/ուժը կորցրել է 01.04.97 թիվ 62 որոշում/
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 հուլիսի 1994 թ. թիվ 290
ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՊԱՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՎԱՐՈՂ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Կենտրոնացված հաշվապահությունների և հաշվառումն ինքնուրույն վարող բյուջետային հիմնարկների հաշվային աշխատողների աշխատանքի վարձատրության կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել կենտրոնացված հաշվապահությունների և հաշվառումն ինքնուրույն վարող բյուջետային հիմնարկների հաշվային աշխատողների (որոնց համար առանձին գործակիցներ չեն սահմանված ) աշխատանքի վարձատրության տարիֆային ցանկը, համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Հաստատել կենտրոնացված հաշվապահությունների և հաշվառումն ինքնուրույն վարող բյուջետային հիմնարկների հաշվային աշխատողների (որոնց համար առանձին գործակիցներ չեն սահմանված) աշխատանքի վարձատրության կարգերը և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցները, համաձայն թիվ 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ, մեկամսյա ժամկետում հաստատել բյուջետային հիմնարկների հաշվային աշխատողների` ըստ պաշտոնների տարիֆաորակավորման բնութագրերը.
բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և ֆինանսների նախարարության հետ համատեղ, մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրական ակտերում սույն որոշումից բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:
4. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի հունիսի 1-ից: