/ուժը կորցրել է 01.01.1998թ` 18.06.97 թիվ 187 որոշում/
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 հոկտեմբերի 1994 թ. թիվ 496
ԱՐԱԳԱՑՎԱԾ ԱՄՈՐՏԻԶԱՑԻԱՅԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների (անկախ սեփականության ձևից և կազմակերպական-իրավական տեսակից) կողմից արտադրության մեջ գիտատեխնիկական նվաճումների արագ ներդրման, նրանց հիմնական ֆոնդերի նորացման, ինչպես նաև արտադրության վերազինման և ինվեստիցիոն ծրագրերի իրագործման համար լրացուցիչ ֆինանսական միջոցների ձևավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններին (անկախ սեփականության ձևից և կազմակերպական-իրավական տեսակից) 1995 թվականի հունվարի 1-ից կիրառել արագացված ամորտիզացիա` հիմնական ֆոնդերի ակտիվ մասի (մեքենաներ, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ) համար:
2. Սահմանել, որ, ելնելով պետական ինվեստիցիոն ծրագրերի պահանջներից և ձեռնարկությունների ֆինանսատնտեսական գործունեության հնարավորություններից, Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններին յուրաքանչյուր կոնկրետ դեպքում արագացված ամորտիզացիայի կիրառման թույլտվություն տրվում է և արագացված ամորտիզացիային գործակցի մեծությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնելով:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ու Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության հետ համաձայնեցնելով, հաստատել ձեռնարկությունների հիմնական ֆոնդերի ակտիվ մասի արագացված ամորտիզացիոն սահմանման ժամանակավոր կարգի կիրառման կարգը և ապահովել դրա հրապարակայնությունը:
i
4. 1995 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1990 թվականի դեկտեմբերի 29-ի «ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության հիմնական ֆոնդերի լրիվ վերականգնման համար ամորտիզացիոն հատկացումների միասնական նորմաների մասին» թիվ 632 որոշման 1-ին կետի «գ» ենթակետի երկրորդ պարբերությունը և Հայաստանի Հանրապետության տարածքում չկիրառել նախկին ԽՍՀՄ պետպլանի կողմից 1990 թվականի դեկտեմբերի 29-ին հաստատված «Ժողովրդական տնտեսության հիմնական ֆոնդերի ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման կարգի մասին» կանոնադրության 27-34-րդ կետերը:
5. Սույն որոշումը կիրարկել 1995 թվականի հունվարի 1-ից: