրերի համաձայն վերաապահովագրողներից ստացվելիք վերաապահովագրավճարները, վերաապահովագրողների նկատմամբ հատուցման գծով պահանջները և վերաապահովագրության գծով այլ պահանջները:

81. «Պահանջներ ՀՀ կառավարության նկատմամբ» տողում արտացոլվում են բյուջեի նկատմամբ դեբիտորական պարտքերը, հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով բյուջեի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների գծով հաշվարկված հարկային պարտավորություններից ավել վճարված կանխավճարները (գերավճարները): Ընդ որում, կանխավճարներն արտացոլվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հարկերի վճարման վերջին ժամկետի լրանալուն մնացած օրերի քանակին համապատասխանող սյունակում:

82. «Պահանջներ ՀՀ բանկերի նկատմամբ» տողում լրացվում են ՀՀ բանկերում բացված բանկային և այլ հաշիվների միջոցները, բանկերում սառեցված (դեպոնացված) միջոցները, բանկերի նկատմամբ պահանջները ակրեդիտիվների և երաշխավորությունների գծով, դեբիտորական պարտքերը, բանկերի կողմից թողարկված արժեթղթերը (բացառությամբ` բաժնետոմսերի), բանկերի հետ այլ գործառնությունների գծով պահանջները:

83. «Պահանջներ այլ բանկերի նկատմամբ» տողում լրացվում են ոչ ռեզիդենտ բանկերում, նրանց մասնաճյուղերում և Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող դուստր բանկերում բացված հաշիվների միջոցները, բանկերում դեպոնացված միջոցները, բանկերի նկատմամբ պահանջները ակրեդիտիվների և երաշխավորությունների գծով, դեբիտորական պարտքերը, բանկերի կողմից թողարկված արժեթղթերը (բացառությամբ` բաժնետոմսերի), բանկերի հետ այլ գործառնությունների գծով պահանջները:

84. «Հաշվարկված ստացվելիք տոկոսներ» տողում լրացվում են ռեզիդենտներից և ոչ ռեզիդենտներից ստացվելիք բոլոր տեսակի տոկոսները:

85. «Այլ ակտիվներ» տողում արտացոլվում են ածանցյալ գործիքները (հաշվեկշռում ճանաչված ակտիվային մասով), ստացվելիք շահաբաժինները, առևտրական նպատակով պահվող, վաճառքի համար մատչելի, բաժնեմասնակցության և ինքնարժեքի մեթոդներով հաշվառվող ներդրումները ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կանոնադրական կապիտալներում և այլ պահանջները, որոնք արտացոլված չեն նախորդ տողերում:

86. Այն ակտիվները, որոնք հաշվեկշռում հաշվառվում են զեղչատոկոսով կամ հավելավճարով (օրինակ` պետական գանձապետական արժեթղթեր), այս հաշվետվության մեջ ընդգրկվում են հաշվեկշռային արժեքով` հաշվի առած զեղչատոկոսը կամ հավելավճարը, ինչպես նաև համապատասխան ճշգրտման հաշիվները:

87. Պարտավորությունների «ժամկետանց» սյունակը լրացվում է այն պարտավորությունների մասով, որոնք չեն կատարվել ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների կատարման համար սահմանված ժամկետում, բացառությամբ այն պարտավորությունների, որոնց վերաբերյալ վեճերը քննվում են ընդհանուր իրավասության կամ միջնորդ դատարանում և այն պարտավորությունների, որոնք սահմանված ժամկետում չեն կատարվել ոչ ապահովագրական ընկերության մեղքով:

88. Պարտավորությունների «ցպահանջ» սյունակում լրացվում են հաշվեկշռի «Պարտավորություններ» կարգում հաշվառվող ցպահանջ, իսկ «Անժամկետ» սյունակում` մարման սահմանված ժամկետ չունեցող միջոցները: Ընդ որում, դատարանի կամ միջնորդ դատարանի վարույթում գտնվող գործերով պարտավորությունները համարվում են ցպահանջ և լրացվում են «ցպահանջ» սյունակում:

89. «Պարտավորություններ ապահովադիրների նկատմամբ» տողում արտացոլվում են ապահովագրվողներին (ապահովադիրներին) վճարվելիք հատուցումները, նրանց հետ վերադարձվող ապահովագրավճարների գումարները և ապահովադիրներին վճարվելիք այլ գումարներ:

90. «Պարտավորություններ ապահովագրական ընկերությունների նկատմամբ» տողում արտացոլվում են համաապահովագրության պայմանագրերի գծով վճարվելիք հատուցումները, համաապահովագրողներին փոխանցվելիք ապահովագրավճարները և ապահովագրական ընկերությունների նկատմամբ այլ պարտավորությունները:

91. «Պարտավորություններ ապահովագրական միջնորդների նկատմամբ» տողում արտացոլվում են ապահովագրական և վերաապահովագրական միջնորդներին վճարման ենթակա բոլոր գումարները:

92. «Պարտավորություններ վերաապահովագրական ընկերությունների նկատմամբ» տողում արտացոլվում են վերաապահովագրության փոխանցած ռիսկերի գծով վճարվելիք փոխանցվելիք վերաապահովագրավճարները և այլ գումարներ:

93. «Պարտավորություններ ՀՀ կառավարության նկատմամբ» տողում լրացվում են գանձապետարանից ստացված վարկերը, կրեդիտորական պարտքերը բյուջեի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների գծով (բացառությամբ` վճարված կանխավճարների) և Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ այլ պարտավորությունները:

94. «Պարտավորություններ ապահովագրական ընկերությունների կողմից թողարկված արժեթղթերի գծով» տողում լրացվում են ապահովագրական ընկերության կողմից թողարկված բոլոր տեսակի արժեթղթերի գումարները, բացառությամբ` բաժնետոմսերի:

95. «Այլ պարտավորություններ» տողում արտացոլվում են ածանցյալ գործիքները (հաշվեկշռում ճանաչված պարտավորությունների մասով), վճարման ենթակա շահաբաժինները, ներքին և արտաքին կրեդիտորական պարտքերը և այլ ֆինանսական պարտավորությունները, որոնք չեն ընդգրկվել վերը նշված տողերում:

96. «Հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ» տողում լրացվում են պայմանական պարտավորությունները` ապահովագրական գումարների, տրամադրված երաշխավորությունների, երաշխիքների մեծությունները:

97. ««Խոշոր» պարտավորություններ» տողում լրացվում են այն բոլոր պարտավորությունների գումարները, որոնք, առանձին վերցված, կազմում են ապահովագրական ընկերության ընդհանուր պարտավորությունների 5 և ավելի տոկոսը` առանց հաշվի առնելու փոխկապակցվածությունը:

 

ԳԼՈՒԽ 8.
ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 8 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

98. Թիվ 8 հաշվետվությունը ներկայացվում է յուրաքանչյուր փոփոխության դեպքում:

99. «Ապահովագրական ընկերության կազմակերպական-իրավական կարգավիճակ» մասում նշվում է` ապահովագրական ընկերության բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն լինելը:

100. «Ամսաթիվ» մասում նշվում է կանոնադրական կապիտալի համալրման ամսաթիվը, իսկ «Կանոնադրական կապիտալի հայտարարման ամսաթիվ» մասում` հայտարարման ամսաթիվը:

101. Թիվ 8 հաշվետվությունը լրացվում է`

ա) Բաց բաժնետիրական ընկերություն հանդիսացող ապահովագրական ընկերությունների կողմից: 1% և ավելի բաժնեմաս ունեցող բաժնետերերից յուրաքանչյուրի վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է առանձին տողով: 1%-ից քիչ մասնակցություն ունեցող բաժնետերերի բաժնեմասը լրացվում է երկու տողով, ընդ որում` ռեզիդենտների մասնակցությունը լրացվում է առաջին տողով, իսկ ոչ ռեզիդենտներինը` երկրորդ տողով:

բ) Փակ բաժնետիրական, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող ապահովագրական ընկերությունների բոլոր փայատերերի (բաժնետերերի, անդամների) վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է առանձին տողով:

102. Եթե մասնակիցը ֆիզիկական անձ է, ապա «Սեփականության ձևը» սյունակում անհրաժեշտ է նշել «ֆիզիկական անձ» բառերը, իսկ եթե մասնակիցը իրավաբանական անձ է և իր բաժնեմասերի 50%-ից ավելին պատկանում է պետությանը` «պետական մասնակցությամբ», մնացած դեպքերում` «ոչ պետական» բառերը:

103. «Բաժնետոմսի տեսակը (սովորական, արտոնյալ)» սյունակը լրացվում է միայն բաժնետիրական ընկերությունների համար «Սովորական» կամ «Արտոնյալ» բառերով` կախված բաժնետոմսի տեսակից:

Սահմանափակ պատասխանատվությամբ ապահովագրական ընկերությունների համար «Բաժնետոմսի տեսակը (սովորական, արտոնյալ)» սյունակը չի լրացվում:

104. Բաժնետիրական ընկերությունների համար «Բաժնետոմսերի դեպոզիտարիայում գրանցման օրը/ Կենտրոնական բանկի գրանցամատյանում գրառում կատարելու օրը» սյունակում լրացվում է բաժնետոմսերի դեպոզիտարիայում կամ ապահովագրական ընկերությունների բաժնետերերի ռեեստրում գրանցման օրը, իսկ սահմանափակ պատասխանատվությամբ ապահովագրական ընկերությունների համար` Կենտրոնական բանկի գրանցամատյանում գրառում կատարելու օրը: «Ռեզիդենտ (ոչ ռեզիդենտ)» սյունակը լրացվում է «Ռեզիդենտ» կամ «Ոչ ռեզիդենտ» բառերով` կախված մասնակցի ռեզիդենտությունից: «Ռեզիդենտ» և «ոչ ռեզիդենտ» հասկացությունների սահմանումները տրված են ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի հունվարի 14-ի թիվ 01 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության դրամավարկային և ֆինանսական վիճակագրության ձեռնարկում»:

 

ԳԼՈՒԽ 9.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 9 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

105. Թիվ 9 հաշվետվությունը լրացվում է հաշվետվության 1-ին սյունակում նշված ցուցանիշներին համապատասխան նախորդ հաշվետու ժամանակաշրջանի և հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ընդհանուր կապիտալի տարրերի փոփոխության վերաբերյալ:

 

ԳԼՈՒԽ 10.
ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 10 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

106. Թիվ 10 հաշվետվությունը բաղկացած է երկու աղյուսակից:

107. Հաշվետվության 1-ին աղյուսակում ներկայացվում է հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ գործող վերաապահովագրության պայմանագրերի կողմ հանդիսացող վերաապահովագրողների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը: Մասնավորապես, լրացվում են տվյալ վերաապահովագրող ընկերության ռեզիդենտության, վարկանիշի, գտնվելու վայրի մասին և այլ նմանատիպ տվյալներ, ինչպես նաև վարկանշող կազմակերպությունների անվանումները (ինչպես միջազգային, այնպես էլ ազգային):

108. 1-ին աղյուսակի 9-րդ սյունակում լրացվում է տվյալ վերաապահովագրողին հասանելիք վերաապահովագրավճարների տեսակարար կշիռը բոլոր վերաապահովագրողներին փոխանցվող վերաապահովագրավճարների մեջ` տոկոսային արտահայտությամբ:

109. 1-ին աղյուսակի 10-րդ և 11-րդ սյուներում նշվում են վերաապահովագրության պայմանագրի գործողության ժամկետի սկիզբը և վերջը` օր/ամիս/տարի ֆորմատով:

110. 1-ին աղյուսակի 12-րդ և 13-րդ սյուները լրացվում են, եթե առկա է ապահովագրողի ռիսկերը վերաապահովագրողներին փոխանցող ապահովագրական բրոքեր:

111. 2-րդ աղյուսակում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կնքված ապահովագրության պայմանագրերով վերաապահովագրության փոխանցված (փոխանցվելիք) ռիսկերի հետ կապված ցուցանիշներ: Դրանց արտացոլման ժամանակ հիմք են ընդունվում վերաապահովագրության իրականացման եղանակներն ու տեսակները, մասնավորապես, վերաապահովագրության պայմանագրի համաձայն վերաապահովագրության իրականացումը համամասնական կամ ոչ համամասնական եղանակով, ինչպես նաև վերաապահովագրության պայմանագրի ֆակուլտատիվ, օբլիգատոր կամ այլ պայմանագիր լինելը: Հաշվետվության 2-րդ աղյուսակը լրացվում է յուրաքանչյուր վերաապահովագրողի համար` առանձին:

112. Սույն կանոնակարգի իմաստով` համամասնական վերաապահովագրությունը ենթադրում է ապահովագրական ընկերության ստանձնած ռիսկի և վերջինիս ապահովագրության համար նախատեսված ապահովագրավճարի, ինչպես նաև հետագայում ապահովագրական հատուցման համամասնական բաշխումը ապահովագրական ընկերության և վերաապահովագրողի միջև:

113. Սույն կանոնակարգի իմաստով` ոչ համամասնական վերաապահովագրությունը ենթադրում է վերաապահովագրողին փոխանցվող ապահովագրավճարների որոշում` հիմնվելով վնասի մեծության վրա, այսինքն` բացակայում է առանձին ռիսկի և դրա համար նախատեսված ապահովագրավճարի համամասնական բաշխումը:

114. Սույն կանոնակարգի իմաստով` օբլիգատոր վերաապահովագրության պայմանագրի դեպքում վերաապահովագրողը պարտավորվում է ստանձնել ապահովագրական ընկերության կողմից փոխանցվող բոլոր այն ռիսկերը, որոնք, համաձայն վերաապահովագրության պայմանագրում նշված պայմանների, ենթակա են վերաապահովագրման:

115. Ֆակուլտատիվ վերաապահովագրության պայմանագրի դեպքում անհրաժեշտ է ապահովագրողի և վերաապահովագրողի միջև համաձայնության ձեռքբերում` յուրաքանչյուր առանձին ապահովագրության օբյեկտի գծով: Ըստ էության, ֆակուլտատիվ վերաապահովագրության պայմանագիրը կրում է կամավոր բնույթ, այսինքն` ապահովագրողը պարտավոր չէ փոխանցել իր ստանձնած ռիսկերը (պարտավորությունները), իսկ վերաապահովագրողը կարող է հրաժարվել ապահովագրական ընկերության կողմից փոխանցված ռիսկերը վերաապահովագրելուց:

116. Սույն կանոնակարգի իմաստով` ֆակուլտատիվ վերաապահովագրության պայմանագրի դեպքում ապահովագրողը պարտավոր չէ համաձայն վերաապահովագրության պայմանագրում նշված պայմանների` փոխանցել իր ստանձնած ռիսկերը (պարտավորությունները), իսկ վերաապահովագրողը պարտավոր չէ ընդունել ապահովագրական ընկերության կողմից փոխանցված ռիսկերը:

117. Հաշվետվության 2-րդ աղյուսակի 2-6-րդ սյունակներում ցույց է տրվում հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կնքված ապահովագրության պայմանագրերով նախատեսված այն ապահովագրության օբյեկտների քանակը, որոնց գծով ռիսկերը (կամ դրանց մի մասը) փոխանցված են (ենթակա են փոխանցման) վերաապահովագրության:

118. 7-11-րդ սյունակներում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կնքված ապահովագրության պայմանագրերով նախատեսված ռիսկերի (կամ դրանց մի մասի) վերաապահովագրման արդյունքում առաջացած վերաապահովագրողների պատասխանատվության չափի (վերաապահովագրական գումարների) մեծությունը: Ոչ համամասնական վերաապահովագրության դեպքում լրացվում է առավելագույն ապահովագրական գումարը, որի շրջանակներում վերաապահովագրողը պարտավոր է իրականացնել ապահովագրական հատուցում վերաապահովագրության պայմանագրի համաձայն:

119. 12-16-րդ սյունակներում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կնքված ապահովագրության պայմանագրերով նախատեսված ռիսկերի (կամ դրանց մի մասի) վերաապահովագրման արդյունքում ապահովագրության տվյալ տեսակի գծով վերաապահովագրողներին հասանելիք ապահովագրավճարների մեծությունը` առանց ավելացնելու վերջիններիս կողմից ստացվող միջնորդավճարների մեծությունը և առանց նվազեցնելու ապահովագրական ընկերության, որպես հարկային գործակալի կողմից, ոչ ռեզիդենտի շահութահարկի գումարը:

120. 17-21-րդ սյունակներում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կնքված ապահովագրության պայմանագրերի վերաապահովագրողներին փոխանցված (փոխանցվելիք) ապահովագրավճարների զուտ մեծությունը (վերաապահովագրողներից ստացվող միջնորդավճարների և ոչ ռեզիդենտի շահութահարկի գումարների նվազեցումից հետո):

121. 22-26-րդ սյունակներում լրացվում է ապահովագրական ընկերության կողմից հաշվետու ժամանակաշրջանում հատուցված և հատուցման ենթակա գումարների մեջ վերաապահովագրողների բաժինը: Սա ենթադրում է ինչպես վերաապահովագրողներից փաստացի ստացված գումարների մեծությունները, այնպես էլ ստացման ենթակա գումարները (դեբիտորական պարտքերը վերաապահովագրողների նկատմամբ` կապված ապահովագրական հատուցումներ կատարելու հետ):

 

ԳԼՈՒԽ 11.
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 11 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

122. Թիվ 11 հաշվետվությունում ներկայացվում է ապահովագրական ընկերության կողմից կնքված` հաշվետու ամսաթվի դրությամբ գործող ապահովագրության պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվություն` ըստ դրանց գործողության ավարտին մնացած ժամկետների և ապահովագրական գումարների: Հաշվետվության 2-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ 12-րդ, 14-րդ և 16-րդ սյունակներում լրացվում է յուրաքանչյուր տեսակի գծով կնքված (հաշվետու ամսաթվի դրությամբ գործողության ավարտին մնացած ժամկետներին համապատասխան սյունակում) պայմանագրերի քանակը: Ընդ որում, 2-րդ սյունակում լրացվում է հաշվետու ամսաթվի դրությամբ պայմանագրի գործողության ավարտին 1-ից մինչև 30 օր (30 օրը ներառյալ) ժամկետ մնացած պայմանագրերի քանակը, 4-րդ սյունակում` 31 օրից մինչև 3 ամիս (հաշվետու ամսաթվից հաշված) և այլն: 3-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ և 17-րդ սյունակներում արտացոլվում են համապատասխան սյունակներում արտացոլված պայմանագրերի գծով ստանձնած պատասխանատվության չափերը (ապահովագրական գումարները):

 

ԳԼՈՒԽ 12.
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 12 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

123. Թիվ 12 հաշվետվության մեջ արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ապահովագրական ընկերությանը ապահովագրական պատահարների հատուցման վերաբերյալ ներկայացված պահանջների (հայտերի), մասնավորապես կնքված ապահովագրության պայմանագրերի վերաբերյալ ապահովագրական ընկերության կողմից սահմանված կարգով ներկայացված հայտերի քանակների և գումարների վերաբերյալ տեղեկատվությունը:

124. Հաշվետվության 6-րդ սյունակում լրացվում է նախորդող ժամանակաշրջաններում հայտարարված ու մերժված, սակայն հաշվետու ժամանակաշրջանում վերաբացված պահանջների վերաբերյալ տեղեկատվությունը:

125. 3-րդ, 5-րդ, 7-րդ, 11-րդ սյուները լրացվում են` հիմնվելով յուրաքանչյուր պահանջի (հայտի) ապահովագրողի նախնական գնահատված մեծության վրա: Այն դեպքում, երբ ներկայացված պահանջի (հայտի) մեծությունը հայտնի (գնահատված) չէ, ապա այդ սյուներում լրացվում է ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարը:

 

ԳԼՈՒԽ 13.
ՍՈՒԲՐՈԳԱՑԻԱՅԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 13 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

126. Թիվ 13 հաշվետվության մեջ արտացոլվում են տվյալ ապահովագրական ընկերության այն պահանջների գումարները, որոնք ծագել են սուբրոգացիայի իրավունքի կիրառման հետևանքով:

127. 2-րդ սյունում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ սուբրոգացիայի հետևանքով առկա պահանջների գումարը, 3-րդ սյունակում` հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում առաջացած նոր պահանջների գումարը, 4-րդ սյունակում` պահանջների ավելացումը` դրանց վերաչափման (պահանջի գումարի ճշգրտման հաշվին, ընդ որում, այս սյան մեջ արտացոլվում են ինչպես ժամանակաշրջանի սկզբի դրությամբ առկա պահանջների, այնպես էլ հաշվետու ժամանակաշրջանում առաջացած նոր պահանջների վերաչափումից արժեքի աճը), 5-րդ սյունակում` պահանջների նվազման գումարը` հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ստացված վճարումների հաշվին, 6-րդ սյունակում` պահանջների նվազման գումարը, որն առաջացել է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում հաշվեկշռից այդ պահանջների դուրսգրումներից, 7-րդ սյունակում` պահանջների վերաչափման արդյունքում առաջացած նվազման գումարը: 8-րդ սյունակում արտացոլվում է սուբրոգացիայի հետևանքով ծագած պահանջների ընդհանուր մեծությունը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ, 9-րդ սյունակում` այդ պահանջների մեջ վերաապահովագրողների մասնաբաժինը:

 

ԳԼՈՒԽ 14.
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 14 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

128. Թիվ 14 հաշվետվությունը բաղկացած է երկու աղյուսակից: Առաջին աղյուսակը ներառում է տեղեկատվություն ապահովագրական ընկերության հիմնական գործունեության և կանոնադրական կապիտալում օտարերկրյա ներդրումների վերաբերյալ: Երկրորդ աղյուսակը ներառում է տեղեկատվություն ընկերության արտաքին ակտիվների (ոչ ռեզիդենտների մոտ տեղաբաշխված) և արտաքին պարտավորությունների (ոչ ռեզիդենտներից ներգրաված) վերաբերյալ` ըստ առանձին գործիքների:

129. Սույն հաշվետվության լրացման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում եռամսյակը: Հաշվետվությունը լրացվում է հազար դրամով: ԱՄՆ դոլարով կամ այլ արտարժույթով կատարված գործառնությունները լրացվում են համապատասխան սյան մեջ` դրամական արտահայտությամբ: Ընդ որում, փոխարկումը դրամի կատարվում է հաշվետու ամսվա վերջի դրությամբ` Կենտրոնական բանկի հաշվարկային փոխարժեքով:

Հաշվետվության մեջ տվյալները լրացվում են միայն հաշվետվության ազատ վանդակներում:

130. Հաշվետվությունում կյանքի և ոչ կյանքի ապահովագրությանը և վերաապահովագրությանը վերաբերող գործառնությունները ներկայացվում են առանձին-առանձին:

131. Հաշվետվության հոդվածներում դրամական միջոցների հոսքերը ներառում են նաև այդ հոդվածներին վերաբերող տրված կամ ստացված կանխավճարները:

132. Սույն հաշվետվության 1-ին աղյուսակում դրական թվերով են նշվում այն գործառնությունները, որոնք արտացոլում են ապահովագրական ընկերության` ոչ ռեզիդենտից ստացված գումարները: Համապատասխանաբար, բացասական նշանով նշվում են ապահովագրական ընկերության կողմից ոչ ռեզիդենտին վճարված գումարները:

133. 1-ին աղյուսակի 010 և 020 հոդվածներում և դրանց ենթահոդվածներում առանձին պետք է նշել միջազգային կազմակերպությունների հետ իրականացվող գործառնությունները:

134. «ՈՒղղակի ապահովագրության գծով ապահովագրավճարներ» հոդվածում (տող 010) պետք է ներկայացնել հաշվետու ժամանակաշրջանում ընկերության կողմից ոչ ռեզիդենտների հետ կնքած ապահովագրության և համաապահովագրության պայմանագրերով հաշվեգրված ապահովագրավճարների գումարները, այդ թվում` 011 տողում` կյանքի ապահովագրության գծով, իսկ 012 տողում` ոչ կյանքի ապահովագրության գծով:

135. «ՈՒղղակի ապահովագրության գծով ապահովագրական հատուցումներ (ապահովագրական գումարներ)» հոդվածում (տող 020) պետք է ներկայացնել հաշվետու ժամանակաշրջանում ապահովագրության և համաապահովագրության պայմանագրերով ընկերության կողմից ոչ ռեզիդենտներին հատուցումների (ապահովագրական գումարների) վճարման նպատակով հաշվեգրված դրամական միջոցները, այդ թվում 021 տողում` կյանքի ապահովագրության գծով, իսկ 022 տողում` ոչ կյանքի ապահովագրության գծով:

136. «Վերաապահովագրության փոխանցված (ընդունված) ռիսկերի գծով վերաապահովագրավճարներ» հոդվածում (տող 030) պետք է ներկայացնել ոչ ռեզիդենտի հետ հաշվետու ժամանակաշրջանում վերաապահովագրության փոխանցված և ընդունված պայմանագրերի գծով հաշվեգրված ապահովագրավճարների և վերաապահովագրավճարների զուտ գումարը, այդ թվում` 031 տողում` կյանքի ապահովագրության գծով, իսկ 032 տողում` ոչ կյանքի ապահովագրության գծով:

137. «Վերաապահովագրության փոխանցված (ընդունված) ռիսկերի գծով վնասի բաժնի հատուցումներ, կոմիսիոն վարձատրություններ և այլ մուտքեր (ելքեր)» հոդվածում (տող 040) ցույց են տրվում ոչ ռեզիդենտի հետ հաշվետու ժամանակաշրջանում վերաապահովագրության փոխանցված և ընդունված պայմանագրերի գծով հաշվեգրված հատուցումների զուտ գումարները, վերաապահովագրվողին (ցեդենտին) հաշվեգրված զուտ կոմիսիոն վարձատրությունները, զուտ տանտյեմները և այլ մուտքերի ու այլ ելքերի զուտ գումարները:

138. «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում ոչ ռեզիդենտի մասնակցություն (%)» հոդվածում (տող 050) նշվում է կանոնադրական կապիտալում ոչ ռեզիդենտ ներդրողների ընդհանուր մասնակցության տեսակարար կշիռը, այնուհետև առանձին-առանձին, ըստ յուրաքանչյուր ոչ ռեզիդենտ ներդրողի, նշվում է կանոնադրական կապիտալում մասնակցության բաժինը` տեսակարար կշիռների նվազման կարգով:

139. 2-րդ աղյուսակը ներառում է ապահովագրական ընկերության արտաքին ֆինանսական ակտիվների և պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը: Ինչպես ակտիվները, այնպես էլ պարտավորությունները պետք է ներկայացվեն ըստ առանձին գործիքների: Ընդ որում, ակտիվների և պարտավորությունների նվազումը նշվում է բացասական նշանով, իսկ աճը` դրական: Ինչպես ակտիվները, այնպես էլ պարտավորությունները տարանջատվում են ըստ ժամկետայնության` կարճաժամկետ և երկարաժամկետ:

140. Կարճաժամկետ բաժնում «Դրամական շուկայի գործիքներ» տողում լրացվում են այն պարտքային արժեթղթերի հետ կապված գործառնությունները, որոնց թողարկման ժամկետայնությունը մինչև 1 տարի է: 1 տարուց ավելի ժամկետայնությամբ պարտքային արժեթղթերի հետ կապված գործառնությունները նշվում են երկարաժամկետ բաժնի «Պարտատոմսեր և պարտամուրհակներ» տողում: Ընդ որում, պարտքային արժեթղթերը ըստ ժամկետայնության դասակարգելիս պետք է հաշվի առնել ոչ թե մինչև մարումը մնացած ժամկետը, այլ թողարկման սկզբնական ժամկետայնությունը:

141. «Այլ ակտիվներ» կամ «Այլ պարտավորություններ» տողերում նշվում են այն գործառնությունները, որոնք վերը նշված գործիքներից և ոչ մեկին իրենց բնույթով չեն համապատասխանում: Ընդ որում, կարճաժամկետ բաժնի «Այլ ակտիվներ/այլ պարտավորություններ» տողի «ժամկետանց» ենթատողում պետք է լրացնել ինչպես երկարաժամկետ, այնպես էլ կարճաժամկետ գործիքների գծով ժամկետանց դարձած միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը` համապատասխանաբար ակտիվներում կամ պարտավորություններում:

142. «Մնացորդը ժամանակաշրջանի սկզբում» սյունակում նշվում են համապատասխան տողերի հաշվեկշռային ցուցանիշները` հաշվետու ժամանակահատվածի սկզբում:

143. «Գործառնությունների հաշվին իրականացված փոփոխություններ» սյունակում լրացվում են այն բոլոր հոսքերը, որոնք տեղի են ունեցել հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տողերում նշված ֆինանսական գործիքներից յուրաքանչյուրի մասով:

144. «Գնային փոփոխությունները» ներառում են առանձին ֆինանսական գործիքների (օրինակ` պարտքային արժեթղթեր) գների տատանման հետևանքով առաջացած արժեքային փոփոխությունները, եթե այդպիսիք կան:

145. «Փոխարժեքի հետ կապված փոփոխությունները» սյունակում պետք է լրացնել յուրաքանչյուր գործիքի գծով արժույթների տատանման հետևանքով առաջացած փոփոխությունները:

146. «Այլ ճշտումներ» սյունակում լրացվում են այն փոփոխությունները, որոնք կապված են ակտիվներում կամ պարտավորություններում առանձին գործիքների վերադասակարգման, ակտիվի կամ պարտավորության միակողմանի դուրսգրման և այլ նման դեպքերի հետ: Օրինակ` ոչ ռեզիդենտի կողմից նախկինում տրամադրված պարտքի գումարից վերջինիս հրաժարումը նվազեցնում է ոչ ռեզիդենտի նկատմամբ տվյալ ապահովագրական ընկերության պարտավորությունները: Նշված դեպքը չի դիտարկվում որպես գործառնություն, այլ պարզապես ցույց է տրվում «այլ ճշտումներ» սյունակում` ներված պարտքի գումարի չափով նվազեցնելով ոչ ռեզիդենտների նկատմամբ պարտավորությունների ծավալը:

147. «Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում» տողում լրացվում են համապատասխան տողերի հաշվեկշռային ցուցանիշները` հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ:

 

ԳԼՈՒԽ 15.
ՉՎԱՍՏԱԿՎԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ, ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ, ՍԱԿԱՅՆ ԴԵՌԵՎՍ ՉԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ, ԲՈՆՈՒՍՆԵՐԻ ԵՎ ԶԵՂՉԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ, ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 15 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

148. Թիվ 15 հաշվետվությունը բաղկացած է 7 աղյուսակից:

149. Հաշվետվության 1-ին աղյուսակում արտացոլվում է չվաստակված ապահովագրավճարների պահուստի մասին տեղեկատվությունը: Ապահովագրական ընկերությունները կատարում են ապահովագրության պայմանագրերի գծով չվաստակված ապահովագրավճարների պահուստի հաշվարկը` համաձայն հաշվետվության 1.1 աղյուսակի, որը Կենտրոնական բանկ է ներկայացվում միայն Կենտրոնական բանկի կողմից պահանջվելու դեպքում:

i

150. Հաշվետվության 2-րդ աղյուսակում արտացոլվում է մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջը ապահովագրողին ներկայացված, սակայն մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջը չկարգավորված պահանջների պահուստի վերաբերյալ տեղեկատվությունը, մասնավորապես պահանջների քանակը (հատերով) և ծավալը (հազար դրամներով):

Հաշվետվության 2-րդ աղյուսակի 2-րդ սյան մեջ լրացվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ապահովագրական ընկերությանը ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների ընդհանուր քանակը:

3-րդ սյան մեջ լրացվում է այն ներկայացված, սակայն չկարգավորված պահանջների քանակը, որոնց գծով պահուստի մեծությունը որոշվում է կանոնակարգ 31-ում նկարագրված «դեպք առ դեպք» գնահատման մեթոդով:

4-րդ սյան մեջ արտացոլվում է այն ներկայացված, սակայն չկարգավորված պահանջների ծավալը, որոնց գծով պահուստի մեծությունը որոշվում է կանոնակարգ 31-ում նկարագրված «դեպք առ դեպք» գնահատման մեթոդով:

29-րդ սյան մեջ արտացոլվում է հաշվետվության 5-րդ, 7-րդ, 9-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ, 19-րդ, 21-րդ, 23-րդ, 25-րդ, 27-րդ սյունակներում արտացոլված գումարների հանրագումարը, իսկ 30-րդ սյան մեջ` 6-րդ, 8-րդ, 10-րդ, 12-րդ, 14-րդ, 16-րդ, 18-րդ, 20-րդ, 22-րդ, 24-րդ, 26-րդ, 28-րդ սյունակներում արտացոլված գումարների հանրագումարը:

i

151. Հաշվետվության 3-րդ աղյուսակում արտացոլվում է համաձայն կանոնակարգ 31-ի հաշվարկվող բոնուսների և զեղչերի պահուստի վերաբերյալ հաշվետվությունը, իսկ 3.1-րդ աղյուսակում` այդ պահուստի հաշվարկը` ըստ առանձին պայմանագրերի, ընդ որում, 3.1-րդ աղյուսակի համաձայն կատարված հաշվարկը Կենտրոնական բանկ է ներկայացվում միայն Կենտրոնական բանկի կողմից պահանջվելու դեպքում:

152. Հաշվետվության 4-րդ աղյուսակը նախատեսված է կյանքի կուտակային բնույթ ունեցող ապահովագրություն իրականացնող ընկերությունների կողմից ձևավորվող մաթեմատիկական պահուստի վերաբերյալ տեղեկատվությունն արտացոլելու համար:

4-րդ աղյուսակի 6-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի համար օրական եկամտաբերության գործակցի (ԵՆj) միջոցով հաշվարկված եկամտի մեծությունը:

i

153. Հաշվետվության 4.1-րդ աղյուսակում արտացոլվում է մաթեմատիկական պահուստի հաշվարկը` համաձայն կանոնակարգ 31-ի` ըստ առանձին պայմանագրերի, ընդ որում, 4.1-րդ աղյուսակի համաձայն կատարված հաշվարկը Կենտրոնական բանկ է ներկայացվում միայն Կենտրոնական բանկի կողմից պահանջվելու դեպքում:

 

ԳԼՈՒԽ 16.
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ, ՍԱԿԱՅՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻՆ ԴԵՌԵՎՍ ՉՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ԵՎ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՄԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 16 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

154. Թիվ 16 հաշվետվությունը բաղկացած է 6 աղյուսակից:

155. Հաշվետվության 1-ին աղյուսակում լրացվում է տեղի ունեցած, սակայն ապահովագրողին դեռևս չներկայացված պահանջների պահուստի վերաբերյալ տեղեկատվությունը:

156. Հաշվետվության 2-րդ, 3-րդ և 4-րդ աղյուսակները նախատեսված են տեղի ունեցած, սակայն ապահովագրական ընկերությանը դեռևս չներկայացված պահանջների պահուստի մեծության հաշվարկում ներառվող տարրերի հաշվարկման համար, մասնավորապես, ապահովագրության տվյալ տեսակի գծով տեղի ունեցած, սակայն ապահովագրողին դեռևս չներկայացված պահանջների պահուստի գործակցի հաշվարկման համար:

157. Հաշվետվության 5-րդ աղյուսակում ներկայացվում է ապահովագրական ընկերությունների հավասարակշռման պահուստի մեծության վերաբերյալ տեղեկատվությունը` ներառյալ վերջինիս հաշվարկի մեջ օգտագործվող տարրերը:

158. Հաշվետվության 6-րդ աղյուսակում ներկայացվում է վնասաբերության միջին ցուցանիշի հաշվարկը` ըստ ապահովագրության տեսակների:

 

ԳԼՈՒԽ 17.
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 17 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

159. Թիվ 17 հաշվետվությունն արտացոլում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում կնքված ապահովագրության պայմանագրերի գծով կիրառված սակագները: Մասնավորապես, որպես առավելագույն (նվազագույն) սակագին նշվում է ապահովագրության տվյալ տեսակի գծով հաշվետու ժամանակաշրջանում կնքված ապահովագրության պայմանագրերով սահմանված առավելագույն (նվազագույն) սակագնի մեծությունը` տոկոսային արտահայտությամբ: Որպես միջին կշռված սակագին` լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում կնքված ապահովագրության պայմանագրերով կիրառված սակագների միջին կշռված մեծությունը` ըստ ապահովագրության տեսակների:

 

ԳԼՈՒԽ 18.
ԽՈՇՈՐ ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻ (ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 18 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

160. Թիվ 18 հաշվետվությունը լրացվում է հաշվետու ամսաթվի դրությամբ ապահովագրական ընկերության խոշոր հաճախորդ հանդիսացող ապահովագրվողների (ապահովագրված անձանց) գծով:

161. Սույն կանոնակարգի իմաստով` խոշոր են համարվում այն հաճախորդները, ովքեր կողմ են հանդիսանում այնպիսի ապահովագրության պայմանագրերի, որոնցով նախատեսված համախառն ապահովագրավճարների մեծությունը հաշվետու ամսաթվի դրությամբ գերազանցում է տվյալ ապահովագրական ընկերության կողմից հաշվետու ամսվա վերջի դրությամբ գործող համապատասխան տեսակի ապահովագրության պայմանագրերով նախատեսված համախառն ապահովագրավճարների ընդհանուր մեծության 20 տոկոսը:

162. Այս հաշվետվությունը յուրաքանչյուր խոշոր ապահովադրի համար լրացվում է առանձին:

163. Հաշվետվության մեջ նշվում է տվյալ խոշոր ապահովադրի ռեզիդենտությունը` նշելով «Ռեզիդենտ» կամ «Ոչ ռեզիդենտ» բառերից մեկը:

164. Հաշվետվության 2-րդ և 3-րդ սյունակներում պետք է լրացնել տվյալ հաճախորդի հետ կնքված պայմանագրի ուժի մեջ մտնելու և գործողությունը ավարտելու պայմանագրով նախատեսված ժամկետները օր/ամիս/տարի ֆորմատով:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի 2006
թվականի դեկտեմբերի 5-ի թիվ
716-Ն որոշմամբ հաստատված
հավելվածի

 

Ձև 1

 

ՀԱՇՎԵԿՇԻՌ

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի 2006
թվականի դեկտեմբերի 5-ի թիվ
716-Ն որոշմամբ հաստատված
հավելվածի

 

Ձև 2

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի 2006
թվականի դեկտեմբերի 5-ի թիվ
716-Ն որոշմամբ հաստատված
հավելվածի

 

Ձև 3

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ն11, Ն12, Ն2, Ն3, Ն4 ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի 2006
թվականի դեկտեմբերի 5-ի թիվ
716-Ն որոշմամբ հաստատված
հավելվածի

 

Ձև 4

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի 2006
թվականի դեկտեմբերի 5-ի թիվ
716-Ն որոշմամբ հաստատված
հավելվածի

 

Ձև 5

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի 2006
թվականի դեկտեմբերի 5-ի թիվ
716-Ն որոշմամբ հաստատված
հավելվածի

 

Ձև 6

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի 2006
թվականի դեկտեմբերի 5-ի թիվ
716-Ն որոշմամբ հաստատված
հավելվածի

 

Ձև 7

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԱՅՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի 2006
թվականի դեկտեմբերի 5-ի թիվ
716-Ն որոշմամբ հաստատված
հավելվածի

 

Ձև 8

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի 2006
թվականի դեկտեմբերի 5-ի թիվ
716-Ն որոշմամբ հաստատված
հավելվածի

 

Ձև 9

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի 2006
թվականի դեկտեմբերի 5-ի թիվ
716-Ն որոշմամբ հաստատված
հավելվածի

 

Ձև 10

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի 2006
թվականի դեկտեմբերի 5-ի թիվ
716-Ն որոշմամբ հաստատված
հավելվածի

 

Ձև 11

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի 2006
թվականի դեկտեմբերի 5-ի թիվ
716-Ն որոշմամբ հաստատված
հավելվածի

 

Ձև 12

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի 2006
թվականի դեկտեմբերի 5-ի թիվ
716-Ն որոշմամբ հաստատված
հավելվածի

 

Ձև 13

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՍՈՒԲՐՈԳԱՑԻԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի 2006
թվականի դեկտեմբերի 5-ի թիվ
716-Ն որոշմամբ հաստատված
հավելվածի

 

Ձև 14

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի 2006
թվականի դեկտեմբերի 5-ի թիվ
716-Ն որոշմամբ հաստատված
հավելվածի

 

Ձև 15

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՉՎԱՍՏԱԿՎԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ, ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ, ՍԱԿԱՅՆ ԴԵՌԵՎՍ ՉԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ, ԲՈՆՈՒՍՆԵՐԻ ԵՎ ԶԵՂՉԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ, ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի 2006
թվականի դեկտեմբերի 5-ի թիվ
716-Ն որոշմամբ հաստատված
հավելվածի

 

Ձև 16

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ, ՍԱԿԱՅՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻՆ ԴԵՌԵՎՍ ՉՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ԵՎ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՄԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի 2006
թվականի դեկտեմբերի 5-ի թիվ
716-Ն որոշմամբ հաստատված
հավելվածի

 

Ձև 17

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի 2006
թվականի դեկտեմբերի 5-ի թիվ
716-Ն որոշմամբ հաստատված
հավելվածի

 

Ձև 18

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՈՇՈՐ ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻ (ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
05.12.2006
N 716-Ն
Որոշում