041.0861.101201
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 դեկտեմբերի 2001 թվականի N 861
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՐԱԽՈՒՍԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Պետականաշինության, տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, արվեստի, առողջապահության, սպորտի և այլ բնագավառներում Հայաստանի Հանրապետությանը մատուցած նշանակալի ծառայությունների գնահատման նպատակով`
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևերը` շնորհակալագիր (N 1 ձև), հուշամեդալ (NN 2 և 3 ձևեր)` համաձայն N 1 հավելվածի, արժեքավոր նվեր, զենք և դրամական պարգև:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից պարգևատրման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
(որոշումը խմբ. 13.02.2019 թիվ 123-Ն որոշում)
Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2001 թ. դեկտեմբերի 10-ի
N 861 որոշման
Ձև N 1
ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ
._________________________________.
| ԶԻՆԱՆՇԱՆ |
| |
|ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ|
| |
| |
| ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
._________________________________.
Ձև N 2
ՀՈՒՇԱՄԵԴԱԼԻ ՎԿԱՅԱԿԱՆ
._________________________________. ._________________________________.
| | | |
| | | |
| | | ՀԱՅԱՍՏԱՆԻ |
| | | ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
| | | ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼ |
| | | |
|_________________________________| |_________________________________|
| | | Պարգևատրել |
| | | |
| | | |
| ԶԻՆԱՆՇԱՆ | | |
| | | |
|ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ| | |
| | | |
._________________________________. ._________________________________.
Ձև N 3
ՀՈՒՇԱՄԵԴԱԼ
_________________________
ԻՐՏԵԿ - պատկերները չեն բերվում
Հուշամեդալը պատրաստվում է արույրի համաձուլվածքից, որակը` պրուֆ, տրամագիծը 38 մմ է, քաշը` 20 գրամ, ոսկեզօծ` 999.9 հարգի: Հուշամեդալը շրջանաձև է, կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության կառավարության շենքի ռելիեֆային պատկերը, որի վերին մասում կիսաշրջանաձև տառերով գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ», իսկ ներքևում` «ՎԱՐՉԱՊԵՏ» բառերը: Հուշամեդալը եզրագծված է ցորենի հասկ հիշեցնող նախշերով:
Հուշամեդալն ունի եռագույն ժապավեն, դարձերեսի կողմից համարակալվում է և ունի ամրացնելու հարմարանք:
Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2001 թ. դեկտեմբերի 10-ի
N 861 որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետը շնորհակալագրով, հուշամեդալով, արժեքավոր նվերով, ինչպես նաև դրամական պարգևով պարգևատրում է մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, գիտության, տնտեսության, առողջապահության, պետական և հասարակական-քաղաքական գործունեության, սպորտի և այլ բնագավառներում Հայաստանի Հանրապետությանը մատուցած նշանակալի ծառայությունների, բարեգործական գործունեության, ինչպես նաև երկարամյա օրինակելի ու անբասիր աշխատանքի համար:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետը պարգևատրում է նաև զենքով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետին պարգևատրման միջնորդություն կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինները (նախարարություններին ենթակա մարմինները` համապատասխան նախարարության միջոցով) և Երևանի քաղաքապետը:
4. Հայաստանի Հանրապետության վարչապետը կարող է պարգևատրել անձնական նախաձեռնությամբ:
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի պարգևատրմանը կարող են ներկայացվել, ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ` օտարերկրյա քաղաքացիներ և քաղաքացիություն չունեցող անձինք, կազմակերպություններ ու կոլեկտիվներ:
6. Միջնորդության հետ միասին Հայաստանի Հանրապետության վարչապետին են ներկայացվում պարգևատրման ներկայացվող անձի կենսագրական տվյալները, ինչպես նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը և բնութագիրը` դրանում ներառելով առանձին բնագավառներում մատուցած ծառայությունները և ունեցած վաստակը:
7. Հայաստանի Հանրապետության վարչապետի պարգևատրմանը ներկայացված անձանց վերաբերյալ միջնորդությունները քննարկելիս` համապատասխան մարմիններից կարող են պահանջվել լրացուցիչ տեղեկություններ:
8. Հայաստանի Հանրապետության վարչապետը կարող է վերանայել պարգևատրման տեսակը կամ մերժել միջնորդությունը:
9. Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագիրը, հուշամեդալը, արժեքավոր նվերը, զենքը, դրամական պարգևը հանձնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ, նրա հանձնարարությամբ (կամ համաձայնությամբ), համապատասխան պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարը կամ այլ պաշտոնատար անձ: