040.0704.020709
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 հունիսի 2009 թվականի N 704-Ն
ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԻ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ և 9-րդ հոդվածների դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) օրգանական գյուղատնտեսության ոլորտում համապատասխանության սերտիֆիկատ տալու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) օրգանական գյուղատնտեսության արտադրանքի համապատասխանության նշանի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի ձևը` համաձայն N 3 հավելվածի.
4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 27.04.17 թիվ 440-Ն որոշում)
(1-ին կետը փոփ. 27.04.17 թիվ 440-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(վերնագիրը փոփ. 27.04.17 թիվ 440-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2009 թվականի հունիսի 26-ի
N 704-Ն որոշման
ԿԱՐԳ
ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՏԱԼՈՒ
1. Օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձը (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտ) օրգանական գյուղատնտեսության արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ ստանալու նպատակով սերտիֆիկացման մարմին է ներկայացնում հայտ` համաձայն ձևի, որում պարտադիր նշվում են`
1) իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անվանումը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, իսկ ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, անձնագրի պատճենը, հաշվառման և բնակության վայրերը (եթե տարբեր են) և գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը.
2) գյուղացիական արտադրանք արտադրելու նպատակով համատեղ գործունեության պայմանագիր կնքած ֆիզիկական անձանց դեպքում` պայմանագրի պատճենը.
3) օրգանական գյուղատնտեսական գործունեության վարման տարածքի (հողատարածք, պահեստ, արտադրամաս և այլն) սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքները հավաստող փաստաթղթերի պատճենները.
4) առկա բուսատեսակների, կենդանիների և մեղվափեթակների քանակությունը.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 451-Ն որոշմամբ հաստատված անվանացանկում (այսուհետ` թույլատրելի նյութերի ցանկ) չընդգրկված նյութերի վերջին անգամ օգտագործման տարեթիվը:
(1-ին կետը փոփ. 29.03.12 թիվ 367-Ն, 27.04.17 թիվ 440-Ն որոշումներ)
2. Սերտիֆիկացման մարմինը երկօրյա ժամկետում քննության է առնում ներկայացված փաստաթղթերը և դրական եզրակացության դեպքում`
1) (1-ին ենթակետն ուժը կորցրել է 27.04.17 թիվ 440-Ն որոշում)
2) տնտեսավարող սուբյեկտի հետ կնքում է «Օրգանական գյուղատնտեսության արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ տալու մասին» պայմանագիր, եթե տնտեսավարող սուբյեկտը ծավալում է օրգանական գյուղատնտեսության օրենսդրությանը համապատասխան գործունեություն:
(2-րդ կետը փոփ. 27.04.17 թիվ 440-Ն որոշում)
3. Եթե տարվա ընթացքում բոլոր աշխատանքները կատարվել են օրգանական գյուղատնտեսության մասին օրենսդրությանը համապատասխան, ապա սերտիֆիկացման մարմինը տնտեսավարող սուբյեկտին տալիս է օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ, որում պարտադիր նշվում են`
1) սերտիֆիկատի համարը.
2) արտադրողի անունը, ազգանունը (անվանումը) և հաշվառման կամ գտնվելու վայրը.
3) գործունեության ոլորտը (բուսաբուծություն, անասնապահություն, վերամշակում, մեղվաբուծություն).
4) տվյալ տարում արտադրված արտադրանքի խմբաքանակի համարը և քանակը (քաշը).
5) արտադրանքը ճանաչվել է օրգանական, թե անցումային շրջանի օրգանական.
6) սերտիֆիկացման մարմնի անվանումը, գտնվելու կամ գործունեության իրականացման վայրը, հավատարմագրման վկայականի համարը.
7) սերտիֆիկացման մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտի մոտ իրականացված դիտարկումների օրերը.
8) սերտիֆիկացման մարմնի կողմից կիրառված տեխնիկական կանոնակարգերը և ստանդարտները.
9) սերտիֆիկացման մարմնի տնօրենի ստորագրությունը և կնիքը.
10) սերտիֆիկացման մարմնի նույնականացման նշագիրը, եթե այն առկա է.
11) սերտիֆիկատի գործողության ժամկետը:
4. Սերտիֆիկացման մարմինն օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների պետական գրանցամատյանում գրանցելու, գրանցումից հանելու, սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում` եռօրյա ժամկետում պաշտոնական գրությամբ տեղեկացնում է գրանցամատյանը վարող պետական կառավարման լիազոր մարմնին:
5. Սերտիֆիկացման մարմինը գրանցամատյանը վարող պետական կառավարման լիազոր մարմին է ներկայացնում հետևյալ տեղեկատվությունը`
1) տնտեսավարող սուբյեկտ իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի, այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը.
2) իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, իսկ ֆիզիկական անձի դեպքում` բնակության ու հաշվառման վայրը (եթե տարբեր են) և գործունեության իրականացման վայրը.
3) տնտեսավարող սուբյեկտի հեռախոսահամարը.
4) իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարը.
5) օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի համարը.
6) օրգանական (անցումային շրջանի օրգանական) ճանաչված արտադրանքի արտադրման ամսաթիվը, տեսակը, խմբաքանակի համարը և քանակը (քաշը).
7) սերտիֆիկատի գործողության կասեցման կամ դադարեցման ամսաթիվը:
(5-րդ կետը լրաց. 27.04.17 թիվ 440-Ն որոշում)
Ձև
ՀԱՅՏ
ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ տրամադրել օրգանական գյուղատնտեսության ոլորտում համապատասխանության սերտիֆիկատ
1.
_________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը)
2.
_________________________________________________________________
(իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` գտնվելու և
_________________________________________________________________
գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, իսկ ֆիզիկական
անձի դեպքում` հաշվառման և բնակության վայրը (եթե տարբեր են) և
գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը)
_________________________________________________________________
_________________________________________________________________
Իրավաբանական անձի պետական գրանցման/ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման
._.._.._.._.._.._.._.._. համարը ._.._.._.._.._.._.._.._.
3. Իմ կողմից գործունեություն ծավալած տարածքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 451-Ն որոշմամբ հաստատված անվանացանկում չընդգրկված նյութ վերջին անգամ օգտագործվել է ........ թվականին:
4. Հայտին կից ներկայացվող փաստաթղթերն են`
1) անձնագրի պատճենները, իսկ գյուղացիական արտադրանք արտադրելու նպատակով համատեղ գործունեության պայմանագիր կնքած ֆիզիկական անձանց դեպքում` պայմանագրի և անձնագրի պատճենները.
2) օրգանական գյուղատնտեսական գործունեության վարման տարածքի (հողատարածք, պահեստ, արտադրամաս և այլն) սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքները հավաստող փաստաթղթերի պատճենները.
3) տեղեկանք առկա բուսատեսակների, կենդանիների և մեղվափեթակների քանակությունների մասին:
5. Տալիս եմ իմ համաձայնությունը` հայտում նշված անձնական տվյալները գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր
._. մարմնին փոխանցելու համար ._.
(լրացվում է միայն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից),
Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերը և դրանցում նշված տեղեկությունները ճիշտ են, որի համար ստորագրում եմ:
______________________ ________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ __________ 20 թ.
(ձևը փոփ. 27.04.17 թիվ 440-Ն որոշում)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2009 թվականի հունիսի 26-ի
N 704-Ն որոշման
Ձև
ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԸ
----------------------
ԻՐՏԵԿ - նշանը չի բերվում
Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության նշանը կիրառելի է միայն օրգանական եղանակով արտադրված և օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ ստացած արտադրանքի համար:
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2009 թվականի հունիսի 26-ի
N 704-Ն որոշման
Ձև
ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ N..........
Սույն սերտիֆիկատը վկայում է, որ գործելով _______________________________
______________________________________________________________ ոլորտում,
(գործունեության ոլորտը)
________________________________________________________________________
(տնտեսավարող սուբյեկտի հաշվառման կամ գտնվելու վայրը, անունը, ազգանունը
(անվանումը)
կողմից 200 թ. արտադրված ________________________________________________
(խմբաքանակի համարը և քանակը (քաշը)
________________________________________________________________________
(արտադրանքի տեսակը)
ճանաչվել է __________________________________________________ արտադրանք:
(օրգանական (անցումային շրջանի օրգանական) Սերտիֆիկացման մարմնի`
Անվանումը ______________________________________________________
Գտնվելու կամ գործունեության իրականացման վայրը ______________________________________________________ հավատարմագրման վկայականի համարը ________________________________________ Տարվա ընթացքում կատարվել է _______ դիտարկում
________________________________________________________________________
(դիտարկումների օրերը)
________________________________________________________________________
________________________________________________________________________
(նշումներ սերտիֆիկացման մարմնի կողմից կիրառված տեխնիկական
կանոնակարգերի կամ ստանդարտների մասին)
Տնօրեն __________________________ ________________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
Տրված է ... ........ 200 թ. ՈՒժի մեջ է մինչև ... ...... 200 թ.
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2009 թվականի հունիսի 26-ի
N 704-Ն որոշման
Ձև
ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ
(4-րդ հավելվածն ուժը կորցրել է 27.04.17 թիվ 440-Ն որոշում)