Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԿԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ Ն ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.03.1992  -ից մինչեւ     -ը:
 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ
ՈՒ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՈՒ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

1. 1992 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձի նվազագույն չափը սահմանել ամսական 364 ռուբլի:

(1-ին կետն ուժը կորցրել է 29.05.92 թիվ ՆՀ-107 հրամանագիր)

2. 1992 թվականի մարտի 1-ից սահմանել ժամային տարիֆային դրույքի հետևյալ նվազագույն չափերը.

աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում` 214 կոպ.

աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում.

36-ժամյա աշխատանքային` 238 կոպ.

30-ժամյա աշխատանքային շաբաթ` 287 կոպ.

(2-րդ կետն ուժը կորցրել է 29.05.92 թիվ ՆՀ-107 հրամանագիր)

3. 1992 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետությունում բոլոր կենսաթոշակները բարձրացնել 80 ռուբլով, միաժամանակ սահմանելով կենսաթոշակի նվազագույն չափ` 340 ռուբլի:

(3-րդ կետն ուժը կորցրել է 29.05.92 թիվ ՆՀ-107 հրամանագիր)

4. 1992 թվականի մարտի 1-ից`

ա) մինչև 17 տարեկան երեխաների (սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան) ամսական նպաստի չափը սահմանել 140 ռուբլի.

բ) մինչև երեխայի 2 տարին լրանալը նրան խնամելու համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվելու դեպքում ամսական նպաստի չափը սահմանել 140 ռուբլի:

(4-րդ կետն ուժը կորցրել է 29.05.92 թիվ ՆՀ-107 հրամանագիր)

5. 1990 թվականի մարտի 1-ից ավելացնել`

ա) բուհերի ուսանողների կրթաթոշակը` 70 ռուբլով.

բ) միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների կրթաթոշակը` 60 ռուբլով.

գ) 10 ամսից պակաս ուսուցման տևողությամբ պրոֆտեխնիկական ուսումնարանների սովորողների կրթաթոշակը` 50 ռուբլով.

դ) ասպիրանտների, դոկտորանտների կրթաթոշակը` 90 ռուբլով:

(5-րդ կետն ուժը կորցրել է 29.05.92 թիվ ՆՀ-107 հրամանագիր)

6. Ձեռնարկություններում աշխատանքի վարձատրության նվազագույն չափն ապահովում է սեփական եկամուտների հաշվին: Բյուջետային հիմնարկներում աշխատանքի վարձատրության և կրթաթոշակների նվազագույն չափերի ավելացումն ապահովում է բյուջետային հատկացումների հաշվին:

7. Փոխհատուցման լրավճարների չափերը (աշխատանքի պայմանների, երեկոյան և գիշերային ժամերին աշխատանքի համար և այլն) ձեռնարկությունների համար որոշվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

i

8. 1992 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության և կրթաթոշակների նվազագույն չափերի մասին» և 1992 թվականի փետրվարի 7-ի «Բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի չափը բարձրացնելու մասին» հրամանագրերով նախատեսված աշխատավարձերի 150 ռուբլով ավելացումը և 30 տոկոսով բարձրացումը մտցնել պաշտոնային դրույքների մեջ:

9. 1992 թվականի մարտի 1-ից ուժը կորցրած ճանաչել`

i

ա) Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության և կրթաթոշակների նվազագույն չափերի մասին» հրամանագրի 1-ին կետի 1-ին մասը, 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերը.

i

բ) Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափի և կենսաթոշակների նվազագույն չափի մասին» Հրամանագրի 4-րդ կետի «միևնույն ժամանակ սահմանելով կենսաթոշակի նվազագույն չափ`» 260 ռուբլի» բառերը.

i

գ) Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Երեխաների համար տրվող նպաստների միասնական համակարգ սահմանելու մասին» հրամանագրի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերը:

 

1 մարտի 1992 թ.

ՆՀ-78

 

 

pin
ՀՀ Նախագահ
01.03.1992
N ՆՀ-78
Հրամանագիր