/չեղյալ է համարվել 16.08.96 թիվ 141 որոշում/
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 հոկտեմբերի 1995 թվականի թիվ 168
Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ բանկերի կողմից
Հայաստանի Հանրապետության ներքին արժութային շուկայում
արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների իրականացման
մասին
Ելնելով Հայաստանի Հանրապետության ներքին արժութային շուկայի ազատականացման պահանջներից` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ բանկերը իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության արժույթով (դրամով) իրականացնել արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում` միջբանկային արժութային սակարկություններին մասնակցելու, ինչպես նաև միջբանկային փոխարկումների իրականացման միջոցով: