/ուժը կորցրել է 06.05.97 թիվ 171 որոշում/
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
14 մայիսի 1996 թ. թիվ 282
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 346 ԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 361 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում կառուցվածքային բարեփոխումների խորացման մասին» թիվ 346 որոշման 3-րդ կետում և որոշմամբ հաստատված հանձնաժողովի կազմի անվանման մեջ «Էներգահամակարգում սակագների մշակման և հաստատման» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում սակագներ հաստատող միջգերատեսչական» բառերով:
i
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման բարելավման մասին» ԹԻՎ 361 որոշման 2-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) բնական գազի սակագները հաստատվում են Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում սակագներ հաստատող միջգերատեսչական հանձնաժողով կողմից»:
3. Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում սակագներ հաստատող միջգերատեսչական հանձնաժողովին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում սակագներ հաստատող միջգերատեսչական հանձնաժողովի ժամանակավոր կանոնադրությունը` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ: