Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1995 ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵ ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   15.12.1995  -ից մինչեւ     -ը:
 

/ուժը կորցրել 09.08.96 թիվ 133 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 դեկտեմբերի 1995 թվականի թիվ 200

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի

սեպտեմբերի 15-ի թիվ 147 որոշմամբ հաստատված «Բանկային օրենսդրության

խախտումների նկատմամբ կիրառվող պատժամիջոցների» կանոնագրքում

փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Վերոհիշյալ կանոնագրքի 2.01 կանոնի (ա) (1.1) կետից հանել «որը ստորագրում է նաև ստուգվող բանկի համապատասխան պաշտոնատար անձը: Վերջինս իրավունք ունի նաև ներկայացնել իր առարկությունները» բառերը:

2 Կանոնագրքի 2.04 կանոնի (բ) մասը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն կանոնի (ա) կետում նախատեսված բացատրությունների և առարկությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանումների կողմից կարող է տրվել նոր արձանագրություն և (կամ) եզրակացությունՆ ի լրումն կամ ի փոփոխումն սույն կանոնագրքի 2.01 (ա) կանոնով նախատեսված արձանագրության և (կամ) եզրակացության: Նույն կանոնում հիշատակված ստորաբաժանումների միջև բանկի բացատրությունների կամ առարկությունների վերաբերյալ առաջացած տարաձայնությունները լուծում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը կամ իր կողմից լիազորված համապատասխան հանձնաժողովը»:

3. Կանոնագրքի 5.10 կանոնը վերաշարադրել հետևյալ կերպ.

«Կանոն 5.10.

Հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում պահուստավորման ենթակա փաստացի պահուստավորված միջոցների հաշվարկային միջինից փոքր լինելը առաջացնում է տուգանքի նշանակում հաշվետու ժամանակաշրջանի յուրաքանչյուր օրվա համարՆ չպահուստավորված գումարի նկատմամբ տվյալ պահին գործող վերաֆինանսավորման տոկոսադրույքի 1.3 գործակցի կիրառմամբ (ընդ որում, կիրառվող տուգանքի վրա չի տարածվում 1.05 կանոնի (բ) ենթակետում նշված սահմանափակումը:

(«ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենք, հոդված 34, ՀՀ ԿԲ վարչության 28.04.95 թ. թիվ 78, 16.05.95 թ. թիվ 84, 21.07.95 թ. թիվ 121, 29.07.95թ. թիվ 133 որոշումները)»:

4. Կանոնագիրքը լրացնել 7.13 կանոնով.

«Կանոն 7.13.

(ա) Բանկի կողմից արտարժույթի փոխանակման կետերին ներկայացվող պահանջները չկատարելը առաջացնում է նախազգուշացումՆ մեկ ամսվա ընթացքում տվյալ խախտումը վերացնելու հանձնարարականով:

(բ) Սույն կանոնի (ա) կետում սահմանված խախտումը մեկ ամսվա ընթացքում չվերացնելը առաջացնում է տուգանքի նշանակումՆ նվազագույն կանոնադրական կապիտալի 0.1 տոկոսի չափով կամ փոխանակման կետին տրված արտոնագրի անվավեր ճանաչում:

(ՀՀ ԿԲ վարչության 15.07.94 թ. թիվ 52 որոշմամբ հաստատված կարգ)»:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 1-ից:

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
15.12.1995
N 200
Որոշում