121.0009.121213
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«12» 12 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12113484
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
31 հոկտեմբերի 2013 թվականի N 9-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ, ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասը և 35.2-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետի 2008 թվականի դեկտեմբերի 4-ի «Համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» N 02-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
i
1) հրամանով հաստատված կարգի (այսուհետ` կարգ) 6-րդ կետում «տասնօրյա ժամկետում» բառերը փոխարինել «5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
2) կարգի 7-րդ կետում.
i
ա. «եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «2 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
բ. «(համաձայն ձևի)» բառերը փոխարինել «(համաձայն N 1 ձևի)» բառերով.
գ. «որը տրամադրվում է» բառերը փոխարինել «որը փոստով կամ առձեռն տրամադրվում է» բառերով.
3) կարգի 8-րդ կետում.
i
ա. «տվյալներն ընդգրկվում են» բառերը փոխարինել «տվյալները սույն կարգի 6-րդ կետում նշված վարչական ակտն ընդունվելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում ընդգրկվում են» բառերով.
բ. «մատյանում» բառից հետո լրացնել «(համաձայն N 2 ձևի)» բառերը.
i
4) կարգի 9-րդ կետի «զ» ենթակետում «համայնքային և (կամ) քաղաքացիական» բառերը փոխարինել «հանրային» բառով.
i
5) կարգի 10-րդ կետում «հնգօրյա ժամկետում» բառերը փոխարինել «2 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
6) կարգին կից գրանցման թերթիկում.
i
ա. «Հավելված Համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգի» բառերը փոխարինել «Ձև N 1» բառերով.
բ. «Համայնքային ծառայության դասային աստիճանը» բառերը փոխարինել «Հանրային ծառայության դասային աստիճանը (կոչումը)» բառերով.
7) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր Ձև N 2-ով.
i
«Ձև N 2
ՄԱՏՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
._____________________________________________________________________.
|Հ/հ|Անունը,|Ծննդ- |Անձնագրի |Հան- |Կադ- |Կադ- |Կա- |Կա- |Ծանո-|
| |ազգա- |յան |տվյալները|րային |րերի |րերի |դրերի |դրերի |թու- |
| |նունը, |տարին,|(սերիան, |ծառա- |ռեզեր-|ռեզեր-|ռեզեր-|ռեզեր-|թյուն|
| |հայրա- |ամիսը,|համարը, |յու- |վում |վում |վից |վից | |
| |նունը |ամսա- |և ում |թյան |գրան- |գրան- |հանե- |հա- | |
| | |թիվը |կողմից է |դասա- |ցելու |ցելու |լու |նելու | |
| | | |տրվել) |յին |հիմքը |մասին |մասին |հիմքը | |
| | | | |աստի- | |վար- |վար- | | |
| | | | |ճանը | |չական |չական | | |
| | | | |(կո- | |ակտի |ակտի | | |
| | | | |չումը)| |համարը|համարը| | |
| | | | | | |և |և | | |
| | | | | | |ամսա- |ամսա- | | |
| | | | | | |թիվը |թիվը | | |
|___|_______|______|_________|______|______|______|______|______|_____|
|1 |2 |3 |4 |5 |6 |7 |8 |9 |10 |
|___|_______|______|_________|______|______|______|______|______|_____|
| | | | | | | | | | |
._____________________________________________________________________.
«:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից: