040.0867.290611
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հունիսի 2011 թվականի N 867-Ն
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀՐԱԶԵՆԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՔ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ, ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ, 32-րդ հոդվածի 5-րդ և 34-րդ հոդվածի 2-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի և ռազմամթերքի տեսակների, հատուկ միջոցների և անհատական պաշտպանության միջոցների ցանկերը` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների.
2) Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների և անհատական պաշտպանության միջոցների տեսակներն ընդգրկելու, դրանք սպառազինությունից հանելու, հատուկ միջոցները և անհատական պաշտպանության միջոցները ոչնչացնելու կարգը` համաձայն N 4 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 23.07.2020 թիվ 1226-Ն որոշում)
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների և ոստիկանության ծառայողի անհատական պաշտպանության միջոցների տեսակներ ընդգրկելու կամ դրանք սպառազինությունից հանելու վերաբերյալ եզրակացություն ներկայացնող հանձնաժողովի կազմը:
(2-րդ կետը փոփ. 23.07.2020 թիվ 1226-Ն որոշում)
3. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի և ռազմամթերքի ցանկի 1-ին կետի 32-34-րդ ենթակետերով և 3-րդ կետի 37-45-րդ ենթակետերով սահմանված տեսակները Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից կարող են օգտագործվել միայն օրենքով նախատեսված դեպքերում` ահաբեկչական գործողությունների դեմ պայքար իրականացնելիս, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելիս:
(3-րդ կետը փոփ. 23.07.2020 թիվ 1226-Ն որոշում)
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինությունից հանված հատուկ միջոցները և անհատական պաշտպանության միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն` ոչնչացնելու համար:
(4-րդ կետը փոփ. 23.07.2020 թիվ 1226-Ն որոշում)
5. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի «Ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի և ռազմամթերքի տեսակների ցանկը հաստատելու մասին» N 1238-Ն որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(վերնագիրը փոփ. 23.07.2020 թիվ 1226-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2011 թվականի հունիսի 23-ի
N 867-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀՐԱԶԵՆԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ
1. Հրազենի տեսակներ`
._____________________________________________________________________.
|1. |5.45 մմ տրամաչափի ատրճանակ ՊՍՄ (ՊՍՄ պիստօլետ սամօզարյադնիյ |
| |մալօգաբօրիտնիյ) |
|___|_________________________________________________________________|
|2. |9 մմ տրամաչափի Մակարովի ատրճանակի (պիստօլետ Մակարօվա) |
| |տարատեսակներ |
|___|_________________________________________________________________|
|3. |9 մմ տրամաչափի Յառիգինի ատրճանակ ՄՌ-443 «Գռաչ» (պիստօլետ Յառիգինա|
| |MP-443 «Գրաչ»), |
|___|_________________________________________________________________|
|4. |9 մմ տրամաչափի Յառիգինի ատրճանակ ՄՌ-446 «Վիկինգ» պիստօլետ |
| |Յառիգինա MP-446 «Վիկինգ») |
|___|_________________________________________________________________|
|5. |9 մմ տրամաչափի ատրճանակ ԳՇ-18 (պիստօլետ Գրյազեվա ի Շիպունօվա |
| |ԳՇ-18) |
|___|_________________________________________________________________|
|6. |9 մմ տրամաչափի ռևոլվեր Կոբալտ ՕՑ-01 (ռեվօլվեր «Կօբալտ» ՕՑ-01) |
|___|_________________________________________________________________|
|7. |9 մմ տրամաչափի հատուկ անձայն ատրճանակ ՊԲ (ՊԲ պիստօլետ բեսշումնիյ)|
|___|_________________________________________________________________|
|8. |9 մմ տրամաչափի «Գլոկ» (Glock) ատրճանակի տարատեսակներ |
|___|_________________________________________________________________|
|9. |9 մմ տրամաչափի «Բերետտա» (Beretta) ատրճանակի տարատեսակներ |
|___|_________________________________________________________________|
|10.|9 մմ տրամաչափի «ՉԶ» (CZ) ատրճանակի տարատեսակներ |
|___|_________________________________________________________________|
|11.|9 մմ տրամաչափի «Բրաունինգ» (Browning) ատրճանակի տարատեսակներ |
|___|_________________________________________________________________|
|12.|9 մմ տրամաչափի «Կոլտ» (Colt) ատրճանակի տարատեսակներ |
|___|_________________________________________________________________|
|13.|9 մմ տրամաչափի «Սմիթ և ՈՒեսսոն (Smith & Wesson)» ատրճանակի |
| |տարատեսակներ |
|___|_________________________________________________________________|
|14.|9 մմ տրամաչափի «Իժ» (ԻԺ) ատրճանակի տարատեսակներ |
|___|_________________________________________________________________|
|15.|9 մմ տրամաչափի «Բայկալ» ատրճանակի (պիստօլետ Բայկալ) տարատեսակներ |
|___|_________________________________________________________________|
|16.|5,45 մմ տրամաչափի «Իժ» ատրճանակի (պիստօլետ Իժ) տարատեսակներ |
|___|_________________________________________________________________|
|17.|5,45 մմ տրամաչափի Կալաշնիկովի ինքնաձիգի ԱԿ (ԱԿ ավտօմատ |
| |Կալաշնիկօվա) տարատեսակներ |
|___|_________________________________________________________________|
|18.|7,62 մմ տրամաչափի Կալաշնիկովի ինքնաձիգի ԱԿ (ԱԿ ավտօմատ |
| |Կալաշնիկօվա) տարատեսակներ |
|___|_________________________________________________________________|
|19.|9 մմ տրամաչափի ատրճանակ-գնդացիր ՊՊ-2000 (պիստօլետ-պուլեմյօտ |
| |ՊՊ-2000) |
|___|_________________________________________________________________|
|20.|9 մմ տրամաչափի Ստեչկինի ինքնաձիգ-ատրճանակ ԱՊՍ (ԱՊՍ ավտօմատիչեսկիյ|
| |պիստօլետ Ստեչկինա) |
|___|_________________________________________________________________|
|21.|9 մմ տրամաչափի ատրճանակ-գնդացիր Կ6-92 |
|___|_________________________________________________________________|
|22.|9 մմ տրամաչափի ատրճանակ-գնդացիր Կ6-Մ |
|___|_________________________________________________________________|
|23.|9 մմ տրամաչափի ատրճանակ-գնդացիր Կ6-Մինի |
|___|_________________________________________________________________|
|24.|9 մմ տրամաչափի ատրճանակ-գնդացիր ՊՊ-19 «Բիզոն» (ՊՊ-19 «Բիզոն» |
| |պիստօլետ-պուլեմյօտ) |
|___|_________________________________________________________________|
|25.|9 մմ տրամաչափի ատրճանակ-գնդացիր ՊՊ-19-01 «Վիտյազ» (ՊՊ-19-01 |
| |«Վիտյազ» պիստօլետ-պուլեմյօտ) |
|___|_________________________________________________________________|
|26.|9 մմ տրամաչափի անձայն հատուկ ինքնաձիգ ԱՍ Վալ (ԱՍ Վալ-բեսշումնիյ |
| |ավտօմատ սպեցիալնիյ) |
|___|_________________________________________________________________|
|27.|5,6 մմ փոքր տրամաչափի դիպուկահար հրացան ՍՎ-99 (ՍՎ-99 |
| |մալօկալիբերնայա սնայպերսկայա վինտօվկա) |
|___|_________________________________________________________________|
|28.|5,45 մմ տրամաչափի Կալաշնիկովի ձեռքի գնդացիրի ՌՊԿ-74 (ՌՊԿ-74 |
| |ռուչնօյ պուլեմյօտ Կալաշնիկօվա) տարատեսակներ |
|___|_________________________________________________________________|
|29.|5,45 մմ տրամաչափի դիպուկահար կարաբին Կ-11 |
|___|_________________________________________________________________|
|30.|7,62 մմ տրամաչափի ատրճանակ ՏՏ (ՏՏ պիստօլետ Տուլսկիյ Տօկարեվա) |
|___|_________________________________________________________________|
|31.|7,62 մմ տրամաչափի Կալաշնիկովի գնդացիրի ՊԿ (ՊԿ Պուլեմյօտ |
| |Կալաշնիկօվա) տարատեսակներ |
|___|_________________________________________________________________|
|32.|7,62 մմ տրամաչափի դիպուկահար հրացան ՍՎ-98 (ՍՎ-98 սնայպերսկայա |
| |վինտօվկա) |
|___|_________________________________________________________________|
|33.|7,62 մմ տրամաչափի դիպուկահար հրացան Շտեյեր ՍՍԳ-04 (Steyr SSG-04 |
| |Scharfschutzengewehr) |
|___|_________________________________________________________________|
|34.|8,6 մմ տրամաչափի դիպուկահար հրացան Շտեյեր ՍՍԳ-08 (SteyrSSG-08 |
| |Scharfschutzengewehr) |
|___|_________________________________________________________________|
|35.|7,62 մմ տրամաչափի Դրագունովի դիպուկահար հրացանի ՍՎԴ (ՍՎԴ |
| |սնայպերսկայա վինտօվկա Դրագունօվա) տարատեսակներ |
|___|_________________________________________________________________|
|36.|7,62 մմ տրամաչափի ՍԿՍ կարաբինի (ՍԿՍ սամօզարյադնիյ կարաբին |
| |Սիմօնօվա) տարատեսակներ |
|___|_________________________________________________________________|
|37.|7,62 մմ տրամաչափի կարաբինի տարատեսակներ |
|___|_________________________________________________________________|
|38.|9 մմ տրամաչափի հատուկ դիպուկահար հրացան ՎՍՍ (ՎՍՍ վինտօվկա |
| |սնայպերսկայա սպեցիալնայա) |
|___|_________________________________________________________________|
|39.|9 մմ տրամաչափի հատուկ դիպուկահար հրացան ՎՍԿ-94 (ՎՍԿ-94 վօյսկօվօյ |
| |սնայպերսկիյ կօմպլեկս) |
|___|_________________________________________________________________|
|40.|12,7 մմ խոշոր տրամաչափի դիպուկահար հրացան Վ-94 (Վ-94 «Վօլգա» |
| |սամօզարյադնայա կրուպնօկալիբերնայա սնայպերսկայա վինտօվկա) |
|___|_________________________________________________________________|
|41.|12,7 մմ խոշոր տրամաչափի դիպուկահար հրացան ԱՍՎԿ (ԱՍՎԿ արմեյսկայա |
| |սնայպերսկայա վինտօվկա կրուպնօկալիբերնայա) |
|___|_________________________________________________________________|
|42.|12,7 մմ խոշոր տրամաչափի դիպուկահար հրացան ՕՍՎ-96 (ՕՍՎ-96 |
| |«Վզլօմշիկ» սամօզարյադնայա կրուպնօկալիբերնայա սնայպերսկայա |
| |վինտօվկա) |
|___|_________________________________________________________________|
|43.|12,7 մմ խոշոր տրամաչափի դիպուկահար հրացան Զաստավա Մ93 |
| |(Զաստավա M93) |
|___|_________________________________________________________________|
|44.|40 մմ տրամաչափի մեկլիցքանի փողատակային նռնականետ ԳՊ-25 (ԳՊ-25 |
| |«Կօստյօր օդնօզարյադնիյ 40-մմ պօդստվօլնիյ գրանատօմյօտ) |
|___|_________________________________________________________________|
|45.|40 մմ տրամաչափի փողատակային նռնականետ ԳՊ-30 (ԳՊ-30 «Օբուվկա» |
| |40-մմ պօդստվօլնիյ գրանատօմյօտ) |
|___|_________________________________________________________________|
|46.|40 մմ տրամաչափի ձեռքի հակատանկային նռնականետ ՌՊԳ-7 (ՌՊԳ-7 ռուչնօյ|
| |պրօտիվօտանկօվիյ գրանատօմյօտ) |
|___|_________________________________________________________________|
|47.|40 մմ տրամաչափի ձեռքի հակատանկային նռնականետ ՌՊԳ-7Դ (ՌՊԳ-7Դ |
| |դեսանտնիյ վարիանտ, ռուչնօյ պրօտիվօտանկօվիյ գրանատօմյօտ) |
|___|_________________________________________________________________|
|48.|Ձեռքի հակատանկային նռնականետ բազմաֆունկցիոնալ տարբեր տրամաչափի |
| |ՌՊԳ-32 (ՌՊԳ-32 «Բարկաս» մնօգօրազօվիյ ռուչնօյ մուլտիկալիբերնիյ |
| |մնօգօֆունկցիօնալնիյ գրանատօմյօտ) |
|___|_________________________________________________________________|
|49.|40 մմ տրամաչափի ձեռքի ռևոլվերային նռնականետ ՌԳ-6 (ՌԳ-6 «Գնօմ» |
| |ռուչնօյ ռեվօլվերնիյ գրանատօմյօտ) |
|___|_________________________________________________________________|
|50.|23 մմ տրամաչափի հատուկ կարաբին ԿՍ-23 (ԿՍ-23 կարաբին սպեցիալնիյ |
| |23 մմ մնօգօֆունկցիօնալնօե պօլիցեյսկօե օրուժիե) |
|___|_________________________________________________________________|
|51.|23 մմ տրամաչափի հատուկ կարաբին ԿՍ-23Մ (ԿՍ-23Մ «Դռօզդ» |
| |մօդերնիզիրօվաննիյ ս օտդելյաեմիմ մետալլիչեսկիմ պրիկլադօմ) |
|___|_________________________________________________________________|
|52.|30 մմ տրամաչափի ավտոմատ արձակման հաստոցային նռնականետ ԱԳՍ-30 |
| |(ԱԳՍ-30 30-մմ ավտօմատիչեսկիյ գրանատօմյօտ նա ստանկե) |
|___|_________________________________________________________________|
|53.|5,6 մմ տրամաչափի սպորտային «Ուրալ» հրացանի («Ուրալ» սպօրտիվնայա |
| |մալօկալիբերնայա ստանդարտնայա վինտօվկա) տարատեսակներ |
|___|_________________________________________________________________|
|54.|5,6 մմ տրամաչափի սպորտային հրացան ՍՄ-2 (ՍՄ-2 օդնօզարյադնայա |
| |ստանդարտնայա մալօկալիբերնայա վինտօվկա) |
|___|_________________________________________________________________|
|55.|5,6 մմ տրամաչափի սպորտային «ՏՕԶ» հրացանի (ՏՕԶ մալօկալիբերնայա |
| |սպօրտիվնայա վինտօվկա) տարատեսակներ |
|___|_________________________________________________________________|
|56.|5,6 մմ տրամաչափի սպորտային «Բիատլոն» հրացանի («Բիատլոն» |
| |սպօրտիվնայա վինտօվկա) տարատեսակներ |
|___|_________________________________________________________________|
|57.|5,6 մմ տրամաչափի Մարգոլինի սպորտային ատրճանակի ՄՑՄ (ՄՑՄ պիստօլետ |
| |Մառգօլինա սամօզարյադնիյ մալօկալիբերնիյ սպօրտիվնիյ) տարատեսակներ |
|___|_________________________________________________________________|
|58.|5,6 մմ տրամաչափի սպորտային ատրճանակ ԻԺ-35 (ԻԺ-35 սպօրտիվնիյ |
| |պիստօլետ) |
|___|_________________________________________________________________|
|59.|5,6 մմ տրամաչափի սպորտային ատրճանակ ՏՕԶ-35 (ՏՕԶ-35 սպօրտիվնիյ |
| |պիստօլետ) և տարատեսակներ |
|___|_________________________________________________________________|
|60.|5,6 մմ տրամաչափի սպորտային ատրճանակ (կարճեցված փամփուշտով) |
| |Մարգոլին ՄՑՈՒ (ՄՑՈՒ պիստօլետ սպօրտիվնիյ Մարգօլինա) |
|___|_________________________________________________________________|
|61.|5,6 մմ տրամաչափի Մարգոլինի սպորտային ատրճանակ ՄՑ-1 (ՄՑ-1 պիստօլետ|
| |սպօրտիվնիյ Մարգօլինա սամօզարյադնիյ մալօկալիբերնիյ) |
|___|_________________________________________________________________|
|62.|7,62 մմ տրամաչափի սպորտային ռևոլվեր ՏՕԶ-36 (ՏՕԶ-36 սպօրտիվնիյ |
| |ռեվօլվեր) |
|___|_________________________________________________________________|
|63.|7,62 մմ տրամաչափի սպորտային ռևոլվեր ՏՕԶ-49 (ՏՕԶ-49 սպօրտիվնիյ |
| |ռեվօլվեր) |
|___|_________________________________________________________________|
|64.|7,62 մմ տրամաչափի սպորտային հրացան ԱՎ (ԱՎ սպօրտիվնօ - |
| |տրենիրօվօչնայա վինտօվկա) |
|___|_________________________________________________________________|
|65.|7,62 մմ տրամաչափի սպորտային հրացան ԱՎԼ (ԱՎԼ սպօրտիվնօ - |
| |տրենիրօվօչնայա վինտօվկա) |
._____________________________________________________________________.
2. Ռազմամթերքի տեսակներ`
._____________________________________________________________________.
|1. |5,45x18 մմ փոքր տրամաչափի բարձր խոցելիության գնդակով ատրճանակի |
| |փամփուշտ ՄՊՑ (մալօկալիբերնիյ պիստօլետ պատրօն ս պօվիշեննօյ |
| |պրօբիվնօյ սպօսօբնօստյու պուլի ՄՊՑ) |
|___|_________________________________________________________________|
|2. |5,45x39 մմ տրամաչափի փամփուշտ` գնդակի միջուկը պողպատից ՊՍ (պատրօն|
| |սօ ստալնիմ սերդեչնիկօմ ՊՍ) |
|___|_________________________________________________________________|
|3. |5,45x39 մմ տրամաչափի բարձր խոցելիության գնդակով փամփուշտ` գնդակի |
| |միջուկը ջերմակայուն պողպատից ՊՊ (պատրօն ս պուլեյ պօվիշեննօյ |
| |պրօբիվաեմօստի սօ ստալնիմ տերմօուպրօչնեննիմ սերդեչնիկօմ ՊՊ) |
|___|_________________________________________________________________|
|3. |5,45x39 մմ տրամաչափի լուսածիր գնդակով փամփուշտ Տ (պատրօն ս |
| |տռասսիռույուշեյ պուլեյ Տ |
|___|_________________________________________________________________|
|4. |5,45x39 մմ տրամաչափի փուչ փամփուշտ (խօլօստօյ պատրօն) |
|___|_________________________________________________________________|
|5. |5.45x39 մմ տրամաչափի ցածր անդրադարձային ունակության փամփուշտ ՊՌՍ |
| |(պատրօն ս պուլեյ ս պօնիժեննօյ ռիկօշետիրույուշեյ սպօսօբնօստյու |
| |ՊՌՍ) |
|___|_________________________________________________________________|
|6. |5,45x39 մմ տրամաչափի զրահախոցող գնդակով փամփուշտ ԲՊ (պատրօն ս |
| |բռօնեբօյնօյ պուլեյ ԲՊ) |
|___|_________________________________________________________________|
|7. |5,45x39 մմ տրամաչափի փամփուշտ գնդակի նվազեցված արագությամբ ՈՒՍ |
| |(պատրօն ս պուլեյ ս ումենշեննօյ սկօրօստյու ՈՒՍ) |
|___|_________________________________________________________________|
|8. |5,45x39 մմ տրամաչափի փամփուշտ հատուկ զրահախոցող միջուկով ԲՍ |
| |(պատրօն սօ սպեցիալնօյ բրօնեբօյնօյ պուլեյ ԲՍ) |
|___|_________________________________________________________________|
|9. |5,45 մմ տրամաչափի ուսումնական փամփուշտ (ուչեբնիյ պատրօն) |
|___|_________________________________________________________________|
|10.|5,45 մմ տրամաչափի ուժեղացված լիցքով փամփուշտ ՈՒԶ (պատրօն ս |
| |ուսիլեննիմ զարյադօմ ՈՒԶ) |
|___|_________________________________________________________________|
|11.|5,45 մմ տրամաչափի բարձր ճնշման փամփուշտ ՎԴ (պատրօն վիսօկօգօ |
| |դավլենիյա ՎԴ) |
|___|_________________________________________________________________|
|12.|5.6x15 մմ փոքր տրամաչափի փամփուշտ (մալօկալիբերնիյ պատրօն) |
|___|_________________________________________________________________|
|13.|5.6x10.7 մմ փոքր տրամաչափի փամփուշտ (մալօկալիբերնիյ պատրօն) |
|___|_________________________________________________________________|
|14.|7,62x54 մմ տրամաչափի փամփուշտ թեթև գնդակով` գնդակի միջուկը |
| |պողպատից ԼՊՍ (պատրօն ս լեգկօյ պուլեյ սօ ստալնիմ սերդեչնիկօմ ԼՊՍ) |
|___|_________________________________________________________________|
|15.|7,62x54 մմ տրամաչափի զրահախոցող-հրկիզող գնդակով փամփուշտ Բ-32 |
| |(պատրօն ս բրօնեբօյնօ-զաժիգատելնօյ պուլեյ Բ-32) |
|___|_________________________________________________________________|
|16.|7,62x54 մմ տրամաչափի լուսածիր գնդակով փամփուշտ Տ-45 |
| |պատրօն ս տրասսիռույուշեյ պուլեյ Տ-45) |
|___|_________________________________________________________________|
|17.|7,62 մմ տրամաչափի փուչ փամփուշտ (խօլօստօյ պատրօն) |
|___|_________________________________________________________________|
|18.|7,62x54 մմ տրամաչափի դիպուկահարի փամփուշտ (սնայպերսկիյ պատրօն) |
|___|_________________________________________________________________|
|19.|7,62x51 մմ տրամաչափի փամփուշտ (.308WIN) |
|___|_________________________________________________________________|
|20.|8,6x70 մմ տրամաչափի փամփուշտ (.338 Lapua Magnum) |
|___|_________________________________________________________________|
|21.|7,62x54 մմ տրամաչափի զրահախոցող գնդակով փամփուշտ ԲՊ |
| |(պատրօն ս բրօնեբօյնօյ պուլեյ ԲՊ) |
|___|_________________________________________________________________|
|22.|7,62x54 մմ տրամաչափի զրահախոցող-հրկիզող-լուսածիր գնդակով հրացանի |
| |փամփուշտ ԲԶՏ (պատրօն ս բրօնեբօյնօ-զաժիգատելնօ-տրասսիրույուշեյ |
| |պուլեյ ԲԶՏ) |
|___|_________________________________________________________________|
|23.|7,62ճ54 մմ տրամաչափի լուսածիր գնդակով հրացանի փամփուշտ Տ-46 |
| |(պատրօն տրասսիրույուշեյ պուլեյ Տ-46) |
|___|_________________________________________________________________|
|24.|7,62 մմ տրամաչափի ռևոլվերի փամփուշտ (պատրօն դլյա ռեվօլվերա) |
|___|_________________________________________________________________|
|25.|7,62 մմ տրամաչափի անձայն փամփուշտ ՍՊ-4 (բեսշումնիյ պատրօն ՍՊ-4) |
|___|_________________________________________________________________|
|26.|7,62x25 մմ տրամաչափի փամփուշտ` գնդակի միջուկը պողպատից ՊՍ |
| |(պատրօն ս պուլեյ սօ ստալնիմ սերդեչնիկօմ ՊՍ) |
|___|_________________________________________________________________|
|27.|7,62x25 մմ տրամաչափի փամփուշտ` գնդակի միջուկը կապարից Պ |
| |(պատրօն ս պուլեյ սօ սվինցօվիմ սերդեչնիկօմ) |
|___|_________________________________________________________________|
|28.|7,62x54 մմ տրամաչափի զրահախոցող-լուսածիր գնդակով փամփուշտ ԲՏ |
| |(պատրօն ս բրօնեբօյնօ-տրասսիրույուշեյ պուլեյ ԲՏ) |
|___|_________________________________________________________________|
|29.|7,62x54 մմ տրամաչափի զրահախոցող գնդակով դիպուկահար հրացանի |
| |փամփուշտ ՍՆԲ (սնայպերսկիյ բրօնեբօյնիյ պատրօն ՍՆԲ) |
|___|_________________________________________________________________|
|30.|7,62x54 մմ տրամաչափի ծանրացված գնդակով (հեռահար) փամփուշտ Դ |
| |(պատրօն ս տյաժօլօյ (դալնեբօյնօյ) պուլեյ Դ) |
|___|_________________________________________________________________|
|31.|7,62x54 մմ տրամաչափի զրահախոցող գնդակով փամփուշտ Բ-30 (պատրօն |
| |ս բրօնեբօյնօյ պուլեյ Բ-30) |
|___|_________________________________________________________________|
|32.|7,62 տրամաչափի սպորտային թեթև փամփուշտ ԲՕ (սպօրտիվնիյ բօյեպրիպաս|
| |ս օբլեգչօննօյ պուլեյ ԲՕ) |
|___|_________________________________________________________________|
|33.|7,62x54 մմ տրամաչափի թեթև գնդակով փամփուշտ Լ (պատրօն ս լյօգկօյ |
| |պուլեյ Լ) |
|___|_________________________________________________________________|
|34.|7,62x54 մմ տրամաչափի թեթև գնդակով փամփուշտ` վառոդի լիցքի |
| |նվազեցված քաշով ԼՍ (պատրօն ս լյօգկօյ պուլեյ ի սնիժեննիմ վեսօմ |
| |զարյադա պօրօխա ԼՍ) |
|___|_________________________________________________________________|
|35.|7,62x54 մմ տրամաչափի հրկիզող գնդակով փամփուշտ Զ (պատրօն ս |
| |զաժիգատելնօյ պուլեյ Զ) |
|___|_________________________________________________________________|
|36.|7,62x54 մմ տրամաչափի բարձր խոցելիության գնդակով փամփուշտ ՊՊ |
| |(պատրօն ս պուլեյ պօվիշեննօյ պրօբիվաեմօստի ՊՊ) |
|___|_________________________________________________________________|
|37.|7,62x54 մմ տրամաչափի լուսածիր գնդակով փամփուշտ Տ-30 (պատրօն ս |
| |տրասսիրույուշեյ պուլեյ Տ-30) |
|___|_________________________________________________________________|
|38.|7,62x54 մմ տրամաչափի փամփուշտ` դիպուկահարի զրահախոցող գնդակով ԲՍ |
| |(պատրօն ս սնայպերսկօյ բրօնեբօյնօյ պուլեյ ԲՍ) |
|___|_________________________________________________________________|
|39.|7,62 մմ տրամաչափի ուսումնական փամփուշտ (ուչեբնիյ պատրօն) |
|___|_________________________________________________________________|
|40.|7,62 մմ տրամաչափի ուժեղացված լիցքով փամփուշտ (պատրօն ս |
| |ուսիլեննիմ զարյադօմ) |
|___|_________________________________________________________________|
|41.|7,62 մմ տրամաչափի բարձր ճնշման փամփուշտ (պատրօն վիսօկօգօ |
| |դավլենիյա) |
|___|_________________________________________________________________|
|42.|7,62x41 մմ տրամաչափի փամփուշտ` գնդակի միջուկը կապարից ՊՍ |
| |(պատրօն ս պուլեյ սօ սվինցօվիմ սերդեչնիկօմ ՊՍ) |
|___|_________________________________________________________________|
|43.|7,62x39 մմ տրամաչափի փամփուշտ` գնդակի միջուկը պողպատից ՊՍ |
| |(պատրօն ս պուլեյ սօ ստալնիմ սերդեչնիկօմ ՊՍ) |
|___|_________________________________________________________________|
|44.|7,62x39 մմ տրամաչափի զրահախոցող գնդակով փամփուշտ ԲՊ |
| |(պատրօն ս բրօնեբօյնօյ պուլեյ ԲՊ) |
|___|_________________________________________________________________|
|45.|7,62x39 մմ տրամաչափի զրահախոցող-լուսածիր գնդակով փամփուշտ ԲԶ |
| |(պատրօն ս բրօնեբօյնօ-զաժիգատելնօյ պուլեյ ԲԶ) |
|___|_________________________________________________________________|
|46.|7,62x39 մմ տրամաչափի բարձր ճնշման փամփուշտ` գնդակի միջուկը |
| |պողպատից ՎԴ (պատրօն վիսօկօգօ դավլենիյա ս պուլեյ սօ ստալնիմ |
| |սերդեչնիկօմ ՎԴ) |
|___|_________________________________________________________________|
|47.|7,62x39 մմ տրամաչափի հրկիզող գնդակով փամփուշտ Զ (պատրօն ս |
| |զաժիգատելնօյ պուլեյ Զ) |
|___|_________________________________________________________________|
|48.| 7,62x39 մմ տրամաչափի լուսածիր գնդակով փամփուշտ Տ-45 (պատրօն ս |
| | տռասսիռույուշեյ պուլեյ Տ-45) |
|___|_________________________________________________________________|
|49.|7,62x39 մմ տրամաչափի ուժեղացված լիցքով փամփուշտ ՈՒԶ (պատրօն ս |
| |ուսիլեննիմ զարյադօմ ՈՒԶ) |
|___|_________________________________________________________________|
|50.|7,62x39 մմ տրամաչափի փամփուշտ գնդակի նվազեցված արագությամբ` |
| |գնդակը ծանրացված պողպատե միջուկով ՈՒՍ (պատրօն ումենշեննօյ |
| |սկօրօստի ս ուտյաժելյօննօյ պուլեյ սօ ստալնիմ սերդեչնիկօմ ՈՒՍ) |
|___|_________________________________________________________________|
|51.|7,62x39 մմ տրամաչափի ուսումնական փամփուշտ` պողպատե միջուկով |
| |հասարակ գնդակով ՈՒՉ (ուչեբնիյ պատրօն ս օբիչնօյ պուլեյ սօ ստալնիմ |
| |սերդեչնիկօմ ՈՒՉ) |
|___|_________________________________________________________________|
|52.|7,62x39 մմ տրամաչափի բարձր խոցելիության գնդակով փամփուշտ ՊՊ |
| |(պատրօն ս պուլեյ պօվիշեննօյ պրօբիվաեմսօստի ՊՊ) |
|___|_________________________________________________________________|
|53.|7,62 մմ տրամաչափի հատուկ փուչ փամփուշտ ՊԽՍ-19 (պատրօն խօլօստօյ |
| |սպեցիալնիյ ՊԽՍ-19) |
|___|_________________________________________________________________|
|54.|7,62x39 մմ տրամաչափի ցածր անդրադարձային ունակության գնդակով |
| |փամփուշտ ՊՌՍ (պատրօն ս պուլեյ պօնիժեննօյ ռիկօշետիրույուշեյ |
| |սպօսօբնօստի ՊՌՍ) |
|___|_________________________________________________________________|
|55.|9x18 մմ տրամաչափի սպորտային-որսորդական փամփուշտ ՊՍՕ (պատրօն |
| |սպօրտիվնօ-օխօտնիչիյ ՊՍՕ) |
|___|_________________________________________________________________|
|56.|9x18 մմ տրամաչափի փամփուշտ` գնդակի միջուկը կապարից ՊՍ ՊՊՕ (ՊՍ ՊՊՕ|
| |պուլյա սօ սվինցօվիմ սերդեչնիկօմ (Պատրօն պրավօօխրանիտելնիխ |
| |օրգանօվ) |
|___|_________________________________________________________________|
|57.|9x18 մմ տրամաչափի ցածր անդրադարձային ունակության գնդակով փամփուշտ|
| |ՊՌՍ (պատրօն ս պուլեյ պօնիժեննօյ ռիկօշետիրույուշեյ սպօսօբնօստի |
| |ՊՌՍ) |
|___|_________________________________________________________________|
|58.|9x18 մմ տրամաչափի ուսումնական փամփուշտ ՈՒՉ (ուչեբնիյ պատրօն ՈՒՉ) |
|___|_________________________________________________________________|
|59.|9 մմ տրամաչափի փուչ փամփուշտ (խօլօստօյ պատրօն) |
|___|_________________________________________________________________|
|60.|9x18 մմ տրամաչափի բարձր խոցելիության գնդակով փամփուշտ (պատրօն ս |
| |պուլեյ պօվիշեննօյ պրօբիվաեմօստի) |
|___|_________________________________________________________________|
|61.|9x18 մմ տրամաչափի փամփուշտ` գնդակի միջուկը պողպատից Պստ (պատրօն |
| |ս պուլեյ սօ ստալնիմ սերդեչնիկօմ Պստ) |
|___|_________________________________________________________________|
|62.|9x18 մմ տրամաչափի փամփուշտ` առավել դադարեցնող գործողությամբ |
| |էքսպանսիվ գնդակով ՍՊ7 (պատրօն ս էկսպանսիվնօյ պուլեյ պօվիշեննօգօ |
| |օստանավլիվայուշեգօ դեյստվիյա ՍՊ7) |
|___|_________________________________________________________________|
|63.|9x18 մմ տրամաչափի ցածր խոցելիության էքսպանսիվ գնդակով փամփուշտ |
| |ՍՊ8 (պատրօն ս էկսպանսիվնօյ պուլեյ պօնիժեննօգօ պրօբիվնօգօ |
| |դեյստվիյա ՍՊ8) |
|___|_________________________________________________________________|
|64.|9x18 մմ տրամաչափի լուսածիր գնդակով փամփուշտ ՊՊՏ (պատրօն ս |
| |տրասսիռույուշեյ պուլեյ ՊՊՏ) |
|___|_________________________________________________________________|
|65.|9x18 մմ տրամաչափի զրահախոցող գնդակով փամփուշտ ՊԲՄ (բրօնեբօյնիյ |
| |պատրօն ՊԲՄ) |
|___|_________________________________________________________________|
|66.|9x19 մմ սպորտային-որսորդական ՊՍՕ (պատրօն սպօրտիվնօ-օխօտնիչիյ ՊՍՕ)|
|___|_________________________________________________________________|
|67.|9x19 մմ տրամաչափի սպորտային փամփուշտ (պատրօն սպօրտիվնիյ) |
|___|_________________________________________________________________|
|68.|9x19 մմ տրամաչափի փամփուշտ` գնդակի միջուկը պողպատից ՊՍ (պատրօն ս |
| |պուլեյ սօ ստալնիմ սերդեչնիկօմ ՊՍ) |
|___|_________________________________________________________________|
|69.|9x19 մմ տրամաչափի բարձր խոցելիության գնդակով փամփուշտ ՊԲՊ |
| |(պատրօն ս պուլեյ պօվիշեննօյ պրօբիվաեմօստի ՊԲՊ) |
|___|_________________________________________________________________|
|70.|9x19 մմ տրամաչափի բարձր խոցելիության գնդակով փամփուշտ ՊՊ |
| |(պատրօն ս պուլեյ պօվիշեննօյ պրօբիվաեմօստի ՊՊ) |
|___|_________________________________________________________________|
|71.|9x19 մմ տրամաչափի փամփուշտ` գնդակի միջուկը կապարից Պ (պատրօն ս |
| |պուլեյ սօ սցինցօվիմ սերդեչնիկօմ Պ) |
|___|_________________________________________________________________|
|72.|9x19 մմ տրամաչափի լուսածիր գնդակով փամփուշտ Տ (պատրօն ս |
| |տրասսիրույուշեյ պուլեյ Տ) |
|___|_________________________________________________________________|
|73.|9x19 մմ ցածր անդրադարձային ունակության գնդակով փամփուշտ ՊՌՍ |
| |(պատրօն ս պուլեյ պօնիժեննօյ ռիկօշետիրույուշեյ սպօսօբնօստի ՊՌՍ) |
|___|_________________________________________________________________|
|74.|9 մմ տրամաչափի վնասվածքային փամփուշտ (տրավմատիչեսկիյ պատրօն) |
|___|_________________________________________________________________|
|75.|9x21 մմ տրամաչափի փամփուշտ` գնդակի միջուկը պողպատից (պատրօն ս |
| |պուլեյ սօ ստալնիմ սերդեչնիկօմ) |
|___|_________________________________________________________________|
|76.|9x21 մմ տրամաչափի փամփուշտ` գնդակի միջուկը կապարից (պուլյա սօ |
| |սվինցօվիմ սերդեչնիկօմ) |
|___|_________________________________________________________________|
|77.|9x39 մմ տրամաչափի հատուկ փամփուշտ` գնդակի միջուկը պողպատից ՍՊ-5 |
| |(սպեցիալնիյ պատրօն ս պուլեյ սօ ստալնիմ սերդեչնիկօմ ՍՊ-5) |
|___|_________________________________________________________________|
|78.|9x39 մմ տրամաչափի հատուկ փամփուշտ` գնդակի միջուկը բարձր |
| |ածխածնային պողպատից ՍՊ-6 (սպեցիալնիյ պատրօն պատրօն ս պուլեյ ս |
| |սերդեչնիկօմ իզ վիսօկօուգլերօդիստօյ ստալի ՍՊ-6) |
|___|_________________________________________________________________|
|79.|5,6 մմ տրամաչափի սպորտային-որսորդական փամփուշտ (պատրօն |
| |սպօրտիվնօ-օխօտնիչիյ) |
|___|_________________________________________________________________|
|80.|12.7x108 մմ տրամաչափի դիպուկահարի փամփուշտ ՍՆ (սնայպեչսկիյ |
| |պատրօն ՍՆ) |
|___|_________________________________________________________________|
|81.|12.7x108 մմ տրամաչափի լուսածիր փամփուշտ` գնդակի միջուկը կապարից |
| |Տ-38 (պատրօն ս տրասսիրույուշեյ պուլեյ սօ սվինցօվիմ սերդեչնիկօմ |
| |Տ-38) |
|___|_________________________________________________________________|
|82.|12.7x108 մմ տրամաչափի զրահախոցող-հրկիզող-լուսածիր գնդակով |
| |փամփուշտ ԲԶՏ-44 (պատրօն ս բռօնեբօյնօ-զաժիգատելնօ-տռասսիռֆույուշեյ|
| |պուլեյ ԲԶՏ-44) |
|___|_________________________________________________________________|
|83.|12.7x108 մմ տրամաչափի զրահախոցող-հրկիզող փամփուշտ` գնդակի միջուկը|
| |պողպատից Բ-32 (պատրօն ս բրօնեբօյնօ-զաժիգատելնօյ պուլեյ սօ |
| |ստալնիմ սերդեչնիկօմ Բ-32) |
|___|_________________________________________________________________|
|84.|12.7x108 մմ տրամաչափի զրահախոցող-հրկիզող գնդակով փամփուշտ ԲՍ-4 |
| |(պատրօն ս բրօնեբօյնօ-զաժիգատելնօյ պուլեյ ԲՍ-4) |
|___|_________________________________________________________________|
|85.|12.7x108 մմ տրամաչափի փամփուշտ` զրահախոցող-հրկիզող ֆոսֆորիային |
| |գնդակով ԲԶՖ-46 (պատրօն ս ֆօսֆօրնօ-բրօնեբօյնօ-զաժիգատելնօյ պուլեյ |
| |ԲԶՖ-46) |
|___|_________________________________________________________________|
|86.|12.7x108 մմ տրամաչափի զրահախոցող-հրկիզող փամփուշտ` գնդակի միջուկը|
| |մետաղակերամիկայից ԲՍ (պատրօն ս բռօնեբօյնօ-զաժիգատելնօյ պուլեյ ս |
| |մետալլօկերամիկչեսկիմ սերդեչնիկօմ ԲՍ) |
|___|_________________________________________________________________|
|87.|12.7x108 մմ տրամաչափի փամփուշտ` ակնթարթային գործողության հրկիզող |
| |գնդակով ՄԴԶ (պատրօն ս պուլեյ զաժիգատելնօգօ մգնօվեննօգօ դեյստվիյա |
| |ՄԴԶ) |
|___|_________________________________________________________________|
|88.|Ձեռքի հարձակողական հակահետևակային բեկորային հեռահար գործողության|
| |նռնակ ՌԳ-42 (ՌԳ-42 նաստուպատելնայա ռուչնայա օսկօլօչնայա գրանատա |
| |դիստանցիօննօգօ դեյստվիյա) |
|___|_________________________________________________________________|
|89.|Ձեռքի հարձակողական հակահետևակային բեկորային հեռահար գործողության|
| |նռնակ ՌԳԴ-5 (ՌԳԴ-5 նաստուպատելնայա ռուչնայա գրանատա |
| |դիստանցիօննօգօ դեյստվիյա) |
|___|_________________________________________________________________|
|90.|Ձեռքի հարձակողական հակահետևակային բեկորային հեռահար գործողության|
| |հարվածային նռնակ ՌԳՆ (ՌԳՆ նաստուպատելնայա պրօտիվօպեխօտնայա |
| |օսկօլօչնայա ռուչնայա գրանատա ուդարնօ-դիստանցիօննգօ դեյստվիյա) |
|___|_________________________________________________________________|
|91.|Ձեռքի հակահետևակային պաշտպանական նռնակ Ֆ-1 (Ֆ-1 ռուչնայա |
| |պրօտիվօպեխօտնայա օբօրօնիտելնայա գրանատա) |
|___|_________________________________________________________________|
|92.|Ձեռքի հարձակողական հակահետևակային բեկորային հեռահար գործողության|
| |հարվածային նռնակ ՌԳՕ (ՌԳՕ ռուչնայա գրանատա պրօտիվօպեխօտնայա |
| |օսկօլօչնայա օբօրօնիտելնայա ուդարնօ-դիստանցիօննգօ դեյստվիյա) |
|___|_________________________________________________________________|
|93.|Ձեռքի հակատանկային նռնակ ՌԿԳ-3 (ՌԿԳ-3 ռուչնայա պրօտիվօտանկօվայա |
| |կումուլյատիվնայա գրանատա ուդարնօգօ դեյստվիյա) և տարատեսակներ |
|___|_________________________________________________________________|
|94.|40 մմ տրամաչափի ջերմաճնշումային նռնակով կրակոց ՎԳ-40ՏԲ (ՎԳ-40ՏԲ |
| |վիստրել տերմօբարիչեսկօյ գրանատօյ) |
|___|_________________________________________________________________|
|95.|60 մմ տրամաչափի ջերմաճնշումային ձեռքի հարձակողական նռնակ ՌԳ-60 ՏԲ|
| |(ՌԳ-60 ՏԲ ռուչնայա շտուրմօվայա տերմօբարիչեսկայա գրանատա) |
|___|_________________________________________________________________|
|96.|40 մմ տրամաչափի կրակոց ՊԳ-7 (ՊԳ-7 վիստրել դլյա գրանատօմյօտա |
| |ՌՊԳ-7) և տարատեսակներ |
|___|_________________________________________________________________|
|97.|25 մմ տրամաչափի կրակոց ՎՕԳ-25 (ՎՕԳ-25 վիստրել) և տարատեսակներ |
|___|_________________________________________________________________|
|98.|30 մմ տրամաչափի կրակոց ՎՕԳ-17 (ՎՕԳ-17 վիստրել) և տարատեսակներ |
|___|_________________________________________________________________|
|99.|Ռեակտիվ հակատանկային նռնակ մեկանգամյա օգտագործման ՌՊԳ-22 (ՌՊԳ-22 |
| |ռեակտիվնայա պրօտիվօտանկօվայա գրանատա օդնօրազօվօգօ պրիմենենիյա) |
|___|_________________________________________________________________|
|100|Ռեակտիվ հակատանկային նռնակ մեկանգամյա օգտագործման ՌՊԳ-27 (ՌՊԳ-27 |
| |«Տավօլգա» ռեակտիվնայա պրօտիվօտանկօվայա գրանատա օդնօրազօվօգօ |
| |պրիմենենիյա) |
|___|_________________________________________________________________|
|101|Ձեռքի հակատանկային ՌՊԳ-32 նռնականետի կրակոցների տարատեսակներ |
| |(42,5 մմ-105 մմ) (վիստրելի դլյա ռուչնօգօ պրօտիվօտանկօվօգօ |
| |գրանատօմյօտա) ՌՊԳ-32 (42,5 մմ-105 մմ)) |
._____________________________________________________________________.
(1-ին հավելվածը փոփ. 23.07.2020 թիվ 1226-Ն, 26.11.2020 թիվ 1827-Ն որոշումներ)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2011 թվականի հունիսի 23-ի
N 867-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ
1. Ակտիվ պաշտպանության միջոցներ
._____________________________________________________________________.
|1. |Մահակներ |
|___|_________________________________________________________________|
|2. |Ձեռնաշղթաներ |
|___|_________________________________________________________________|
|3. |Գազային ատրճանակներ |
|___|_________________________________________________________________|
|4. |Վնասվածքային ատրճանակներ |
|___|_________________________________________________________________|
|5. |Գազային ատրճանակի փամփուշտներ |
|___|_________________________________________________________________|
|6. |Օդակաթիլային փոշեցրիչ (սրվակ) |
|___|_________________________________________________________________|
|7. |Էլեկտրահարող սարքեր և կայծային պարպիչներ |
|___|_________________________________________________________________|
|8. |Վնասվածքային ատրճանակի ռետինե գնդակներով փամփուշտներ |
._____________________________________________________________________.
2. Հատուկ միջոցառումների ապահովման միջոցներ
._____________________________________________________________________.
|1. |Ձեռքի լուսաձայնային նռնականետ և տարատեսակներ |
|___|_________________________________________________________________|
|2. |18,5 մմ տրամաչափի անփող ատրճանակ ՊԲ-4ՍՊ (ՊԲ-4ՍՊ տրավմատիչեսկիյ ի |
| |սվետօզվուկօվօյ բեսստվօլնիյ պիստօլետ) |
|___|_________________________________________________________________|
|3. |26 մմ տրամաչափի ազդանշանային ատրճանակ ՍՊՇ (ՍՊՇ սիգնալնիյ պիստօլետ|
| |Շպագինա) և տարատեսակներ |
|___|_________________________________________________________________|
|4. |26 մմ տրամաչափի ազդանշանային ատրճանակ ՍՊ-81 (ՍՊ-81 սիգնալնիյ |
| |պիստօլետ) և տարատեսակներ |
|___|_________________________________________________________________|
|5. |15 մմ տրամաչափի ազդանշանային փամփուշտ կրակելու համար սարքավորում |
|___|_________________________________________________________________|
|6. |Լուսաձայնային կրակոցների տարատեսակներ |
|___|_________________________________________________________________|
|7. |Լուսաձայնային արկերի (սարքավորումների) տարատեսակներ |
|___|_________________________________________________________________|
|8. |Ձեռքի գազային, արցունքաբեր նռնակների տարատեսակներ |
|___|_________________________________________________________________|
|9. |Գազային (արցունքաբեր) կրակոցների տարատեսակներ |
|___|_________________________________________________________________|
|10.|Գազային (արցունքաբեր) արկերի (սարքավորումներ) տարատեսակներ |
|___|_________________________________________________________________|
|11.|Համակցված (գազային և լուսաձայնային) նռնակների տարատեսակներ |
|___|_________________________________________________________________|
|12.|Լուսարձակ-ազդանշանային փամփուշտ և հրթիռներ |
|___|_________________________________________________________________|
|13.|Ձեռքի ծխանռնակների տարատեսակներ |
|___|_________________________________________________________________|
|14.|15 մմ տրամաչափի ազդանշանային փամփուշտ |
|___|_________________________________________________________________|
|15.|Ծխային արկերի (սարքավորումների) տարատեսակներ |
|___|_________________________________________________________________|
|16.|Նմանակող միջոցների (պայթուցիկ փաթեթների) տարատեսակներ |
|___|_________________________________________________________________|
|17.|Ներկող նյութերի տարատեսակներ |
|___|_________________________________________________________________|
|18.|Տրանսպորտային միջոցների հարկադիր կանգնեցման միջոցների |
| |տարատեսակներ |
|___|_________________________________________________________________|
|19.|Ինժեներական արգելափակոցների տարատեսակներ |
|___|_________________________________________________________________|
|20.|Ջրանետ մեքենաների տարատեսակներ |
|___|_________________________________________________________________|
|21.|Զրահամեքենաներ, զրահատեխնիկա և տարատեսակներ |
|___|_________________________________________________________________|
|22.|Արգելանքներ քանդելու միջոցներ |
|___|_________________________________________________________________|
|23.|Ծառայողական շներ` պահնորդական, հետախուզական, պարեկային: |
._____________________________________________________________________.
(2-րդ հավելվածը փոփ. 23.07.2020 թիվ 1226-Ն, 26.11.2020 թիվ 1827-Ն որոշումներ)
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2011 թվականի հունիսի 23-ի
N 867-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|1. |Հակագազ |
|___|_________________________________________________________________|
|2. |Մետաղական սաղավարտ |
|___|_________________________________________________________________|
|3. |Հակահարվածային պաշտպանական սաղավարտ |
|___|_________________________________________________________________|
|4. |Հակագնդակային և հակաբեկորային սաղավարտ հանովի դիմածածկով |
|___|_________________________________________________________________|
|5. |Հակագնդակային և հակաբեկորային սաղավարտ գնդակապաշտպանական |
| |դիմածածկով |
|___|_________________________________________________________________|
|6. |Տակտիկական զրահաբաճկոն |
|___|_________________________________________________________________|
|7. |Զրահաբաճկոն |
|___|_________________________________________________________________|
|8. |Բարձր գնդակադիմակայության զրահաբաճկոն |
|___|_________________________________________________________________|
|9. |Պաշտպանիչ բաճկոն |
|___|_________________________________________________________________|
|10.|Հակահարվածային վահան |
|___|_________________________________________________________________|
|11.|Պաշտպանական զրահահամալիր |
|___|_________________________________________________________________|
|12.|Մարտական մեքենայի անձնակազմի պաշտպանական համալիր |
|___|_________________________________________________________________|
|13.|Գնդակակայուն վահան |
|___|_________________________________________________________________|
|14.|Զրահավահան |
|___|_________________________________________________________________|
|15.|Վերջույթների պաշտպանական միջոցներ |
._____________________________________________________________________.
(3-րդ հավելվածը փոփ. 23.07.2020 թիվ 1226-Ն որոշում)
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2011 թվականի հունիսի 23-ի
N 867-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀՐԱԶԵՆԻ, ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ, ԴՐԱՆՔ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ
(վերնագիրը փոփ. 23.07.2020 թիվ 1226-Ն որոշում)
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների և ոստիկանության ծառայողի անհատական պաշտպանության միջոցների տեսակները (այսուհետ` տեսակներ) ընդգրկվում և դրանք սպառազինությունից հանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից ստեղծված հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) եզրակացությամբ: Հանձնաժողովը պետք է բաղկացած լինի նվազագույնը 5 անդամից:
(1-ին կետը փոփ. 23.07.2020 թիվ 1226-Ն որոշում)
2. Հանձնաժողովը եզրակացություն է տալիս Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ նոր տեսակներ ընդգրկելու կամ սպառազինության մեջ առկա տեսակները հանելու նպատակահարմարության մասին:
3. Հանձնաժողովի աշխատանքներն իրականացվում են նիստերի միջոցով:
4. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված օրակարգով: Հանձնաժողովի նախագահը որոշում է նիստի անցկացման օրը և ժամը:
5. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է հանձնաժողովի անդամների 3/4-ը:
6. Հանձնաժողովը եզրակացություններն ընդունում է ձայների պարզ մեծամասնությամբ: Նիստին ներկա գտնվողների ձայների հավասար բաշխման դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը համարվում է վճռորոշ:
7. Հանձնաժողովի նիստերի օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող այլ անհրաժեշտ փաստաթղթեր հանձնաժողովի անդամներին են փոխանցվում նիստից առնվազն 1 աշխատանքային օր առաջ:
8. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից:
9. Հանձնաժողովի կողմից կայացված եզրակացություններն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա գտնվող բոլոր անդամները:
10. Եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում` հանձնաժողովի անդամն իրավունք ունի ներկայացնելու հատուկ կարծիք եզրակացության վերաբերյալ, որը կցվում է հանձնաժողովի նիստի արձանագրությանը:
11. Հանձնաժողովի եզրակացություններն ու նիստերի արձանագրությունները հաշվառվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից:
12. Հանձնաժողովի աշխատանքային գործունեությունը կազմակերպում է հանձնաժողովի քարտուղարը:
13. Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ տեսակներ ընդգրկելու նպատակով հրավիրվող նիստի ընթացքում հանձնաժողովն ուսումնասիրում է ներկայացված տեսակի տեխնիկական կանոնակարգերը, նկարագրությունները, շահագործման կանոնները, այլ պետություններում կատարված փորձարկումների (փորձաքննությունների) արդյունքների վերաբերյալ նյութերը, իրավապահ մարմինների կողմից դրանք օգտագործելու մասին տեղեկությունները, առկայության դեպքում` նաև տվյալ տեսակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված` տվյալ տեսակը մարդու նկատմամբ օգտագործելու թույլատրելիության մասին որոշումը (հատուկ միջոցների մասով):
14. Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ հատուկ միջոցի նոր տեսակներ ընդգրկելու հարցը քննարկելիս գրությամբ դիմում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն հատուկ միջոցի տվյալ տեսակը մարդու նկատմամբ օգտագործելու թույլատրելիության մասին որոշում ստանալու նպատակով:
15. Հանձնաժողովի կողմից ներկայացված գրությանը կցվում են հատուկ միջոցի տեխնիկական կանոնակարգը, նկարագրությունը, շահագործման կանոնները, այլ պետություններում կատարված փորձարկումների (փորձաքննությունների) արդյունքների վերաբերյալ նյութերը, իրավապահ մարմինների կողմից դրանք օգտագործվելու մասին տեղեկությունները, իսկ առկայության դեպքում` նաև հատուկ միջոցի տվյալ տեսակը:
16. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հատուկ միջոցի տվյալ տեսակը մարդու նկատմամբ օգտագործելու թույլատրելիության մասին դրական որոշում ընդունում է, եթե տվյալ տեսակը մարդու նկատմամբ ունի առողջության համար ժամանակավոր և անցողիկ, ոչ մահաբեր ազդեցություն և օրգանիզմում չի առաջացնում անդառնալի փոփոխություններ:
17. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը պահանջվող որոշումը հանձնաժողովին է ներկայացնում 30-օրյա ժամկետում:
18. Եթե հանձնաժողովի կողմից եզրակացություն կայացնելու համար անհրաժեշտություն է առաջանում կատարելու փորձաքննություններ, ապա հանձնաժողովն իրավասու է որոշում ընդունել փորձաքննություն նշանակելու մասին և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դրա իրականացումը պատվիրել իրավասու կազմակերպություններին:
19. Եթե Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ գտնվող հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների կամ ոստիկանության ծառայողի անհատական պաշտպանության միջոցների առանձին տեսակներ հանվել են արտադրությունից, կամ կարող են փոխարինվել մարդու կյանքի կամ առողջության համար առավել նվազ վտանգավոր և արդյունավետ համանման այլ տեսակով, կամ այլևս օգտագործման համար պիտանի չեն, ապա հանձնաժողովը եզրակացություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` տվյալ տեսակը Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինությունից հանելու մասին:
20. Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ նոր տեսակ ընդգրկելու կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ առկա տեսակն սպառազինությունից հանելու համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը սահմանված կարգով առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:
21. Սպառազինությունից հանված հատուկ միջոցները և անհատական պաշտպանության միջոցները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն են փոխանցվում ընդունման-հանձնման ակտով, որը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ստորագրում է հանձնաժողովի նախագահը, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից` լիազորված պաշտոնատար անձը:
22. Սպառազինությունից հանված հատուկ միջոցների և անհատական պաշտպանության միջոցների ոչնչացման համար Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը ֆինանսավորում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի միջև ստորագրված վարչական ակտի համաձայն: