040.0981.020915
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 օգոստոսի 2015 թվականի N 981-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 901 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 232-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված «Ոչնչացում» մաքսային ռեժիմի կիրառման կարգը հաստատելու մասին» N 901 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
i
1) վերնագրում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված «Ոչնչացում» մաքսային ռեժիմի կիրառման կարգը» բառերը փոխարինել «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ապրանքների ոչնչացման կարգը» բառերով.
i
2) նախաբանում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 54 հոդվածի 2-րդ կետին» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 232-րդ հոդվածին» բառերով.
3) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1. Հաստատել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ապրանքների ոչնչացման կարգը` համաձայն N 1 հավելվածի».
i
4) 2-րդ կետում «Ոչնչացում» մաքսային ռեժիմով» բառերը փոխարինել «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով» բառերով.
i
5) որոշման մեջ «Հաստատված է» բառերը փոխարինել «Հավելված N 1» բառերով, իսկ «որոշմամբ» բառը` «որոշման» բառով.
6) որոշմամբ հաստատված կարգի`
ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ապրանքների ոչնչացման կարգը»,
i
բ. 1-ին կետում «Ոչնչացում» մաքսային ռեժիմի կիրառման» բառերը փոխարինել «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ապրանքների ոչնչացման» բառերով,
i
գ. 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերով,
i
դ. 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի համաձայն «Ոչնչացում» մաքսային ռեժիմն» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն «Ոչնչացում» մաքսային ընթացակարգն» բառերով, իսկ «ռեժիմով» բառը` «ընթացակարգով» բառով,
ե. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«4. «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպման ոչ ենթակա ապրանքների կատեգորիաները սահմանված են «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի 308-րդ հոդվածի 2-րդ մասում, իսկ այդ ապրանքների ցանկը սահմանվում է Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի որոշմամբ:»,
i
զ. 5-րդ կետում «ռեժիմով» բառը փոխարինել «ընթացակարգով» բառով, «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահը» բառերը` «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը» բառերով, իսկ «պատասխանատու պահպանությանը» բառերը` «ժամանակավոր պահպանմանը» բառերով,
i
է. 6-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի» բառերով, «անվտանգության նախարարության» բառերը` «կառավարությանն առընթեր անվտանգության ծառայության» բառերով, «ներքին գործերի նախարարության» բառերը` «կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերով, «կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման կոմիտեի» բառերը` «էկոնոմիկայի նախարարության» բառերով, «կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի» բառերը` «ֆինանսների նախարարության» բառերով, իսկ «, երիտասարդության հարցերի և սպորտի» բառերը հանել,
i
ը. 7-րդ կետում «ապրանքները ձևակերպող մաքսային մարմնի» բառերը փոխարինել «ապրանքների բացթողումն իրականացնող ստորաբաժանման» բառերով,
i
թ. 8-րդ կետի 2-րդ պարբերությունը «Հանձնաժողովը» բառից հետո լրացնել «եզրակացություններ է տալիս և» բառերով,
i
ժ. 9-րդ և 10-րդ կետերում «եզրակացություն» բառը փոխարինել «տեղեկանք» բառով, «եզրակացությունն» բառը` «տեղեկանքը» բառով, իսկ 10-րդ կետում «հանձնաժողովն ընդունում է ապրանքների նկատմամբ «Ոչնչացում» մաքսային ռեժիմի կիրառման մասին որոշում» բառերը փոխարինել «հանձնաժողովը տալիս է ապրանքների ոչնչացման մասին եզրակացություն» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ