Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԻ ...

 

 

600.0057.131101

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 նոյեմբերի 2001 թվականի N 57

 

i

«ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԵՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի թ) և 59-րդ հոդվածի 5-րդ կետերը, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է:

1. Հաստատել «ՀՀ էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց միջև առաջացած տարաձայնությունների վերաբերյալ դիմումների ընդունման և քննարկման կարգը» (կցվում է):

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի հունվարի 29-ի «ՀՀ էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող անձանց միջև առաջացած տարաձայնությունների վերաբերյալ դիմումների ընդունման, քննարկման և լուծման կարգը» հաստատելու մասին N 1 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

էներգետիկայի կարգավորող

հանձնաժողովի 2001թ.

նոյեմբերի 13-ի N 57 որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԵՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ

 

Սույն կարգը կանոնակարգում է էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց (այսուհետև` Կողմեր) միջև առաջացած տարաձայնությունների` ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովում (այսուհետև` Հանձնաժողով) ընդունման և քննարկման ընթացակարգը:

1. Ընդհանուր դրույթներ

1.1. Տարաձայնությունները քննարկելիս Հանձնաժողովը և Կողմերը ղեկավարվում են «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով, Հանձնաժողովի ընդունած որոշումներով և սույն կարգով:

1.2. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դիմել Հանձնաժողով` վերջինիս իրավասությունների շրջանակում վիճահարույց հարցերը լուծելու խնդրանքով:

1.3. Սույն կարգը չի սահմանափակում տարաձայնությունները դատական կարգով լուծելու` Կողմերի իրավունքը:

2. Տարաձայնության վերաբերյալ դիմումի ընդունումը, քննարկումը և տարաձայնության լուծումը

2.1. Հանձնաժողով ներկայացված տարաձայնության վերաբերյալ դիմումը ստորագրում է այն ներկայացնող կողմի ղեկավարը (նրա կողմից լիազորված անձը) կամ Կողմերի ղեկավարները (նրանց կողմից լիազորված անձինք)` կցելով անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթեր:

2.2. Ստացված դիմումը սահմանված կարգով մուտքագրվում է: Այնուհետև Հանձնաժողովի նախագահի (նախագահի տեղակալի) մակագրությամբ այն ուղարկվում է համապատասխան ստորաբաժանում (այսուհետև` պատասխանատու ստորաբաժանում)` ուսումնասիրելու և քննարկման նախապատրաստելու համար: Անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովի նախագահը (նախագահի տեղակալը) Հանձնաժողովի անդամներից մեկին նշանակում է համակարգող:

2.3. Դիմումը Հանձնաժողով մուտքագրելուց հետո` տաս աշխատանքային օրվա ընթացքում, պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը Կողմերին տեղյակ է պահում Հանձնաժողովում տարաձայնությունների քննարկման ժամկետների և ընթացակարգի մասին:

2.4. Անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը Կողմերից պահանջում է լրացուցիչ տեղեկատվություն և փաստաթղթեր: Այդ դեպքում ծախսված ժամանակը չի ներառվում սույն կարգի 2.3 կետում սահմանված ժամկետում:

2.5. Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը կազմակերպում է քննարկումներ Կողմերի կամ նրանց լիազոր ներկայացուցիչների մասնակցությամբ:

2.6. Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը, Հանձնաժողովի նախագահի (նախագահի տեղակալի) համաձայնությամբ, կարող է հրավիրել անկախ փորձագետների, խորհրդատուների, որոնք Կողմերի հետ կապված ֆինանսական շահագրգռվածություն կամ փայամասնակցություն չպետք է ունենան:

2.7. Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը, անհրաժեշտության դեպքում, համաձայն Հանձնաժողովի կողմից սահմանված կարգի, հարցը կարող է ներկայացնել Հանձնաժողովի նիստի քննարկմանը:

2.8. Հանձնաժողովն իր իրավասությունների շրջանակում տալիս է գրավոր պատասխան: Գրավոր պատասխան չի տրվում այն դեպքում, երբ կազմակերպված քննարկումների արդյունքում Կողմերը գալիս են փոխհամաձայնության, որի վերաբերյալ պատասխանատու ստորաբաժանումը կազմում է արձանագրություն:

3. Տարաձայնության քննարկումը և լուծումը Հանձնաժողովի նիստում

3.1. Տարաձայնությունը Հանձնաժողովի նիստում քննարկվում է համաձայն Հանձնաժողովի կողմից սահմանված նիստերի նախապատրաստման և անցկացման կարգի:

3.2. Եթե Կողմերից մեկը հարգելի պատճառով չի կարող մասնակցել նիստին, ապա նա պարտավոր է այդ մասին տեղեկացնել նիստից առնվազն մեկ աշխատանքային օր առաջ: Նման դեպքերում տարաձայնության քննարկումը կարող է տեղափոխվել հաջորդ նիստ, որի մասին տեղեկացվում է նաև մյուս կողմը:

3.3. Քննարկման արդյունքում Հանձնաժողովն իր իրավասությունների շրջանակում ընդունում է որոշում:

3.4. Եթե Հանձնաժողովի կողմից տրված լուծումը (ընդունված որոշումը) չի բավարարում Կողմերին (կողմին), ապա դա չի սահմանափակում նրանց (նրա) իրավունքը սույն կարգին համապատասխան մեկ անգամ ևս դիմել Հանձնաժողով` ընդունված որոշումը վերանայելու խնդրանքով:

3.5. Տարաձայնության վերաբերյալ Հանձնաժողովի համապատասխան որոշումն ուղարկվում է Կողմերին որոշման ընդունումից հետո հինգօրյա ժամկետում:

3.6. Հանձնաժողովի որոշումը պարտադիր է Կողմերի համար և կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
13.11.2001
N 57
Որոշում