Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԵՐ ՇՆՈՐ ...

12.01.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   30.07.1993  -ից մինչեւ   12.01.1999  -ը:
 

(ուժը կորցրել է 12.01.99թ` 17.06.98 ՀՕ-230 օրենք)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում  է.

Հաստատել «Հայաստանի Հանրապետության դատարանները դատավորներին որակավորման դասեր շնորհելու և դրանց համապատասխան դրամական հավելավճարներ տալու մասին» կանոնադրությունը:

30 հուլիսի 1993 թվական:

 

Հաստատված է Հայաստանի Հանրապետության

Գերագույն խորհրդի նախագահության 1993

թվականի հուլիսի 30-ի Հ. ՆԽ-572-1

որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. «Հայաստանի Հանրապետության դատարանների դատավորներին որակավորման դասեր սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան սույն կանոնադրությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության դատարանների դատավորներին որակավորման դասեր շնորհելու և դրանց համապատասխան դրամական հավելավճարներ տալու կարգը:

Սույն կանոնադրությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի և զինվորական դատարանների դատավորների վրա:

2. Հայաստանի Հանրապետության դատարանների դատավորների համար սահմանվում են հետևյալ որակավորման դասերը`

 

Բարձրագույն որակավորման դաս

Առաջին որակավորման դաս

Երկրորդ որակավորման դաս

Երրորդ որակավորման դաս

Չորրորդ որակավորման դաս

Հինգերորդ որակավորման դաս

 

3. Յուրաքանչյուր որակավորման դասը շնորհվում է, որպես կանոն հաջորդական կարգով, զբաղեցրած պաշտոնին, որակավորմանը և աշխատանքային փորձին համապատասխան, նախորդ որակավորման դասը կրելու հետևյալ նվազագույն ժամկետները լրանալու դեպքում.

 

Հինգերորդ որակավորման դաս 3 տարի

   Չորրորդ որակավորման դաս    4 տարի

   Երրորդ որակավորման դաս     4 տարի

   Երկրորդ որակավորման դաս    4 տարի

Առաջին որակավորման դասը կրելու նվազագույն ժամկետ չի սահմանվում:

4. Որակավորման դասերը շնորհվում են.

 

i

   Բարձրագույն  որակավորման դասը          1. Հայաստանի Հանրապետության

   Առաջին որակավորման դասը                   գերագույն դատարանի

                                             դատավորներին

                                          2. Հայաստանի Հանրապետության

                                             պետական արբիտրաժի պետական

                                             արբիտրներին

   Երկրորդ  որակավորման դասը                 այլ դատարանների դատավորներին

Երրորդ որակավորման դասը

Չորրորդ որակավորման դասը

Հինգերորդ որակավորման դասը

 

Հայաստանի Հանրապետության արբիտրաժային դատարանի դատավորներին առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ որակավորման դասերը շնորհվում են, ելնելով սույն կանոնադրության պահանջներից:

/փոփ. 14.10.94 որոշում/

5. Որակավորման դասերը շնորհվում են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության կողմից, դատավորների որակավորման հանձնաժողովի ներկայացմամբ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը:

Դատավորների որակավորման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

6. Առաջին անգամ դատավորի պաշտոն զբաղեցրած անձանց ամսվա ընթացքում շնորհվում են համապատասխան դասեր, հաշվի առնելով նրանց պաշտոնը, նախկին աշխատանքի բնույթն ու փորձը, ինչպես նաև նախկինում նրանց շնորհված զինվորական դասային հատուկ կոչումներն ու դասերը:

Նախկին կոչմանը (դասին) համապատասխանող է համարվում այն ցածրագույն աստիճանի որակավորման դասը, որի համար սույն կանոնադրության 10-րդ կետով սահմանված հավելավճարի չափը պակաս չէ նախկին կոչման համար սահմանված հավելավճարի չափից:

Նախկին կոչմանը (դասին) համապատասխանող որակավորման դասից ավելի ցածր դաս շնորհվելու դեպքում հավելավճարը սահմանվում է նախկին կոչման (դասի) համար նախատեսված չափով:

7. Առանց որակավորման դասերի աստիճանային հաջորդականությունը և տվյալ աստիճանում գտնվելու ժամկետը պահպանելու որակավորման դաս, բայց ոչ ավելի բարձր քան երկու աստիճան` մինչև առաջին որակավորման դասը ներառյալ, կարող է շնորհվել.

ա) դատավորներին` ավելի բարձր պաշտոն զբաղեցնելու կապակցությամբ.

բ) ակնհայտ բարձր որակավորում և աշխատանքային առանձնահատուկ ցուցանիշներ ունեցող դատավորներին, անկախ զբաղեցրած պաշտոնից:

8. Դատավորներին շնորհված որակավորման դասերը և այդ կապակցությամբ սահմանվող արտոնությունները, բացի սույն կանոնադրության 10-րդ կետով նախատեսված հավելավճարներից, պահպանվում են ցմահ: Այլ աշխատանքի անցնելու դեպքում դրանք պահպանվում են, եթե նոր աշխատանքի հետ կապված կոչումներ ու դասեր` համապատասխան արտոնություններով, սահմանված չեն: Այդպիսիք սահմանված լինելու դեպքում դատավորի որակավորման դասի փոխարեն շնորհվում է համապատասխան համակարգի կոչում կամ դաս, իսկ արտոնությունները պահպանվում կամ փոխարինվում են նոր կոչման (դասի) համար սահմանված արտոնություններով` տվյալ անձի ընտրությամբ:

9. Դատավորներն իրենց շնորհված որակավորման դասից կարող են զրկվել միայն զբաղեցրած պաշտոնից ետ կանչվելու կամ հեռացվելու դեպքում` որակավորման դասը շնորհած մարմնի կողմից:

10. Որակավորման դաս կրող դատավորների համար սահմանվում է հավելավճար` Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով.

   Բարձրագույն որակավորման դաս              կրկնապատիկ չափով

   առաջին որակավորման դաս                   1,8-ապատիկ չափով

   Երկրորդ որակավորման դաս                  1,6-ապատիկ չափով

   Երրորդ որակավորման դաս                   1,4-ապատիկ չափով

   Չորրորդ որակավորման դաս                  1,2-ապատիկ չափով

   Հինգերորդ որակավորման դաս                սահմանված նվազագույն

                                            աշխատավարձի չափով:

 

11. Որակավորման դաս կրող դատավորներին վճարվում է հավելավճար աշխատանքային ստաժի համար, պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հետևյալ տոկոսային արտահայտությամբ.

5 - 10 տարի  5 տոկոսի չափով

10 - 15 տարի 10 տոկոսի չափով

15 - 20 տարի 15 տոկոսի չափով

20 - 25 տարի 20 տոկոսի չափով

25 տարուց ավելի` 25 տոկոսի և 25 տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար 1 տոկոսի չափով:

Սույն կետով նախատեսված հավելավճարի սահմանման համար հիմք հանդիսացող աշխատանքային ստաժում ընդգրկվում է.

ա) այն աշխատանքը կամ ծառայությունը, որի կապակցությամբ աշխատողը կրել է զինվորական, հատուկ կամ դասային կոչում, կամ որակավորման դաս.

բ) իրավաբանի մասնագիտությամբ ցանկացած այլ աշխատանք:

12. Որակավորման դասի համար սահմանված հավելավճարները չեն հարկվում:

 

 

pin
ՀՀ ԳԽ նախագահություն
30.07.1993
N ՀՆԽ-572-I
Որոշում