ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-17-Ո-25
2022թ.
ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԱՅԼ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
2022 թվականի փետրվարի 11-ին, դռնփակ նիստում, քննարկելով Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնում առաջին ատյանի այլ դատարանի դատավորին նշանակելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 119-րդ և 117-րդ հոդվածներով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հանրապետության նախագահի լիազորությունները կատարողին առաջարկել Գոռ Գառնիկի Մինասյանի թեկնածությունը` Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար:
2. Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի լիազորությունները կատարողի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Գոռ Գառնիկի Մինասյանի` Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները համարել դադարած:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2022թ. փետրվարի 11
Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 11 փետրվարի 2022 թվական: