(ուժը կորցրել է 24.10.2019 թիվ 1468-Ն որոշում)
i
040.0333.040417
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 մարտի 2017 թվականի N 333-Ն
i
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԶՐՈՅԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇԻՎ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ԵՎ ՆՇՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ` ՄԻՆՉԵՎ 20 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ՀԱՅՏԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ` ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇԻՎ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 348-րդ հոդվածի 10-րդ մասը և 444-րդ հոդվածի 11-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարները միասնական հաշիվ մուտքագրելու պարզեցված ընթացակարգ կիրառելու համար հարկ վճարողների չափանիշները` համաձայն N 1 հավելվածի.
2) ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների` մինչև 20 մլն դրամի հայտերի հիման վրա ավելացված արժեքի հարկի գումարների` միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգը և ժամկետները` համաձայն N 2 հավելվածի:
i
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 17.01.2019 թիվ 30-Ն որոշում, որը կիրառվում է ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերաբերյալ դիմումում "դիմումներում" նշված` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների մասով)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2017 թվականի մարտի 30-ի
N 333-Ն որոշման
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԶՐՈՅԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ
i
1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկի (այսուհետ` ԱԱՀ) զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը (այսուհետ` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար) միասնական հաշիվ մուտքագրելու պարզեցված ընթացակարգ կիրառելու համար հարկ վճարողը պետք է բավարարի հետևյալ չափանիշները`
1) ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերաբերյալ հարկ վճարողի դիմումը (այսուհետ` դիմում) հարկային մարմին ստացվելու օրը ներառող հարկային տարվան նախորդող հարկային տարվա ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված դիմումում (դիմումներում) նշված` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների հանրագումարի առնվազն 90 տոկոսը հիմնավորվել է հարկային մարմնի ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ:
Դիմումը հարկային մարմին ստացվելու օրը ներառող հարկային տարվան նախորդող հարկային տարվա ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված դիմումում (դիմումներում) նշված` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների ուսումնասիրություն և ստուգում իրականացված չլինելու դեպքում սույն ենթակետով սահմանված չափանիշը համարվում է բավարարված, եթե`
ա. դիմումը հարկային մարմին ստացվելու օրը ներառող հարկային տարվա ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված առաջին և երկրորդ դիմումներում նշված` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների հանրագումարի առնվազն 90 տոկոսը հիմնավորվել է հարկային մարմնի ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ,
բ. դիմումը հարկային մարմին ստացվելու օրը ներառող հարկային տարվա ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված բոլոր նախորդ դիմումներում նշված` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների հանրագումարի առնվազն 90 տոկոսը հիմնավորվել է հարկային մարմնի ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ, եթե դիմումը հարկային մարմին ստացվելու օրը ներառող հարկային տարվա ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված առաջին և երկրորդ դիմումներում նշված` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների հանրագումարի առնվազն 90 տոկոսը չի հիմնավորվել հարկային մարմնի ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ.
2) ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերաբերյալ հարկ վճարողի դիմումը հարկային մարմին ստացվելու օրվա դրությամբ հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացրել լրացած հաշվետու ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկը.
3) ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերաբերյալ հարկ վճարողի ընթացիկ դիմումին նախորդող դիմումից կամ համալիր հարկային «մինչև 2018 թվականի հունվարի 1-ը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության» վերջին ստուգումից հետո ընկած ժամանակահատվածում հարկ վճարողը միացման, միաձուլման, առանձնացման կամ բաժանման ձևով չի վերակազմակերպվել:
(1-ին կետը փոփ. 17.01.2019 թիվ 30-Ն / կիրառվում է ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերաբերյալ դիմումում «դիմումներում» նշված` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների մասով/ 06.06.2019
թիվ 715-Ն որոշումներ)
i
2. Հետագայում հարկային մարմնի կողմից իրականացվող ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերաբերյալ դիմումում (դիմումներում) նշված` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի`
1) 10-20 տոկոսը ներառյալ չհիմնավորվելու դեպքում ուսումնասիրությունը կամ ստուգումը փաստացի սկսելու օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը միասնական հաշվին մուտքագրելու համար պարզեցված ընթացակարգ չի կիրառվում` անկախ այդ ժամանակահատվածում հարկ վճարողի` սույն կարգում նշված չափանիշները բավարարելու հանգամանքից,
2) 20 տոկոսից ավելը չհիմնավորվելու դեպքում ուսումնասիրությունը կամ ստուգումը փաստացի սկսելու օրվանից հետո` այդ օրը ներառող հարկային տարվա և դրան հաջորդող հարկային տարվա ընթացքում, ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը միասնական հաշվին մուտքագրելու համար պարզեցված ընթացակարգ չի կիրառվում` անկախ այդ ժամանակահատվածում հարկ վճարողի` սույն կարգում նշված չափանիշները բավարարելու հանգամանքից:
(2-րդ կետը փոփ. 17.01.2019 թիվ 30-Ն որոշում, որը կիրառվում է ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերաբերյալ դիմումում «դիմումներում» նշված` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների մասով)
i
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 17.01.2019 թիվ 30-Ն որոշում, որը կիրառվում է ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերաբերյալ դիմումում "դիմումներում" նշված` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների մասով)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2017 թվականի մարտի 30-ի
N 333-Ն որոշման
ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԶՐՈՅԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ` ՄԻՆՉԵՎ 20 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ՀԱՅՏԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ` ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇԻՎ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ
i
1. Սույն պարզեցված ընթացակարգով (այսուհետ` ընթացակարգ) կարգավորվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների` մինչև 20 մլն դրամի հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների` միասնական հաշիվ մուտքագրման հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 17.01.2019 թիվ 30-Ն որոշում, որը կիրառվում է ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերաբերյալ դիմումում «դիմումներում» նշված` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների մասով)
2. Սույն ընթացակարգը կիրառվում է, եթե հարկ վճարողը միաժամանակ համապատասխանում է սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված` ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները միասնական հաշիվ մուտքագրելու պարզեցված ընթացակարգ կիրառելու համար հարկ վճարողների չափանիշներին:
i
3. Հարկ վճարողների` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերաբերյալ դիմումը (այսուհետ` դիմում) հարկային մարմին մուտքագրվելու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինը ճշտում է հարկ վճարողի` սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված` ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները միասնական հաշիվ մուտքագրելու պարզեցված ընթացակարգ կիրառելու համար հարկ վճարողների չափանիշներին համապատասխանությունը և`
1) չափանիշներին համապատասխանության դեպքում հարկային մարմինը հարկ վճարողի` սույն ընթացակարգի 2-րդ կետով սահմանված չափանիշներին համապատասխանությունը ճշտելու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում առանց ուսումնասիրություն կամ ստուգում իրականացնելու կազմում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի` միասնական հաշիվ մուտքագրման եզրակացություն և այն կազմելու օրը ներկայացնում է գանձապետարան:
Եթե հաշվետու ամսվա համար ներկայացված որևէ հայտում նշված գումարի և նույն հաշվետու ամսվա համար նախկինում ներկայացված հայտերում նշված գումարների հանրագումարով գերազանցվում է 20 մլն դրամի շեմը, ապա տվյալ հայտում (որում նշված գումարով գերազանցվում է 20 մլն դրամի շեմը) և այդ հաշվետու ամսվա համար հետագայում ներկայացվող հայտերում նշված ԱԱՀ-ի գումարները միասնական հաշիվ են մուտքագրվում սույն կետի 2-րդ ենթակետին համապատասխան.
2) չափանիշներին անհամապատասխանության դեպքում միասնական հաշիվ մուտքագրման ենթակա ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի հիմնավորվածության ուսումնասիրությունը կամ ստուգումը կատարվում է օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում:
(3-րդ կետը փոփ. 17.01.2019 թիվ 30-Ն որոշում, որը կիրառվում է ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերաբերյալ դիմումում «դիմումներում» նշված` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների մասով)
i
4. Գանձապետարանը սույն ընթացակարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի` միասնական հաշիվ մուտքագրման եզրակացությունն ստանալու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը մուտքագրում է միասնական հաշվին: Սույն ընթացակարգին համապատասխան միասնական հաշիվ մուտքագրված ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը հարկ վճարողին վերադարձվում է հարկ վճարողի դիմումի հիման վրա` հարկային մարմին դիմումի ստացման օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում:
(4-րդ կետը փոփ. 17.01.2019 թիվ 30-Ն որոշում, որը կիրառվում է ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերաբերյալ դիմումում «դիմումներում» նշված` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների մասով)