Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1995 ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻ ...

13.09.1996 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.12.1995  -ից մինչեւ   13.09.1996  -ը:
 

/ուժը կորցրել է 13.09.96թ թիվ 5 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 դեկտեմբերի 1995 թվականի թիվ 186

 

ՀՀ կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի

հուլիսի 14-ի թիվ 116 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում

բանկերի, դրանց, ինչպես նաև արտասահմանյան բանկերի

մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծման,

գրանցման, արտոնագրման և գործունեության դադարեցման»

կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը

որոշում է.

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հուլիսի 14-ի թիվ 116 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում բանկերի, դրանց, ինչպես նաև արտասահմանյան բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծման, գրանցման, արտոնագրման և գործունեության դադարեցման» կանոնակարգում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 4.1.11 կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.1.11. Տեղեկություններ բանկի առաջարկվող ղեկավարների (վարչության նախագահի, նրա տեղակալների, գլխավոր հաշվապահի, վարչության անդամների) մասնագիտական համապատասխանության վերաբերյալ»:

2) 6.3 կետի 5-րդ պարբերությունը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«նոր իրավաբանական անձ կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող մասնակիցների կամ հիմնադիրների համար`

ա) աուդիտային կազմակերպության կամ սպասարկող բանկի եզրակացությունները նոր մասնակիցների կամ հիմնադիրների ֆինանսական դրության կամ հաշիվներում առկա միջոցների մասին.

բ) տեղեկանք պետական գրանցման վերաբերյալ.

- նոր ֆիզիկական անձ -մասնակիցների կամ հիմնադիրների համարՆ եկամուտների մասին հայտարարագիր:

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
01.12.1995
N 186
Որոշում