040.0939.090913
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 օգոստոսի 2013 թվականի N 939-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասին և 3-րդ հոդվածի 1.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2013 թվականի օգոստոսի 8-ի
N 939-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Սույն իրավական ակտով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի (այսուհետ` կոմիտե) վերահսկման ոլորտում ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների, ինչպես նաև այդ ծառայություններից օգտվող տնտեսավարող սուբյեկտների կողմից «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի, այլ օրենքների, ինչպես նաև համապատասխան բնագավառը կարգավորող նորմատիվ այլ իրավական ակտերի (այսուհետ` ջրային համակարգերի բնագավառը կարգավորող օրենսդրություն) պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով կազմակերպվող և անցկացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագրի հետ կապված հարաբերությունները:
i
2. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանում տեսչական բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալու և տեսչական բարեփոխումների իրականացման գործողությունների ծրագիրը հաստատելու, տեսչական բարեփոխումների համակարգման խորհուրդ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի N 1096-Ն և 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ և Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1135-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանում տեսչական բարեփոխումների հայեցակարգի համաձայն նախատեսվում է կոմիտեում ներդնել ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգ: Այն հնարավորություն է տալիս հետևելու ռիսկերին` ըստ ոլորտների ու օբյեկտների և ստուգումները նպատակաուղղել դեպի այն ոլորտները և օբյեկտները, որոնք առավել ռիսկային են:
3. Ռիսկայնության գնահատման մեթոդաբանությունը և ռիսկայնության չափանիշները հնարավորություն կտան կոմիտեին`
1) վերլուծելու և դասակարգելու ստուգման օբյեկտները` ըստ դրանց ռիսկայնության գործոնների.
2) ձևավորելու տնտեսավարող սուբյեկտների տվյալների բազա` ըստ գործունեության ոլորտների.
3) ներդնելու ստուգումների արդյունավետ մեխանիզմներ.
4) ռիսկերի կառավարման նպատակով արդյունավետ բաշխելու առկա ռեսուրսները:
II. ՌԻՍԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
4. Ռիսկն անցանկալի իրադարձության ի հայտ գալու հավանականության և դրանից ակնկալվող բացասական հետևանքների համադրությունն է:
5. Տնտեսավարող սուբյեկտների ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման հետ կապված գործունեության ռիսկը ջրային տնտեսության ոլորտում պետության, իրավաբանական և ֆիզիկական անձանց գույքային շահերին, բնական պաշարների խնայողությանը վնաս հասցնելու հավանականությունն է` հաշվի առնելով այդ վնասի ծանրության աստիճանը:
III. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԻՍԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ
6. Ջրային համակարգերի ոլորտի ռիսկը ցուցանիշ է, որը հաշվարկելիս հիմք են ընդունվում տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտի կարևորությունն ու վտանգավորությունը` ըստ տվյալ գործունեությունից առաջացող հնարավոր բացասական հետևանքների:
7. Տնտեսավարող սուբյեկտի ընդհանուր ռիսկը հավասար է ոլորտային և անհատական ռիսկերի հանրագումարին, որն ունի առավելագույնը 100 միավոր ընդհանուր կշիռ:
8. Ընդհանուր ռիսկի մեջ ոլորտային ռիսկը գնահատվում է մինչև 50 միավոր, որում`
1) խմելու ջրի ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի ռիսկայնության չափորոշիչները հետևյալն են`
._____________________________________________________________________.
|Չափորոշիչը | Միավորները |
| |________________________________________________|
| | 5 | 10 | 15 | 20 | 25 |
|____________________|_______|________|_________|_________|___________|
|1. Մեկ տարվա |մինչև |200-1000|1000-3000|3000-5000|5000-ից |
|ընթացքում | 200 | | | |ավելի |
|օգտագործվող ջրի | | | | | |
|ծավալը /մ3/ | | | | | |
|____________________|_______|________|_________|_________|___________|
|2. Մեկ տարվա |մինչև | 100-500| 500-1000|1000-2000|2000-ից |
|ընթացքում | 100 | | | |ավելի |
|ջրահեռացման | | | | | |
|համակարգով հեռացվող | | | | | |
|ջրի ծավալը/մ3/.1 | | | | | |
._____________________________________________________________________.
________________
1. Տնտեսավարող սուբյեկտի կողմից ջրահեռացման համակարգով ջրահեռացում չիրականացնելու դեպքում ռիսկը հաշվարկվում է միայն ջրամատակարարման մասով:
2) ոռոգման ջրամատակարարման ոլորտի ռիսկայնության չափորոշիչները հետևյալն են`
._____________________________________________________________________.
|Չափորոշիչը | Միավորները |
| |________________________________________________|
| | 5 | 10 | 15 | 20 | 25 |
|____________________|_______|________|_________|_________|___________|
|1. Ոռոգման շրջանում |մինչև |25000,0-|50000,0- |75000,0- |100000,0-ից|
|օգտագործվող ջրի |25,000 |50000,0 |75000,0 |100000,0 |ավելի |
|ծավալը /մ3/ | | | | | |
|____________________|_______|________|_________|_________|___________|
|2. Ոռոգվող |մինչև |5,0-10,0|10,0-15,0|15,0-20,0|20,0-ից |
|հողատարածքը (հա) |5,0 | | | |ավելի |
._____________________________________________________________________.
9. Անհատական ռիսկը հաշվարկելիս հիմք են ընդունվում տնտեսավարող սուբյեկտի կողմից ջրային համակարգերի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումները, խախտումների պարբերականությունը, խախտումների վերացմանն ուղղված գործողությունները:
10. Ստուգաթերթերի միջոցով հաշվարկված ռիսկայնության գնահատականն ունի 50 միավոր կշիռ:
11. Ռիսկի վրա հիմնված ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների ընտրությունն իրականացվում է ջրային համակարգերի բնագավառը կարգավորող օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվության կիրառման անխուսափելիության, ստուգման ենթակա անձանց հավասարության և ստուգման ենթակա անձանց ընտրության արդարության սկզբունքների հիման վրա:
IV. ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
12. Ռիսկի վրա հիմնված` ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների ընտրությունն իրականացնելու նպատակով այդ սուբյեկտները սանդղակավորվում են ըստ ռիսկայնության աստիճանի: Ռիսկայնության աստիճանը որոշվում է ռիսկայնությունը որոշող չափանիշների համար սահմանված բալային միավորների հանրագումարով: Ըստ ռիսկայնության աստիճանի նվազման` ռիսկերի բալային միավորները դասակարգվում են հետևյալ միջակայքերում` բարձր ռիսկայնության խումբ, միջին ռիսկայնության խումբ, ցածր ռիսկայնության խմբում: Եթե ռիսկայնությունը որոշող միավորների հանրագումարը մինչև 30 տոկոս է, ապա համարվում է, որ տնտեսավարող սուբյեկտը գտնվում է ցածր ռիսկայնության խմբում: Եթե ռիսկայնությունը որոշող միավորների հանրագումարը գերազանցում է 30 տոկոսը, սակայն ցածր է 70 տոկոսից, ապա համարվում է, որ տնտեսավարող սուբյեկտը գտնվում է միջին ռիսկայնության խմբում: Իսկ եթե ռիսկայնությունը որոշող միավորների հանրագումարը գերազանցում է 70 տոկոսը, ապա համարվում է, որ տնտեսավարող սուբյեկտը գտնվում է բարձր ռիսկայնության խմբում:
13. Տնտեսավարող սուբյեկտում ստուգումների հաճախականությունը որոշվում է ըստ ռիսկայնության խմբերի`
1) բարձր ռիսկայնության խմբում ընդգրկված տնտեսավարողի մոտ` ոչ ավելի հաճախ, քան տարեկան 1 անգամ.
2) միջին ռիսկայնության խմբում ընդգրկված տնտեսավարողի մոտ` ոչ ավելի հաճախ, քան յուրաքանչյուր 3 տարին 1 անգամ.
3) ցածր ռիսկայնության խմբում ընդգրկված տնտեսավարողի մոտ` ոչ ավելի հաճախ, քան յուրաքանչյուր 5 տարին 1 անգամ:
14. Բարձր ռիսկայնության խմբին պատկանող տնտեսավարող սուբյեկտը վերահսկվող օբյեկտի ցուցանիշների փոփոխման կամ ստուգման արդյունքների հիման վրա կարող է տեղափոխվել ավելի ցածր ռիսկի խումբ: Միևնույն ժամանակ, նախնականում միջին կամ ցածր ռիսկ ունեցող խմբին պատկանող տնտեսավարող սուբյեկտը կարող է տեղափոխվել ավելի բարձր ռիսկային խումբ (միջինից բարձր կամ ցածրից միջին և նույնիսկ բարձր), եթե ստուգման արդյունքում բացահայտվեն խախտումներ կամ փոփոխվեն ոլորտային ռիսկի հաշվարկման հիմքում ընկած տվյալ վերահսկվող օբյեկտի ցուցանիշները:
15. Կոմիտեն ստուգումներ կարող է իրականացնել նաև, եթե Հայաստանի Հանրապետության վարչապետից ստացել է հանձնարարական, քաղաքացիներից, իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից ստացել է դիմում, իսկ պետական մարմիններից և տեղական ինքնակառավարման մարմիններից` գրավոր տեղեկատվություն`
1) քաղաքացիների կյանքին, առողջությանը, իրավաբանական և ֆիզիկական անձանց, պետության օրինական շահերին, շրջակա միջավայրին վնաս հասցնելու վտանգի, ինչպես նաև բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների առաջացման վտանգի մասին.
2) քաղաքացիների կյանքին, առողջությանը, իրավաբանական և ֆիզիկական անձանց, պետության օրինական շահերին, շրջակա միջավայրին վնաս հասցնելու, ինչպես նաև բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների առաջացման մասին.
3) սպառողի իրավունքների խախտման մասին (այն քաղաքացիների դիմումի դեպքում, որոնց իրավունքները խախտվել են):
V. ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆ, ԴՐԱ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
16. Ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի շրջանակներում տնտեսավարող սուբյեկտների տվյալների բազան իրենից ենթադրում է ծրագրային ապահովման համակարգ: Այն ներառում է կոմիտեի վերահսկման ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտների և ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշներով վերջիններիս տրված գնահատականի մասին տեղեկատվությունը:
17. Կոմիտեի տվյալների բազան սահմանվում է որպես էլեկտրոնային համակարգ, որի կառուցվածքն աղյուսակային է, բաղկացած է տեղեկատվական տողերից և սյունակներից:
18. Կոմիտեի առանձնահատկություններից ու նպատակներից ելնելով` կոմիտեի կողմից կարող է վարվել իր վերահսկվող ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտների գրանցամատյան (ռեգիստր):
19. Ռեգիստրի տվյալները լրացվում են կոմիտեի կողմից ինքնուրույն, իսկ տվյալները թարմացվում են նոր տվյալներ ի հայտ գալուց անմիջապես հետո:
20. Կոմիտեն համապատասխան տվյալների հիման վրա հաշվարկում է տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնության գնահատականները, որոնց հիման վրա կազմում է կոմիտեի ստուգումների իրականացման տարեկան ծրագիրը:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2013 թվականի օգոստոսի 8-ի
N 939-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ
ՍՏՈՒԳԱԹԵՐԹ N -------
ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՈԼՈՐՏԻ
Ստուգման սկիզբը Ստուգման ավարտը
20 թ. --------------- ------- 20 թ.--------------- -------
(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը) (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)
___________________________________________________________________
___________________________________________________________________
Ստուգման հիմքն է --------------------------------------------------
___________________________________________________________________
___________________________________________________________________
Ստուգման ենթակա հարցերի շրջանակը` համաձայն հարցաշարի --------------
___________________________________________________________________
___________________________________________________________________
Տնտեսավարող սուբյեկտի անվանումը, գտնվելու վայրը և այլ կոնտակտային
տվյալներ __________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի անունը, ազգանունն
ու հայրանունը -----------------------------------------------------
___________________________________________________________________
ՀՎՀՀ-ի ծածկագիրը __________________________________________________
Ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք`
__________________________________________________________________-
(պաշտոնը) (ծառայողական վկայականի համարը)
__________________________________________________________________-
(ազգանունը, անունը, հայրանունը) (ստորագրությունը)

Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար
կամ լիազորված անձ
------------------------------- ----------------------
(ազգանունը, անունը, հայրանունը) (ստորագրությունը)
ՀԱՐՑԱՇԱՐ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
._____________________________________________________________________.
|NN | Հարցը |Հղում |Կշիռը|Հարցի |Մեկնա-|Ստուգ- |
|ը/կ| |իրավական |(միա-|պատասխանը |բանու-|ման |
| | |ակտին |վորը)|__________|թյունը|եղանակը|
| | | | |__________| | |
| | | | |այո|ոչ|չ/պ| | |
|___|___________________|_____________|_____|___|__|___|______|_______|
| 1.|Առկա է ջրային |ՀՀ ջրային | 4 | | | | |փաստա- |
| |համակարգի |օրենսգիրք | | | | | |թղթային|
| |օգտագործման |38 հ. | | | | | | |
| |թույլտվությունը | | | | | | | |
|___|___________________|_____________|_____|___|__|___|______|_______|
| 2.|Առկա են ջրային |ՀՀ | 4 | | | | |փաստա- |
| |համակարգին միանալու|կառավարության| | | | | |թղթային|
| |տեխնիկական |2004 թ. | | | | | | |
| |պայմանները |հունվարի 22-ի| | | | | | |
| | |N 130-Ն | | | | | | |
| | |որոշման N 1 | | | | | | |
| | |հավելվածի | | | | | | |
| | |կետ 10 | | | | | | |
|___|___________________|_____________|_____|___|__|___|______|_______|
| 3.|Առկա են խմելու ջրի |ՀՀ | 5 | | | | |փաստա- |
| |մատակարարման և |կառավարության| | | | | |թղթային|
| |ջրահեռացման |2004 թ. | | | | | |ակնադի-|
| |պայմանագրեր |հունվարի 22-ի| | | | | |տական |
| | |N 130-Ն | | | | | | |
| | |որոշման N 1 | | | | | | |
| | |հավելվածի | | | | | | |
| | |կետ 35 | | | | | | |
|___|___________________|_____________|_____|___|__|___|______|_______|
| 4.|Ջրային համակարգերի |ՀՀ | 4 | | | | |ակնադի-|
| |միացումները |կառավարության| | | | | |տական |
| |կատարված են ըստ |2004 թ. | | | | | | |
| |ջրամատակարարի |հունվարի 22-ի| | | | | | |
| |կողմից տրված |N 130-Ն | | | | | | |
| |տեխնիկական |որոշման N 1 | | | | | | |
| |պայմանների |հավելվածի | | | | | | |
| | |կետ 13 | | | | | | |
|___|___________________|_____________|_____|___|__|___|______|_______|
| 5.|Ջրաչափերը տեղադրված|ՀՀ | 4 | | | | |ակնադի-|
| |են ըստ |կառավարության| | | | | |տական |
| |ջրամատակարարի |2004 թ. | | | | | | |
| |կողմից տրված |հունվարի 22-ի| | | | | | |
| |տեղադրման |N 130-Ն | | | | | | |
| |տեխնիկական |որոշման N 1 | | | | | | |
| |պայմանների |հավելվածի | | | | | | |
| | |կետ 15 | | | | | | |
|___|___________________|_____________|_____|___|__|___|______|_______|
| 6.|Արդյոք ջրաչափերն |ՀՀ | 4 | | | | |ակնադի-|
| |առկա են |կառավարության| | | | | |տական |
| | |2004 թ. | | | | | | |
| | |հունվարի 22-ի| | | | | | |
| | |N 130-Ն | | | | | | |
| | |որոշման N 1 | | | | | | |
| | |հավելվածի | | | | | | |
| | |կետ 23 | | | | | | |
|___|___________________|_____________|_____|___|__|___|______|_______|
| 7.|Արդյոք ջրաչափի |ՀՀ | 4 | | | | |փաստա- |
| |ցուցմունքները |կառավարության| | | | | |թղթային|
| |գրանցվում են |2004 թ. | | | | | | |
| |յուրաքանչյուր ամսվա|հունվարի 22-ի| | | | | | |
| |25-ից մինչև |N 130-Ն | | | | | | |
| |հաջորդող ամսվա 1-ը |որոշման N 1 | | | | | | |
| | |հավելվածի | | | | | | |
| | |կետ 23 | | | | | | |
|___|___________________|_____________|_____|___|__|___|______|_______|
| 8.|Արդյոք տեղադրված |ՀՀ | 3 | | | | |ակնադի-|
| |ջրաչափերը |կառավարության| | | | | |տական |
| |կապարակնքված են |2004 թ. | | | | | | |
| | |հունվարի 22-ի| | | | | | |
| | |N 130-Ն | | | | | | |
| | |որոշման N 1 | | | | | | |
| | |հավելվածի | | | | | | |
| | |կետ 15 | | | | | | |
|___|___________________|_____________|_____|___|__|___|______|_______|
| 9.|Ջրամատակարարումն |ՀՀ | 5 | | | | |փաստա- |
| |իրականացվում է ըստ |կառավարության| | | | | |թղթային|
| |սահմանված |2004 թ. | | | | | |ակնադի-|
| |ժամանակացույցի |հունվարի 22-ի| | | | | |տական |
| | |N 130-Ն | | | | | | |
| | |որոշման N 1 | | | | | | |
| | |հավելվածի | | | | | | |
| | |կետ 44 | | | | | | |
|___|___________________|_____________|_____|___|__|___|______|_______|
|10.|Կազմվել են խմելու |ՀՀ | 5 | | | | |փաստա- |
| |ջրի օգտագործման |կառավարության| | | | | |թղթային|
| |կանոնների խախտման |2004 թ. | | | | | | |
| |ակտեր |հունվարի 22-ի| | | | | | |
| | |N 130-Ն | | | | | | |
| | |որոշման N 1 | | | | | | |
| | |հավելվածի | | | | | | |
| | |կետ 25 | | | | | | |
|___|___________________|_____________|_____|___|__|___|______|_______|
|11.|Ինքնակամ (ապօրինի) |ՀՀ | 5 | | | | |փաստա- |
| |և կանոնների |կառավարության| | | | | |թղթային|
| |խախտմամբ |2004 թ. | | | | | | |
| |օգտագործված ջրի |հունվարի 22-ի| | | | | | |
| |ծավալները |N 130-Ն | | | | | | |
| |վերահաշվարկվում են |որոշման N 1 | | | | | | |
| | |հավելվածի | | | | | | |
| | |կետ 25 | | | | | | |
|___|___________________|_____________|_____|___|__|___|______|_______|
|12.|Ջրամատակարարման |ՀՀ | 3 | | | | |փաստա- |
| |սահմանափակումների |կառավարության| | | | | |թղթային|
| |մասին բաժանորդներին|2004 թ. | | | | | | |
| |տեղեկացվում է |հունվարի 22-ի| | | | | | |
| | |N 130-Ն | | | | | | |
| | |որոշման N 1 | | | | | | |
| | |հավելվածի | | | | | | |
| | |կետ 44 | | | | | | |
._____________________________________________________________________.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ
ՍՏՈՒԳԱԹԵՐԹ N -------
ՈՌՈԳՄԱՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ
Ստուգման սկիզբը Ստուգման ավարտը
20 թ. --------------- ------- 20 թ.--------------- -------
(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը) (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)
Ստուգման հիմքն է --------------------------------------------------
___________________________________________________________________
___________________________________________________________________
Ստուգման ենթակա հարցերի շրջանակը` համաձայն հարցաշարի --------------
___________________________________________________________________
___________________________________________________________________
Տնտեսավարող սուբյեկտի անվանումը, գտնվելու վայրը և այլ կոնտակտային
տվյալներ __________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի անունը, ազգանունն
ու հայրանունը -----------------------------------------------------
ՀՎՀՀ-ի ծածկագիրը --------------------------------------------------
Ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք`
___________________________________________________________________
(պաշտոնը) (ծառայողական վկայականի համարը)
___________________________________________________________________
(ազգանունը, անունը, հայրանունը) (ստորագրությունը)
___________________________________________________________________
(պաշտոնը) (ծառայողական վկայականի համարը)
___________________________________________________________________
(ազգանունը, անունը, հայրանունը) (ստորագրությունը)
___________________________________________________________________
(պաշտոնը) (ծառայողական վկայականի համարը)
___________________________________________________________________
(ազգանունը, անունը, հայրանունը) (ստորագրությունը)
Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար
կամ լիազորված անձ
------------------------------- ----------------------
(ազգանունը, անունը, հայրանունը) (ստորագրությունը)
___________________________________________________________________
ՈՌՈԳՄԱՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԱՐՑԱՇԱՐ
._____________________________________________________________________.
|NN | Հարցը |Հղում |Կշիռը|Հարցի |Մեկնա-|Ստուգ- |
|ը/կ| |իրավական |(միա-|պատասխանը |բանու-|ման |
| | |ակտին |վորը)|__________|թյունը|եղանակը|
| | | | |այո|ոչ|չ/պ| | |
|___|___________________|_____________|_____|___|__|___|______|_______|
|1. |Առկա է ջրային |ՀՀ ջրային | 7 | | | | |փաստա- |
| |համակարգի |օրենսգիրք | | | | | |թղթային|
| |օգտագործման |38հ. | | | | | | |
| |թույլտվությունը | | | | | | | |
|___|___________________|_____________|_____|___|__|___|______|_______|
|2. |Առկա է ոռոգման ջրի |ՀՀ | 7 | | | | |փաստա- |
| |մատակարարման |կառավարության| | | | | |թղթային|
| |պայմանագիրը |2002 թ. | | | | | | |
| | |դեկտեմբերի | | | | | | |
| | |26-ի N 2121-Ն| | | | | | |
| | |որոշման N 1 | | | | | | |
| | |հավելվածի | | | | | | |
| | |կետ 23 | | | | | | |
|___|___________________|_____________|_____|___|__|___|______|_______|
|3. |Առկա են ոռոգման |ՀՀ | 4 | | | | |փաստա- |
| |համակարգին միանալու|կառավարության| | | | | |թղթային|
| |տեխնիկական |2002 թ. | | | | | | |
| |պայմանները |դեկտեմբերի | | | | | | |
| | |26-ի N 2121-Ն| | | | | | |
| | |որոշման N 1 | | | | | | |
| | |հավելվածի | | | | | | |
| | |կետ 8 | | | | | | |
|___|___________________|_____________|_____|___|__|___|______|_______|
|4. |Ոռոգման համակարգերը|ՀՀ ջրային | 4 | | | | |փաստա- |
| |օգտագործման են |օրենսգիրք | | | | | |թղթային|
| |հանձնվել անհատույց |49 հ. | | | | | | |
| |օգտագործման | | | | | | | |
| |պայմանագրով | | | | | | | |
|___|___________________|_____________|_____|___|__|___|______|_______|
|5. |Մատակարարման կետում|ՀՀ | 7 | | | | |փաստա- |
| |ջրառի ծավալները |կառավարության| | | | | |թղթային|
| |հաշվառվում են |2002 թ. | | | | | | |
| | |դեկտեմբերի | | | | | | |
| | |26-ի N 2121-Ն| | | | | | |
| | |որոշման N 1 | | | | | | |
| | |հավելվածի | | | | | | |
| | |կետ 14 | | | | | | |
|___|___________________|_____________|_____|___|__|___|______|_______|
|6. |Ջրտուքի ծավալները |ՀՀ | 4 | | | | |փաստա- |
| |հաշվառվում են |կառավարության| | | | | |թղթային|
| | |2002 թ. | | | | | |ակնադի-|
| | |դեկտեմբերի | | | | | |տական |
| | |26-ի N 2121-Ն| | | | | | |
| | |որոշման N 1 | | | | | | |
| | |հավելվածի | | | | | | |
| | |կետ 14 | | | | | | |
|___|___________________|_____________|_____|___|__|___|______|_______|
|7. |Վարձը հաշվառվում է |ՀՀ | 5 | | | | |փաստա- |
| |փաստացի օգտագործված|կառավարության| | | | | |թղթային|
| |ջրի ծավալով |2002 թ. մարտի| | | | | | |
| | |14-ի N 240 | | | | | | |
| | |որոշման կետ 1| | | | | | |
|___|___________________|_____________|_____|___|__|___|______|_______|
|8. |Ոռոգման համակարգերն|«Ջրօգտագոր- | 4 | | | | |ակնադի-|
| |օգտագործվում են |ծողների | | | | | |տական |
| |միայն ոռոգման |ընկերու- | | | | | | |
| |նպատակով |թյունների և | | | | | | |
| | |ջրօգտագոր- | | | | | | |
| | |ծողների | | | | | | |
| | |ընկերու- | | | | | | |
| | |թյունների | | | | | | |
| | |միությունների| | | | | | |
| | |մասին» ՀՀ | | | | | | |
| | |օրենք, | | | | | | |
| | |հոդված 5 | | | | | | |
|___|___________________|_____________|_____|___|__|___|______|_______|
|9. |10-օրյակային հայտեր|ՀՀ | 4 | | | | |փաստա- |
| |ներկայացվում են |կառավարության| | | | | |թղթային|
| | |2002 թ. | | | | | | |
| | |դեկտեմբերի | | | | | | |
| | |26-ի N 2121-Ն| | | | | | |
| | |որոշման N 1 | | | | | | |
| | |հավելվածի | | | | | | |
| | |կետ 27 | | | | | | |
|___|___________________|_____________|_____|___|__|___|______|_______|
|10.|Կազմվել են |ՀՀ | 4 | | | | |փաստա- |
| |կանոնների խախտման |կառավարության| | | | | |թղթային|
| |ակտեր |2002 թ. | | | | | | |
| | |դեկտեմբերի | | | | | | |
| | |26-ի N 2121-Ն| | | | | | |
| | |որոշման N 1 | | | | | | |
| | |հավելվածի | | | | | | |
| | |կետ 20 | | | | | | |
._____________________________________________________________________.
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական
կոմիտե
Հանձնարարական N
----- ---------------20 թ.
Կազմակերպության ղեկավար կամ լիազորված անձ _________________________
___________________________________________________________________
(ազգանունը, անունը, հայրանունը)
Ջրային համակարգերի օգտագործման և պահպանման, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնների պահպանման նպատակով իրականացված, ստուգման ժամանակ արձանագրված խախտումները վերացնելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները`
._____________________________________________________________________.
|N համար|Անհրաժեշտ միջոցառումը|Խախտումը վերացնելու իրականացման ժամկետը|
|_______|_____________________|_______________________________________|
._____________________________________________________________________.
Անհամաձայնության դեպքում տնտեսավարողը կարող է բողոքարկել օրենքով սահմանված կարգով
Տեսուչի ստորագրությունը ------------- Կազմ. ղեկավարի ---------------
ստորագրությունը
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական
կոմիտե
Հանձնարարականի կատարման ստուգման թերթ
----- ---------------20 թ.
Ջրային տնտեսության պետական կոմիտեի լիազորված անձ ____________________
______________________________________ (անունը, ազգանունը, հայրանունը)
.____________________________________________________________________.
|NN |Անհրաժեշտ |Հանձնարարականի|Հանձնարարականի|Տեսուչի |Տնտեսավարող|
|ը/կ|միջոցառումը|կատարման |ստուգման |ստորագրու-|սուբյեկտի |
| |խախտումը |աստիճանը |ամսաթիվը |թյունը |ստորագրու- |
| |վերացնելու | | | |թյունը |
| |համար | | | | |
|___|___________|______________|______________|__________|___________|