Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՆԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԱՆԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՆԿԵՐԻ ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   15.09.1995  -ից մինչեւ     -ը:
 

/ուժը կորցրել է 09.08.96 թիվ 133 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 սեպտեմբերի 1995 թվականի թիվ 147

 

«Բանկային օրենսդրության խախտումների համար

բանկերի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների

կանոնագիրքը» (նոր խմբագրությամբ) հաստատելու

մասին

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության մասնագիտական եզրակացությունՆ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Հաստատել «Բանկային օրենսդրության խախտումների համար բանկերի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների կանոնագիրքը» (նոր խմբագրությամբ կցվում է) :

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավաբանական վարչությանը` վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության հետ համատեղ մեկշաբաթյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության որոշումները սույն որոշմանը համապատասխանեցնելու վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

ԲԱՆԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՆԿԵՐԻ

ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Գ Ի Ր Ք

 

                   Ը Ն Դ Հ Ա Ն Ո Ւ Ր    Մ Ա Ս

 

ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Կանոն 1.01. Առարկան և նպատակը

(ա) Սույն կանոնագիրքը սահմանում է ՀՀ տարածքում գործող ռեզիդենտ բանկերի և ոչ ռեզիդենտ բանկերի մասնաճյուղերի (հետագայում` «բանկ» կամ «բանկեր») կողմից ՀՀ բանկային օրենսդրության խախտումները, այդ խախտումների համար բանկերի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները և այլ կանխարգելիչ միջոցները, ինչպես նաև դրանց կիրառման կարգը:

(բ) ՀՀ բանկային օրենսդրության խախտումների համար բանկերի նկատմամբ պատժամիջոցների կիրառման նպատակն է ապահովել բանկային համակարգի կայունությունը, պաշտպանել բանկերի ավանդատուների և վարկատուների շահերը:

 

Կանոն 1.02. Խախտումները

(ա) ՀՀ բանկային օրենսդրության խախտումներ են համարվում սույն կանոնագրքի Հատուկ մասում նախատեսված ուղղակի կամ անուղղակի այն գործողությունները կամ անգործությունը, որոնք հակասում են ՀՀ բանկային օրենքներին, ՀՀ կենտրոնական բանկի որոշումներին, հրամաններին կամ կարգադրություններին, ինչպես նաև բանկերին և բանկային գործունեությանն առնչվող օրենսդրական այլ ակտերին, և որոնք կարող են հանգեցնել բանկային համակարգի ապակայունացմանը, բանկերի ավանդատուների և վարկատուների շահերի վտանգմանը:

(բ) (1) ՀՀ բանկային օրենսդրության պարբերաբար խախտումներ են համարվում մեկ տարվա ընթացքում սույն կանոնագրքի Հատուկ մասով սահմանված տասից ավելի խախտումներՆ անկախ դրանց բնույթից, եթե.

(1.1) խախտումն արձանագրվել է սույն կանոնագրքով սահմանված կարգով, և

(1.2) խախտման համար պատժամիջոց կիրառելու, չկիրառելու, պայմանականորեն կիրառելու կամ սույն կանոնագրքով սահմանված կարգով նման այլ խախտում կատարելը սահմանող որոշում է ընդունվել:

(2) Սույն մասի նպատակների համար, խախտում չի կարող համարվել այն խախտումը, որի վերաբերյալ (բ) (1) (1.2) կետով նախատեսված որոշումը վերանայվել է և մեղադրվող բանկն արդարացվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության որոշմամբ, դատարանի վճռով կամ արբիտրաժի որոշմամբ:

(3) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունն ամեն դեպքում կարող է խախտումները որակել որպես ոչ պարբերաբար, եթե գտնի, որ դրանց հաճախականությունը պատահական (ոչ օրինաչափ) բնույթ է կրում:

 

Կանոն 1.03. Պատժամիջոցները

(ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն կանոնագրքում սահմանված պատժամիջոցներն են`

(1.1) նախազգուշացումը.

(1.2) տուգանքը.

(1.3) պարտադիր պահուստների (ռեզերվների) նորմատիվը բարձրացնելը.

(1.4) կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից պետական բյուջեի եկամուտներին վճարված գումարները համապատասխան տարանցիկ հաշվին սահմանված ժամկետներից ուշ հաշվեգրելը, ինչպես նաև բյուջետային հիմնարկությունների և կազմակերպությունների ծախսային վճարումները սահմանված ժամկետում չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` ուշացման յուրաքանչյուր օրվա դիմաց փոխանցվող գումարի նկատմամբ` կիրառելով այդ պահին գործող ՀՀ կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի 1.5 գործակցով բարձրացված օրական մեծությունը: Տուգանքը գանձվում է պետբյուջե:

(ՀՀ ԿԲ վարչության 02.06.95թ. թիվ 98, 21.07.95թ. թիվ 123 որոշումներ)

(1.5) բանկային գործունեություն իրականացնելու (բանկային գործառնություններ իրականացնելու հիմնական) արտոնագիրը կամ բանկային գործառնություններ իրականացնելու (մասնաճյուղերի, արտարժութային սպասարկման և գլխավոր, փոխանակման կետերի) արտոնագրերն անվավեր ճանաչելը.

(1.6) հաշվի վրա կալանք դնելը:

(բ) Սույն կանոնագրքով սահմանված խախտումների համար բանկերի նկատմամբ կիրառվում են միայն սույն կանոնի (ա) մասում թվարկված պատժամիջոցներՆ ինչպես նախատեսված է սույն կանոնագրքի Հատուկ մասով, բացառությամբ այն դեպքերի, երբ խախտումը և դրա համար կիրառվող պատժամիջոցը սահմանված են օրենքով:

(գ) Անկախ սույն կանոնագրքի որևէ դրույթից, ՀՀ կենտրոնական բանկի վարչության հավանությամբ` ՀՀ կենտրոնական բանկի և պարբերաբար խախտումներ թույլ տված բանկի միջև, կողմերի կամքի ազատ դրսևորմամբ կնքված պայմանագիրը կարող է փոփոխել սույն կանոնագրքով սահմանված խախտումների համար կիրառվող պատժամիջոցները, նախատեսված այլ միջոցառումները, ինչպես նաև նախատեսել կանխարգելիչ բնույթի լրացուցիչ միջոցառումներ:

(դ) Պատժամիջոցների կիրառումը չպետք է հանգեցնի բանկի հետագա գործունեության անհնարինությանը կամ անիմաստ դարձնի նրա հետագա գործունեությունՆ բացառությամբ բանկիՆ բանկային գործունեության արտոնագիրն անվավեր ճանաչելու դեպքերի:

 

Կանոն 1.04. Նախազգուշացումը

(ա) Նախազգուշացմամբ արձանագրվում է թույլ տրված խախտումը և մեղավոր բանկը տեղեկացվում է խախտման անթույլատրելիության մասին:

(բ) Նախազգուշացումը նաև նախատեսում է թույլ տրված խախտումը սահմանված ժամկետում վերացնելու, կամ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական: Նման հանձնարարականի կատարումը պարտադիր է նախազգուշացում ստացած բանկերի համար:

 

Կանոն 1.05. Տուգանքը

(ա) Տուգանքը գանձվում է անվիճելի կարգով, ՀՀ կենտրոնական բանկում կամ այլ բանկերում տուգանված բանկի թղթակցային հաշվից` ի օգուտ ՀՀ կենտրոնական բանկի, իսկ սույն կանոնագրքով կամ օրենքով նախատեսված դեպքում` ի օգուտ ՀՀ պետական բյուջեի:

(բ) Յուրաքանչյուր խախտման համար ՀՀ ռեզիդենտ բանկերի նկատմամբ կիրառվող տուգանքի չափը չի կարող գերազանցել ՀՀ կենտրոնական բանկի կողմից տուգանք կիրառելու պահի դրությամբ սահմանված նվազագույն կանոնադրական կապիտալի 3%-ը: Ընդ որում, տուգանքի գումարը չպետք է հանգեցնի տուգանվող բանկի առանձնապես ծանր ֆինանսական կացությանը:

 

Կանոն 1.06. Պարտադիր պահուստների (ռեզերվների) նորմատիվը բարձրացնելը և հաշվի վրա կալանք դնելը

(ա) Պարտադիր պահուստների (ռեզերվների) նորմատիվի բարձրացում կարող է սահմանվել մինչև վեց ամիս ժամկետով: Բանկի դիմումի հիման վրա սահմանված ժամկետը կարող է կրճատվել պատժամիջոցը կիրառողի կողմից, եթե բանկը մինչև այդպիսի դիմում ներկայացնելու պահը վերացրել է այն խախտումը, որի համար տվյալ պատժամիջոցը կիրառվել է, և այդ ընթացքում թույլ չի տվել նման պատժամիջոց նախատեսող այլ խախտում:

(բ) Պարտադիր պահուստների նորմատիվը կարող է բարձրացվել ընդհուպ մինչև 5 տոկոսային կետով: Սահմանված տոկոսը կարող է իջեցվել սույն կանոնի (ա) մասով սահմանված կարգով:

(գ) Պարտադիր պահուստների նորմատիվի բարձրացման վերաբերյալ որոշումը բանկի կողմից 7 օրվա ընթացքում չկատարելու դեպքում վերջինիս թղթակցային բոլոր հաշիվների վրա կալանք է դրվում:

(դ) ՀՀ կենտրոնական բանկում կամ այլ բանկերում տվյալ բանկի թղթակցային հաշվի կամ հաշիվների վրա կալանք կարող է դրվել մինչև խախտումը վերացնելը, իսկ սույն կանոնի (գ) մասում սահմանված դեպքում` մինչև տվյալ պատժամիջոցը կիրառելու վերաբերյալ որոշման կատարումը: Սահմանված ժամկետը կարող է կրճատվել սույն կանոնի (ա) մասով սահմանված կարգով:

 

Կանոն 1.07. Բանկային գործունեություն կամ բանկային գործառնություններ իրականացնելու արտոնագրերի անվավեր ճանաչելը և կառավարման ժամանակավոր ադմինիստրացիա նշանակելը

(ա) (1) Բանկի բանկային գործունեություն իրականացնելու արտոնագիրն անվավեր ճանաչելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից և դրա հիման վրա, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում տվյալ բանկի թղթակցային բոլոր հաշիվների վրա կալանք է դրվում: Բանկը պարտավոր է բանկային գործունեություն իրականացնելու արտոնագիրը վերադարձնել ՀՀ կենտրոնական բանկՆ հիշյալ որոշումն ուժի մեջ մտնելու պահից 24 ժամվա, իսկ մյուս բոլոր արտոնագրերՆ 3 բանկային օրվա ընթացքում:

(2) Բանկային գործառնություններ իրականացնելու արտոնագրերի (մասնաճյուղերի, արտարժութային սպասարկման և գլխավոր, փոխանակման կետերի արտոնագրերը) կամ դրանցից որևէ մեկի անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումը ուժի մեջ մտնելու պահից բանկը պարտավոր է անմիջապես դադարեցնել այդպիսի արտոնագրերով կամ արտոնագրով նախատեսված բոլոր գործառնությունների իրականացումը և արտոնագրերը կամ արտոնագիրը վերադարձնել ՀՀ կենտրոնական բանկՆ հիշյալ որոշումն ուժի մեջ մտնելու պահից 3 բանկային օրվա ընթացքում:

(բ) Անկախ սույն կանոնագրքի որևէ դրույթից, ՀՀ կենտրոնական բանկի վարչությունը կարող է խախտում թույլ տված բանկի բանկային գործունեություն իրականացնելու արտոնագիրն անվավեր ճանաչելու փոխարեն, տվյալ բանկի խորհրդին առաջարկել, վերջինիս համաձայնությամբ կառավարման ժամանակավոր ադմինիստրացիայի նշանակումՆ փոխադարձորեն ընդունելի պայմաններով, եթե վարչությունը գտնի, որՆ

(1.1) տվյալ բանկի գործունեությունը էական է հանրապետության տնտեսության կամ բանկի կողմից սպասարկվող համայնքի համար.

(1.2) հնարավոր է տվյալ բանկի կայուն ֆինանսական վիճակի վերականգնումը.

(1.3) թույլ տրված խախտումը կամ խախտումները տվյալ բանկի անբարենպաստ ֆինանսական կացության արդյունք են, որը թերի կառավարման հետևանք է, և

(1.4) եթե կողմերը համաձայնվել են կամ կարող են համաձայնվել փոխադարձորեն ընդունելի ֆինանսական առողջացման ծրագրի վերաբերյալ:

(գ) Ժամանակավոր ադմինիստրացիայի նշանակման և գործունեության կարգը սահմանվում է ՀՀ կենտրոնական բանկի և տվյալ բանկի խորհրդի միջև կնքված համաձայնագրով: Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ կենտրոնական բանկի վարչության կողմից:

(դ) Անկախ սույն կանոնագրքի որևէ դրույթից, (բ) (1.1), (1.2) և (1.3) ենթամասերում նախատեսված հիմքերի առկայության դեպքում, ՀՀ կենտրոնական բանկի վարչությունը կարող է բանկի մասնակիցների առջև հարց բարձրացնել բանկի ֆինանսական առողջացման, վերակազմավորման կամ լուծարման մասին:

 

Կանոն 1.08. Ժամկետները

Եթե սույն կանոնագրքով նախատեսված, կամ սույն կանոնագրքով սահմանված կարգով ընդունված որոշմամբ նախատեսված ժամկետի վերջին օրը ոչ բանկային օր է, ապա տվյալ ժամկետը ավարտվում է հաջորդ բանկային օրվա վերջում:

 

Կանոն 1.09. Վաղեմության ժամկետները

Եթե խախտումը հայտնաբերվել է խախտումը թույլ տալուց վեց ամիս հետո, և խախտում թույլ տված բանկը որևէ միջոց չի ձեռնարկել խախտումը թաքցնելու ուղղությամբ, կամ եթե խախտումը արձանագրելու պահից մեկ ամսվա ընթացքում ՀՀ կենտրոնական բանկը սույն կանոնագրքի 2.02(ա) կանոնում նախատեսված որևէ որոշում չի ընդունել, ապա խախտում թույլ տված բանկը չի ենթարկվում պատժի:

 

ԲԱԺԻՆ 2. ՎԱՐՈՒՅԹԸ

 

Կանոն 2.01. Խախտման արձանագումը

(ա) Սույն կանոնագրքով նախատեսված խախտումը համարվում է արձանագրված, եթե առկա են`

(1.1) ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության կամ իրավասու այլ ստորաբաժանման համապատասխան պաշտոնատար անձի արձանագրությունը, որը ստորագրում է նաև ստուգվող բանկի համապատասխան պաշտոնատար անձը: Վերջինս իրավունք ունի նաև ներկայացնել իր առաջարկությունները,

(1.2) Արձանագրության վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության կողմից տրված դրական եզրակացությունը:

(բ) Սույն կանոնի (ա) (1.1) կետում նախատեսված արձանագրության մեջ շարադրվում են տվյալ բանկի կողմից խախտումը կամ խախտումները հիմնավորող փաստերը, սույն կանոնագրքի այն կանոնները, որոնք խախտվել են, ինչպես նաև առաջարկվող պատժամիջոցները կամ միջոցառումները և դրանց կիրառման կամ ձեռնարկման անհրաժեշտության հիմնավորումը:

(գ) Սույն կանոնի (ա) (1.2) կետում նախատեսված եզրակացությունը պետք է հիշյալ արձանագրությամբ ներկայացված փաստերի հիման վրա հաստատի սույն կանոնագրքով նախատեսված խախտման կամ խախտումների առկայությունը, առաջարկվող պատժամիջոցների կամ միջոցառումների և դրանց կիրառման համապատասխանությունը սույն կանոնագրքի պահանջներին, ինչպես նաև պարզաբանի առաջարկվող պատժամիջոցների կիրառման կամ միջոցառումների ձեռնարկման կարգը: Անհրաժեշտության դեպքում ՀՀ կենտրոնական բանկը կարող է բանկում անցկացնել լրացուցիչ ստուգում:

(դ) Սույն կանոնի (ա) (1.1) մասով նախատեսված արձանագրությունը կազմվում է 2 օրինակից, որոնցից մեկը տրամադրվում է շահագրգիռ բանկին կամ բանկերին:

 

Կանոն 2.02. Նախնական վարույթը

(ա) Սույն կանոնի (ա) (1) մասում նախատեսված արձանագրության և իրավաբանական վարչության դրական եզրակացության հիման վրա, ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչությունը կամ իրավասու այլ ստորաբաժանում իրավաբանական վարչության հետ համատեղ եռօրյա ժամկետում պատրաստում է`

(1.1) ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հրամանի նախագիծՆ խախտում թույլ տված բանկի նկատմամբ պատժամիջոց (պատժամիջոցներ) կիրառելու, կիրառումը հետաձգելու կամ պատժամիջոցի պայմանական կիրառման մասին.

(1.2) ՀՀ կենտրոնական բանկի վարչության որոշման նախագիծՆ խախտում թույլ տված բանկի նկատմամբ պատժամիջոց չկիրառելու մասին.

(1.3) ՀՀ կենտրոնական բանկի վարչության որոշման նախագիծՆ սույն կանոնագրքի 1.07 (բ) կանոնով նախատեսված առաջարկն անելու, կամ 1.07 (դ) կանոնով նախատեսված հարցը բարձրացնելու մասին, կամ

(1.4) ՀՀ կենտրոնական բանկի վարչության որոշման նախագիծՆ սույն կանոնագրքի 1.03 (գ) կանոնով նախատեսված համաձայնության մասին:

(բ) ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունը սահմանված ժամկետում պատրաստում է սույն կանոնի (ա) մասում նախատեսված որոշումներից բխող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի նախագծերՆ խորհրդակցելով ՀՀ կենտրոնական բանկի իրավասու մյուս ստորաբաժանումների հետ:

(գ) ՀՀ կենտրոնական բանկի իրավասու ստորաբաժանումը իրավաբանական վարչության հետ համատեղ, սույն կանոնագրքի 2.01 (ա) և 2.02 (ա) կանոններում նախատեսված փաստաթղթերը ներկայացնում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահին:

(դ) (1) ՀՀ կենտրոնական բանկի նախագահը սույն կանոնի (գ) մասում նախատեսված փաստաթղթերի հիման վրա որոշում է պատժամիջոց կիրառելու կամ չկիրառելու ՀՀ կենտրոնական բանկի մտադրության հարցը:

(2) ՀՀ կենտրոնական բանկի կողմից բանկի նկատմամբ արձանագրված խախտման համար պատժամիջոց չկիրառելու մտադրության դեպքում հարցը ներկայացվում է ՀՀ կենտրոնական բանկի վարչությանը:

 

Կանոն 2.03. Բանկի նկատմամբ պատժամիջոց կիրառելու մտադրության վերաբերյալ տեղեկացնելը

(ա) ՀՀ կենտրոնական բանկի նախագահի կամ նրա առաջին տեղակալի հանձնարարությամբ, բանկին պատվիրված նամակով ուղարկվում են`

(1.1) գրություն տվյալ բանկի նկատմամբ արձանագրված խախտման համար պատժամիջոց կամ պատժամիջոցներ կիրառելու կամ չկիրառելու, կամ այլ միջոցառումներ ձեռնարկելու ՀՀ կենտրոնական բանկի մտադրության մասին,

(1.2) սույն կանոնագրքի 2.02 (ա) կանոնում նախատեսված փաստաթղթերի պատճենները:

(բ) Սույն կանոնի (ա) մասում նախատեսված գրություններում պետք է նշվի հարցի քննարկման օրը և կարգՆ հաշվի առնելով 2.04 կանոնի պահանջները:

 

Կանոն 2.04. Բանկի բացատրությունները և առարկությունները

(ա) Սույն կանոնագրքի 2.03(ա) մասում նախատեսված գրությունը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում, բանկն իրավունք ունի, իսկ ՀՀ կենտրոնական բանկի վարչության, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի, նրա առաջին տեղակալի կամ տեղակալների պահանջով` պարտավոր է գրավոր ներկայացնել իր բացատրություններն ու առարկություններՆ արձանագրված խախտումների և դրանց համար կիրառվելիք պատժամիջոցների կամ ձեռնարկվող այլ միջոցառումների վերաբերյալ:

(բ) Այն դեպքում, երբ ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունը չի տալիս իր դրական եզրակացությունը, ՀՀ կենտրոնական բանկի վարչության որոշմամբ նշանակվում է կրկնակի ստուգում նոր անձնակազմով: Իրավաբանական վարչության պահանջով կրկնակի ստուգումները կարող են իրականացվել համապատասխան բաժինների հետ համատեղ:

 

Կանոն 2.05. Պատժամիջոց կիրառելու, կիրառումը հետաձգելու կամ պայմանական կիրառման մասին որոշումը

(ա) (1) Բանկի բացատրություններն ու առարկությունները քննելուց հետո, ՀՀ կենտրոնական բանկի նախագահը որոշում է կայացնում` արձանագրված խախտումների համար տվյալ բանկի նկատմամբ սույն կանոնագրքով նախատեսված պատժամիջոցներ կիրառելու և (կամ) միջոցառումներ ձեռնարկելու մասին:

(2) Սույն կանոնի (ա) (1) ենթամասում նախատեսված որոշմամբ, ՀՀ կենտրոնական բանկի նախագահը, հաշվի առնելով խախտումները մեղմացնող հանգամանքները, կարող է նվազեցնել սույն կանոնագրքի հատուկ մասով սահմանված պատժամիջոցի չափը կամ ժամկետՆ կախված կոնկրետ պատժամիջոցի բնույթից. ընդ որում, ՀՀ կենտրոնական բանկի նախագահը չպետք է պատժամիջոցն այնքան մեղմացնի, որ տվյալ պատժամիջոցի կիրառումը դառնա անէական կամ անիմաստ:

(3) Սույն կանոնի (ա) (1) ենթամասում նախատեսված որոշումը ենթակա է կատարմանՆ այդ որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

(բ) (1) ՀՀ կենտրոնական բանկի նախագահը կարող է որոշում կայացնել պատժամիջոցի կիրառումը մինչև մեկ տարի ժամկետով հետաձգելու մասին, եթե`

(1.1) պատժամիջոցի կիրառումը անհնարին է բանկի ֆինանսական դրության պատճառով.

(1.2) պատժամիջոցի կիրառումը էլ ավելի կվատթարացնի ծանր ֆինանսական վիճակը և կարող է հանգեցնել նրա սնանկացմանը, կամ

(1.3) պատժամիջոցի կիրառումը կարող է խանգարել բանկի ֆինանսական առողջացման, վերակառուցման կամ լուծարման ծրագրի իրականացմանը, ինչպես նաև սույն կանոնագրքով նախատեսված կամ թույլատրված այլ միջոցառումների ձեռնարկմանը:

(2) Սույն մասի (1) ենթամասում նախատեսված դեպքում, պատժամիջոցը կիրառվում է սահմանված ժամկետը լրանալու պահին. ընդ որում, տուգանքի դեպքում բանկը կարող է գումարը վճարել մաս-մաս` սահմանված ժամկետում:

(գ) (1) ՀՀ կենտրոնական բանկի նախագահը կարող է որոշում կայացնել բանկի նկատմամբ պատժամիջոցի պայմանական կիրառման մասին, եթե`

(1.1) բանկը թույլ չի տվել պարբերաբար խախտումներ.

(1.2) բանկը հետևողականորեն կատարել է ՀՀ կենտրոնական բանկի հանձնարարականները, եթե այդպիսիք տրվել են.

(1.3) պատժամիջոցի կիրառումը կարող է խանգարել բանկի ֆինանսական առողջացման, վերակառուցման կամ լուծարման ծրագրի իրականացմանը, ինչպես նաև սույն կանոնագրքով նախատեսված կամ թույլատրված այլ միջոցառումների ձեռնարկմանը, և (կամ)

(1.4) բանկը կամովին վերացրել է թույլ տված խախտման վնասակար հետևանքները:

(2) Սույն մասի (1) ենթամասում նախատեսված դեպքում սահմանված պատժամիջոցը կկիրառվի, եթե տվյալ պատժամիջոցի պայմանական կիրառման մասին որոշումն ընդունելուց հետո, մեկ տարվա ընթացքում`

(2.1) տվյալ բանկը նման այլ խախտում է թույլ տվել, կամ

(2.2) տվյալ բանկը պարբերաբար խախտումներ է թույլ տվել:

 

Կանոն 2.06. Պատժամիջոց չկիրառելու մասին որոշումը

ՀՀ կենտրոնական բանկի վարչությունը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի ներկայացմամբ, կարող է որոշում կայացնել արձանագրված խախտման համարՆ խախտում թույլ տված բանկի նկատմամբ պատժամիջոց չկիրառելու մասին : Տվյալ որոշումը պետք է հիմնավորված լինի:

 

Կանոն 2.07. Որոշումների բովանդակությունը

(ա) Սույն կանոնագրքի 2.05 և 2.06 կանոններում նախատեսված որոշումները բաղկացած են ներածական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից:

(բ) (1) Ներածական մասը շարադրում է այն փաստերը, որոնք հանգեցրել են արձանագրված խախտմանը:

(2) Պատճառաբանական մասում տրվում են այն պատճառներն ու հիմքերը, որոնցով պայմանավորված է պատժամիջոցի կիրառումը, կիրառման հետաձգումը, պատժամիջոցի պայմանական կիրառումը, մեղմացումը, ինչպես նաև սույն կանոնագրքով նախատեսված այլ միջոցառումների ձեռնարկումը կամ ձեռնարկման անհրաժեշտությունը:

(3) Եզրափակիչ մասը սահմանում է կիրառվող պատժամիջոցը, դրա չափը, կիրառման ժամկետները, կարգը, ինչպես նաև ձեռնարկվող միջոցառումների իրականացման կարգն ու ժամկետները: Եզրափակիչ մասը նաև սահմանում է տվյալ որոշումն ուժի մեջ մտնելու օրը:

 

Կանոն 2.08. Որոշումներն ուժի մեջ մտնելը:

Որոշումների պարտադիր հրապարակումը

(ա) Սույն կանոնագրքի 2.05 և 2.06 կանոններում նախատեսված որոշումներն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված օրվանից, բայց ոչ ավելի վաղ, քան որոշման պատճեն պատժի ենթակա բանկին հանձնելու օրվա հաջորդ օրը:

(բ) Հիշյալ որոշումների եզրափակիչ մասը ենթակա է պարտադիր հրապարակման, բացառությամբ այն դեպքերի, երբ ՀՀ կենտրոնական բանկի վարչությունը որոշում է այն չհրապարակել:

 

                   Հ Ա Տ Ո Ւ Կ    Մ Ա Ս

 

ԲԱԺԻՆ 3. ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԵՎ ԵՆԹԱՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ

 

Կանոն 3.01.

(ա) Պատգամավորների խորհուրդների և դրանց գործադիր մարմինների, հասարակական, հասարակական-քաղաքական կազմակերպությունների, բարեգործական և հասարակական ֆոնդերիՆ բանկի մասնակից դառնալը`

առաջացնում է նախազգուշացում` մեկամսյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:

(բ) Սույն կանոնի (ա) մասում սահմանված խախտումը մեկամսյա ժամկետում չվերացնելը`

առաջացնում է բանկային գործունեություն իրականացնելու արտոնագրի անվավեր ճանաչում:

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 7, ՀՀ ԿԲ վարչության 21.02.95թ. թիվ 31, 14.07.95թ. թիվ 116 որոշումներ)

 

Կանոն 3.02.

(ա) Հաճախորդների ժամկետային ներդրումների հաշվին բանկի կանոնադրական կապիտալի համալրումն`

առաջացնում է նախազգուշացում` օրենսդրությամբ սահմանված կարգով կանոնադրական կապիտալը մեկամսյա ժամկետում հաճախորդների ժամկետային ներդրումների չափով համալրելու հանձնարարականով:

(բ) Սույն կանոնի (ա) մասում սահմանված խախտումը մեկամսյա ժամկետում չվերացնելը`

առաջացնում է բանկային գործունեություն իրականացնելու արտոնագրի անվավեր ճանաչում:

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 7, ՀՀ ԿԲ վարչության 21.02.95թ. թիվ 31, 14.07.95թ. թիվ 116 որոշումներ)

 

Կանոն 3.03.

(ա) Ռեզիդենտ մասնակցի մասնաբաժնի բանկի կանոնադրական կապիտալի 35 %-ը գերազանցելը`

առաջացնում է նախազգուշացում` մեկամսյա ժամկետում կանոնադրական կապիտալի մեջ մասնակիցների մասնաբաժինները գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու հանձնարարականով:

(բ) Սույն կանոնի (ա) մասում սահմանված խախտումը մեկամսյա ժամկետում չվերացնելը`

առաջացնում է բանկային գործունեություն իրականացնելու արտոնագրի անվավեր ճանաչում:

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 7, ՀՀ ԿԲ վարչության 21.02.95թ. թիվ 31, 14.07.95թ. թիվ 116 որոշումներ)

 

Կանոն 3.04.

(ա) Ոչ ռեզիդենտ մասնակցի մասնաբաժինը բանկի կանոնադրական կապիտալի 35 %-ը առանց ՀՀ ԿԲ վարչության համապատասխան որոշման գերազանցելը`

առաջացնում է նախազգուշացում` մեկամսյա ժամկետում փայատերերի (բաժնետերերի) մասնաբաժինները կանոնադրական կապիտալի մեջ գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու հանձնարարականով:

(բ) Սույն կանոնի (ա) մասում սահմանված խախտումը մեկամսյա ժամկետում չվերացնելը`

առաջացնում է բանկային գործունեություն իրականացնելու

արտոնագրի անվավեր ճանաչում:

(ՀՀ ԿԲ վարչության 21.02.95թ. թիվ 31, 14.07.95թ. թիվ 116 որոշումներ)

 

Կանոն 3.05.

(ա) Առանց ՀՀ ֆինանսների նախարարության համաձայնության բանկի կանոնադրական կապիտալի ձևավորմանը պետական ձեռնարկության (կազմակերպության) մասնակցելը`

առաջացնում է նախազգուշացում` մեկամսյա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարության համաձայնությունը ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելու հանձնարարականով:

(բ) Սույն կանոնի (ա) մասում սահմանված խախտումը մեկամսյա ժամկետում չվերացնելը`

առաջացնում է բանկային գործունեություն իրականացնելու արտոնագրի անվավեր ճանաչում:

(ՀՀ ԿԲ վարչության 21.02.95թ. թիվ 31, 14.07.95թ. թիվ 116 որոշումներ)

 

Կանոն 3.06.

Գործող բանկի փաստացի համալրված կանոնադրական կապիտալի նվազեցնելը առանց ՀՀ ԿԲ թույլտվության (չխախտելով սահմանված նվազագույն չափի նորմատիվը)`

առաջացնում է նախազգուշացում` կանոնադրական կապիտալը եռամսյա ժամկետում մինչև նախկին մեծությունը համալրելու հանձնարարականով:

(ՀՀ ԿԲ վարչության 14.07.95թ. թիվ 116 որոշում)

 

Կանոն 3.07.

(ա) Գործող բանկի փաստացի համալրված կանոնադրական կապիտալիՆ մինչև սահմանված նվազագույն չափը չլրացնելը կամ այդ չափից նվազեցնելը`

առաջացնում է նախազգուշացում` եռամսյա ժամկետում կանոնադրական կապիտալը մինչև սահմանված նվազագույն չափը համալրելու հանձնարարականով:

(բ) Սույն կանոնի (ա) մասում սահմանված խախտումը եռամսյա ժամկետում չվերացնելը`

առաջացնում է բանկային գործունեություն իրականացնելու արտոնագրի անվավեր ճանաչում:

(ՀՀ ԿԲ վարչության 14.07.95թ. թիվ 116 որոշում)

 

Կանոն 3.08.

Բանկի կանոնադրական կապիտալում նախկինում ներդրված նյութական արժեքների վերագնահատման արդյունքներով կանոնադրական կապիտալի մեծության փոխվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն կանոնադրական կապիտալի 1 % չափով` մեկամսյա ժամկետում

խախտումը վերացնելու հանձնարարականով:

(ՀՀ ԿԲ վարչության 21.02.95թ. թիվ 31, 14.07.95թ. թիվ 116 որոշումներ)

 

Կանոն 3.09.

(ա) Նոր ստեղծվող և գործող բանկի կանոնադրական կապիտալը բացի ՀՀ դրամից այլ միջոցներով համալրումը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն կանոնադրական կապիտալի 1% չափով` երկամսյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:

(բ) Սույն կանոնի (ա) մասում սահմանված խախտումը երկամսյա ժամկետում չվերացնելը`

առաջացնում է բանկային գործունեություն իրականացնելու արտոնագրի անվավեր ճանաչում:

(ՀՀ ԿԲ վարչության 14.07.95թ. թիվ 116 որոշում)

 

Կանոն 3.10.

Սույն կանոնագրքի Հատուկ մասով չսահմանվածՆ գործող օրենսդրության այլ խախտումներով բանկի կանոնադրական կապիտալի համալրումը`

առաջացնում է նախազգուշացում` երկամսյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:

 

ԲԱԺԻՆ 4. ԲԱՆԿԻ ՀԻՄՆԱԴԻՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԵՋ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆԸ

 

Կանոն 4.01.

Հիմնադիր փաստաթղթերի մեջ կատարված փոփոխությունները կատարելու պահից մեկամսյա ժամկետում ՀՀ կենտրոնական բանկին գրանցման չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ժամկետից ուշ ներկայացնելու յուրաքանչյուր օրվա համար` սահմանված նվազագույն կանոնադրական կապիտալի 0.01 %-ի չափով:

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 16, ՀՀ ԿԲ վարչության 21.02.95թ. թիվ 31, 14.07.95թ. թիվ 116 որոշումներ)

 

Կանոն 4.02.

(ա) Բանկային գործունեություն իրականացնելու արտոնագիր ստանալու համար պահանջվող համապատասխան փաստաթղթերին փոփոխված հիմնադիր փաստաթղթերի չհամապատասխանելը`

առաջացնում է նախազգուշացում` երկամսյա ժամկետում անհամապատասխանությունը վերացնելու հանձնարարականով:

(բ) Սույն կանոնի (ա) մասում սահմանված անհամապատասխանությունը երկամսյա ժամկետում չվերացնելը`

առաջացնում է բանկային գործունեություն իրականացնելու արտոնագրի անվավեր ճանաչում:

(ՀՀ ԿԲ վարչության 21.02.95թ. թիվ 31, 14.07.95թ. թիվ 116 որոշումներ)

 

Կանոն 4.03.

(ա) Բանկի նոր ղեկավարների (վարչության նախագահի, գլխավոր հաշվապահի) մասնագիտական անհամապատասխանությունը ՀՀ կենտրոնական բանկի կողմից ներկայացվող պահանջներին`

առաջացնում է նախազգուշացում` մեկամսյա ժամկետում բանկի խորհրդի կողմից ղեկավարների նոր թեկնածություններ ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելու առաջարկությամբ:

(բ) Ավելի քան վեցամսյա ժամկետում ՀՀ կենտրոնական բանկի կողմից չհամաձայնեցված ղեկավարների գործունեությունը`

առաջացնում է բանկային գործունեություն իրականացնելու արտոնագրի անվավեր ճանաչում:

(ՀՀ ԿԲ վարչության 04.05.95թ. թիվ 83 որոշում)

 

Կանոն 4.04.

(ա) Բանկի մասնաճյուղի (բաժանմունքի) նոր կառավարչի, գլխավոր հաշվապահի մասնագիտական անհամապատասխանությունը ՀՀ կենտրոնական բանկի կողմից ներկայացվող պահանջներին`

առաջացնում է նախազգուշացում` մեկամսյա ժամկետում բանկի խորհրդի կողմից մասնաճյուղի նոր ղեկավարի թեկնածություն ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելու առաջարկությամբ:

(բ) Ավելի քան եռամսյա ժամկետում ՀՀ կենտրոնական բանկի կողմից չհաստատված ղեկավարների գործունեության դեպքն`

առաջացնում է մասնաճյուղին տրված բանկային գործառնություններ իրականացնելու արտոնագրի անվավեր ճանաչում:

(ՀՀ ԿԲ վարչության 04.05.95թ. թիվ 83 որոշում)

 

Կանոն 4.05.

(ա) Բանկի տարածքի անհամապատասխանությունը բանկային գործունեություն իրականացնելու համար ներկայացվող պահանջներին` առաջացնում է նախազգուշացում` վեցամսյա ժամկետում բանկի տարածքը ներկայացվող պահանջներին համապատասխանեցնելու հանձնարարականով:

(բ) Սույն կանոնի (ա) մասում սահմանված խախտումը վեցամսյա ժամկետում չվերացնելը`

առաջացնում է բանկային գործունեություն իրականացնելու արտոնագրի անվավեր ճանաչում:

(ՀՀ ԿԲ վարչության 21.02.95թ. թիվ 31, 14.07.95թ. թիվ 116 որոշումներ)

 

ԲԱԺԻՆ 5. ԲԱՆԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

 

Կանոն 5.01.

Բանկի ընդհանուր կապիտալի մեծությունն ըստ ժամկետների սահմանված նվազագույն չափով չհամալրելը`

առաջացնում է բանկային գործունեություն իրականացնելու արտոնագրի անվավեր ճանաչում:

(ՀՀ ԿԲ վարչության 28.04.95թ. թիվ 78, 16.05.95թ. թիվ 84, 29.07.95թ. թիվ 133 որոշումներ)

 

Կանոն 5.02.

(ա) Բանկի ընդհանուր կապիտալիՆ սահմանված ժամկետներում համալրելուց հետո սահմանված նվազագույն չափից նվազեցումը`

առաջացնում է նախազգուշացում` եռամսյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:

(բ) Սույն կանոնի (ա) մասում սահմանված խախտումը եռամսյա ժամկետում չվերացնելը`

առաջացնում է բանկային գործունեություն իրականացնելու արտոնագրի անվավեր ճանաչում:

(ՀՀ ԿԲ վարչության 28.04.95թ. թիվ 78, 16.05.95թ. թիվ 84, 29.07.95թ. թիվ 133 որոշումներ)

 

Կանոն 5.03.

(ա) Բանկի պահուստային և ապահովագրական ֆոնդերը սահմանված կարգի խախտումներով ձևավորելը`

առաջացնում է նախազգուշացում` եռամսյա ժամկետում պահուստային և ապահովագրական ֆոնդերը սահմանված կարգով ձևավորելու հանձնարարականով:

(բ) Սույն կանոնի (ա) մասում սահմանված խախտումը եռամսյա ժամկետում չվերացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն կանոնադրական կապիտալի 0.1%-ի չափով:

(ՀՀ ԿԲ մասին օրենք, հոդված 33, ՀՀ ԿԲ վարչության 30.11.94թ. թիվ 111 որոշում)

 

Կանոն 5.04.

Փաստացի տրված վարկերի վարկային ռիսկի ոչ ճիշտ գնահատումը և (կամ) անհուսալի վարկերը դուրս չգրելը`

առաջացնում է նախազգուշացում` սահմանված ժամկետներում հատկացված վարկերի վարկային ռիսկի գնահատումը և/ կամ անհուսալի վարկերի դուրս գրումը գործող կարգին համապատասխանեցնելու հանձնարարականով: *

 

Կանոն 5.05.

Ձեռքբերված արժեթղթերի (բացառությամբ սեփական արժեթղթերի) արժեզրկման պատճառով առաջացած վնասները համապատասխան ֆոնդերի հաշվին դուրս չգրելը`

առաջացնում է նախազգուշացում` սահմանված ժամկետներում ձեռքբերված արժեթղթերի գնահատումը և դրանց արժեզրկման պատճառով առաջացած վնասների դուրս գրումը գործող կարգին համապատասխան կատարելու հանձնարարականով: *

------------------------------

* Կանոնները կկիրառվեն ՀՀ կենտրոնական բանկի և ֆինանսների նախարարության կողմից համապատասխան կարգի համատեղ հաստատումից հետո:

 

Կանոն 5.06.

(ա) Մեկ տարվա ընթացքում Ն1 տնտեսական նորմատիվի ոչ ավելի, քան երկու խախտում թույլ տալը, որոնցից յուրաքանչյուրի մեծությունը չի գերազանցել Ն 1 նորմատիվի տոկոսով արտահայտված սահմանային մեծությունը 0.2 տոկոսային կետով, իսկ տևողությունը չի գերազանցել մեկ ամսից`

առաջացնում է նախազգուշացում` հաջորդ հաշվետվության պահին խախտումները վերացնելու հանձնարարականով:

(բ) Մեկ տարվա ընթացքում Ն1 տնտեսական նորմատիվի երկուսից ավելի խախտում թույլ տալը, որոնցից յուրաքանչյուրի մեծությունը չի գերազանցել Ն1 նորմատիվի տոկոսով արտահայտված սահմանային մեծությունը 0.2 տոկոսային կետով, իսկ տևողությունը չի գերազանցել մեկ ամսից, կամ առաջին իսկ արձանագրված խախտման մեծությունը գերազանցել է Ն1 նորմատիվի տոկոսով արտահայտված սահմանային մեծությունը 0.2 տոկոսային կետով կամ տևողությունը գերազանցել է մեկ ամսից`

առաջացնում է ՀՀ կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների սահմանված չափի մեծացում մինչև 5 տոկոսային կետով, մինչև 84 օր ժամկետով կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն կանոնադրական կապիտալի 0.1 %-ի չափով:

(ԿԲ մասին ՀՀ օրենք, հոդված 34, ՀՀ ԿԲ վարչության 28.04.95թ. թիվ 78, 16.05.95թ. թիվ 84, 29.07.95թ. թիվ 133 որոշումներ)

 

Կանոն 5.07.

(ա) Մեկ տարվա ընթացքում Ն2 տնտեսական նորմատիվի ոչ ավելի քան երկու խախտում թույլ տալը, որոնցից յուրաքանչյուրի մեծությունը չի գերազանցել Ն2 նորմատիվի տոկոսով արտահայտված սահմանային մեծությունը 0.5 տոկոսային կետով, իսկ տևողությունը չի գերազանցել մեկ ամսից`

առաջացնում է նախազգուշացում` հաջորդ հաշվետվության պահին խախտումը վերացնելու հանձնարարականով:

(բ) Մեկ տարվա ընթացքում Ն2 տնտեսական նորմատիվի երկուսից ավելի խախտում թույլ տալը, որոնցից յուրաքանչյուրի մեծությունը չի գերազանցել Ն2 նորմատիվի տոկոսով արտահայտված սահմանային մեծությունը 0.5 տոկոսային կետով, իսկ տևողությունը չի գերազանցել մեկ ամսից, կամ առաջին իսկ արձանագրված խախտման մեծությունը գերազանցել է Ն2 նորմատիվի տոկոսով արտահայտված սահմանային մեծությունը 0.5 տոկոսային կետով, կամ տևողությունը գերազանցել է մեկ ամսից`

առաջացնում է ՀՀ կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների սահմանված նվազագույն չափի մեծացում մինչև 5 տոկոսային կետով մինչև 84 օր ժամկետով կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն կանոնադրական կապիտալի 0.1 %-ի չափով:

(ԿԲ մասին ՀՀ օրենք, հոդված 34, ՀՀ ԿԲ վարչության 28.04.95թ. թիվ 78, 16.05.95թ. թիվ 84, 29.07.95թ. թիվ 133 որոշումներ)

 

Կանոն 5.08.

Մեկ փոխառուի ռիսկի առավելագույն չափիՆ Ն3 նորմատիվի խախտումՆ

առաջացնում է տուգանքի նշանակում` մեկ փոխառուի ռիսկի առավելագույն չափը գերազանցող գումարի 20 %-ի չափով:

(ԿԲ մասին ՀՀ օրենք, հոդված 34, ՀՀ ԿԲ վարչության 28.04.95թ. թիվ 78, 16.05.95թ. թիվ 84, 29.07.95թ. թիվ 133 որոշումներ)

 

Կանոն 5.09.

(ա) Մեկ տարվա ընթացքում Ն4 տնտեսական նորմատիվի ոչ ավելի, քան երեք խախտում թույլ տալը, որոնցից յուրաքանչյուրի մեծությունը չի գերազանցել Ն4 նորմատիվի տոկոսով արտահայտված սահմանային մեծությունը 2 տոկոսային կետով, իսկ տևողությունը չի գերազանցել մեկ ամսից`

առաջացնում է նախազգուշացում` հաջորդ հաշվետվության պահին խախտումը վերացնելու հանձնարարականով:

(բ) Մեկ տարվա ընթացքում Ն4 տնտեսական նորմատիվի երեքից ավել խախտում թույլ տալը, որոնցից յուրաքանչյուրի մեծությունը չի գերազանցել Ն 4 նորմատիվի տոկոսով արտահայտված սահմանային մեծությունը 2 տոկոսային կետով, իսկ տևողությունը չի գերազանցել մեկ ամսից, կամ առաջին իսկ արձանագրված խախտման մեծությունը գերազանցել է Ն4 նորմատիվի տոկոսով արտահայտված սահմանային մեծությունը 2 տոկոսային կետով կամ տևողությունը գերազանցել է մեկ ամսից`

առաջացնում է ավել ներգրաված միջոցների մասով ՀՀ կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների սահմանված նվազագույն չափի մեծացում մինչև 5 տոկոսային կետով:

(«Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենք, հոդված 34, ՀՀ ԿԲ վարչության 28.04.95թ. թիվ 78, 16.05.95թ. թիվ 84, 29.07.95թ. թիվ 133 որոշումներ)

 

Կանոն 5.10.

Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ կենտրոնական բանկում պահուստավորման ենթակա փաստացի պահուստավորված միջոցների հաշվարկային միջինից փոքր լինելՆ

առաջացնում է տուգանքի նշանակում` հաշվետու ժամանակաշրջանի յուրաքանչյուր օրվա համար` չպահուստավորված գումարի նկատմամբ տվյալ պահին գործող վերաֆինանսավորման տոկոսադրույքի կիրառմամբ:

(«ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենք, հոդված 34, ՀՀ ԿԲ վարչության 28.04.95թ. թիվ 78, 16.05.95թ. թիվ 84, 21.07.95թ. թիվ 121, 29.07.95թ. թիվ 133 որոշումներ)

 

Կանոն 5.11.

Մեկ տարվա ընթացքում բանկերի գործունեության կարգավորման հիմնական տնտեսական նորմատիվներիՆ Ն1, Ն2, Ն3, Ն4 և ՀՀ կենտրոնական բանկում պարտադիր տեղաբաշխվող պահուստների սահմանված չափի խախտումների ընդհանուր թվի գերազանցելը 7-իցՆ

առաջացնում է` նախազգուշացում` մեկամսյա ժամկետում կառավարման բարձրագույն մարմնի կողմից բանկի ղեկավարների (վարչության նախագահի և գլխավոր հաշվապահի) նոր թեկնածություններ ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելու առաջարկությամբ և (կամ) տուգանքի նշանակումՆ համալրած կանոնադրական կապիտալի 0.5%-ի չափով և (կամ) բանկի կառավարման ժամանակավոր ադմինիստրացիայի նշանակում բանկի խորհրդի համաձայնությամբ և (կամ) բանկային գործունեություն իրականացնելու արտոնագրի անվավեր ճանաչում:

 

ԲԱԺԻՆ 6.
ԲԱՆԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

 

Կանոն 6.01.

«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում արգելված գործունեություն ծավալելՆ

առաջացնում է բանկային գործունեություն իրականացնելու արտոնագրի անվավեր ճանաչում:

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 6)

 

Կանոն 6.02.

(ա) Այն բանկային միությանն անդամակցելը, որը բանկային գործում մրցակցությունը սահմանափակելու նպատակով իրականացնում է մենաշնորհային քաղաքականություն` սահմանելով բարձր կամ ցածր տոկոսադրույքներ և միջնորդավճարներ`

առաջացնում է նախազգուշացում` տասնօրյա ժամկետում անդամակցությունից բանկի դուրս գալու և մենաշնորհային միջնորդավճարներն ու տոկոսադրույքները անմիջապես վերանայելու հանձնարարականով:

(բ) Սույն կանոնի (ա) մասում սահմանված խախտումը նշված ժամկետում չվերացնելը`

առաջացնում է բանկային գործունեություն իրականացնելու արտոնագրի անվավեր ճանաչում:

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 4)

 

Կանոն 6.03.

Հաշվարկային գործառնությունները ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաստատված ձևերով չկատարելը, բացառությամբ այն դեպքերի, երբ նման ձևեր չեն սահմանվել`

առաջացնում է նախազգուշացում` չկանոնակարգված հաշվարկների իրականացումը անմիջապես դադարեցնելու հանձնարարականով:

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 25)

 

Կանոն 6.04.

Բանկի 180 օրից ավել ժամկետանց վարկերի գումարը պահուստային ֆոնդի հաշվին դուրս չգրելը`

առաջացնում է նախազգուշացում` տասնօրյա ժամկետում 180 օրից ավել ժամկետանց վարկերը պահուստային ֆոնդի հաշվին, իսկ միջոցների անբավարարության դեպքում` ընդհանուր կապիտալի այլ տարրերի հաշվին դուրս գրելու հանձնարարականով:

(ՀՀ ԿԲ վարչության 10.08.94թ. թիվ 67 որոշում)

 

Կանոն 6.05.

Պահուստային ֆոնդի մնացորդիՆ եռամսյակային հատկացումներով բանկի տրամադրության տակ գտնվող շահույթի 70%-ի սահմաններում չլրացնելը`

առաջացնում է նախազգուշացում` վեցամսյա ժամկետում պահուստային ֆոնդը սահմանված չափով համալրելու հանձնարարականով:

(ՀՀ ԿԲ վարչության 30.11.94թ. թիվ 111 որոշում)

 

Կանոն 6.06.

(ա) Սահմանված կարգով չնախատեսված ուղղություններով պահուստային ֆոնդի միջոցների օգտագործումը`

առաջացնում է նախազգուշացում` չնախատեսված ուղղություններով օգտագործված գումարի չափով եռամսյա ժամկետում պահուստային ֆոնդը համալրելու հանձնարարականով:

(բ) Սույն կանոնի (ա) մասում սահմանված խախտումը եռամսյա ժամկետում չվերացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն կանոնադրական կապիտալի 0.1%-ի չափով:

(ՀՀ ԿԲ վարչության 10.08.94թ. թիվ 67 որոշում)

 

Կանոն 6.07.

Նոր ստեղծված բանկի կողմից իր գործունեության առաջին տարվա ընթացքում հիմնադիրներին, փայատերերին, բաժնետերերին (բացառությամբ բաց բաժնետիրական բանկերի ֆիզիկական անձ բաժնետերերի), բանկի վարչության նախագահին և անդամներին, ստորաբաժանումների ղեկավարներին վարկեր տրամադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տրամադրված այդպիսի վարկերի գումարի մինչև 1 %-ի չափով:

(ՀՀ ԿԲ վարչության 20.01.95թ. թիվ 2 որոշում)

 

Կանոն 6.08.

Բանկի կողմից իր փայատերերին, բաժնետերերին, վարչության նախագահին և անդամներին, ստորաբաժանումների ղեկավարներին տրամադրվող «բլանկային» վարկի ընդհանուր գումարն ընդհանուր կապիտալի 20 %-ը, իսկ մեկ վարկառուին հատկացվող այդպիսի վարկի գումարն ընդհանուր կապիտալի 5 %-ը գերազանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` ընդհանուր կապիտալի 20 %-ը գերազանցող գումարի մինչև 1 %-ի չափով:

(ՀՀ ԿԲ վարչության 20.01.95թ. թիվ 2 որոշում)

 

Կանոն 6.09.

Բանկի կողմից 6.08 կանոնում նշված անձանց տրամադրված և դեռևս չմարված վարկերի գերազանցելը բանկի ընդհանուր կապիտալի 100 %-ը`

առաջացնում է տուգանքի նշանակում` ընդհանուր կապիտալը գերազանցող գումարի մինչև 1 % չափով:

(ՀՀ ԿԲ վարչության 20.01.95թ. թիվ 2 որոշում)

 

Կանոն 6.10.

Բանկի կողմից 6.08 կանոնում նշված անձանց տրամադրված վարկերը հատուկ հաշվառման չենթարկելը և առաջին իսկ պահանջի դեպքում այն ՀՀ կենտրոնական բանկ չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն կանոնադրական կապիտալի 0.1 %-ի չափով:

(ՀՀ ԿԲ վարչության 20.01.95թ. թիվ 2 որոշում)

 

Կանոն 6.11.

ՀՀ ԿԲ սահմանած նորմերի խախտմամբ բանկի կողմից արժեթղթեր գնելը, վաճառելը, հաշվառելը`

առաջացնում է նախազգուշացում` մեկամսյա ժամկետում այդպիսի արժեթղթերն իրացնելու հանձնարարականով կամ տուգանքի նշանակումՆ լրացված կանոնադրական կապիտալի 0.1 %-ի չափով:

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 6, ՀՀ ԿԲ վարչության 24.01.95թ. թիվ 13 որոշում)

 

Կանոն 6.12.

(ա) Բանկի կողմից տվյալ ամսում հանրապետական բյուջեի հաշվին պահվող կազմակերպություններին, հիմնարկություններին, կենսաթոշակային և զբաղվածության, սոցիալական ապահովագրության ֆոնդերի միջոցների հաշվին վճարված կանխիկ գումարների մասին սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական բանկ տեղեկանք չներկայացնելը`

առաջացնում է նախազգուշացում` մեկշաբաթյա ժամկետում տեղեկանք ներկայացնելու հանձնարարականով:

(բ) Սույն կանոնի (ա) մասում սահմանված խախտման կրկնելը 1 տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն կանոնադրական կապիտալի 0.01 %-ի չափով:

(ՀՀ ԿԲ վարչության 20.01.95թ. թիվ 3 որոշում)

 

Կանոն 6.13.

Լիզինգային գործառնություններ իրականացնելը ոչ սեփական միջոցների (ընդհանուր կապիտալի) հաշվին`

առաջացնում է տուգանքի նշանակում` ընդհանուր կապիտալը գերազանցող գումարի մինչև 5 %-ի չափով:

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 6)

 

Կանոն 6.14.

(ա) Թանկարժեք մետաղներ, քարեր, այլ արժեքներ (բացառությամբ թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորների) բանկի ընդհանուր կապիտալի 10%-ից ավելի չափով գնելը`

առաջացնում է նախազգուշացում` մեկամսյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:

(բ) Սույն կանոնի (ա) մասում սահմանված խախտումը մեկամսյա ժամկետում չվերացնելը կամ մեկ տարվա ընթացքում խախտման կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված չափից ավելի գնված արժեքների գումարի լրիվ մեծությամբ:

(ՀՀ ԿԲ վարչության 24.02.95թ. թիվ 40 որոշում)

 

Կանոն 6.15.

ՀՀ կենտրոնական բանկի հանձնարարականի միտումնավոր չկատարումը կամ ակնհայտ անտարբերության հետևանքով բանկի ավանդատուների և վարկատուների շահերի վտանգումը կամ բանկի անհիմն և վտանգավոր գործունեության իրականացումը`

առաջացնում է բանկային գործունեության արտոնագրի անվավեր ճանաչում:

 

Կանոն 6.16.

Հաճախորդների կողմից ներկայացված վճարունակության հատկանիշներով հնամաշ և փոխանակման ենթակա դրամները անմիջապես և անվճար չփոխանակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն կանոնադրական կապիտալի 0,05%-ի չափով:

(ՀՀ ԿԲ վարչության 29.07.95թ. թիվ 134 որոշում)

 

Կանոն 6.17.

Հարկ վճարողների հաշվառման համարը չստացած հաճախորդի սպասարկումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն կանոնադրական կապիտալի 0,05%-ի չափով, մեկշաբաթյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:

(ՀՀ ԿԲ վարչության 21.07.95թ. թիվ 122 որոշում)

 

ԲԱԺԻՆ 7. ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

 

Կանոն 7.01.

Դրամով տրամադրված վարկի և տոկոսների մարումը արտարժույթով կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` արտարժույթով մարված գումարի մինչև 0.5 %-ի չափով:

(ՀՀ ԿԲ վարչության 17.05.94թ. թիվ 33 որոշում)

 

Կանոն 7.02.

Արտարժույթի տնօրինման նորմատիվների խախտումը`

առաջացնում է տուգանքի նշանակումը` շաբաթվա ընթացքում թույլ տրված գերազանցումների առավելագույն գերազանցող գումարի 10 %-ի չափով:

(ՀՀ ԿԲ վարչության 20.04.95թ. թիվ 65 որոշում)

 

Կանոն 7.03.

(ա) Փոխանակման կետում մի արտարժույթի առք ու վաճառքը այլ արտարժույթով իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն կանոնադրական կապիտալի 0.05 %-ի չափով:

(բ) Սույն կանոնի (ա) մասում սահմանված խախտման կրկնվելը մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է փոխանակման կետին տրված արտոնագրի անվավեր ճանաչում:

(ՀՀ ԿԲ վարչության 15.07.94թ. թիվ 52 որոշմամբ հաստատված կարգ)

 

Կանոն 7.04.

(ա) Փոխանակման կետի նյութական պատասխանատու աշխատակցի կողմից մուտքի և ելքի (ձև 1), խիստ հաշվառման տեղեկանք-անդորրագրի (ձև 2), գրքերով և հաշվետվության բլանկներով (ձև 3) հաշվառումներ չվարելը`

առաջացնում է նախազգուշացում` տասնօրյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով կամ տուգանքի նշանակում` նվազագույն կանոնադրական կապիտալի 0.1 %-ի չափով:

(բ) Սույն կանոնի (ա) մասում սահմանված խախտման 1 տարվա ընթացքում կրկնվելը`

առաջացնում է փոխանակման կետին տրված արտոնագրի անվավեր ճանաչում:

(ՀՀ ԿԲ վարչության 15.07.94թ. թիվ 52 որոշմամբ հաստատված կարգ)

 

Կանոն 7.05.

Փոխանակման կետերի կողմից սահմանված ամենօրյա դրամարկղի նվազագույն չափը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն կանոնադրական կապիտալի 0.1 %-ի չափով:

(ՀՀ ԿԲ վարչության 15.07.94թ. թիվ 52 որոշմամբ հաստատված կարգ)

 

Կանոն 7.06.

ՀՀ կենտրոնական բանկի կողմից ստուգումների անցկացմանը փոխանակման կետի աշխատակցի խոչնդոտելը`

առաջացնում է փոխանակման կետին տրված արտոնագրի անվավեր ճանաչում:

(ՀՀ ԿԲ վարչության 15.07.94թ. թիվ 52 որոշմամբ հաստատված կարգ)

 

Կանոն 7.07.

Փոխանակման կետի աշխատակցի կողմից արտարժույթի առքը կամ վաճառքը հաճախորդին մերժելը, այն դեպքում, երբ գործարքի գումարը տվյալ պահին չի գերազանցել դրամարկղի համապատասխան արտարժույթի կամ ՀՀ դրամի մնացորդը`

առաջացնում է փոխանակման կետին տրված արտոնագրի անվավեր ճանաչում:

(ՀՀ ԿԲ վարչության 15.07.94թ. թիվ 52 որոշմամբ հաստատված կարգ)

 

Կանոն 7.08.

Փոխանակման կետի կողմից թիվ 1 ձևում տվյալ օրվա ընթացքում կատարված ամրացման կամ ինկասացիայի մասին չնշելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն կանոնադրական կապիտալի 0.1 %-ի չափով:

(ՀՀ ԿԲ վարչության 15.07.94թ. թիվ 52 որոշմամբ հաստատված կարգ)

 

Կանոն 7.09.

(ա) Փոխանակման կետի կողմից բանկ ամենօրյա հաշվետվություն չներկայացնելը`

առաջացնում է նախազգուշացում` փոխանակման կետի աշխատակցին պատասխանատվության ենթարկելու առաջարկությամբ:

(բ) Սույն կանոնի (ա) մասում սահմանված խախտման կրկնվելը 1 տարվա ընթացքում 3 և ավելի անգամ`

առաջացնում է փոխանակման կետին տրված արտոնագրի անվավեր ճանաչում:

(ՀՀ ԿԲ վարչության 15.07.94թ. թիվ 52 որոշամամբ հաստատված կարգ)

 

Կանոն 7.10.

Բանկերում, նրանց բաժանմունքներում և ստորաբաժանումներում, այդ թվում նաև փոխանակման կետերում սեփականաշնորհման պետական արժեթղթերի առք ու վաճառքի սահմանված կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն կանոնադրական կապիտալի 0.05 %-ի չափով:

(ՀՀ ԿԲ վարչության 30.06.95թ. թիվ 111 որոշմամբ հաստատված կարգ)

 

Կանոն 7.11.

(ա) Առանց գլխավոր արտոնագրի նրանով նախատեսված գործառնություններ իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` գործարքից ստացվածը ամբողջությամբ պետբյուջե բռնագանձումով:

(բ) Սույն կանոնի (ա) մասում սահմանված խախտման կրկնվելը մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է բանկային գործունեություն իրականացնելու արտոնագրի անվավեր ճանաչում:

(ՀՀ ԿԲ վարչության 14.12.94թ. թիվ 131 որոշում)

 

Կանոն 7.12.

Բանկերում, նրանց բաժանմունքներում, այդ թվում նաև փոխանակման կետերում ճանապարհային չեկերի սպասարկման սահմանված կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն կանոնադրական կապիտալի 0.05%-ի չափով:

(ՀՀ ԿԲ վարչության 21.07.95թ. թիվ 125 որոշում)

 

ԲԱԺԻՆ 8.
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ԱՐԺԱՆԱՀԱՎԱՏՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

 

Կանոն 8.01.

ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները մեկ տարվա ընթացքում մինչև 5 անգամ ուշացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր ժամկետանց օրացուցային օրվա համարՆ սահմանված նվազագույն կանոնադրական կապիտալի 0.05 %-ի չափով:

(ՀՀ ԿԲ վարչության 31.08.95թ. թիվ 142 որոշում)

 

Կանոն 8.02.

ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները մեկ տարվա ընթացքում 5-ից ավելի անգամ ուշացնելը`

առաջացնում է նախազգուշացում` մեկամսյա ժամկետում կառավարման բարձրագույն մարմնի կողմից բանկի ղեկավարների և համապատասխան այլ պաշտոնատար անձանց նոր թեկնածություններ ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելու առաջարկությամբ կամ բանկային գործունեություն իրականացնելու արտոնագրի անվավեր ճանաչում:

(ՀՀ ԿԲ վարչության 31.08.95թ. թիվ 142 որոշում)

 

Կանոն 8.03.

(ա) Հաշվետվություններում անարժանահավատ տվյալներ արտացոլել`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն կանոնադրական կապիտալի մինչև 1 %-ի չափով:

(բ) Սույն կանոնի (ա) մասում սահմանված խախտումը մեկ տարվա ընթացքում 3-ից ավել անգամ կրկնելը`

առաջացնում է նախազգուշացում` մեկամսյա ժամկետում կառավարման բարձրագույն մարմնի կողմից բանկի ղեկավարների և համապատասխան այլ պաշտոնատար անձանց նոր թեկնածություններ ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելու առաջարկությամբ կամ բանկային գործունեություն իրականացնելու արտոնագրի անվավեր ճանաչում:

(ՀՀ ԿԲ վարչության 31.08.95թ. թիվ 142 որոշում)

 

Կանոն 8.04.

(ա) Հաշվեկշիռը չներկայացնելը`

առաջացնում է նախազգուշացում` ՀՀ կենտրոնական բանկում բացված թղթակցային հաշվի վրա կալանք դնելու հանձնարարականով կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն կանոնադրական կապիտալի 1 %-ի չափով:

(բ) Մյուս հաշվետվությունները չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր չներկայացված հաշվետվության համար` սահմանված նվազագույն կանոնադրական կապիտալի մինչև 1 %-ի չափով:

(գ) Սույն կանոնի (ա) և (բ) մասերում սահմանված խախտումները մեկ տարվա ընթացքում 5 և ավելի անգամ կրկնելը`

առաջացնում է նախազգուշացում` մեկամսյա ժամկետում կառավարման բարձրագույն մարմնի կողմից բանկի ղեկավարների և համապատասխան այլ պաշտոնատար անձանց նոր թեկնածություններ ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելու առաջարկությամբ:

(ՀՀ ԿԲ վարչության 31.08.95թ. թիվ 142 որոշում)

 

Կանոն 8.05.

ՀՀ կենտրոնական բանկի պահանջով այլ տեղեկություններ սահմանված ժամկետում չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր ժամկետանց օրացուցային օրվա համարՆ սահմանված նվազագույն կանոնադրական կապիտալի 0.05 %-ի չափով:

(ՀՀ ԿԲ վարչության 31.08.95թ. թիվ 142 որոշում)

 

Կանոն 8.06.

Հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո եռամսյա ժամկետում ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված ձևերով հաշվետվությունների հրապարակումն ուշացնելը կամ չհարապարակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն կանոնադրական կապիտալի 0,1 %-ի չափով կամ նախազգուշացում` մեկամսյա ժամկետում հաշվետվությունները հրապարակելու հանձնարարականով:

(«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 28)

 

Կանոն 8.07.

ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող տեղեկանքներն ուշացնելը կամ դրանցում անարժանահավատ տվյալներ արտացոլելը`

առաջացնում է նախազգուշացում` մեկշաբաթյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:

(ՀՀ ԿԲ վարչության 31.08.95թ. թիվ 142 որոշում)

 

Կանոն 8.08.

ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող տեղեկանքները սահմանված ժամկետում չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն կանոնադրական կապիտալի 0,05 %-ի չափով, մեկշաբաթյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:

(ՀՀ ԿԲ վարչության 31.08.95թ. թիվ 142 որոշում)

 

Կանոն 8.09

Բանկի ղեկավարի կամ պաշտոնատար այլ անձի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնատար անձինՆ վերջինս կողմից իր պաշտոնական պարտականությունները կատարելիս ակնհայտ ու միտումնավոր կեղծ տեղեկություններ ներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն կանոնադրական կապիտալի 0,5 տոկոսի չափով:

 

ԲԱԺԻՆ 9. ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՎՃԱՐԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ Կանոն 9.01. (ա) Հաշվառումը ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով չիրականացնելը` առաջացնում է նախազգուշացում` խախտումները վերացնելու հանձնարարականով: (բ) Սույն կանոնի (ա) մասում սահմանված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր խախտման համար նվազագույն կանոնադրական կապիտալի մինչև 1%-ի չափով կամ նախազգուշացում` մեկամսյա ժամկետում կառավարման բարձրագույն մարմնի կողմից բանկի գլխավոր հաշվապահի նոր թեկնածություն ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելու առաջարկությամբ: («Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 28)

 

Կանոն 9.02.

Ձեռնարկությունների,

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
15.09.1995
N 147
Որոշում