605.0812.251010
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«25» 10 2010 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60510383
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
12 հոկտեմբերի 2010 թվականի N 812-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 18-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 16-րդ մասով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 18-Ն որոշմամբ սահմանված հավելվածի`
1) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով.
i
«դ) Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողները:».
i
2) 13-րդ կետում «ատեստավորումն» բառը փոխարինել «ատեստավորումներն» բառով.
i
3) 16-րդ կետում «համապատասխան մարմնի աշխատակազմը» բառերը փոխարինել «նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմը» բառերով.
i
4) 30-րդ կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերում «թեստ» բառը փոխարինել «հարց» բառով.
5) 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«31. Թեստային առաջադրանքների հարցերը (խնդիրները) ընդգրկում են հետևյալ բնագավառները` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` 10 տոկոս, քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրություն` 20 տոկոս, համապատասխան մարմնի իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում աշխատելու ունակության ստուգման մասնագիտական հարցեր` 70 տոկոս:».
6) 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«47. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակն սպառվելուց հետո քաղաքացիական ծառայողն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, թեստավորման առաջադրանքների տետրը հանձնում է Հանձնաժողովի անդամին, վերցնում է ամփոփաթերթի երկրորդ օրինակը և դուրս գալիս սենյակից:».
i
7) 65-րդ կետի յոթերորդ պարբերությունում «տրվում են» բառերը փոխարինել «կարող են տրվել» բառերով.
i
8) 68-րդ կետը «Հանձնաժողովը» բառից առաջ լրացնել «Թեստավորման և հարցազրույցի եղանակով ատեստավորման արդյունքում» բառերով.
9) 73-րդ կետում «թերթի հետ» բառերը փոխարինել «թերթին» բառով.
i
10) 77-րդ կետի «ի» ենթակետում «թերթիկները» բառը փոխարինել «թերթերը» բառով.
i
11) 8-րդ գլխի վերնագիրը «ԾԱՌԱՅՈՂԻ» բառից առաջ լրացնել «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ» բառով.
i
12) N 1 ձևում «կադրային» բառը փոխարինել «անձնակազմի կառավարման» բառերով: