Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ...

 
i

(ուժը կորցրել է բացառությամբ կանոնակարգ 3-ի 6-րդ բաժնի 6.1-ից 6.7 կանոնների` 25.03.03 թիվ 126-Ն որոշում)

050.0146.310501

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մայիսի 2001 թվականի թիվ 146

 

«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3-Ը ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 

1. Հաստատել «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը նոր խմբագրությամբ (կցվում է):

i

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 232 որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը նոր խմբագրությամբ` բոլոր փոփոխություններով և լրացումներով:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի անձնակազմի կառավարման և արտաքին կապերի վարչությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում կազմակերպել կանոնակարգ 3-ի ռուսերեն և անգլերեն թարգմանությունը:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կազմակերպել կանոնակարգ 3-ի հայերեն, ռուսերեն, անգլերեն առանձին գրքույկներով հրատարակումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2001 թ. մայիսի 31-ի թիվ 146 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3 ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

ԳԼՈՒԽ 1. ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ԲԱԺԻՆ 1. ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Կանոն 1.1

 

i

«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի համաձայն, բանկերը և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը ՀՀ կենտրոնական բանկ են ներկայացնում հաշվետվությունների ներքոհիշյալ ձևերը` նշված պարբերականությամբ:

 

     Հաշվետվության անվանումը                  Հաշվե-    Ներկայացման

                                              տվության  հաճախականու-

                                              համարը    թյունը

  1                      2                     3         4

 

  1  Հաշվեկշիռ                                 1        ամսական,

                                                        տարեկան

  2  Հաշվեկշիռ                                 2        շաբաթական

  3  Հաշվետվություն Ն11, Ն12, Ն21, Ն22, Ն3,    3        ամսական

Ն41, Ն42  և ընդհանուր կապիտալի

նվազագույն չափի նորմատիվների վերաբերյալ

  4  Հաշվետվություն ՀՀ կենտրոնական բանկում     4        14-օրյա

պարտադիր պահուստավորման նորմատիվի

վերաբերյալ

  5  Հաշվետվություն բանկի եկամուտների և        5        ամսական,

     ծախսերի վերաբերյալ                                 եռամսյակային,

                                                        տարեկան

  6  Հաշվետվություն վարկային ներդրումների,     6        ամսական

դեբիտորական պարտքերի և ինվեստիցիոն

արժեթղթերի վերաբերյալ

  7  Հաշվետվություն արտարժույթի տնօրինման      7        շաբաթական

նորմատիվի վերաբերյալ

  8  Հաշվետվություն ներգրավված և  տեղաբաշխված  8        ամսական

միջոցների ժամկետային կառուցվածքի

վերաբերյալ

  9  Հաշվետվություն ակտիվների և                9        ամսական

պարտավորությունների ժամկետայնության

վերաբերյալ

 10  Հաշվետվություն կանոնադրական հիմնադրամի    10       կիսամյակային

     ձևավորման  վերաբերյալ                              և

                                                        յուրաքանչյուր

                                                        փոփոխության

                                                        դեպքում

 11  Հաշվետվություն ընդհանուր կապիտալի         11       եռամսյակային,

     փոփոխության վերաբերյալ                             տարեկան

 12  Հաշվետվություն բանկի դրամական միջոցների   12       եռամսյակային,

     հոսքերի վերաբերյալ                                 տարեկան

 13  Հաշվետվություն դրամարկղային               13       ամսական

շրջանառության վերաբերյալ

 14  Հաշվետվություն «խոշոր» պարտապանների       14       ամսական

վերաբերյալ 15 Հաշվետվություն արտարժույթի և չեկերի առք 15

     ու վաճառքի  վերաբերյալ                             շաբաթական

 16  Հաշվետվություն արտասահմանյան և            16       ամսական

հայրենական բանկերի հետ «լորո» և

«նոստրո» հաշիվների վերաբերյալ

 17  Հաշվետվություն նախորդող շաբաթվա           17       շաբաթական

ընթացքում ներգրավված և տեղաբաշխված

միջոցների միջին տոկոսադրույքների

վերաբերյալ

 18  Հաշվետվություն բանկի և  ոչ ռեզիդենտների   18       եռամսյակային

միջև իրականացվող գործառնությունների

վերաբերյալ

 19  Հաշվետվություն արտարժույթի առք ու         19       օրական

վաճառքի գործառնությունների վերաբերյալ

 20  Հաշվետվություն հաճախորդների, նրանց        20       ամսական

հաշիվների, կատարված փոխանցումների,

մատուցված վճարային ծառայությունների և

վճարային գործիքների վերաբերյալ

 21  Հաշվետվություն արժեթղթերի թողարկման       21       յուրաքանչյուր

     արդյունքների վերաբերյալ                            թողարկման

                                                        համար

 22  Հաշվետվություն բանկի կողմից թողարկված     22       տարեկան

արժեթղթերի և կատարված ներդրումների

վերաբերյալ

 23  Վարկային ներդրումների ամփոփագիր           23       անհրաժեշտության

                                                        դեպքում

 24  Տեղեկանք բանկի սեփականությունը            24       եռամսյակային

հանդիսացող և վերջինիս գործունեության

համար չօգտագործվող նյութական ակտիվների

(հիմնական միջոցների և այլ նյութական

ակտիվների, այդ թվում` գրավի տնօրինման

արդյունքում կամ այլ պահանջներից առաջացած

սեփականացված ակտիվների, շահագործումից

դուրս և այլ հիմնական միջոցների)

վերաբերյալ

 25  «Խոշոր» պարտատերերի վերաբերյալ            28       ամսական

(1.1 կանոնը խմբ. 25.12.01 թիվ 334 որոշում)

 

ԳԼՈՒԽ 2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ԲԱԺԻՆ 2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Կանոն 2.01

Հաշվետվությունները կազմվում են ձևաթղթի (բլանկի) վրա և հաստատվում ստորագրություններով ու կնիքով: Ձևաթղթի հետ մեկտեղ, բացառությամբ թիվ 21 և 22 ձևերի, հաշվետվությունները ներկայացվում են նաև մագնիսական կրիչների (դիսկետների) վրա կամ հաղորդվում են էլեկտրոնային փոստով` ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող ֆայլերին համապատասխան:

Շաբաթական հաշվետվությունները, բացի թիվ 7 և թիվ 4 ձևերից, ձևաթղթի վրա չեն ներկայացվում:

Հաշվետվություններում նշվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ամսաթվերը (օրինակ` շաբաթական հաշվետվություններում նշվում է կիրակի օրվա ամսաթիվը, իսկ ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվություններում` ամսվա վերջին օրվա ամսաթիվը): Ամսաթիվը նշվում է հետևյալ ֆորմատով` օր. ամիս. տարի (օրինակ` 31/01/2001 թ.):

 

Կանոն 2.02

Բանկերը հաշվետվությունները մագնիսական կրիչների վրա կամ էլեկտրոնային փոստով ներկայացնելիս ֆայլերը կոդավորում են ըստ կանոն 2.03-ի:

Ֆայլի կոդն ունի հետևյալ կառուցվածքը.

 

Օրինակ` 14200_02.xls ֆայլը «Հայագրոբանկի» թիվ 2 հաշվետվությունն է, 16300_10.xls ֆայլը` «Հայէկոնոմբանկի» թիվ 10 հաշվետվությունը և այլն: Կոդավորման նշված կարգի պահպանումը պարտադիր է: ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող ֆայլերը, բացի տվյալ օրը ներկայացվող հաշվետվության ձևերից, այլ տեղեկատվություն չպետք է պարունակեն:

 

Կանոն 2.3

 

i

Բանկերի անվանումների հնգանիշ կոդերը

.____________________________________________________________________.

|  |Բանկի անվանումը         |Բանկի|   |  Բանկի անվանումը      | Բանկի|

|  |                        |կոդը |   |                       | կոդը |

|__|________________________|_____|___|_______________________|______|

|1 |«Ակունք բանկ» ՓԲԸ       |10600| 16| «Լենդբանկ» ՓԲԸ        |18400 |

|2 |«Ադանա» բանկ ՍՊԸ        |10900| 17| «Կրեդիտ-Երևան  բանկ»  |18700 |

|  |                        |     |   | ԲԲԸ                   |      |

|3 |«Հայինվեստբանկ» ՓԲԸ     |11500| 18| «Կոնվերս Բանկ» ՓԲԸ    |19300 |

|4 |«Անելիք բանկ» ՍՊԸ       |11800| 19| «ՌիԱ-Բանկ» ՓԲԸ        |19900 |

|5 |«Արդշինբանկ» ԲԲԸ        |12100| 20| «Ինեկոբանկ» ՓԲԸ       |20500 |

|6 |«Գլաձորբանկ» ՓԲԸ        |12400| 21| ԻԻՀ «Մելլաթ բանկ»     |20800 |

|  |                        |     |   | դուստր բանկ ՓԲԸ       |      |

|7 |«Հայագրոբանկ» ԲԲԸ       |14200| 22| «Կրեդիտ-Սերվիս բանկ»  |21100 |

|  |                        |     |   | ՍՊԸ                   |      |

|8 |«Միավորված բանկ» ԲԲԸ    |14500| 23| ««ԻԹԲ» Միջազգային     |21400 |

|  |                        |     |   | Առևտրային  Բանկ» ՓԲԸ  |      |

|9 |«Հայկապ» բանկ ՍՊԸ       |15100| 24| «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ    |21700 |

|  |                        |     |   | Հայաստան» ՓԲԸ         |      |

|10|«Հայներարտբանկ» ՓԲԸ     |15700| 25| «Հայգյուղփոխբանկ»     |22000 |

|  |                        |     |   | կոոպերատիվ            |      |

|11|«Հայխնայբանկ» ՓԲԸ       |16000| 26| «Արցախբանկ» ԲԲԸ       |22300 |

|12|«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ     |16300| 27| «Տրաստբանկ» ՓԲԸ       |22900 |

|13|«Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ     |16600| 28| «Հունաստանի           |23500 |

|  |                        |     |   | Առևտրային    Բանկ     |      |

|  |                        |     |   | (Հայաստան)» ՓԲԸ       |      |

|14|«Միջազգային Ինվեստիցիոն |17500| 29| «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ» ՓԲԸ     |23800 |

|  |Բանկ» ՓԲԸ               |     |   |                       |      |

|15|«Զարգացման Հայկական     |18100| 30| «Յունիբանկ» ՓԲԸ       |24100 |

|  |բանկ» ԲԲԸ               |     |   |                       |      |

.____________________________________________________________________.

(2.3 կանոնը խմբ. 25.12.01 թիվ 334 որոշում)

 

Կանոն 2.04

Թիվ 1 և 2 ձևերը լրացվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաստատված և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանը և մեկնաբանությունները» մեթոդական ցուցումներին համապատասխան` հազար դրամներով, առանց տասնորդական միավորների, և միայն ձևաթղթի վրա յուրաքանչյուր ենթաբաժնի վերջում նշվում է հանրագումարը:

«I խմբի արտարժույթ» և «II խմբի արտարժույթ» սյունակներում արտարժույթի խմբավորումն իրականացվում է համաձայն «ԿԲ կանոնակարգ 2-ի» պահանջների: Հետհաշվեկշռային և ծանուցման հաշիվները լրացվում են հազար դրամներով: Հաշվետվությունը պետք է պարունակի հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա (եթե բանկն աշխատել է նաև շաբաթ կամ կիրակի օրը` ապա նաև այդ օրվա) դրությամբ տվյալները: Բանկի կողմից ինքնուրույն բացված հաշիվները ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող հաշվեկշռում չեն արտացոլվում որպես առանձին հաշիվ:

Հաշվետվությանը կից եռամսյակային կտրվածքով պարտադիր ներկայացվում է տեղեկանք` բանկի սեփականությունը հանդիսացող և վերջինիս գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվների (հիմնական միջոցների և այլ նյութական ակտիվների, այդ թվում` գրավի տնօրինման արդյունքում կամ այլ պահանջներից առաջացած սեփականացված ակտիվների, շահագործումից դուրս և այլ հիմնական միջոցների) վերաբերյալ (ձև թիվ 24): Տեղեկանքը լրացվում է հազար դրամներով` եռամսյակի վերջին օրվա դրությամբ:

 

Կանոն 2.05 (ուժի մեջ է մինչև 2002 թ. հունվարի 1-ը)

Թիվ 3 ձևը բաղկացած է 4 էջից (մագնիսական կրիչով` 4 sheet-ից): Առաջին էջում ամփոփվում է նորմատիվների փաստացի մեծությունը: «Ընդհանուր կապիտալ (համախառն)» սյունակում լրացվում է «ԿԲ կանոնակարգ 2»-ով սահմանված ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվի համար հաշվարկվող կապիտալի մեծությունը:

Մեկ փոխառուի և բանկի հետ կապված մեկ անձի գծով բանկի ռիսկի առավելագույն չափը, անկախ նորմատիվի խախտման փաստից, արտացոլվում է 8-րդ և 9-րդ սյունակներում: Եթե նորմատիվները խախտվել են մի քանի փոխառուների (անձանց) գծով, ապա հաջորդ տողերում ցույց են տրվում խախտում առաջացրած բոլոր գումարները: Հաշվետվությանը կից բանկը պարտադիր ներկայացնում է տեղեկանք` խախտում առաջացրած բոլոր գումարների տրամադրման պահի դրությամբ խախտման փաստի առկայության կամ բացակայության մասին: Տեղեկանքը պետք է ստորագրվի բանկի վարչության նախագահի (գործադիր տնօրենի) և գլխավոր հաշվապահի կողմից:

Ձևի հաջորդ էջերում լրացվում են նորմատիվների հաշվարկի համար օգտագործվող ցուցանիշների բաղկացուցիչները:

 

Կանոն 2.06 (ուժի մեջ է 2002 թ. հունվարի 1-ից)

Թիվ 3 հաշվետվությունը բաղկացած է 4 էջից (ֆայլով` 4 sheet-ից): Առաջին էջում ամփոփվում է նորմատիվների փաստացի մեծությունը: «Ընդհանուր կապիտալ» սյունակում լրացվում է «ԿԲ կանոնակարգ 2»-ով սահմանված ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվի համար հաշվարկվող կապիտալի մեծությունը:

Մեկ փոխառուի և բանկի հետ կապված մեկ անձի գծով բանկի ռիսկի առավելագույն չափը, անկախ նորմատիվի խախտման փաստից, արտացոլվում է 7-րդ և 8-րդ սյունակներում: Եթե նորմատիվները խախտվել են մի քանի փոխառուների (անձանց) գծով, ապա հաջորդ տողերում ցույց են տրվում խախտում առաջացրած բոլոր գումարները: Հաշվետվությանը կից բանկը պարտադիր ներկայացնում է տեղեկանք` խախտում առաջացրած բոլոր գումարների տրամադրման պահի դրությամբ խախտման փաստի առկայության կամ բացակայության մասին: Տեղեկանքը պետք է ստորագրվի բանկի վարչության նախագահի (գործադիր տնօրենի) և գլխավոր հաշվապահի կողմից:

Ձևի հաջորդ էջերում լրացվում են նորմատիվների հաշվարկի համար օգտագործվող ցուցանիշների բաղկացուցիչները:

 

Կանոն 2.07

Թիվ 4 հաշվետվության մեջ բոլոր արժույթներով ներգրավված միջոցները ներկայացվում են համատեղ` մեկ էջի (մագնիսական կրիչով մեկ sheet-ի) վրա, դրամական արտահայտությամբ, հազար դրամներով, առանց տասնորդական միավորների: Արտարժույթով ներգրավված միջոցների խմբավորումը կատարվում է «ԿԲ կանոնակարգ 2»-ով սահմանված արտարժութային խմբերի համաձայն` «I խմբի արտարժույթ», «II խմբի արտարժույթ»:

 

Կանոն 2.08

Թիվ 5 ձևը լրացվում է աճողական տվյալներով` տարեսկզբից ստացված տոկոսային և ոչ տոկոսային եկամուտների, կատարված տոկոսային և ոչ տոկոսային ծախսերի, ակտիվների հնարավոր կորուստների գծով պահուստներին կատարված հատկացումների, դուրս գրված ակտիվների վերադարձից առաջացած գումարների չափով: «Նախորդ ժամանակաշրջան» սյունակում լրացվում են նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ աճողական տվյալները, իսկ եռամսյակային և տարեկան հաշվետվություններում, համապատասխանաբար, նախորդ եռամսյակի և նախորդ տարվա տվյալները:

 

Կանոն 2.09 (ուժի մեջ է մինչև 2002 թ. հունվարի 1-ը)

Թիվ 6 ձևը լրացվում է վարկային ներդրումների, դեբիտորական պարտքերի և ինվեստիցիոն արժեթղթերի հաշվեկշռային մնացորդի գումարի չափով:

Միջբանկային վարկերի հաշվարկում ընդգրկվում են նաև միջբանկային ավանդները:

Հաշվետվության «I. Վարկային ներդրումներն ըստ ժամկետների» բաժինը լրացվում է հետևյալ կերպ.

«Ժամկետային վարկեր» մասում բանկի ժամկետային վարկային ներդրումները ցույց են տրվում ըստ վարկերի պայմանագրային ժամկետների:

Եթե վարկը երկարաձգվել է, ապա այն ցույց է տրվում հաջորդ` «Երկարաձգված վարկեր» մասում ըստ երկարաձգված օրերի` համապատասխան սյունակում: Ընդ որում, եթե վարկը երկարաձգվել է մի քանի անգամ, ապա հաշվի է առնվում ընդհանուր երկարաձգումը: Օրինակ, եթե վարկը երկարաձգվել է 3 անգամ` 40-ական օրով, ապա վարկի գումարը ցույց է տրվում «90-179 օր» սյունակում:

Ժամկետանց վարկերը ցույց են տրվում ըստ ժամկետանցի անցման օրերի` համապատասխան սյունակներում: Օրինակ, եթե վարկը ժամկետանց է արդեն 60 օր, ապա վարկի գումարը ցույց է տրվում «Ժամկետանց վարկեր» մասի «60-ից 89 օր» սյունակում:

Միևնույն վարկը ցույց է տրվում նշված երեք մասերից միայն մեկում (այսինքն` եթե վարկն արդեն երկարաձգվել կամ ժամկետանց է, ապա այն ցույց է տրվում համապատասխան մասում, իսկ «Ժամկետային վարկեր» մասում ըստ վարկի պայմանագրային ժամկետի այլևս ցույց չի տրվում):

1-ին («Վարկային ներդրումներ ընդամենը») և 2-րդ (»Ոչ ռեզիդենտներին տրված վարկեր ընդամենը») կետերը (բացառությամբ ենթակետերի) և 3-րդ կետն ամբողջությամբ լրացվում են համաձայն վարկային պայմանագրերում նշված սկզբնական ժամկետների` ներառյալ երկարաձգումները և ժամկետանց օրերը:

Հաշվետվության «II. Վարկային ռիսկի դիմաց հաշվարկվող պահուստաֆոնդի չափը» բաժինը լրացվում է հետևյալ կերպ.

Վարկերի հանրագումարը ըստ ռիսկի խմբերի պետք է համապատասխանի 1-ին մասի վարկային ներդրումների գումարին: Տրված վարկերի համար աղյուսակի 5-րդ սյունակում լրացվում է պահուստի հաշվեկշռային մեծությունը` վարկերի յուրաքանչյուր խմբի դիմաց առկա միջոցների չափով:

Առաջնակարգ ապահովված, այլ ապահովվածություն ունեցող, ապահովվածություն չունեցող վարկերի, դեբիտորական պարտքերի և արժեթղթերի դասերի հաշվառումը ու նրանց գծով պահուստների ձևավորումը կատարվում է ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից համատեղ հաստատված կարգերին համապատասխան:

 

Կանոն 2.10 (ուժի մեջ է 2002 թ. հունվարի 1-ից)

 

i

Թիվ 6 ձևը լրացվում է վարկային ներդրումների, բանկերում տեղաբաշխված ավանդների, դեբիտորական պարտքերի, ինվեստիցիոն արժեթղթերի հաշվեկշռային մնացորդների և վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածների մնացորդների գումարների չափով: Հաշվետվության մեջ չեն ընդգրկվում ՀՀ կենտրոնական բանկի հետ ֆինանսական գործարքները:

Հաշվետվության «I. Վարկային ներդրումները և դեբիտորական պարտքերն ըստ ժամկետների» աղյուսակը լրացվում է հետևյալ կերպ.

«1. Ընդամենը վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ» տողում լրացվում են միայն աղյուսակի վերջին երկու սյունակները (ընդամենը):

«Ժամկետային ակտիվներ» տողում լրացվում են բանկի ընդհանուր ժամկետային վարկերի, միջբանկային ավանդների, ֆակտորինգի և լիզինգի գումարներն ըստ պայմանագրային ժամկետների: Առանձին տողերով ցույց են տրվում վարկերը և միջբանկային ավանդները:

«Երկարաձգված ակտիվներ» տողում ցույց են տրվում բանկի ընդհանուր վարկերի, միջբանկային ավանդների, ֆակտորինգի և լիզինգի գումարներն ըստ երկարաձգված օրերի` համապատասխան սյունակում: Ընդ որում, եթե ակտիվը երկարաձգվել է մի քանի անգամ, ապա հաշվի է առնվում ընդհանուր երկարաձգումը: Օրինակ` եթե ակտիվը երկարաձգվել է 3 անգամ` 40-ական օրով, ապա վարկի գումարը ցույց է տրվում «91-180 օր» սյունակում: Առանձին տողերով ցույց են տրվում վարկերը և միջբանկային ավանդները:

«Ժամկետանց ակտիվներ» տողում ցույց են տրվում բանկի ժամկետանց վարկերի, միջբանկային ավանդների, ֆակտորինգի և լիզինգի գումարներն ըստ ժամկետանց օրերի` համապատասխան սյունակներում: Օրինակ` եթե ակտիվը ժամկետանց է արդեն 60 օր, ապա գումարը ցույց է տրվում տողի «մինչև 90 օր» սյունակում: Առանձին տողերով ցույց են տրվում վարկերը և միջբանկային ավանդները:

Միևնույն ակտիվը ցույց է տրվում նշված երեք տողերից մեկում (այսինքն, եթե ակտիվն արդեն երկարաձգվել կամ ժամկետանց է, ապա այն ցույց է տրվում համապատասխան տողում): Ընդ որում, «1. Ընդամենը... «տողի վերջին երկու սյունակների թվերը պետք է հավասար լինեն 1.1, 1.2 և 1.3 տողերի «Ընդամենը» սյունակի համապատասխան թվերի գումարին:

«2. Ոչ ռեզիդենտներին տրված վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ» տողում նշվում է ոչ ռեզիդենտներին տրամադրված բոլոր վերոնշյալ ակտիվների գումարը, և լրացվում են միայն աղյուսակի վերջին երկու սյունակները (ընդամենը): 2.1, 2.2 և 2.3 տողերում նշվում են ոչ ռեզիդենտներին տրամադրված ակտիվներն ըստ համապատասխան դասակարգման: Այդ տողերը լրացվում են նույն սկզբունքով, ինչ որ 1.1, 1.2 և 1.3 տողերը:

«3. Ռեզիդենտներին տրված վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ ըստ ճյուղերի» տողի ենթակետերը լրացվում են համաձայն պարտապանի ճյուղային պատկանելիության և պայմանագրերում նշված սկզբնական ժամկետների` գումարած երկարաձգված և ժամկետանց օրերը:

Օրինակ` եթե ակտիվը տրամադրվել է գյուղատնտեսությանը 150 օր սկզբնական ժամկետով, գումարը գրանցվում է 3.2 տողում, «91-ից 180 օր» սյունակում: Եթե տվյալ ակտիվը երկարաձգվում է 180 օրով, գումարը տեղափոխվում է «271-ից 360 օր» սյունակ, իսկ 40 օր ժամկետանց դառնալու դեպքում` «361 օր և ավելի» սյունակ:

Ընդ որում, «3. Ռեզիդենտներին տրված վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ ըստ ճյուղերի» տողում լրացվում են միայն վերջին երկու սյունակները (ընդամենը), իսկ «3.1 Արդյունաբերություն» տողի բոլոր սյունակների թվերը հավասար են այդ ենթաբաժնի բոլոր ենթակետերի թվերի գումարին:

Աղյուսակի 12-րդ սյունակի բոլոր տողերում թվերը պետք է հավասար լինեն 2-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ սյունակների համապատասխան տողերի թվերի գումարին:

Աղյուսակի 13-րդ սյունակի բոլոր տողերում թվերը պետք է հավասար լինեն 3-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ սյունակների համապատասխան տողերի թվերի գումարին»:

«II. Վարկերի, դեբիտորական պարտքերի և վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածների դիմաց հաշվարկվող պահուստների չափը» աղյուսակում լրացվում են տրված վարկերը, միջբանկային ավանդները, դեբիտորական պարտքերը և վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածները: Ընդ որում, «վարկեր» սյունակի «Ընդամենը» տողի գումարը պետք է հավասար լինի առաջին աղյուսակի 1.1, 1.2 և 1.3 ենթակետերի վարկերի և միջբանկային ավանդների հանրագումարին:

«II. Վարկերի, դեբիտորական պարտքերի և վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածների դիմաց հաշվարկվող պահուստների չափը» և «III. Ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների չափը» աղյուսակներում վարկերի, միջբանկային ավանդների, դեբիտորական պարտքերի, վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածների և արժեթղթերի դասերի հաշվառումը ու դրանց գծով պահուստների ձևավորումը կատարվում է ՀՀ կենտրոնական բանկի ու ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից համատեղ հաստատված կարգերին համապատասխան:

(2.10 կանոնը խմբ. 25.12.01 թիվ 334 որոշում)

 

Կանոն 2.11

«Արտարժույթի տնօրինման նորմատիվի վերաբերյալ» թիվ 7 հաշվետվության մեջ լրացվում են «Արտարժութային դիրքի մեծությունը օրվա վերջին» և «Արտարժույթի տնօրինման նորմատիվի սահմանաչափը» սյունակները:

3-րդ` «I խումբ արտարժութային դիրք» և 4-րդ` «II խումբ արտարժութային դիրք» սյունակները լրացնելիս արտարժույթը խմբավորվում է համաձայն «ԿԲ կանոնակարգ 2»-ով սահմանված արտարժութային խմբերի:

5-րդ` «Համախառն արտարժութային դիրք» և 6-րդ` «II խումբ արտարժութային դիրք» սյունակները լրացվում են «ԿԲ կանոնակարգ 2»-ով ընդհանուր կապիտալի համար սահմանված սահմանաչափերին համապատասխան:

 

Կանոն 2.12 (ուժի մեջ է մինչև 2002 թ. հունվարի 1-ը)

Թիվ 8 հաշվետվությունը լրացվում է ներգրավված և տեղաբաշխված միջոցների համար` ըստ պայմանագրի ժամկետների (ներառյալ երկարաձգումները և ժամկետանց օրերը):

«Ներգրավված միջոցներ» աղյուսակում հակադարձ ռեպո գործարքները ընդգրկվում են ըստ պայմանագրի կողմ հանդիսացող հաճախորդի պատկանելիության` համապատասխան տողերում` «Պարտավորություններ բանկերի նկատմամբ», «Ֆիզիկական անձանց ավանդներ» կամ «Տնտեսավարող սուբյեկտների ավանդներ»:

Հաշվեկշռի «Այլ պարտավորություններ» բաժնում հաշվառված ներգրավված միջոցները նույնպես այս հաշվետվության մեջ ընդգրկվում են ըստ հաճախորդի պատկանելիության համապատասխան տողերում:

«Պահանջներ բանկերի նկատմամբ» տողում լրացվում են միջբանկային ավանդներն ու վարկերը և այլ պահանջները բանկերի նկատմամբ:

Այն ակտիվները (օրինակ` պետական գանձապետական արժեթղթեր, ֆակտորինգ, ֆինանսական լիզինգ և այլն), որոնք հաշվեկշռում հաշվառվում են զեղչատոկոսով, այս հաշվետվության մեջ ընդգրկվում են զուտ (մնացորդային) արժեքով:

Թիվ 8 հաշվետվության մեջ հաշվեգրումները (վճարվելիք (ստացվելիք) տոկոսներ, հաշվարկված այլ գումարներ) չեն ընդգրկվում:

 

Կանոն 2.13 (ուժի մեջ է 2002 թ. հունվարի 1-ից)

Թիվ 8 հաշվետվությունը լրացվում է տեղաբաշխված և ներգրավված միջոցների համար` ըստ պայմանագրի ժամկետների (ներառյալ երկարաձգումները և ժամկետանց օրերը):

«Ներգրավված միջոցներ» աղյուսակում հակադարձ ռեպո համաձայնագրերը և պարտավորությունները ռեպո համաձայնագրերի գծով ընդգրկվում են ըստ պայմանագրի կողմ հանդիսացող հաճախորդի պատկանելիության` համապատասխան տողերում` «Բանկերից ներգրավված միջոցներ», «Ֆիզիկական անձանց ավանդներ» կամ «Տնտեսավարող սուբյեկտների ավանդներ»:

Հաշվեկշռի «Այլ պարտավորություններ» բաժնում հաշվառված ներգրավված միջոցները նույնպես այս հաշվետվության մեջ ընդգրկվում են ըստ հաճախորդի պատկանելիության համապատասխան տողերում:

«Պահանջներ բանկերի նկատմամբ» տողում լրացվում են միջբանկային ավանդներն ու վարկերը և այլ պահանջները բանկերի նկատմամբ:

Այն ակտիվները (օրինակ` պետական գանձապետական արժեթղթեր, ֆակտորինգ, ֆինանսական լիզինգ և այլն), որոնք հաշվեկշռում հաշվառվում են զեղչատոկոսով, այս հաշվետվության մեջ ընդգրկվում են զուտ (մնացորդային) արժեքով:

«Տեղաբաշխված միջոցներ» աղյուսակում ռեպո համաձայնագրերը և հակադարձ ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերն ընդգրկվում են ըստ պայմանագրի կողմ հանդիսացող հաճախորդի պատկանելիության համապատասխան տողերում` «Պահանջներ բանկերի նկատմամբ», «Վարկեր ֆիզիկական անձանց» կամ «Վարկեր տնտեսությանը»:

«Այլ ներգրավված միջոցներ» և «Այլ տեղաբաշխված միջոցներ» տողերում հաշվառվում են այն ներգրավված ու տեղաբաշխված միջոցները, որոնք ընդգրկված չեն մնացած հոդվածներում:

Թիվ 8 հաշվետվության մեջ հաշվեգրումները (վճարվելիք (ստացվելիք) տոկոսներ, հաշվարկված այլ գումարներ), կանխիկ դրամական միջոցները, գալիք ժամանակաշրջանի եկամուտները և ծախսերը, ինչպես նաև հիմնական միջոցների և այլ նյութական ու ոչ նյութական ակտիվների արժեքները չեն ընդգրկվում:

Թիվ 8 հաշվետվության մեջ «1 Ֆիզիկական անձանց ավանդների հաշիվների մեծության վերաբերյալ» աղյուսակներում տեղեկատվությունը լրացվում է այն ֆիզիկական անձանց ավանդների վերաբերյալ, որոնք բանկում ունեն բացված ընթացիկ և (կամ) ժամկետային հաշիվներ:

 

Կանոն 2.14 (ուժի մեջ է մինչև 2002 թ. հունվարի 1-ը)

Թիվ 9 հաշվետվությունը լրացվում է ըստ պայմանագրով նախատեսված տեղաբաշխված և ներգրավված միջոցների մարմանը մնացած ժամկետների:

«Պահանջներ ՀՀ ԿԲ-ի նկատմամբ» տողում լրացվում են բանկերի կողմից ՀՀ կենտրոնական բանկում բացված թղթակցային հաշիվների միջոցները, տեղաբաշխված ավանդները, այլ պահանջները ՀՀ կենտրոնական բանկի նկատմամբ: «Պահանջներ ՀՀ բանկերի նկատմամբ» տողում լրացվում են ՀՀ բանկերում բացված թղթակցային «նոստրո» հաշիվների միջոցները, ՀՀ միջբանկային ավանդներն ու վարկերը և այլ պահանջները ՀՀ բանկերի նկատմամբ:

Այն ակտիվները (օրինակ` պետական գանձապետական արժեթղթեր, ֆակտորինգ, ֆինանսական լիզինգ և այլն), որոնք հաշվեկշռում հաշվառվում են զեղչատոկոսով, այս հաշվետվության մեջ ընդգրկվում են մնացորդային արժեքով:

«Եթե ներգրավված միջոցները ցպահանջ չեն և չունեն հստակ սահմանված մարման ժամկետներ, ապա համարվում են ցպահանջ:

Թիվ 9 հաշվետվության մեջ ներգրավված միջոցների կազմում չեն ընդգրկվում պետական արժեթղթերի գրավադրմամբ և հակադարձ ռեպո պայմանագրի համաձայն ներգրավված միջոցները, բանկերի կանոնադրական հիմնադրամի համալրման նպատակով հավաքագրված միջոցները, նաև պարտավորություններն այն մասով, որոնք հանդիսանում են ապահովվածություն տեղաբաշխված միջոցների համար:

Հաշվային պլանի «Այլ պարտավորություններ» բաժնում հաշվառված այն պարտավորությունները, որոնք հաշվեգրումների արդյունք չեն, լրացվում են ըստ հաճախորդների պատկանելիության` համապատասխան տողերում: «Պարտավորություններ այլ անձանց նկատմամբ» տողում լրացվում են այն պարտավորությունները, որոնք բանկի ծախսերով կատարված հաշվեգրումների արդյունք են և այն պարտավորությունները, որոնց` ըստ հաշվետերերի պատկանելիությունը հաշվետվության ներկայացման օրվա դրությամբ դեռևս պարզաբանված չեն` համապատասխան փաստաթղթերի բացակայության հետևանքով:

Եթե տեղաբաշխված միջոցները ցպահանջ չեն և չունեն հստակ սահմանված մարման ժամկետներ, ապա համարվում են 180 օրից ավելի մարման ժամկետ ունեցող:

Թիվ 9 հաշվետվության մեջ տեղաբաշխված միջոցների կազմում չեն ընդգրկվում բանկերի կանոնադրական հիմնադրամի համալրման կուտակման հաշիվները, սառեցված հաշիվները, հետգնման պայմանագրով վաճառված արժեթղթերի գումարները, հիմնական միջոցներն ու ոչ նյութական ակտիվները և նրանց ձեռքբերման նպատակով կատարված կանխավճարները, նաև տեղաբաշխված միջոցներն այն մասով, որոնց համար համապատասխան պարտավորությունները հանդիսանում են ապահովվածություն:

«Կանխիկ դրամական միջոցներ» տողում լրացվում են նաև բանկի կողմից ձեռք բերված ոսկու ստանդարտացված ձուլակտորները: Ոսկու ոչ ստանդարտացված ձուլակտորները, ճանապարհին գտնվող դրամական միջոցները, ճանապարհին գտնվող կանխիկին հավասարեցված վճարային քարտերը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից չհամաձայնեցված վճարային քարտերը թիվ 9 հաշվետվության մեջ չեն ընդգրկվում:

«Պահանջներ ՀՀ կառավարության նկատմամբ» տողում լրացվում են բանկի կողմից ձեռք բերված պետական գանձապետական արժեթղթերը (բացառությամբ գրավադրված և հետգնման պայմանագրով վաճառված արժեթղթերի), հետգնման պայմանագրի համաձայն տնօրինվող պետական արժեթղթերը (ըստ տնօրինման ժամկետի): Կառավարության նկատմամբ այլ պահանջները (կանխավճարներ հարկերի գծով, հետաձգված հարկերի գծով առաջացած ակտիվներ և այլն) հաշվետվության մեջ պետք է արտացոլվեն կառավարության նկատմամբ պարտավորությունների (հաշվեգրումներ, հետաձգված հարկային պարտավորություններ և այլն) հետ հաշվանցված (կանխավճարից հանած պարտավորության գումարը): Եթե պարտավորության գումարը գերազանցում է կանխավճարի չափը, ապա տարբերություն կազմող գումարը լրացվում է «Պարտավորություններ այլ անձանց նկատմամբ» տողի ցպահանջ սյունակում: Եթե կանխավճարի չափը գերազանցում է պարտավորության գումարը, ապա տարբերություն կազմող գումարը լրացվում է «Պահանջներ այլ անձանց նկատմամբ» տողի ցպահանջ սյունակում:

Հաշվետվության «Այլ արժեթղթեր» տողում լրացվում են բանկի կողմից այլ անձանց (բանկերի և այլ կազմակերպությունների) կանոնադրական հիմնադրամներում ունեցած բաժնեմասերը և փայամասնակցությունները, ինչպես նաև վաճառքի և վերավաճառքի նպատակով ձեռք բերված արժեթղթերը:

«Պահանջներ այլ անձանց նկատմամբ» տողում լրացվում են հաշվային պլանի «Այլ ակտիվներ» բաժնի «Այլ ակտիվներ» հաշվում առկա միջոցները, «Այլ գործառնությունների գծով ստացվելիք գումարներ» և «Առհաշիվ տրված գումարներ և կանխավճարներ» բաժիններում հաշվառված միջոցները, բացառությամբ «Ֆակտորինգային գործառնությունների գծով ստացվելիք գումարներ», «Ֆինանսական լիզինգի գծով ստացվելիք գումարներ» և «Գալիք ժամանակաշրջանի ծախսեր» ենթաբաժինների: «Ֆակտորինգային գործառնությունների գծով ստացվելիք գումարներ» և «Ֆինանսական լիզինգի գծով ստացվելիք գումարներ» ենթաբաժինների միջոցները հաշվետվության մեջ լրացվում են առանձին տողում:

«Այլ գործառնությունների գծով ստացվելիք գումարներ», «Առհաշիվ տրված գումարներ և կանխավճարներ» բաժիններում և «Այլ ակտիվներ» բաժնի «Այլ ակտիվներ» հաշվում հաշվառված այն միջոցները, որոնք պահանջ են բանկերի նկատմամբ, պետք է ընդգրկվեն հաշվետվության «Պահանջներ բանկերի նկատմամբ» համապատասխան տողերում:

Հաշվետվության «այդ թվում» բաժինները արտացոլվում են արտարժույթի I և II խմբերի արտարժույթներով` վերածված հազար դրամների: Արտարժույթի խմբավորումը կատարվում է համաձայն «ԿԲ կանոնակարգ 2»-ով սահմանված արտարժութային խմբերի:

«Փոփոխվող տոկոսադրույքներով» տողում լրացվում են այն միջոցները, որոնք ներգրավվել կամ տեղաբաշխվել են ոչ ֆիքսված տոկոսադրույքներով (այսինքն` այդ միջոցների տոկոսադրույքները վերանայվում են շուկայի տոկոսադրույքների ցանկացած փոփոխությունների դեպքում):

«Փոփոխվող տոկոսադրույքներով» տողում միջոցները լրացվում են ըստ տոկոսադրույքների վերանայմանը մնացած ժամկետների, այլ ոչ թե ըստ մարմանը մնացած ժամկետների:

Օրինակ 1. եթե բանկը ներգրավել է մինչև 5 տարի մարման ժամկետով դեպոզիտ, որի տոկոսադրույքները վերանայվելու են յուրաքանչյուր 3 ամիսը մեկ, ապա հաշվետվության «Փոփոխվող տոկոսադրույքներով» տողում այդ դեպոզիտի գումարը պետք է լրացվի «90-119 օր» սյունակում, իսկ հաջորդ հաշվետու ժամանակաշրջանում նույն դեպոզիտի գումարը կարտացոլվի «60-89 օր» սյունակում:

Օրինակ 2. եթե բանկը ներգրավել է մինչև 3 տարի մարման ժամկետով դեպոզիտ, որի տոկոսադրույքները վերանայվելու են շուկայի ցանկացած փոփոխության դեպքում, ապա հաշվետվության «Փոփոխվող տոկոսադրույքներով» տողում այդ դեպոզիտի գումարը պետք է լրացվի «Ցպահանջ» սյունակում:

«Ֆիքսված տոկոսադրույքներով» տողում լրացվում են այն միջոցները, որոնք ներգրավվել և տեղաբաշխվել են ֆիքսված տոկոսադրույքներով: Ներգրավված և տեղաբաշխված միջոցներն արտացոլվում են ըստ նրանց մարմանը մնացած ժամկետների»:

 

Կանոն 2.15 (ուժի մեջ է 2002 թ. հունվարի 1-ից)

 

i

Թիվ 9 հաշվետվությունը լրացվում է ըստ պայմանագրով նախատեսված` ակտիվների և պարտավորությունների մարմանը մնացած ժամկետների:

Հաշվետվության մեջ չեն ընդգրկվում ակտիվների և պարտավորությունների այն մասերը (այդ թվում` ռեպո և հակադարձ ռեպո համաձայնագրերի գծով պարտքերն ու պահանջները), որոնք հանդիսանում են ապահովվածություն համապատասխան ակտիվների և պարտավորությունների համար, ինչպես նաև վերջիններիս ապահովված մասերը:

«Պահանջներ ՀՀ ԿԲ-ի նկատմամբ» տողում լրացվում են բանկերի կողմից ՀՀ կենտրոնական բանկում բացված թղթակցային հաշիվների միջոցները, տեղաբաշխված ավանդները, այլ պահանջները ՀՀ ԿԲ-ի նկատմամբ:

«Պահանջներ ՀՀ բանկերի նկատմամբ» տողում լրացվում են ՀՀ բանկերում բացված թղթակցային «նոստրո» հաշիվների միջոցները, ՀՀ միջբանկային ավանդներն ու վարկերը և այլ պահանջները ՀՀ բանկերի նկատմամբ:

Այն ակտիվները (օրինակ` պետական գանձապետական արժեթղթեր, ֆակտորինգ, ֆինանսական լիզինգ և այլն), որոնք հաշվեկշռում հաշվառվում են զեղչատոկոսով, այս հաշվետվության մեջ ընդգրկվում են մնացորդային արժեքով:

Պարտավորությունների ժամկետանց սյունակը լրացվում է միայն այն պարտավորությունների մասով, որոնք սահմանված ժամկետին չեն վճարվել բանկի մեղքով, իսկ այլ ժամկետանց պարտավորությունները լրացվում են «ցպահանջ» սյունակում:

Եթե պարտավորությունները ցպահանջ չեն և չունեն հստակ սահմանված մարման ժամկետներ, ապա համարվում են ցպահանջ:

Հաշվային պլանի «Այլ պարտավորություններ» բաժնում հաշվառված այն պարտավորությունները, որոնք հաշվեգրումների արդյունք չեն, լրացվում են ըստ հաճախորդների պատկանելիության` համապատասխան տողերում: «Պարտավորություններ այլ անձանց նկատմամբ» տողում լրացվում են այն պարտավորությունները, որոնք բանկի ծախսերով կատարված հաշվեգրումների արդյունք են և այն պարտավորությունները, որոնց` ըստ հաշվետերերի պատկանելիությունը հաշվետվության ներկայացման օրվա դրությամբ դեռևս պարզաբանված չէ` համապատասխան փաստաթղթերի բացակայության հետևանքով:

«Հետհաշվեկշռային հոդվածներ» տողում լրացվում է «Երաշխիքներ և երաշխավորություններ» և «Այլ հետհաշվեկշռային պարտավորություններ» տողերի հանրագումարը, բացառությամբ այն հետհաշվեկշռային պարտավորությունների, որոնց դիմաց տվյալ բանկի հաշվեկշռի պարտավորություններ կարգում սառեցված են (ապահովվածություն են հանդիսանում) գումարներ: Ընդ որում, «Այլ հետհաշվեկշռային պարտավորություններ» տողում ընդգրկվում են ակրեդիտիվների, վարկային գծերի ու վարկային քարտերի չօգտագործված մասերի գումարները:

Եթե ակտիվները ցպահանջ չեն և չունեն հստակ սահմանված մարման ժամկետներ, ապա համարվում են 180 օրից ավելի մարման ժամկետ ունեցող:

Թիվ 9 հաշվետվության մեջ ակտիվների կազմում չեն ընդգրկվում սառեցված հաշիվները (բացառությամբ պայմանական` որոշակի ժամկետով սառեցված հաշիվների, որոնք հաշվետվության մեջ արտացոլվում են ըստ սառեցման ժամկետների), հիմնական միջոցներն ու ոչ նյութական ակտիվները և նրանց ձեռքբերման նպատակով կատարված կանխավճարները, ինչպես նաև հետագայում ծախսերով ձևակերպման ենթակա կանխավճարները:

«Կանխիկ դրամական միջոցներ» տողում լրացվում են նաև բանկի կողմից ձեռք բերված ոսկու ստանդարտացված ձուլակտորները: Ոսկու ոչ ստանդարտացված ձուլակտորները, ճանապարհին գտնվող դրամական միջոցները, ճանապարհին գտնվող կանխիկին հավասարեցված վճարային քարտերը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ չհաստատված վճարային քարտերը հաշվետվության մեջ չեն ընդգրկվում:

«Պահանջներ ՀՀ կառավարության նկատմամբ» տողում լրացվում են բանկի կողմից ձեռք բերված պետական գանձապետական արժեթղթերը (բացառությամբ գրավադրված և հակադարձ ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի), ռեպո համաձայնագրերով ձեռք բերված պետական արժեթղթերը (ըստ տնօրինման ժամկետի): Կառավարության նկատմամբ այլ պահանջները (կանխավճարներ հարկերի գծով, հետաձգված հարկերի գծով առաջացած ակտիվներ և այլն) հաշվետվության մեջ պետք է արտացոլվեն կառավարության նկատմամբ պարտավորությունների (հաշվեգրումներ, հետաձգված հարկային պարտավորություններ և այլն) հետ հաշվանցված (կանխավճարից հանած պարտավորության գումարը): Եթե պարտավորության գումարը գերազանցում է կանխավճարի չափը, ապա տարբերություն կազմող գումարը լրացվում է «Պարտավորություններ այլ անձանց նկատմամբ» տողի «ցպահանջ» սյունակում: Եթե կանխավճարի չափը գերազանցում է պարտավորության գումարը, ապա տարբերություն կազմող գումարը լրացվում է «Պահանջներ այլ անձանց նկատմամբ» տողի «ցպահանջ» սյունակում:

Հաշվետվության «Այլ արժեթղթեր» տողում լրացվում են բանկի կողմից այլ անձանց (բանկերի և այլ կազմակերպությունների) կանոնադրական հիմնադրամներում ունեցած բաժնեմասերը և փայամասնակցությունները, ինչպես նաև վաճառքի և վերավաճառքի նպատակով ձեռք բերված արժեթղթերը:

«Պահանջներ այլ անձանց նկատմամբ» տողում լրացվում են Հաշվային պլանի «Այլ ակտիվներ» բաժնի «Այլ ակտիվներ» հաշվում առկա միջոցները, «Այլ գործառնությունների գծով ստացվելիք գումարներ» և «Առհաշիվ տրված գումարներ և կանխավճարներ» բաժիններում հաշվառված միջոցները, բացառությամբ «Ֆակտորինգային գործառնությունների գծով ստացվելիք գումարներ», «Լիզինգի գծով ստացվելիք գումարներ» և «Գալիք ժամանակաշրջանի ծախսեր» ենթաբաժինների: «Ֆակտորինգային գործառնությունների գծով ստացվելիք գումարներ» և «Լիզինգի գծով ստացվելիք գումարներ» ենթաբաժինների միջոցները հաշվետվության մեջ լրացվում են առանձին տողում:

«Այլ գործառնությունների գծով ստացվելիք գումարներ», «Առհաշիվ տրված գումարներ և կանխավճարներ» բաժիններում և «Այլ ակտիվներ» բաժնի «Այլ ակտիվներ» հաշվում հաշվառված այն միջոցները, որոնք պահանջ են բանկերի նկատմամբ, պետք է ընդգրկվեն հաշվետվության «Պահանջներ բանկերի նկատմամբ» համապատասխան տողերում:

Հաշվետվության «այդ թվում» բաժինները արտացոլվում են արտարժույթի I և II խմբերի արտարժույթներով` վերածված հազար դրամների: Արտարժույթի խմբավորումը կատարվում է համաձայն «ԿԲ կանոնակարգ 2»-ով սահմանված արտարժութային խմբերի:

«Փոփոխվող տոկոսադրույքներով» տողերում լրացվում են այն միջոցները, որոնք ներգրավվել կամ տեղաբաշխվել են ոչ ֆիքսված տոկոսադրույքներով (այսինքն` այդ միջոցների տոկոսադրույքները վերանայվում են շուկայական տոկոսադրույքների ցանկացած փոփոխության դեպքում):

«Փոփոխվող տոկոսադրույքներով» տողերում միջոցները լրացվում են ըստ տոկոսադրույքների վերանայմանը մնացած ժամկետների, այլ ոչ թե ըստ մարմանը մնացած ժամկետների:

Օրինակ 1. եթե բանկը ներգրավել է մինչև 5 տարի մարման ժամկետով ավանդ, որի տոկոսադրույքները վերանայվելու են յուրաքանչյուր 3 ամիսը մեկ, ապա հաշվետվության «Փոփոխվող տոկոսադրույքներով» տողում այդ ավանդի գումարը պետք է լրացվի «90-119 օր» սյունակում, իսկ հաջորդ հաշվետու ժամանակաշրջանում նույն ավանդի գումարը կարտացոլվի «60-89 օր» սյունակում:

Օրինակ 2. եթե բանկը ներգրավել է մինչև 3 տարի մարման ժամկետով ավանդ, որի տոկոսադրույքները վերանայվելու են շուկայի ցանկացած փոփոխության դեպքում, ապա հաշվետվության «Փոփոխվող տոկոսադրույքներով» տողում այդ ավանդի գումարը պետք է լրացվի «Ցպահանջ» սյունակում:

«Ֆիքսված տոկոսադրույքներով» տողերում լրացվում են այն միջոցները, որոնք ներգրավվել և տեղաբաշխվել են ֆիքսված տոկոսադրույքներով: Ակտիվները և պարտավորությունները արտացոլվում են ըստ մարմանը մնացած ժամկետների:

I խմբի արտարժույթով և II խմբի արտարժույթով տողերում հաշվի են առնվում նաև «ԿԲ կանոնակարգ 2»-ի համաձայն արտարժույթի տնօրինման նորմատիվի հաշվարկի մեջ ընդգրկվող հետհաշվեկշռային անավարտ գործարքների նկատմամբ պարտավորությունները և պահանջները (սփոթ, սվոփ, ֆյուչերս, ֆորվարդ), ըստ գործարքի կատարման ժամկետների, համապատասխան սյունակներում:

«I խմբի արտարժույթով», «II խմբի արտարժույթով», «Ֆիքսված տոկոսադրույքներով», «Փոփոխվող տոկոսադրույքներով» և «Այդ թվում` անտոկոս» տողերում ակտիվները և պարտավորություններն արտացոլվում են հաշվեկշռային ակտիվների և պարտավորությունների ամբողջ մնացորդային արժեքով (հաշվի չառնելով սույն հաշվետվության մնացած մասերում չընդգրկվող տարրերը):

«Այդ թվում` անտոկոս» տողերում լրացվում են այն ֆիքսված տոկոսադրույքներով միջոցները, որոնք ներգրավվել կամ տեղաբաշխվել են առանց տոկոսների վճարման (ստացման) պայմանի:

(2.15 կանոնը խմբ. 25.12.01 թիվ 334 որոշում)

 

Կանոն 2.16 (ուժի մեջ է մինչև 2002 թ. հունվարի 1-ը)

Թիվ 10 հաշվետվությունը լրացվում է.

- բաց բաժնետիրական բանկերի կողմից` 1% և ավելի բաժնեմաս ունեցող

բաժնետերերի մասին: Մնացած բաժնետերերի բաժնեմասը լրացվում է մեկ տողով:

- Փակ բաժնետիրական, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

հանդիսացող և կոոպերատիվ բանկերի կողմից` բոլոր փայատերերի

(բաժնետերերի, անդամների) մասին:

Հաշվետվության «Սեփականության ձևը» սյունակը լրացվում է մասնակցի կազմակերպաիրավական ձևին համապատասխան` «պետական», «ոչ պետական» և «ֆիզիկական անձ»:

Բանկը պարտավոր է կանոնադրական հիմնադրամում փոփոխություններ չլինելու դեպքում հաշվետվություն ներկայացնելու փոխարեն յուրաքանչյուր կիսամյակ առանձին գրությամբ հայտնել այդ մասին:

Բանկը պարտավոր է թիվ 10 հաշվետվությունը ներկայացնել նաև այն դեպքում (անկախ կանոնադրական հիմնադրամում կատարված փոփոխություններից), երբ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշմամբ փոփոխություն է կատարվել սույն հաշվետվության ձևում` կանոն 4.07-ում սահմանված ժամկետում:

 

Կանոն 2.17 (ուժի մեջ է 2002 թ. հունվարի 1-ից)

Թիվ 10 հաշվետվությունը լրացվում է.

- բաց բաժնետիրական բանկերի կողմից` 1% և ավելի բաժնեմաս ունեցող

բաժնետերերի մասին: Մնացած բաժնետերերի բաժնեմասը լրացվում է երկու

տողով, ընդ որում, ռեզիդենտների մասնակցությունը լրացվում է առաջին

տողով, իսկ ոչ ռեզիդենտները` երկրորդ տողով:

- Փակ բաժնետիրական, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող և կոոպերատիվ բանկերի կողմից` բոլոր փայատերերի (բաժնետերերի, անդամների) մասին:

Հաշվետվության «Սեփականության ձևը» սյունակը լրացվում է մասնակցի կազմակերպաիրավական ձևին համապատասխան` «պետական», «ոչ պետական» և «ֆիզիկական անձ»:

«Ռեզիդենտ (ոչ ռեզիդենտ)» սյունակում անվանումները լրացվում են «Ռեզիդենտ» կամ «Ոչ ռեզիդենտ» բառերով:

Բանկը պարտավոր է կանոնադրական հիմնադրամում փոփոխություններ չլինելու դեպքում հաշվետվություն ներկայացնելու փոխարեն յուրաքանչյուր կիսամյակ առանձին գրությամբ հայտնել այդ մասին:

Բանկը պարտավոր է թիվ 10 հաշվետվությունը ներկայացնել նաև այն դեպքում (անկախ կանոնադրական հիմնադրամում կատարված փոփոխություններից), երբ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշմամբ փոփոխություն է կատարվել սույն հաշվետվության ձևում` կանոն 4.05-ում սահմանված ժամկետում:

 

Կանոն 2.18

Թիվ 11 հաշվետվությունում ներկայացվում է բանկի ընդհանուր կապիտալի (նվազագույն չափի հաշվարկման համար օգտագործվող) կազմի մեջ մտնող տարրերի մեծությունը հաշվետու ժամանակաշրջանի սկզբում, այդ տարրերի կրած փոփոխությունները հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում և ընդհանուր կապիտալի տարրերի մեծությունը ժամանակաշրջանի վերջում: «Նախորդ ժամանակաշրջան» սյունակում լրացվում են նախորդ եռամսյակի վերջին օրվա տվյալները, իսկ տարեկան հաշվետվության մեջ` նախորդ տարվա տվյալները:

 

Կանոն 2.19 (ուժի մեջ է մինչև 2002 թ. հունվարի 1-ը)

Թիվ 12 հաշվետվությունը լրացվում է դրամական հոսքի պարզաբանման ուղղակի մեթոդով: Հաշվետվությունում բանկի կողմից ստացված կանխիկ դրամի հոսքը խմբավորվում է 3 բաժիններում` դրամական հոսք գործառնական, ներդրումային և ֆինանսական գործունեությունից:

Առաջին բաժնում (դրամական հոսք գործառնական գործունեությունից) լրացվում է բանկի կողմից ստացված եկամուտներով և կատարված ծախսերով պայմանավորված դրամական հոսքը:

Երկրորդ բաժնում (դրամական հոսք ներդրումային գործունեությունից) արտացոլվում է բանկի հաշվեկշռային ակտիվների կազմի փոփոխությամբ պայմանավորված դրամական հոսքը, որը ներառում է պետական և ոչ պետական արժեթղթերի, վարկային և ինվեստիցիոն ներդրումների, տեղաբաշխված ավանդների, լիզինգի, հիմնական միջոցների և այլ ակտիվների շարժը:

Այս բաժնի «Նախկինում դուրս գրված վարկերի վերադարձ» հոդվածում չեն ընդգրկվում գրավի տնօրինման հետևանքով մարված վարկերի գումարները:

Երրորդ բաժնում լրացվում է բանկի հաշվեկշռային պարտավորությունների և կապիտալի փոփոխությամբ պայմանավորված դրամական հոսքը:

«Նախորդ ժամանակաշրջան» սյունակում լրացվում են նախորդ եռամսյակի վերջին օրվա տվյալները, իսկ տարեկան հաշվետվության մեջ` նախորդ տարվա տվյալները:

Կանխիկ և կանխիկին հավասարեցված զուտ միջոցները բաղկացած են կանխիկ դրամական միջոցներից, թղթակից բանկերի զուտ ցպահանջ հաշիվներից և բանկի` ՀՀ կենտրոնական բանկում գտնվող թղթակցային հաշվի միջոցներից: Թղթակից բանկերի զուտ ցպահանջ միջոցներում ընդգրկվում է թղթակցային «նոստրո» հաշիվների և «լորո» հաշիվների տարբերությունը:

Հաշվետվությանը կից պարտադիր ներկայացվում է ծանոթագրություն ոչ դրամական այն գործառնությունների վերաբերյալ, որոնք կրում են ներդրումային կամ ֆինանսական բնույթ, սակայն կապված չեն դրամական հոսքերի հետ: Այդպիսի գործառնություններ են համարվում, օրինակ, վարկերի մարումը գրավների տնօրինման միջոցով, ակտիվների ձեռքբերումը (վաճառքը) ապառիկ ձևով, բանկի կողմից թողարկված պարտատոմսերի մարումը բաժնետոմսերի թողարկման հաշվին և այլն:

Ծանոթագրությունը պետք է ստորագրվի բանկի վարչության նախագահի և գլխավոր հաշվապահի կողմից:

 

Կանոն 2.20 (ուժի մեջ է 2002 թ. հունվարի 1-ից)

Թիվ 12 հաշվետվությունը լրացվում է դրամական հոսքի պարզաբանման ուղղակի մեթոդով: Հաշվետվությունում բանկի կողմից ստացված կանխիկ դրամի հոսքը խմբավորվում է 3 բաժիններում` դրամական հոսք գործառնական, ներդրումային և ֆինանսական գործունեությունից:

Առաջին բաժնում (դրամական զուտ հոսքեր գործառնական գործունեությունից) արտացոլվում են բանկի հիմնական գործունեության հետ կապված, ինչպես նաև ստացված եկամուտներով և կատարված ծախսերով պայմանավորված դրամական հոսքերը: Այս բաժնի «Նախկինում դուրս գրված վարկերի վերադարձ» հոդվածում չեն ընդգրկվում գրավի տնօրինման հետևանքով մարված վարկերի գումարները:

Երկրորդ բաժնում (դրամական զուտ հոսքեր ներդրումային գործունեությունից) արտացոլվում է դրամական հոսքը, որը ներառում է մինչև մարման ժամկետը պահվող ժամկետային և անժամկետ արժեթղթերում ներդրումների (բացառությամբ վաճառքի և վերավաճառքի), բանկերում տեղաբաշխված ավանդների, հիմնական միջոցների և այլ ներդրումային բնույթ կրող ակտիվների շարժը:

Երրորդ բաժնում (դրամական զուտ հոսքեր ֆինանսական գործունեությունից) արտացոլվում են ՀՀ կենտրոնական բանկից և այլ բանկերից ստացված վարկերի, ստացված այլ փոխառությունների, լիզինգով ստացված միջոցների, բանկի կողմից թողարկված արժեթղթերի, կապիտալի փոփոխությամբ պայմանավորված դրամական հոսքերը:

Դրամական միջոցների հոսքերը, որոնք առաջացել են արտարժույթով կատարված գործառնությունների հետևանքով, պետք է գրանցվեն բանկի հաշվետվական արժույթով` արտարժույթի գումարի նկատմամբ կիրառելով հաշվետվական արժույթի և արտարժույթի միջև դրամական միջոցների հոսքերի օրվա դրությամբ առկա փոխանակման փոխարժեքը: Արտարժույթի փոխանակման փոխարժեքի փոփոխության ազդեցությունը դրամական միջոցների վրա արտացոլվում է դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունում` տվյալ ժամանակաշրջանի սկզբում և վերջում գոյացած դրամական միջոցների համապատասխանեցման նպատակով: Այդ գումարը ցույց է տրվում գործառնական, ներդրումային և ֆինանսական գործունեության արդյունքում գոյացած դրամական միջոցների հոսքերից առանձին:

«Նախորդ ժամանակաշրջան» սյունակում լրացվում են նախորդ եռամսյակի վերջին օրվա տվյալները, իսկ տարեկան հաշվետվության մեջ` նախորդ տարվա տվյալները:

Կանխիկ և կանխիկին հավասարեցված զուտ միջոցները բաղկացած են կանխիկ դրամական միջոցներից, «ԿԲ կանոնակարգ 2»-ով նախատեսված կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթերից, թղթակից բանկերի զուտ ցպահանջ միջոցներից, բանկի` ՀՀ կենտրոնական բանկում գտնվող թղթակցային հաշվի միջոցներից և ՀՀ կենտրոնական բանկում տեղաբաշխված ավանդներից, ինչպես նաև պետական կարճաժամկետ պարտատոմսերից (զուտ հաշվեկշռային արժեքով, բացառությամբ գրավադրվածների): Թղթակից բանկերի զուտ ցպահանջ միջոցներում ընդգրկվում է թղթակցային «նոստրո» հաշիվների և «լորո» հաշիվների տարբերությունը:

Հաշվետվությանը կից պարտադիր ներկայացվում է ծանոթագրություն ոչ դրամական այն գործառնությունների վերաբերյալ, որոնք կապված չեն դրամական հոսքերի հետ: Այդպիսի գործառնություններ են համարվում, օրինակ, վարկերի մարումը գրավների տնօրինման միջոցով, ակտիվների ձեռքբերումը (վաճառքը) ապառիկ ձևով, բանկի կողմից թողարկված պարտատոմսերի մարումը բաժնետոմսերի թողարկման հաշվին և այլն:

Ծանոթագրությունը պետք է ստորագրվի բանկի վարչության նախագահի (գործադիր տնօրենի) և գլխավոր հաշվապահի կողմից:

 

Կանոն 2.21

Թիվ 13 հաշվետվության 3-րդ և 6-րդ հոդվածներում պետք է ընդգրկվեն այլ բանկերից ստացված (բանկերին հանձնված) գումարները: Այս հոդվածներում չեն արտացոլվում տվյալ բանկի ներբանկային գործառնությունները (մայր բանկից մասնաճյուղերին, մի մասնաճյուղից մյուս մասնաճյուղին, ինչպես նաև մայր բանկի կամ մասնաճյուղերի կողմից գործառնական գրասենյակներին տրված ամրացումները և նրանցից ստացած գումարները և այլն):

Դրամարկղի մնացորդը հաշվետու ամսվա վերջին (հոդված 8) պետք է համապատասխանի «Կանխիկ դրամական միջոցներ դրամարկղում», «Կանխիկ դրամական միջոցներ գործառնական գրասենյակում» և «Կանխիկ դրամական միջոցներ բանկոմատներում» հաշվեկշռային հաշիվների հանրագումարին:

 

Կանոն 2.22 (ուժի մեջ է մինչև 2002 թ. հունվարի 1-ը)

Թիվ 14 հաշվետվությունը լրացվում է մեկ փոխառուի այն պարտավորությունների գծով (ներառյալ ֆակտորինգային պարտավորությունները), որոնց հանրագումարը (12-րդ սյունակ) գերազանցում է բանկի հաշվետու ամսվա միջին օրական ընդհանուր կապիտալի 5%-ը:

Եթե փոխառուն ֆիզիկական անձ է, ապա «Սեփականության ձև» սյունակում անհրաժեշտ է նշել «ֆիզիկական անձ», փոխառուի բաժնեմասերի 50%-ից ավելին պետությանը պատկանելու դեպքում` «պետական», մնացած դեպքերում` «ոչ պետական»:

Հաշվետվության վերջին սյունակի «Ռիսկի համապատասխան կշռով» հոդվածում լրացվում է տվյալ փոխառուի այն պարտավորությունների գումարը, որը «ԿԲ կանոնակարգ 2»-ով սահմանված կշիռներով ընդգրկվում է ռիսկի նորմատիվների (Ն3, Ն41,Ն42) հաշվարկի մեջ:

Հաշվետվության մեջ 2-րդ, 3-րդ և 4-րդ սյունակները պետք է լրացվեն միայն մեծատառերով և առանց չակերտների:

 

Կանոն 2.23 (ուժի մեջ է 2002 թ. հունվարի 1-ից)

Թիվ 14 հաշվետվությունը լրացվում է մեկ պարտապանի (ընդ որում, պարտապաններին են հավասարեցվում նաև այն անձինք, որոնց գծով բանկը ստանձնել է լրացուցիչ պայմանական հետհաշվեկշռային պարտավորություններ` տրամադրվել է երաշխիք, բացվել է ակրեդիտիվ կամ առկա են նմանատիպ այլ դեպքեր) այն պարտավորությունների գծով (ներառյալ ֆակտորինգային պարտավորությունները), որոնց հանրագումարը (12-րդ սյունակ) գերազանցում է բանկի հաշվետու ամսվա միջին օրական ընդհանուր կապիտալի 5%-ը:

Եթե պարտապանը ֆիզիկական անձ է, ապա «Սեփականության ձև» սյունակում անհրաժեշտ է նշել «ֆիզիկական անձ», պարտապանի բաժնեմասերի 50%-ից ավելին պետությանը պատկանելու դեպքում` «պետական», մնացած դեպքերում` «ոչ պետական»:

«Այլ պարտավորություններ» սյունակում նշվում են բանկի բոլոր այն հաշվեկշռային և (կամ) հետհաշվեկշռային պարտավորությունները (օրինակ` ակրեդիտիվներ), որոնք նշված չեն հաշվետվության նախորդ սյունակներում:

Հաշվետվության վերջին սյունակի «Ռիսկի համապատասխան կշռով» հոդվածում լրացվում է տվյալ պարտապանի և վերջինիս հետ փոխկապակցված անձանց պարտավորությունների գումարը «ԿԲ կանոնակարգ 2»-ով սահմանված կշիռներով:

Հաշվետվության մեջ 2-րդ, 3-րդ և 4-րդ սյունակները պետք է լրացվեն միայն մեծատառերով և առանց չակերտների:

 

Կանոն 2.24 (ուժի մեջ է մինչև 2002 թ. հունվարի 1-ը)

Թիվ 15 (շաբաթական) հաշվետվությունը բաղկացած է 2 բաժնից: Հաշվետվության լրացման ժամանակ գործարքի միջին փոխարժեքը որոշվում է միջին կշռվածի մեթոդով:

Հաշվետվության I բաժնում լրացվում են արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները:

«Գործարքի տեսակը» սյունակում լրացվում են արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները երկնիշ կոդերով, որի առաջին նիշը որոշվում է ըստ գործարքի իրականացման վայրի` հետևյալ եղանակով.

1. Գործառնություններ միջբանկային շուկայում,

2. Գործառնություններ ֆոնդային բորսայում,

3. Ներբանկային գործառնություններ (առանց գործառնական գրասենյակների),

4. Գործառնական գրասենյակներ,

Երկրորդ նիշը որոշվում է ըստ գործարքի տեսակի.

1. Սփոթ

2. Ֆորվարդ

3. Ֆյուչերս

4. Սվոպ

Օրինակ` 2.3 կոդը բնորոշում է ֆոնդային բորսայում ֆյուչերսային գործարքը:

«Փոխարկվող արժույթներ (գնվող / վաճառվող)» սյունակում լրացվում են փոխարկվող համապատասխան արժույթների ISO կոդերը (օրինակ` ԱՄՆ-ի դոլար` USD, հայկական դրամ` AMD, անգլիական ֆունտ ստեռլինգ` GBP և այլն): Յուրաքանչյուր գործարք լրացվում է` ելնելով նրա նպատակից. եթե իրականացվել է արտարժույթի գնման գործարք, ապա «Փոխարկվող արժույթներ (գնվող/վաճառվող)» սյունակի համարիչում նշվում է գնվող արտարժույթի ISO կոդը, և լրացվում առքի ծավալն ու առքի միջին փոխարժեքը: Եթե իրականացվել է արտարժույթի վաճառքի գործարք, ապա «Փոխարկվող արժույթներ (գնվող/վաճառվող)» սյունակի հայտարարում նշվում է վաճառվող արտարժույթի ISO կոդը, և լրացվում վաճառքի ծավալն ու վաճառքի միջին փոխարժեքը:

«Ընդամենը» սյունակում լրացվում է ամբողջ շաբաթվա ընթացքում իրականացված գործարքների հանրագումարը` խմբավորված ըստ արտարժույթի տեսակի, գործարքի տեսակի և ծավալի, միջին փոխարժեքի:

II բաժնում լրացվում են չեկերի առք ու վաճառքի ծավալները:

Հաշվետվության մեջ գործարքների ծավալները նշվում են առանց տասնորդական միավորների, իսկ փոխարժեքները` հարյուրերորդական միավորներով:

 

Կանոն 2.25 (ուժի մեջ է 2002 թ. հունվարի 1-ից)

Թիվ 15 (շաբաթական) հաշվետվությունը բաղկացած է 2 բաժնից: Հաշվետվության լրացման ժամանակ գործարքի միջին փոխարժեքը որոշվում է միջին կշռվածի մեթոդով:

Հաշվետվության I բաժնում լրացվում են արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները:

«Գործարքի տեսակը» սյունակում լրացվում են արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները երկնիշ կոդերով, որի առաջին նիշը որոշվում է ըստ գործարքի իրականացման վայրի հետևյալ եղանակով.

1. Գործառնություններ միջբանկային շուկայում,

2. Գործառնություններ ֆոնդային բորսայում,

3. Ներբանկային գործառնություններ (առանց գործառնական գրասենյակների),

4. Գործառնական գրասենյակներում,

5. Այլ վայրերում:

Երկրորդ նիշը որոշվում է ըստ գործարքի տեսակի.

1. Սփոթ

2. Ֆորվարդ

3. Ֆյուչերս

4. Սվոպ

Օրինակ` 2.3 կոդը բնորոշում է ֆոնդային բորսայում ֆյուչերսային գործարքը:

«Փոխարկվող արժույթներ (գնվող / վաճառվող)» սյունակում լրացվում են փոխարկվող համապատասխան արժույթների ISO կոդերը (օրինակ` ԱՄՆ-ի դոլար` USD, հայկական դրամ` AMD, անգլիական ֆունտ ստեռլինգ` GBP և այլն): Յուրաքանչյուր գործարք լրացվում է` ելնելով նրա նպատակից. եթե իրականացվել է արտարժույթի գնման գործարք, ապա «Փոխարկվող արժույթներ (գնվող/վաճառվող)» սյունակի համարիչում նշվում է գնվող արտարժույթի ISO կոդը, և լրացվում առքի ծավալն ու առքի միջին փոխարժեքը: Եթե իրականացվել է արտարժույթի վաճառքի գործարք, ապա «Փոխարկվող արժույթներ (գնվող/վաճառվող)» սյունակի հայտարարում նշվում է վաճառվող արտարժույթի ISO կոդը, և լրացվում վաճառքի ծավալն ու վաճառքի միջին փոխարժեքը:

Արտարժույթի առք ու վաճառքի միջին փոխարժեքները լրացվում են հետևյալ կերպ.

ա) եթե գործարքի (առքի կամ վաճառքի) մի կողմը հանդիսանում է ԱՄՆ դոլար, այսինքն` արտարժույթը գնվում կամ վաճառվում է ԱՄՆ դոլարի դիմաց, ապա փոխարժեքը նշվում է 1 ԱՄՆ դոլարի դիմաց: Օրինակ, եթե գնվում կամ վաճառվում է ռուսական ռուբլի ԱՄՆ դոլարի դիմաց, ապա այդ գործարքի փոխարժեքը նշվում է հետևյալ կերպ. 30 ռուսական ռուբլի 1 ԱՄՆ դոլարի դիմաց:

Բացառություն են կազմում միայն ֆունտ ստեռլինգի առք ու վաճառքի գործարքները: Այս դեպքում փոխարժեքը նշվում է 1 ֆունտ ստեռլինգի դիմաց: Օրինակ, եթե գնվում կամ վաճառվում է ֆունտ ստեռլինգ ԱՄՆ դոլարի դիմաց, ապա այդ գործարքի փոխարժեքը նշվում է հետևյալ կերպ. 1.58 դոլար` 1 ֆունտ ստեռլինգի դիմաց:

բ) Եթե գործարքին (առքին կամ վաճառքին) չի մասնակցում ԱՄՆ դոլարը, ապա փոխարժեքը նշվում է այն արժույթի 1 միավորի դիմաց, որի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ ավելի բարձր է: Օրինակ, եթե գնվում կամ վաճառվում է գերմանական մարկ ֆրանսիական ֆրանկի դիմաց, ապա այդ գործարքի փոխարժեքը նշվում է հետևյալ կերպ. 3.35 ֆրանսիական ֆրանկ 1 գերմանական մարկի դիմաց:

«Ընդամենը» սյունակում լրացվում է ամբողջ շաբաթվա ընթացքում իրականացված գործարքների հանրագումարը` խմբավորված ըստ արտարժույթի տեսակի, գործարքի տեսակի և ծավալի, միջին փոխարժեքի:

II բաժնում լրացվում են չեկերի առք ու վաճառքի ծավալները:

Հաշվետվության մեջ գործարքների ծավալները նշվում են առանց տասնորդական միավորների, իսկ փոխարժեքները` հարյուրերորդական միավորներով:

 

Կանոն 2.26

Թիվ 16 հաշվետվության մեջ ՀՀ կենտրոնական բանկում բացված թղթակցային հաշիվները չեն ընդգրկվում: Եթե բանկի թղթակցային հաշիվները մեկ ուրիշ բանկում արտարժույթի մի քանի տեսակով են (multy), ապա յուրաքանչյուր արժույթով մնացորդը լրացվում է առանձին տողով: ԱՊՀ երկրներում գործող թղթակից բանկերի անվանումները լրացվում են ռուսերեն, «ընդ որում «գտնվելու վայրը» սյունակում գրվում է միայն քաղաքի անունը, օրինակ` ՄՕՍԿՎԱ, իսկ այլ երկրներում գործող բանկերի անվանումները` անգլերեն:

Հաշվետվության մեջ 1-ին, 2-րդ և 3-րդ սյունակներում բոլոր անվանումները լրացվում են առանց չակերտների, միայն մեծատառերով և հետևյալ տառատեսակներով, օրինակ` ՍԲՍ ԱԳՐՕ ՐՕՍՍԻՅԱ ՄՕՍԿՎԱ (տառատեսակ` Baltica Cyrillic), GENERAL BANK BELGIUM BRUSSELS (տառատեսակ` Times Armenian):

 

Կանոն 2.27 (ուժի մեջ է մինչև 2002 թ. հունվարի 1-ը)

Թիվ 17 հաշվետվությունը լրացվում է միայն հաշվետու շաբաթվա ընթացքում կնքված նոր ավանդային, վարկային, ռեպո և հակադարձ ռեպո պայմանագրերի հիման վրա` հազար միավորներով: Երկարաձգված վարկերը (ավանդները) հաշվետվության մեջ չեն ընդգրկվում: Շաբաթվա ընթացքում տրված վարկերի միջին տարեկան տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

Մտ = (Վ1 *Տ 1+Վ2 *Տ 2+ ... + Վm *Տ m) / (Վ1+Վ2+...+Վm), որտեղ Վ-ն տրված վարկերի ծավալն է, Տ-ն` տրված վարկերի տարեկան տոկոսները, 1-m-ը` տրված վարկերի քանակը:

Ավանդների դիմաց վճարվող միջին տարեկան տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ կերպ.

Մտ = (Ա1 *Տ 1+Ա2 *Տ 2+ ... + Աn *Տ n)/(Ա1+Ա2+...+Աn), որտեղ Ա-ն ավանդների ծավալներն է, Տ -ն` ավանդների դիմաց վճարվող տարեկան տոկոսները, 1-n-ը` ավանդների քանակը: Ձևերը լրացվում են տարեկան տոկոսադրույքներով:

Ռեպո և հակադարձ ռեպո գործարքների մեջ մտնում են միայն առևտրային բանկերի հետ արժեթղթերի հետգնման պայմանագրերով տեղաբաշխված և ներգրավված միջոցները: Հետգնման պայմանագրերով գործարքների դեպքում վաճառողը պարտավորվում է հետ գնել միևնույն կամ նմանատիպ արժեթուղթ` հաստատուն գնով ավելի ուշ ամսաթվով: Ռեպո գործարքի կայացման դեպքում բանկը հանդես է գալիս իբրև արժեթղթերի գնորդ, հակադարձ ռեպո գործարքի դեպքում` իբրև վաճառող:

Շաբաթվա ընթացքում կայացած ռեպո և հակադարձ ռեպո գործարքների միջին ռեպո տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

Մտ = (Ռ1 *Տ 1+Ռ2 *Տ 2+...+Ռn *Տ n)/(Ռ1+Ռ2+...+Ռn), որտեղ Ռ-ն կնքված ռեպո և հակադարձ ռեպո գործարքների ծավալն է, Տ-ն` կնքված ռեպո և հակադարձ ռեպո գործարքների ռեպո-տոկոսադրույքները, 1-n-ը` կայացած գործարքների քանակը:

Առանձին աղյուսակում լրացվում են այն բանկերի անվանումները, որոնց հետ իրականացվել են գործարքները` նշելով ներգրավված կամ տեղաբաշխված միջոցի ծավալը, ժամկետը և միջին տարեկան տոկոսադրույքը` ըստ արժույթի տեսակի:

 

Կանոն 2.28 (ուժի մեջ է 2002 թ. հունվարի 1-ից)

Թիվ 17 հաշվետվությունը լրացվում է միայն հաշվետու շաբաթվա ընթացքում կնքված նոր ավանդային, վարկային, ռեպո և հակադարձ ռեպո պայմանագրերի, ինչպես նաև նախկինում կնքված պայմանագրերի համաձայն հաշվետու ժամանակաշրջանում ներգրավված կամ տեղաբաշխված միջոցների հիման վրա` հազար միավորներով: Երկարաձգված վարկերը (ավանդները) հաշվետվության մեջ չեն ընդգրկվում: ՀՀ կենտրոնական բանկի հետ կատարված գործարքները հաշվետվության մեջ չեն ընդգրկվում: Շաբաթվա ընթացքում տրված վարկերի միջին տարեկան տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

Մտ = (Վ1 *Տ 1+Վ2 *Տ 2+ ... + Վm *Տ m) / (Վ1+Վ2+...+Վm), որտեղ Վ-ն տրված վարկերի ծավալն է, Տ-ն տրված վարկերի տարեկան տոկոսները, 1-m-ը` տրված վարկերի քանակը:

Ավանդների դիմաց վճարվող միջին տարեկան տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ կերպ.

Մտ = (Ա1 *Տ 1+Ա2 *Տ 2+ ... + Աn *Տ n)/(Ա1+Ա2+...+Աn), որտեղ Ա-ն` ավանդների ծավալներն է, Տ -ն` ավանդների դիմաց վճարվող տարեկան տոկոսները, 1-n-ը` ավանդների քանակը: Ձևերը լրացվում են տարեկան տոկոսադրույքներով:

Ռեպո և հակադարձ ռեպո գործարքների մեջ մտնում են արժեթղթերի հետգնման պայմանագրերով տեղաբաշխված և ներգրավված միջոցները: Հետգնման պայմանագրերով գործարքների դեպքում վաճառողը պարտավորվում է հետ գնել միևնույն կամ նմանատիպ արժեթուղթ` հաստատուն գնով ավելի ուշ ամսաթվով: Ռեպո գործարքի կայացման դեպքում բանկը հանդես է գալիս իբրև արժեթղթերի գնորդ, հակադարձ ռեպո գործարքի դեպքում` իբրև վաճառող:

Շաբաթվա ընթացքում կայացած ռեպո և հակադարձ ռեպո գործարքների միջին ռեպո տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

Մտ = (Ռ1 *Տ 1+Ռ2 *Տ 2+...+Ռn *Տ n)/(Ռ1+Ռ2+...+Ռn), որտեղ Ռ-ն` կնքված ռեպո և հակադարձ ռեպո գործարքների ծավալն է, Տ-ն` կնքված ռեպո և հակադարձ ռեպո գործարքների ռեպո տոկոսադրույքները, 1-n-ը` կայացած գործարքների քանակը:

Առանձին աղյուսակում լրացվում են այն բանկերի անվանումները, որոնց հետ իրականացվել են գործարքները` նշելով ներգրավված կամ տեղաբաշխված միջոցի ծավալը, ժամկետը և միջին տարեկան տոկոսադրույքը` ըստ արժույթի տեսակի:

«Այլ արտարժույթներ» տողերը լրացվում են դրամական արտահայտությամբ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ` ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված համապատասխան փոխարժեքով:

Կանոն 2.29 (ուժի մեջ է մինչև 2002 թ. հունվարի 1-ը)

Թիվ 18 հաշվետվությունը բաղկացած է 2 մասից: Տվյալները լրացվում են միայն հաշվետվության ազատ վանդակներում:

Հաշվետվության I մասում գրանցվում են բանկի կողմից ոչ ռեզիդենտների հետ իրականացված բոլոր գործառնությունները, իսկ II մասում գրանցվում են միայն ոչ ռեզիդենտներից ներգրաված վարկերի սպասարկման վերաբերյալ տվյալները:

Հաշվետվությունը լրացվում է միլիոն դրամներով` առանց տասնորդականների, բացառությամբ հաշվետվության 2-րդ մասի 5-րդ սյունակի, որը լրացվում է համապատասխան արժույթի միավորով (գումարը նշվում է ամբողջությամբ):

Հաշվետվության մեջ լրացվող արտարժույթով արտահայտված բոլոր գումարները (բացառությամբ «բաժնետոմսեր» հոդվածի «պասիվ» մասում լրացվող տվյալների) վերածվում են դրամի` միայն հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ գործող հաշվարկային փոխարժեքով: Այս դեպքում հաշվետու եռամսյակի հաշվետվության «մնացորդը եռամսյակի սկզբի դրությամբ» սյունակի տվյալները չեն համապատասխանի նախորդ հաշվետու եռամսյակի «մնացորդը եռամսյակի վերջի դրությամբ» սյունակի տվյալներին, քանի որ եռամսյակի սկզբի և վերջի մնացորդները, ինչպես նաև բոլոր ավելացումներն ու պակասեցումները կհաշվարկվեն նույն փոխարժեքով (հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ գործող հաշվարկային փոխարժեքով):

Յուրաքանչյուր գործառնություն տարանջատվում է ըստ ոչ ռեզիդենտի սեկտորային պատկանելիության` հետևյալ տառերի հաջորդականությամբ.

- Ֆ-ն ընդգրկում է այլ պետությունների կենտրոնական բանկերը, ոչ

ռեզիդենտ բանկերը, միջազգային ֆինանսական կազմակերպությունները,

ապահովագրական ընկերությունները, ինվեստիցիոն հիմնադրամները, բորսաները

և այլ ոչ բանկային ֆինանսական հաստատությունները,

- Պ-ն ընդգրկում է այլ պետությունների կառավարությունները

(կենտրոնական և տեղական մակարդակներով),

- Տ-ն ընդգրկում է ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց,

- Ի-ն ընդգրկում է Ֆ-ում, Պ-ում և Տ-ում չներառված ոչ ռեզիդենտ

կազմակերպությունները (այսինքն` պետական մասնակցությամբ

ձեռնարկությունները, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ պետական

ձեռնարկությունները, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող

սուբյեկտները և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող

կազմակերպությունները):

«Հաշվեգրված ստացվելիք (վճարվելիք) շահաբաժիններ» և «Հաշվեգրված ստացվելիք (վճարվելիք) եկամուտներ և ծախսեր» հոդվածների վերաբերյալ տվյալները լրացվում են միայն հաշվետվության «Ակտիվ» մասում, ընդ որում, «մնացորդը եռամսյակի սկզբում» և «մնացորդը եռամսյակի վերջի դրությամբ» սյունակներում լրացվում են զուտ հաշվեգրումները (հաշվեգրված եկամուտների և ծախսերի տարբերությունը համաձայն թիվ 5 հաշվետվության): Հաշվետու եռամսյակի ընթացքում եկամուտների գծով կատարված հաշվեգրումները գրանցվում են «ավելացում» սյունակում, իսկ ծախսերի գծով կատարված հաշվեգրումները` «պակասեցում» սյունակում: Եկամուտների գծով կատարված հաշվեգրումները պետք է նվազեցվեն հաշվետու եռամսյակի ընթացքում արտահաշվեկշիռ դուրս գրված տոկոսագումարների չափով: Եթե եռամսյակի ընթացքում դուրս գրված տոկոսագումարները կգերազանցեն տվյալ հոդվածի գծով եռամսյակի ընթացքում կատարված հաշվեգրված եկամուտներին, ապա տարբերությունը կլինի բացասական, և «ավելացում» սյունակում համապատասխան գումարը կլրացվի «մինուս» նշանով:

 

«Բաժնետոմսեր» հոդվածը լրացվում է հետևյալ կերպ.

Բանկի կողմից որևէ ոչ ռեզիդենտ կազմակերպության բաժնետոմսերի առք ու վաճառքի գործառնությունները գրանցվում են «Բաժնետոմսեր (ընդամենը), այդ թվում» հոդվածի «Ակտիվ» մասում, ընդ որում, գնումը գրանցվում է «ավելացում» սյունակում, վաճառքը` «պակասեցում» սյունակում:

Բանկի կողմից իր սեփական բաժնետոմսերի վաճառքը ոչ ռեզիդենտներին գրանցվում է «Բաժնետոմսեր (ընդամենը), այդ թվում» հոդվածի «Պասիվ» մասի «ավելացում» սյունակում: «Բաժնետոմսեր (ընդամենը), այդ թվում» հոդվածի «Պասիվ» մասի «եռամսյակի սկզբի և վերջի մնացորդները» պետք է համապատասխանեն բանկի թիվ 10 հաշվետվության` ոչ ռեզիդենտների կողմից բանկում կատարված ներդրումների տվյալների հետ:

 

«Բաժնետոմսեր (ընդամենը), այդ թվում» հոդվածը պետք է հավասար լինի «ՈՒղղակի ներդրումներ» և «Պորտֆելային ներդրումներ» հոդվածներում արտացոլված ծավալների հանրագումարին: Բաժնետոմսերի հետ կապված գործարքների բաժանումը «ՈՒղղակի ներդրումների» և «Պորտֆելային ներդրումների» կատարվում է հետևյալ սկզբունքներով.

ՈՒղղակի ներդրումներ. երբ բանկը ձեռք է բերում որևէ ոչ ռեզիդենտ կազմակերպության բաժնետոմսեր, որոնց ընդհանուր գումարը գերազանցում է վերջինիս կանոնադրական հիմնադրամի 10%-ը:

Պորտֆելային ներդրումներ. երբ բանկը ձեռք է բերում որևէ ոչ ռեզիդենտ կազմակերպության բաժնետոմսեր, որոնց ընդհանուր գումարը կազմում է վերջինիս կանոնադրական հիմնադրամի մինչև 10%-ը (ներառյալ):

Բանկի կողմից ոչ ռեզիդենտներին իր սեփական բաժնետոմսերի վաճառքի գործառնությունները նույնպես գրանցվում են` ղեկավարվելով «ՈՒղղակի ներդրումների» և «Պորտֆելային ներդրումների» վերոնշյալ սկզբունքներով:

 

Օրինակներ (վերաբերում են «Պասիվ» մասի լրացմանը)`

1. Ենթադրենք, ամերիկյան «B» բանկը ձեռք է բերում 100 մլն դրամ կանոնադրական հիմնադրամ ունեցող հայկական «A» բանկի բաժնետոմսերի 5%-ը (այսինքն` 5 մլն դրամի) բանկի մեկ այլ բաժնետերից կամ էմիտենտից:

«A» բանկի հաշվետվության մեջ այս գործարքը կգրանցվի հետևյալ կերպ`

._______________________________________________________________________.

|                              |                 Պասիվ                  |

|______________________________|________________________________________|

|                              |         |ավելացում|պակասեցում|         |

|______________________________|_________|_________|__________|_________|

|                              |մնացորդը | Ֆ|Պ|Տ|Ի | Ֆ|Պ|Տ|Ի  |մնացորդը |

|                              |ամսվա    |  | | |  |  | | |   |ամսվա    |

|                              |սկզբի    |  | | |  |  | | |   |սկզբի    |

|                              |դրությամբ|  | | |  |  | | |   |դրությամբ|

|______________________________|_________|__|_|_|__|__|_|_|___|_________|

| Բաժնետոմսեր (ընդամենը), այդ  |    0    | 5| | |  |  | | |   |    5    |

| թվում                        |         |  | | |  |  | | |   |         |

|______________________________|_________|__|_|_|__|__|_|_|___|_________|

| ՈՒղղակի ներդրումներ          |         |  | | |  |  | | |   |         |

|______________________________|_________|__|_|_|__|__|_|_|___|_________|

| հաշվեգրված (վճարվելիք)       |    X    |  | | |  |  | | |   |    X    |

| շահաբաժիններ                 |         |  | | |  |  | | |   |         |

|______________________________|_________|__|_|_|__|__|_|_|___|_________|

| Պորտֆելային ներդրումներ      |    0    | 5| | |  |  | | |   |    5    |

|______________________________|_________|__|_|_|__|__|_|_|___|_________|

| հաշվեգրված (վճարվելիք)       |    X    |  | | |  |  | | |   |         |

| շահաբաժիններ                 |         |  | | |  |  | | |   |    X    |

._______________________________________________________________________.

 

2. Այն դեպքում, երբ հաջորդ ամսում «B» բանկը ցանկանում է որոշակի կշիռ ձեռք բերել հայկական «A» բանկի կառավարման մեջ և այդ նպատակով ձեռք է բերում բանկի կանոնադրական հիմնադրամի ևս 25%-ը (այսինքն` 25 մլն դրամի):

«A» բանկի հաշվետվության մեջ այս գործարքը կգրանցվի հետևյալ կերպ`

 

._______________________________________________________________________.

|                              |                 Պասիվ                  |

|______________________________|________________________________________|

|                              |         |ավելացում|պակասեցում|         |

|______________________________|_________|_________|__________|_________|

|                              |մնացորդը | Ֆ|Պ|Տ|Ի | Ֆ|Պ|Տ|Ի  |մնացորդը |

|                              |ամսվա    |  | | |  |  | | |   |ամսվա    |

|                              |սկզբի    |  | | |  |  | | |   |սկզբի    |

|                              |դրությամբ|  | | |  |  | | |   |դրությամբ|

|______________________________|_________|__|_|_|__|__|_|_|___|_________|

| Բաժնետոմսեր (ընդամենը), այդ  |    5    |25| | |  |  | | |   |   30    |

| թվում                        |         |  | | |  |  | | |   |         |

|______________________________|_________|__|_|_|__|__|_|_|___|_________|

| ՈՒղղակի ներդրումներ          |         |25| | |  |  | | |   |   30    |

|______________________________|_________|__|_|_|__|__|_|_|___|_________|

| հաշվեգրված (վճարվելիք)       |    X    |  | | |  |  | | |   |    X    |

| շահաբաժիններ                 |         |  | | |  |  | | |   |         |

|______________________________|_________|__|_|_|__|__|_|_|___|_________|

| Պորտֆելային ներդրումներ      |    5    |  | | |  |  | | |   |         |

|______________________________|_________|__|_|_|__|__|_|_|___|_________|

| հաշվեգրված (վճարվելիք)       |    X    |  | | |  |  | | |   |         |

| շահաբաժիններ                 |         |  | | |  |  | | |   |    X    |

._______________________________________________________________________.

 

3. Ենթադրենք, մեկ ամիս անց «B» բանկը վաճառում է «A» բանկի բաժնետոմսերի 6%-ը, (այսինքն` 6 մլն դրամի):

«A» բանկի հաշվետվության մեջ այս գործարքը կգրանցվի հետևյալ կերպ`

 

._______________________________________________________________________.

|                              |                 Պասիվ                  |

|______________________________|________________________________________|

|                              |         |ավելացում|պակասեցում|         |

|______________________________|_________|_________|__________|_________|

|                              |մնացորդը | Ֆ|Պ|Տ|Ի | Ֆ|Պ|Տ|Ի  |մնացորդը |

|                              |ամսվա    |  | | |  |  | | |   |ամսվա    |

|                              |սկզբի    |  | | |  |  | | |   |սկզբի    |

|                              |դրությամբ|  | | |  |  | | |   |դրությամբ|

|______________________________|_________|__|_|_|__|__|_|_|___|_________|

| Բաժնետոմսեր (ընդամենը), այդ  |   30    |  | | |  | 6| | |   |   24    |

| թվում                        |         |  | | |  |  | | |   |         |

|______________________________|_________|__|_|_|__|__|_|_|___|_________|

| ՈՒղղակի ներդրումներ          |   30    |  | | |  | 6| | |   |   24    |

|______________________________|_________|__|_|_|__|__|_|_|___|_________|

| հաշվեգրված (վճարվելիք)       |    X    |  | | |  |  | | |   |    X    |

| շահաբաժիններ                 |         |  | | |  |  | | |   |         |

|______________________________|_________|__|_|_|__|__|_|_|___|_________|

| Պորտֆելային ներդրումներ      |         |  | | |  |  | | |   |         |

|______________________________|_________|__|_|_|__|__|_|_|___|_________|

| հաշվեգրված (վճարվելիք)       |    X    |  | | |  |  | | |   |         |

| շահաբաժիններ                 |         |  | | |  |  | | |   |    X    |

._______________________________________________________________________.

 

4. Ենթադրենք, որ մեկ ամիս անց «B» բանկը վաճառում է տվյալ բանկի բաժնետոմսերի մնացած 24%-ից 20%-ը (20 մլն դրամի):

«A» բանկի հաշվետվության մեջ այս գործարքը կգրանցվի հետևյալ ձևով`

 

._______________________________________________________________________.

|                              |                 Պասիվ                  |

|______________________________|________________________________________|

|                              |         |ավելացում|պակասեցում|         |

|______________________________|_________|_________|__________|_________|

|                              |մնացորդը | Ֆ|Պ|Տ|Ի | Ֆ|Պ|Տ|Ի  |մնացորդը |

|                              |ամսվա    |  | | |  |  | | |   |ամսվա    |

|                              |սկզբի    |  | | |  |  | | |   |սկզբի    |

|                              |դրությամբ|  | | |  |  | | |   |դրությամբ|

|______________________________|_________|__|_|_|__|__|_|_|___|_________|

| Բաժնետոմսեր (ընդամենը), այդ  |   24    |  | | |  |20| | |   |    4    |

| թվում                        |         |  | | |  |  | | |   |         |

|______________________________|_________|__|_|_|__|__|_|_|___|_________|

| ՈՒղղակի ներդրումներ          |   24    |  | | |  |20| | |   |         |

|______________________________|_________|__|_|_|__|__|_|_|___|_________|

| հաշվեգրված (վճարվելիք)       |    X    |  | | |  |  | | |   |    X    |

| շահաբաժիններ                 |         |  | | |  |  | | |   |         |

|______________________________|_________|__|_|_|__|__|_|_|___|_________|

| Պորտֆելային ներդրումներ      |         |  | | |  |  | | |   |    4    |

|______________________________|_________|__|_|_|__|__|_|_|___|_________|

| հաշվեգրված (վճարվելիք)       |    X    |  | | |  |  | | |   |         |

| շահաբաժիններ                 |         |  | | |  |  | | |   |    X    |

._______________________________________________________________________.

 

«Պարտատոմսեր» հոդվածը լրացվում է հետևյալ կերպ.

Ոչ ռեզիդենտի կողմից թողարկված ցանկացած տեսակի պարտքային արժեթղթի հետ բանկի գործարքները (գնման կամ վաճառքի) գրանցվում են «Ակտիվ» մասում, ընդ որում, գնումը գրանցվում է «ավելացում» սյունակում, իսկ վաճառքը կամ մարումը` «պակասեցում» սյունակում:

Տվյալ բանկի կողմից թողարկված պարտքային արժեթղթերի վաճառքի և գնման (կամ մարման) գործարքները ոչ ռեզիդենտների հետ գրանցվում են «Պարտատոմսեր (ընդամենը), այդ թվում» հոդվածի «Պասիվ» մասում, ընդ որում, պարտատոմսերի վաճառքը ոչ ռեզիդենտներին գրանցվում է «ավելացում» սյունակում, իսկ դրանց գնումը կամ մարումը` «պակասեցում» սյունակում:

«Կարճաժամկետ» հոդվածում գրանցվում են այն պարտատոմսերը, որոնց մարման ժամկետը չի գերազանցում մեկ տարուց (մեկ տարին ներառյալ), իսկ մնացածը գրանցվում է «Երկարաժամկետ» հոդվածում:

 

Օրինակ`

1. Ենթադրենք, հայկական «A» բանկը ձեռք է բերում Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության կողմից թողարկված գանձապետական պարտատոմսեր, այդ թվում` 1 տարի մարման ժամկետով պարտատոմսեր 10 մլն դրամին համարժեք գումարի չափով և 5 տարի մարման ժամկետով 20 մլն դրամին համարժեք գումարի չափով:

Բանկի հաշվետվության մեջ այս գործարքները կգրանցվեն հետևյալ կերպ`

 

._______________________________________________________________________.

|                              |                 Պասիվ                  |

|______________________________|________________________________________|

|                              |         |ավելացում|պակասեցում|         |

|______________________________|_________|_________|__________|_________|

|                              |մնացորդը | Ֆ| Պ|Տ|Ի| Ֆ|Պ|Տ|Ի  |մնացորդը |

|                              |ամսվա    |  |  | | |  | | |   |ամսվա    |

|                              |սկզբի    |  |  | | |  | | |   |սկզբի    |

|                              |դրությամբ|  |  | | |  | | |   |դրությամբ|

|______________________________|_________|__|__|_|_|__|_|_|___|_________|

| Բաժնետոմսեր (ընդամենը), այդ  |    0    |  |30| | |  | | |   |   30    |

| թվում                        |         |  |  | | |  | | |   |         |

|______________________________|_________|__|__|_|_|__|_|_|___|_________|

| ՈՒղղակի ներդրումներ          |         |  |10| | |  | | |   |   10    |

|______________________________|_________|__|__|_|_|__|_|_|___|_________|

| հաշվեգրված (վճարվելիք)       |    X    |  |  | | |  | | |   |    X    |

| շահաբաժիններ                 |         |  |  | | |  | | |   |         |

|______________________________|_________|__|__|_|_|__|_|_|___|_________|

| Պորտֆելային ներդրումներ      |         |  |20| | |  | | |   |   20    |

|______________________________|_________|__|__|_|_|__|_|_|___|_________|

| հաշվեգրված (վճարվելիք)       |    X    |  |  | | |  | | |   |         |

| շահաբաժիններ                 |         |  |  | | |  | | |   |    X    |

._______________________________________________________________________.

 

Զուտ վարկեր (տրամադրված և ներգրավված), այդ թվում` օվերդրաֆտ և վարկային քարտեր. հոդվածը լրացվում է հետևյալ կերպ.

Այս հոդվածում եռամսյակի սկզբի և վերջի մնացորդներում վարկային գծերի և օվերդրաֆտների ծավալները գրանցվում են ոչ թե փաստացի մնացորդի (օգտագործված մասի) չափով, այլ թույլատրված սահմանաքանակների չափով:

«Ակտիվ» մասում գրանցվում են հաշվետու եռամսյակի ընթացքում բանկի կողմից ոչ ռեզիդենտներին տրամադրված և նրանց կողմից բանկին մարված վարկերի գումարները:

Հոդվածի «Ակտիվ» մասի «մնացորդը եռամսյակի սկզբի դրությամբ» և «մնացորդը եռամսյակի վերջի դրությամբ» սյունակներում լրացվում են բանկի կողմից ոչ ռեզիդենտներին տրամադրված և նրանց կողմից բանկին մարված վարկերի գումարների տարբերությունը: Եթե այդ տարբերությունը դրական է, ապա գումարը գրանցվում է «Ակտիվ» մասի «ավելացում» սյունակում, իսկ բացասական տարբերությունը` «պակասեցում» սյունակում:

 

«Պասիվ» մասում գրանցվում են հաշվետու եռամսյակի ընթացքում ոչ ռեզիդենտների կողմից բանկին տրամադրված և բանկի կողմից մարված վարկերի գումարները:

Հոդվածի «Պասիվ» մասի «մնացորդը եռամսյակի սկզբի դրությամբ» և «մնացորդը եռամսյակի վերջի դրությամբ» սյունակներում գրանցվում են հաշվետու եռամսյակի ընթացքում ոչ ռեզիդենտների կողմից բանկին տրամադրված և բանկի կողմից մարված վարկերի գումարների տարբերությունը: Եթե այդ տարբերությունը դրական է, ապա գումարը գրանցվում է «Պասիվ» մասի «ավելացում» սյունակում, իսկ բացասական տարբերությունը` «պակասեցում» սյունակում:

 

«Կարճաժամկետ» հոդվածում լրացվում են մինչև մեկ տարի մարման ժամկետով (մեկ տարին ներառյալ) վարկերի գումարները:

«Երկարաժամկետ» հոդվածում լրացվում են մեկ տարուց ավելի մարման ժամկետով վարկերի գումարները:

Զուտ ավանդներ (տրամադրված և ներգրավված) հոդվածը լրացվում է նույն սկզբունքով, որը գործում է «Զուտ վարկեր (տրամադրված և ներգրավված)...» հոդվածում: «Զուտ ավանդներ (տրամադրված և ներգրավված)...» հոդվածում բացի ավանդներից գրանցվում են նաև թղթակցային «նոստրո» և «լորո» հաշիվների վերաբերյալ տվյալները:

«Կարճաժամկետ» հոդվածում լրացվում են ցպահանջ ավանդների և մեկ տարին չգերազանցող ժամկետային ավանդների գումարները:

«Երկարաժամկետ» հոդվածում լրացվում են մեկ տարուց ավելի ժամկետով ժամկետային ավանդների գումարները:

«Զուտ ֆինանսական լիզինգ» և «Զուտ ֆակտորինգ» հոդվածները նույնպես լրացվում են նախորդ երկու հոդվածների լրացման սկզբունքով, միայն այն տարբերությամբ, որ այստեղ գործառնությունների ժամկետային բաժանում չի պահանջվում:

«Ոչ ռեզիդենտներին մատուցած ծառայությունների դիմաց ստացված ընդհանուր եկամուտներ և ոչ ռեզիդենտների կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարված գումարներ» հոդվածը լրացվում է հետևյալ կերպ.

Բանկի կողմից ոչ ռեզիդենտներին մատուցված ծառայությունների (փոխանցումների, հավատարմագրային ծառայությունների, ֆորվարդային, ֆյուչերսային կամ օպցիոնային պայմանագրերի, կամ այլ ծառայությունների) դիմաց ստացված վճարները և եկամուտները գրանցվում են «ավելացում» սյունակում:

Եթե բանկն օգտվում է որևէ ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից մատուցված ծառայությունից, ապա դրանց դիմաց կատարված վճարները գրանցվում են հոդվածի «Ակտիվ» մասի «պակասեցում» սյունակում:

«Այլ գործառնություններ» հոդվածում գրանցվում են այն բոլոր գործառնությունները, որոնք տվյալ բանկն իրականացնում է ոչ ռեզիդենտների հետ, և որոնք չեն հանդիսանում վերը նշված գործառնություններից ոչ մեկը: Հաշվետվության I մասի 3-րդ տողի «Պասիվ» մասի վերաբերյալ մանրամասն տվյալները հավաքագրվում են սույն հաշվետվության II մասում:

Հաշվետվության II մասը լրացվում է հետևյալ կերպ.

2-րդ սյունակում նշվում է վարկ տրամադրող ոչ ռեզիդենտի երկիրը:

3-րդ սյունակում նշվում է վարկ տրամադրող ոչ ռեզիդենտի սեկտորային պատկանելիությունը` ըստ հետևյալ տառերի հաջորդականության.

- Ֆ-ն ընդգրկում է այլ պետությունների կենտրոնական բանկերը, ոչ

ռեզիդենտ բանկերը, միջազգային ֆինանսական կազմակերպությունները,

ապահովագրական ընկերությունները, ինվեստիցիոն հիմնադրամները, բորսաները

և այլ ոչ բանկային ֆինանսական հաստատությունները,

- Պ-ն ընդգրկում է այլ պետությունների կառավարությունները

(կենտրոնական և տեղական մակարդակներով),

- Ի-ն ընդգրկում է Ֆ-ում և Պ-ում չներառված ոչ ռեզիդենտ

կազմակերպությունները (այսինքն` պետական մասնակցությամբ

ձեռնարկությունները, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ պետական

ձեռնարկությունները, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող

սուբյեկտները և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող

կազմակերպությունները),

4-րդ սյունակում նշվում է այն տնտեսության ճյուղը, որի ֆինանսավորմանն է ուղղվել ներգրավված վարկը: Տնտեսության ճյուղը լրացվում է համաձայն սույն կանոնակարգի թիվ 6 հաշվետվության մեջ նշված տնտեսության ճյուղերի դասակարգման:

5-րդ, 6-րդ սյունակներում նշվում է վարկային պայմանագրում տվյալ արժույթով նշված վարկի գումարը և արժույթի ISO կոդը,

7-րդ սյունակում լրացվում է վարկային պայմանագրում նշված վարկի ներգրավման և մարման ժամկետը (օրինակ` 25.03.98-25.09.98):

8-րդ սյունակում նշվում է վարկի տոկոսադրույքը,

9-րդ սյունակում լրացվում է հաշվետու եռամսյակի սկզբի դրությամբ ներգրավված վարկերի հաշվեկշռային մնացորդը,

10-րդ սյունակում նշվում է հաշվետու եռամսյակի ընթացքում ներգրավված վարկի մասնաբաժինը կամ մասնաբաժինները (եթե վարկը տրամադրվում է մի քանի մասնաբաժնով) կամ վարկի ընդհանուր գումարը (եթե վարկը տրամադրվում է ամբողջությամբ),

11-րդ սյունակում լրացվում է հաշվետու եռամսյակում վարկի հիմնական գումարի մարմանն ուղղված վճարումների ծավալը (եթե վարկը մարվում է մի քանի մասնաբաժիններով): Տվյալ եռամսյակում հիմնական գումարի միանվագ մարումը նշվում է ամբողջ ծավալով:

12-րդ սյունակում լրացվում են հաշվետու եռամսյակում վարկի դիմաց հաշվեգրված (վճարվելիք) տոկոսագումարները:

13-րդ սյունակում լրացվում է ներգրավված վարկերի հաշվեկշռային մնացորդը եռամսյակի վերջի դրությամբ:

 

Կանոն 2.30 (ուժի մեջ է 2002 թ. հունվարի 1-ից)

«Թիվ 18 հաշվետվությունը բաղկացած է 2 մասից: Տվյալները լրացվում են միայն հաշվետվության ազատ վանդակներում:

Հաշվետվության I մասում գրանցվում են բանկի կողմից ոչ ռեզիդենտների հետ իրականացված բոլոր գործառնությունները, իսկ II մասում` միայն ոչ ռեզիդենտներից ներգրաված վարկերի սպասարկման վերաբերյալ տվյալները:

Հաշվետվությունը լրացվում է միլիոն դրամներով, բացառությամբ հաշվետվության 2-րդ մասի 5-րդ սյունակի, որը լրացվում է համապատասխան արժույթի միավորով, և գումարը նշվում է ամբողջությամբ:

Յուրաքանչյուր գործառնություն տարանջատվում է ըստ արժույթների. Դրամ, ԱՄՆ դոլար, ԵՎՐՈ, Ռուսական ռուբլի և այլ արտարժույթ:

Հաշվետվության մեջ լրացվող արտարժույթով արտահայտված բոլոր գումարները (բացառությամբ «Կապիտալի արժեթղթեր» հոդվածի «Պասիվ» մասում լրացվող տվյալների) վերածվում են դրամի` միայն հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ համապատասխան արժույթի գործող հաշվարկային փոխարժեքով:

Բոլոր հոդվածները, բացառությամբ «Շահաբաժիններ» և «Եկամուտներ և ծախսեր» տողերի, լրացվում են համապատասխան ժամանակաշրջանի վերջի դրությամբ հաշվեկշռային մնացորդների տվյալների հիման վրա:

«Շահաբաժիններ» և «Եկամուտներ և ծախսեր» հոդվածների հաշվետվության «Ակտիվ» մասում լրացվում են տվյալներ ստացված շահաբաժինների և եկամուտների, իսկ «Պասիվ» մասում` վճարված շահաբաժինների և ծախսերի վերաբերյալ: «Հաշվետու ժամանակաշրջան» սյունակը լրացվում է աճողական տվյալներով` տարեսկզբից մինչև հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ ստացված և վճարված շահաբաժինների և եկամուտների և ծախսերի չափով (համաձայն թիվ 5 հաշվետվության): «Նախորդ ժամանակաշրջան» սյունակում լրացվում են նախորդ եռամսյակի վերջին օրվա դրությամբ աճողական տվյալները:

«Կապիտալի արժեթղթեր» հոդվածի «Ակտիվ» մասում լրացվում են բանկի կողմից որևէ ոչ ռեզիդենտ կազմակերպության բաժնետիրական կապիտալում կատարված ուղղակի և պորտֆելային ներդրումները, իսկ «Պասիվ» մասում` բանկի բաժնետիրական կապիտալում ոչ ռեզիդենտների կողմից կատարված ուղղակի և պորտֆելային ներդրումները: Ընդ որում, «Կապիտալի արժեթղթեր» հոդվածի «Պասիվ» մասի տվյալները պետք է համապատասխանեն թիվ 10 հաշվետվության ոչ ռեզիդենտների կողմից բանկում կատարված ներդրումների տվյալներին:

Կապիտալ արժեթղթերի հետ կապված գործարքների բաժանումը «ՈՒղղակի ներդրումների» և «Պորտֆելային ներդրումների» կատարվում է հետևյալ սկզբունքներով.

ՈՒղղակի (նշանակալից մասնակցություն) համարվում են այն ներդրումները, որոնց գումարը գերազանցում է կանոնադրական կապիտալի 10%-ը, իսկ պորտֆելային (ոչ նշանակալից մասնակցություն)` այն ներդրումները, որոնց գումարը կազմում է կանոնադրական կապիտալի մինչև 10%-ը ներառյալ:

«Պարտքային արժեթղթեր» հոդվածի «Ակտիվ» մասում լրացվում են տվյալներ ոչ ռեզիդենտների կողմից թողարկված և բանկի կողմից ձեռք բերված ցանկացած տեսակի պարտքային արժեթղթերի և դրանց հետ կապված ստացվելիք տոկոսների վերաբերյալ, իսկ «Պասիվ» մասում` տվյալներ հաշվետու բանկի կողմից թողարկված և ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պարտքային արժեթղթերի և դրանց հետ կապված վճարվելիք տոկոսների վերաբերյալ:

«Կարճաժամկետ» հոդվածում գրանցվում են տվյալներ այն պարտատոմսերի վերաբերյալ, որոնց համար մինչև մարումը մնացած ժամկետը չի գերազանցում մեկ տարին ներառյալ, իսկ մնացածը գրանցվում են «Երկարաժամկետ» հոդվածում:

Ժամկետային տարանջատումը ըստ կարճաժամկետ և երկարաժամկետ գործառնությունների տարածվում է նաև «Վարկեր, այդ թվում` օվերդրաֆտ և վարկային քարտեր» և «Ավանդներ» հոդվածների վրա:

«Կանխիկ դրամական միջոցներ» հոդվածում լրացվում են տվյալներ բանկի կանխիկ արտարժութային միջոցների վերաբերյալ: Ընդ որում, համապատասխան ժամանակաշրջանի ընդհանուր գումարը պետք է հավասար լինի տվյալ եռամսյակի վերջի օրվա դրությամբ բանկի հաշվեկշռի 101 հաշվի («Ազատ փոխարկելի արտարժույթ» և «Սահմանափակ փոխարկելի արտարժույթ») գումարին:

«Վարկեր, այդ թվում` օվերդրաֆտ և վարկային քարտեր» հոդվածը լրացվում է հետևյալ կերպ.

- Վարկային գծերի և օվերդրաֆտների ծավալները գրանցվում են փաստացի

մնացորդի (օգտագործված մասի) չափով:

- «Ակտիվ» մասում լրացվում են բանկի կողմից ոչ ռեզիդենտներին

տրամադրված զուտ վարկերի և դրանց հետ կապված ստացվելիք տոկոսների

գումարները: «Պասիվ» մասում լրացվում են ոչ ռեզիդենտների կողմից բանկին

տրամադրված զուտ վարկերի և դրանց հետ կապված վճարվելիք տոկոսների

գումարները, ինչպես նաև ոչ ռեզիդենտ բանկերից ներգրաված ժամկետային

ավանդների և դրանց հետ կապված վճարվելիք տոկոսների գումարները:

«Ավանդներ» հոդվածը լրացվում է նույն սկզբունքով, որը գործում է «Վարկեր, այդ թվում` օվերդրաֆտ և վարկային քարտեր» հոդվածում: «Ավանդներ» հոդվածում, բացի ավանդներից, գրանցվում են նաև թղթակցային «նոստրո» և «լորո» հաշիվների և դրանց հետ կապված ստացվելիք (վճարվելիք) տոկոսների վերաբերյալ տվյալները, ընդ որում, «Պասիվ» մասում չեն լրացվում ոչ ռեզիդենտ բանկերից ներգրաված ավանդները և դրանց հետ կապված վճարվելիք տոկոսները:

«Ծառայությունների դիմաց ստացվելիք (վճարվելիք) գումարներ» հոդվածի «Ակտիվ» մասում լրացվում են տվյալներ բանկի կողմից ոչ ռեզիդենտներին, իսկ «Պասիվ» մասում` ոչ ռեզիդենտների կողմից բանկին մատուցած ծառայությունների (փոխանցումների, հավատարմագրային ծառայությունների, փոխարկումների կամ այլ ծառայությունների) դիմաց ստացվելիք («Ակտիվ») և վճարվելիք (»Պասիվ») գումարների վերաբերյալ:

Օրինակ` հայկական «Ա» բանկը որևէ ծառայություն է մատուցում իր ոչ ռեզիդենտ հաճախորդին: Այդ ծառայության համար բանկը գանձում է 3 մլն դրամ, որը վճարվելու է հաճախորդի կողմից ծառայությունը մատուցելուց մեկ ամսվա ընթացքում: Ենթադրենք, ծառայությունը մատուցվում է հաշվետու եռամսյակում, իսկ վարձը գանձվում է հաջորդ եռամսյակում: Այս դեպքում հաշվետվությունը կլրացվի հետևյալ կերպ.

 

մլն դրամ

 

Ակտիվ

 

Նախորդ ժամանակաշրջան Հաշվետու ժամանակաշրջան

 

                Դրամ ԱՄՆ   ԵՎՐՈ Ռուսա- Այլ    Դրամ ԱՄՆ   ԵՎՐՈ Ռուսա- Այլ   

                     դոլար      կան    արտար-      դոլար      կան    արտար-

                                ռուբլի ժույթ                  ռուբլի ժույթ

                                                                           

 Ծառայությունների                              3

դիմաց ստացվելիք (վճարվելիք) գումարներ

 

 եկամուտներ և  ծախսեր                          3

 

Մյուս եռամսյակում, երբ բանկը գանձի ծառայության դիմաց 3 մլն դրամի վճարը, հաշվետվությունը կստանա հետևյալ տեսքը.

 

մլն դրամ

 

Ակտիվ

 

Նախորդ ժամանակաշրջան Հաշվետու ժամանակաշրջան

 

                Դրամ ԱՄՆ   ԵՎՐՈ Ռուսա- Այլ    Դրամ ԱՄՆ   ԵՎՐՈ Ռուսա- Այլ   

                     դոլար      կան    արտար-      դոլար      կան    արտար-

                                ռուբլի ժույթ                  ռուբլի ժույթ

                                                                           

Ծառայությունների  3 դիմաց ստացվելիք (վճարվելիք) գումարներ

 

 եկամուտներ և      3                            3

ծախսեր

 

«Այլ գործառնությունների դիմաց ստացվելիք (վճարվելիք) գումարներ» հոդվածում գրանցվում են այն բոլոր գործառնությունները, որոնք տվյալ բանկն իրականացնում է ոչ ռեզիդենտների հետ, և որոնք չեն հանդիսանում վերը նշված գործառնություններից ոչ մեկը: Օրինակ` բանկն իրեն պատկանող գույք է վաճառում ոչ ռեզիդենտին, որի դիմաց վճարումը իրականացվելու է երկու ամսից: Ինչպես նախորդ օրինակում, այդ գումարը կընդգրկվի «Այլ գործառնությունների դիմաց ստացվելիք (վճարվելիք) գումարներ» հոդվածի «Ակտիվ» մասում և հոդվածի «Եկամուտներ և ծախսեր» տողում: Վճարվելուց հետո գումարը կլրացվի միայն «Եկամուտներ և ծախսեր» տողում: «Այլ գործառնությունների դիմաց ստացվելիք (վճարվելիք) գումարներ» հոդվածում ներառվում են նաև «S.W.I.F.T.»-ի անդամավճարները, նույնատիպ այլ գործառնություններ և ռեպո գործառնությունների ընթացքում առաջացած պահանջները և պարտավորությունները:

Հաշվետվության I մասի 4-րդ կետի` «Վարկեր, այդ թվում` օվերդրաֆտ և վարկային քարտեր», «Պասիվ» մասի վերաբերյալ մանրամասն տվյալները հավաքագրվում են սույն հաշվետվության II մասում:

Հաշվետվության II մասը լրացվում է հետևյալ կերպ.

2-րդ սյունակում նշվում է վարկ տրամադրող ոչ ռեզիդենտի երկիրը:

3-րդ սյունակում նշվում է վարկ տրամադրող ոչ ռեզիդենտի սեկտորային պատկանելիությունը` ըստ հետևյալ տառերի հաջորդականության.

- Ֆ-ն ընդգրկում է այլ պետությունների կենտրոնական բանկերը, ոչ

ռեզիդենտ բանկերը, միջազգային ֆինանսական կազմակերպությունները,

ապահովագրական ընկերությունները, ինվեստիցիոն հիմնադրամները, բորսաները

և այլ ոչ բանկային ֆինանսական հաստատությունները,

- Պ-ն ընդգրկում է այլ պետությունների կառավարությունները

(կենտրոնական և տեղական մակարդակներով),

- Ի-ն ընդգրկում է Ֆ-ում և Պ-ում չներառված ոչ ռեզիդենտ

կազմակերպությունները (այսինքն` պետական մասնակցությամբ

ձեռնարկությունները, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ պետական

ձեռնարկությունները, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող

սուբյեկտները և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող

կազմակերպությունները):

4-րդ սյունակում նշվում է այն տնտեսության ճյուղը, որի ֆինանսավորմանն է ուղղվել ներգրավված վարկը: Տնտեսության ճյուղը լրացվում է համաձայն սույն կանոնակարգի թիվ 6 հաշվետվության մեջ նշված տնտեսության ճյուղերի դասակարգման:

5-րդ, 6-րդ սյունակներում նշվում են վարկային պայմանագրում տվյալ արժույթով նշված վարկի գումարը և արժույթի ISO կոդը:

7-րդ սյունակում լրացվում է վարկային պայմանագրում նշված վարկի ներգրավման ժամկետը` հետևյալ ֆորմատով` 25.03.98:

8-րդ լրացվում է վարկային պայմանագրում նշված վարկի մարման ժամկետը` հետևյալ ֆորմատով` 25.06.06:

9-րդ սյունակում նշվում է վարկի տոկոսադրույքը: Եթե, օրինակ, տոկոսադրույքը կազմում է LIBOR գումարած 5%, ապա այն լրացվում է «LIBOR+5»:

10-րդ սյունակում լրացվում է հաշվետու եռամսյակի սկզբի դրությամբ ներգրավված վարկերի հաշվեկշռային մնացորդը:

11-րդ սյունակում նշվում է հաշվետու եռամսյակի ընթացքում ներգրավված վարկի մասնաբաժինը կամ մասնաբաժինները (եթե վարկը տրամադրվում է մի քանի մասնաբաժնով), կամ վարկի ընդհանուր գումարը (եթե վարկը տրամադրվում է ամբողջությամբ):

12-րդ սյունակում լրացվում է հաշվետու եռամսյակում վարկի հիմնական գումարի մարմանն ուղղված վճարումների ծավալը (եթե վարկը մարվում է մի քանի մասնաբաժիններով): Տվյալ եռամսյակում հիմնական գումարի միանվագ մարումը նշվում է ամբողջ ծավալով:

13-րդ սյունակում լրացվում են հաշվետու եռամսյակում վարկի դիմաց հաշվեգրված (վճարվելիք) տոկոսագումարները:

14-րդ սյունակում լրացվում է ներգրավված վարկերի հաշվեկշռային մնացորդը եռամսյակի վերջի դրությամբ:

 

Կանոն 2.31

Թիվ 19 (օրական) հաշվետվությունը լրացնում են արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող բանկերը:

«Գործարքի տեսակը» սյունակում լրացվում են գործարքների տեսակները` խմբավորված ըստ գործարքի իրականացման վայրի և արտարժույթի տեսակի:

«Վայրը» սյունակում լրացվում է գործարքների իրականացման վայրը (բորսա, միջբանկային շուկա, գրասենյակի կամ գործակալի գտնվելու վայր):

«Միջին փոխարժեք» սյունակում լրացվում է տվյալ վայրում տվյալ գործարքի և տվյալ արտարժույթի գծով միջին փոխարժեքը (մի քանի գործարքի դեպքում), որը հաշվարկվում է «Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 8-ի (նոր խմբագրությամբ) 5-րդ գլխում նշված ձևով:

 

Կանոն 2.32 (ուժի մեջ է մինչև 2002 թ. հունվարի 1-ը)

Թիվ 20 (ամսական) հաշվետվությունը լրացվում է հետևյալ կերպ.

«Հաճախորդների և նրանց հաշիվների մասին» աղյուսակում բոլոր տվյալները բերվում են հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ: Հաճախորդներ են համարվում ֆիզիկական և իրավաբանական այն անձինք, որոնք տվյալ բանկում ունեն հաշիվ (հաշիվներ):

«Վճարումներ» աղյուսակում բերվում են հաշվետու ժամանակահատվածի ընթացքում բանկի կողմից թղթային և էլեկտրոնային ձևով կատարված սեփական և հաճախորդների վճարումների գումարն ու քանակը:

«Էլեկտրոնային» սյունակում բերվում են այն փոխանցումները, որոնք կատարվել են էլեկտրոնային վճարային փաստաթղթի հիման վրա (BANKMAIL, SWIFT, TELEX, E MAIL, WESTERN UNION և այլն):

1.1, 1.2, 1.3, 1.4 կետերում նշվում են կրեդիտային փոխանցումները (կրեդիտային է համարվում այն փոխանցումը, երբ վճարողը ինքն է նախաձեռնում վճարը), որոնք են` հաճախորդների կողմից վճարային հանձնարարագրերով կատարված փոխանցումները, հաճախորդի կողմից բանկին կատարվելիք տարբեր տեսակների վճարումները (բանկի կողմից մատուցված ծառայությունների դիմաց, վարկերի և %-ների մարման,...), բանկի կողմից հաճախորդին կատարված վճարումները (դեպոզիտի դիմաց վճարումները, հաճախորդի հանդեպ ունեցած այլ պարտավորությունների մարումը):

2.1, 2.2, 2.3, 2.4 կետերում նշվում են դեբետային փոխանցումները (դեբետային է համարվում այն փոխանցումը, որի նախաձեռնողը գումարը ստացողն է), որոնք են` հաճախորդներին կամ բանկին ներկայացրած վճարային պահանջագրերի, չեկերի, ներկայացված ինկասոների դիմաց կատարված, ինչպես նաև այլ դեբետային վճարումները:

Ներբանկային են համարվում այն փոխանցումները, որոնք իրականացվել են բանկի ներսում` հաճախորդների միջև, հաճախորդի և բանկի միջև, բանկի տարբեր մասնաճյուղերի միջև, գլխամասի և մասնաճյուղի միջև:

Միջբանկային փոխանցումներ են համարվում ՀՀ բանկերում ունեցած թղթակցային (այլ) հաշիվների միջոցով կատարված այն վճարումները, որոնք նախաձեռնվել են ոչ բանկ հանդիսացող իր հաճախորդի, իր մասնաճյուղի (և նրա հաճախորդի), ինչպես նաև իր կողմից և ուղղված են այլ բանկին, վերջինիս մասնաճյուղին, նրա մոտ սպասարկվող հաճախորդին:

«Արտասահման» տողերում լրացվում են այն փոխանցումները, որոնք կատարվել են արտասահմանյան բանկերում ունեցած «նոստրո» հաշիվների կամ արտասահմանյան բանկերի` ՀՀ բանկերում ունեցած «լորո» հաշիվների միջոցով:

Թե՛ ներբանկային և թե՛ միջբանկային փոխանցումները կարող են պարունակել դրամով և արտարժույթով վճարումները (արտարժույթով կատարված վճարումները լրացվում են դրամական արտահայտությամբ):

«Մատուցած վճարային ծառայություններ» աղյուսակում բերվում են բանկի և/կամ նրա հաճախորդների պատվերով (նախաձեռնությամբ) հաշվետու ժամանակահատվածի ընթացքում`

ա) բացած ակրեդիտիվների գումարը և քանակը, որի դեպքում տվյալ բանկը հանդես է գալիս որպես ակրեդիտիվ բացող (issuing) բանկ,

բ) կատարված փաստաթղթային փոխանցումների գումարը և քանակը (փաստաթղթային փոխանցում է համարվում առևտրային գործարքներում կիրառվող այն փոխանցումը, երբ վճարողի բանկը գումարը փոխանցում է ստացողի բանկին այն պայմանով, որ վերջինիս կողմից այդ միջոցները կհաշվեգրվեն ստացողի հաշվին (հասանելի կդառնան բենեֆիցիարին), վճարման հանձնարարագրում նշված առևտրային փաստաթղթերի ներկայացման դեպքում): Սույն կետում չեն ներառվում այն (պայմանական) փոխանցումները, որոնք վճարվում են անձնագրի ներկայացման դեպքում,

գ) այլ բանկերին կամ նրանց հաճախորդներին ներկայացված փաստաթղթային ինկասոների գումարը և քանակը, երբ բանկը հանդես է գալիս որպես ինկասո նախաձեռնողի բանկ (remitent):

Աղյուսակում ներառվում են ոչ միայն ՀՀ տարածքում, այլև արտասահմանյան բանկերի հետ իրականացվող նմանատիպ հաշվարկները:

«Չեկերով գործառնություններ» աղյուսակում բոլոր տվյալները բերվում են հաշվետու ժամանակահատվածի համար գումարային ձևով:

«Տրամադրում» սյունակում նշվում են բանկի կողմից հաճախորդին տրամադրված հետևյալ չեկերի (չեկերի բլանկների) գումարը և քանակը:

«ՀՀ բանկերի լիմիտային չեկեր» տողում նշվում են բանկի կողմից հաճախորդին տրամադրված չեկերը, որոնցով դուրսգրվելիք գումարը նախօրոք սահմանափակված է որոշակի լիմիտով (հաճախորդի լիմիտային չեկեր):

«ՀՀ բանկերի այլ չեկեր» տողում նշվում են`

ա) բանկի կողմից հաճախորդի անունով դուրս գրված չեկերը (բանկային չեկեր),

բ) բանկի կողմից հաճախորդին տրամադրված չեկերի բլանկները, չեկային գրքույկները (հաճախորդի չեկեր), այս դեպքում «տրամադրված չեկերի գումարը» չի լրացվում:

«Օտարերկրյա բանկերի չեկեր» տողում նշվում են բանկի կողմից հաճախորդին վաճառված օտարերկրյա բանկերի չեկերը:

«Ճանապարհային չեկեր» տողում նշվում են բանկի կողմից հաճախորդին վաճառված ճանապարհային չեկերը:

«Սպասարկում» սյունակում նշվում են հետևյալ չեկերի գումարը և քանակը.

ա) հաճախորդի կողմից բանկ ներկայացված այն չեկերը, որոնք ստացվել են մատուցած ծառայությունների կամ ապրանքների դիմաց որպես փոխհատուցում և ենթակա են վճարման,

բ) հաճախորդի կողմից բանկ ներկայացված ճանապարհային չեկերը:

Տվյալ աղյուսակում չեն ներառվում տրամադրված այն չեկերի բլանկների մասին տվյալները, որոնք հատուկ նախատեսված են տվյալ հաճախորդի հաշվից կանխիկ գումարների դուրսգրման և ստացման համար (կանխիկացման չեկեր):

 

«Պլաստիկ քարտեր սպասարկողներ և սպասարկման միջոցները» աղյուսակում նշվում է բանկի միջոցով պլաստիկ քարտեր սպասարկող կազմակերպությունների քանակը, ինչպես նաև բանկում և այդ կազմակերպություններում տեղադրված սարքավորումների քանակը հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ:

«Բանկ» տողի «Քարտեր սպասարկող կազմակերպությունների քանակը» սյան համապատասխան վանդակում նշվում են պլաստիկ քարտեր սպասարկող տվյալ բանկի և նրա մասնաճյուղերի, որպես առանձին միավորների, քանակը, իսկ «Քարտային սպասարկման մեքենաների քանակը» սյուներում նշվում են տվյալ բանկում և իր մասնաճյուղերում տեղադրված համապատասխան սարքավորումների քանակը:

«Հյուրանոցներ, առևտրի կետեր և այլ» տողերում նշվում են այն կազմակերպությունների մասին տվյալներ, որոնց համար տվյալ բանկը հանդիսանում է acquier:

«Այլ» տողում առանձին ենթատողերով նշվում են քարտեր սպասարկող ՀՀ այլ կազմակերպությունները (լցակայանները, ...):

«Բանկի կարգավիճակը քարտային համակարգում» աղյուսակի մեջ նշվում են այն քարտային համակարգերի անվանումները (VISA, EUROCARD/MASTERCARD, GA, UNION, STB և այլն), որոնց քարտերը տրամադրվում և սպասարկվում են բանկի կողմից, և բանկի կարգավիճակը վերոհիշյալ համակարգերում (լիիրավ անդամ, ենթաանդամ, սպասարկող/տարածող գործակալ):

«Պլաստիկ քարտերի տրամադրումը» աղյուսակում բերվում են բանկի կողմից տրամադրված և շրջանառության մեջ գտնվող քարտերի քանակը (ներառյալ նախկինում տրամադրված քարտերը, որոնք շրջանառությունից դուրս չեն եկել) հաշվետու ժամանակահատվածի դրությամբ` ըստ քարտերի տեսակների:

«Կանխիկացման ֆունկցիայով» սյունակում պետք է հաշվի առնել միայն կանխիկացման համար նախատեսված պլաստիկ քարտերը:

«Դեբետային» սյունակում նշվում են այն քարտերը, որոնք գործում են «pay now» սկզբունքով, այսինքն` հաճախորդի կողմից օգտագործվելիս անմիջապես դեբետագրվում է հաճախորդի քարտային հաշիվը: Այս տիպի քարտերը օգտագործվում են ինչպես կանխիկացման, այնպես էլ անկանխիկ ձևով վճարումները կատարելու համար:

«Կրեդիտային» սյունակում նշվում են այն քարտերը, որոնք գործում են «pay later» սկզբունքով, այսինքն` հաճախորդի կողմից օգտագործվելիս հաճախորդի քարտային հաշիվը դեբետագրվում է պայմանագրով սահմանված ժամկետներում` ամիսը մեկ անգամ, եռամսյակը մեկ անգամ, ...:

«Պլաստիկ քարտերի սպասարկումը» աղյուսակում բերվում են հաշվետու ժամանակահատվածի ընթացքում բանկի կողմից ATM-ով, POS-երով, ձայնային հավաստագրմամբ սպասարկված քարտերի անվանումները, դրանց գումարը և քանակը: Աղյուսակում չեն նշվում ՀՀ այլ բանկի կողմից սպասարկված քարտերի վերաբերյալ տվյալները, որոնց հավաստագրումը իրականացվել է տվյալ բանկի միջոցով:

 

Կանոն 2.33 (ուժի մեջ է 2002 թ. հունվարի 1-ից)

Թիվ 20 (ամսական) հաշվետվությունը լրացվում է հետևյալ կերպ.

«Հաճախորդներ և նրանց հաշիվները» աղյուսակում բոլոր տվյալները բերվում են հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ:

«Իրավաբանական անձինք» տողում բերվում են տվյալներ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց (բացի բանկերից) վերաբերյալ, որոնք տվյալ բանկում ունեն ընթացիկ և ժամկետային հաշիվներ:

«Ֆիզիկական անձինք» տողում բերվում են տվյալներ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց վերաբերյալ, որոնք տվյալ բանկում ունեն ընթացիկ և ժամկետային հաշիվներ:

«Հաճախորդների քանակը» սյան մեջ նշվում են տվյալ բանկում սպասարկվող այն իրավաբանական (բացի բանկերից) և ֆիզիկական անձանց քանակը, որոնք տվյալ բանկում ունեն ընթացիկ և ժամկետային ավանդների հաշիվներ, որոնք բավարարում են ստորև ներկայացված պահանջներին:

«Ընթացիկ հաշիվների քանակը» սյունակում նշվում են իրավաբանական (բացի բանկերից) և ֆիզիկական անձանց անունով բացված այն ցպահանջ ավանդները և բանկային հաշիվները (դրամով և արտարժույթով հաշվարկային հաշիվներ, չեկային հաշիվներ, հաշվարկների իրականացման համար նախատեսված այլ հաշիվներ), որոնցով տեղի է ունեցել միջոցների շարժ (ոչ վերագնահատման շարժ) վերջին 1 տարվա ընթացքում:

«Ժամկետային հաշիվների քանակը» սյունակում նշվում են իրավաբանական (բացի բանկերից) և ֆիզիկական անձանց անունով բացված ժամկետային ավանդների (դրամով և արտարժույթով) հաշիվները, որոնց վրա կա մնացորդ:

(Օրինակ` եթե նույն հաճախորդը տվյալ բանկում ունի մեկ հաշվարկային, երկու ընթացիկ և երեք տարբեր ժամկետներով ավանդային հաշիվներ, ապա այդ հաճախորդը կհամարվի մեկ անձ և «Հաճախորդների քանակը» սյունակում կհաշվառվի որպես մեկ հաճախորդ, հակառակը` եթե մի հաշիվը պատկանում է երեք անձանց (միասնական հաշիվ), ապա «Հաճախորդների քանակը» սյունակում կգրանցվի երեք հաճախորդ:)

«ՀՀ տարածքում փոխանցումներ» աղյուսակում բերվում են հաշվետու ժամանակահատվածի ընթացքում բանկի իրականացված վճարումների քանակն * ու գումարն ըստ այդ վճարումները ստացողին կամ ստացողի բանկին ուղարկելու եղանակի` թղթային կամ որևէ համակարգով (*- եթե վճարումները կատարվում են փաթեթներով կամ հավաքական վճարային փաստաթղթերով, ապա որպես քանակ պետք է նշվի վերջիններիս մեջ ընդգրկված վճարումների քանակը):

Աղյուսակում փոխանցումները դիտարկվում են ըստ առանձին հոսքերի:

Ներբանկային փոխանցումները տվյալ բանկի ներսում` մասնաճյուղի/գլխամասի ներսում, մասնաճյուղերի միջև և գլխամաս-մասնաճյուղ հատվածում կատարված անկանխիկ այն փոխանցումներն են, որոնց վճարողը և շահառուն (որոնք հանդիսանում են բանկի ոչ բանկ հաճախորդները) սպասարկվում են տվյալ բանկի տարբեր մասնաճյուղերում կամ գլխամասում ու մասնաճյուղում:

Կենտրոնական բանկից դուրս թղթակցային հաշիվներով իրականացված միջբանկային անկանխիկ փոխանցումներ են համարվում ՀՀ բանկերում ունեցած «նոստրո» թղթակցային հաշիվներով ՀՀ տարածքում իրականացվող այն վճարումները, որոնք կատարվել են տվյալ բանկի (այդ թվում` մասնաճյուղերի) ոչ բանկ հաճախորդների, ինչպես նաև տվյալ բանկի անունից:

Աղյուսակում թղթային կհամարվեն այն փոխանցումները, որոնց առաքումը ստացողին կամ ստացողի բանկին կատարվում է թղթային եղանակով:

«Էլեկտրոնային վճարումների համակարգ»-ով փոխանցումները ենթադրում են ստացողին/ստացողի բանկին BANKMAIL համակարգով առաքված վճարումները:

Արտասահմանյան փոխանցումներ, որն ընդգրկում է միջազգային փոխանցումների առանձին համակարգերով բանկ և ոչ բանկ հաճախորդների, ինչպես նաև սեփական անունից կատարված փոխանցումների և վերջիններիս անունով ստացումների գումարն ու քանակը, ինչպես նաև հաճախորդների դրամական փոխանցումները/ստացումներն անմիջապես իրականացնող մասնագիտացված համակարգերը (օրինակ` ինչպիսիք են Western Union-ը, Money Gram-ը) տվյալ բանկի կողմից սպասարկող կետերի քանակը:

Աղյուսակի վերջին տողերում առանձին ներկայացվում են ֆիզիկական անձանց կողմից նախաձեռնված փոխանցումները և վերջիններիս անունով ստացումները:

«Այլ» տողերը նախատեսված են այն համակարգերով առաքված փոխանցումների համար, որոնք հիշատակված չեն աղյուսակում: Ընդ որում, յուրաքանչյուր համակարգի անվանումը և համապատասխան տվյալները պետք է նշվեն առանձին տողով:

«Մատուցած վճարային ծառայություններ» աղյուսակում բերվում են տվյալ բանկի կողմից հաշվետու ժամանակահատվածի ընթացքում`

ա) բացված ակրեդիտիվների քանակը,

բ) վճարման ուղարկված/ներկայացված ինկասոների քանակը,

գ) հաճախորդից ընդունած փաստաթղթային փոխանցումների հանձնարարականների քանակը,

դ) հաճախորդից ընդունած ուղղակի դեբետագրման հրահանգների քանակը,

ե) հաճախորդից ընդունած պարբերաբար վճարումների հանձնարարականների քանակը:

Աղյուսակում ներառվում են ինչպես ՀՀ տարածքում իրականացված, այնպես էլ միջազգային բնույթի գործարքների վերաբերյալ տվյալները:

«ՀՀ տարածքում տարբեր վճարային գործիքներով իրականացված վճարումներ» աղյուսակում առանձին սյուներով նշվում են ՀՀ տարածքում տվյալ բանկի սահմաններում կամ բանկից դուրս բանկի հաճախորդների պարտավորությունների և բանկի սեփական պարտավորությունների դիմաց կատարված փոխանցումների գումարն ու քանակն ըստ վճարի նախաձեռնման վճարային գործիքների:

Մասնավորապես, «թղթային հանձնարարականներով» տողում նշվում են.

ա) հաճախորդի կողմից բանկին թղթային եղանակով ներկայացված վճարման հանձնարարականների գումարը և քանակը,

բ) բանկի կողմից սեփական վճարումների իրականացման նպատակով ներկայացված թղթային հանձնարարականների գումարը և քանակը, որոնցով վճարը կատարվել է բանկի «նոստրո» հաշիվներից (այսինքն` հանձնարարականը չի կազմվել հաճախորդի վճարումներն իրականացնելու համար):

«Էլեկտրոնային հանձնարարականներով» տողում նշվում են.

ա) հաճախորդի կողմից բանկին էլեկտրոնային եղանակով ներկայացված հանձնարարականների գումարը և քանակը,

բ) բանկի կողմից սեփական վճարումների իրականացման նպատակով ներկայացված էլեկտրոնային հանձնարարականների գումարը և քանակը, որոնցով վճարը կատարվել է բանկի «նոստրո» հաշիվներից (այսինքն` հանձնարարականը չի կազմվել հաճախորդի վճարումներն իրականացնելու համար):

«Պահանջագրերով» տողում նշվում է այն պահանջագրերի գումարը և քանակը, որոնց դիմաց կատարվել է հաճախորդի կամ բանկի սեփական պարտավորությունների վճարում:

«Պարբերաբար վճարումների հանձնարարականներով» տողում նշվում է այն պարբերաբար վճարումների հանձնարարականների գումարը և քանակը, որոնց դիմաց կատարվել են հաճախորդի կամ բանկի սեփական պարտավորության վճարում:

«ՈՒղղակի դեբետագրման հանձնարարականներով» տողում նշվում է այն ուղղակի դեբետագրման հանձնարարականների գումարը և քանակը, որոնց դիմաց կատարվել է հաճախորդի կամ բանկի սեփական պարտավորության վճարում:

«Այլ վճարային գործիքներով» տողում նշվում են հաճախորդի կամ բանկի սեփական պարտավորության վճարումները, որոնք կատարվել են մեմորիալ օրդերներով, պայմանագրերով, հայտերով, հաշիվ-ապրանքագրերով, վճարը հիմնավորող այլ փաստաթղթերով, բացառությամբ վճարման ներկայացված չեկերի դիմաց կատարված վճարումների:

Աղյուսակում չեն ընդգրկվում կանխիկացման և վերագնահատման հետ կապված գործառնությունները:

«Չեկերով գործառնություններ» աղյուսակում բոլոր տվյալները բերվում են հաշվետու ժամանակահատվածի համար:

«Տրամադրում» սյունակում նշվում են բանկի կողմից հաճախորդին տրամադրված հետևյալ չեկերի (չեկերի բլանկների) գումարը և քանակը.

«Լիմիտային չեկեր» տողում նշվում են բանկի կողմից հաճախորդին տրամադրված չեկերը, որոնցով դուրս գրվելիք գումարը նախօրոք սահմանափակված է որոշակի լիմիտով (հաճախորդի լիմիտային չեկեր):

«Այլ չեկեր» տողում նշվում են`

ա) բանկի կողմից հաճախորդի անունով դուրս գրված չեկերը (բանկային չեկեր),

բ) բանկի կողմից հաճախորդին տրամադրված չեկերի բլանկները, չեկային գրքույկները (հաճախորդի չեկեր), այս դեպքում «տրամադրված չեկերի գումարը» չի լրացվում:

«Օտարերկրյա բանկերի չեկեր» տողում նշվում են բանկի կողմից հաճախորդին վաճառված օտարերկրյա բանկերի չեկերը:

«Ճանապարհորդային չեկեր» տողում նշվում են բանկի կողմից հաճախորդին վաճառած ճանապարհային չեկերը:

«Սպասարկում» սյունակում նշվում են հետևյալ չեկերի գումարը և քանակը.

ա) հաճախորդի կողմից բանկին վճարման ներկայացված այն չեկերը, որոնք հաճախորդը ստացել է իր կողմից մատուցված ծառայությունների կամ ապրանքների դիմաց որպես փոխհատուցում, և որոնց դիմաց ռեալ վճարը հաճախորդին կատարվել է հաշվետու ժամանակահատվածում.

բ) հաճախորդի կողմից բանկ ներկայացված բանկային և ճանապարհորդային չեկեր:

Տվյալ աղյուսակում չեն ներառվում այն չեկերի մասին տվյալները, որոնք հատուկ նախատեսված են տվյալ հաճախորդի հաշվից կանխիկ գումարների դուրս գրման/ստացման համար (կանխիկացման չեկեր):

«Քարտերի տրամադրում» աղյուսակում`

«Տրամադրվող քարտի անվանումը» սյան մեջ նշվում են այն քարտերի անվանումները, որոնք ընդհանուր առմամբ կարող է (նախատեսում է) տրամադրել բանկը:

«Տրամադրված քարտերի քանակը» սյան համապատասխան սյունակներում նշումներ են կատարվում առաջին սյան մեջ նշված այն քարտերի դիմաց, որոնք տրամադրվել են բանկի կողմից և գտնվում են շրջանառության մեջ: Քարտերի քանակն ըստ առանձին տեսակների նշվում է հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ` հաշվի առնելով հաշվետու ժամանակահատվածում տրամադրված և շրջանառությունից հանած քարտերի քանակը:

«Կանխիկացման» սյունակում նշվում է այն քարտերի քանակը, որոնք ունեն միայն կանխիկացման ֆունկցիա:

«Դեբետային» և «Կրեդիտային» սյունակներում նշվում են համապատասխանաբար դեբետային և կրեդիտային քարտերը, որոնք, բացի կանխիկացման ֆունկցիայից, նախատեսում են նաև դրամական փոխանցումների հնարավորություններ:

«Ընդամենը» տողի ներքևի տողում նշվում են աշխատավարձային քարտերի ընդհանուր քանակներն ըստ համապատասխան սյունակների:

«Քարտեր սպասարկողներ և սպասարկման միջոցներ» աղյուսակում`

«Քարտեր սպասարկող կետերի քանակը» սյան մեջ ըստ համապատասխան տողերի նշվում են այն կազմակերպությունները, որոնք տվյալ բանկի միջոցով իրականացնում են քարտային սպասարկում: Ընդ որում, «Բանկային հաստատություններ» տողում նշվում են հաշվետու բանկի գլխամասը, բաժանմունքները, գործառնական գրասենյակները, որոնցում իրականացվում է քարտերի սպասարկում:

Առաջին սյունակի «Այլ» տողում նշվում է բանկի միջոցով քարտեր սպասարկող այն կազմակերպության տեսակը (օրինակ` բենզինի լցակայաններ), որի անվանումը նշված չէ աղյուսակում:

«Քարտերի սպասարկում» աղյուսակում`

«Բանկի կողմից սպասարկվող քարտի անվանումը» սյունակում պետք է նշվեն այն քարտերի անվանումները, որոնք տվյալ բանկը կարող է (նախատեսում է) սպասարկել ընդհանուր առմամբ:

«Սպասարկված քարտեր» սյան մեջ ըստ համապատասխան սյունակների նշումներ են կատարվում առաջին սյան մեջ նշված այն քարտերի դիմաց, որոնք սպասարկվել են բանկի կողմից:

 

Կանոն 2.34.

Թիվ 23 հաշվետվությունը լրացվում է հետևյալ կերպ.

Վարկային ներդրումների ամփոփագրի տեքստային տեղեկատվությունը անհրաժեշտ է լրացնել մեծատառերով` բառերի միջև թողնելով մեկ ազատ (բաց) տեղ: Եթե ամփոփագրի վանդակներից որևէ մեկը լրացման կարիք չունի, ապա համապատասխան վանդակը պետք է դատարկ մնա (գծիկ կամ այլ խորհրդանիշ (սիմվոլ) պետք չէ դնել):

1-ին սյունակում լրացվում է յուրաքանչյուր վարկառուի առանձնահատուկ կոդը (կոդը կարող է որոշել լրացնողը), որը յուրաքանչյուր վարկառուի համար պետք է լինի միակը: Եթե մի վարկառուի վերաբերյալ լրացվում է մի քանի տող, ապա յուրաքանչյուր տողի 1-ին սյունակում տվյալ վարկառուի կոդը կրկնվում է:

2-րդ սյունակում լրացվում է վարկատուի (բանկի) և վարկառուի միջև կնքված վարկային պայմանագրի համարը (օրինակ` 5): Համարից առաջ ոչ մի նշան (օրինակ` «N» կամ «թիվ») չպետք է դրվի:

3-րդ սյունակում լրացվում է վարկառուի վարկային հաշվի համարը (օրինակ` 123006798101):

4-րդ սյունակում լրացվում է վարկառուի լրիվ անվանումը, կազմակերպաիրավական տեսակը, եթե վարկառուն իրավաբանական անձ է (օրինակ` ԱՐԵՎԻԿ ՍՊԸ (ՓԱՅԼ Փ/Ձ)), որտեղ փակագծերում նշվածը վարկառուի նախկին անվանումն է: Եթե վարկառուն ֆիզիկական անձ է, ապա պետք է լրացվի անձի անուն, ազգանունը (օրինակ` ՀԱՍՄԻԿ ԱՎԱԳՅԱՆ (ՀԱՍՄԻԿ ԳԱԼՍՏՅԱՆ)), որտեղ փակագծերում նշվածը վարկառուի նախկին անուն, ազգանունն է: Նախկինը գրվում է, եթե անվանումը կամ անուն, ազգանունը փոփոխվել են:

5-րդ սյունակում լրացվում է վարկառուի ՀՎՀՀ-ն (հարկ վճարողի հաշվառման համարը), իսկ եթե ՀՎՀՀ չունի` ՀՀ պետական եկամուտների նախարարությունում գրանցված չէ, ապա այդ սյունակում լրացվում են վարկառուի անձնագրի տվյալները` սերիան, համարը` առանց ազատ (բաց) տեղերի և գծիկների (օրինակ` XICL576128):

6-րդ սյունակում լրացվում է վարկառուի իրավաբանական հասցեն` եթե վարկառուն իրավաբանական անձ է, իսկ եթե վարկառուն ֆիզիկական անձ է` բնակության հասցեն (օրինակ` ԵՐԵՎԱՆ ՓԱՓԱԶՅԱՆ 5/8):

7-րդ սյունակում լրացվում է Կ տառը, եթե վարկառուն բանկի հետ կապված անձ է: Կ տառի կողքին ոչինչ չպետք է գրվի (կետ (.) և այլն):

8-րդ սյունակում լրացվում է վարկի փաստացի տրման ամսաթիվը:

9-րդ սյունակում լրացվում է վարկի մարման ամսաթիվը` ըստ վարկային պայմանագրի: Եթե վարկը նախատեսված է մարել մաս-մաս, ապա լրացվում են վարկային պայմանագրով նախատեսված վարկի մաս-մաս մարման ամսաթվերը (յուրաքանչյուրը` առանձին տողի վրա):

10-րդ սյունակում լրացվում են վարկային պայմանագրով նախատեսված վարկի ամբողջական կամ մաս-մաս մարման ենթակա գումարները (յուրաքանչյուրը` առանձին տողի վրա):

11-րդ սյունակում լրացվում է վարկի գումարը` համաձայն վարկային պայմանագրի (օրինակ` եթե պայմանագրով նախատեսված է վարկառուին տրամադրել 10000 ԱՄՆ դոլարի վարկ, վանդակում գրվում է` 10000, իսկ եթե նախատեսված է 1100000 դրամի վարկ, գրվում է` 1100000):

12-րդ սյունակում լրացվում է տրված վարկի գումարի արժույթին համապատասխան ISO կոդը` ըստ վարկային պայմանագրի (օրինակ` ԱՄՆ դոլարով վարկի համար` USD, հայկական դրամով վարկի համար` AMD և այլն):

13-րդ սյունակում լրացվում է վարկի գումարը համարժեք դրամով (օրինակ` եթե տրվել է 10000 ԱՄՆ դոլար, ապա 12-րդ սյունակում լրացվում է այդ գումարը համարժեք դրամով):

Ամփոփագրի հաջորդ սյունակներում արտացոլված բոլոր գումարային տվյալները լրացվում են դրամով:

14-րդ սյունակում լրացվում է վարկի տրամադրման ձևը` կանխիկ կամ անկանխիկ, այսինքն, եթե վարկը տրամադրվել է կանխիկ ձևով, գրվում է կանխիկ բառի առաջին տառը` Կ, իսկ եթե տրամադրվել է անկանխիկ ձևով, գրվում է` Ա:

15-րդ սյունակում լրացվում է տարեկան կտրվածքով տոկոսադրույքը` ըստ վարկային պայմանագրի (օրինակ` 24 (առանց տոկոսի նշանի)):

16-րդ սյունակում լրացվում է տոկոսադրույքի հաշվարկման եղանակը` ՊԱՐԶ, կամ ԲԱՐԴ, կամ ՖԻՔՍՎԱԾ և այլն` համաձայն վարկային պայմանագրի:

17-րդ սյունակում լրացվում են վարկային պայմանագրով նախատեսված տոկոսների մարման պայմանները (օրինակ` կարող է գրվել` ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՄՍՎԱ 1-ԻՆ կամ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ և այլն):

18-րդ սյունակում լրացվում է վարկի օգտագործման կոնկրետ նպատակը (օրինակ` ԱՌԵՎՏՈՒՐ կամ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, կամ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ և այլն):

19-րդ սյունակում լրացվում է գրավառուի (բանկի) և գրավատուի միջև կնքված գրավի պայմանագրի համարը (լրացման կարգը` ինչպես ամփոփագրի 2-րդ սյունակում է նախատեսված):

20-րդ սյունակում լրացվում է գրավի գնահատված արժեքը` ըստ գրավի պայմանագրի:

21-րդ սյունակում լրացվում է գրավի առարկան (օրինակ` ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ կամ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑ, կամ ՈՍԿԻ, կամ այլ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂ, կամ ՏԱՐԲԵՐ ԱՊՐԱՆՔԱՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ և այլն):

22-րդ սյունակում լրացվում է գրավի առարկայի գտնվելու վայրը` ԳՐԱՎԱՌՈՒ կամ ԳՐԱՎԱՏՈՒ, կամ ԵՐՐՈՐԴ ԱՆՁ:

23-րդ սյունակում լրացվում է երաշխավորության գումարը:

24-րդ սյունակում լրացվում է երաշխավորողի անվանումը (լրացման կարգը` ինչպես 4-րդ սյունակի համար է նախատեսված):

25-րդ սյունակում լրացվում է վարկառուի վճարունակության գնահատականը` 1, կամ 2, կամ 3, կամ 4` համապատասխանաբար ամենաբարձր գնահատականը ընդունելով 4-ը, իսկ ամենացածրը` 1-ը (օգտվելով ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 1998 թ. մայիսի 6-ի թիվ 26 արձանագրային որոշմամբ հաստատված «Վարկային ռիսկի և վարկերի դասակարգման նպատակով վարկառուի ֆինանսական վիճակի գնահատման չափանիշների վերաբերյալ» մեթոդական ցուցումներում ամրագրված չափանիշներից և ցուցաբերելով սուբյեկտիվ մոտեցում):

26-րդ սյունակում լրացվում է վարկառուի ստանձնած պարտավորությունների (վարկեր, դեբիտորական պարտքեր, լիզինգ, ֆակտորինգ և այլն) հաշվեկշռային ընդհանուր մնացորդը:

27-րդ սյունակում լրացվում է վարկառուի ստանձնած պարտավորությունների (վարկեր, դեբիտորական պարտքեր, լիզինգ, ֆակտորինգ և այլն) և ստացված երաշխիքների ու երաշխավորությունների արտահաշվեկշռային ընդհանուր մնացորդը:

28-րդ սյունակում լրացվում է վարկառուի հետ փոխկապակցված անձանց ստանձնած պարտավորությունների (վարկեր, դեբիտորական պարտքեր, լիզինգ, ֆակտորինգ և այլն) հաշվեկշռային ընդհանուր մնացորդը:

29-րդ սյունակում լրացվում է վարկառուի հետ փոխկապակցված անձանց ստանձնած պարտավորությունների (վարկեր, դեբիտորական պարտքեր, լիզինգ, ֆակտորինգ և այլն) և ստացված երաշխիքների ու երաշխավորությունների արտահաշվեկշռային ընդհանուր մնացորդը:

30-րդ սյունակում լրացվում է վարկառուի ստանձնած նախկին` վերջին մեկ տարվա ընթացքում վերջին մարված պարտքի վերջին փաստացի մարման ամսաթիվը:

31-րդ սյունակում լրացվում է վարկառուի ստանձնած նախկին` վերջին մեկ տարվա ընթացքում վերջին մարված պարտքի վերջին փաստացի մարված գումարը:

32-րդ սյունակում լրացվում է մարված տոկոսների ընդհանուր գումարը:

33-րդ սյունակում լրացվում է դուրս գրված տոկոսների ընդհանուր գումարը:

34-րդ և 35-րդ սյունակներում լրացվում է հաշվեկշռում առկա ժամկետային և ժամկետանց տոկոսագումարների մնացորդը:

36-րդ սյունակում լրացվում է ժամկետային վարկի փաստացի մնացորդը:

37-րդ սյունակում լրացվում է ժամկետանց վարկի փաստացի մնացորդը:

38-րդ սյունակում լրացվում է երկարաձգված վարկի գումարը` համաձայն վարկատուի և վարկառուի միջև կնքված վարկի երկարաձգման պայմանագրի:

39-րդ սյունակում լրացվում է երկարաձգման օրվա ամսաթիվը:

40-րդ սյունակում լրացվում է երկարաձգման ժամկետը (օրինակ` 30 ՕՐ կամ 60 ՕՐ):

41-րդ սյունակում լրացվում է վարկային պայմանագրում ամրագրված տոկոսադրույքի վերանայման օրվա ամսաթիվը, եթե տեղի է ունեցել տոկոսադրույքի վերանայում:

42-րդ սյունակում լրացվում է վերանայված տոկոսադրույքը` տարեկան կտրվածքով (օրինակ` 36 (առանց տոկոսի նշանի)):

43-րդ սյունակում լրացվում է վարկային ռիսկի դասը (օրինակ` ԿԱՍԿԱԾԵԼԻ)` համաձայն ՀՀ կենտրոնական բանկի ու ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի և դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի»:

44-րդ սյունակում լրացվում է ռիսկի գործակիցը` առանց տոկոսի նշանի:

45-րդ սյունակում լրացվում է պահուստին ուղղված մասհանման գումարը:

Ամփոփագիրն անհրաժեշտ է թարմացնել յուրաքանչյուր տվյալի փոփոխության դեպքում: Ամփոփագրում ընդգրկված յուրաքանչյուր վարկառուի ստանձնած պարտավորությունների մարումից հետո բանկը պետք է առնվազն 5 տարի պահպանի (արխիվացնի) լրացված տվյալները:

 

Կանոն 2.35

Թիվ 28 հաշվետվությունը լրացվում է մեկ պարտատերի նկատմամբ այն պարտավորությունների գծով, որոնց հանրագումարը (10-րդ սյունակ) հաշվետու օրվա դրությամբ գերազանցում է բանկի հաշվետու ամսվա միջին օրական ընդհանուր պարտավորությունների 10%-ը:

Եթե պարտատերը ֆիզիկական անձ է, ապա «Սեփականության ձև» սյունակում անհրաժեշտ է նշել «ֆիզիկական անձ», պարտատիրոջ բաժնեմասերի 50%-ից ավելին պետությանը պատկանելու դեպքում` «պետական», մնացած դեպքերում` «ոչ պետական»:

«Պարտքի տեսակը» սյունակում անհրաժեշտ է նշել պարտավորության անվանումը` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի:

«Արժույթի տեսակը» (8-րդ սյունակ) սյունակում նշել արժույթի ISO կոդը:

Հաշվետվության մեջ 2-րդ և 3-րդ սյունակները պետք է լրացվեն միայն մեծատառերով և առանց չակերտների:

6-րդ սյունակում անհրաժեշտ է լրացնել պարտավորության ձևավորման ամսաթիվը (ըստ պայմանագրի), ցպահանջ, ընթացիկ հաշիվների համար լրացվում է այն ամսաթիվը, որից սկսած պարտատիրոջ նկատմամբ բանկի բոլոր պարտավորությունների հանրագումարը գերազանցել է հաշվետու ամսվա բանկի միջին օրական ընդհանուր պարտավորությունների 10%-ը: 7-րդ սյունակում լրացվում է պարտքի պայմանագրով նախատեսված մարման ամսաթիվը, եթե պարտավորությունը ժամկետային է, եթե ոչ, ապա սյունակը չի լրացվում:

«Պարտքի գումարը» սյունակում (9-րդ սյունակ) անհրաժեշտ է լրացնել պարտքի գումարը առանձին պարտքի գծով, իսկ 10-րդ սյունակում` մեկ պարտատիրոջ նկատմամբ բոլոր տեսակի պարտավորությունների հանրագումարը:

(2.35 կանոնը լրաց. 25.12.01 թիվ 334 որոշում)

ԲԱԺԻՆ 3. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

Կանոն 3.01

Հաշվետվությունները, բացառությամբ թիվ 19 ձևի, Վիճակագրության վարչության հաշվետվությունների ընդունման և ամփոփման բաժին են ներկայացվում փոստի, այդ թվում` էլեկտրոնային փոստի միջոցով կամ բանկի պատասխանատու ներկայացուցչի կողմից առձեռն` բանկի հայեցողությամբ, ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետներում: Եթե հաշվետվության ներկայացման օրը համընկնում է հանգստյան օրվա հետ, ապա հաշվետվությունը ներկայացվում է այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:

Եթե ներկայացվող տվյալները հաշվետու ժամանակաշրջանում փոփոխություն չեն կրել, կամ եթե հաշվետվությանն առնչվող գործարքներ չեն իրականացվել, ապա բանկը ներկայացնում է գրություն` նշելով չներկայացվող ձևերը:

Ձև թիվ 19 հաշվետվությունը ներկայացվում է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական գործառնությունների դեպարտամենտ:

(կանոն 3.01 փոփ. 14.05.02 թիվ 144 որոշում)

 

Կանոն 3.02

Հաշվետվությունը համարվում է ներկայացված և ընդունված, եթե մագնիսական կրիչը (մագնիսական սկավառակը կամ էլեկտրոնային փոստի միջոցով հաղորդված տեղեկատվությունը) չունի ծրագրային կամ մեխանիկական թերություն, մագնիսական կրիչի և ձևաթղթի տեղեկատվությունը համընկնում է, հաշվետվությունը ներկայացվել է մագնիսական կրիչով (էլեկտրոնային փոստով) և ձևաթղթով (բացառությամբ թիվ 2, թիվ 15, թիվ 17 և թիվ 19 ձևերի), հաշվետվությունը լրացվել է առանց թերությունների և սխալների (միտումնավոր կամ ոչ միտումնավոր) ու նմանատիպ այլ դեպքերում:

 

Կանոն 3.03

 

Բանկային վերահսկողության դեպարտամենտի տվյալ բանկի համապատասխան վերահսկողը հաշվետվությունների պարզաբանման և մեկնաբանման կարիք ունեցող կետերի վերաբերյալ, ինչպես նաև առանձին վերլուծական նպատակներից ելնելով, ծանուցման միջոցով բանկերից կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ:

Բանկը պարտավոր է ծանուցումը ստանալուց հետո ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում (եթե ծանուցման մեջ այլ ժամկետ նշված չէ), միջոցներ ձեռնարկել` ծանուցմամբ պահանջվող պարզաբանումները և (կամ) այլ տեղեկություններն ապահովելու համար:

Հաշվի առնելով բանկի գտնվելու վայրը` բանկին ծանուցումը կարող է տրվել հեռախոսի (հեռախոսագրի), CBANet ցանցի էլեկտրոնային փոստի կամ կապի սահմանված այլ պահուստային միջոցներով:

Այդ փաստաթղթով բանկի լիազոր ներկայացուցիչը կարող է հրավիրվել բանկային վերահսկողության դեպարտամենտ` հաշվետվությունների վերաբերյալ պարզաբանումներ ու մեկնաբանումներ տալու համար:

Ծանուցումն ստորագրվում է բանկային վերահսկողության դեպարտամենտի տնօրենի (տնօրենի տեղակալի) և բանկային վերահսկողության դեպարտամենտի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից:

(3.03 կանոնը խմբ. 25.12.01 թիվ 334, 14.05.02 թիվ 144 որոշումներ)

 

ԲԱԺԻՆ 4. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

Կանոն 4.01

Ամսական և եռամսյակային հաշվետվությունների ներկայացման ժամկետը մասնաճյուղերի քանակից ելնելով սահմանվում է.

ա) մասնաճյուղեր չունեցող և մինչև 15 (ներառյալ) մասնաճյուղ ունեցող բանկերի համար` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 4-րդ աշխատանքային (բանկային) օրը:

բ) 16 և ավելի մասնաճյուղ ունեցող բանկերի համար` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 7-րդ աշխատանքային (բանկային) օրը:

 

Կանոն 4.02

Տարեկան հաշվետվությունների ներկայացման ժամկետը սահմանվում է.

ա) մասնաճյուղեր չունեցող և մինչև 15 (ներառյալ) մասնաճյուղ ունեցող բանկերի համար` մինչև հաջորդող տարվա հունվարի 20-ը:

բ) 16 և ավելի մասնաճյուղ ունեցող բանկերի համար` մինչև հաջորդող տարվա հունվարի 30-ը:

 

Կանոն 4.03

Շաբաթական հաշվետվությունները ներկայացվում են հաշվետու շաբաթվան հաջորդող երեքշաբթի օրը:

 

Կանոն 4.04

Երկշաբաթյա հաշվետվությունը ներկայացվում է հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող երեքշաբթի օրը:

 

Կանոն 4.05

Թիվ 10 հաշվետվությունը փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի մեծության կամ կառուցվածքի փոփոխության դեպքում ներկայացվում է փոփոխությունը կատարվելուց ոչ ուշ, քան 30 օր հետո:

 

Կանոն 4.06

Թիվ 21 հաշվետվությունը ներկայացվում է արժեթղթերի թողարկման ավարտից ոչ ուշ, քան 10 օր հետո:

 

Կանոն 4.07

ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաշվետվությունների գործող ձևերը փոխելու կամ հաշվետվությունների նոր ձևեր սահմանելու դեպքում դրանք ուժի մեջ են մտնում հրապարակման պահից երեք ամիս հետո, եթե ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ առավել ուշ ժամկետ նախատեսված չէ:

 

Կանոն 4.08

«Հաշվետվություն արտարժութային գործառնությունների վերաբերյալ» թիվ 19 (օրական) հաշվետվությունը, անկախ իրականացված գործարքի ծավալի մեծությունից, ներկայացվում է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական գործառնությունների դեպարտամենտ: Մինչև ժամը 1600 կայացած գործարքները ներկայացվում են յուրաքանչյուր օր, մինչև ժամը 1700 (հաշվետվությունում արտացոլված տվյալները կարող են հաղորդվել նաև կապի միջոցներով` ֆաքս, հեռախոս, էլեկտրոնային փոստ և այլն): Ժամը 1600-ից հետո իրականացված գործարքները պետք է ներկայացվեն հաջորդ օրը ներկայացվող հաշվետվությունում` որպես առանձին հաշվետվություն:

 

ԳԼՈՒԽ 3. ՀԱՇՎԵԿՇՌԻ, ԱՈՒԴԻՏԱՅԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ (ուժի մեջ է մինչև 2002 թ. հունվարի 1-ը)

 

ԲԱԺԻՆ 5. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Կանոն 5.01

Բանկերը պարտավոր են պարբերաբար մամուլում հրապարակել տեղեկատվություն իրենց գործունեության վերաբերյալ` հետևյալ կարգով.

1. ֆինանսական տարվա ավարտից հետո վեցամսյա ժամկետում` տարեկան ֆինանսական հաշվետվությունը և աուդիտային եզրակացության համառոտ ամփոփագիրը,

2. մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը` եռամսյակային ֆինանսական հաշվետվությունը:

Ֆինանսական հաշվետվությունը ներառում է հաշվեկշիռը, եկամուտների և ծախսերի, կապիտալի շարժի և դրամական միջոցների հոսքի վերաբերյալ հաշվետվությունները:

Հրապարակվող ֆինանսական հաշվետվությունը պարտադիր պետք է ներառի հաշվետու ժամանակաշրջանի և հաշվետու ժամանակաշրջանին նախորդող ժամանակաշրջանի համապատասխան տվյալները, ընդ որում, նախորդ ժամանակաշրջանի համար լրացվում են նախորդ եռամսյակի վերջին օրվա դրությամբ տվյալները, իսկ տարեկան հաշվետվության մեջ` նախորդ տարվա տվյալները:

 

Կանոն 5.02

Հրապարակվող հաշվեկշիռը պարտադիր պետք է պարունակի տեղեկատվություն բանկի կանխիկ դրամական միջոցների, թղթակցային հաշիվների միջոցների, վարկային ներդրումների, այդ թվում` միջբանկային վարկերի, տեղաբաշխված ավանդների, արժեթղթերում ներդրումների, հիմնական միջոցների արժեքի, կանոնադրական հիմնադրամի, գլխավոր պահուստի և այլ պահուստների, ակտիվների հնարավոր կորուստների ծածկման պահուստների, ցպահանջ պարտավորությունների, իրավաբանական, ֆիզիկական անձանց ավանդների, ներգրավված վարկերի և ավանդների, չբաշխված շահույթի (վնասի) մեծության վերաբերյալ:

 

Կանոն 5.03

Եկամուտների և ծախսերի մասին հաշվետվությունը պարտադիր պետք է պարունակի տեղեկատվություն ստացված և վճարված տոկոսների, ստացված և վճարված կոմիսիոն գումարների, արտարժույթով, արժեթղթերով գործառնություններից եկամուտների ու ծախսերի, ակտիվների հնարավոր կորուստների ծածկման պահուստներին հատկացումների և դուրս գրված ակտիվների վերադարձի, կառավարչական ապարատի պահպանման ծախսերի, վճարված տույժերի, տուգանքների, տոկոսային և ոչ տոկոսային եկամուտների ու ծախսերի մեծության վերաբերյալ: Հրապարակման են ենթակա նաև բանկի զուտ շահույթի, հաշվարկված շահաբաժինների և կապիտալ ուղղվող չբաշխված շահույթի ծավալները:

Բանկն իր հայեցողությամբ կարող է ավելի մանրամասնել հրապարակվող հաշվետվությունները:

 

Կանոն 5.04

Ընդհանուր կապիտալի փոփոխության վերաբերյալ հաշվետվությունը պարտադիր պետք է պարունակի ընդհանուր կապիտալի կազմի մեջ մտնող տարրերի մեծությունը հաշվետու ժամանակաշրջանի սկզբում, հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում այդ տարրերի կրած փոփոխությունները և ընդհանուր կապիտալի տարրերի մեծությունը ժամանակաշրջանի վերջում:

 

Կանոն 5.05

Դրամական միջոցների հոսքերի վերաբերյալ հաշվետվությունը պարտադիր պետք է պարունակի տեղեկատվություն բանկի գործառնական, ներդրումային և ֆինանսական գործունեությունից ստացված (վճարված) դրամական միջոցների հոսքի վերաբերյալ:

 

Կանոն 5.06

Առնվազն կիսամյակը մեկ բանկերը պարտավոր են տեղեկատվություն հրապարակել ավանդների ընդունման և վարկերի տրամադրման պայմանների (տոկոսադրույքների, ժամկետների, տոկոսագումարների վճարման կարգի և այլն) վերաբերյալ:

 

Կանոն 5.07

Հաշվեկշռի, աուդիտային եզրակացության, ֆինանսական հաշվետվությունների և բանկի գործունեության վերաբերյալ տեղեկությունների հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում բանկերը պարտավոր են Վիճակագրության վարչության հաշվետվությունների ընդունման և ամփոփման բաժին ներկայացնել այդ տեղեկատվությունը պարունակող թերթի (ամսագրի) օրինակը:

(կանոն 5.07 փոփ. 14.05.02 թիվ 144 որոշում)

 

ԳԼՈՒԽ 4. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ (ուժի մեջ է 2002 թ. հունվարի 1-ից)

 

ԲԱԺԻՆ 6. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Կանոն 6.01

 

Բանկերը պարտավոր են նվազագույնը 1000 (հազար) տպաքանակ ունեցող մամուլում պարբերաբար տեղեկատվություն հրապարակել իրենց գործունեության վերաբերյալ` հետևյալ կարգով (ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված ձևերին համապատասխան).

1. ֆինանսական տարվա ավարտից հետո վեցամսյա ժամկետում` աուդիտորական կազմակերպության կողմից ճշտված և հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունները և աուդիտային եզրակացության ամփոփագիրը:

2. մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը` եռամսյակային ֆինանսական հաշվետվությունը:

Ֆինանսական հաշվետվությունը ներառում է հաշվապահական հաշվեկշիռը (ձև թիվ 25), ֆինանսական արդյունքների (ձև թիվ 26), կապիտալում փոփոխությունների (ձև թիվ 27) և դրամական միջոցների հոսքերի (ձև թիվ 12) մասին հաշվետվությունները, ինչպես նաև ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները («Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ՀՀՀՀՍ 1-ին համապատասխան):

Ֆինանսական հաշվետվությունները ներկայացվում են ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտներով սահմանված ժամանակաշրջաններին համապատասխան:

(6.1 կանոնը խմբ. 25.12.01 թիվ 334 որոշում)

 

Կանոն 6.02

Հրապարակվող հաշվեկշիռը պարտադիր պետք է պարունակի «Բանկերի և նմանատիպ ֆինանսական հաստատությունների ֆինանսական հաշվետվություններում բացահայտումներ» ՀՀՀՀՍ 30-ով սահմանված հոդվածները:

 

Կանոն 6.03

Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը պարտադիր պետք է պարունակի «Բանկերի և նմանատիպ ֆինանսական հաստատությունների ֆինանսական հաշվետվություններում բացահայտումներ» ՀՀՀՀՍ 30-ով սահմանված հոդվածները:

 

Կանոն 6.04

Ընդհանուր կապիտալի փոփոխության վերաբերյալ հաշվետվությունը պարտադիր պետք է պարունակի «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ՀՀՀՀՍ 1-ով սահմանված հոդվածները:

 

Կանոն 6.05

Դրամական հոսքերի վերաբերյալ հաշվետվությունը պարտադիր պետք է պարունակի «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ՀՀՀՀՍ 1-ով սահմանված հոդվածները:

 

Կանոն 6.06

Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները պարտադիր պետք է պարունակեն «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ՀՀՀՀՍ 1-ով սահմանված հոդվածները:

 

Կանոն 6.07

Բանկերն իրենց հայեցողությամբ կարող են ավելի մանրամասնել ֆինանսական հաշվետվությունների հոդվածները:

 

Կանոն 6.08

Առնվազն եռամսյակը մեկ բանկերը պարտավոր են նվազագույնը 1000 (հազար) տպաքանակ ունեցող մամուլում տեղեկատվություն հրապարակել հիմնական տնտեսական նորմատիվների պահպանման (պարտադիր նշելով նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված տվյալ նորմատիվի նվազագույն կամ առավելագույն սահմանաչափը), ավանդների ընդունման և վարկերի տրամադրման պայմանների (տոկոսադրույքների, ժամկետների, տոկոսագումարների վճարման կարգի և այլն) վերաբերյալ և 10-օրյա ժամկետում Վիճակագրության վարչության հաշվետվությունների ընդունման և ամփոփման բաժին ներկայացնել այդ տեղեկատվությունը տպագրած թերթի (ամսագրի) օրինակը:

(6.08 կանոնը խմբ. 25.12.01 թիվ 334, 14.05.02 թիվ 144 որոշումներ)

 

Կանոն 6.09

Ֆինանսական հաշվետվությունների և բանկի գործունեության վերաբերյալ տեղեկությունների հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում բանկերը պարտավոր են Վիճակագրության վարչության հաշվետվությունների ընդունման և ամփոփման բաժին ներկայացնել այդ տեղեկատվությունը պարունակող թերթի (ամսագրի) օրինակը:

(6.09 փոփ. 14.05.02 թիվ 144 որոշում)

 

ԳԼՈՒԽ 5. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԲԱԺԻՆ 7. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Կանոն 7.01

Սույն կանոնակարգի կրճատ անվանումն է` «ԿԲ կանոնակարգ 3»:

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
31.05.2001
N 146
Որոշում