041.0847.211200
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 դեկտեմբերի 2000 թվականի N 847
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 36 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 662 որոշման 2-րդ կետի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի փետրվարի 1-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 36 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի մարտի 6-ի N 78 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշմամբ հաստատված կանոնադրության`
ա) 5-րդ կետի`
i
«բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) մշակում է կրթության զարգացման պետական ծրագիրը և պետական կրթական չափորոշիչները, վերահսկում պետական և ոչ պետական կրթական հաստատություններում դրանց կիրառումը.».
«ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) մշակում է հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների պետական պատվերը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.».
«է» ենթակետը լրացնել «սահմանված կարգով հաստատում է հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտական խորհուրդների շնորհած պատվավոր կոչումները և տիտղոսները.» բառերով.
«լ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«լ) հաստատում է պետական և հավատարմագրված ոչ պետական միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կանոնները և վերահսկում դրանց իրականացումը.».
«ճ» ենթակետը լրացնել «սահմանում է օտարերկրյա պետությունների կրթական փաստաթղթերի համարժեքության որոշման և ճանաչման կարգը.» բառերով.
«ն» ենթակետը լրացնել «համաձայնություն է տալիս մարզպետարանների և համայնքների կրթության վարչությունների (բաժինների) ղեկավարների նշանակման և ազատման վերաբերյալ» բառերով.
«ս» ենթակետը լրացնել «մշակում և իրականացնում է սփյուռքում հայապահպան կրթական գործունեությանն աջակցելու ծրագրեր, նպաստում Հայաստանի Հանրապետությունում կրթական գործունեությանը սփյուռքի մասնակցությանը» բառերով.
կետը «ս» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «վ», «տ», «ր», «ց», «ու», «փ» ենթակետերով.
«վ) տալիս է ոչ ուսումնական հաստատություններում կրթական ծրագրեր իրականացնելու թույլտվություններ.
«տ) սահմանում է դրսեկության ձևով հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության կազմակերպման կարգը.
ր) սահմանում է տարրական և հիմնական ընդհանուր կրթության ծրագրերի շրջանակներում տվյալ ուսումնական տարվա ծրագրերը չյուրացրած սովորողի հետագա ուսումնառության կարգը.
ց) սահմանում է բացառիկ ընդունակություններ դրսևորած երեխաների համար հանրակրթական համապատասխան հաստատություններ ստեղծելու կարգը.
ու) սահմանում է ատեստավորումը հաջողությամբ անցած սովորողների` համապատասխան մակարդակի կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական այլ հաստատություն տեղափոխելու կարգը.
փ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:».
բ) 13-րդ կետից հանել «տարածքային տեսչությունների, ինչպես նաև» բառերը: