/ուժը կորցրել է 02.04.96 թիվ 95 որոշում/
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 ապրիլի 1994 թ. թիվ 202
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԻՆՔՆԱՐԺԵՔՈՒՄ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՌՆՉՎՈՂ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններում արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքում արտադրական և այլ առևտրային գործունեության հետ առնչվող գործուղումների ծախսերի առավելագույն չափը սահմանել հաշվետու տարում արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) և այլ նյութական արժեքների իրացումից ստացված հասույթի 1 (մեկ) տոկոսը
/փոփ. 03.11.94 թիվ 517 որոշում/
Նշված առավելագույն չափից ավելի գործուղման ծախսերը կատարվում են ձեռնարկության տրամադրության տակ մնացող շահույթի կամ նպատակային այլ մուտքերի հաշվին:
2. Ելնելով ճյուղային առանձնահատկություններից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով, կարող է սահմանել տնտեսության առանձին ճյուղերի համար գործուղումների առավելագույն ծախսերի այլ չափ:
/լրաց. 03.11.94 թիվ 517 որոշում/