Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻ ...

 

 

040.0781.150611

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հունիսի 2011 թվականի N 781-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1315-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1813-Ն ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2175-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի, 64-րդ հոդվածի 2-րդ մասի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի քաղաքապետարանի «Երևանի N 7 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով Երևանի քաղաքապետարանի «Երևանի N 9 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի պետական արդյունաբերական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի Ա. Բակունցի անվան պետական մանկավարժական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Գյումրու պետական մանկավարժական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սպիտակի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Սպիտակի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Սիսիանի պետական հումանիտար քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Սիսիանի պետական տնտեսագիտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` վերանվանելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Սիսիանի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

1) մինչև 2011 թվականի սեպտեմբերի 1-ը ավարտել ուսումնական հաստատությունների` միացման ձևով վերակազմակերպումը.

2) ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, համապատասխան հանձնման-ընդունման ակտերի կնքումը, ինչպես նաև միացման պայմանագրի և փոխանցման ակտի հաստատումը.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ միացման ձևով վերակազմակերպված ուսումնական հաստատությունների շենքերի հետագա օգտագործման և (կամ) տնօրինման վերաբերյալ:

8. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ապահովել`

1) ուսումնական հաստատությունների գործունեության դադարման պետական գրանցումը տվյալ կազմակերպության միջոցների հաշվին.

2) ուսումնական հաստատությունների կանոնադրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխության կատարումը.

3) միացման ձևով վերակազմակերպվող ուսումնական հաստատությունների ուսանողների հետագա ուսումնառությունը:

9. Առաջարկել Երևանի քաղաքապետին ապահովել սույն որոշման 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված պահանջների կատարումը:

i

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1315-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի պետական արդյունաբերական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է:»:

i

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 24-ի «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1813-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 3-րդ կետի 2-րդ պարբերությունը «ՀՊՄՀ-ի Երևանի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության» բառերից հետո լրացնել «և Երևանի Ա. Բակունցի անվան պետական մանկավարժական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության» բառերով:

i

12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 2175-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Գյումրու պետական մանկավարժական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է:»:

13. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հաշվարկների հիման վրա` սահմանված կարգով կատարել ծախսերի վերաբաշխում:

14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունիսի 20-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-ԻՆ

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - Սույն որոշման 14-րդ կետի համաձայն որոշումն ուժի մեջ է մտնում

2011 թվականի հունիսի 20-ից: Քանի որ սույն որոշման պաշտոնական

հրապարակումն իրականացվել է 2011 թվականի հունիսի 22-ին, ապա

սույն որոշումը կարող էր ոժի մեջ մտնել ոչ շուտ քան 2011 թվականի

հունիսի 23-ը (ՀՀ Սահմանադրության 6-րդ և «Իրավական ակտերի մասին»

ՀՀ օրենքի 46-րդ հոդվածներ):

 

ԻՐՏԵԿ- սույն որոշման 10-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի պետական

ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային

կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1315-Ն

որոշմամբ հաստատված կանոնադրության 3-րդ կետը լրացվել է հետևյալ

բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական

ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի պետական արդյունաբերական

քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է:»:

Սակայն նկատի ունենալով, որ սույն կանոնադրությունն ուժը կորցրել է,

ապա համապատասխան փոփոխությունը հնարավոր չէ կատարել: Նշված

փոփոխությունը պետք է կատարվեր ՀՀ կառավարության 2009 թվականի

օգոստոսի 27-ի թիվ 1015-Ն որոշմամբ հաստաված կանոնադրության մեջ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.06.2011
N 781-Ն
Որոշում