Սեղմել Esc փակելու համար:
ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈ ...

01.01.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.01.2000  -ից մինչեւ   01.01.2001  -ը:
 

(ուժը կորցրել է բացառությամբ 8-րդ կետից 27.11.00 թիվ 779 որոշում)

i

040.0759.181299

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» դեկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 դեկտեմբերի 1999 թվականի թիվ 759

 

i

ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մինչև 1999 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակները վերահաշվարկել` ելնելով 1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ զինվորական ծառայության մեջ գտնված` համապատասխան պաշտոններ զբաղեցրած զինծառայողների դրամական բավարարման չափերից:

2. Զինծառայողների ամսական դրամական բավարարման մեջ մտնում են պաշտոնային դրույքը, զինվորական կոչման դրույքը և երկարամյա ծառայության համար նշված դրույքաչափերից հաշվարկվող տոկոսային հավելավճարները:

3. Նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների երկարամյա ծառայության համար պաշտոնային և զինվորական կոչման դրույքաչափերից հաշվարկվող հավելավճարները սահմանել հետևյալ տոկոսաչափերով`

 

    2-5 տարվա`             5 տոկոսի

    5-10 տարվա`            10 տոկոսի

    10-15 տարվա`           15 տոկոսի

    15-20 տարվա`           20 տոկոսի

    20-25 տարվա`           25 տոկոսի

    25 տարվանից ավելի`     30 տոկոսի չափով:

 

4. Մինչև 1999 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակների վերահաշվարկման ժամանակ հաշվի չեն առնվում սննդի փոխհատուցման գումարները:

5. Զինծառայողների կենսաթոշակների վերահաշվարկը կատարում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի` կենսաթոշակներ նշանակող ստորաբաժանումները:

6. Մինչև 1995 թվականի հունվարի 1-ը զորացրված` երկարամյա ծառայության կենսաթոշակ ստացող Հայրենական պատերազմի հաշմանդամ ճանաչված սպայական անձնակազմի զինծառայողներին, հաշմանդամության կենսաթոշակ ստացող զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին` վերահաշվարկված կենսաթոշակները վճարել 1999 թվականի հոկտեմբերի 1-ից, իսկ Հայրենական պատերազմի մասնակից երկարամյա ծառայության կենսաթոշակ ստացող սպայական անձնակազմի զինծառայողներին` 2000 թվականի հունվարի 1-ից:

i

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ 2000 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն մինչև 1999 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակի անցած և սույն որոշման 6-րդ կետում չընդգրկված զինծառայողների վերահաշվարկված կենսաթոշակների վճարման կոնկրետ ժամկետների վերաբերյալ:

(7-րդ կետը խմբ. 21.01.00 թիվ 20 որոշում)

i

8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 19-ի «Նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակները վերահաշվարկելու կարգի և ժամկետների մասին» N 237 որոշումը:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.12.1999
N 759
Որոշում