(ուժը կորցրել է 26.11.15 թիվ 1383-Ն որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 մայիսի 1994 թ. թիվ 207
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՌՈՒԲԼՈՒՑ ԴՐԱՄԻՆ ԱՆՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետությունում 1994 թվականի մարտի 1-ից պաշտոնական դրամական միավորին` դրամին անցնելու կապակցությամբ, միասնական կարգ սահմանելու նպատակով, ձեռնարկություններում, կազմակերպություններում (անկախ սեփականության ձևից) և հիմնարկներում 1994 թվականի մարտի 1-ից հաշվապահական հաշվառման հաշիվների մինչև 30 ռուբլի մնացորդները վերահաշվարկել և ձևակերպել որպես 10 լումա, իսկ 30 ռուբլուց ավելի մնացորդները վերահաշվարկել սահմանված կարգով:
2. 1994 թվականի մարտի 1-ից գործածությունից հանել նախկին ԽՍՀՄ ֆինանսների նախարարության պետական տուրքի 10 կոպ., 20 կոպ., 30 կոպ., 50 կոպ., 1 և 5 ռուբլի անվանական արժեքով չօգտագործված դրոշմանիշերը:
3. Մինչև պետական տուրքերի նոր դրույքաչափերի ընդունումը, գործող օրենսդրությամբ նախատեսված մինչև 30 ռուբլի պետական տուրքերը կլորացվում և գանձվում են 10 լումայի չափով:
4. Ռուբլուց դրամի փոխարժեքի վերահաշվարկման արդյունքները ձեռնարկությունները և կազմակերպությունները ձևակերպում են ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներով, բյուջետային հիմնարկները` համապատասխան հաշիվներով: