ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
12 դեկտեմբերի 2018 թվականի N 439-Ն
ՓՈՐՁՆԱԿ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի`
1. Սահմանել փորձնակ գրանցելու և աշխատանքներին մասնակցության առանձնահատկությունները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ
Հավելված
ՀՀ առաջին փոխվարչապետի
2018 թ. դեկտեմբերի 12-ի
N 439-Ն որոշման
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓՈՐՁՆԱԿ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով սահմանվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) նախատեսված փորձնակ գրանցելու և աշխատանքներին մասնակցության առանձնահատկությունները:
2. Օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված մարմիններում (այսուհետ` համապատասխան մարմիններ) փորձնակ գրանցելու և փորձնակի աշխատանքներին մասնակցության գործընթացը համակարգում է օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերում նշված պաշտոնատար անձը (այսուհետ` պաշտոնատար անձ):
3. Համապատասխան մարմնում կարող են փորձնակ գրանցվել փորձնակների ցանկում ընդգրկված քաղաքացիները:
4. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը (այսուհետ` քաղաքացիական ծառայության գրասենյակ) քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում (այսուհետ` տեղեկատվական հարթակ) վարում է փորձնակների ցանկ:
5. Փորձնակների ցանկում դիմումի համաձայն (N 1 ձև) կարող են ընդգրկվել վարկանիշային ցուցակում ընդգրկվելու համար թեստավորման արդյունքում առնվազն 30 միավոր հավաքած քաղաքացիները:
6. Փորձնակների ցանկում ընդգրկվելու համար դիմում ներկայացնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում քաղաքացիական ծառայության գրասենյակն էլեկտրոնային փոստի միջոցով քաղաքացուն տեղեկացնում է փորձնակների ցանկում ընդգրկված լինելու կամ դիմումը մերժելու մասին:
7. Փորձնակների ցանկում ընդգրկվելու ժամկետը երկու տարի է: Ցանկում ընդգրկվելու ժամկետի սկիզբը հաշվարկվում է թեստավորման բոլոր մասնակիցների արդյունքների ամփոփմանը հաջորդող օրվանից:
8. Համապատասխան մարմնում փորձնակ գրանցվելու առավելագույն ժամկետը մեկ տարի է: Եթե համապատասխան մարմնում փորձնակի գրանցման ժամկետը մեկ տարվանից պակաս է, ապա պաշտոնատար անձի և փորձնակի փոխադարձ համաձայնության դեպքում համապատասխան իրավական ակտով ժամկետը կարող է երկարաձգվել, բայց փորձնակ գրանցվելու համար նախատեսված մեկ տարվանից ոչ ավելի:
9. Համապատասխան մարմնում գրանցված փորձնակը չի կարող միաժամանակ գրանցվել այլ մարմնում` որպես փորձնակ:
10. Համապատասխան մարմնում փորձնակների առավելագույն թիվը չպետք է գերազանցի տվյալ մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ընդհանուր թիվը: Գրասենյակում փորձնակների առավելագույն թիվը չպետք է գերազանցի գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումների ընդհանուր թիվը:
11. Համապատասխան մարմնում գրանցված փորձնակի աշխատանքները կազմակերպում և ղեկավարում է համակարգողը (այսուհետ` համակարգող):
12. Համակարգող է նշանակվում տվյալ կառուցվածքային ստորաբաժանման այն քաղաքացիական ծառայողը`
1) ով զբաղեցնում է առնվազն քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների խմբի 4-րդ ենթախմբի պաշտոն.
2) ում նախորդ տարվա կատարողականի գնահատման արդյունքները ցածր չեն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ցուցանիշից, կամ վերջին տարվա հաշվետվությունը գնահատված է դրական:
13. Համապատասխան մարմնում փորձնակ գրանցված ժամանակաշրջանը հաշվարկվում է որպես հանրային ծառայության ստաժ` քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար:
14. Փորձնակ գրանցված ժամանակահատվածում աշխատանքներին մասնակցության համար փորձնակը չի վարձատրվում:
14.1. Համապատասխան մարմնում առավելագույնը մեկ տարի ժամկետով գրանցված փորձնակը փոխադարձ համաձայնության դեպքում կարող է չներկայանալ համապատասխան մարմին և չմասնակցել աշխատանքներին` քսանչորս աշխատանքային օր, իսկ մեկ տարվանից պակաս գրանցվելու դեպքում` գրանցված ամիսների համամասնությամբ` յուրաքանչյուր ամսվա համար երկու աշխատանքային օր: Ընդ որում, սույն կետում նշված բացակայության ժամանակահատվածը ևս հաշվարկվում է փորձնակի հանրային ծառայության ստաժում: Սույն կետում նշված բացակայության մասին համաձայնություն ստանալու համար փորձնակը համապատասխան զեկուցագիր է ներկայացնում տվյալ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին, որի համաձայնության դեպքում զեկուցագիրը ներկայացվում է պաշտոնատար անձին: Պաշտոնատար անձը համաձայնության կամ առարկության դեպքում համապատասխան հանձնարարական է տալիս անձնակազմի կառավարման ստորաբաժանմանը:
(14.1-ին կետը լրաց. 26.06.2019 թիվ 391-Ն որոշում)
2. ՓՈՐՁՆԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ
15. Համապատասխան մարմիններում փորձնակը գրանցվում է փորձնակի աշխատանքային ծրագրին համապատասխան:
16. Փորձնակի աշխատանքային ծրագիրը ներառում է հետևյալ տվյալները`
1) փորձնակի կողմից իրականացվող աշխատանքի հակիրճ նկարագրությունը.
2) փորձնակի կողմից իրականացվող աշխատանքի կատարման ժամկետը.
3) փորձնակին ներկայացվող կրթության չափանիշը.
4) համակարգողի տվյալները:
17. Համապատասխան մարմնում կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը փորձնակ գրանցելու նպատակով մշակում և պաշտոնատար անձի համաձայնեցմանն է ներկայացնում փորձնակի աշխատանքային ծրագրի նախագիծը (N 2 ձև):
18. Պաշտոնատար անձը փորձնակի աշխատանքային ծրագրի նախագիծն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում տալիս է իր համաձայնությունը կամ առաջարկություններով և (կամ) դիտողություններով այն վերադարձնում է կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին` լրամշակման: Կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը լրամշակված տարբերակը երկու աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնում է պաշտոնատար անձին:
19. Պաշտոնատար անձի համաձայնության դեպքում փորձնակի գրանցման գործընթացն սկսելու վերաբերյալ հանձնարարական է տրվում համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանմանը:
20. Համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը պաշտոնատար անձի համաձայնությունն ստանալուց հետո, սույն հավելվածին համապատասխան, գրանցում է փորձնակին:
21. Փորձնակի աշխատանքային ծրագիրը հաստատվում է սույն հավելվածի 24-րդ կետում նշված անհատական իրավական ակտով:
3. ՓՈՐՁՆԱԿ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
22. Համապատասխան մարմինը, ուսումնասիրելով քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում տեղադրված փորձնակների ցանկը, ընտրում է համապատասխան մարմնի փորձնակի աշխատանքային ծրագրի պահանջներին համապատասխանող անձին:
23. Համապատասխան մարմինը փորձնակին էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնում է ընտրված լինելու մասին` կից ներկայացնելով փորձնակի աշխատանքային ծրագիրը, և առաջարկում որպես փորձնակ գրանցվել համապատասխան մարմնում: Եթե քաղաքացին, ծանոթանալով աշխատանքային ծրագրից բխող գործառույթներին, մեկ աշխատանքային օրվա ընթացքում չի տալիս համաձայնություն կամ հրաժարվում է որպես փորձնակ գրանցվել, ապա պաշտոնատար անձը կարող է երեք աշխատանքային օրվա ընթացքում նման առաջարկությամբ դիմել ցանկում ընդգրկված համապատասխան մարմնի փորձնակի աշխատանքային ծրագրի պահանջներին համապատասխանող այլ անձի:
24. Պաշտոնատար անձը, ստանալով փորձնակի համաձայնությունը, ընդունում է տվյալ անձին համապատասխան մարմնում որպես փորձնակ գրանցելու վերաբերյալ անհատական իրավական ակտ` հաստատելով նաև փորձնակի աշխատանքային ծրագիրը:
25. Սույն հավելվածի 24-րդ կետով նախատեսված անհատական իրավական ակտում նշվում են փորձնակի անունը, հայրանունը, ազգանունը, կառուցվածքային ստորաբաժանման անվանումը, որի աշխատանքներին մասնակցելու է փորձնակը, փորձնակ գրանցվելու ժամկետը, համակարգողի անունը, հայրանունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը:
26. Սույն հավելվածի 24-րդ կետով նախատեսված անհատական իրավական ակտն ընդունվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում է տեղեկատվական հարթակում, որի հիման վրա քաղաքացիական ծառայության գրասենյակը համապատասխան մարմնում փորձնակ գրանցված անձի տվյալները հանում է փորձնակների ցանկից:
27. Համապատասխան մարմնում փորձնակի գրանցումը դադարում է փորձնակ գրանցված ժամկետը լրանալու օրը` առանց համապատասխան իրավական ակտ ընդունելու: Տվյալ դեպքում պաշտոնատար անձը երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվություն է ներկայացնում քաղաքացիական ծառայության գրասենյակ:
28. Փորձնակի գրանցումը համապատասխան իրավական ակտով դադարեցվում է`
1) կողմերից մեկի նախաձեռնությամբ.
2) եթե փորձնակը չի կատարում աշխատանքային ծրագրից բխող պարտականությունները.
3) եթե փորձնակն աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտում է երկու և ավելի անգամ.
4) եթե համակարգողն ազատվում է զբաղեցրած պաշտոնից, և պաշտոնատար անձը երեք աշխատանքային օրվա ընթացքում նոր համակարգող չի նշանակում.
5) համապատասխան մարմնի վերակազմակերպման և (կամ) գրանցված փորձնակ ունեցող կառուցվածքային ստորաբաժանման կառուցվածքային փոփոխության դեպքում:
(28-րդ կետը փոփ. 21.01.2021 թիվ 29-Ն որոշում)
29. Սույն հավելվածի 28-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված դեպքերում փորձնակի գրանցումը դադարեցնելու համար հիմք է ընդունվում համակարգողի համապատասխան զեկուցագիրը:
30. Համապատասխան մարմնում փորձնակի գրանցումը դադարեցնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում համակարգողը գնահատում է փորձնակին (N 3 ձև):
31. Համապատասխան մարմնում փորձնակի գրանցումը դադարեցնելուց հետո, բացառությամբ սույն հավելվածի 28-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված դեպքերի, փորձնակը երեք աշխատանքային օրվա ընթացքում գնահատում է համակարգողին (N 4 ձև):
32. Սույն հավելվածի 30-րդ և 31-րդ կետերով նախատեսված գնահատման թերթիկները համակարգողը և փորձնակը գնահատումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում են կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին` համապատասխան մարմնի պաշտոնատար անձին և գնահատվողին ներկայացնելու համար:
33. Աշխատանքների գնահատման արդյունքներին համաձայն չլինելու կամ չգնահատելու դեպքում համակարգողը կամ փորձնակը, իրենց գնահատականի մասով, մեկ աշխատանքային օրվա ընթացքում կարող են բողոք ներկայացնել պաշտոնատար անձին: Պաշտոնատար անձը հինգ աշխատանքային օրվա ընթացքում քննում է բողոքը և ընդունում գնահատման արդյունքները փոփոխելու կամ նույնը թողնելու, կամ գնահատելու մասին անհատական իրավական ակտ:
34. Պաշտոնատար անձը բողոքի բացակայության դեպքում կամ սույն հավելվածի 33-րդ կետում նշված գործառույթներն իրականացնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում գնահատման թերթիկները և սույն հավելվածի 33-րդ կետում նշված անհատական իրավական ակտը (առկայության դեպքում) տրամադրում է անձնակազմի կառավարման ստորաբաժանմանը:
(34-րդ կետը փոփ. 21.01.2021 թիվ 29-Ն որոշում)
34.1. Համակարգողը փորձնակի աշխատանքների համակարգման ժամանակահատվածում կատարած աշխատանքների համար պարգևատրվում է գնահատման արդյունքներն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում, համակարգողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի, իսկ Հանրապետության նախագահի աշխատակազմում և Վարչապետի աշխատակազմում` աշխատակազմի ղեկավարի անհատական իրավական ակտով` համապատասխան մարմնի տնտեսված միջոցների հաշվին:
(34.1-ին կետը լրաց. 26.06.2019 թիվ 391-Ն, 21.01.2021 թիվ 29-Ն որոշումներ)
34.2. Փորձնակի աշխատանքները համակարգող քաղաքացիական ծառայողի պարգևատրման չափը որոշվում է հետևյալ բանաձևով`
ՊՉ = պաշտոնային դրույքաչափ * 15% * n * գործակից,
որտեղ ՊՉ-ն պարգևատրման չափն է, n-ը` փորձնակի աշխատանքների համակարգման ժամանակահատվածն ընդգրկող ամիսների թիվը, գործակիցը որոշվում է փորձնակի կողմից համակարգողի գնահատման համար լրացված թերթիկի արդյունքների հիման վրա:
(34.2-րդ կետը լրաց. 26.06.2019 թիվ 391-Ն որոշում)
34.3. Գնահատման թերթիկի առկայության դեպքում գործակիցը որոշելու համար հաշվարկվում է գնահատման թերթիկում «Գերազանց», «Լավ», «Բավարար» և «Անբավարար» գնահատված չափորոշիչների քանակը, և գնահատականներից յուրաքանչյուրի քանակը բազմապատկվում է աղյուսակում նշված համապատասխան միավորով, այնուհետև ստացված արտադրյալների գումարը բաժանվում է չափորոշիչների ընդհանուր քանակին: Փորձնակի աշխատանքները համակարգողի գնահատման թերթիկի բացակայության դեպքում գործակիցն ընդունվում է 0.75 միավոր:
Աղյուսակ
.______________________________________________________.
|Գնահատման թերթիկում չափորոշիչների | Միավորը |
| գնահատականները | |
|___________________________________|__________________|
|Գերազանց | 1.25 |
|___________________________________|__________________|
|Լավ | 1 |
|___________________________________|__________________|
|Բավարար | 0.75 |
|___________________________________|__________________|
|Անբավարար | 0 |
.______________________________________________________.
(34.3-րդ կետը լրաց. 26.06.2019 թիվ 391-Ն որոշում)
35. Համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը սույն հավելվածի 24-րդ, 28-րդ և 33-րդ կետերում նշված անհատական իրավական ակտերի և դրանց ընդունման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճեններն ու գնահատման թերթիկները երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղադրում է տեղեկատվական հարթակում:
(35-րդ կետը փոփ. 21.01.2021 թիվ 29-Ն որոշում)
36. Համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը փորձնակ գրանցված անձի կամ այլ համապատասխան մարմնի կամ քաղաքացիական ծառայության գրասենյակի հարցման հիման վրա տրամադրում է տեղեկանք փորձնակի կատարած աշխատանքների, աշխատանքի գնահատականի և որպես փորձնակ գրանցված ժամանակահատվածի մասին:
4. ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ԵՎ ՓՈՐՁՆԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
37. Համակարգողը`
1) փորձնակին բացատրում է աշխատանքային ծրագրից բխող պարտականությունները, օգնում է փորձնակին իր աշխատանքային ծրագրով նախատեսված գործառույթների իրականացման գործում, ծանոթացնում է այդ գործառույթների արդյունավետ կատարման մեթոդներին, վեր է հանում և փորձնակի հետ միասին վերլուծում է թույլ տրված սխալները և թերությունները.
2) համակարգում է փորձնակի կողմից իր աշխատանքային ծրագրի իրականացման աշխատանքները.
3) փորձնակին ցուցումներ է տալիս աշխատանքային պարտականությունների արդյունավետ կատարման համար.
4) նպաստում է փորձնակի գիտելիքների խորացմանը և կոմպետենցիաների ընդլայնմանը.
5) քայլեր է ձեռնարկում փորձնակի կողմից համապատասխան մարմնի ներքին կարգապահական կանոնների պահպանումն ապահովելու համար.
6) փորձնակին ուղղորդում է փորձնակ գրանցված ամբողջ ժամանակահատվածում:
38. Փորձնակը`
1) իրականացնում է աշխատանքային ծրագրով իրեն տրված հանձնարարությունները և առաջադրանքները.
2) աշխատանքային հարցերով աջակցության համար դիմում է համակարգողին.
3) ջանքեր է գործադրում իր գիտելիքները և կոմպետենցիաները կատարելագործելու, նոր մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելու համար.
4) աշխատանքային պարտականություններն իրականացնելիս` հետևում է իր համակարգողի ցուցումներին.
5) ենթարկվում է համապատասխան մարմնի աշխատանքային կարգապահական ներքին կանոններին.
6) իրականացնում է համակարգողի կողմից տրված այլ հանձնարարականներ:
5. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
39. Մինչև օրենքով նախատեսված վարկանիշային ցուցակների կազմումը` համապատասխան մարմինները, սույն հավելվածին համապատասխան, որպես փորձնակ կարող են գրանցել այլ անձի:
40. Մինչև օրենքով նախատեսված տեղեկատվական հարթակի գործարկումը` համապատասխան մարմինները սույն հավելվածով նախատեսված ժամկետներում տեղեկատվական հարթակում տեղադրվող փաստաթղթերն ուղարկում են քաղաքացիական ծառայության գրասենյակ:
41. Մինչև օրենքով նախատեսված քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի գործարկումը` համապատասխան մարմինը որպես փորձնակ գրանցված անձի վերաբերյալ վարում է մատյան:
42. Մատյանում գրառումը կատարվում է համապատասխան իրավական ակտի ընդունումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:
43. Մատյանում նշվում են փորձնակ գրանցված անձի անունը, հայրանունը, ազգանունը, կառուցվածքային ստորաբաժանման անվանումը, որտեղ գրանցվել է փորձնակը, փորձնակ աշխատելու ժամկետը, փորձնակ գրանցելու, գրանցման ժամկետը երկարաձգելու և գրանցումը դադարեցնելու վերաբերյալ իրավական ակտերի տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համակարգողի անունը, հայրանունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, համակարգող նշանակվելու ժամանակահատվածը, համակարգողի և փորձնակի գնահատման արդյունքները:
Հայաստանի Հանրապետության վարչապետի
աշխատակազմի քաղաքացիական ծառայության
գրասենյակի ղեկավար
___________________________________________
(պաշտոնատար անձի անունը, ազգանունը)
___________________________________________
(քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը)
___________________________________________
(անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները)
___________________________________________
(փաստացի բնակության հասցեն)
___________________________________________
(հեռախոսահամարը)
ԴԻՄՈՒՄ
ՓՈՐՁՆԱԿՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ ինձ ընդգրկել փորձնակների ցանկում:
Համաձայն եմ, որ իմ կողմից տրամադրված տվյալները կարող են տրամադրվել «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան մարմիններին և տեղադրվել քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում և այլ տվյալների դաշտում:
Խնդրում եմ ծանուցումն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով` --------:
ԴԻՄՈՂ _____________________ __________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_________ _______________ 20 թ.
Ձև 2
Աշխատանքի հակիրճ նկարագրությունը _____________________________________
______________________________________________________________________

Աշխատանքի կատարման ժամկետը ___________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
Մասնագիտական կրթությունը _____________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
Համակարգողի տվյալները ________________________________________________
______________________________________________________________________
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ
ՂԵԿԱՎԱՐ __________________ ________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Ձև N 3
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՓՈՐՁՆԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԹԵՐԹԻԿ
Սույն գնահատումն առաջին հերթին փորձնակին` իր աշխատանքային կատարողականի վերաբերյալ կարծիք տրամադրելու համար է: Այն լրացվում է համակարգողի կողմից:
Ամսաթիվ _____ _____ ______
._____________________________________________________________________.
| Համակարգողի տվյալները |
|_____________________________________________________________________|
|Անունը, ազգանունը |Պաշտոնը |
|_________________________________|___________________________________|
|Համապատասխան մարմնի անվանումը |Ստորաբաժանումը |
|_________________________________|___________________________________|
|էլ. փոստը |Հեռախոսահամարը |
|_____________________________________________________________________|
| Փորձնակի տվյալները |
|_____________________________________________________________________|
|Անունը, ազգանունը |
|_____________________________________________________________________|
|Գրանցման ամսաթիվը |Ավարտի ամսաթիվը |
|____________________________ |_______________________________ |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|1. Նշել համապատասխան վարկանիշը` |Գերազանց|Լավ |Բավարար|Անբավարար|
|հետևյալ չափորոշիչների մասով | | | | |
|____________________________________|________|_____|_______|_________|
||ժամանակին էր ներկայանում աշխատանքի | | | | |
||___________________________________|________|_____|_______|_________|
||Հանձնարարականների կատարման | | | | |
||արդյունավետությունը | | | | |
||___________________________________|________|_____|_______|_________|
||Բանավոր հաղորդակցման հմտություններ | | | | |
||___________________________________|________|_____|_______|_________|
||Գրավոր հաղորդակցման հմտություններ | | | | |
||___________________________________|________|_____|_______|_________|
||Համակարգչային հմտություններ | | | | |
||___________________________________|________|_____|_______|_________|
||Գործընկերների հետ աշխատելու | | | | |
||կարողություն (թիմային աշխատանք) | | | | |
||___________________________________|________|_____|_______|_________|
||Տարաբնույթ հանձնարարականներին | | | | |
||հարմարվելու կարողություն | | | | |
||___________________________________|________|_____|_______|_________|
||Մասնակցություն որոշումների | | | | |
||ընդունմանը, առաջնահերթությունների | | | | |
||սահմանում | | | | |
||___________________________________|________|_____|_______|_________|
||Կոնֆլիկտային իրավիճակները | | | | |
||հաղթահարելու կարողություն | | | | |
||___________________________________|________|_____|_______|_________|
||Ուշադիր է ճշգրիտ աշխատանքի և | | | | |
||մանրուքների նկատմամբ | | | | |
||___________________________________|________|_____|_______|_________|
||Ցանկանում է օգնության և ուղղորդման| | | | |
||դիմել | | | | |
||___________________________________|________|_____|_______|_________|
||Ցուցաբերել է խնդիրների լուծման | | | | |
||հմտություններ | | | | |
||___________________________________|________|_____|_______|_________|
||Վերջնաժամկետներ սահմանելու և | | | | |
||պահպանելու ունակություն | | | | |
||___________________________________|________|_____|_______|_________|
||Հետաքրքրված էր և ոգևորված` | | | | |
||փորձնակությամբ | | | | |
||___________________________________|________|_____|_______|_________|
||Նորարար և ստեղծարար մտածելակերպ | | | | |
||___________________________________|________|_____|_______|_________|
||Սովորելու (ինքնազարգանալու) | | | | |
||ցանկություն | | | | |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|2.|Նկարագրեք, թե ի՞նչ տվեց փորձնակի աշխատանքը Ձեր կազմակերպությանը: |
| | |
| | |
| | |
|__|__________________________________________________________________|
|3.|Ի՞նչ զարգացումներ նկատեցիք փորձնակի հմտությունների, գիտելիքների, |
| |անձնական և (կամ) մասնագիտական կատարողականի մեջ: |
| | |
| | |
| | |
|__|__________________________________________________________________|
|4.|Որո՞նք եք համարում փորձնակի ուժեղ կողմերը: |
| | |
| | |
| | |
|__|__________________________________________________________________|
|5.|Հատկապես ո՞ր ոլորտներում փորձնակն ունի բարելավման (աճի) կարիք: |
| | |
| | |
| | |
|__|__________________________________________________________________|
|6.|Ընդհանուր ինչպե՞ս կգնահատեք Ձեր |Գերազանց|Լավ | Միջին|Թույլ |
| |փորձառությունը տվյալ փորձնակի հետ | | | | |
|_____________________________________________________________________|
|_____________________________________________________________________|
| | ՀԱՄԱԿԱՐԳՈՂ _______________________ ____________________________|
| | (ստորագրությունը) (անունը, ազգանունը) |
| | ________ ____________ 20 թ. |
._____________________________________________________________________.
ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԹԵՐԹԻԿ
Սույն գնահատումս անցկացվում է համակարգող նշանակված քաղաքացիական ծառայողի ղեկավարման և կազմակերպական ունակությունների ու հմտությունների վերհանման նպատակով: Այն կօգնի նրան` կատարողականի գնահատման, ինքնագնահատման և ինքնազարգացման համար:
._____________________________________________________________________.
| Համակարգողի տվյալները |
|_____________________________________________________________________|
|Անունը, ազգանունը |Պաշտոնը |
|_________________________________|___________________________________|
|Համապատասխան մարմնի անվանումը |Ստորաբաժանումը |
|_________________________________|___________________________________|
|էլ. փոստը |Հեռախոսահամարը |
|_____________________________________________________________________|
| Փորձնակի տվյալները |
|_____________________________________________________________________|
|Անունը, ազգանունը |
|_____________________________________________________________________|
|Գրանցման ամսաթիվը |Ավարտի ամսաթիվը |
|____________________________ |_______________________________ |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|1. Նշել համապատասխան վարկանիշը` |Գերազանց|Լավ |Բավարար|Անբավարար|
|հետևյալ չափորոշիչների մասով | | | | |
|____________________________________|________|_____|_______|_________|
|ժամանակ և ջանք է ներդնում` | | | | |
|դիտարկելու և ուղղորդելու | | | | |
|(ղեկավարելու) համար: | | | | |
|____________________________________|________|_____|_______|_________|
|Գործի ընթացակարգերին ծանոթացնում է | | | | |
|պատշաճ ձևով: | | | | |
|____________________________________|________|_____|_______|_________|
|Աշխատողների պարտականությունների և | | | | |
|համապատասխան մարմնի կարգապահական | | | | |
|ներքին կանոնների ծանոթացում | | | | |
|____________________________________|________|_____|_______|_________|
|Ընդունում և հարգում է ինձ` որպես | | | | |
|անհատ: | | | | |
|____________________________________|________|_____|_______|_________|
|Ընկալում ու խրախուսում է իմ ուժեղ | | | | |
|կողմերը և ունակությունների | | | | |
|զարգացումը: | | | | |
|Ստեղծում է նպաստավոր միջավայր` | | | | |
|համագործակցելու, այլ մարդկանց ուժեղ | | | | |
|կողմերն ու տարբերությունները | | | | |
|հարգելու համար: | | | | |
|____________________________________|________|_____|_______|_________|
|Փորձնակին աշխատանքների վերաբերյալ | | | | |
|օգտակար և կառուցողական խորհուրդներ | | | | |
|է տալիս: | | | | |
|____________________________________|________|_____|_______|_________|
|Ազատություն է տալիս` ստեղծարար | | | | |
|մոտեցման և նախաձեռնողականության | | | | |
|համար: | | | | |
|____________________________________|________|_____|_______|_________|
|Խրախուսում է նոր գաղափարները: | | | | |
|____________________________________|________|_____|_______|_________|
|Օգնում է հասկանալ տարբեր | | | | |
|մոտեցումների դինամիկան և | | | | |
|նշանակությունը: | | | | |
|____________________________________|________|_____|_______|_________|
|Ուղղորդում է թե՛ բովանդակային և թե՛| | | | |
|ընթացակարգային առումներով: | | | | |
|____________________________________|________|_____|_______|_________|
|ճկուն է իր մոտեցումներում: | | | | |
|____________________________________|________|_____|_______|_________|
|Օգնում է ճիշտ մտածել և հասնել | | | | |
|որոշակի հստակ նպատակների` | | | | |
|փորձնակության ընթացքում: | | | | |
|____________________________________|________|_____|_______|_________|
|Ուշադրություն է դարձնում իմ | | | | |
|մտահոգություններին: | | | | |
|____________________________________|________|_____|_______|_________|
|Ստեղծում է վստահության մթնոլորտ: | | | | |
|____________________________________|________|_____|_______|_________|
|Աշխատում է ինձ հետ` փորձնակությունից| | | | |
|հստակ ակնկալիքներ ունենալով: | | | | |
|____________________________________|________|_____|_______|_________|
|Նպաստում է մասնագիտական անկախության | | | | |
|ձեռքբերմանը: | | | | |
|____________________________________|________|_____|_______|_________|
|Ժամանակի կառավարում: | | | | |
|____________________________________|________|_____|_______|_________|
|Օգնում է առաջադրել կարիերայի | | | | |
|առաջխաղացմանը նպաստող նպատակներ: | | | | |
|____________________________________|________|_____|_______|_________|
|Օրինակ է ծառայում` սեփական | | | | |
|ծառայությամբ: | | | | |
|____________________________________|________|_____|_______|_________|
|Ուղղորդում է տեղեկատվական բազում | | | | |
|ռեսուրսների օգտագործման գործում: | | | | |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|2.|Լրացուցիչ դիտարկումներ, առաջարկություններ |
| | |
| | |
| | |
|__|__________________________________________________________________|
|3.|Համակարգողի յուրահատուկ ուժեղ կողմերը |
| | |
| | |
| | |
|__|__________________________________________________________________|
|__|__________________________________________________________________|
| | ՓՈՐՁՆԱԿ _______________________ _____________________________ |
| | (ստորագրությունը) (անունը, ազգանունը) |
| | ________ ____________ 201 թ. |
._____________________________________________________________________.