/չեղյալ է համարվել 16.08.96 թիվ 141 որոշում/
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
1995 թվականի թիվ 169
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի հուլիսի 15-ի թիվ 51 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի միջբանկային առք ու վաճառքի գործառնությունների իրականացման» կարգի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի հուլիսի 15-ի թիվ 51 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի միջբանկային առք ու վաճառքի գործառնությունների իրականացման» կարգի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
ա) չեղյալ համարել 4-րդ և 9-րդ կետերը.
բ) 13-րդ կետը վերաշարադրել հետևյալ կերպ.
«13. Բորսաները պարտավոր են սակարկությունների անցկացման օրվա մինչև ժամը 17.00
ա. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացնել արտարժույթի առք ու վաճառքի ծավալների և ձևավորված միջին փոխարժեքների մասին տեղեկանք.
բ. Ձևակերպել կատարված գործարքները համապատասխան վկայականների միջոցով»:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությանՆ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության հաջորդ նիստի հաստատմանը ներկայացնել բորսայական գործարքների ձևակերպման վկայականների ձևերը: