Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀ ԿԱՌՈՒՑԵԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅ ...

 

 

040.1800.211211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 դեկտեմբերի 2011 թվականի N 1800-Ա

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում` ՈՒլնեցի-Ռուբինյանց փողոցների միջև, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 6-ի N 957-Ն որոշման հիման վրա «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից ապամոնտաժված 2.5 կմ երկարությամբ երկաթուղային գծի հատվածում ավտոճանապարհ կառուցելու նպատակով, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի ու «Դորոժնիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնություն տալ Երևանի քաղաքապետի` «Դորոժնիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` կազմակերպություն) ուղղակի վաճառքի ձևով Երևան քաղաքի ՈՒլնեցի-Ռուբինյանց փողոցների միջև ապամոնտաժված 2.5 կմ երկարությամբ երկաթուղային գծին հարող 1.0848 հեկտար, 0.1 հեկտար, 0.0488 հեկտար, և 0.1865 հեկտար, (ընդհանուր մակերեսը` 1.4201 հեկտար) հողամասերի (այսուհետ` հողամաս) օտարման վերաբերյալ առաջարկությունը հետևյալ պայմանով` հողամասի օտարումից ստացված միջոցներն ամբողջությամբ ուղղվելու են Երևան քաղաքում ՈՒլնեցի-Ռուբինյանց փողոցների միջև ընկած հատվածում 2.5 կմ երկարությամբ ավտոճանապարհի (առանց Ռուբինյանց փողոցի հետ հատման հատվածում ճանապարհային հանգույցի և ուղեանցերի) (ըստ սխեմայի` N 1 հավելված) կառուցման կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը:

2. Ընդունել ի գիտություն, որ Երևան քաղաքում ավտոճանապարհ կառուցելու ներդրումային ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսվում է Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող` Երևան քաղաքի ՈՒլնեցի-Ռուբինյանց փողոցների միջև ապամոնտաժված 2.5 կմ երկարությամբ երկաթուղային գծին հարակից գտնվող 1.4201 հեկտար հողամասի գնման գինը, ըստ էության, փոխանակել Երևան քաղաքի ՈՒլնեցի-Ռուբինյանց փողոցների միջև ապամոնտաժված 2.5 կմ երկարությամբ երկաթուղային գծի փոխարեն կազմակերպության կողմից ավտոճանապարհ (առանց Ռուբինյանց փողոցի հետ հատման հատվածում ճանապարհային հանգույցի և ուղեանցերի) կառուցելու հետ` ներառյալ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, նախագծի փորձաքննության, հեղինակային և շինարարության որակի տեխնիկական հսկողության ծառայությունների արժեքների վճարման, ճանապարհի ուղեգծով անցնող 320 մմ տրամագծով գազատարի խողովակի տեղափոխման և ավտոճանապարհի կապիտալ շինարարության աշխատանքները: Ծրագրի իրականացման շրջանակում կազմակերպության հետ կնքվում են Երևան քաղաքի ՈՒլնեցի-Ռուբինյանց փողոցների միջև ապամոնտաժված 2.5 կմ երկարությամբ երկաթուղային գծին հարակից գտնվող 1.4201 հեկտար հողամասի տարաժամկետ վճարումով առուվաճառքի և ավտոճանապարհի կառուցման կապալի պայմանագրերը, ըստ սույն որոշման N 2 հավելվածով սահմանված հիմնական պայմանների, հանդիպական վճարումները կատարելով բանկային և գանձապետական համակարգի միջոցով` միաժամանակյա վճարում-գանձում եղանակով: Կապիտալ շինարարության օբյեկտի նախագծանախահաշվային, նախագծի փորձաքննության, հեղինակային և շինարարության որակի տեխնիկական հսկողությունը և շինարարական աշխատանքների ֆինանսավորումն իրականացնում է կազմակերպությունը, որին պատվիրատուի կողմից վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետով նախատեսված` 1.4201 հեկտար հողամասի գինը կազմակերպության կողմից համամասնորեն համայնքային բյուջե մուտքագրելուց անմիջապես հետո` համաձայն N 2 հավելվածում նախատեսված գրաֆիկի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թվականի դեկտեմբերի 15-ի

N 1800-Ա որոշման

 

ՍԽԵՄԱ

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՈՒԼՆԵՑԻ-ՌՈՒԲԻՆՅԱՆՑ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՊԱՄՈՆՏԱԺՎԱԾ 2.5 ԿՄ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՄԲ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ

 

______________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2011 թվականի դեկտեմբերի 15-ի

N 1800-Ա որոշման

 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ «ԴՈՐՈԺՆԻԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Գործարք 1. Երևան քաղաքի ՈՒլնեցի-Ռուբինյանց փողոցների միջև ապամոնտաժված 2.5 կմ երկարությամբ երկաթուղային գծին հարակից հատվածում գտնվող 1.4201 հեկտար հողամասի տարաժամկետ վճարումով առուվաճառք

 

._____________________________________________________________________.

|Վաճառողը        |Երևան  համայնք                                      |

|________________|____________________________________________________|

|Գնորդը          |Կազմակերպություն                                    |

|________________|____________________________________________________|

|Առարկան         |Հողատարածքի տարաժամկետ վճարումով վաճառքի պայմանագրի |

|                |կնքում` առնվազն 3 առանձին հողակտորների տեսքով`      |

|                |ընդհանուրի 20%, 30% և  50% մասնաբաժինների           |

|                |շրջանակներում                                       |

|________________|____________________________________________________|

|Պայմանագրի գինը |I n I դրամ` առանց ԱԱՀ-ի (հարկման օբյեկտ չէ,         |

|                |«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ       |

|                |հոդվածի 11-րդ կետ), հավասար է հողամասերի շուկայական |

|                |արժեքին                                             |

|________________|____________________________________________________|

|Պայմանագրի      |Հողատարածքի տարաժամկետ վճարումով վաճառքի պայմանագիրը|

|կնքման և  գնի   |կնքվում է հետևյալ  պայմաններով`                     |

|վճարման ժամկետը |1) շինարարական աշխատանքների ծավալի 30%-ը            |

|                |իրականացնելուց հետո, որը փաստագրվում է համապատասխան |

|                |կատարողական ակտով, կազմակերպությունը վճարում է      |

|                |հողատարածքի (ամբողջ պայմանագրային գնի) 20%-ի արժեքը,|

|                |որը Երևանի  քաղաքապետարանն անմիջապես հետ է փոխանցում|

|                |կազմակերպությանը` որպես վճարում շինարարական         |

|                |աշխատանքների դիմաց, և  կազմակերպությանը տրամադրում է|

|                |տեղեկանք հողամասի այդ հատվածի տարաժամկետ վճարումը   |

|                |ավարտված լինելու մասին.                             |

|                |2) շինարարական աշխատանքների ծավալի ևս  40%-ը        |

|                |իրականացնելուց հետո, որը փաստագրվում է համապատասխան |

|                |կատարողական ակտով, կազմակերպությունը վճարում է      |

|                |հողատարածքի (ամբողջ պայմանագրային գնի) 30%-ի արժեքը,|

|                |որը Երևանի  քաղաքապետարանն անմիջապես հետ է փոխանցում|

|                |կազմակերպությանը` որպես վճարում շինարարական         |

|                |աշխատանքների դիմաց և  կազմակերպությանը տրամադրում է |

|                |տեղեկանք հողամասի այդ հատվածի տարաժամկետ վճարումն   |

|                |ավարտված լինելու մասին.                             |

|                |3) հողատարածքի (ամբողջ պայմանագրային գնի) մնացած    |

|                |50%-ի արժեքը կազմակերպությունը վճարում է կապալի     |

|                |պայմանագրով շինարարության ավարտի փաստագրման         |

|                |ավարտական ակտի հաստատման օրվանից 10 օրվա ընթացքում, |

|                |որը Երևանի  քաղաքապետարանն անմիջապես հետ է փոխանցում|

|                |կազմակերպությանը` որպես վճարում (վերջնահաշվարկ)     |

|                |շինարարական աշխատանքների դիմաց և  կազմակերպությանը  |

|                |տրամադրում է տեղեկանք հողամասի ամբողջ մնացած հատվածի|

|                |տարաժամկետ վճարումն ավարտված լինելու մասին:         |

|________________|____________________________________________________|

|Պայմանագրով հողի|Հողատարածքի տարաժամկետ վճարումով վաճառքի պայմանագրի |

|սեփականության   |գնի համապատասխանաբար 20%, 30% և  50% մասնաբաժինների |

|իրավունքի       |վճարումից հետո` 30 օրվա ընթացքում                   |

|փոխանցումը      |                                                    |

|________________|____________________________________________________|

|Նոտարական       |Կազմակերպության հաշվին                              |

|վավերացման և    |                                                    |

|իրավունքների    |                                                    |

|պետական գրանցման|                                                    |

|ծախսերը         |                                                    |

|________________|____________________________________________________|

|Հատուկ պայման   |Երևան  համայնքը պարտավորվում է հողատարածքի          |

|                |տարաժամկետ վճարումով վաճառքի պայմանագրի կնքումից    |

|                |հետո մեկ ամսվա ընթացքում տրամադրել                  |

|                |ճարտարապետահատակագծային առաջադրանք` պայմանով, որ    |

|                |կառուցման նախագծի համաձայնեցումը և                  |

|                |շինթույլտվությունը կտրամադրվի տարաժամկետ վճարումները|

|                |հանելուց հետո մեկ ամսվա ընթացքում, աջակցել այլ      |

|                |կազմակերպություններում (էլեկտրամատակարար,           |

|                |ջրմուղ-կոյուղի, գազամատակարար) տեխնիկական պայմանների|

|                |տրամադրման հարցում                                  |

|________________|____________________________________________________|

|Բյուջետային     |2011-2012 թվականներին Երևան  համայնքի բյուջեներում  |

|պլանավորումը    |կապիտալի գործառույթներից մուտքեր                    |

|________________|____________________________________________________|

|Կողմերի պատաս-  |Կողմերը ՀՀ օրենսդրության համաձայն պատասխանատվություն|

|խանատվությունը  |են կրում պայմանագրի պայմանների խախտման համար        |

._____________________________________________________________________.

 

Գործարք 2. Կապիտալ շինարարության կապալի պայմանագիր

 

._____________________________________________________________________.

|Պատվիրատուն     |Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմ                   |

|________________|____________________________________________________|

|Գլխավոր         |Կազմակերպություն                                    |

|կապալառուն      |                                                    |

|________________|____________________________________________________|

|Առարկան         |Ավտոճանապարհի կառուցման աշխատանքներ,                |

|                |նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ,|

|                |նախագծի փորձաքննություն, հեղինակային հսկողություն,  |

|                |որակի տեխնիկական վերահսկողություն                   |

|________________|____________________________________________________|

|Պայմանագրի      |2013 թվականի հունիսի 15-ը                           |

|ավարտման ժամկետը|                                                    |

|________________|____________________________________________________|

|Գինը            |Հաստատուն I n 1 I դրամ` ներառյալ ԱԱՀ-ն, ըստ կապալի  |

|                |պայմանագրով նախատեսված աշխատանքների կազմակերպության |

|                |կողմից առաջարկվող ԱԱՀ-ն ներառող գնի,                |

|                |նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման,            |

|                |փորձաքննության ծառայությունների ԱԱՀ-ն ներառող գնի,  |

|                |հեղինակային և  շինարարության որակի տեխնիկական       |

|                |հսկողություն իրականացնող անձանց ԱԱՀ-ն ներառող       |

|                |վարձատրության գնի և  ճանապարհի ուղեգծով անցնող 320  |

|                |մմ տրամագծով գազատարի խողովակի տեղափոխման           |

|                |աշխատանքների ԱԱՀ-ն ներառող գնի հանրագումարի, որը    |

|                |հավասար է հողատարածքի տարաժամկետ վճարումով վաճառքի  |

|                |հիմնական պայմանագրերի գների հանրագումարին` I n I-ին:|

|                |Հողամասերի արժեքի փոփոխությամբ պայմանավորված` այդ   |

|                |գների փոփոխության դեպքում կապալի պայմանագրի գինն    |

|                |ինքնաբերաբար հավասար է փոփոխված գների հանրագումարին |

|________________|____________________________________________________|

|Գնի վճարման     |Շինարարական կապալի պայմանագիրը կնքվում է հետևյալ    |

|ժամկետը         |պայմաններով`                                        |

|                |1) շինարարական աշխատանքների ծավալի 30%-ը            |

|                |իրականացնելուց հետո, որը փաստագրվում է համապատասխան |

|                |կատարողական ակտով, կազմակերպությունը վճարում է      |

|                |հողատարածքի (ամբողջ պայմանագրային գնի) 20%-ի արժեքը,|

|                |որը Երևանի  քաղաքապետարանն անմիջապես հետ է փոխանցում|

|                |կազմակերպությանը` որպես վճարում շինարարական         |

|                |աշխատանքների դիմաց.                                 |

|                |2) շինարարական աշխատանքների ծավալի ևս  40%-ը        |

|                |իրականացնելուց հետո, որը փաստագրվում է համապատասխան |

|                |կատարողական ակտով, կազմակերպությունը վճարում է      |

|                |հողատարածքի (ամբողջ պայմանագրային գնի) 30%-ի արժեքը,|

|                |որը Երևանի  քաղաքապետարանն անմիջապես հետ է փոխանցում|

|                |կազմակերպությանը` որպես վճարում շինարարական         |

|                |աշխատանքների դիմաց.                                 |

|                |3) կապալի պայմանագրով նախատեսված շինարարության      |

|                |ավարտի փաստագրման ավարտական ակտի հաստատման օրվանից  |

|                |10 օրվա ընթացքում հողատարածքի (ամբողջ պայմանագրային |

|                |գնի) մնացած 50%-ի արժեքը կազմակերպությունը վճարում  |

|                |է, որը Երևանի  քաղաքապետարանն անմիջապես հետ է       |

|                |փոխանցում կազմակերպությանը` որպես վճարում           |

|                |(վերջնահաշվարկ) շինարարական աշխատանքների դիմաց:     |

|________________|____________________________________________________|

|Օբյեկտի         |Երևան  համայնքի սեփականություն                      |

|սեփականության   |                                                    |

|իրավունքը       |                                                    |

|________________|____________________________________________________|

|Իրականացման     |Շինարարություն` կազմված նախագծահաշվարկային          |

|փուլը           |փաստաթղթերի հիման վրա                               |

|________________|____________________________________________________|

|Թույլտվություն- |Պատվիրատուի համար`                                  |

|ներ             |նախագծահաշվային փաստաթղթերի` սահմանված կարգով       |

|                |մշակում, փորձաքննություն, համաձայնեցում,            |

|                |շինարարության թույլտվություն, աջակցություն այլ      |

|                |կազմակերպություններում (էլեկտրամատակարար,           |

|                |ջրմուղ-կոյուղի, գազամատակարար) տեխնիկական պայմանների|

|                |տրամադրման հարցում                                  |

|                |Գլխավոր կապալառուի համար` կապալի                    |

|                |շինարարության լիցենզիա կամ լիցենզավորված            |

|                |ենթակապալառուի ներգրավում                           |

|________________|____________________________________________________|

|Բյուջետային     |2011-2012-2013 թվականներին Երևան  համայնքի          |

|պլանավորումը    |բյուջեներում կապիտալ շինարարության ծախսի պլանավորում|

|________________|____________________________________________________|

|Կողմերի պատաս-  |Կողմերը ՀՀ օրենսդրության համաձայն պատասխանատվություն|

|խանատվությունը  |են կրում պայմանագրի պայմանների խախտման համար        |

._____________________________________________________________________.

 

(2-րդ հավելվածը փոփ. 27.12.12 թիվ 1657-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.12.2011
N 1800-Ա
Որոշում