Հավելված N 6
ՀՀ կառավարության
2019 թվականի օգոստոսի 1-ի
N 1009-Ն որոշման
i
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
15 հունիսի 2012 թվականի թիվ 34
«ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԴԻԵՏԻԿ ԲՈՒԺԻՉ ԵՎ ԴԻԵՏԻԿ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՍՆՆԴԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Ընդունել «Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում` դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 027/2012) (կցվում է):
2. Սահմանել, որ սույն Որոշման 1-ին կետում նշված` Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հուլիսի 1-ից:
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
Բելառուսի Հանրապետության կողմից |
Ղազախստանի Հանրապետության կողմից |
Ռուսաստանի Դաշնության կողմից |
Ս. Ռումաս |
Կ. Կելիմբետով |
Ի. Շուվալով |
ԸՆԴՈՒՆՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի
2012 թվականի հունիսի 15-ի
թիվ 34 որոշմամբ
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
ՄՄ ՏԿ 027/2012
ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԴԻԵՏԻԿ ԲՈՒԺԻՉ ԵՎ ԴԻԵՏԻԿ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՍՆՆԴԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՆԱԽԱԲԱՆ
1. «Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում` դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգը (այսուհետ` Տեխնիկական կանոնակարգ) մշակվել է «Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կանոնակարգման միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2010 թվականի նոյեմբերի 18-ի համաձայնագրին համապատասխան:
2. Սույն Տեխնիկական կանոնակարգը մշակվել է Մաքսային միության միասնական մաքսային տարածքում հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակներին, այդ թվում` դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքին ներկայացվող` կիրառության և կատարման համար պարտադիր միասնական պահանջներ սահմանելու, Մաքսային միության միասնական մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող սննդամթերքի ազատ տեղափոխումն ապահովելու նպատակով:
3. Եթե հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում` դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի առնչությամբ ընդունվեն Մաքսային միության այլ տեխնիկական կանոնակարգեր, որոնցով սահմանվում են դրանց ներկայացվող պահանջները, ապա հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակները, այդ թվում` դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքը պետք է համապատասխանի Մաքսային միության այն տեխնիկական բոլոր կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա:
Հոդված 1. |
Կիրառության ոլորտը |
1. Սույն Տեխնիկական կանոնակարգով սահմանվում են`
1) տեխնիկական կանոնակարգման օբյեկտները.
2) տեխնիկական կանոնակարգման օբյեկտների անվտանգությանը ներկայացվող պահանջները (այդ թվում` սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջները).
3) տեխնիկական կանոնակարգման օբյեկտների նույնականացման կանոնները.
4) տեխնիկական կանոնակարգման օբյեկտների` սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման ձևերը և կանոնները:
2. Սույն Տեխնիկական կանոնակարգի ընդունման նպատակներն են`
մարդու կյանքի և (կամ) առողջության պաշտպանությունը.
ձեռք բերողներին (սպառողներին) մոլորության մեջ գցող գործողությունների կանխարգելումը:
3. Սույն Տեխնիկական կանոնակարգի կիրառման ժամանակ պետք է հաշվի առնվեն սննդամթերքին` դրա մակնշմանը, սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող նյութերին, այդ թվում` փաթեթավորմանը և օգտագործվող պարենային հումքին ներկայացվող պահանջները, որոնք սահմանված են Մաքսային միության համապատասխան տեխնիկական կանոնակարգերում:
4. Սույն Տեխնիկական կանոնակարգի կիրառման ժամանակ պետք է հաշվի առնվեն Մաքսային միության այն տեխնիկական կանոնակարգերի պահանջները, որոնցով սահմանվում են սննդամթերքին և նրա առանձին տեսակներին ներկայացվող պարտադիր պահանջները:
Հոդված 2. |
Տեխնիկական կանոնակարգման օբյեկտները |
1. Սույն Տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտներն են Մաքսային միության անդամ պետությունների միասնական մաքսային տարածքում շրջանառության մեջ բաց թողնվող և շրջանառության մեջ գտնվող`
մարզիկների, հղի կանանց ու կերակրող մայրերի սննդի համար նախատեսված հատուկ նշանակության սննդամթերքը.
դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի, այդ թվում` մանկական սննդի համար նախատեսված սննդամթերքը:
2. Սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջները չեն տարածվում`
մանկական սննդի համար նախատեսված սննդամթերքի վրա` բացառությամբ մանկական սննդի համար դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի.
սննդի ձեռնարկություններում (հասարակական սննդի, կազմավորված անձնակազմի կողմից) պատրաստվող սննդամթերքի վրա.
ավելի քան 1 մգ/դմ հանքայնացումով կամ ավելի քիչ հանքայնացումով, սակայն բալնեոլոգիական նորմաներից ոչ պակաս քանակություններով կենսաբանական ակտիվ նյութեր պարունակող բնական հանքային, բուժիչ սեղանի, բուժիչ հանքային ջրերի վրա.
սննդում օգտագործվող կենսաբանորեն ակտիվ հավելումների վրա:
Հոդված 3. |
Նույնականացման կանոնները |
1. Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակները, այդ թվում` դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքը տեխնիկական կանոնակարգման այն օբյեկտների թվին, որոնց առնչությամբ կիրառվում է սույն Տեխնիկական կանոնակարգը, դասելու նպատակներով շահագրգիռ անձանց կողմից իրականացվում է սննդամթերքի նույնականացում:
2. Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում` դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի նույնականացումն իրականացվում է «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված կարգով:
Սույն Տեխնիկական կանոնակարգում օգտագործվում են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված սահմանումները, ինչպես նաև հետևյալ եզրույթներն ու սահմանումները`
1) դիետիկ բուժիչ սննդի համար նախատեսված սննդամթերք` հատուկ նշանակության սննդամթերք, որն ունի տրված սննդային և էներգետիկ արժեք, ֆիզիկական և զգայորոշման հատկություններ և նախատեսված է բուժիչ սննդակարգի բաղադրության մեջ օգտագործվելու համար.
2) դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերք` հատուկ նշանակության սննդամթերք, որը նախատեսված է ածխաջրային, ճարպային, սպիտակուցային, վիտամինային և այլ տեսակի նյութափոխանակության վերականգնման համար, որում փոփոխված է առանձին նյութերի պարունակությունը և (կամ) դրանց հարաբերակցությունը` ի համեմատություն դրանց բնական պարունակության, և (կամ) որի բաղադրության մեջ ներառված են սկզբնապես ոչ առկա նյութեր կամ բաղադրիչներ, ինչպես նաև հիվանդությունների զարգացման ռիսկերը նվազեցնելու համար նախատեսված սննդամթերք.
3) մարզիկների սննդի համար նախատեսված սննդամթերք` հատուկ նշանակության սննդամթերք, որն ունի տրված քիմիական բաղադրություն, բարձրացված սննդային արժեք և (կամ) ուղղորդված արդյունավետություն, բաղկացած է մթերքների համալիրից կամ ներկայացված է դրանց առանձին տեսակներով, որը հատուկ ազդեցություն է թողնում ֆիզիկական և նյարդահուզական ծանրաբեռնվածության նկատմամբ մարդու հարմարվողական կարողությունների ավելացման վրա.
4) հղի կանանց և կերակրող մայրերի համար նախատեսված սննդամթերք` հատուկ նշանակության այնպիսի սննդամթերք, որում փոփոխված է առանձին նյութերի պարունակությունը և (կամ) դրանց հարաբերակցությունը` ի համեմատություն դրանց բնական պարունակության, և (կամ) որի բաղադրության մեջ ներառված են սկզբնապես ոչ առկա նյութեր կամ բաղադրիչներ, նախատեսված է հղի կանանց և կերակրող մայրերի օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջները բավարարելու համար.
5) էնտերալ սնուցման համար նախատեսված սննդամթերք` դիետիկ բուժիչ կամ դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված հեղուկ կամ չոր (վերականգնվում է մինչև օգտագործման համար պատրաստի լինելը) սննդամթերք, որը նախատեսված է անմիջապես պերօրալ օգտագործման կամ օրգանիզմը սովորական եղանակով սննդային նյութերով և էներգիայով ապահովելու անհնարինության դեպքում զոնդի միջոցով ներմուծման համար.
6) դիաբետիկ սննդի համար նախատեսված սննդամթերք` դիետիկ բուժիչ կամ դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերք, որում բացակայում են դյուրամարս ածխաջրերը (միաշաքարները` գլյուկոզա, ֆրուկտոզա, գալակտոզա, և երկշաքարները` սախարոզա, լակտոզա), կամ դրանց պարունակությունը նվազեցված է` ի համեմատություն նույնանման սննդամթերքում դրանց պարունակության, և (կամ) փոփոխված է ածխաջրային բաղադրությունը.
7) հակառեֆլյուքսային խառնուրդներ` խառնուրդներ, որոնք պարունակում են թանձրացուցիչ (թանձրացուցիչներ) և նախատեսված են վաղ տարիքի երեխաների մոտ սննդի փսխումը կանխելու համար.
8) վաղածին և (կամ) թերքաշ երեխաների սննդի համար նախատեսված խառնուրդներ` մանկական սննդի համար նախատեսված սննդամթերք, որն արտադրված է կովի կաթի կամ այլ մթերատու կենդանիների կաթի և (կամ) կաթի վերամշակումից հետո ստացվող արտադրանքի հիման վրա ու նախատեսված է վաղածին և (կամ) թերքաշ երեխաների ֆիզիոլոգիական պահանջները բավարարելու համար.
9) լակտոզայի ցածր պարունակությամբ (առանց լակտոզայի պարունակության) սննդամթերք` դիետիկ բուժիչ կամ դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերք, որն արտադրված է կովի կաթի կամ այլ մթերատու կենդանիների կաթի և (կամ) կաթի վերամշակումից հետո ստացվող արտադրանքի հիման վրա, և որում լակտոզայի պարունակությունը նվազեցված է` ի համեմատություն նույնանման սննդամթերքի.
10) սննդամթերք` առանց (կամ ցածր պարունակությամբ) առանձին ամինաթթուների` դիետիկ բուժիչ կամ դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերք, որ ստացվել է առանց (կամ ցածր պարունակությամբ) առանձին ամինաթթուների և (կամ) առանց ֆենիլալանինի պարունակության ամինաթթուների խառնուրդներից անջատված սպիտակուցի հիդրոլիզատների հիման վրա և (կամ) ֆենիլալանինի նվազեցրած պարունակությամբ բաղադրիչների օգտագործմամբ:
Հոդված 5. |
Շուկայում շրջանառության կանոնները |
1. Սույն Տեխնիկական կանոնակարգի 2-րդ հոդվածի 1-ին կետում նշված հատուկ նշանակության սննդամթերքը, այդ թվում` դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքը շուկայում շրջանառության մեջ է դրվում, եթե այն համապատասխանում է սույն Տեխնիկական կանոնակարգին, ինչպես նաև Մաքսային միության այն մյուս տեխնիկական կանոնակարգերին, որոնց գործողությունը տարածվում է այդ սննդամթերքի վրա:
2. Սույն Տեխնիկական կանոնակարգի 2-րդ հոդվածի 1-ին կետում նշված հատուկ նշանակության սննդամթերքը, այդ թվում` դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքը, որը համապատասխանում է սույն Տեխնիկական կանոնակարգի, Մաքսային միության այնպիսի այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է այդ սննդամթերքի վրա, և որն անցել է համապատասխանության գնահատում (հավաստում), մակնշվում է Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով:
ԳԼՈՒԽ 2.
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 6. |
Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակներին, այդ թվում` դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջները |
1. Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում` դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի արտադրության համար օգտագործվող պարենային հումքը, սննդային հավելումները պետք է համապատասխանեն «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության պահանջներին:
Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում` դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի արտադրության ժամանակ թույլատրվում է օգտագործել այնպիսի սննդային հավելումներ, որոնք համապատասխանում են Սույն Տեխնիկական կանոնակարգի ու «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
2. Դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքը պետք է բավարարի մարդու օրգանիզմի` անհրաժեշտ սննդային նյութերի և էներգիայի ֆիզիոլոգիական պահանջները, հաշվի առնելով հիվանդությունների ռիսկի և ախտածնության գործոնները, ներկա և ապագա սերնդի առողջության համար վտանգ ներկայացնող աղտոտիչների և կենսաբանորեն ակտիվ նյութերի ու միացությունների, միկրոօրգանիզմների և այլ կենսաբանական օրգանիզմների պարունակությամբ պետք է համապատասխանի սահմանված հիգիենիկ պահանջներին:
3. Չի թույլատրվում`
1) դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի, հղի կանանց և կերակրող մայրերի սննդի համար նախատեսված սննդամթերքի արտադրության համար օգտագործել թռչնի միս, բացի պաղեցրածից, մեխանիկական եղանակով ոսկրահանված թռչնի միս և թռչնի մսից ստացված` կոլագեն պարունակող հումք.
2) հղի կանանց և կերակրող մայրերի համար նախատեսված սննդամթերքի, մանկական սննդի համար դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի արտադրության համար օգտագործել ԳՁՕ և (կամ) ԳՁՕ-ից ստացված բաղադրիչներ պարունակող պարենային սննդային հումք:
4. Հղի կանանց և կերակրող մայրերի սննդի համար նախատեսված սննդամթերքը պետք է համապատասխանի սույն Տեխնիկական կանոնակարգի
1-ին և 2-րդ հավելվածներով սահմանված պահանջներին:
5. Վաղ տարիքի երեխաների համար մանկական դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի առանձին տեսակները պետք է համապատասխանեն սույն Տեխնիկական կանոնակարգի 3-րդ հավելվածով սահմանված պահանջներին:
6. Աղի փոխարինիչների բաղադրությունը պետք է համապատասխանի սույն Տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածով սահմանված պահանջներին:
Աղի փոխարինիչներում նատրիումի պարունակությունը չպետք է գերազանցի աղի փոխարինիչների խառնուրդների զանգվածի 120 մգ/100 գ-ը:
7. Աղի մեջ կամ աղի փոխարինիչներում յոդ պարունակող միացությունների ավելացումը պետք է համապատասխանի Մաքսային միության այն անդամ պետության ազգային օրենսդրության նորմերին, որտեղ իրացվում է արտադրանքը:
8. Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում` մարզիկների սննդի համար նախատեսված սննդամթերքի բաղադրության մեջ չպետք է առկա լինեն հոգեմետ նյութեր, թմրամիջոցներ, թունավոր, խիստ ներգործուն, դոպինգային նյութեր և (կամ) դրանց մետաբոլիտները, այլ արգելված նյութեր, որոնք ընդգրկված են Հակադոպինգային համաշխարհային գործակալության (WADA) ցանկում:
9. Առանց սնձանի` հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակները պետք է բաղկացած կամ պատրաստված լինեն մեկ կամ ավելի բաղադրիչներից, որոնք չեն պարունակում ցորեն, աշորա, գարի, վարսակ կամ դրանց խաչասերված տեսակներ (ստացվում են դրանց խաչավորման եղանակով) և (կամ) պետք է բաղկացած կամ պատրաստված լինեն հատուկ եղանակով (սնձանի պարունակության մակարդակը նվազեցնելու համար) մեկ կամ ավելի բաղադրիչներից, որոնք ստացվում են ցորենից, աշորայից, գարուց, վարսակից կամ դրանց խաչասերված տեսակներից, և որոնցում սնձանի պարունակության մակարդակը օգտագործման համար պատրաստի արտադրանքում կազմում է 20մգ/կգ-ից ոչ ավելի:
10. Սնձանի ցածր պարունակությամբ հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակները պետք է բաղկացած կամ պատրաստված լինեն հատուկ եղանակով (սնձանի պարունակության մակարդակը նվազեցնելու համար) մեկ կամ ավելի բաղադրիչներից, որոնք ստացվել են ցորենից, աշորայից, գարուց, վարսակից կամ դրանց խաչասերված տեսակներից, և որոնցում սնձանի պարունակության մակարդակը օգտագործման համար պատրաստի արտադրանքում կազմում է 20 մգ/կգ-ից ավելի, սակայն 100 մգ/կգ-ից ոչ ավելի:
ԳԼՈՒԽ 3.
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԱԿՆՇՈՒՄԸ
Հոդված 7. |
Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում` դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի փաթեթավորմանը և մակնշմանը ներկայացվող պահանջները |
1. Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում` դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի փաթեթավորումը և մակնշումը պետք է համապատասխանեն «Սննդամթերքի մակնշման մասին տեխնիկական կանոնակարգ» և «Փաթեթվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:
2. Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակները, այդ թվում` դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքը պետք է բաժնեծրարված և փաթեթավորված լինեն այնպիսի եղանակով, որը թույլ է տալիս ապահովել դրանց անվտանգությունը և մականշվածքում նշված սպառողական հատկությունները պիտանիության ժամկետում` դրանց փոխադրման և պահպանման պայմանները պահպանելու դեպքում:
3. Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակները, այդ թվում` դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի փաթեթավորման ժամանակ անհրաժեշտ է կիրառել այնպիսի նյութեր և արտադրատեսակներ, որոնք համապատասխանում են Մաքսային միության համապատասխան տեխնիկական կանոնակարգով սահմանված` սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող նյութերի և արտադրատեսակների անվտանգությանը ներկայացվող պահանջներին:
4. Դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված արագ փչացող սննդամթերքը պետք է բաց թողնվի միայն կշռածրարված ձևով մեկանգամյա օգտագործման համար նախատեսված մանրահատ փաթեթվածքով:
5. Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում` դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի մականշվածքում պետք է առկա լինեն տեղեկություններ` սույն Տեխնիկական կանոնակարգի 4-րդ հոդվածով սահմանված սահմանումներին համապատասխան սննդամթերքի նշանակությունների, անձանց կատեգորիաների մասին, որոնց համար դրանք նախատեսված են, և (կամ) այդ սննդամթերքի բաղադրության փոփոխության մասին տեղեկություններ, դրանց օգտագործման վերաբերյալ առաջարկություններ:
6. Դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի` փաթեթվածքը բացելուց հետո պահպանման վերաբերյալ ցուցումները պետք է ներկայացվեն մականշվածքում, եթե դա անհրաժեշտ է սննդամթերքի հատկությունների ամբողջությունը և սննդարարությունն ապահովելու նպատակով: Եթե արտադրանքը չի կարելի պահել փաթեթվածքը բացելուց հետո, կամ եթե այն չի կարելի պահել փաթեթվածքում վերջինիս բացելուց հետո, ապա պետք է առկա լինի դրա վերաբերյալ նախազգուշացում:
7. Ի լրումն մականշվածքի վերաբերյալ բոլոր ցուցումների, որոնք վերաբերում են նատրիումի ցածր պարունակությամբ սննդամթերքին (բացառությամբ, որպես այդպիսին, աղի փոխարինիչների), պետք է կատարել մականշվածքի վերաբերյալ հետևյալ հատուկ ցուցումները`
1) փոխարինիչների առկայության դեպքում պետք է նշել սույն Տեխնիկական կանոնակարգի 4-րդ հավելվածում նշված աղի փոխարինիչների առկայությունը.
2) ամբողջությամբ կամ մասամբ կալիումական աղից բաղկացած աղի փոխարինիչներ ավելացնելու դեպքում անհրաժեշտ է մականշվածքում նշել կալիումի գումարային պարունակությունը` արտահայտված արտադրանքի 100 գրամում կատիոնի միլիգրամներով:
8. Աղի փոխարինիչները պետք է անվանվեն «աղի փոխարինիչներ` նատրիումի ցածր պարունակությամբ» կամ «դիետիկ աղ` նատրիումի ցածր պարունակությամբ»: Աղի փոխարինիչների մականշվածքում պետք է առկա լինի բաղադրամասերի ամբողջական ցանկը, ինչպես նաև կատիոնների (նատրիումի, կալիումի, կալցիումի մագնեզիումի, ամոնիումի և քոլինի) պարունակությունը` փոխարինիչների խառնուրդի զանգվածի 100 գրամում:
9. Մարզիկների սննդի համար նախատեսված սննդամթերքի մականշվածքում պետք է ներառվի հետևյալ լրացուցիչ տեղեկատվությունը`
- տրված սննդային և էներգետիկ արժեք և ուղղորդված արդյունավետություն ունեցող, սնուցիչների խմբից կազմված կամ դրանց առանձին տեսակներով ներկայացված արտադրանքի համար նշվում է հետևյալ տեղեկատվությունը` «մարզիկների սննդի համար նախատեսված հատուկ նշանակության սննդամթերք».
- սպառողական փաթեթվածքում լրացուցիչ նշվում է հետևյալ տեղեկատվությունը` արտադրանքի սննդային և էներգետիկ արժեքի մասին տեղեկություններ, ֆիզիոլոգիական պահանջների տոկոսը. առաջարկվող չափաքանակը, պատրաստման եղանակները (անհրաժեշտության դեպքում), օգտագործման պայմանները և տևողությունը:
ԳԼՈՒԽ 4.
ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԴԻԵՏԻԿ ԲՈՒԺԻՉ ԵՎ ԴԻԵՏԻԿ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՍՆՆԴԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ (ՊԱՏՐԱՍՏՄԱՆ), ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ (ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ), ԻՐԱՑՄԱՆ ԵՎ ՈՒՏԻԼԻԶԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Հոդված 8. |
Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում` դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի արտադրության (պատրաստման), պահպանման, փոխադրման (տրանսպորտային փոխադրման), իրացման և ուտիլիզացման գործընթացների անվտանգությանը ներկայացվող պահանջները |
1. Հատուկ նշանակության սննդամթերքի, այդ թվում` դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի արտադրության (պատրաստման), պահպանման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման գործընթացները, որոնք ապահովում են դրանց անվտանգությունը, պետք է համապատասխանեն սույն Տեխնիկական կանոնակարգով ու «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:
2. Օգտագործելուց առաջ բոլոր սորուն բաղադրիչները պետք է անցկացնել մագնիսական որսիչով:
3. Կենդանի միկրոօրգանիզմների հետ աշխատելու համար տրամադրվում են առանձին շինություններ:
ԳԼՈՒԽ 5.
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ (ՀԱՎԱՍՏՈՒՄԸ)
Հոդված 9. |
Անվտանգությանը ներկայացվող պահանջներին համապատասխանության ապահովումը |
1. Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում` դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի` սույն Տեխնիկական կանոնակարգին համապատասխանությունն ապահովվում է դրա անվտանգության պահանջների կատարմամբ:
2. Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում` դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդները սահմանվում են Ստանդարտների ցանկում ընդգրկված այն ստանդարտներով, որոնք պարունակում են սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու ու արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ` հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, ինչպես նաև նմուշառման կանոններ:
Հոդված 10. |
Համապատասխանության գնահատումը |
1. Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում` դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդամթերքի` սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատումն իրականացվում է պետական գրանցման ձևով` «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված կարգին համապատասխան:
2. Դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդամթերքի պետական գրանցման դեպքում ներկայացվում է (են) փաստաթուղթ (փաստաթղթեր), որը (որոնք) հաստատում է (են) հայտագրված բուժիչ և (կամ) կանխարգելիչ հատկությունները:
3. Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում` դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի արտադրության, պահպանման, իրացման, փոխադրման, ուտիլիզացման գործընթացների համապատասխանության գնահատումն իրականացվում է սննդամթերքին ներկայացվող` սույն Տեխնիկական կանոնակարգով և սննդամթերքի անվտանգության ոլորտում այլ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) ձևով:
Հոդված 11. |
Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշումը |
1. Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում` դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքը, որը համապատասխանում է սույն Տեխնիկական կանոնակարգի անվտանգության պահանջներին և անցել է համապատասխանության գնահատման գործընթացը, պետք է ունենա Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշում:
2. Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշումն իրականացվում է նախքան հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում` դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքը շուկայում շրջանառության մեջ դնելը:
3. Մաքսային միության անդամ պետությունների շուկայում շրջանառության միասնական նշանը զետեղվում է արտադրանքի յուրաքանչյուր միավորի (սպառողական տարայի և (կամ) պիտակի և (կամ) ապրանքանիշների) և (կամ) ապրանքաուղեկից ներկայացվող փաստաթղթերի վրա: Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը զետեղվում է ցանկացած եղանակով, որն արտադրանքի պիտանիության ժամկետի ամբողջ ընթացքում ապահովում է պարզ և հստակ պատկեր:
ԳԼՈՒԽ 6.
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՎԵՐԱՊԱՀՈՒՄԸ
Հոդված 12. |
Երաշխիքային վերապահումը |
1. Մաքսային միության անդամ պետությունները պարտավոր են միջոցներ ձեռնարկել Մաքսային միության մաքսային տարածքում սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում` դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքը շրջանառության մեջ դնելը կանխելու, ինչպես նաև այդ սննդամթերքը շրջանառությունից հանելու ուղղությամբ:
2. Մաքսային միության անդամ պետության լիազոր մարմինը պարտավոր է տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին և Մաքսային միության մյուս անդամ պետությունների լիազոր մարմիններին ընդունված որոշման մասին` նշելով տվյալ որոշումն ընդունելու պատճառները և ներկայացնելով տվյալ միջոցը ձեռնարկելու անհրաժեշտությունը պարզաբանող ապացույցներ:
3. Սույն հոդվածը կիրառելու համար հիմք կարող են լինել հետևյալ դեպքերը`
սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջները չկատարելը.
սույն Տեխնիկական կանոնակարգի հետ փոխկապակցված ստանդարտները սխալ կիրառելը, եթե կիրառվել են տվյալ ստանդարտները:
Հավելված 1
«Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների,
այդ թվում` դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի
համար նախատեսված սննդամթերքի անվտանգության մասին»
Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ (ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱԽՏԱԾԻՆ)
Տեխնոլոգիական և (կամ) պրոբիոտիկ միկրոֆլորայի օգտագործմամբ ստացվող հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակներում նորմավորվում են կաթնաթթվային և պրոբիոտիկ միկրոօրգանիզմների պարունակությունը և տեսակային կազմը` աղյուսակ 1:
Նախքան իրացումը` վերամշակման ենթարկված հատուկ նշանակության չպահածոյացված սննդամթերքի առանձին տեսակներում նորմավորվում են պայմանական ախտածին միկրոօրգանիզմները, սանիտարացուցադրական միկրոօրգանիզմները և փտում առաջացնող միկրոօրգանիզմները, որոնք բնորոշում են արտադրության անվտանգությունը, սանիտարահիգիենիկ վիճակը և պահպանման ժամանակ արտադրանքի կայունությունը` աղյուսակ 2:
Նշված ցուցանիշներին համապատասխանությունը գնահատվում է հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների շրջանառության փուլում` դրանց պիտանիության ժամկետի ամբողջ ընթացքում:
Աղյուսակ 1
Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակներում կենսատեխնոլոգիական և պրոբիոտիկ միկրոօրգանիզմների պարունակությանը ներկայացվող պահանջները
Ցուցանիշներ |
Թույլատրելի մակարդակներ |
Արտադրանքի խմբեր |
Բիֆիդոբակտերիաներ և (կամ) այլ պրոբիոտիկ միկրոօրգանիզմներ (Lactobacillus, Propionibacterium ցեղերի) |
1x106 |
Արտադրանք` կաթնային հիմքով և սոյայի սպիտակուցի մեկուսիչի հիմքով, հեղուկ արտադրանք` կաթնաթթվային և թթվեցրած սոյայի հիմքով` հղի կանանց և կերակրող մայրերի համար: |
Աղյուսակ 2
Սննդամթերքում պայմանական ախտածին և սանիտարացուցադրական միկրոօրգանիզմներին ներկայացվող պահանջները
2.1 Միս և մսամթերք, թռչուն և դրանց վերամշակումից ստացվող արտադրանք
Ցուցանիշներ |
Թույլատրելի մակարդակներ |
Արտադրանքի խմբեր |
Մեզոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմների քանակ, ԳԱՄ/գ |
1x103 |
Միս (կենդանիների բոլոր տեսակները). պաղեցրած` դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի համար |
Աղիքային ցուպիկի խմբի մանրէները (կոլիձևերը) չեն թույլատրվում արտադրանքի զանգվածում, գ |
0.1 |
Միս (կենդանիների բոլոր տեսակները). պաղեցրած` դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի համար |
Proteus խմբի մանրէներ, չեն թույլատրվում մթերքի զանգվածում, գ |
1.0 |
Միս (կենդանիների բոլոր տեսակները). պաղեցրած` դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի համար: |
2.2. Այլ արտադրանք
Ցուցանիշներ |
Թույլատրելի մակարդակներ |
Արտադրանքի խմբեր |
Մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմների քանակ, ԳԱՄ/գ, ոչ ավելի |
5x102 |
Պեկտին` դիետիկ սննդի արտադրանքի համար |
5x103 |
Չոր արտադրանք` նախատեսված դիետիկ կանխարգելիչ սննդի համար` խառնուրդներ` ձավարային, կաթնային, մսային (արտամղիչ տեխնոլոգիայի) |
1x104 |
Դոնդողանյութ սննդային` դիետիկ սննդի արտադրանքի համար |
Աղիքային ցուպիկի խմբի մանրէները (կոլիձևերը) չեն թույլատրվում արտադրանքի զանգվածում, գ |
0,1 |
Չոր արտադրանք` նախատեսված դիետիկ կանխարգելիչ սննդի համար` խառնուրդներ` ձավարային, կաթնային, մսային (արտամղիչ տեխնոլոգիայի) |
1,0 |
Պեկտին` դիետիկ սննդի համար նախատեսված արտադրանքի համար. դոնդողանյութ սննդային` դիետիկ սննդի համար նախատեսված արտադրանքի համար |
S.aureus, չի թույլատրվում արտադրանքի զանգվածում, գ |
1 |
Չոր արտադրանք` նախատեսված դիետիկ կանխարգելիչ սննդի համար` խառնուրդներ ձավարային, կաթնային, մսային (արտամղիչ տեխնոլոգիայի) |
B.sereus, ԳԱՄ/գ, ոչ ավելի |
10 |
Չոր արտադրանք` նախատեսված դիետիկ կանխարգելիչ սննդի համար` խառնուրդներ` ձավարային, կաթնային, մսային (արտամղիչ տեխնոլոգիայի) |
Խմորասնկեր, ԳԱՄ/գ, ոչ ավելի |
10 |
Չոր արտադրանք` նախատեսված դիետիկ կանխարգելիչ սննդի համար` խառնուրդներ` ձավարային, կաթնային, մսային (արտամղիչ տեխնոլոգիայի) |
50 |
Պեկտին (դիետիկ սննդի արտադրանքի համար) |
Բորբոսներ, ԳԱՄ/գ, ոչ ավելի |
50 |
Պեկտին (դիետիկ սննդի արտադրանքի համար) |
100 |
Չոր արտադրանք` նախատեսված դիետիկ կանխարգելիչ սննդի համար` ձավարային, կաթնային, մսային խառնուրդներ (արտամղիչ տեխնոլոգիայի): |
2.3. Հղի կանանց և կերակրող մայրերի սննդի համար նախատեսված արտադրանք
Ցուցանիշներ |
Թույլատրելի մակարդակներ |
Արտադրանքի խմբեր |
Մեզոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմների քանակ, ԳԱՄ/գ |
5x103 |
Ինստանտ թեյեր խոտաբույսերից (բուսական հիմքով) |
2,5x104 |
Արտադրանք` կաթնային հիմքով և սոյայի սպիտակուցի մեկուսիչի հիմքով, չոր արտադրանք` ինստանտ պատրաստման (օգտագործման համար պատրաստի արտադրանքի մեջ) |
5x104 |
Շիլաներ` կաթնային և հացահատիկային հիմքով (ինստանտ պատրաստման) |
Աղիքային ցուպիկի խմբի մանրէները (կոլիձևերը) չեն թույլատրվում արտադրանքի զանգվածում, գ |
3,0 գ |
Արտադրանք` կաթնային հիմքով և սոյայի սպիտակուցի մեկուսիչի հիմքով, հեղուկ արտադրանք` կաթնաթթվային և թթվեցրած սոյայի հիմքով |
1,0 գ |
Արտադրանք` կաթնային հիմքով և սոյայի սպիտակուցի մեկուսիչի հիմքով, չոր արտադրանք` ինստանտ պատրաստման (օգտագործման համար պատրաստի արտադրանքի մեջ). ինստանտ թեյեր խոտաբույսերից |
0,1 գ |
Շիլաներ` կաթնային և հացահատիկային հիմքով (ինստանտ պատրաստման) |
E.coli չի թույլատրվում մթերքի զանգվածում, գ |
10 գ |
Արտադրանք` կաթնային հիմքով և սոյայի սպիտակուցի մեկուսիչի հիմքով` չոր արտադրանք` ինստանտ պատրաստման (օգտագործման համար պատրաստի արտադրանքի մեջ) |
S.aureus չի թույլատրվում արտադրանքի զանգվածում, գ |
10 գ |
Արտադրանք` կաթնային հիմքով և սոյայի սպիտակուցի մեկուսիչի հիմքով, հեղուկ արտադրանք` կաթնաթթվային և թթվեցրած սոյայի հիմքով |
1,0 գ |
Արտադրանք` կաթնային հիմքով և սոյայի սպիտակուցի մեկուսիչի հիմքով, չոր արտադրանք` ինստանտ պատրաստման (օգտագործման համար պատրաստի արտադրանքի մեջ) |
Բորբոսներ, ԳԱՄ/գ, ոչ ավելի |
10 |
Արտադրանք` կաթնային հիմքով և սոյայի սպիտակուցի մեկուսիչի հիմքով, հեղուկ արտադրանք` կաթնաթթվային և թթվեցրած սոյայի հիմքով |
50 |
Ինստանտ թեյեր խոտաբույսերից |
100 |
Արտադրանք` կաթնային հիմքով և սոյայի սպիտակուցի մեկուսիչի հիմքով, չոր արտադրանք` ինստանտ պատրաստման (օգտագործման համար պատրաստի արտադրանքի մեջ) |
200 |
Շիլաներ` կաթնային և հացահատիկային հիմքով (ինստանտ պատրաստման) |
Խմորասնկեր, ԳԱՄ/գ, ոչ ավելի |
10 |
Արտադրանք` կաթնային հիմքով և սոյայի սպիտակուցի մեկուսիչի հիմքով, հեղուկ արտադրանք` կաթնաթթվային և թթվեցրած սոյայի հիմքով |
50 |
Արտադրանք` կաթնային հիմքով և սոյայի սպիտակուցի մեկուսիչի հիմքով, չոր արտադրանք` ակնթարթային պատրաստման (օգտագործման համար պատրաստի արտադրանքի մեջ). ինստանտ թեյեր խոտաբույսերից (բուսական հիմքով) |
100 |
Շիլաներ` կաթնային և հացահատիկային հիմքով (ինստանտ պատրաստման) |
B.cereus, չի թույլատրվում մթերքի զանգվածում, սմ3 |
1,0 |
Արտադրանք` կաթնային հիմքով և սոյայի սպիտակուցի մեկուսիչի հիմքով, հեղուկ արտադրանք` կաթնաթթվային և թթվեցրած սոյայի հիմքով |
B.cereus, ԳԱՄ/գ, ոչ ավելի |
չի թույլատրվում 1,0 գ-ում |
Արտադրանք` կաթնային հիմքով և սոյայի սպիտակուցի մեկուսիչի հիմքով, հեղուկ արտադրանք` կաթնաթթվային և թթվեցրած սոյայի հիմքով |
100 |
Ինստանտ թեյեր խոտաբույսերից (բուսական հիմքով) |
2x102 |
Արտադրանք` կաթնային հիմքով և սոյայի սպիտակուցի մեկուսիչի հիմքով, չոր արտադրանք` ինստանտ պատրաստման (օգտագործման համար պատրաստի արտադրանքի մեջ): |
2.4. Երեխաների բուժիչ սննդի համար նախատեսված հատուկ նշանակության արտադրանք` վաղածին և թերքաշ երեխաների համար
Ցուցանիշներ |
Թույլատրելի մակարդակներ |
Արտադրանքի խմբեր |
Մեզոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմների քանակ, ԳԱՄ/գ |
1x102 |
Խառնուրդներ` կաթնային, ադապտացված, մանրէազերծված, կաթ և սերուցք` մանրէազերծված, ոչ ասեպտիկ լցման, կաթնաշոռ կալցինացված` պատրաստված կաթնային խոհանոցներում |
2х 102 |
Պաստերիզացված երշիկներ` մսային հիմքով |
5x102 |
Խառնուրդներ` վերականգնված, պաստերիզացված` պատրաստված կաթնային խոհանոցներում |
2х103 |
Արտադրանք` սոյայի սպիտակուցի մեկուսիչի հիմքով. արտադրանք` սպիտակուցի լրիվ կամ մասնակի հիդրոլիզատների հիմքով. արտադրանք` առանց ֆենիլալանինի կամ դրա ցածր պարունակությամբ. արտադրանք` վաղածին և (կամ) թերքաշ երեխաների համար` վերականգնվող 37-50°С ջերմաստիճանում |
3x103 |
Սպիտակուցի ցածր պարունակությամբ արտադրանք (օսլաներ, ձավարեղեն և մակարոնային արտադրատեսակներ և այլ արտադրանք), արտադրանք` վաղածին և (կամ) թերքաշ երեխաների համար` վերականգնվող 70-85°С ջերմաստիճանում |
1x104 |
Սուբլիմացված արտադրանք` մսային հիմքով` մինչև 2 տարեկան երեխաների համար |
1,5x104 |
Սուբլիմացված արտադրանք` մսային հիմքով` 2 տարեկանից բարձր տարիքի երեխաների համար |
2,5x104 |
Լակտոզայի ցածր պարունակությամբ և առանց լակտոզայի պարունակության արտադրանք, չոր կաթնային սպիտակուցի բարձր պարունակությամբ արտադրանք |
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (կոլիձևերը չեն թույլատրվում արտադրանքի զանգվածում, գ) |
1,0 |
Լակտոզայի ցածր պարունակությամբ և առանց լակտոզայի պարունակության արտադրանք: Արտադրանք` սոյայի սպիտակուցի մեկուսիչի հիմքով: Սպիտակուցի ցածր պարունակությամբ արտադրանք (օսլաներ, ձավարեղեն և մակարոնային արտադրատեսակներ և այլ արտադրանք): Արտադրանք` սպիտակուցի լրիվ կամ մասնակի հիդրոլիզատների հիմքով: Արտադրանք` առանց ֆենիլալանինի կամ դրա ցածր պարունակությամբ: Սուբլիմացված արտադրանք` մսային հիմքով: Արտադրանք` վաղածին և (կամ) թերքաշ երեխաների համար |
0,3 |
Չոր կաթնային սպիտակուցի բարձր պարունակությամբ արտադրանք: Սուբլիմացված արտադրանք` կաթնային հիմքով (կաթնաշոռ և այլն) |
E.coli չի թույլատրվում արտադրանքի զանգվածում, գ |
10 |
Արտադրանք` վաղածին և (կամ) թերքաշ երեխաների համար |
S.aureus չի թույլատրվում արտադրանքի զանգվածում, գ |
10 |
Արտադրանք` վաղածին և (կամ) թերքաշ երեխաների համար |
1,0 |
Լակտոզայի ցածր պարունակությամբ և առանց լակտոզայի պարունակության արտադրանք: Չոր կաթնային սպիտակուցի բարձր պարունակությամբ արտադրանք: Արտադրանք` սոյայի սպիտակուցի մեկուսիչի հիմքով: Արտադրանք` սպիտակուցի լրիվ կամ մասնակի հիդրոլիզատների հիմքով: Արտադրանք` առանց ֆենիլալանինի կամ դրա ցածր պարունակությամբ: Սուբլիմացված արտադրանք` մսային և կաթնային հիմքով (կաթնաշոռ և այլն) |
0,1 |
Սպիտակուցի ցածր պարունակությամբ արտադրանք (օսլաներ, ձավարեղեն և մակարոնային արտադրատեսակներ և այլ արտադրանք) |
Սուլֆիտ վերականգնող կլոստրիդիաներ, չեն թույլատրվում արտադրանքի զանգվածում, գ |
0,1 |
Սուբլիմացված արտադրանք` մսային հիմքով |
Բորբոսներ, ԳԱՄ/գ |
10 |
Սպիտակուցի ցածր պարունակությամբ արտադրանք (օսլաներ, ձավարեղեն և մակարոնային արտադրատեսակներ) |
|
50 |
Արտադրանք` սոյայի սպիտակուցի մեկուսիչի հիմքով: Սուբլիմացված արտադրանք` մսային հիմքով` մինչև 2 տարեկան երեխաների համար: Արտադրանք` վաղածին և (կամ) թերքաշ երեխաների համար: Արտադրանք` սպիտակուցի լրիվ կամ մասնակի հիդրոլիզատների հիմքով: Արտադրանք` առանց ֆենիլալանինի կամ դրա ցածր պարունակությամբ: Սպիտակուցի ցածր պարունակությամբ արտադրանք (բացի օսլաներից, ձավարեղենից և մակարոնային արտադրատեսակներից) |
|
100 |
Լակտոզայի ցածր պարունակությամբ և առանց լակտոզայի պարունակության արտադրանք: Չոր կաթնային սպիտակուցի բարձր պարունակությամբ արտադրանք: Սուբլիմացված արտադրանք` մսային հիմքով` 2 տարեկանից բարձր տարիքի երեխաների համար: Սուբլիմացված արտադրանք` կաթնային հիմքով (կաթնաշոռ և այլն) |
Խմորասնկեր, ԳԱՄ/գ |
10 |
Արտադրանք` սոյայի սպիտակուցի մեկուսիչի հիմքով: Արտադրանք` վաղածին և (կամ) թերքաշ երեխաների համար: Արտադրանք` սպիտակուցի լրիվ կամ մասնակի հիդրոլիզատների հիմքով: Արտադրանք` առանց ֆենիլալանինի կամ դրա ցածր պարունակությամբ |
|
50 |
Լակտոզայի ցածր պարունակությամբ և առանց լակտոզայի պարունակության արտադրանք: Չոր կաթնային սպիտակուցի բարձր պարունակությամբ արտադրանք, Սպիտակուցի ցածր պարունակությամբ արտադրանք (օսլաներ, ձավարեղեն և մակարոնային արտադրատեսակներ և այլ արտադրանք): Սուբլիմացված արտադրանք` մսային և կաթնային հիմքով (կաթնաշոռ և այլն): Սուբլիմացված արտադրանք` մսային և կաթնային հիմքով (կաթնաշոռ և այլն) |
|
100 |
Սուբլիմացված արտադրանք` մսային հիմքով` 2 տարեկանից բարձր տարիքի երեխաների համար |
B.cereus, ԳԱՄ/գ |
100 |
Արտադրանք` սոյայի սպիտակուցի մեկուսիչի հիմքով: Սպիտակուցի ցածր պարունակությամբ արտադրանք (օսլաներ, ձավարեղեն և մակարոնային արտադրատեսակներ և այլ արտադրանք): Արտադրանք` սպիտակուցի լրիվ կամ մասնակի հիդրոլիզատների հիմքով: Արտադրանք` առանց ֆենիլալանինի կամ դրա ցածր պարունակությամբ: Սուբլիմացված արտադրանք` մսային հիմքով` մինչև 2 տարեկան երեխաների համար: Արտադրանք` վաղածին և (կամ) թերքաշ երեխաների համար |
|
2х102 |
Լակտոզայի ցածր պարունակությամբ և առանց լակտոզայի պարունակության արտադրանք: Սուբլիմացված արտադրանք` մսային հիմքով` 2 տարեկանից բարձր տարիքի երեխաների համար: |
Հավելված 2
«Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների,
այդ թվում` դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի
համար նախատեսված սննդամթերքի անվտանգության մասին»
Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի
ԱՂԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Աղի փոխարինիչների բաղադրությունը |
Կիրառության պայմանները |
1 |
2 |
ա) կալիումի սուլֆատ, ադիպինային, գլյուտամինային թթվի և ածխաթթվի, սաթաթթվի, կաթնաթթվի, գինեթթվի, կիտրոնաթթվի, քացախաթթվի, աղաթթվի, օրթոֆոսֆորական թթվի կալիումական, կալցիումական և ամոնիումային աղեր |
Սահմանափակված չէ, սակայն ֆոսֆորի պարունակությունը փոխարինիչների խառնուրդում չպետք է գերազանցի 4%-ը, իսկ NH4+-ը` փոխարինիչների ընդհանուր զանգվածի 3%-ը |
բ) ադիպինային, գլյուտամինային թթվի, ածխաթթվի, կիտրոնաթթվի, սաթաթթվի, քացախաթթվի, գինեթթվի, կաթնաթթվի, աղաթթվի և օրթոֆոսֆորական թթվի մագնեզիումային աղեր, մագնեզիում չպարունակող այլ փոխարինիչների հետ խառնուրդում |
Mg++ի պարունակությունը չպետք է գերազանցի փոխարինիչների խառնուրդում առկա K+, Ca, NH4 կատիոնների ընդհանուր պարունակության զանգվածի 20%-ը, իսկ P-ի պարունակությունը չպետք է գերազանցի փոխարինիչների ընդհանուր զանգվածի 4%-ը |
գ) քացախաթթվի, ածխաթթվի, կաթնաթթվի, գինեթթվի, կիտրոնաթթվի և աղաթթվի քոլինային աղեր, քոլին չպարունակող այլ փոխարինիչների հետ խառնուրդում |
Քոլինի պարունակությունը չպետք է գերազանցի փոխարինիչների խառնուրդի ընդհանուր զանգվածի 3%-ը |
դ) ազատ ադիպինային, գլյուտամինային թթուներ, կիտրոնաթթու, կաթնաթթու և մալոնաթթու |
Սահմանափակված չէ |
Աղի փոխարինիչները կարող են նաև պարունակել`
1) կոլոիդային սիլիցիում կամ կալցիումի սիլիկատ` փոխարինիչների խառնուրդի զանգվածի 1%-ից ոչ ավելին, առանձին կամ համակցված.
2) լցանյութեր` ընդհանուր օգտագործման անվտանգ և համապատասխան սննդամթերք (օրինակ` շաքար, հացահատիկային ալյուր):
Հավելված 3
«Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների,
այդ թվում` դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի
համար նախատեսված սննդամթերքի անվտանգության մասին»
Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի
ՎԱՂ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԴԻԵՏԻԿ ԲՈՒԺԻՉ ԵՎ ԴԻԵՏԻԿ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՍՆՆԴԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՍՆՆԴԱՅԻՆ ԱՐԺԵՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Արտադրանքի անվանումը |
Սննդային արժեքի ցուցանիշները օգտագործման համար պատրաստի արտադրանքի 100 գ-ում |
Չափման միավորներ |
Թույլատրելի մակարդակներ |
Ծանոթա- գրություններ |
Սննդամթերք` լակտո- զայի ցածր պարու- նակությամբ (առանց լակտոզայի պարու- նակության) |
ԼԱԿՏՈԶԱՅԻ ՑԱԾՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ԱՌԱՆՑ ԼԱԿՏՈԶԱՅԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ` ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԵԿ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ |
Սպիտակուց |
գ/լ |
12-21 |
|
Տաուրին |
մգ/լ, ոչ ավելի |
80 |
|
L-կարնիտին |
Նույնը |
20 (ավելացման դեպքում) |
|
Ճարպ |
գ/լ |
30-40 |
|
Լինոլաթթու |
Ճարպաթթուների ընդհանուր քանակության %-ը |
14-20 |
|
մգ/լ, ոչ ավելի |
4000-8000 |
|
Ածխաջրեր |
գ/լ |
65-80 |
|
Լակտոզա |
գ/լ, ոչ ավելի |
10 |
Լակտոզայի ցածր պարու- նակությամբ արտադրան- քում |
Նույնը |
0,1 |
Առանց լակտոզայի պարու- նակության արտադրան- քում |
Հանքային նյութեր` |
կալցիում |
մգ/լ |
330-700 |
|
ֆոսֆոր |
Նույնը |
150-400 |
|
կալիում |
Նույնը |
400-800 |
|
նատրիում |
Նույնը |
150-300 |
|
մագնեզիում |
Նույնը |
30-90 |
|
պղինձ |
Նույնը |
0,3-1,0 |
|
մանգան |
մկգ/լ |
10-300 |
|
երկաթ |
մգ/լ |
3-14 |
|
ցինկ |
Նույնը |
3-10 |
|
քլորիդներ |
Նույնը |
400-800 |
|
յոդ |
մկգ/լ |
50-150 |
|
մոխիր |
գ/լ |
3-5 |
|
Վիտամիններ` |
|
|
|
ռետինոլ (A) |
մկգ-էկվ/լ |
400-1000 |
|
տոկոֆերոլ (E) |
մգ/լ |
4-12 |
|
կալցիֆերոլ (Д) |
մկգ/լ |
7,5-12,5 |
|
վիտամին K |
Նույնը |
25-60 |
|
թիամին (B1) |
Նույնը |
400-1000 |
|
ռիբոֆլավին (B2) |
Նույնը |
500-1500 |
|
պիրիդօքսին (B6) |
Նույնը |
300-1000 |
|
Պանտոտենային թթու |
Նույնը |
2700-5000 |
|
ֆոլաթթու (Bc) |
Նույնը |
60-150 |
|
ցիանկոբալամին (B12) |
մկգ/լ |
1,0-3,0 |
|
նիացին (PP) |
մգ/լ |
2-10 |
|
Ասկորբինաթթու (C) |
մգ/լ |
60-150 |
|
բիոտին |
մկգ/լ |
10-40 |
|
կարնիտին |
մգ/լ |
10-20 |
|
ինոզիտ |
մգ/լ |
20-60 |
|
քոլին |
Նույնը |
50-150 |
|
Օսմոլյալություն |
մՕսմ/կգ, ոչ ավելի |
300 |
|
ՎԱՂ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԱԹԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԼԱԿՏՈԶԱՅԻ ՑԱԾՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱԴՐԱՆՔ |
Սպիտակուց |
գ/լ |
40-47 |
|
Կազեին/շիճուկային սպիտակուց |
- |
80:20 |
|
Ճարպ |
գ/լ |
20-38 |
|
Լինոլաթթու |
Ճարպաթթուների ընդհանուր քանակության %-ը, ոչ պակաս |
15 |
|
մգ/լ |
5000-6000 |
|
Ածխաջրեր |
գ/լ |
60-65 |
|
Գլյուկոզա |
Նույնը |
25-28 |
|
Գալակտոզա |
Նույնը |
6-7 |
|
Լակտոզա |
գ/լ, ոչ ավելի |
16 |
|
Էներգետիկ արժեք |
կկալ/լ |
600-680 |
|
Վաղ տարիքի երեխա- ների համար նախատեսված խառնուրդներ` սոյայի սպիտակուցի մեկու- սիչի հիմքով |
Սպիտակուց |
գ/լ |
15-20 |
|
Մեթիոնին |
Նույնը |
0,25-0,35 |
|
Ճարպ |
գ/լ |
30-38 |
|
Լինոլաթթու |
Ճարպաթթուների ընդհանուր քանակության %-ը, ոչ պակաս |
14 |
|
մգ/լ, ոչ պակաս |
4000 |
|
Ածխաջրեր (դեքստրին-մալտոզա) |
գ/լ |
65-80 |
|
Էներգետիկ արժեք |
կկալ/լ |
650-720 |
|
Հանքային նյութեր` |
|
|
|
կալցիում |
մգ/լ |
450-750 |
|
ֆոսֆոր |
Նույնը |
250-500 |
|
կալիում |
Նույնը |
500-800 |
|
նատրիում |
Նույնը |
200-320 |
|
մագնեզիում |
Նույնը |
40-80 |
|
պղինձ |
Նույնը |
0,4-1,0 |
|
երկաթ |
մգ/լ |
6-14 |
|
ցինկ |
Նույնը |
4-10 |
|
մոխիր |
գ/լ |
3-5 |
|
Վիտամիններ` |
|
|
|
ռետինոլ (A) |
մկգ-էկվ/լ |
500-800 |
|
տոկոֆերոլ (E) |
մգ/լ |
5-15 |
|
կալցիֆերոլ (Д) |
մկգ/լ |
8-12 |
|
վիտամին K |
Նույնը |
25-100 |
|
թիամին (B1) |
Նույնը |
300-600 |
|
ռիբոֆլավին (B2) |
Նույնը |
600-1000 |
|
պիրիդօքսին (B6) |
Նույնը |
300-700 |
|
ֆոլաթթու (Bc) |
Նույնը |
60-150 |
|
ցիանկոբալամին (B12) |
մկգ/լ |
1,5-3,0 |
|
նիացին (PP) |
մգ/լ |
4-8 |
|
Ասկորբինաթթու (C) |
մգ/լ |
60-150 |
|
Տաուրին |
մգ/լ |
45-55 |
|
L-կարնիտին |
Նույնը |
10-20 |
|
Օսմոլյալություն |
մՕսմ/կգ, ոչ ավելի |
300 |
|
Խառնուրդներ` սպիտակուցի լրիվ հիդրո- լիզատների հիմ- քով` նախատեսված վաղ տարիքի երեխաների համար |
Սպիտակուց (էկվ.) |
գ/լ |
12-22 |
|
Տաուրին |
մգ/լ |
40-55 |
|
L-կարնիտին |
Նույնը |
10-25 |
|
Ճարպ |
գ/լ |
25-35 |
|
Լինոլաթթու |
Ճարպաթթուների ընդհանուր քանակության %-ը, ոչ պակաս |
14 |
|
մգ/լ, ոչ ավելի |
4000 |
|
Ածխաջրեր |
գ/լ |
70-95 |
|
Էներգետիկ արժեք |
կկալ/լ |
650-720 |
|
Հանքային նյութեր` |
|
|
|
կալցիում |
մգ/լ |
330-980 |
|
ֆոսֆոր |
Նույնը |
150-600 |
|
կալիում |
Նույնը |
400-1000 |
|
նատրիում |
Նույնը |
150-350 |
|
մագնեզիում |
Նույնը |
50-100 |
|
պղինձ |
Նույնը |
0,3-1,0 |
|
երկաթ |
մգ/լ |
6-14 |
|
ցինկ |
Նույնը |
3-10 |
|
մոխիր |
գ/լ |
4-5 |
|
Վիտամիններ` |
|
|
|
ռետինոլ (A) |
մկգ-էկվ/լ |
500-800 |
|
տոկոֆերոլ (E) |
մգ/լ |
6-14 |
|
կալցիֆերոլ (Д) |
մկգ/լ |
5-15 |
|
թիամին (B1) |
Նույնը |
400-600 |
|
ռիբոֆլավին (B2) |
Նույնը |
600-1000 |
|
պիրիդօքսին (B6) |
Նույնը |
500-700 |
|
ֆոլաթթու (Bc) |
Նույնը |
50-100 |
|
ցիանկոբալամին (B12) |
մկգ/լ |
1,5-3,0 |
|
նիացին (PP) |
մգ/լ |
3-8 |
|
Ասկորբինաթթու (C) |
մգ/լ |
50-150 |
|
Օսմոլյալություն |
մՕսմ/կգ, ոչ ավելի |
320 |
|
Մեկ տարեկան երեխա- ների համար նախա- տեսված առանց ֆենիլալանինի (ֆենիլալանինի ցածր պարու- նակությամբ) խառնուրդներ |
Սպիտակուց (էկվ.) |
գ/լ |
16-20 |
|
Ֆենիլալանին |
մգ/լ, ոչ ավելի |
500 |
Ամինա- թթուների խառ- նուրդի հիմքով արտա- դրանքում բացակայում է |
Տաուրին |
մգ/լ |
40-55 |
|
L-կարնիտին |
Նույնը |
10-25 |
|
Ճարպ |
գ/լ |
30-38 |
|
Լինոլաթթու |
Ճարպաթթուների ընդհանուր քանակության %-ը, ոչ պակաս |
14 |
|
մգ/լ, ոչ ավելի |
5000 |
|
Ածխաջրեր |
գ/լ |
65-80 |
|
Էներգետիկ արժեք |
կկալ/լ |
570-720 |
|
Հանքային նյութեր` |
|
|
|
կալցիում |
մգ/լ |
300-700 |
|
ֆոսֆոր |
Նույնը |
300-500 |
|
կալիում |
Նույնը |
500-800 |
|
նատրիում |
Նույնը |
150-300 |
|
մագնեզիում |
Նույնը |
40-60 |
|
պղինձ |
Նույնը |
0,3-1,0 |
|
երկաթ |
մգ/լ |
3-14 |
|
ցինկ |
Նույնը |
4-10 |
|
մոխիր |
գ/լ |
4-5 |
|
յոդ |
մկգ/լ |
50-120 |
|
Վիտամիններ` |
|
|
|
ռետինոլ (A) |
մկգ-էկվ/լ |
500-800 |
|
տոկոֆերոլ (E) |
մգ/լ |
4-12 |
|
կալցիֆերոլ (Д) |
մկգ/լ |
8-12 |
|
թիամին (B1) |
Նույնը |
350-700 |
|
ռիբոֆլավին (B2) |
Նույնը |
500-1000 |
|
պիրիդօքսին (B6) |
Նույնը |
300-700 |
|
ֆոլաթթու (Bc) |
Նույնը |
50-100 |
|
ցիանկոբալամին (B12) |
մկգ/լ |
1,5-3,0 |
|
նիացին (PP) |
մգ/լ |
3-8 |
|
Ասկորբինաթթու (C) |
մգ/լ |
20-100 |
|
Օսմոլյալություն |
մՕսմ/կգ, ոչ ավելի |
320 |
|
Խառնուրդներ` նախատեսված վաղա- ծին և (կամ) թերքաշ երեխաների սննդի հա- մար |
Սպիտակուց |
գ/լ |
19-31 |
|
Տաուրին |
մգ/լ |
90-ից ոչ ավելի |
|
Ճարպ |
գ/լ |
33-45 |
|
Լինոլաթթու |
գ/լ |
2,6-10,5 |
|
Ալֆա-լինոլենաթթու |
մգ/լ |
375-ից ոչ պակաս |
|
Դոկոզահեքսա- նաթթու |
մգ/լ |
80-205 |
|
Արախիդոնաթթու |
մգ/լ |
120-295 |
|
Էյկոզապենտաթթու |
% |
Դոկոզահեքսանա-թթվի մակարդակի 30-ից ոչ ավելի |
|
Ածխաջրեր |
գ/լ |
72-94 |
|
Էներգետիկ արժեք |
կկալ/լ |
660-890 |
|
Հանքային նյութեր` |
|
|
|
կալցիում |
մգ/լ |
800-1400 |
|
ֆոսֆոր |
Նույնը |
400-700 |
|
կալիում |
Նույնը |
450-1200 |
|
նատրիում |
Նույնը |
300-800 |
|
մագնեզիում |
Նույնը |
50-130 |
|
պղինձ |
Նույնը |
0,6-1,6 |
|
երկաթ |
մգ/լ |
13-20 |
|
ցինկ |
Նույնը |
7-13 |
|
քլորիդներ |
Նույնը |
400-1200 |
|
մանգան |
մկգ/լ |
45-200 |
|
յոդ |
Նույնը |
75-325 |
|
սելեն |
Նույնը |
13-70 |
|
Վիտամիններ` |
|
|
|
ռետինոլ (A) |
մկգ-էկվ/լ |
1500-3000 |
|
տոկոֆերոլ (E) |
մգ/լ |
15-60 |
|
կալցիֆերոլ (Д) |
մկգ/լ |
15-60 |
|
վիտամին K |
Նույնը |
30-200 |
|
թիամին (B1) |
Նույնը |
750-2000 |
|
ռիբոֆլավին (B2) |
Նույնը |
600-4000 |
|
պանտոտենային թթու |
մգ/լ |
2,3-14,0 |
|
պիրիդօքսին (B6) |
Նույնը |
200-2000 |
|
ֆոլաթթու (Bc) |
Նույնը |
225-600 |
|
ցիանկոբալամին (B12) |
մկգ/լ |
0,6-5,3 |
|
նիացին (PP) |
մգ/լ |
2,5-38 |
|
ասկորբինաթթու (C) |
մգ/լ |
60-300 |
|
ինոզիտ |
Նույնը |
30-350 |
|
բիոտին |
մկգ/լ |
10-300 |
|
քոլին |
մգ/լ |
50-350 |
|
L-կարնիտին |
մգ/լ |
15-45 (ավելացման դեպքում) |
|
նուկլեոտիդներ |
մգ/լ |
35-ից ոչ ավելի (ավելացման դեպքում) |
|
Օսմոլյալություն |
մՕսմ/կգ, ոչ ավելի |
310 |
|
Կազեինի նկատմամբ լաբորատոր վերահսկողությունն իրականացվում է սահմանված կարգով հաստատված վերահսկողության մեթոդի առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ |
Ծ. Սողոմոնյան |
|