Սեղմել Esc փակելու համար:
«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ՏԵԽ ...

24.04.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   03.04.2008  -ից մինչեւ   24.04.2023  -ը:
 

(ուժը կորցրել է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.2399.210206

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» փետրվարի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 դեկտեմբերի 2005 թվականի N 2399-Ն

 

«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ»

(3-րդ մաս)

 

VI. ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ

 

5. ԽՈՂՈՎԱԿՆԵՐԸ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԸ

 

1) Գազատարների կառուցման և ներքին սարքավորումների մոնտաժման համար օգտագործվող նյութերը և խողովակները, փականների և այլ տեխնիկական արտադրանքի տիպերը և կառուցվածքը պետք է համապատասխանեն ՀՀ քաղաքաշինության նախարարության ՀՀՇՆ IV-12.03.01-04 պահանջներին:

2) Խողովակները պետք է ունենան արտադրող գործարանների հավաստագրերը կամ սեփականատիրոջ կողմից հաստատված դրանց պատճենները, որոնք հաստատում են խողովակների համապատասխանությունը ազգային ստանդարտներին կամ տեխնիկական պայմաններին: Հավաստագրեր կամ դրանց պատճենները չունեցող խողովակների օգտագործումը թույլատրվում է միայն քիմիական վերլուծությունից և նմուշի մեխանիկական փորձարկումից հետո: Նմուշը պետք է ընտրվի մեկ հալքի խողովակների յուրաքանչյուր խմբաքանակից, որը կհաստատի պողպատի որակի համապատասխանությունը նախագծի պահանջներին:

Եթե հնարավոր չէ ապացուցել խողովակների մեկ հալքին պատկանելությունը, ապա քիմիական վերլուծություն և մեխանիկական փորձաքննություն անցկացնում են յուրաքանչյուր խողովակի նմուշի վրա:

3) Էլեկտրոդների, եռակցման մետաղալարի, հալանյութերի և այլ եռակցման նյութերի համար պետք է լինեն հավաստագրեր կամ հավաստագրված խմբաքանակին պատկանելությունը հաստատող տեղեկանքներ: Եռակցման նյութերի փաստաթղթերի բացակայության դեպքում դրանք կարելի է օգտագործել միայն նմուշների լաբորատոր փորձարկումներից և ստանդարտներին կամ տեխնիկական պայմաններին համապատասխանությունը հաստատող եզրակացություն ստանալուց հետո:

Ստացման պահից ի վեր վեց ամսվա ընթացքում չօգտագործված էլեկտրոդները կարող են օգտագործվել միայն փորձնական կցվանքի եռակցումից և ստուգման դրական արդյունքներ ստանալուց հետո:

4) Թույլատրվում է ներմուծված խողովակների կիրառումը, եթե դրանք համապատասխանում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ՀՀՇՆ IV-12.03.01-04 խողովակների արտադրման մասով ներկայացվող պահանջներին, ինչպես նաև հիմնական մետաղի և եռակցման կարի մետաղի ֆիզիկական բնութագրի և քիմիական վերլուծության չափանիշների համապատասխանության դեպքում:

 

6. ԵՌԱԿՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՈՐԱԿԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

5) Պողպատյա, վինիպլաստային և պոլիէթիլենային գազատարների տեղադրումը, կառուցման ընթացքում կատարվող եռակցման աշխատանքները և դրանց որակի վերահսկողությունը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ՀՀՇՆ IV-12.03.01-04 պահանջներին և սույն ՏԿ-ի հավելված N 32-ի պահանջներին համապատասխան:

6) Պողպատյա խողովակները պետք է միացվեն եռակցման եղանակով: Պարուրակային և կցորդիչային միացումները թույլատրվում է կիրառել անջատող սարքերի, փոխհատուցիչների, ճնշման կարգավորիչների, հսկիչ-չափիչ սարքերի և այլ փականների տեղադրման տեղերում, ինչպես նաև մեկուսիչ կցորդիչների մոնտաժման ժամանակ: Եռակցման կարերի, պարուրակային և կցորդիչային միացումների լցափակումը պատերի կամ հիմքերի մեջ չի թույլատրվում:

7) Պողպատյա գազատարների եռակցման աշխատանքներին թույլատրվում է մասնակցել միայն կազմակերպության ստանդարտի համաձայն համապատասխան որակավորում անցած և վկայական ստացած եռակցողներին:

8) Եռակցողին շնորհվում է համար կամ ծածկագիր, որը նա պարտավոր է նշել ստորգետնյա գազատարի յուրաքանչյուր եռակցված կարից 30-50 մմ հեռավորության վրա: Եռակցողի համարը կամ ծածկագիրը կարող է նշվել դրոշմի, մակահալման կամ մետաղը չվնասող այլ եղանակով:

9) Պոլիէթիլենային գազատարների եռակցման և վինիպլաստային խողովակաշարի եռակցման ու փակուցման աշխատանքների թույլտվություն ունեն կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով անձինք:

i

10) Անկախ վկայականի առկայությունից, տվյալ կազմակերպությունում գազատարի եռակցման աշխատանքներին առաջին անգամ մասնակցող եռակցողը, աշխատանքի թույլտվություն ստանալուց առաջ, պետք է եռակցի փորձնական կցվանք: Եռակցման պայմանները պետք է նման լինեն գազատարի կառուցման /մոնտաժման/ իրական աշխատանքային պայմաններին /նույն էլեկտրոդները, խողովակները, մետաղալարը, հալանյութերը, ինչպես նաև եռակցման նույն ռեժիմը, դրությունը/:

Յուրաքանչյուր եռակցող պետք է եռակցի ամսական առնվազն մեկ փորձնական կցվանք 50 մմ-ից փոքր տրամագծի ցածր ճնշման ներքին գազատարների եռակցման ժամանակ: Փորձնական կցվանքների եռակցումը պետք է կատարվի նաև հետևյալ դեպքերում. եռակցողի մեկամսյա և ավելի պարապուրդի դեպքում, եռակցման նյութերի թերությունների/դեֆեկտների հայտնաբերման դեպքում, աշխատանքի ընթացքում եռակցման պայմանների փոփոխում /այլ էլեկտրոդներ, եռակցման մետաղալար, հալանյութեր, այլ որակական ցուցանիշներ ունեցող խողովակներ և այլն/:

Փորձնական կցվանքը անցնում է հետևյալ վերահսկողական ստուգումներ. արտաքին դիտարկում/զննում` էլեկտրաաղեղային և գազի եռակցման բոլոր տեսակները. ռենտգենային և գամմա ճառագայթմամբ` էլեկտրաաղեղային եռակցմամբ եփած կցվանքը, ռենտգենային և գամմա-ճառագայթումով և մեխանիկական փորձարկումներով` գազի եռակցմամբ եփած կցվանքը:

(10-րդ կետը փոփ. 13.09.07 թիվ 1072-Ն որոշում)

11) Եռակցողների կողմից գազատարի տարրերի պատրաստման հետ կապված արհեստանոցներում կատարած աշխատանքների որակը պետք է ստուգվի ամենամսյա փորձնական կցվանքների մեխանիկական փորձարկումների եղանակով: Կցվանքները պետք է ընտրվեն շինմոնտաժային կազմակերպության լաբորատորիայի ներկայացուցչի մասնակցությամբ:

12) Եռակցումային մոնտաժային աշխատանքները իրականացնող կազմակերպությունում յուրաքանչյուր եռակցողի վերաբերյալ վարվում է տեղեկաքարտ, հավելված N 10-ում և N 11-ում բերված ձևերին համապատասխան, որում գրանցվում են եռակցողի որակավորման վերաբերյալ տվյալները, նրա գիտելիքների ստուգումների/ քննությունների արդյունքները, ինչպես նաև նրա եռակցած փորձնական կցվանքների, մայրուղու վրա եռակցած կցվանքների որակի վերաբերյալ տեղեկությունները և այլն:

13) Գազատարների կառուցման ընթացքում եռակցումային աշխատանքների որակը պետք է ստուգվի շինմոնտաժային կազմակերպության կողմից և վերահսկվի պատվիրատուի տեխվերահսկողության և գազի տնտեսության կազմակերպության կողմից:

Եռակցումային աշխատանքների վերահսկման միջոցառումներն են.

ա/ օգտագործվող նյութերի որակի ստուգում,

բ/ կցվանքների հավաքման և եռակցման գործառութային վերահսկողություն, պատրաստի կցվանքների ընդունումը ըստ տեսքի,

գ/ կցվանքների որակի ստուգում վերահսկման ֆիզիկական մեթոդներով,

դ/ կցվանքների որակի ստուգում մեխանիկական փորձարկումներով:

14) Էլեկտրաաղեղային և գազի եռակցման դեպքում եռակցվող խողովակների եզրերի կառուցվածքային տարրերը, դրանց չափերը, ինչպես նաև կարերի չափերը և թույլատրվող շեղումները պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի հավելված N 12-ում նշված տվյալներին:

15) Եթե գազատարները կառուցվում են եռակցումային խողովակներից, ապա խողովակների կցվանքային միացումների դեպքում երկայնական եռակցումային կարերը պետք է տեղաշարժվեն իրար համեմատ առնվազն 50 մմ-ով` ելնելով խողովակների տրամագծից:

16) Պողպատյա գազատարների եռակցումային կցվանքների վերահսկողության ֆիզիկական մեթոդների կիրառման ժամանակ մագնիսագրաֆիկական և անդրձայնային մեթոդները թույլատրվում է կիրառել միայն ռենտգենային կամ գամմա ճառագայթման հետ համատեղ, որոնցով պետք է ստուգվի ստուգման ենթակա կցվանքների ընդհանուր թվի առնվազն 20%: Ստուգվում է յուրաքանչյուր եռակցողի կատարած առնվազն մեկական կցվանք:

Եռակցումային կցվանքների վերահսկման/ստուգման նորմերը նշված են հավելված N 34-ում:

Եթե տեխնիկական պատճառներով անհնարին է գործող գազատարների ներկտրումների և ստորգետնյա անոթների շրջակապերի ֆիզիկական մեթոդներով զննումը, ապա թույլատրվում է նշված կցվանքների ընդունումը առանց ֆիզիկական զննում անցկացնելու:

ԳԼԿ-ների, ԱԳԼԿ-ների մինչև 1,6 ՄՊա ճնշմամբ արտաքին և ներքին գազատարների եռակցումային կցվանքների 5% ենթակա է ֆիզիկական մեթոդներով վերահսկման, բայց յուրաքանչյուր եռակցողի կատարած առնվազն մեկական կցվանք:

Կոնտակտային եռակցումով կատարված կցվանքները ենթակա չեն ֆիզիկական զննման:

17) Պողպատյա գազատարները եռակցումային կցվանքների ֆիզիկական զննման/ստուգման ընթացքում ճանաչվում են ոչ պիտանի/դեֆեկտային հետևյալ թերությունների հայտնաբերման դեպքում.

ա/ ցանկացած չափերի և ուղղվածության ճեղքվածքներ,

բ/ թերաեռք կցվանքի կտրվածքով,

գ/ էլեկտրաաղեղային եռակցման դեպքում` խողովակի պատի հաստության 15%-ից ավելի խորության կցվանքի կարի արմատի/հիմքի թերաեռք, և միակողմանի եռակցման ենթակա միացումների գազաեռակցման դեպքում` կարի արմատի/հիմքի 10%-ից ավելի խորության թերաեռք, /կարի արմատի/հիմքի ընդհանուր երկարության 1/3-ի չափով և ավելի գումարային թերաեռքի դեպքում եռակցումը համարվում է անորակ` անկախ թերաեռքի խորությունից/,

դ/ էլեկտրաաղեղային եռակցման դեպքում` խողովակի պատի հաստության 15%-ից ավելի կազմող և շղթաներ կամ կուտակումներ չստեղծած գազի ծակոտիներ կամ խարամային միացումներ, 10%-ից ավելի` գազաեռակցման դեպքում,

ե/ կարի պարագծով գազածակոտիների կուտակումներ երեք կամ ավելի հատվածներում, որոնք ունեն կարի 1 ք.սմ մակերեսի վրա հինգ և ավելի թերություններ/դեֆեկտներ խողովակի պատի հաստության 10%-ից ավելի խորությամբ, եթե թերությունների/դեֆեկտների միջև հեռավորությունը հավասար է կամ փոքր է դրանց եռապատիկ չափից,

զ/ կարի երկայնքով շղթայաձև դասավորված գազածակոտիներ կամ խարամային միացումներ, երբ թերությունների/դեֆեկտների միջև հեռավորությունը հավասար է կամ փոքր է թերությունների/դեֆեկտների եռապատիկ մեծությունից` եթե թերությունների/դեֆեկտների գումարային երկարությունը կազմում է 200 մմ և ավելի կարի 1 մ-ի հաշվարկով,

է/ կարում 50 մմ-ից ավելի երկարությամբ թերաեռքի զուգակցում և շղթաներ ու կուտակումներ կազմող խարամային միացումներ կամ գազածակոտիներ, եթե թերությունների/դեֆեկտների խորությունը կազմում է խողովակի պատի խորության 10%-ից ավելի` անկախ թերությունների/դեֆեկտների քանակից:

Եթե թերության/դեֆեկտի չափը կազմում է կարի ընդհանուր երկարության 30%-ից պակաս, ապա թույլատրվում է կցվանքի ուղղումը/շտկումը արտահատման և նորովի եռակցման եղանակով` կարի պարտադիր հետագա ֆիզիկական զննումով: Չի թույլատրվում գազաեռակցումով եռակցած կարի թերությունների շտկումը: Արգելվում է եռակցման թերությունների շտկումը կարանածեծումով:

18) Գազատարների եռակցումային կցվանքների մեխանիկական փորձարկումների նորմերը պետք է համապատասխանեն շինարարական նորմերի և կազմակերպության ստանդարտի պահանջներին:

50 մմ-ից ավելի տրամագծով գազատարների մեխանիկական փորձարկումները պետք է կատարվեն աշխատանքային ուղեգծին նմանվող պայմաններում եռակցած փորձնական կցվանքների վրա, նույն նյութերի կիրառմամբ:

50 մմ և պակաս տրամագծով գազատարների մեխանիկական փորձարկումների ժամանակ եռակցումային կցվանքների ներկտրումը պետք է կատարվի աշխատանքների իրականացման ընթացքում` որպեսզի չառաջանա «կոճի» ներկտրման անհրաժեշտությունը:

Պատվիրատուի գազի տնտեսության ներկայացուցչի պահանջով իրականացվող մեխանիկական փորձարկումների համար կցվանքները պետք է ընտրվեն նրա ներկայությամբ:

19) Բոլոր տեսակի աղեղային եռակցման եռակցումային կցվանքների մեխանիկական փորձարկումներ անցկացնելու համար կցվանքներից արտահատվում են.

ա/ առանց ուժեղացումը հանելու երեք նմուշ` ձգման փորձարկումների համար,

բ/ ուժեղացումը հանած երեք նմուշ` ճկման փորձարկումների համար,

գ/ նմուշները պետք է արտահատվեն կցվանքի պարագծով հավասարաչափ դասավորված հատվածներից:

65 մմ-ից պակաս պայմանական տրամագծով խողովակների ձգման և ճզմման մեխանիկական փորձարկումները կատարվում են ամբողջական կցվանքների վրա ըստ ԳՕՍՏ 6996-66:

Պատռման մեքենաների ոչ բավարար հզորության դեպքում 50 մմ-ից ավելի պայմանական տրամագծով խողովակների կցվանքները թույլատրվում է փորձարկել XII և XIII տիպի նմուշների վրա /ԳՕՍՏ 6996-66/:

20) Պողպատյա գազատարների եռակցումային միացումները պետք է ունենան հետևյալ մեխանիկական հատկությունները.

ա/ ամրության սահման` ստանդարտներով կամ տեխնիկական պայմաններով այդ խողովակների համար սահմանված խողովակների հիմնական մետաղի ամրության ստորին սահմանից ոչ պակաս,

բ/ կորվածքի անկյուն` գազի և մամլիչ եռակցումներից բացի բոլոր տեսակի եռակցումների համար 120օ ոչ պակաս, գազի և մամլիչ եռակցումների դեպքում` 100օ ոչ պակաս:

21) Բոլոր տեսակի աղեղային և գազի եռակցման մեխանիկական փորձարկումների արդյունքները որոշվում են որպես երեք նմուշների արդյունքների միջին թվաբանականը: Այդ դեպքում նմուշներից մեկի համար թույլատրվում է շեղում սույն գլխի 20 կետում նշված չափանիշներից. ամրության սահմանով` 10%-ի չափով, կորվածքի անկյունով` 10%-ի չափով:

Կցվանքների ճզմման փորձարկումները համարվում են դրական, եթե առաջին ճաքի հայտնվելու պահին մամլիչ հարթությունների միջև տարածությունը լինի խողովակի պատերի հաստության հնգապատիկ չափից պակաս` 50 մմ-ից ոչ ավելի պայմանական տրամագծով խողովակների համար, և վեցապատիկ չափից ոչ պակաս` 65 մմ-ից ավելի պայմանական տրամագծով խողովակների համար:

Կոնտակտային եռակցմամբ կատարված կցվանքների մեխանիկական փորձարկումների արդյունքները որոշվում են որպես վեց նմուշների արդյունքների միջին թվաբանականը: Այդ դեպքում կցվանքը համարվում է անորակ, եթե կորվածության միջին անկյունը 100-ից պակաս է, կամ եթե որևէ նմուշի կորվածքի անկյունը լինի 40-ից պակաս:

22) Սույն գլխի 16 և 17 կետերի համաձայն, մինչ 0,3 ՄՊա ճնշման գազատարների եռակցումային կցվանքների որակի ֆիզիկական մեթոդներով ստուգման/վերահսկման անբավարար ցուցանիշներ ստանալու դեպքում կատարվում է նորմերով նախատեսված կրկնակի քանակության կցվանքների վերստուգում: Եթե ֆիզիկական ստուգման/վերահսկման մեթոդներով կատարված վերստուգման ընթացքում հայտնաբերվում է նույնիսկ մեկ թերի կցվանք, ապա ստուգման ենթակա են օբյեկտում տվյալ եռակցողի կողմից եռակցած բոլոր կցվանքները: Եռակցողը հեռացվում է աշխատանքից:

23) Սույն գլխի 18 և 19 կետերով նախատեսված եռակցումային կցվանքների որևէ տեսակի մեխանիկական փորձարկումների անբավարար ցուցանիշներ ստանալու դեպքում կատարվում է նմուշների կրկնակի քանակության վերափորձարկում: Եթե վերափորձարկման ընթացքում հայտնաբերվում է նույնիսկ մեկ թերի նմուշ, ապա մանրակրկիտ զննումով և ստուգման/վերահսկման ֆիզիկական մեթոդներով կատարվում է օբյեկտում տվյալ եռակցողի կողմից եռակցված բոլոր կցվանքների 100%-ոց վերստուգում: Եռակցողը ենթարկվում է տույժի` օրենքով սահմանված կարգով:

Եթե անհնարին է ապահովել աշխատանքից հեռացված եռակցողի բոլոր եռակցած կցվանքների լուսադիտարկումը, ապա չստուգված կցվանքները, ինչպես նաև կոնտակտային եռակցումով եռակցված կցվանքները ենթակա են հեռացման:

24) Սույն գլխի 22 և 23 կետերի հիման վրա աշխատանքից հեռացված եռակցողը կարող է ստանալ գազատարների եռակցման աշխատանքներ կատարելու թույլտվություն միայն լրացուցիչ եռակցման պրակտիկա անցնելուց և փորձնական կցվանքի վրա դրական ցուցանիշներ ցուցաբերելուց հետո:

25) Այն դեպքերում, երբ ստորգետնյա գազատարը փորձարկվում, ընդունվում և ծածկվում է գրունտով առանձին հատվածներով /համապատասխան փաստաթղթերի ձևակերպմամբ/, ապա սույն գլխի 22 և 23 կետերով նախատեսված գազատարի եռակցման որակի լրացուցիչ ստուգումները կատարվում են խոտանի հայտնաբերման պահին դեռ չընդունված հատվածների վրա:

26) Անկախ շինմոնտաժային կազմակերպության կողմից իրականացվող վերահսկման նորմերից վերահսկողության պետական մարմնի և պատվիրատուի տեխվերահսկողության ծառայության ներկայացուցիչներին վերապահվում է եռակցումային կցվանքների որակի լրացուցիչ ստուգում պահանջելու իրավունք` ինչպես վերահսկման ֆիզիկական մեթոդներով, այնպես էլ կցվանքների արտահատմամբ` մեխանիկական փորձարկումներ անցկացնելու նպատակով:

 

7. ՄԵԿՈՒՍԻՉ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՈՐԱԿԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

27) Բոլոր ստորգետնյա պողպատյա գազատարները պետք է պաշտպանված լինեն բնահողային և թափառող հոսանքների կոռոզիայից:

28) Գազատարների պաշտպանության համար օգտագործվող բոլոր նյութերը պետք է ունենան որակի հավաստագրեր/սերտիֆիկատներ կամ որակը հաստատող այլ փաստաթղթեր: Նման փաստաթղթերի բացակայության դեպքում անհրաժեշտ է անցկացնել նյութերի լաբորատոր փորձարկում:

29) Օգտագործվող մածիկները և նախաներկերը պետք է պատրաստվեն կենտրոնացված ձևով արտադրական բազաներում կամ հատուկ մնայուն կայանքներում: Մեկուսիչ աշխատանքների իրականացման վայրը մածիկները և նախաներկերը պետք է տեղափոխվեն պատրաստի վիճակում, խողովակները պատելուց առաջ տաքացվեն մինչ տեխնոլոգիային համապատասխանող ջերմաստիճանը:

Առանձին դեպքերում թույլատրվում է բիտումային մածիկների պատրաստումը գազատարի ուղեգծի վրա տեղակայված շարժական կաթսաներում` անվտանգության տեխնիկայի միջոցառումների և մածիկի պահանջվող որակի ապահովման դեպքում:

i

30) Մինչ մեկուսացվող խողովակները, ձևավոր մասերը և անոթները մեկուսացնելը, դրանց վրայից հեռացվում են կեղտը, ժանգը, փոշին, որից հետո մակերեսը պատշաճ կերպով չորացվում է:

Խողովակների մաքրման, չորացման, նախաներկման և մեկուսիչների վերադրման մեթոդները և որակը պետք է ապահովեն մեկուսիչի բարձր շաղկապումը խողովակի հետ, ծածկող շերտի համաչափ հաստությունը և համատարածությունը խողովակի ամբողջ երկայնքով և մակերեսով:

(30-րդ կետը փոփ. 13.09.07 թիվ 1072-Ն որոշում)

31) Շինմոնտաժային աշխատանքների իրականացման վայրում պաշտպանիչ ծածկերը վերդնելիս պետք է ապահովվեն հետևյալ հիմնական պահանջները.

ա/ մեկուսացման աշխատանքները պետք է կատարվեն մեկ օրվա /հերթափոխի/ ընթացքում,

բ/ անձրևի, ձյան կամ քամու ժամանակ մեկուսիչ աշխատանքները թույլատրվում է իրականացնել միայն աշխատատեղը պատշաճ կերպով խոնավությունից պաշտպանված լինելու դեպքում, որը կբացառի մեկուսացվող մակերեսները ջրի հետ շփումից, այդ նպատակով անհրաժեշտ է օգտագործել հատուկ գույքային շատրվաններ կամ այլ միջոցներ:

Մինուս 25 oC-ից ցածր մթնոլորտի ջերմաստիճանի դեպքում մեկուսիչ աշխատանքների իրականացումը արգելվում է:

32) Միջին և ցածր ճնշման ստորգետնյա գազատարների մոնտաժային եռակցումային կցվանքների մեկուսացումը պետք է իրականացվի այդ կցվանքների խրամուղիներում մինչ ամրության փորձարկումների անցկացնելը, եթե դրանք ստուգվել են վերահսկման ֆիզիկական մեթոդներով կամ գազատարի ամրության փորձարկումը կատարվելու է 0,6 ՄՊա-ից ոչ պակաս ճնշման միջոցով:

Բարձր ճնշման ստորգետնյա գազատարների 0,6-1,2 ՄՊա կցվանքների մեկուսացումը պետք է կատարվի մինչ ամրության փորձարկումների անցկացնելը:

33) Խրամուղիներում մեկուսացված խողովակների կամ հատվածամասերի տեղադրման ժամանակ անհրաժեշտ է օգտագործել պաշտպանիչ շերտը պահպանող միջոցներ /գույքային պաստառներ, առասաններ և այլն/:

34) Աշխատանքների ընթացքում արտադրական բազաներում խողովակների և այլ մասերի /կոնդենսատահավաքների, ձևավոր մասերի և այլն/ վրա պաշտպանիչ ծածկերի վերադրման որակը պետք է ստուգվի տեխնիկական վերահսկողության բաժնի և շինմոնտաժային կազմակերպության լաբորատորիայի ներկայացուցչի կողմից:

Գազատարի ուղեգծի վրա մեկուսիչ աշխատանքների որակի ստուգումը պետք է իրականացնեն մեկուսացման աշխատանքները իրականացնող շինմոնտաժային կազմակերպության լաբորատորիայի աշխատողները, ինչպես նաև պատվիրատուի տեխնիկական վերահսկողության և գազի տնտեսության կազմակերպության ներկայացուցիչները: Ստուգման արդյունքները ձևակերպվում են ակտով:

35) Գազատարի խողովակների պաշտպանիչ ծածկի որակը պետք է ստուգվի.

ա/ խրամուղու բերմայի վրա` շերտի հաստությունը, համաչափությունը, կպչողականությունը և խողովակի ամբողջ երկարության վրա նրա հավասարաչափությունը,

բ/ խրամուղում տեղադրելուց և մոնտաժային կցվանքների մեկուսացումից հետո` վնասվածքների բացակայությունը,

գ/ գազատարը 20-25 սմ հաստության գրունտի շերտով ծածկելուց հետո` խողովակի մետաղի և գրունտի միջև ուղիղ էլեկտրական շփման բացակայությունը, և գրունտով լրիվ ծածկելուց հետո` սարքերի օգնությամբ:

36) Պաշտպանիչ շերտի արտաքին զննումը պետք է իրականացնել յուրաքանչյուր պաշտպանիչ շերտի վերադրման ընթացքում` գազատարի մեկուսացվող հատվածի ամբողջ երկայնքով: Այդ դեպքում չեն թույլատրվում բացթողումները, ճեղքվածքները, փքվածությունները, մանր անցքերը, գնդիները, շերտավորումները:

Պոլիմերային ժապավեններից բաղկացած պաշտպանիչ ծածկի արտաքին զննման ընթացքում ստուգվում է շերտերի քանակը, եզրածածկվածքի առկայությունը և լայնքը, բացթողումների և շերտատումների բացակայությունը:

37) Պաշտպանիչ շերտի հաստությունը պետք է ստուգվի յուրաքանչյուր 100 մ մեկ, խողովակի շրջանագծի յուրաքանչյուր մեկուսացվող կտրվածքի առնվազն չորս կետերում: Բացի այդ, շերտի հաստությունը ստուգվում է բոլոր կասկած հարուցող տեղերում: Շերտի հաստությունը չափվում է մագնիսային /ինդուկցիոն/ հաստաչափով կամ չափման անհրաժեշտ ճշգրտությունը ապահովող այլ չափող սարքերով և գործիքներով:

38) Պաշտպանիչ շերտի համատարածության ստուգումը անհրաժեշտ է իրականացնել ծածկի ամբողջ մակերեսով կայծային արատացույցով. նորմալ մեկուսացման դեպքում` 12 հազ. Վ լարումով, ուժեղացված մեկուսացման դեպքում` 24 հազ. Վ, և շատ ուժեղացվածի դեպքում` 36 հազ. Վ լարումով: Պոլիմերային կպչող ժապավեններից և էմալէթինոլային պաշտպանիչ շերտի համատարածությունը պետք է ստուգվի 6 հազ. Վ լարումով: Համատարածության ստուգումներ անցկացնելու համար թույլատրվում է ստուգման/վերահսկման հուսալիությունը ապահովող այլ սարքերի կիրառումը:

39) Խողովակի մետաղին պաշտպանիչ բիտումային շերտի կպչողականության ստուգումը կատարվում է հարակցաչափով կամ ծածկի մեջ եռանկյուն կտորի կտրման և մետաղից դրա հետագա պոկման եղանակով: Հարակցաչափով ստուգում կատարելիս ծածկի պոկման դիմադրողականությունը պետք է կազմի 0,5 ՄՊա/-ից ոչ պակաս 5-25 oC ջերմաստիճանի դեպքում և 0,4 ՄՊա-ից ոչ պակաս 25-35 oC ջերմաստիճանի դեպքում: Եռանկյունի կտրելու եղանակով ստուգում անցկացնելիս ծածկը համարվում է բավարար/լավ, եթե այն մետաղից պոկվում է առանձին կտորներով, և մի մասը մնում է մետաղի վրա:

Պաշտպանիչ ծածկի կպչողականությունը որոշվում է մեկուսացված գազատարի ամբողջ երկայնքով յուրաքանչյուր 500 մ-ը մեկ, ինչպես նաև ըստ պատվիրատուի տեխվերահսկողության ընտրության:

Պոլիմերային կպչող ժապավենների կպչողականության աստիճանը որոշվում է ԳՕՍՏ 269-66-ին համապատասխան:

40) Պաշտպանիչ շերտի հայտնաբերված թերությունները, ինչպես նաև որակի ստուգման ժամանակ առաջացած վնասվածքները պետք է վերացվեն մինչ գազատարի վերջնական գրունտալցումը: Պաշտպանիչ ծածկի թերությունների վերացումը պետք է կատարվի շինմոնտաժային կազմակերպության կողմից մշակված գազատարի պաշտպանիչ ծածկի վնասված հատվածների շտկման տեխնոլոգիական հրահանգի պահանջներին համապատասխանող ծածկաշերտի որակը ապահովող մեթոդներով:

 

8. ԷԼԵԿՏՐԱՔԻՄԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՌՈԶԻԱՅԻՑ

 

41) Կառուցվող ստորգետնյա գազատարների նախագծերով նախատեսված կոռոզիոն պաշտպանության միջոցառումները, էլեկտրաքիմիական պաշտպանության սարքերի կարգաբերումը և գործարկումը պետք է իրականացվեն մինչ գազատարը շահագործման հանձնելը, բայց գազատարը գրունտի մեջ տեղադրելու պահից 6 ամսվա ընթացքում:

42) Նախագծով նախատեսված էլեկտրաքիմիական պաշտպանության բոլոր տեսակի սարքավորումների տեղադրումը պետք է կատարվի գազատարի անցկացման աշխատանքներին զուգահեռ, իսկ գործարկումը` կարգաբերումից հետո, բայց մինչ գազատարը շահագործման հանձնելը` գազատարը գրունտի մեջ տեղադրելու պահից 6 ամսվա ընթացքում:

43) Էլեկտրաքիմիական պաշտպանության սարքավորումների կարգաբերումը պետք է իրականացնի մասնագիտացված գործարկող-կարգաբերող կազմակերպությունը` գազամատակարարող կազմակերպության հետ համատեղ: Էլեկտրապաշտպանության սարքավորման աշխատանքի ոչ բավարար արդյունավետության դեպքում /գործողության գոտիները պակաս են նախագծով նախատեսվածից, չի ապահովվում շինության պաշտպանիչ պոտենցիալը/ներուժը և այլն/ կարգաբերման աշխատանքներում պետք է ընդգրկվի էլեկտրաքիմիական պաշտպանության նախագիծը մշակած նախագծային կազմակերպությունը:

44) Էլեկտրաքիմիական պաշտպանության սարքավորումների կարգաբերումից հետո նախագծով նախատեսված գոտում գազատարի կամ հեղուկ գազերի ստորգետնյա գազամբարի նվազագույն և ամենամեծ պաշտպանիչ /բևեռացման/ պոտենցիալները պետք է լինեն մինուս 0,85-ից մինչև մինուս 1,1 Վ սահմաններում` ըստ համեմատական պղնձասուլֆատային էլեկտրոդի: Գործող գազատարների վրա հատուկ սարքավորված հսկիչ-չափիչ կետերի բացակայության պարագայում գազատարի և համեմատական պղնձասուլֆատային էլեկտրոդի միջև պոտենցիալների տարբերության մեծությունները կարող են լինեն մինուս 0,87-ից մինչև մինուս 2,5 Վ սահմաններում:

45) Գազատարների էլեկտրաքիմիական պաշտպանության սարքավորումները շահագործման հանձնելու ժամանակ գազամատակարարող կազմակերպությունը պետք է ծանոթանա կատարողական փաստաթղթերի հետ /ստուգել դրա առկայությունը և ամբողջականության աստիճանը/, ինչպես նաև ստուգի պաշտպանիչ սարքավորումների արդյունավետությունը` չափելով գազատարի պոտենցիալները հողի համեմատ:

 

9. ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ

 

46) Բնակավայրերի բոլոր նորովի կառուցված և հիմնովին վերանորոգված գազամատակարարման ցանցերը, ինչպես նաև կազմակերպությունների գազասպառման համակարգերը պետք է անցնեն ամրության և կիպության փորձարկումներ:

47) Ամրության և կիպության փորձարկումը անցկացնելուց առաջ գազատարը պետք է փչամաքրվի օդով: Փչամաքրման ձևը պետք է որոշվի աշխատանքների իրականացման նախագծով` ելնելով տեղական պայմաններից:

48) Գազատարի ամրության և կիպության փորձարկումն իրականացնում է շինմոնտաժային կազմակերպությունը պատվիրատուի տեխվերահսկողության և գազամատակարարող կազմակերպության ներկայացուցչի մասնակցությամբ:

Փորձարկման արդյունքները գրանցվում են շինարարական տեղեկաթերթիկում և հաստատվում են համապատասխան ստորագրություններով:

49) Ստորգետնյա, արտաքին, և ներքին գազատարների, նաև գազատարների ԳԿԿ-ի /ԳԿ կայանքների/ ամրության և կիպության փորձարկումների ճնշումների նորմերը, ինչպես նաև թույլատրելի կորուստների հաշվարկման բանաձևերը տրված են սույն ՏԿ-ի հավելված N 24-ում:

50) Գազատարների փորձարկումները անցկացնելիս օգտագործվում են գազատարում ճնշման չափման անհրաժեշտ ճշգրտությունը ապահովող մանոմետրեր և դիֆմանոմետրեր.

ա/ մինչ 0,01 ՄՊա փորձարկման ճնշման դեպքում` ջրային լրալցումով U-աձև մանոմետրեր,

բ/ 0,01 ՄՊա-0,1 ՄՊա փորձարկման ճնշման դեպքում` սնդիկային լրալցումով U-աձև մանոմետրեր, նմուշային մանոմետրեր կամ համապատասխան սանդղակով հսկիչ զսպանակային մանոմետրեր,

գ/ 0,1 ՄՊա-ից բարձր փորձարկման ճնշման դեպքում` ամրության փորձարկումների ժամանակ օգտագործվում են 1,5 և բարձր դասի զսպանակային մանոմետրեր /ԳՕՍՏ 2405-88/, կիպության փորձարկման ժամանակ օգտագործվում են նմուշային մանոմետրեր, հսկիչ զսպանակային մանոմետրեր կամ դիֆմանոմետրեր:

51) Գազատարների ամրության և կիպության փորձարկումները, բացառությամբ 0,3 ՄՊա-ից բարձր ճնշման արտաքին և ներարտադրամասային գազատարների, կատարվում են օդով: 0,3 ՄՊա-ից բարձր ճնշման արտաքին և ներարտադրամասային գազատարների փորձարկումը կատարվում է ջրով: Ձմռանը, ինչպես նաև մեծ տրամագծի գազատարների փորձարկման ընթացքում թույլատրվում է ջուրը փոխարինել օդով` մշակված և շինմոնտաժային կազմակերպության ստանդարտով հաստատված աշխատանքների անվտանգությունը ապահովող լրացուցիչ միջոցառումների իրականացման պայմանով:

52) Գազատարների ջրային արգելքների անցումների հատվածները, ինչպես նաև ավտոճանապարհների, երկաթգծերի տակով անցնող գազատարների հատվածները պետք է փորձարկվեն երեք փուլերով.

ա/ ամրության փորձարկում` անցումային հատվածի կամ դրա մասի եռակցումից հետո, բայց մինչ տեղադրումը, այդ դեպքում մինչ 0,3 ՄՊա աշխատանքային ճնշմամբ գազատարները փորձարկվում են օդով, իսկ 0,3 ՄՊա-ից բարձր ճնշման դեպքում` ջրով,

բ/ կիպության փորձարկում` օդով, բոլոր մոնտաժային աշխատանքների ավարտից և անցումային հատվածի լցածածկումից հետո,

գ/ կիպության փորձարկում` օդով, ամբողջ գազատարի վերջնական փորձարկման ընթացքում:

53) Արտաքին գազատարների, ներանցիչների և ԳԿԿ-ի /ԳԿ կայանքների/ ամրության և կիպության փորձարկումները պետք է կատարվեն փականների/ամրանների, սարքավորումների և հսկիչ-չափիչ սարքերի տեղադրումից /մոնտաժից/ հետո: Եթե փականները/ամրանները, սարքավորումները և հսկիչ-չափիչ սարքերը հաշվարկված չեն փորձարկումային ճնշման համար, ապա փորձարկման ժամանակ դրանք փոխարինվում են խցաններով կամ կոճերով:

Կոճերը և խցանները պետք է հաշվարկված լինեն ամենաբարձր փորձարկումային ճնշման համար:

54) Ներքին գազատարների ամրության փորձարկումները պետք է կատարվեն անջատած սարքավորումների պայմաններում, եթե դրանք հաշվարկված չեն փորձարկումային ճնշման համար:

55) Ներքին գազատարների կիպության փորձարկումը պետք է կատարվի միայն գազատարի ներքին ջերմաստիճանի հավասարեցման պայմաններում: Գազատարի ջերմաստիճանին հետևելու համար փորձարկվող հատվածի սկզբնամասում և վերջնամասում պետք է տեղադրվեն ջերմաչափեր:

Գազատարի ներսի օդի ճնշումը և ջերմաստիճանը հաշվարկվում են որպես փորձարկման ժամանակ տեղադրված բոլոր մանոմետրերի և ջերմաչափերի ցուցումների միջին թվաբանականը:

56) Անջատած կարգավորիչներով և ապահովիչ կափույրների գլխիկների պայմաններում ԳԿԿ-ի գազատարի ամրության փորձարկումից հետո պետք է անցկացնել միացրած կարգավորիչներով և ապահովիչ կափույրների գլխիկներով կիպության փորձարկում` ըստ տվյալ սարքավորումների տեղեկաթերթիկներում նշված նորմերի:

57) Փորձարկման ընթացքում հայտնաբերված եռակցումային կարերի թերությունները պետք է շտկվեն արտահատման և նորովի եռակցման եղանակով: Թույլ պարուրակային միացումները ենթակա են քանդման և պատշաճ կերպով հավաքման: Թերությունները շտկելուց հետո անցկացվում է նոր փորձարկում:

58) Փչամաքրման մոմերի մոնտաժի/հավաքման որակը ստուգվում է արտաքին զննումով:

59) Գազատարների ծորակները և փականները տեղադրելուց առաջ պետք է անցնեն վերստուգում և փորձարկում` ՀՀ քաղաքաշինության նախարարության ՀՀՇՆ IV-12.03.01-04 պահանջներին համապատասխան:

 

VII. ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐ, ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ԿԵՏԵՐ, ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐ

 

10. ՀԵՂՈՒԿ ԳԱԶԵՐԻ ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ԿԵՏԵՐ

 

1) Գազալիցքավորման կայաններ /ԳԼ կայաններ/` դրանք հեղուկ ածխաջրածնային գազերի ընդունման, պահպանման և սպառողներին բաշխման նպատակներով ստեղծված ստացիոնար օբյեկտներ են:

2) ԳԼ կայանները կարող են տեղակայվել ինչպես հատուկ հատկացրած սենքերում, այնպես էլ արդյունաբերական կազմակերպությունների տարածքներում: ԳԼ կայանների գազի պահպանման ռեզերվուարների/անոթների երկրաչափական ծավալը չպետք է գերազանցի 8000 մ3:

Արդյունաբերական կազմակերպությունների տարածքում տեղակայված և միայն այդ կազմակերպության օբյեկտների մատակարարման համար նախատեսված ԳԼ կայանները պետք է ունենան 500 մ3-ից ոչ ավելի ծավալի ռեզերվուարներ:

500 մ3-ից ավելի ռեզերվուարներ ունենալու դեպքում, ինչպես նաև այլ կազմակերպությունների կամ բնակելի և կոմունալ-կենցաղային օբյեկտների համար բալոններ լիցքավորելու դեպքում ԳԼ կայաններին պետք է ներկայացվեն նույն այն պահանջները, ինչ արդյունաբերական կազմակերպությունների տարածքից դուրս տեղակայված ԳԼ կայաններին:

3) ԳԼ կայանների տեղակայումը, ԳԼ կայանների, այլ նշանակության շինությունների և շենքերի միջև անվտանգ/ապահով հեռավորությունները, ԳԼ կայաններում տեղադրված հեղուկ գազերի պահպանման ռեզերվուարների տիպերը և քանակը բերված են հավելված N 13-ից N 16-ում:

4) ԳԼ կայանների տարածքը բաժանվում է արտադրականի և օժանդակի: Արտադրական գոտում կարող են տեղակայվել հետևյալ շենքերը և շինությունները.

ա/ երկաթուղու գիծը էստակադով և դատարկման կայանքներով` երկաթուղային ցիստեռններից հեղուկ գազը ռեզերվուարներ դատարկելու համար,

բ/ պահպանման բազան/կայանը հեղուկ գազերի պահպանման ռեզերվուարներով,

գ/ տեխնոլոգիական բաժանմունքները. պոմպակայան, լիցքավորման կայան, բալոններից չգոլորշիացած մնացորդների և գազերի դատարկման կայան, անսարք կափույրների և փականների փոխարինման կայան, լիցքավորված և դատարկ բալոնների տեղադրման-բեռնման հրապարակ, օդափոխման սարքավորումների սենք, օդային ճնշակի կայան, կենցաղային սենքեր,

դ/ ԳԼ կայանի տեխնոլոգիական գծապատկերին համապատասխան հեղուկ գազերի տեղափոխման ներհրապարակային գազատարներ,

ե/ հեղուկ գազերով ավտոցիստեռնների լիցքավորման լցասյունակներ և ԳԼ կայաններ հեղուկ գազերը ավտոմոբիլային տրանսպորտով մատակարարելու դեպքում` ավտոցիստեռնների դատարկման սյունակներ,

զ/ ավտոկշեռք,

է/ բալոններից չգոլորշիացած գազերի դատարկման ռեզերվուարներ,

ը/ գոլորշացուցիչ սարքավորումներ և հեղուկ գազերի գոլորշիների և օդի խառնող կայանքներ:

Օժանդակ գոտում կարող են տեղակայվել.

թ/ օժանդակ սենքերի շենքը /վարչատնտեսական սենք, լաբորատորիա, կաթսայատուն, պոմպակայան, սարքավորումների և բալոնների վերանորոգման մեխանիկական արհեստանոցները, կուտակիչների/մարտկոցների սրահ և այլն/,

ժ/ տրանսֆորմատորային ենթակայանի շենքը,

ժա/ ավտոմեքենաների բացօթյա կանգառը կամ ավտոմեքենաների տեխսպասարկման շենքը,

ժբ/ ջրի հակահրդեհային պահուստի ռեզերվուարները,

ժգ/ ջրաճնշիչ աշտարակը, պահեստները և այլ տարածքները:

Արտադրական գոտու տարածքում թույլատրվում է բալոնների փակ մերձռելսային պահեստի տեղակայումը, օժանդակ գոտում` գազի տնտեսության շահագործման ծառայության տեղակայումը և կաթսայատան գազամատակարարման համար նախատեսված գոլորշացուցիչ կայանքի տեղադրումը:

Բալոնների փորձարկման և ներկման բաժանմունքը կարող է գտնվել ինչպես արտադրական, այնպես էլ օժանդակ գոտում:

Ճնշիչները, պոմպերը, գոլորշացուցիչ կայանքները և ԳԼ կայանների այլ տեխնոլոգիական սարքավորումները թույլատրվում է տեղակայել բաց հրապարակներում չհրկիզվող ծածկարանների տակ, եթե կլիմայական պայմանները չեն խոչընդոտում սպասարկող անձնակազմի և սարքավորումների աշխատանքը:

5) ԳԼ կայաններում շենքերի և շինությունների տեղակայումը, ինչպես նաև շենքերի և շինությունների տիպը և կառուցվածքը սահմանվում են շինարարական նորմերով:

ԳԼ կայանների տարածքներում շենքերի և շինությունների հեռավորությունները պահպանման բազայից պետք է լինեն հավելված N 17-ում նշված մեծություններից ոչ պակաս:

6) ԳԼ կայանների տարածքներում գտնվող շենքերում արգելվում է սենքեր հատկացնել բնակության համար կամ այլ նպատակներով /բացառությամբ տեխնիկական կանոնակարգի 7-րդ գլխի 4 կետում նշվածների/:

7) ԳԼ կայանների տարածքը անհրաժեշտ է ցանկապատել: Ցանկապատը պետք է պատրաստված լինի չհրկիզվող նյութերից և ապահովի տարածքի օդափոխությունը:

ԳԼ կայանների արտադրական և օժանդակ տարածքները պետք է բաժանել չհրկիզվող նյութերից պատրաստված թեթևացված տիպի կառուցվածքներով կամ 1 մ-ից ոչ բարձր թփերով:

8) ԳԼ կայանների ներհրապարակային ճանապարհների տրանսպորտային շինությունները /անցատեղերը, անցուղիները և այլն/ պետք է պատրաստվեն չհրկիզվող նյութերից:

9) ԳԼ կայանների տարածքները պետք է ունենան պահպանական/պահակային լուսավորում:

10) ԳԼ կայանների տարածքում, թմբապատման գոտուց դուրս թույլատրվում է սաղարթավոր ծառատեսակների տնկումը` ռեզերվուարներից առնվազն 5 մ հեռավորության վրա, հաշվելով ռեզերվուարի եզրից մինչև ծառի բունը:

11) ԳԼ կայանների տարածքից դուրս, ցանկապատի պարագծով պետք է թողնվի առնվազն 10 մ լայնքով ազատ գոտի: Այդ գոտուց դուրս, պահպանվող տարածքում թույլատրվում է այգիների, բանջարանոցների հիմնումը, սաղարթավոր ծառատեսակների տնկումը, ինչպես նաև բացօթյա /առանց ծածկարանների/ չհրկիզվող նյութերի պահեստների տեղակայումը:

ա/ Պահպանվող /անվտանգության/ գոտի` դա ԳԼ կայանին հարակից հողատարածք է: Այդ գոտին ապահովում է ԳԼ կայանների և այլ շենքերի և շինությունների միջև ապահով/անվտանգ հեռավորությունը:

բ/ Պահպանման գոտում հիմնած այգիների և բանջարանոցների տարածքում շինությունների կառուցումը արգելվում է:

գ/ Անտառային տեղայնքում ԳԼ կայանների տեղակայման դեպքում ռեզերվուարներից մինչև մոտակա փշատերև ծառերը հեռավորությունը պետք է լինի առնվազն 50 մ, իսկ սաղարթավոր ծառերը` նվազագույնը 20 մ:

12) ԳԼ կայանների տարածքը պետք է լինի մաքուր: Անցուղիները և անցումները պետք է լինեն ազատ: Կայանների տարածքում արգելվում է ԳԼ կայանների արտադրական գործընթացներին ոչ պիտանի նյութերի պահեստավորումը և պահպանումը:

13) ԳԼ կայաններում ռեզերվուարների տեղադրումը, դրանց տիպը և շրջակապումը պետք է համապատասխանեն հավելված N 13-ից N 15-ում բերված պահանջներին:

Արտաքին են համարվում այն ռեզերվուարները, որոնց ստորին եզրը գտնվում է հարակից տարածքի նախագծային նշագծի հետ նույն մակարդակին կամ ավելի բարձր: Ռեզերվուարի հարակից տարածք է համարվում դրա պատերից 6 մ հեռավորության վրա գտնվող տարածությունը:

Ստորգետնյա ռեզերվուարներ են համարվում այն ռեզերվուարները, որոնց վերին եզրը գտնվում է հարակից տարածքի նախագծային նշագծից առնվազն 0,2 մ ցածր: Ստորգետնյա ռեզերվուարներին են հավասարվում այն արտաքին ռեզերվուարները, որոնք լցածածկվում են գրունտով վերին եզրից հաշված առնվազն 0,2 մ բարձրության վրա, իսկ լայնքով` ռեզերվուարի պատից հաշվելով 6 մ հեռավորության վրա:

14) Արտաքին ռեզերվուարների միջև հեռավորությունը պետք է լինի մոտակա ամենամեծ ռեզերվուարի տրամագծից ոչ պակաս, իսկ եթե դրանց տրամագիծը 2 մ-ից պակաս է, ապա առնվազն 2 մ:

Ստորգետնյա ռեզերվուարների միջև հեռավորությունը պետք է լինի մոտակա ամենամեծ ռեզերվուարի տրամագծի կեսից ոչ պակաս, բայց առնվազն 1 մ:

15) Ամբողջությամբ հողում թաղված ռեզերվուարների վրա, ռեզերվուարի եզրային ծնորդներով սահմանափակված տարածքում պետք է լինի նախագծային նշագծից 0,3 մ բարձրության լիրաթումբ:

16) Երկուսից ավելի ռեզերվուարները տեղադրում են խմբերով: Ռեզերվուարների խմբերի տարողությունը չպետք է գերազանցի 2000 մ3:

Եթե ռեզերվուարների խմբերի տարողությունը չի գերազանցում 200 մ3, ապա խմբերի միջև հեռավորությունը պետք է լինի առնվազն 5 մ, 200 մ3-ից մինչև 700 մ3 տարողության դեպքում խմբերի միջև հեռավորությունը պետք է կազմի առնվազն 10 մ, 700 մ3-ից մինչև 2000 մ3 տարողության դեպքում խմբերի միջև հեռավորությունը պետք է լինի առնվազն 20 մ: Հեռավորությունը հաշվարկվում է ռեզերվուարների արտաքին ծնորդների միջև:

17) Վերգետնյա/արտաքին ռեզերվուարները պետք է սարքավորվեն մնայուն հրապարակներով և բազրիքային սանդուղքով, որը կապահովի դիտանցքերի, փականների և սարքերի սպասարկման հարմարավետությունը: Սանդուղքները և հրապարակները պետք է ունենան առնվազն 1 մ բարձրությամբ բազրիքներ, որոնց ստորին հատվածը 10 սմ չափով պետք է լինի պատած/ծածկած:

Հեղուկ գազերի ռեզերվուարների մոտ զուգասանդուղքների տեղադրումը արգելվում է:

18) Վերգետնյա ռեզերվուարների անջատող սարքերը պետք է տեղադրվեն անմիջապես խողովակապտուկի մոտ: Ստորգետնյա ռեզերվուարների անջատող սարքավորումները, ապահովիչ կափույրները և հսկիչ-չափիչ սարքերը պետք է գտնվեն գետնի /լցածածկի/ մակերեսից բարձր:

19) Ստորգետնյա և վերգետնյա հեղուկ գազերի ռեզերվուարները պետք է սարքավորվեն հեղուկի մակարդակի ցուցիչներով, մանոմետրերով և ապահովիչ կափույրներով: Բացի այդ, վերգետնյա ռեզերվուարները պետք է սարքավորվեն նաև չսառչող ճնշակարգավորիչ կափույրով:

Ռեզերվուարի վրա պետք է տեղադրվեն առնվազն երկու ճնշաթափման ապահովիչ կափույրներ: Դրանցից առաջ պետք է տեղադրված լինի հատուկ եռաքայլ ծորակ, որը թույլ կտա անջատել երկու կափույրներից որևէ մեկը:

20) Գազի հեռացումը ապահովիչ կափույրներից պետք է իրականացվի մոմերի միջոցով: Ապահովիչ կափույրների փչամաքրման մոմերի վրա անջատող սարքերի տեղադրումը արգելվում է: Թույլատրվում է մի քանի ապահովիչ կափույրների միացումը մեկ փչամաքրման մոմին:

Փչամաքրման մոմերի բարձրությունը ռեզերվուարի համեմատ պետք է լինի 3 մ-ից ոչ պակաս` վերգետնյա ռեզերվուարների համար այդ հեռավորությունը հաշվառվում է սպասարկման հրապարակի մակերեսից, իսկ ստորգետնյա ռեզերվուարների համար` լցածածկի մակարդակից: Շենքից դուրս տեղադրված փչամաքրման մոմերի բարձրությունը գազատարների և սարքավորումների համեմատ պետք է լինի 3 մ-ից ոչ պակաս` հաշվելով միացման տեղից: Տարածքներում գտնվող գազատարների և սարքավորումների վրա փչամաքրման մոմերի տեղադրումը պետք է համապատասխանի սույն ՏԿ 2-րդ գլխի 18 կետի պահանջներին:

21) Բաց տիպի մակարդակաչափային ապակիներով հեղուկի մակարդակի ցուցիչները պետք է հաշվարկված լինեն առնվազն 1,8 ՄՊա ճնշման համար, ունենան արագագործ կափույրներ, անջատող ծորակներ և պաշտպանված լինեն վնասվելուց:

22) Ջեռուցող սարքավորումներ թույլատրվում է տեղադրել ինչպես ռեզերվուարների ներսում, այնպես էլ դրսից, այն պայմանով, որ դա չառաջացնի ռեզերվուարի ներքին ճնշման հաշվարկային ցուցանիշներից բարձր աճ:

23) Արևի ճառագայթումից վերգետնյա ռեզերվուարների տաքացումը բացառելու համար դրանք ներկվում են բաց գույնի ներկով /անհրաժեշտության դեպքում, բայց ոչ պակաս 5 տարին մեկ անգամ/ կամ սարքավորվում են ջերմային պատյանով, կամ տեղադրվում են չհրկիզվող նյութերից պատրաստած ծածկարանների տակ:

24) Ստորգետնյա ռեզերվուարները պետք է պաշտպանված լինեն կոռոզիայից` համաձայն սահմանված նորմերի պահանջների:

25) Արգելվում է ԳԼ կայանների տարածքով օդային էլեկտրահաղորդակցման գծերի անցկացումը: Պահպանման բազայի տարածքի սահմաններում մալուխային գծեր թույլատրվում է անցկացնել միայն դեպի հսկիչ-չափիչ սարքերը և ավտոմատ սարքավորումները, որոնք անհրաժեշտ են ռեզերվուարի շահագործման համար: Պահպանման բազայի տարածքում տեղադրված բոլոր հսկիչ-չափիչ սարքերը և ավտոմատ սարքավորումները պետք է լինեն պայթապաշտպանված կատարմամբ:

26) Տեղադրվող սարքավորումները և սարքերը պետք է համապատասխանեն տարածքների պայթահրդեհավտանգավորության պահանջներին, ինչը սահմանվում է ստանդարտներով:

27) ԳԼ կայանների գազատարներով հեղուկ գազերի հեղուկ և գազանման ֆազերի տեղափոխման համար կիրառվող ճնշիչները և պոմպերը պետք է լինեն հատուկ կատարմամբ և պիտանի պրոպան-բութանային չափամասերի վերամղման համար:

28) Մեկ շարքով երկու և ավելի պոմպերի կամ ճնշիչների տեղադրման դեպքում անհրաժեշտ է նախատեսել սպասարկման ճակատով հիմնական անցումի առնվազն 1,5 մ լայնք, պոմպերի միջև նվազագույնը 0,8 մ հեռավորություն, ճնշիչների միջև` 1,5 մ, ճնշիչների և պոմպերի միջև` 1,0 մ, և պոմպերից ու ճնշիչներից մինչև սենքի պատերը` առնվազն 1,0 մ հեռավորություն:

29) Պոմպերի և ճնշիչների ներծծող և արտամղող խողովակաոստերի վրա պետք է տեղադրվեն անջատող սարքեր, իսկ արտամղող խողովակաոստերի վրա` նաև հակադարձ կափույրներ:

Պոմպերից առաջ պետք է տեղադրված լինեն փչամաքրման մոմերով զտիչներ/ ֆիլտրեր, պոմպերից հետո արտամղիչ գազատարների վրա` փչամաքրման մոմեր, որոնք կարող են միացվել զտիչների/ֆիլտրերի մոմերի հետ: Մխոցավոր և մրրիկային պոմպերի կուտակիչները պետք է սարքավորված լինեն դիֆերենցիալ կափույրներով, որոնք միացվում են ռեզերվուարների խողովակաշարի հետ տարաթողման գծով:

Ներծծող գծերի վրա ճնշիչներից առաջ տեղադրվում են փչամաքրման սարքավորումներով հեղուկի զատիչներ, իսկ արտամղող գծերի վրա` յուղազատիչներ: Ճնշիչները և պոմպերը պետք է սարքավորված լինեն դրանց նորմալ աշխատանքը ապահովող չափանիշների խախտման դեպքում և, անհրաժեշտության դեպքում, նաև զատիչներում հեղուկի մակարդակի բարձրացման դեպքում էլեկտրաշարժիչները անջատող ավտոմատ համակարգով:

30) Սեպափոկային փոխանցումներում պետք է օգտագործվեն ԳՕՍՏ 1284.2-89-ի պահանջներին համապատասխանող սեպաձև փոկերը:

Կոմպրեսորի սարքավորումների բոլոր այն մետաղյա մասերը, որոնք աշխատանքի ժամանակ կարող են հայտնվել լարման տակ /հենոցը, էլեկտրաշարժիչների կորպուսները/հենամարմինները, պահարանները, կառավարման վահանակները և այլն/ պետք է լինեն հողակցված:

31) Բոլոր փոկային փոխանցումների մեկուսացումը պետք է տեղադրել փոկերից առնվազն 20 սմ հեռավորության վրա:

32) Լցավորման բաժանմունքի դասավորումը/կազմավորումը պետք է բացառի բալոնների լիցքավորման կայանին ավտոմոբիլային տրանսպորտի 5 մ-ից ավելի մոտենալու հնարավորությունը:

33) ԳԼ կայանների բոլոր փակ պայթավտանգավոր սենքերը պետք է սարքավորված լինեն մեխանիկական ներծծիչ-արտածծիչ օդափոխման համակարգով, որը կապահովի աշխատանքի ժամանակ 1 ժամվա ընթացքում առնվազն տասնապատիկ օդափոխանակումը, իսկ ոչ աշխատանքային ժամերին 1 ժամվա ընթացքում` եռապատիկ օդափոխանակում:

Ոչ աշխատանքային ժամերին իրականացվող օդափոխումը կարող է լինել մեխանիկական, բնական կամ խառը:

Ճնշիչ պոմպակայանը բացի ներծծիչ-արտածծիչ օդափոխման համակարգի պետք է ունենա նաև վթարային օդափոխման համակարգ:

Արտածծիչ համակարգերի օդամղիչները պետք է այնպես համակցված լինեն պայթավտանգավոր սենքերում տեղադրված ճնշիչների և պոմպերի էլեկտրահաղորդակների հետ, որ բացառվի դրանց աշխատանքի հնարավորությունը օդափոխման համակարգի անջատման դեպքում:

Վթարային օդափոխման համակարգը պետք է անմիջապես միացրած լինի տվյալ սենքի օդում վտանգավոր մակարդակի գազի կուտակման մասին ահազանգող սարքավորումներին: Վթարային արտածծիչ օդափոխման համակարգի միացման հետ միաժամանակ պետք է ապահովվի ճնշիչների և պոմպերի էլեկտրահաղորդակների անջատումը:

34) Պայթյունավտանգ սենքերի ներծծիչ-արտածծիչ օդափոխման համակարգը չպետք է կապված լինի ոչ պայթավտանգավոր սենքերի օդափոխման համակարգերի հետ: Արտածծիչ օդափոխման խցիկները պետք է ունենան բնական օդափոխում:

35) Օդափոխման համակարգը պետք է ապահովի օդափոխանակությունը ինչպես վերին, այնպես էլ, հիմնականում, սենքի ստորին գոտիներում: Ստորին գոտիներից /գետնից 0,3 մ-ից ոչ ավելի բարձրություն/ պետք է արտածծվի ընդհանուր արտանետվող օդի առնվազն 2/3 մասը:

Վերին գոտիների մշտական օդափոխման համար թույլատրվում է արտածծիչ հորանների և շեղիչների տեղադրում, որոնց վրա արգելվում է շիբերների և դրոսել-կափույրների տեղադրումը:

36) Բալոնների լիցքավորման, լվացման և շոգեմաքրման կետերը պետք է սարքավորված լինեն տեղային արտածծիչներով: Տեխնոլոգիական սարքավորումների գետնախորշերը պետք է ունենան արտածծում կամ ներծծում` կապված գետնախորշի խորությունից:

37) Օդափոխման սարքավորումների քանակը, տիպը, դասավորությունը և օդի ներծծման և արտածծման սարքավորումների կառուցվածքը պետք է համապատասխանեն ՀՀ քաղաքաշինության նախարարության ՀՀՇՆ-IV-12.01-2000 պահանջներին:

38) Չջեռուցվող արտադրական սենքերը, որտեղ անհրաժեշտ չէ սպասարկող անձնակազմի մշտական ներկայությունը, կարող են օդափոխվել միջանցիկ օդափոխությունով շերտափեղկային վանդակի միջոցով, որը պետք է տեղադրել հակադիր պատերի ստորին հատվածներում:

39) Ներծծող և արտածող օդափոխման համակարգերի օդատարները պետք է պատրաստվեն չհրկիզվող նյութերից:

40) Օդափոխման արտածծիչ համակարգերը պետք է սարքավորվեն համապատասխան դասի պայթավտանգավոր սենքերում աշխատելու համար նախատեսված օդամղիչներով:

Ներծծող օդափոխման համակարգերի սարքավորումները կարող են լինել սովորական կատարմամբ, եթե սնուցող օդատարի վրա տեղադրվում է հակադարձ կափույր:

41) Հեղուկ գազերի գազատարների անցկացումը խրամուղիներում, շենքերի տակով և դրանց վրայով չի թույլատրվում: Թույլատրվում է ոչ տարանցիկ հեղուկ գազերի գազատարների անցկացումը ԳԼ կայանների արտադրական շենքերի արտաքին պատերի վրայով: Այդ դեպքում որմնանցքերի վրա կամ տակ կափույրների, կցորդիչային և պարուրակային միացումների տեղադրումը չի թույլատրվում:

42) Շենքերի և սենքերի ներսում կամ էստակադների վրայով հեղուկ և գազանման չափամասերի գազատարների և զրահապատ մալուխների կամ էլեկտրալարերի պողպատյա խողովակների միաժամանակ անցկացման դեպքում վերջիններս պետք է գտնվեն հեղուկ գազերի խողովակաշարերի վերին մասում:

43) Բոլոր տեսակի կապուղեգծերի ներանցիչները /տեխնոլոգիական խողովակաշարեր, օդատարներ, ջրատարներ և այլն/ պայթավտանգավոր սենքեր պետք է կատարվեն պատերի միջով սենքի ընդհանուր բարձրության 2/3-ից ոչ պակաս մակարդակի վրա: Բոլոր ներանցիչային անցքերը պետք է պատշաճ կերպով լցափակվեն չհրկիզվող նյութերով: Այն դեպքում, երբ պայթավտանգավոր սենքը ոչ պայթավտանգավոր սենքերից անջատվում է նախամուտքով, որում ապահովվում է օդի ծավալի հնգապատիկ ներծծումը, կապուղեգծերի անցկացման բարձրությունը չի նորմավորվում:

44) Շինություններից դուրս անցկացրած և անջատող սարքավորումներով սարքավորված հեղուկ մասնաբաժնի վերգետնյա գազատարները պետք է պահպանվեն արևի ճառագայթման պատճառով հնարավոր ճնշման կտրուկ աճից: Պաշտպանության միջոց են հանդիսանում ապահովիչ կափույրները և գազատարների ներկումը բաց գույնի ներկերով:

45) Հեղուկ գազերի գազատարները պետք է ներկվեն պայմանական գույների յուղաներկով. գազանման ֆազի գազատարները` դեղին գույնի լայնական կարմիր օղակներով, հեղուկ ֆազի գազատարները` շագանակագույն, լայնական կարմիր օղակներով: Հեղուկ ֆազի վերգետնյա արտաքին գազատարները պետք է ներկվեն արևի ճառագայթները անդրադարձնող բաց գույնի ներկերով առանձին հատվածների ազդանշանային ներկվածքով` ԳՕՍՏ 14202-69 ստանդարտով սահմանված պահանջներին համապատասխան:

46) Դատարկման-լիցքավորման սարքավորումների համար պետք է կիրառվեն 1,6 ՄՊա-ից ոչ պակաս աշխատանքային ճնշման համար նախատեսված Բ «ը» դասի ռետինագործվածքային խողովակները կամ այլ խողովակները, որոնց տեխնիկական հատկությունները պակաս չեն Բ «ը» դասի խողովակների հատկություններից /ԳՕՍՏ 18698-79/: Ռետինագործվածքային խողովակները արգելվում է օգտագործել որպես մնայուն գազատարներ:

47) Ռետինագործվածքային խողովակի եզրերը պետք է ունենան հատուկ սարքավորումներ գազատարների և այլ անոթների խողովակապտուկներին միանալու համար:

Ռետինագործվածքային խողովակները պետք է լինեն շրջահյուսված 2 մմ և ավելի տրամագծով պղնձե լարերով կամ 4 մմ-ից ոչ պակաս կտրվածքով պղնձե ճոպանով` 100 մմ-ից ոչ պակաս պտույտի քայլով: Մետաղալարի երկու եզրերը միացվում են խողովակի եզրամասի հետ զոդումով կամ հեղույսի տակ:

48) Երկաթուղային ցիստեռններից գազերի դատարկման և ավտոցիստեռնների լիցքավորման համար նախատեսված հեղուկ գազերի գազատարների վրա, մինչ անջատող կափույրը պետք է տեղադրվի խողովակից համակարգի կամ փչամաքրման մոմի մեջ գազի մնացորդների հեռացման խողովակապտուկը: Խողովակապտուկի վրա պետք է լինի անջատող սարքավորում:

49) Ռետինագործվածքային խողովակներից հատվածներ ունեցող երկաթուղային ցիստեռնների դատարկման գազատարները պետք է սարքավորված լինեն հակադարձ կափույրներով, որոնք տեղադրվում են անմիջականորեն ռետինագործվածքային խողովակների մոտ:

50) Արգելվում է հեղուկ գազերի գազատարների օգտագործումը որպես հողակցման հոսանատար:

51) ԳԼ կայաններ հեղուկ գազերի գազատարներով մատակարարման դեպքում դրանց վրա ԳԼ կայանի տարածքից դուրս պետք է տեղադրված լինի անջատող սարք` ԳԼ կայանի ցանկապատից առնվազն 50 մ հեռավորության վրա:

 

11. ԳՈԼՈՐՇԱՑՈՒՑԻՉ ԵՎ ԽԱՌՆԻՉ ԿԱՅԱՆՔՆԵՐ /ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ/

 

52) Գոլորշացուցիչ կայանքները կարող են տեղադրվել ինչպես շինություններում/սենքերում, այնպես էլ դրանցից դուրս: Շինություններից դուրս տեղադրված գոլորշացուցիչ կայանքները պետք է գտնվեն ռեզերվուարներից առնվազն 10 մ հեռավորության վրա: Մինչ 200 կգ/ժ ընդհանուր արտադրողականության գոլորշացուցիչները կարող են տեղադրվել ճնշիչ պոմպակայանների բաժանմունքներում/սենքերում, իսկ 200 կգ/ժ և բարձր արտադրողականությամբ գոլորշացուցիչները` տեխնոլոգիական արտադրամասի առանձին տարածքներում, ինչպես նաև գազօգտագործող սարքերի տեղակայման շենքի տարածքում կամ շինությունից դուրս: Արգելվում է գոլորշացուցիչ կայանքների տեղադրումը նկուղային և գետնախարսխային հարկերում, ինչպես նաև գետնափորերում և խորացումներում:

53) Շինություններից դուրս գոլորշացուցիչների տեղադրման դեպքում փականները/ամրանները պետք է պաշտպանված լինեն մեխանիկական վնասվածքներից և մթնոլորտային տեղումներից:

54) Գոլորշացուցիչ կայանքների խմբակային տեղադրման դեպքում գոլորշացուցիչների միջև եղած հեռավորությունը պետք է կազմի 1 մ-ից ոչ պակաս:

55) Գոլորշացուցիչները պետք է սարքավորվեն գազանման ֆազի գազատարի մեջ գոլորշացուցիչից հեղուկ ֆազի ներթափանցումը բացառող սարքավորումներով, ինչպես նաև ապահովիչ կափույրով:

ԳԼ կայանների օբյեկտների գազամատակարարման նպատակով գոլորշացուցիչից գազի սնուցման դեպքում գոլորշացուցիչ կայանքի գազանման ֆազի գազատարի վրա պետք է տեղադրվեն ճնշման կարգավորիչ և ապահովիչ կափույր: Գազատարում գազի ճնշման թույլատրելի մակարդակից աճը բացառող ապահովիչ սարքով ներսարքված ճնշման կարգավորիչի տեղադրման դեպքում լրացուցիչ կափույրի օգտագործումը պարտադիր չէ:

56) Խառնիչ կայանքները համալիր տեղադրվում են գոլորշացուցիչ կայանքների հետ: Խառնիչ կայանքների արտադրողականությունը, կառուցվածքը և շրջակապվածությունը պետք է համապատասխանեն ՀՀ քաղաքաշինության նախարարության ՀՀՇՆ IV-12.03.01-04-ի պահանջներին:

57) Սպառողներին գազաօդային խառնուրդ մատակարարելու դեպքում պետք է օգտագործվեն խառնուրդի մատուցումը ցանցի մեջ ընդհատող ավտոմատ սարքավորումներ: Այդ սարքավորումները պետք է միանան այն դեպքում, երբ խառնուրդի կազմը հավասար է պայթյունակության վերին սահմանի ցուցանիշի կրկնապատիկին:

58) Խառնիչ խցիկ գազ և օդ մատուցող գազատարների վրա պետք է նախատեսվի հակադարձ կափույրների, ճնշման կարգավորիչի և խառնուրդի որոշված համամասնությունը պահպանող ավտոմատ անջատող սարքի տեղադրումը, որը ապահովում է գազի և օդի մատուցման անջատումը խառնիչ կայանքին նշված բաղադրիչներից որևէ մեկի մատակարարման կտրուկ ընդհատման դեպքում:

 

12. ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ԿԵՏԵՐ

 

59) ԳԼ կետերը նախատեսված են սպառողներին բալոններով հեղուկ գազի մատակարարման համար:

ԳԼ կետերում կատարվում է բալոնների լիցքավորում ԳԼ կայաններից ավտոցիստեռններով ստացված հեղուկ գազերով:

60) ԳԼ կետերի տարածքներում կարող են տեղակայվել հետևյալ շենքերը և շինությունները.

ա/ հեղուկ գազերի պահպանման ռեզերվուարներ կամ որպես հեղուկ գազերի պահպանման անոթ օգտագործվող ավտոցիստեռնի տեղակայման հրապարակ;

բ/ դատարկման գազասյունակներ` ավտոցիստեռնից հեղուկ գազը ռեզերվուարների մեջ տեղափոխելու համար,

գ/ բալոնների լիցքավորման և բալոններից չգոլորշիացած մնացորդների դատարկման սարքավորումներ,

դ/ բալոնների ընդունման համար նախատեսված բեռնման հրապարակներ,

ե/ լիցքավորված և դատարկ բալոնների պահեստավորման հրապարակներ /պահեստներ/:

61) ԳԼ կետերի տարածքներում շենքերի և շինությունների տեղակայումը, դրանց քանակությունը, կառուցվածքը և տեխնոլոգիական սարքավորումների շրջակապումը, ինչպես նաև ԳԼ կետերի շինարարական, սանիտարատեխնիկական և էլեկտրատեխնիկական սարքավորումները պետք է համապատասխանեն հավելված N 18-ում նշված մեծություններին: Ավտոցիստեռններից բալոնների լիցքավորման դեպքում որպես գազի պահպանման անոթ օգտագործվող ավտոցիստեռնի և ԳԼ կետի շինություններ չհանդիսացող շենքերի ու շինությունների միջև հեռավորությունը պետք է լինի 80 մ-ից ոչ պակաս, մինչև լիցքավորման թեքահարթակը` առնվազն 15 մ:

62) ԳԼ կետի տարածքը պետք է ունենա չհրկիզվող նյութերից պատրաստած ցանկապատ նվազագույնը 1,6 մ բարձրությամբ:

 

13. ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐ ԵՎ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՃՆՇՈՒՄԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐ

 

63) Հեղուկ գազերի ավտոմոբիլային գազալիցքավորման կայանները /ԱԳԼԿ/ և սեղմված բնական գազով ավտոմոբիլային գազալիցքավորման ճնշումային կայանները /ԱԳԼՃԿ/ նախատեսված են գազաբալոնային ավտոմեքենաների գազաբալոնային սարքավորումների լիցքավորման համար: ԱԳԼԿ և ԱԳԼՃԿ-ներում թույլատրվում է կատարել միայն գազաբալոնային ավտոմեքենաների վրա տեղադրված բալոնների լիցքավորումը:

64) ԱԳԼԿ-ների հեղուկ գազերի պահպանման ռեզերվուարների գումարային ծավալը չպետք է գերազանցի 100 մ3, իսկ մեկ ռեզերվուարի տարողությունը` 25 մ3: Որպես գազի պահպանման ռեզերվուար թույլատրվում է օգտագործել հատուկ այդ նպատակների համար նախատեսված ավտոցիստեռնը:

65) ԱԳԼԿ և ԱԳԼՃԿ-ների շենքերի և շինությունների տեղակայումը և սարքավորումը պետք է համապատասխանեն ՀՀ քաղաքաշինության նախարարության ՀՀՇՆ IV-12.03.01-04-ի պահանջներին:

66) ԳԼ կայանների, ԳԼ կետերի, ԱԳԼԿ և ԱԳԼՃԿ-ների օբյեկտների շենքերի և շինությունների համար պետք է նախատեսված լինի շանթապաշտպանության համակարգ` շենքերի և շինությունների շանթապաշտպանության նախագծման և կազմավորման հրահանգների պահանջներին համապատասխան

67) Ավտոտրանսպորտի լցավորումը հեղուկ և սեղմված գազով կատարվում է կայանի գազալցավորման սյունակի միջոցով:

Գազալցավորման սյունակների տեխնիկական սպասարկումը` արտաքին զննում, վերահսկում, պարբերական փորձարկում, կատարվում է.

 

    Արտաքին զննում     ոչ պակաս քան             - հերթափոխը մեկ անգամ,

                       հերմետիկության ստուգում  - ամիսը մեկ անգամ

    Վերահսկում         կայանի շահագործումից     - 2 տարի հետո

                       այնուհետև յուրաքանչյուր - 4 տարին մեկ անգամ

    Պարբերական փորձարկում                       - 5 տարին մեկ անգամ

 

68) Գազալցավորման սյունակի տեխնիկական սպասարկումը պետք է կատարել գազավտանգավոր աշխատանքների և էլեկտրասարքերի շահագործման անվտանգ կատարման պահանջներին համապատասխան:

69) Չափիչ-հսկիչ սարքերի ստուգումը պետք է կատարել ըստ դրանց անձնագրերում նշված ժամկետների, իսկ մոնտաժը ստուգվում է`

ամեն հերթափոխից առաջ /ստուգել, բերելով 0 դիրքի/

6 ամիսը 1 անգամ հսկիչ /նմուշային մանոմետրով/:

Մանոմետրը և «ՍԱՊՖԻՐ»-ը պարտադիր տարին մեկ անգամ պետք է ստուգվեն պետական լիազորված մարմնի կողմից և պիտանի ճանաչվելու դեպքում, սարքի վրա դրվում է համապատասխան դրոշմակնիք:

70) Շահագործման ընթացքում, ոչ պակաս քան վեց ամիսը մեկ անգամ, գազալցավորման սյունակի փողրակը պետք է ենթարկվի հիդրավլիկական փորձարկման` աշխատանքային ճնշումից 1.25 անգամ ավելի ճնշմամբ, որը նշված է գազալցավորման սյունակի անձնագրում:

71) Խստիվ արգելվում է գազաբալոնային ավտոմեքենայի լցավորումը.

ա/ եթե բացակայում է գազով վարելու իրավունքի վկայականը, գազաբալոնների տեղադրման և փորձարկման ակտերը, կամ նշված փաստաթղթերի գործողության ժամկետն անցել է,

բ/ լցավորման փականների անսարքության դեպքում,

գ/ գազալցավորման սյունակներից, փողրակներից, ինչպես նաև գազաբալոնային տեղակայումներից գազի արտահոսքի ժամանակ,

դ/ լցավորման պահին էլեկտրական կայծի հայտնաբերման դեպքում,

ե/ ամպրոպի ժամանակ:

Խստիվ արգելվում է գազաբալոնային ավտոմեքենայի լցավորումը, եթե գազաբալոնը ամրացված չէ (կախված է), վրան ակոս կա, որի խորությունը գերազանցում է պատի հաստության 7-10 տոկոսը:

72) Գազաբալոնի սկզբնական լցավորման ժամանակ, երբ ավտոտրանսպորտային միջոցի գազաբալոնում մնացորդային ճնշումը 0 է, լցավորումը պետք է կատարել նախապես ողողելով, փչահարելով բալոնները հետևյալ հաջորդականությամբ.

. 0.5-1 ՄՊա ճնշմամբ փչահարել գազաբալոնները, ապա լցավորել գազաբալոնները համապատասխանաբար 5, 10, 15, 20 ՄՊա ճնշմամբ:

Սկզբնական լցավորում համարվում է նոր տեղադրված գազաբալոնի լցավորումը, տեխնիկական վկայագրումից հետո գազաբալոնի լցավորումը /այսինքն, երբ գազաբալոնում մնացորդային ճնշումը 0 է/:

73) Ավտոգազալցավորման ճնշակային կայաններում օգտագործվող բարձր ճնշման ճկափողը, դա ռետինե բազմաշերտ հյուսվածքային կառուցվածքով փողրակ է, որը վերջույթում ունի արմատուրա` բաղկացած խողովակաոստից /շտուցեր/, նիպելից և վերադիր պնդօղակից:

Ճկափողի փողրակը բաղկացած է ռետինե ներքին շերտից, մետաղական հյուսվածքից, միջանկյալ և արտաքին ռետինե շերտերից:

Բարձր ճնշման ճկափողի համար օգտագործվող լարն ունի լատունացված մակերևույթ:

Ճկափողը պետք է լինի յուղաբենզակայուն:

74) Վերջույթի արմատուրայի կառուցվածքը պետք է ապահովի փողրակի հետ ամրացվելու հուսալիությունը: Ծայրապանակի մասերը, որոնք ռետինի հետ հպման մեջ են գտնվելու, չպետք է քերծվածքներ, ծլեպներ և սուր նստավորումներ /ծայրեր/ ունենան:

75) Ճկափողը պետք է պահպանել ջեռուցված պահեստային շինությունում արկղի մեջ, մութ տեղ, որը պաշտպանված է մթնոլորտային տեղումներից, գրունտային ջրերից, ինչպես նաև յուղի, բենզինի, թթուների, հիմքերի և այլ նյութերի ազդեցությունից, քանի որ դրանք կարող են քայքայել ռետինե շերտը միացնող արմատուրայի մետաղական ցանցը:

76) Պահեստային շինությունում օդի ջերմաստիճանը չպետք է լինի 5 oC ցածր և 30 oC բարձր, օդի հարաբերական խոնավությունը` 80% ոչ ավելի, օրվա ընթացքում ջերմաստիճանը 10 oC-ից չպետք է տատանվի:

77) Ճկափողը ջերմաճառագայթող էլեմենտներից պետք է գտնվի 1 մետրից ոչ պակաս հեռավորության վրա:

78) Բոլոր ճկափողերը պետք է ունենան անձնագիր` տրված պատրաստող գործարանի կողմից, որում պետք է նշված լինի.

պատրաստող գործարանի անվանումը,

գործարանային համարը,

ճկափողի խմբաքանակի համարը և քանակը,

արտադրման տարեթիվը,

ընդունման վերաբերյալ տեղեկություն:

Թույլատրվում է ճկափողի շահագործումը միայն արտադրող գործարանի կողմից տրված տեխնիկական պայմաններին համապատասխանելու դեպքում:

Ճկափողերը ստուգվում են 6 ամիսը մեկ անգամ, 1.25 աշխատանքային ճնշումից ավելի ճնշմամբ:

Բոլոր ճկափողերի վրա պետք է կարմիր ներկով գրված լինի գործարանային համարը, աշխատանքային ճնշումը:

79) Ֆտորոպլաստե ճկափողերի շահագործման ժամանակ առաջնորդվել պատրաստող գործարանի անձնագրային պահանջներով, ըստ որի արգելվում է.

ճկափողի ձգումը,

ճկափողի պտտումը իր առանցքի շուրջ,

ճկափողի ծռումը /100 մմ և ավելի պակաս ծռման շառավղով/,

ճկափողի տրորումը /մեքենայի վրայով անցնելը և այլն/:

80) Լցավորման ժամանակ լցավորողը ճկափողից և բալոնից պետք է լինի ոչ պակաս, քան 2.5 մ հեռավորության վրա:

 

-----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.12.2005
N 2399-Ն
Որոշում