Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆՇՎԱԾ ՎԱՅՐՈՒ ...

03.02.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   23.10.2021  -ից մինչեւ   03.02.2023  -ը:
 

(ուժը կորցրել է 02.02.2023 թիվ 130-Ն որոշում)

040.0456.160418

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 ապրիլի 2018 թվականի N 456-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆՇՎԱԾ ՎԱՅՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԱԾ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿԵԼԻՍ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՉԱՓԸ, ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

i

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելիս հաշվարկվող պատվովճարի առավելագույն չափը` 5000000 դրամ.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելիս հաշվարկվող պատվովճարի տնօրինման հետևյալ ուղղությունները`

ա. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական ու հավատարմագրված ոչ պետական կամ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում միջին մասնագիտական և (կամ) բարձրագույն և (կամ) հետբուհական կրթական ծրագրերով ուսումնառության ուսման վարձի ֆինանսավորում,

բ. Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկի կանխավճարի և (կամ) ամսական վճարի, ինչպես նաև անհատական բնակելի տուն կամ բազմաբնակարան բնակելի շենքում բնակարան ձեռք բերելու դիմաց վճարումների ֆինանսավորում,

գ. Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում գյուղատնտեսական (ֆերմերային) գործունեության (այդ թվում` գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգ), ինչպես նաև այդ նպատակով ստացած վարկերի գծով ամսական վճարի ֆինանսավորում.

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելիս հաշվարկվող պատվովճարը տալու կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 17.06.2021 թիվ 998-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի ապրիլի 12-ի

N 456-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆՇՎԱԾ ՎԱՅՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԱԾ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿԵԼԻՍ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՊԱՏՎՈՎՃԱՐԸ ՏԱԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելիս (այսուհետ` նաև պատվովճար ստացող քաղաքացի) հաշվարկվող պատվովճարը տալու, սահմանված ուղղություններով պատվովճարի տնօրինման գործընթացի հետ կապված հարաբերությունները:

2. Յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում պատվովճար ստացող քաղաքացիների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության բյուջետային հայտի հիման վրա:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողների պատվովճարը հաշվարկվում է զինվորական ծառայության ժամկետը լրանալու և (կամ) առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ զինվորական ծառայությունից արձակելու դեպքում:

4. Պատվովճար ստացող քաղաքացուն զինվորական ծառայության ժամկետը լրանալու հիմքով զինվորական ծառայությունից արձակելիս պատվովճարը հաշվարկվում է սահմանված առավելագույն չափով, իսկ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ զինվորական ծառայությունից արձակելիս պատվովճարը հաշվարկվում է սահմանված առավելագույն չափը 36 ամսվա վրա բաժանելու և ստացված մեկ ամսվա գումարը մինչև զինվորական ծառայությունից արձակելու ամիսը ներառյալ ծառայած ամիսների թվի վրա բազմապատկելու արդյունքում ստացված չափով:

5. Պատվովճարն անկանխիկ գումար է, որը փոխանցվում է պատվովճար ստացող քաղաքացու անվամբ` հատուկ այդ նպատակով բանկում բացված հաշվին: Այդ հաշվին փոխանցված դրամական միջոցները կանխիկացման ենթակա չեն` բացառությամբ ժառանգման և (կամ) սույն կարգի 12-րդ կետում սահմանված դեպքերի: Այդ հաշվից գումարներն օգտագործվում են միայն սույն որոշմամբ սահմանված կարգով և ուղղություններով: Պատվովճար ստացող քաղաքացին կարող է պատվովճարն օգտագործել թե՛ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 456-Ն որոշմամբ սահմանված մեկ ուղղությամբ և թե՛ մեկից ավելի ուղղություններով:

6. Զինվորական ծառայությունից արձակվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ապահովում է բանկում պատվովճար ստացող քաղաքացու անվամբ հաշվի բացումը և ոչ ուշ, քան պատվովճար ստացող քաղաքացուն զինվորական ծառայությունից արձակելու օրվանից երկու աշխատանքային օրվա ընթացքում` հաշվարկված պատվովճարի գումարը փոխանցում է այդ հաշվին:

7. Սույն կարգի 6-րդ կետի կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը համապատասխան բանկի հետ կնքում է պատվովճարի գումարի փոխանցման և սպասարկման մասին պայմանագիր` համաձայն N 1 ձևի:

8. Պատվովճարն սպասարկող բանկերը մրցութային կարգով ընտրում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` հաշվի առնելով բանկերի կողմից պատվովճարի սպասարկման պայմանները: Բանկերի կողմից պատվովճար ստացող քաղաքացու հաշվի բացման և սպասարկման գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է բացառապես Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` օրենքով սահմանված կարգով բանկային գործունեության նկատմամբ իրականացվող բացառիկ վերահսկողության համատեքստում:

 

II. ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

9. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական ու հավատարմագրված ոչ պետական կամ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում միջին մասնագիտական և (կամ) բարձրագույն և (կամ) հետբուհական կրթական ծրագրերով ուսումնառության ուսման վարձի գումարները բանկի կողմից անկանխիկ վճարվում են համապատասխան ուսումնական հաստատության բանկային հաշվին:

10. ՈՒսման վարձի առաջին վճարումն իրականացնելու նպատակով պատվովճար ստացող քաղաքացին բանկ է ներկայացնում դիմում, դրան կցելով անձը հաստատող փաստաթղթի, ուսումնական հաստատությունում ուսումնառության հրամանագրելու վերաբերյալ ուսումնական հաստատության ռեկտորի կողմից տրված հրամանի պատճենները, ուսումնական հաստատության կողմից տրված բնօրինակ տեղեկանք` ուսումնական հաստատության հավատարմագրված լինելու (բացառությամբ` օտարերկրյա պետության ուսումնական հաստատությունում սովորելու դեպքում), պատվովճար ստացող քաղաքացու ուսումնառության ժամկետի, ուսման վարձի ընդհանուր և ըստ ուսումնական կիսամյակների չափերի, կրթական ծրագրի, ուսումնական հաստատության բանկային հաշվի համարի վերաբերյալ: Եթե պատվովճար ստացող քաղաքացին սովորում է օտարերկրյա պետության ուսումնական հաստատությունում, ապա սույն կետում նախատեսված փաստաթղթերը պետք է լինեն նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ:

11. ՈՒսումնառության յուրաքանչյուր հաջորդ տարվա համար բանկն ուսման վարձի վճարումները համապատասխան ուսումնական հաստատության հաշվին իրականացնում է պատվովճար ստացող քաղաքացու կողմից ներկայացված` ուսումնական հաստատության կողմից տրված պատվովճար ստացող քաղաքացու հաջորդ կուրս փոխադրվելու և ուսումնական կիսամյակի ուսման վարձի չափի վերաբերյալ բնօրինակ տեղեկանքի հիման վրա:

12. ՈՒսման վարձի վճարումները բանկի կողմից իրականացվում են ուսումնական կիսամյակների կտրվածքով: Եթե համապատասխան ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքի համաձայն ուսումնառության տարիների համար ուսման վարձի ընդհանուր չափը պակաս է պատվովճար ստացող քաղաքացու հաշվին փոխանցված պատվովճարի չափից, ապա դրանց տարբերությունը, սակայն ոչ ավելի, քան քաղաքացու հաշվին փոխանցված պատվովճարի գումարի 20 տոկոսը, պատվովճար ստացող քաղաքացու ցանկությամբ և բանկ ներկայացված դիմումի հիման վրա, բաժանվում է ուսումնառության բոլոր ամիսների վրա, և յուրաքանչյուր ամսվա համար ստացված գումարը կանխիկ կամ այլ եղանակով բանկի կողմից վճարվում է պատվովճար ստացող քաղաքացուն` որպես կենսաապահովման ծախս:

 

i

III. ՀԻՊՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԱՄՍԱԿԱՆ ՎՃԱՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԿԱՄ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ

(վերնագիրը փոփ. 17.06.2021 թիվ 998-Ն որոշում)

 

13. Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկի կանխավճարի և (կամ) ամսական վճարի գումարները բանկի կողմից անկանխիկ փոխանցվում են համապատասխան կառուցապատողի բանկային հաշվին, իսկ ամսական վճարի գումարները` հիփոթեքային վարկ տրամադրած բանկի կամ վարկային կազմակերպության հաշվին:

14. Հիփոթեքային վարկի կանխավճարի և (կամ) ամսական վճարի ուղղությունն ընտրած պատվովճար ստացող քաղաքացին օգտվում է այդ ուղղությամբ պատվովճարի օգտագործման իրավունքից, եթե նրա հիփոթեքային վարկի պայմանները համապատասխանում են «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կամ «Ազգային հիփոթեքային ընկերություն» կամ «Արցախի ներդրումային հիմնադրամի վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կամ Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկերի ընդհանուր պայմաններին, որոնք հրապարակված են «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կամ «Ազգային հիփոթեքային ընկերություն» կամ «Արցախի ներդրումային հիմնադրամի վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կամ Արցախի ներդրումային հիմնադրամի պաշտոնական կայքում: Պատվովճար ստացող քաղաքացին իրեն հիփոթեքային վարկ տրամադրած բանկից կամ վարկային կազմակերպությունից պատվովճարն սպասարկող բանկ է ներկայացնում դրա մասին տեղեկանք` համաձայն N 2 ձևի, եթե նրան հիփոթեքային վարկը տրամադրված չէ պատվովճարի գումարն սպասարկող բանկի կողմից:

15. Հիփոթեքային վարկի կանխավճարի և (կամ) ամսական վճարի գումարները փոխանցելու նպատակով` պատվովճար ստացող քաղաքացին պատվովճարն սպասարկող բանկ է ներկայացնում դիմում և`

1) իր անձը հաստատող փաստաթուղթ` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ, առկայության դեպքում, նույնականացման քարտը.

2) իր հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում).

3) հիփոթեքային վարկի տրամադրման մասին պայմանագրի` նոտարական կարգով վավերացված պատճենը և գրավադրված գույքի սեփականության (կամ գրավադրված գույքի նկատմամբ իրավունքի) պետական գրանցման վկայականի պատճենը.

4) կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի կառուցապատողի կողմից տրված տեղեկանք բնակարանն անմիջապես կառուցապատողից ձեռք բերված լինելու և կանխավճարի չափի մասին, ինչպես նաև բնակարանի առքուվաճառքի մասին պայմանագրի` նոտարական կարգով վավերացված պատճենը.

5) հիփոթեքային վարկ տրամադրած բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրված տեղեկանքը հիփոթեքային վարկի գումարի և ամսական վճարների գումարների չափերի մասին.

6) անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում` անհատական բնակելի տան շինարարության թույլտվության պատճենը:

i

15.1. Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում անհատական բնակելի տուն կամ բազմաբնակարան բնակելի շենքում բնակարան (այսուհետ` անշարժ գույք) ձեռք բերելու դիմաց վճարումների ֆինանսավորման նպատակով` պատվովճար ստացող քաղաքացին պատվովճարն սպասարկող բանկ է ներկայացնում դիմում և`

1) իր և անշարժ գույքը վաճառողի անձը հաստատող փաստաթուղթ` անձնագիրը կամ, առկայության դեպքում, նույնականացման քարտը.

2) իր և անշարժ գույքը վաճառողի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում).

3) անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագրի` նոտարական կարգով վավերացված պատճենը, և վաճառողին պատկանող անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականի պատճենը.

4) անշարժ գույքը վաճառողի հաշվի համարը, որին փոխանցվելու է պատվովճարի գումարը:

(15.1-ին կետը լրաց. 17.06.2021 թիվ 998-Ն որոշում)

i

15.2. Քաղաքացու պատվովճարն սպասարկող բանկը սույն կարգի 15.1-ին կետում նախատեսված դիմումը և կից փաստաթղթերը ստանալու օրվանից ոչ ուշ, քան 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում վաճառողի հաշվի համարին է փոխանցում պատվովճարի գումարը, սակայն ոչ ավելի, քան ձեռք բերվող անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագրում նախատեսված գումարը:

(15.2-րդ կետը լրաց. 17.06.2021 թիվ 998-Ն, 21.10.2021 թիվ 1720-Ն որոշումներ)

 

i

IV. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ (ՖԵՐՄԵՐԱՅԻՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԼԻԶԻՆԳ), ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԱՑԱԾ ՎԱՐԿԵՐԻ ԳԾՈՎ ԱՄՍԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ

(վերնագիրը փոփ. 17.06.2021 թիվ 998-Ն որոշում)

 

i

16. Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում գյուղատնտեսական (ֆերմերային) գործունեության ֆինանսավորման նպատակով` պատվովճար ստացող քաղաքացին պատվովճարն սպասարկող բանկ է ներկայացնում դիմում և`

1) իր և վաճառողի անձը հաստատող փաստաթուղթ` անձնագիրը կամ, առկայության դեպքում, նույնականացման քարտը.

2) իր և վաճառողի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում).

3) գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ տարածքների (շենք և (կամ) շինություն և (կամ) հողամաս) նկատմամբ իր սեփականության իրավունքի (առկայության դեպքում) վկայականի և (կամ) դրանց վարձակալության պայմանագրի` նոտարական կարգով վավերացված պատճենները.

4) համայնքապետարանից տեղեկանք` մշակված կամ մշակվող հողերի, իսկ անասնապահության դեպքում` անասնագլխաքանակի վերաբերյալ.

5) գյուղատնտեսական տեխնիկայի և (կամ) խոշոր և (կամ) մանր եղջերավոր անասունների ձեռքբերման դեպքում` դրանց առքուվաճառքի պայմանագրի` նոտարական կարգով վավերացված պատճենը, վաճառողի հաշվի համարը, իսկ եթե վաճառողն իրավաբանական անձ է` նաև հաշիվ-ապրանքագիրը, որի հիման վրա պատվովճարն սպասարկող բանկը ոչ ուշ, քան 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում, վաճառողի հաշվի համարին է փոխանցում պատվովճարի գումարը, սակայն ոչ ավելի, քան ձեռք բերվող ապրանքի առքուվաճառքի պայմանագրում նախատեսված գումարը.

6) գյուղատնտեսական նշանակության այլ գործունեության (ոռոգման համակարգերի և (կամ) կարկտապաշտպան ցանցերի տեղադրում և (կամ) այգիների հիմնում և (կամ) գյուղմթերքի արտադրություն) նպատակով ձեռք բերվող ապրանքների (ծառայությունների) առքուվաճառքի պայմանագրի (օրենքով նոտարական հաստատում պահանջող պայմանագրերի դեպքում` նոտարական կարգով վավերացված) պատճենը, վաճառողի հաշվի համարը, իսկ եթե վաճառողն իրավաբանական անձ է` նաև հաշիվ-ապրանքագիրը, որի հիման վրա պատվովճարն սպասարկող բանկը ոչ ուշ, քան 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում, վաճառողի հաշվի համարին է փոխանցում պատվովճարի գումարը, սակայն ոչ ավելի, քան ձեռք բերվող ապրանքի առքուվաճառքի պայմանագրում նախատեսված գումարը:

(16-րդ կետը փոփ. 17.06.2021 թիվ 998-Ն որոշում)

17. Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում գյուղատնտեսական (ֆերմերային) գործունեության նպատակով ստացած գյուղատնտեսական վարկի գծով ամսական վճարի կամ գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի վճարի (լիզինգի առարկայի արժեքի և (կամ) լիզինգի պայմանագրով սահմանված տոկոսի գումարի) մարման նպատակով պատվովճարն սպասարկող բանկի կողմից պատվովճարի գումարը քաղաքացու դիմումի հիման վրա անկանխիկ փոխանցվում է գյուղատնտեսական վարկ տրամադրած բանկի կամ վարկային կազմակերպության կամ լիզինգ տրամադրած բանկի կամ օրենքով սահմանված կարգով թույլտվություն (լիցենզիա) ստացած մասնագիտացված կազմակերպության հաշվին: Պատվովճար ստացող քաղաքացին դիմումի հետ պատվովճարն սպասարկող բանկ է ներկայացնում`

1) անձը հաստատող փաստաթուղթ` անձնագիրը կամ, առկայության դեպքում, նույնականացման քարտը.

2) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում).

3) գյուղատնտեսական վարկ տրամադրած բանկի կամ վարկային կազմակերպության կամ լիզինգ տրամադրած բանկի կամ օրենքով սահմանված կարգով թույլտվություն (լիցենզիա) ստացած մասնագիտացված կազմակերպության կողմից տրված տեղեկանք (եթե գյուղատնտեսական վարկը կամ լիզինգը տրված չէ պատվովճարն սպասարկող բանկի կողմից), որտեղ նշված են պատվովճար ստացող քաղաքացու ստացած գյուղատնտեսական վարկի կամ լիզինգի պայմանագրային գումարը, տրման ամսաթիվը, գործողության ժամկետը, մնացորդը, ամսական մարումների ժամանակացույցը.

4) գյուղատնտեսական վարկ տրամադրած բանկի կամ վարկային կազմակերպության կամ լիզինգ տրամադրած բանկի կամ օրենքով սահմանված կարգով թույլտվություն (լիցենզիա) ստացած մասնագիտացված կազմակերպության հաշվեհամարը, որին փոխանցվելու է պատվովճարի գումարը:

(17-րդ կետը փոփ. 17.06.2021 թիվ 998-Ն որոշում)

 

Ձև N 1

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N ________

 

ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

    Քաղ. Երևան                                  _____ ___________ 20 թ.

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին), ի դեմս նախարար _________________________________________-ի, ով գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության _____________________ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կանոնադրության հիման վրա, և ______________________________________________ ընկերությունը (այսուհետ` բանկ)` ի դեմս _____________________________ -ի, ով գործում է ընկերության կանոնադրության հիման վրա (այսուհետ` նաև կողմեր), կնքեցին սույն պայմանագիրը` հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

1.1. Սույն պայմանագրում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`

1.1.1. պատվովճարի գումար` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 456-Ն որոշմամբ (այսուհետ` որոշում) սահմանված գումար.

1.1.2. պատվովճարի գումարի հաշիվ` բանկում բացվող հատուկ հաշիվ, որին փոխանցվում է պատվովճարի գումարը.

1.1.3. քաղաքացի` որոշմամբ սահմանված կարգի համաձայն զինվորական ծառայություն անցած և զինվորական ծառայությունից արձակված զինծառայող:

1.2. Բանկը սույն պայմանագրով պարտավորվում է`

1.2.1. լիազոր մարմնի պահանջով` զինծառայողի անվամբ բացել պատվովճարի գումարի հաշիվ` այդ հաշվին պատվովճարի գումարը փոխանցելու և այդ հաշվից վճարումներ կատարելու նպատակով.

1.2.2. ընդունել և պատվովճարի գումարի հաշվում մուտքագրել պատվովճարի գումարը.

1.2.3. պատվովճարի գումարի հաշվից որոշմամբ սահմանված ուղղություններով կատարել վճարումներ` քաղաքացու կողմից ներկայացվող` որոշման պահանջներին համապատասխանող հանձնարարականների հիման վրա:

1.3. Պատվովճարի գումարի հաշիվը բացելու և վարելու հետ կապված հարաբերությունները (ներառյալ հաշվի միջոցների տնօրինման ուղղությունները, սահմանափակումներն ու կարգը, ինչպես նաև հաշվից փոխանցումների իրականացման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը) կարգավորվում են որոշմամբ, զինծառայողի և բանկի միջև կնքված պատվովճարի գումարի հաշվի մասին պայմանագրով, սույն պայմանագրով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի ընդհանուր դրույթներով:

1.4. Պատվովճարի գումարների հաշվում առկա դրամական միջոցները ենթակա չեն կանխիկացման` բացառությամբ որոշմամբ սահմանված դեպքի:

 

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1. Կողմերն իրավունք ունեն`

2.1.1. սույն պայմանագրով սահմանված կարգով դադարեցնելու պայմանագրի գործողությունը.

2.1.2. օրենքով սահմանված կարգով բողոքարկելու մյուս կողմի գործողությունները և (կամ) անգործությունը:

2.2. Կողմերը սույն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանակում են փոխհամաձայնեցված կարգով:

2.3. Բանկը պարտավոր է`

2.3.1. պատվովճարի գումարը քաղաքացու անվամբ բացված պատվովճարի գումարի հաշվում մուտքագրել մինչև համապատասխան դրամական միջոցների ընդունման օրվան հաջորդող բանկային օրվա ավարտը.

2.3.2. քաղաքացու համար պատվովճարի գումարի հաշիվը բացել ու սպասարկել, ինչպես նաև այդ հաշվից գումարները փոխանցել անվճար.

2.3.3. քաղաքացուն մատչելի եղանակով (էլեկտրոնային, առձեռն և այլն) անվճար տրամադրել իր պատվովճարի գումարի հաշվում մուտքագրված և այդ հաշվից ելքագրված գումարների մասին տեղեկատվություն (այսուհետ` քաղվածք)` ըստ քաղաքացու պահանջի.

2.3.4. պատվովճարի գումարի հաշվում առկա դրական մնացորդի դիմաց քաղաքացուն վճարել տոկոս` նրա հետ կնքած պայմանագրով սահմանված չափով.

2.3.7. պատվովճարի գումարի հաշվից փոխանցումներն իրականացնել որոշման պահանջներին համապատասխան.

2.3.8. պայմանագիրը լուծելու դեպքում շարունակել այն շահառուների պատվովճարի գումարների հաշիվների սպասարկումը, որոնք որևէ ծառայության գծով ունեն չմարված պարտավորություններ:

2.4. Լիազոր մարմինը պարտավոր է օրենքով սահմանված կարգով ապահովել սույն պայմանագրի շրջանակներում իրեն հայտնի դարձած` բանկային կամ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկատվության գաղտնիությունը:

 

3. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3.1. Սույն պայմանագրի կապակցությամբ վեճեր կամ տարաձայնություններ առաջանալու դեպքում դրանք լուծվում են 15 օրվա ընթացքում` բանակցությունների միջոցով, իսկ բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում` դատական կարգով:

3.2. Վեճերի կամ տարաձայնությունների շուրջ վարվող բանակցությունների կամ դատական գործընթացների ժամանակահատվածում բանկը պարտավոր է շարունակել մատուցել սույն պայմանագրով սահմանված ծառայությունները:

 

4. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

4.1. Սույն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` լրացուցիչ համաձայնագրեր կնքելու միջոցով, որոնք կհանդիսանան սույն պայմանագրի անբաժանելի մասը:

4.2. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ:

4.3. Սույն պայմանագիրը լուծվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարվելու դեպքում` պայմանագրի լուծման օրվա մասին նախապես, բայց ոչ ուշ, քան երկու ամիս առաջ մյուս կողմին ծանուցելու պայմանով: Պայմանագրի լուծումը նախաձեռնող կողմը պարտավոր է պայմանագիրը լուծելու մասին պատշաճ կարգով ծանուցել նաև քաղաքացուն` պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ: Սույն պայմանագիրը լուծվում է պայմանագրով ստանձնած պարտավորությունների ոչ պատշաճ մակարդակով կատարման հետևանքով պատճառված վնասները լրիվ հատուցելու պայմանով: Պայմանագրի լուծման դեպքում քաղաքացու պատվովճարի գումարի հաշվում առկա դրամական միջոցները փոխանցվում են քաղաքացու` մեկ այլ բանկում բացված պատվովճարի գումարի հաշվին:

4.4. Սույն պայմանագիրն իրավաբանական ուժ է ստանում կնքման պահից և գործում է անորոշ ժամկետով:

 

5. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

          ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ                              ԲԱՆԿ

    ____________________________          ____________________________

    (պաշտոնատար անձի անվան ու            (իրավասու անձի անվան ու հայրանվան

    հայրանվան սկզբնատառերը,              սկզբնատառերը, ազգանունը)

ազգանունը)

 

    ____________________________          ____________________________

         (ստորագրությունը)                      (ստորագրությունը)

 

        Կ.Տ.                                   Կ.Տ.

 

    ------- ---------------- 20 թ.        ------- ---------------- 20 թ.

 

Ձև N 2

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«ԲՆԱԿԱՐԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ» ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ «ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ԿԱՄ «ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն տեղեկանքը տրվում է առ այն, որ քաղաքացի_______________________ -ին

(անունը, հայրանունը, ազգանունը) տրված վարկը լիովին բավարարում է «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կամ «Ազգային հիփոթեքային ընկերություն» կամ «Արցախի ներդրումային հիմնադրամի վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կամ Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից սահմանված վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկերի ընդհանուր պայմանները:

 

ՏՆՕՐԵՆ _______________________  ____________________________

                   (ստորագրությունը)          (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

____ _______________ 20 թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.04.2018
N 456-Ն
Որոշում